TIME
Ամսաթիվ
17 04 2025
  • $
    390.94
  • RUBLE
    4.77
  • 443.95
WEATHER
+7.09 oC
Սագօ Արեյան

Սագօ Արեյան

Ինչպիսի՞ն էր 2018 թվականը հայկական սփյուռքի համար. վերլուծում է Սագօ Արեանը

18:45 31.12.2018

2018 թվականը բազմազան տարի էր նաև Սփյուռքի համար: Ինչպիսի՞ն էր Սփյուռքի անցնող տարին, ի՞նչ իրադարձություններ տեղի ունեցան 2018-ին Սփյուռքի գլխավոր գաղթօջախներում, և ի՞նչ ակնկալիքներով են սփյուռքահայերը պատրաստվում դիմավորել 2019 թվականը: «Շանթ» ՀԸ եթերում Սփյուռքի տարին ամփոփել է հաղորդավար Սագօ Արեանը:

̰
Ակնհայտ է Թուրքիայի մղումը՝ մտնել Արցախյան հարցի կարգավորման մեջ, ինչը պետք է բացառել. թուրքագետ

12:40 27.12.2018

Ինչպիսի՞ն էր Թուրքիան 2018-ին, և ի՞նչ զարգացումներ են գրանցվել այդ երկրում անցնող տարում: Տարբեր ոլորտներում բավականին մեծ խնդիրներ ունեցող Թուրքիան այսօր կանգնած է կարևոր ջրբաժանի առջև: Սիրիական տագնապը, փոքրամասնությունների ու հատկապես քրդերի դեմ բռնաճնշումները և երկրում ամեն օր սրվող տնտեսական տագնապը երկիրը դարձրել են խոցելի, դարձրել են քննադատության թիրախ՝ Թուրքիայի հարցերով զբաղվող մասնագետների համար: SHANTNEWS.am-ի […]

̰
Կարելի՞ է սփյուռքի հետ էլ քննարկել նախարարության փակման թեման. հայրենադարձ սփյուռքահայերի բանավեճը

21:40 25.12.2018

Վերջին օրերին քննարկման գլխավոր թեմաներից մեկը Սփյուռքի նախարարության փակման հարցն է: Կառավարության կողմից շրջանառության մեջ է դրվել «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Քանի հարցը կապ ունի նաև Սփյուռքի հայության հետ, այն քննարկման թեմա դարձավ նաև սփյուքահայ մեր հայրենակիցների շրջանում: SHANTNEWS-ի տաղավարում թեման քննարկում են Հայաստանում հաստատված սփյուռքահայեր […]

̰
Եկեղեցապատկան տարածքները բռնագրավելու մասին օրինագիծը հանվել է Կնեսետի օրակարգից

14:59 24.12.2018

Երուսաղեմի Հայոց Պատրիարքությունից տեղեկանում ենք, որ Կնեսետի նախարարական հանձնաժողովի օրակարգից հանվել է աղմկահարույց մի օրինագիծ, որի ընդունման դեպքում իսրայելական պետությանը հնարավորություն էր տրվելու բռնագրավել եկեղեցապատկան կալվածքները: Ավելի վաղ, Երուսաղեմի պատրիարքության դիվանապետ Հովնան Բաղդասարյանը տեղեկացրել էր, որ դեկտեմբերի 23-ին, չնայած հոգևոր պետերին տրված խոստմանը, Իսրայելի Կնեսետում քննարկվելու է եկեղեցական կալվածքները բռնագրավելու մասին օրինագիծը: Հոգևոր պետերը դիմել […]

̰
Սիրիայի վերակառուցման գործում հայերը մեծ դեր են ունենալու. սիրիահայ գործիչը՝ նախագահի հետ հանդիպումից հետո

13:50 24.12.2018

Օրերս Սիրիայի նախագահ Բաշար Ասադն իր նստավայրում ընդունել է Հայաստանում հաստատված սիրիահայերի պատվիրակությանը։ Հանդիպման ընթացքում Սիրիայի նախագահը բարձր է գնահատել Հայաստանի և հայ ժողովրդի դրական կեցվածքը ու անդրադարձել Սիրիայի վերականգման խնդիրներին։ Shantnews-ի եթերում այցը մեկնաբանում է Հայաստանում սիրիական համայնքի նախագահ Ջորջ Բարսեղյանը:

̰
Կպահպանե՞ն արդյոք հայերն իրենց դիրքը Լիբանանի կառավարությունում

22:10 21.12.2018

Լիբանանյան խորհրդարանական ընտրություններից և նոր կառավարության կազմի մասին խորհրդակցություններից մոտ յոթ ամիս հետո Լիբանանում վերջապես կառավարություն է կազմվելու: Համայնքային դրությամբ ղեկավարվող երկրում կառավարության մեջ տեղ են ունենալու նաև հայերը: Պահպանելո՞ւ են արդյոք հայերը նախկին ներկայությունը Լիբանանի նոր կառավարությունում, թե՞ ոչ: SHANTNEWS-ի եթերում մեկնաբանում է Լիբանանի զբոսաշրջության նախարար Ավետիս Կիտանյանը:

̰
Կարո Փայլանը Մեջլիսում հայերենով շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

13:47 21.12.2018

Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդա-դեմոկրատական կուսակցության անդամ, պատգամավոր Կարո Փայլանը խորհրդարանի հերթական նիստի ժամանակ հայերեն շնորհավորել է և բարեմաղթանքներ հղել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին` դեկտեմբերի 9-ին Հայաստանում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններին տարած հաղթանակի առթիվ: «Նախորդ շաբաթ հարևան Հայաստանում տեղի ունեցան խորհրդարանական ընտրություններ: Այս տարվա ապրիլ-մայիսին թավշյա հեղափոխություն իրականացրած  Նիկոլ Փաշինյանն ու իր ընկերները կարևոր հաջողություն գրանցեցին […]

̰
Ֆրանսիայում հայերը նախագահի կողքին են, բայց ցանկացած պահի իրավիճակը կարող է փոխվել. ֆրանսահայ լրագրող

14:37 20.12.2018

Ֆրանսիայում իրավիճակը շարունակում է լարված մնալ: Չնայած Ֆրանսիայի կառավարությունը հետաձգել է վառելիքի թանկացումը, և նախագահն էլ հայտարարել է, որ հունվարից աշխատավարձերի բարձրացում է նախատեսվում, «դեղին բաճկոնները» շարունակում են բողոքի ակցիաները: Ի՞նչ դիրքորոշում ունեն Եվրոպայի ամենամեծ հայկական համայնքի անդամները՝ Ֆրանսիայի հայերը: Թեման Shantnews-ի եթերում մեկնաբանում է Փարիզում գործող լրագրող Շանթ Մերջանյանը:

̰
Ադրբեջանը կրկնօրինակում է Հայաստանի ներկայացրած հայտերը. ԱԳՆ ներկայացուցիչ

13:44 20.12.2018

Օրեր առաջ հայտնի դարձավ, որ Փարիզում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում, միաձայն որոշում է կայացվել Հայաստանի կողմից ներկայացված «Գեղարդի վանք և Ազատ գետի վերին հովիտ» վայրին, որպես մարդկության համար բացառիկ կարևորություն ունեցող արժեք, ուժեղացված պաշտպանության կարգավիճակ շնորհելու վերաբերյալ։ Այսպիսով՝ «Գեղարդի վանք և Ազատ գետի վերին հովիտ» վայրը դարձել է Հայաստանի առաջին մշակութային արժեքը, որին ուժեղացված պաշտպանության կարգավիճակ է […]

̰
Լիբանանում պաղեստինցի երեխայի մահվան պատճառով բողոքի ցույցեր են տեղի ունեցել

12:47 19.12.2018

Երեկ Լիբանանում բողոքի ցույցեր են տեղի ունեցել, որի մասնակիցները սոցիալական արդարության և բարեփոխումների կոչեր են հնչեցրել: Լիբանանյան «Էլ. Բի. Սի.» կայանը, հաղորդելով այս լուրը, նշում է, որ բողոքի ալիքը բարձրացել է 3-ամյա Մոհամմեդ Վահբեի մահվանից հետո: Հիվանդանոցները հրաժարվել են ընդունել հիվանդ երեխային, որի ծնողները վիրահատության համար անհրաժեշտ գումար չեն ունեցել: Գլխուղեղի շտապ վիրահատությունը գնահատվել է […]

̰
Աննա Յակոբեանի  այցելութիւնը Ժընեւի Սուրբ Յակոբ Եկեղեցի

16:55 13.12.2018

Ժընեւի Ազգային Առաջնորդարանէն վերահասու կը դառնանք, թէ երէկ 12 Դեկտեմբերին, Ժընեւի Հայկական կեդրոնին մէջ, զուիցերահայութիւնը պատիւը ունեցած է հանդիպելու եւ լսելու Աննա Յակոբեանը։ Նախքան համայնքի հետ հանդիպիլը, Աննա Յակոբեան այցելութիւն տուած է Ժընեւի Սուրբ Յակոբ մայր Եկեղեցին եւ դիմաւորուած Զուիցերիոյ Առաջնորդական Տեղապահ` Հոգշ. Տ. Գուսան Վարդապետ Ալճանեանի եւ Ծխական խորհուրդի անդամներուն կողմէ։

̰
Ականուած ինքնաշարժի պայթում Իրանի մէջ. կան զոհեր

11:57 06.12.2018

Ահաբեկչական պայթում մը գրանցուած է Իրանի  Չապըհար քաղաքին մէջ: Այս մասին յայտարարեց  Իրանի պետական հեռուստակայանը: Աղբիւրը նաեւ նշեց, որ պայթումին հետեւանքով զոհուած են 3 անձեր, որոնց շարքին է Չապըհար քաղաքի ոստիկանապետը: Իր կարգին իրանեան «Իրնա» գործակալութիւնը հաղորդեց, որ չի բացառուիր, որ այսօր  տեղի ունեցածը անձնասպանական գործողութիւն է եւ պայթումէն ետք շրջանին մէջ լսուած կրակոցներ: انفجار […]

̰
Մենք ողջունում ենք Արցախի իշխանությունների կեցվածքը. Արտակ Բեգլարյանը՝ Էլնուր Հուսեյնզադեին ազատ արձակելու հնարավորության մասին

14:41 05.12.2018

Արցախում բանտարկված ադրբեջանցի  Էլնուր Հուսեյնզադենի ազատ արձակման և նրան Բաքվում գտնվող հայազգի   կալանավորների հետ փոխանակելու թեման շարունակում է քննարկումների օրակարգում մնալ: Այսօր հարցի վերաբերյալ SHANTNEWS.am-ին մեկնաբանություններ է տվել Արցախի օմբուդսմեն Արտակ Բեգլարյանը: Նա մասնավորապես ասել է. «Մենք ողջունում ենք Արցախի իշխանությունների կեցվածքը՝ Արցախում բանտարկված ադրբեջանցու ազատ  արձակման թեմայի շուրջ: Բեգլարյանը նաև ընդգծել է, որ իրենց այդ […]

̰
Չի բացառվում՝ ցեղասպանության մասին Էրդողանին ուղղված հարցը կազմակերպված էր

00:03 05.12.2018

Բունեոս Այրեսում ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը խոսել է ցեղասպանության թեմայից: Նրա հայտարարությունները քննարկվում են արգենտինական մամուլում, նշվում է, թե հնարավոր է՝ հարցը, որ նրան տրվել է, նախօրոք պլանավորած էր: SHANTNEWS-ի եթերում Թուրքիայի նախագահի խոսքերը մեկնաբանում է Արգենտինայի հայկական «Արաքս» ռադիոյի տնօրեն Դիեգո Կարամանուկը:

̰
Իսրայելում Հայաստանից կեղծ դիպլոմնե՞ր են հայտնվել. ՀՀ ԿԳ նախարարության պարզաբանումը

01:07 04.12.2018

Իսրայելի ոստիկանությունը ձերբակալել է մեծ թվով բժիշկների՝ մեղադրելով նրանց Հայաստանի մի քանի բժշկական բուհերից կեղծ դիպլոմներ ձեռք բերելու մեջ: Թեման լայն քննարկվում է իսրայելական մամուլում և արձագանք է գտել նաև Հայաստանում: SHANTNEWS-ի եթերում պարզաբանում է ՀՀ կրթության և գիտության նախարարության պաշտոնյան:

̰
«Պատարագ մատուցելու համար հատուկ արտոնություն է պետք». Հայ Առաքելական եկեղեցու Կիպրոսի թեմի առաջնորդ

15:10 30.11.2018

Միջազգային մամուլում կրկին քննարկվում է Թուրքիայի կողմից բռնագրավված Հյուսիսային Կիպրոսի և այնտեղ ոչնչացված հունական, ինչպես նաև հայկական մշակութային և կրոնական ժառանգության թեման: Չնայած Թուրքայի ավերիչ քաղաքականությանը, Հյուսիսային Կիպրոսում դեռևս հայկական հուշարձաններ են պահպանվում: SHANTNEWS-ի եթերում թեմայի շուրջ պարզաբանումներ է ներկայացրել Հայ Առաքելական եկեղեցու Կիպրոսի թեմի առաջնորդը:

̰
Այսօր Թուրքիայում անվստահության մեծ մթնոլորտ կա. Արա Գոչունյան

13:33 29.11.2018

Թուրք-ամերիկյան լարվածությունը շարունակվում է: Ամերիկացի վերլուծաբանները բացահայտ քննադատում են թուրքական իշխանությունների քաղաքականությունը, իսկ այս առումով վերջին աղմկահարույց հայտարարությունը հնչել է արևելագետ Սթիվեն Քուքի կողմից: Վերջինս, Թուրքիայի ընդհանուր իրավիճակի մասին խոսելով, գրել է, թե ինքը զզվում է Թուրքիայից: SHANTNEWS-ի տաղավարում Պոլսո «Ժամանակ» օրաթերթի խմբագիր Արա Գոչունյանը խոսում է Թուրքիայի այսօրվա իրավիճակի մասին՝ այն անվանելով «հետցնցումային»: Անհանգի՞ստ […]

̰
Մինասի ստորագրությամբ նկարը` վեճի առարկա

22:22 27.11.2018

Հայ գեղանկարիչ Մինաս Ավետիսյանի ստորագրությունը կրող «Ամառը Ջաջուռում» գեղանկարի շուրջ աղմուկը չի դադարում: Նկարը խնդրահարույց էր դարձել Կանադայում ապրող հայ հավաքորդ Արտո Թավուկչյանի հնչեցրած հայտարարություններից հետո: Նա Երևանում ձեռք էր բերել կտավը և հետո պարզել, որ այն կեղծ է: Կանադահայ մեր հայրենակիցն իրեն խաբված է զգում: Այսօր այս թեմայով ասուլիս են հրավիրել նաև մի խումբ […]

̰
«Տեղի ունեցածը Սոչիի համաձայնության բացահայտ խախտում էր». Ժիրայր Ռեիսյան

00:00 27.11.2018

Սիրիայի խորհրդարանի հայ պատգամավոր Ժիրայր Ռեիսյանը SHANTNEWS.am-ի եթերում մեկնաբանում է Հալեպում վերջին օրերին տեղի ունեցած իրադարձությունը: Զինյալների կիրառած քիմիական նյութերը մեծ վնասներ են հասցրել հարյուրավոր բնակիչների՝ աղմուկ բարձրացնելով թե՛ Սիրիայում, թե՛ միջազգային հանրության շրջանում: Ժիրայր Ռեիսյանը դատապարտեց քիմիական զենքի կիրառումը խաղաղ բնակչության հանդեպ՝ տեղի ունեցածը համարելով Սոչիում ձեռք բերված համաձայնության խախտում։

̰
Հրթիռներ Հալէպի վրայ. նախնական տուեալներով` եղածը քիմիական յարձակում է

01:26 25.11.2018

Հալէպի տարբեր շրջաննեեր ժամ մը առաջ ենթարկուած են ծանր հրթիռարաձկումներու։ Այս մասին լուրը տրուած է «Շապաքաթ հայ ալ զահրաա» ֆէյսպուքի էջը։ Աղբիւրը նաեւ մտահոգիչ լուրեր հաղորդած է` յայտնելով, որ նետուած հրթիռները կը պարունակեն քիմիական նիւթեր։ Իր կարգին, «Սփութնիք» լրատուական գործակալութիւնը յայտնած է, որ նախնական տուեալներով, եղածը քիմիական  յարձակում է, որուն հետեւանքով հիւանդանոց փոխադրուած են աւելի […]

̰
Իրանահայ համայնքից նոր արտագաղթ չի սպասվում. իրանահայ գործիչ

11:27 23.11.2018

Աշխարհը շարունակում է քննարկել նոյեմբերի սկզբին ԱՄՆ-ի՝ Իրանի դեմ գործի դրված պատժամիջոցներն ու դրանց ազդեցությունը: Իրանի հայկական համայնքը նույնպես մտահոգված է երկրի դեմ սահմանված պատժամիջոցների կիրառման հետևանքներով: Սակայն Իրանի «Ալիք» օրաթերթի գլխավոր խմբագիր Դերենիկ Մելիքյանը SHANTNEWS․am-ի հետ զրույցում ասում է, որ մտահոգություններին զուգահեռ կա նաև եվրոպական հնարավոր աջակցությունը, ինչը փոքր-ինչ մխիթարում է Իրանի բնակիչներին. «Ուժի […]

̰
Իշխանությունը բոլորից հլու-հնազանդություն է պահանջում. Բագրատ Էստուկյանը՝ Թուրքիայի վերջին դեպքերի մասին

14:36 19.11.2018

Թուրքիայում բերման են ենթարկվել մի խումբ մտավորականներ ու այլ գործիչներ, ովքեր մեղադրվում են թուրք մտավորական, հայամետ գործիչ Օսման Քավալայի հետ կապ ունենալու համար: Օսման Քավալան ձերբակալվել է մեկ տարի առաջ՝ 2016թ.-ի Թուրքիայի ռազմական հեղաշրջման փորձին մասնակցություն ունենալու մեղադրանքով։ Նա Հայոց ցեղասպանությունը ճանաչած այն թուրք գործիչներից է, ով համարձակորեն խոսել է Հայոց ցեղասպանության մասին, եղել է […]

̰
Այսօր մեզ համար գերագույն խնդիր է նոր կադրերի պատրաստումը. վերապատվելի Փոլ Հայտոսթյան

21:19 16.11.2018

«Այսօր մեզ համար գերագույն խնդիր է մարդուժի պատրաստությունը»,- «Հորիզոն»ի տաղավարում այսօր հայտարարել է վերապատվելի Փոլ Հայտոսթյանը: Լիբանանահայ հասարակական գործիչը Երևան է ժամանել` նպատակ ունենալով ամրացնել կրթական ոլորտի կապերը Բեյրութում գործող Հայկազյան համալսարանի և Արցախի կրթական հաստատությունների միջև:  

̰
19.5 տարուան բանտարկութեան վճիռ «Զէման»ի նախկին խմբագրին

15:39 15.11.2018

Թուրքիոյ մէջ տեղի ունեցած դատավարութեան աւարտին «Զաման» պարբերականի նախկին խմբագիր`Ալի Իւնէլ    դատապարտուած է 19.5 տարուան բանտարկութեան: Այս մասին լուրը կը հաղորդէ «Տէյլի Սապահ» պարբերականը՝ նշելով, որ Իւնէլ յայտնի էր Անգարայի իշխանութիւններուն դէմ իր բացայայտ կեցուածքներով եւ անոր դատը կապ ունի կիւլէնիստներու դէմ ընթացք առած դատաիրաւական գործընթացներուն հետ: Աղբիւրը նաեւ կը յիշեցնէ, որ Իւնէլ դատական […]

̰
Նախքան Էրտողանի այցին դէմ բողոքելը, ճիշդ կ’ըլլայ, որ մեր երեսփոխանները կրթենք. Արթիւր Խանճեան

16:00 09.11.2018

«Նախքան Էրտողանի այցելութեան դէմ բողոքելը, լաւ  կ’ըլլայ, որ ֆրանսահայութիւնը աշխատանք տանի դաստիարակելու համար իր երեսփոխանները»,- այսօր «Շանթնյուզ»ին յայտնեց Իսի Լա Մուլինոյի  փոխքաղաքապետ Արթիւր Խանճեան: Խանճեան նաեւ յայտնեց, որ իր համար այդքան ալ կարեւոր օրակարգ մը չէ Էրտողանի Փարիզ գալ-չգալը, որովհետեւ «Եթէ նկատի առնենք, որ տասնեակ երկիրներու առաջնորդներ Փարիզ պիտի գան առաջին աշխարահամարտի հրադադարի յայտարարման  հարիւրամեակը […]

̰
Գերմանական դատարանն արգելել է դեսպան Աշոտ Սմբատյանի մասին անհիմն պնդումներ տարածել

07:32 07.11.2018

Հետևելով Գերմանիայում, այսպես կոչված, հայկական մաֆիայի բացահայտման մասին գերմանական մամուլում տարածված աղմուկին, Shantnews.am-ին հայտնի դարձավ, որ գերմանական դատարանը հայանպաստ որոշում է կայացրել. մասնավորապես դատական մարմիններն արգելել են մի շարք ԶԼՄ-ների՝  Շպիգելին և Mitteldeutscher Rundfunk հանրային հեռուստառադիոընկերությանը, Գերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանին ներքաշել այս գործընթացում և անհիմն կերպով նշել նրա անունը: Այս արգելքը խախտելու համար դատարանը […]

̰
ԱԳՆ մամուլի խոսնակի մեկնաբանությունը Գերմանիայում հայերի հանցախմբի գործունեության շուրջ

22:55 06.11.2018

Գերմանական լրատվամիջոցներում հայտնված լուրերը հայկական մաֆիոզ խմբավորումների մասին, քննարկվում են ոչ միայն Գերմանիայում, այլև Հայաստանում: Գերմանիայում ոստիկանությունն արդեն 3 տարի է, ինչ փորձում է ձերբակալել իր ձևակերպմամբ՝ հայկական մաֆիայի անդամներին: Գերմանիայի քրեական հետախուզությունը խորհուրդ չի տվել ընդունել Գերմանիայում Հայաստանի դեսպան Աշոտ Սմբատյանի առաջարկած օգնությունը՝ պաշտոնական Երևանի միջոցով նպաստելու բացահայտումներին: Գերմանիայի իրավապահ մարմիններն անձամբ են քննում […]

̰
Մտահոգիչ է, որ Վրաց եկեղեցու որոշ գործիչներ շփոթեցնում են պատրիարքարանին. Վիրահայոց թեմի առաջնորդ

15:41 06.11.2018

Օրերս Հայաստանում էր գտնվում Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդ Տ. Վազգեն արք. Միրզախանյանը: Օգտվելով առիթից՝ Shantnews-ը զրուցել է նրա հետ:  -Սրբազա՛ն հայր, գործելով Վրաստանում, բնականաբար այդ երկրի քաղաքական կյանքին հետևում եք: Ինչպե՞ս եք գնահատում Վրաստանի քաղաքական իրավիճակը: -Կարծում եմ՝ Վրաստանում քաղաքական իրավիճակը կկարգավորվի նախագահական ընտրությունների երկրորդ փուլով, որովհետև Վրաստանի ժողովուրդն այնպիսի դժվար ժամանակներ է […]

̰
Լիբանանի ՀՄԸՄ-ը արաբական ակումբներու ախոյեան

15:51 01.11.2018

ՀՄԸՄ-ի (Անթիլիաս) աղջկանց խումբը յաղթելէ ետք Եգիպտոսի «Ահլի» ակումբին դարձաւ  արաբական ակումբներու ախոյեան։ Երկու կազմերը նախապէս իրարու դէմ յանդիման եկած էին այս մրցաշարքին ընթացքին, եւ այդ մրցումին յաղթանակ արձանագրած էին ՀՄԸՄ-ի աղջիկները: Երէկուան այս մրցումին եւս, ՀՄԸՄ-ի տիրապետութեամբ ընթացած այս մրցումը դարձեալ աւարտեցաւ Լիբանանի ներկայացուցիչին յաղթանակով` 83-57 արդիւնքով: Կը նշուի նաեւ, որ ՀՄԸՄ տիտղոսը պահեց […]

̰
Մայր Աթոռ Ս. Էջմիածնում սկսուեց Գերագոյն հոգեւոր խորհրդի ժողովը

00:01 31.10.2018

Հոկտեմբերի 30-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահութեամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի,  սկսուեց Գերագոյն հոգեւոր խորհրդի ժողովը ընդլայնուած կազմով: Ժողովը բացուեց Տէրունական աղօթքով, ապա Գերագոյն հոգեւոր խորհրդի անդամներին ողջունեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Իր օրհնութիւնն ու բարեմաղթանքները բերելով ժողովականներին` Վեհափառ Հայրապետը Սուրբ Հոգու առաջնորդութիւնը մաղթեց ԳՀԽ անդամներին եւ արդիւնաւոր ընթացք ժողովի աշխատանքներին: […]

̰
BACK_TO_TOP