TIME
Ամսաթիվ
19 04 2025
  • $
    390.90
  • RUBLE
    4.79
  • 444.61
WEATHER
+13.09 oC
Սագօ Արեյան

Սագօ Արեյան

Հալեպի նահանգային խորհրդի կազմում 2 հայ է ընդգրկվել

14:09 18.09.2018

Հրապարակվել են անցած կիրակի օրը՝ սեպտեմբերի 16-ին, Սիրիայում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների արդյունքները։ Երկու հալեպահայեր՝ Շահե Մինասյանն  ու Մարիա Գաբրիելյանը, ընտրվել են Հալեպի նահանգային խորհրդի անդամներ: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, անցկացված ՏԻՄ ընտրությունները  յոթ տարուց ավելի շարունակվող սիրիական պատերազմի ժամանակ առաջինն էին: Բազմաթիվ թեկնածուների մեջ նաև վեց հայ կար:  

̰
Շվեդիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենը հանձնեց ԱԳ փոխնախարարին

11:30 18.09.2018

Սեպտեմբերի 17-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Շվեդիայի Թագավորության դեսպան Ուլրիկ Տիդեստրյոմին (նստավայրը՝ Թբիլիսի)` հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ։ Կարեն Նազարյանը շնորհավորեց դեսպանին նշանակման կապակցությամբ` մաղթելով արդյունավետ գործունեություն՝ ուղղված երկու երկրների միջև համագործակցության ընդլայնմանը, ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթություններում։ Նախարարի տեղակալը կարևորեց Շվեդիայի՝ որպես Արևելյան գործընկերության համահիմնադրի մասնակցությունը ՀՀ-ԵՄ հարաբերությունների ամրապնդման […]

̰
Մայր Աթոռի ճարտարապետական խորհրդի նիստում քննարկվել է Մայր Տաճարի հիմնանորոգման ընթացքը

11:18 18.09.2018

Սեպտեմբերի 14-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և  Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, տեղի ունեցավ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ճարտարապետական խորհրդի նիստ, որի ժամանակ քննարկվեց Մայր Տաճարի ամրակայման և հիմնանորոգման աշխատանքների ընթացքը։ Ողջունելով ճարտարապետական խորհրդի անդամներին՝ Վեհափառ Հայրապետն իր շնորհակալությունը հայտնեց Միածնաէջ Տաճարի նորոգման աշխատանքների ընթացքի և առկա խնդիրների վերաբերյալ մասնագիտական քննարկման նպատակով նիստին մասնակցելու հրավերին […]

̰
Բուլղարիայում բացվեց նկարիչ Բենիկ Պետրոսյանի հուշարձանը 

11:09 18.09.2018

Սեպտեմբերի 14-ին Բուլղարիայի Սիլիստրա քաղաքում տեղի ունեցան հանդիսություններ՝ նվիրված քաղաքի տոնին, որի շրջանակներում կայացավ բուլղարահայ հայտնի գեղանկարիչ Բենիկ Պետրոսյանի հուշարձանի բացման հանդիսավոր արարողությունը: Բուլղարիայի հայ համայնքային կյանքում այս մեծ իրադարձությանը, որը կազմակերպվել էր Սիլիստրայի քաղաքապետարանի և գեղանկարչի ժառանգների և հարազատների կողմից, մասնակցեցին Սոֆիայի, Պլովդիվի, Վառնայի, հայաշատ այլ քաղաքների հայ համայնքային կառույցների ղեկավարներն ու ներկայացուցիչները, բազմաթիվ […]

̰
Երանելի Մխիթարը եղաւ հայ ազգի հաւատքի ըմբռնումին կառուցողը. Ֆրանչիսկոս Պապի ուղերձը նուիրուած Մխիթարեան Միաբանութեան  

18:45 17.09.2018

Վենետիկի Մխիթարեան միաբանութեան Սուրբ Ղազար մայրավանքի եկեղեցւոյ մէջ տեղի ունեցաւ միաբանութեան Մայր տունի հիմնադրութեան 300 ամեակին նուիրուած տօնախմբութիւններուն  փակման սուրբ պատարագը, որուն ներկայ գտնուեցաւ նաեւ Արեւելեան Եկեղեցիներու Ժողովի կառավարիչը՝ Կարդինալ Լէոնարտօ Սանտրի որ աւարտ  պատարագին , ընթերցեց Ֆրանչիսկոս Սրբազան Քահանայապետին այս առթիւ Միաբանութեան Քահանայապետական պատուիրակին յղած շնորհաւորական պատգամը։ Նորին Սրբութիւնը սրտանց շնորհաւորելով միաբանութեան՝ Վենետիկի Մայր […]

̰
Պատերազմի 7 տարիների ընթացքում Սիրիայում առաջին անգամ անցկացվում են ՏԻՄ ընտրություններ

12:04 16.09.2018

Այսօր Սիրիայում կանցկացվեն տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։Արաբական «Ալ Մայադին» հեռուստակայանը նշում է, որ Սիրիայի այս ընտրություններն առաջինն են շուրջ յոթ տարի շարունակվող  պատերազմի ընթացքում: Ընտրությունները տեղի են ունենալու Սիրիայի 14 նահանգներում, որտեղ գործում են 650 ընտրատեղամասեր, իսկ ընտրություններին մասնակցում են 35 հազար թեկնածուներ: Ինչպես տեղեկացրել ենք՝ ընտրություններին մասնակցում են նաև վեց հայեպահայեր: Reuters-ի հաղորդմամբ՝ ՏԻՄ […]

̰
Գլենդելում մանկապղծության մեղադրանքով ձերբակալվել է ծագումով հայ տղամարդ

11:29 16.09.2018

Լոս Անջելեսի հայաշատ Գլենդել քաղաքի ոստիկանությունը մանկապղծության մեղադրանքով ձերբակալել է իրանահայ Հարմիկ Հախվերդյանին: Տեղեկությունը փոխանցող CNBC հեռուստակայանը նշում է, որ 48-ամյա Հախվերդյանը կիթառի ուսուցիչ է: Դեպքը հետաքննող լրագրողը չի բացառվում, որ սա առաջին դեպքը չէ։ Ոստիկանությունը մտադիր է գնալ հետքերով: Հարմիկ Հախվերդյանը ձերբակալվել է Կոլորադո թաղամասում գտնվող երաժշտական դպրոցի 11-ամյա աշակերտի    բարձրացրած բողոքից հետո։ Աշակերտի […]

̰
Էրդողանին հայհոյելու կեղծ մեղադրանքով բանտարկված պոլսահայ երիտասարդն ազատ է արձակվել

14:41 15.09.2018

Սուտ մեղադրանքի թիրախ դառնալուց և բերման ենթարկվելուց հետո պոլսահայ Սայաթ Մորբոյաջին երեկ ազատ է արձակվել, տեղեկանում ենք SHANTNEWS.AM-ի Ստամբուլի աղբյուրներից: Հայ երիտասարդի դեմ ցուցմունք էր տվել անհայտ մի անձ՝ ոստիկանությանը հայտնելով, թե Սայաթը վիրավորական խոսքեր է ասում  Թուրքիայի նախագահի հասցեին, տվել է նրա մեքենայի համարը, ինչից հետո էլ ոստիկանությունը բերման է ենթարկել նրան: Մեկ օր […]

̰
Երուսաղեմի քրիստոնեական եկեղեցիների համար նախատեսված տուրքերի օրինագիծը չեղյալ է հայտարարվելու. իսրայելցի նախարար

12:04 14.09.2018

Իսրայելի տարածաշրջանային համագործակցության նախարար Ցախի Հանեգբին հաստատել է, որ Երուսաղեմի քրիստոնեական  եկեղեցիների համար նախատեսված տուրքերի օրինագիծը չեղյալ է հայտարարվելու։ Այս մասին  SHANTNEWS.am-ը տեղեկություն ստացավ Երուսաղեմի իր աղբյուրից։ Մեր աղբյուրը նաև հայտնեց, որ հանդիպում է կայացել նաև Երուսաղեմի քրիստոնյաների առաջնորդների  և  Հանեգբիի միջև, որի ժամանակ Հանեգբին խոսել է հավելյալ տուրքերի օրինագծի մասին՝  հավաստելով, որ այդ օրինագիծը […]

̰
Հայաստանը դիվանագիտական ճանապարհով պետք է փրկի Ֆահրադդին Աբոսզոդային. թալիշ քաղաքական գործիչ

17:39 13.09.2018

ՌԴ-ում ձերբակալված թալիշ վտարանդի քաղաքական գործիչ Ֆահրադդին Աբոսզոդայի պաշտպանության համար ոտքի են կանգնել տարբեր երկրներում ապրող այն էթնիկ խմբերը, որոնք տուժել են Ադրբեջանի բռնի քաղաքականության պատճառով: Պաշտոնական Բաքուն դեռևս 1990-ական թվականներից հետապնդում է Ֆահրադդին Աբոսզոդային՝ ահաբեկչական քարոզչության և թշնամության սերմանման մեղադրանքով, մինչդեռ թալիշ գործիչը տարիներ շարունակ պայքարում է իր ազգի իրավունքների պաշտպանության համար, արցախյան պատերազմի […]

̰
Ի տէր հանգաւ Տ. Էմանուէլ արք. Տապպաղեանը. Ան երկար տարիներ վարած է Պաղտատի Առաջնորդի պաշտօն

15:25 13.09.2018

Լիբանանի մէջ իր տէր հանգած է Հայ Կաթողիկէ միաբանութեան երէց անդամներէն Տ. Էմանուէլ արք. Տապպաղեանը։ Shantnews այս մասին տեղեկութիւն ստացաւ Հայ Կաթողիկէ համայնքին մօտիկ կանգնող աղբիւրէ մը։ Նշենք, որ գերապայծառը 2007 թուականէն մինչեւ վերջերս ձեռնհասօրէն վարած է Իրաքի Կաթողիկէ Հայոց առաջնորդի  պաշտօնը։ Վախճանեալ գերապայծառը հրապարակած է բազմաթիւ աշխատութիւններ նուիրուած քրիստոնէական ընկալումներու, ինչպէս նաեւ բարոյախօսական թեմաներով […]

̰
Ամերիկացի դիվանագետն այցելել է Երուսաղեմի պատրիարքին

13:25 13.09.2018

Սեպտեմբեր 13-ին Երուսաղեմի Հայոց պատրիարքարան է այցելել Իսրայելում ԱՄՆ նորանշանակ հյուպատոս Կարեն Սասահարան: Այդ մասին Shantnews-ը տեղեկանում է Պատրիարքարանից: Նշվում է, որ նորանշանակ հյուպատոսը հանդիպել է Երուսաղեմի Հայոց պատրիարք Տ. Նուրհան արք. Մանուկյանի հետ: Ամերիկացի դիվանագետին հայկական կառույց է ուղեկցել  հյուպատոսարանի արարողակարգային գրասենյակի պատասխանատու  Ջասոն Սմիթը:

̰
Պաքուի մօտ ԱՄՆ ժամանակաւոր հաւատարմատարը խօսած է Ղարաբաղեան հիմնախնդրին մասին

12:43 13.09.2018

Ատրպէյճանի մօտ Միացեալ Նահանգներու ժամանակաւոր հաւատարմատար Ուիլեամ Կիլ վերջերս խօսած է Ղարաբաղեան   հարցի  մասին։ Կիլ մասնաւորապէս ըսած է, թէ Ուաշինկթըն յոյս ունի, որ Հայաստանի մէջ տեղի ունեցած իշխանափոխութիւնը եւ ԵԱՀԿ Մինսկի խմբակի ջանքերուն վերականգնումը կը նպաստեն Արցախի հակամարտութեան կարգաւորման ջանքերու յառաջխաղացքին՝ նկատել տալով, որ «Այդ առումով կը նկատուին յոյսի որոշ նշոյլներ, ինչ որ շատ ուրախալի […]

̰
ԵԱՀԿ-ն դիտարկում է անցկացրել Արցախի և Ադրբեջանի ԶՈՒ շփման գծում

14:40 12.09.2018

Սեպտեմբերի 12-ին, Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացրել Արցախի և Ադրբեջանի սահմանին՝ Ակնա բնակավայրից դեպի արևելք ընկած հատվածում։ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպրշիկը և նրա դաշտային օգնական Միխայիլ Օլարուն (Մոլդովա)։  Սահմանի հակառակ կողմից դիտարկումն իրականացրել են  ԵԱՀԿ  ԳՆԱՆ դաշտային օգնական  Օգնեն Յովիչը (Բոսնիա և Հերցեգովինա) և […]

̰
Հալեպի ՏԻՄ ընտրություններին կմասնակցեն 6 հալեպահայեր

12:10 12.09.2018

Սեպտեմբերի 16-ին Հալեպում տեղի են ունենալու ՏԻՄ ընտրություններ, ընտրվելու է նահանգային խորհուրդ, որը կազմված է լինելու 100 հոգուց, ինչպես նաև ձևավորվելու է 50 հոգուց կազմված քաղաքային խորհուրդ: Shantnews.am-ի տեղեկություններով` ընտրություններին մասնակցելու են նաև վեց հալեպահայեր: Նրանցից երկուսը՝ Մարիա Գաբրիելյանն ու Նորա Գրաջյանը, Բերիո հայոց թեմի թեկնածուներն են, իսկ սիրիական իշխող ԲԱԱՍ կուսակցության ցուցակով ընտրություններին մասնացելու […]

̰
Ծիծեռնակաբերդ այցելած Վանի նախկին քաղաքապետը դատապարտվել է մոտ 9 տարվա ազատազրկման

12:55 11.09.2018

Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քրդական բանվորական կուսակցության» (PKK) անդամ լինելու մեղադրանքով ձերբակալված Վանի նախկին քաղաքապետ Բեքիր Քայան, որ քաղաքապետի պաշտոնից հեռացվել է նույն մեղադրանքով, թուրքական դատարանի կողմից դատապարտվել է 8 տարի 9 ամիս բանտարկության: Haberturk-ի փոխանցմամբ՝ նրա հետ դատապարտվել են նաև նախկինում ձերբակալված, PKK-ի անդամ մի խումբ քուրդ գործիչներ՝ 6-9 տարվա ազատազրկման տարբեր ժամկետներով: Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ […]

̰
Սեպտեմբերի 12-ին ԵԱՀԿ-ն հերթական դիտարկումը կանցկացնի

12:37 11.09.2018

Սեպտեմբերի 12-ին, Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացնելու Արցախի և Ադրբեջանի սահմանին՝ Ակնա բնակավայրից դեպի արևելք ընկած հատվածում։ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկը և նրա դաշտային օգնական Միխայիլ Օլարուն (Մոլդովա)։ Արցախի Հանրապետության իշխանությունները պատրաստակամություն […]

̰
Իսլամական իրավունքի թուրք դոկտորը խաբեբաներ է անվանել հրեաներին՝ ժխտելով նաև Հայոց ցեղասպանությունը

12:09 11.09.2018

Թուրքական «Յենի շաֆաք» պարբերականի հոդվածագիր, շարիաթի՝ իսլամական իրավունքի դոկտոր Հայրեթթին Քարամանի նոր հոդվածը բուռն քննարկումների թեմա է դարձել հակաիշխանական շրջանակներում, ինչպես նաև Թուրքիայից դուրս:  Իշխանամետ «Յենի շաֆաքում» տպագրած իր հերթական հոդվածում նա մեղադրանքներ է ուղղել հայերին և հրեաներին, մասնավորապես նշելով, թե հրեաները կարողացել են ֆաշիստական բռնություններն օգտագործել իրենց շահերի համար՝ հանդես գալով իբրև հալածյալներ: Հոդվածագիրը […]

̰
«Թուրքական տնտեսության անկումը կարող է ազդել Եվրոպայի վրա». Հիլդա Չոբոյան

15:37 10.09.2018

Վերլուծաբանները դեռևս քննարկում են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Թուրքիայի հասցեին հնչեցրած վերջին հայտարարությունները: Ինչպես հայտնի է՝ անցյալ ամսվա վերջին տարբեր երկրներում հավատարմագրված ֆրանսիացի դիվանագետների հետ հանդիպման ժամանակ Մակրոնը կասկած էր հայտնել, թե Թուրքիան կարող է Եվրամիության լիիրավ անդամ դառնալ: Պատճառը, ըստ Ֆրանսիայի նախագահի, Էրդողանի վարած քաղաքականությունն է, որի արդյունքում թուրքական պետությունը զգալիորեն կորցրել է իր […]

̰
Երեք տարվա դադարից հետո Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում մատուցվել է պատարագ

15:12 09.09.2018

Աղթամարի Սուրբ Խաչ վանքում այսօր մատուցված պատարագին ներկա են եղել մեծ թվով  հավատացյալներ ՝ Ստամբուլից, սփյուռքի տարբեր համայնքներից և Հայաստանից, ինչպես նաև թուրք պաշտոնյաներ: Այս մասին Shantnews-ը տեղեկանում է Թուրքիայից: Պատարագի ավարտին խոսքով հանդես է  եկել Պոլսո պատրիարքական ընդհանուր փոխանորդ Արամ արք. Աթեշյանը: Նշենք, որ անցնող երեք տարիներին թուրք-քրդական բախումների պատճառով պատրիարքարանը դադարեցրել էր 2010 թվականին […]

̰
Անուշաւան եպս. Դանիէլեան ընտրուած է Առաջնորդ Ամերիկայի Արեւելեան թեմի

01:39 09.09.2018

Տ. Անուշաւան  եպս. Դանիէլեան ընտրուած է Ամերիկայի (Անթիլիասական) Արեւելեան թեմի առաջնորդ։ Այս  մասին  Shantnews.am-ը  տեղեկութիւն ստացաւ նշեալ թեմին  մօտիկ կանգնած աղբիւրէ մը, որ նաեւ փոխանցեց, թէ  առաջնորդի ընտրութեան համար հրաւիրուած նիստն անցած է համախոհական եւ սիրալիր մթնոլորտի մը մէջ,  եւ  Սրբազան Հայրն ընտրական առաջին իսկ նիստին արժանացած է ժողովականներուն մեծամասնութեան քուէին։ Նշենք, որ ժողովին մասնակից  […]

̰
Ուսումնասիրել 1955թ. քրիստոնեաներու դէմ զանգուածային յարձակումները. Կարօ Փայլանի կոչը

16:48 08.09.2018

Թուրքիոյ ընդդիմադիր ժողովուրդներու Ժողովրդավարական  կուսակցութեան անդամ, խորհրդարանի հայ պատգամաւոր Կարօ Փայլան կոչ ըրած է խորհրդարանին քննելու 1955-ի Սեպտեմբեր 6-7-ին Թուրքիոյ մէջ քրիստոնեաներու դէմ զանգուածային յարձակումներու, կողոպուտի ու սպանութեան դէպքերը: Ինչպէս կը հաղորդէ Demokrathaber.org կայքը, հայ պատգամաւորը շեշտած է, որ թէեւ Սեպտեմբեր 6-7-ի դէպքերէն անցած է 63 տարի` պետութիւնը մինչեւ այսօր ո՛չ դատապարտած է կատարուածը, ո՛չ […]

̰
Հայաստանը մասնակցած  է Դամասկոսի միջազգային ցուցահանդէսին

14:39 08.09.2018

Հերթական անգամ այս տարի եւս Հայաստանը մասնակցած է Դամասկոսի միջազգային ցուցահանդէսին։ Նշենք, որ  անցնող  տարիներուն  ալ  եւ հակառակ  երկրին մէջ տիրող ծանր պայմաններուն Հայաստանի Հանրապետութեան  Դամասկոսի  դեսպանատան  աջակցութեամբ  տասնեակ  հայկական ընկերութիւններ իրենց մասնակցութիւնը բերած  են Սուրիոյ  մէջ առաջատար համարուող այս ֆորում-ցուցահանդէսին Սուրիոյ  ճարտարարուեստի  ոլորտի առաջատարներուն ներկայացնելով   հայկական արտադրութեան ապրանքանիշներ։   SHANTNEWS.AM-ի Դամասկոսի աղբիւրի  փոխանցմամբ`հայկական  տաղաւարին  […]

̰
Արամ Ա կաթողիկոս ընդունած է թեմի նորընտիր առաջնորդը

12:17 08.09.2018

Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան կայքէջէն վերահասու կը դառնանք, թէ Արամ Ա. կաթողիկոս ընդունած Լիբանանի նորընտիր առաջնորդ Նարեկ արք. Ալեէմէզեանը, Ազգային վարչութեան Քաղաքական ու Կրօնական ժողովները: Անոնք, գլխաւորութեամբ առաջնորդ սրբազանին, թեմին դիմաց ծառայական նոր շրջան բացուող ներկայ փուլին վեհափառ հայրապետին այցելեցին` լսելու կաթողիկոսին թելադրանքը: Վեհափառ հայրապետը ողջունելով նոր առաջնորդին ընտրութիւնը, ինչպէս նաեւ զայն կանխող Ազգային վարչութեան […]

̰
 «Նարեկացի» համոյթը ելոյթ ունեցած է Պոլսոյ մէջ

11:25 08.09.2018

Երեւանի «Նարեկացի» նուագախումբ մը հանդէս եկած է Պոլսոյ մէջ։ Այս մասին լուրը կը փոխանցէ Պոլսոյ «Ժամանակ»     պարբերականը, որ նաեւ կը գրէ, թէ ձեռնարկը կազմակերպուած էր պոլսահայ  մշակութային գործիչ Սեզար Աւետիքեանի ջանքերով։ «Նարեկացի» արուեստի միութեան, «Աւետիքեան» բառարանի եւ Ս. Խաչ դպրեվանքի սանուց միութեան համատեղ նախաձեռնութեամբ տեղի ունեցաւ համերգը՝ Շիշլիի քաղաքապետութեան «Ճեմիլ Ճանտաշ» Քենթ մշակոյթի կեդրոնին մէջ։ […]

̰
Իրաքցի հարիւրաւոր ցուցարարներ ներխուժած են քաղաքի իրանեան դեսպանատուն

20:02 07.09.2018

Անցնող  օրերուն սկիզբ առած բողոքի  ցոյցերը  չեն դադրիր Իրաքի Պասրա  քաղաքին մէջ։ Այս մասին լուրը   հաղորդեց «Ալ Ճազիրա» կայանը, որ նաեւ փոխանցեց, որ խումբ մը ցուցարարներ  այսօր յետմիջօրէին ներխուժած են Պասրայի մէջ գործող Իրանի դեսպանատուն։ Մարդկային տոյժերու մասին տուեալներ չեն հաղորդուիր։ Նշենք, որ անցնող օրերուն քաղաքին մէջ տեղի ունեցած բողոքի ցոյցերուն ընթացքին գրանցուած են բախումներ […]

̰
Հայտնի թուրք գրող Չեթին Ալթանի որդին բանտում գիրք է գրում Հայոց ցեղասպանության մասին

15:37 07.09.2018

Թուրք հանրահայտ գրող, հրապարակախոս, Թուրքիայի Ազգային մեծ ժողովի պատգամավոր, քաղաքական բանտարկյալ Չեթին Ալթանի (մահացել է 2015 թ.) որդին՝ Ահմեդ Ալթանը, որ նույնպես հայտնի է իր քաղաքական ընդդիմադիր հայացքներով, գիրք է գրում Հայոց ցեղասպանության մասին: Թուրքական մամուլը հաղորդում է, որ  գրող Ահմեդ Ալթանը շարունակում է աշխատել իր «Օսմանյան քառյակ» վիպաշարի վրա, որի 4-րդ՝ եզրափակիչ հատորը նվիրված […]

̰
Հրատարակվել է հայ հոգևորականների պատվանունների և մականունների բացատրական բառարանը

11:51 07.09.2018

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հրատարակչական բաժինը լույս է ընծայել Մայր Աթոռի միաբան Մանվել սարկավագ Սարգսյանի կողմից կազմված Հայ հոգևորականների պատվանունների և մականունների բացատրական բառարանը: Հրատարակությունը նվիրված է Մաղաքիա արքեպիսկոպոս Օրմանյանի մահվան 100-րդ տարելիցին։ Բառարանն ընդգրկում է Դ դարից մինչև մեր օրերի՝ պատվանուն կամ մականուն ունեցած հայ հոգևորականներին: Ընդհանուր առմամբ, […]

̰
Պոլսոյ մէջ Մեսրոպ Պատրիարքին նուիրուած համերգ

11:33 07.09.2018

SHANTNEWS -ի Պոլսոյ աղբիւրներէն կը տեղեկանանք, թէ քաղաքի միակ հայաբնակ Գնալը Կղզիի Ս. Գրիգոր Լուսաւորիչ Եկեղեցւոյ պարտէզին մէջ, 30 oգոստոս, hինգշաբթի երեկոյեան Մեսրոպ Պատրիարքի նուիրուած եզակի համերգ մը տեղի ունեցաւ։ Ներսէսեան Դպրաց Դասէ եւ Կազդուրման Կայանէ պատանիներ ու երիտասարդներ, Յարութիւն Աբղ. Տամատեանի առաջնորդութեամբ ու Հրանդ Չիզմէճեանի ղեկավարութեամբ, նուագախումբի ընկերակցութեամբ հանդէս եկան հոգեւոր ու աշխարհիկ երգերով։ […]

̰
«Սև սեպտեմբեր», կամ ի՞նչ է տեղի ունեցել 63 տարի առաջ Ստամբուլում

15:08 06.09.2018

Թուրքիայում ապրող փոքրամասնությունների, հատկապես հույների, հայերի և ասորիների համար 1955թ. սեպտեմբերի 6-ն ու 7-ը  շարունակում են մնալ որպես դաժան իրադարձությունների օրեր՝ պատմության մեջ մնալով «Սև սեպտեմբեր» անվանումով: 63 տարի առաջ այդ օրը Ստամբուլի տարբեր շրջաններում թուրք ազգայնականները ոչ միայն թալանել և հրո ճարակ են դարձրել նշված ազգային փոքրամասնություններին պատկանող ունեցվածքները, այլև սպանել են տասնյակ մարդկանց։ […]

̰
BACK_TO_TOP