TIME
Ամսաթիվ
23 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+1.09 oC
Սագօ Արեյան

Սագօ Արեյան

Երկրի տնտեսական ծանր վիճակը ենթադրում է լուրջ որոշումների ընդունում. Լիբանանի զբոսաշրջության նախարար Ավետիս Կիտանյան

17:54 01.02.2019

Լիբանանում ինն ամիս տևած քաղաքական ճգնաժամից հետո երեկ կազմվել է կառավարության նոր կաբինետ: Վարչապետ Սաադ Հարիրիի ղեկավարելիք նոր կառավարության կազմում երկու հայ նախարար կա: Նախարարներից Ավետիս Կիտանյանը, որ ՀՅԴ թեկնածուն է կառավարությունում, SHANTNEWS.am-ին հայտնեց, որ ՀՅԴ-ին նորից հաջողեց ևս մեկ անգամ հաստատել հայության իրավունքը: Ըստ նրա՝ կառավարության նորընտիր կազմը վստահություն ներշնչող կազմ է: Հիշեցնենք, որ […]

̰
«Զօրավիգ ենք մեր վարժարաններուն». ՀՅԴ Արեւմտեան Ամերիկայի Կեդրոնական Կոմիտէի յայտարարութիւնը

12:31 01.02.2019

Օրեր  առաջ Լոս Անճելոսի հայկական վարժարաններուն դէմ տեղի ունեցած թրքական ոտնձգութեանց դէմ ՀՅԴ  Արեւմտեան  Ամերիկայի Կեդրոնական Կոմիտէն դատապարտման յայտատարութիւն տարածած է: Ստորեւ հրապարակուած յայտարարութիւնը. «Հայկական վարժարանները այն միջավայրը կը տրամադրեն, ուր մեր երիտասարդները ամէն օր կը հաւաքուին եւ բարենպաստ պայմաններու մէջ կը ստանան բարձրորակ կրթութիւն: Այս հաստատութիւնները կը ծառայեն իբրեւ հիմնասիւներ, որոնք յաջորդական մեր սերունդներուն […]

̰
Լիբանանի նոր կառավարությունը վերջապես ձևավորվեց. հայ համայնքը երկու աթոռ ունի

23:16 31.01.2019

Ինը ամիս առանց կառավարության մնալուց հետո Լիբանանում քիչ առաջ կառավարություն է ձևավորվել: Երեսուն անդամից բաղկացած նոր կառավարության կազմում լիբանանահայ համայնքն ունի օրենքով սահմանված երկու ներկայացուցիչ:  Լիբանանի նոր կառավարության ձևավորման մասին Shantnews-ը տեղեկացավ Լիբանանի կառավարության մոտ կանգնած իր աղբյուրներից: Ինչպես նախատեսված էր, ՀՅԴ թեկնածու Ավետիս Կիտանյանը նշանակվեց Լիբանանի զբոսաշրջության նախարար, իսկ քրիստոնյա աջ ուղղություն ունեցող Լիբանանյան […]

̰
ԱՍԱԼԱ-ի մարտիկին հուղարկավորեցին Եռաբլուր պանթեոնում

17:32 31.01.2019

Այսօր Եռաբլուրում հուղարկավորել են Հայ ազատագրության գաղտնի բանակի՝ ԱՍԱԼԱ-ի անդամ Վարուժան Կարապետյանին: Սփյուռքահայ գործիչը, ով Ֆրանսիայում ցմահ դատապարտվելուց հետո 2001 թվականին ազատ էր արձակվել և արտաքսվել Հայաստան, բնակվում էր Դիլիջանում, որտեղ էլ մահացել է: ԱՍԱԼԱ-ի մարտիկի հուղարկավորությունը տեղի է ունեցել զինվորական կարգով: Նրան վերջին հրաժեշտն են տվել ընկերներն ու հարազատները, կինը, որի հետ նա ծանոթացել […]

̰
Այստեղ ամեն ինչ անում են, որ տեղի ունեցածը հայ-թուրքական բախման չվերածվի. ամերիկահայ գործիչ

16:18 31.01.2019

Լոս Անջելեսում օրեր առաջ տեղի ունեցած արտակարգ դեպքը շարունակում է քննարկման թեմա մնալ ամերիկահայության շրջանում: Հայկական երկու դպրոցների տարածքում թուրքական դրոշների տեղադրումը լարվածություն է առաջացրել շատերի մոտ, բայց, ինչպես SHANTNEWS.am-ի հետ զրույցում հայտնեց Արևմտյան Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի ատենապետ Նորա Հովսեփյանը, դեպքից հետո վախի կամ հարձակողական  ոչ մի տրամադրություն չկա համայնքում: Ամերիկահայ գործիչը մեզ հետ […]

̰
Արդյո՞ք Լոս Անջելեսի հայերը կհակադարձեն թուրքերի արարքին

12:20 31.01.2019

Հունվարի 29-ի լուսադեմին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Լոս Անջելեսի հայկական 2 դպրոցների մոտ. Լոս Անջելեսում գործող Ֆերահյան վարժարանի ու ՀԲԸՄ Մանուկեան-Դեմիրճեան վարժարանի մուտքի ու դարպասների վրա Թուրքիայի դրոշներ էին կախվել: Անհայտ անձինք Ֆերահյան վարժարանի ցանկապատներին ու տարածքում կախել էին 11, իսկ Մանուկեան-Դեմիրճեան վարժարանի մոտ՝ թուրքական 2 դրոշ։ Մինչ ոստիկանությունը կքննի միջադեպը՝ աշակերտները հեռացրել են […]

̰
ԱՄՆ-ում դրոշներով «հարձակվել են» հայկական դպրոցների վրա

09:40 30.01.2019

Հունվարի 28-ի լույս 29-ի գիշերը ԱՄՆ-ում երկու հայկական վարժարան թիրախ են դարձել, ոստիկանության բնութագրմամբ՝ «ատելության միջադեպի»:  Էնսինոյի Ս. Նահատակաց Ֆերահյան երկրորդական վարժարանի և Քանոկա Փարքի ՀԲԸՄ Մանուկյան-Դեմիրճյան վարժարանի տարածքներում Թուրքիայի դրոշներ են կախվել: Այդ մասին Shantnews-ը տեղեկացավ ԱՄՆ-ի իր աղբյուրից: Ֆերահյան վարժարանի տարածքում ոստիկանությունը հայտնաբերել է 11, իսկ Մանուկյան-Դեմիրճյան վարժարանում՝ երկու թուրքական դրոշ։ Տարածքի տեսախցիկներն […]

̰
Վարուժան Կարապետյանն իր սասունցի պապերի օրինակով էր տեսել հայերի տանջանքը. ԱՍԱԼԱ-ի մարտիկը՝ ընկերոջ մասին

23:47 29.01.2019

Երեկ երեկոյան Դիլիջանի իր տանը մահացել է Հայաստանի Ազատագրության հայ գաղտնի բանակի՝  ԱՍԱԼԱ-ի մարտիկներից Վարուժան Կարապետյանը: 1983 թվականի հուլիսի 15-ին Կարապետյանը Փարիզի Օրլի օդանավակայանում թուրքական ավիաուղիների ռմբահարումը կազմակերպելու մեղադրանքով դատապարտվել էր ցմահ բանտարկության։ 17 տարի Ֆրանսիայում պատիժը կրելուց հետո 2001 թվականին նա վաղաժամ ազատ է արձակվել և արտաքսվել Հայաստան: Վերջին տարիներին Վարուժան Կարապետյանից բացի՝ ԱՍԱԼԱ-ի […]

̰
Եգիպտոսի և Հայաստանի միջև համագործակցության առաջին ոլորտը զբոսաշրջությունը կարող է լինել. եգիպտահայ բլոգեր

13:10 27.01.2019

Ութ տարի առաջ այս օրերին սկիզբ առավ Եգիպտոսի հեղափոխությունը: Փողոցային ցույցերի, բողոքների և քաղաքացիական անհնազանդության ճնշման ներքո հրաժարական տվեց Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքը: Եգիպտական հեղափոխության շունչը տարածվեց նաև արաբական այլ երկրներում: Եգիպտոսի ավանդական հայկական գաղութը նույնպես ազդեցություններ կրեց հեղափոխությունից: Եգիպտական հեղափոխության ութերորդ տարվա առթիվ Shantnews-ին մեկնաբանություններ է տալիս Եգիպտոսում բնակվող գործարար, բլոգեր Վարուժ Չիլինկիրյանը: Նա […]

̰
Այսօր Էրդողանը բանտ է նետում իմ ընկերներին. Փայլանը հայերենով ելույթ է ունեցել Բեյրութում

17:23 26.01.2019

Թուրքիայի խորհրդարանի հայազգի անդամ Կարո Փայլանն օրերս այցելել է Լիբանան, ուր Բեյրութում ունեցած իր ելույթում անդրադարձել է Թուրքիայում տիրող իրավիճակին և դիմելով ներկաներին՝ ասել. «Ձեր պապենական հողերից եմ գալիս, դժբախտաբար, լավ լուրեր չունեմ փոխանցելու»: Կարո Փայլանի խոսքով՝ Թուրքիան այսօր բավական ծանր օրեր է ապրում: «Թուրքիան ժողովրդավարության ճանապարհին էր, սակայն 2015-ից ի վեր, երբ Էրդողանը դաշինք  […]

̰
«Մեր հերն անիծեցիք». Բեյրութի կենտրոնը պատվել է սև ծխով

19:23 24.01.2019

Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի կենտրոնը երեկ պարուրվել էր սև, թանձր ծխով: 12 մետրանոց խողովակից դուրս եկող ծուխը տագնապ էր առաջացրել անցորդների շրջանում: Ավելի ուշ պարզվել է, որ ծուխն արձակել է երկրում աղբի հարցերով զբաղվող քաղաքացիական հասարակության անդամներից կազմված մի միություն, որը հայտարարել է, թե սկիզբ է դնում «Մեր հերն անիծեցիք» անվանումով շարժմանը: Ըստ հաղորդագրության՝ եթե Բեյրութի […]

̰
Բոլոր լրատվամիջոցներն այսօր ոչ թե ընթերցողների վրա են հենվում, այլ մեծ ընկերությունների. ֆրանսահայ խմբագիր

17:20 23.01.2019

Սփյուռքում կարևոր դեր է խաղում հայ մամուլը։ Վերջին տարիներին, կրելով գլոբալացման ազդեցությունները, հայ մամուլն արագ  ու անսպասելի անկում է ապրել, բայց եղել է արևմտահայ և սփյուռքահայ մամուլի ոսկե շրջան, երբ հայահոծ գաղութներում եկեղեցու, դպրոցի և ակումբների կողքին մամուլն ունեցել է վճռորոշ և կարևոր դեր: Ավանդույթներ ունեցող սփյուռքահայ մամուլն այսօր հայտնվել է ծանր կացության առաջ: SHANTNEWS-ի համար […]

̰
Ծանր գիշեր Դամասկոսի մէջ. Իսրայէլ հարուածած է իրանեան դիրքեր

10:29 21.01.2019

Իսրայէլեան կործանիչներ այսօր առաւօտ կանուխ հարուածած են Դամասկոսի տարբեր հատուածները։ Այս մասին SHANTNEWS տեղեկութիւն ստացաւ Դամասկոսի իր աղբիւրէն, որ նաեւ նշեց, որ իսրայէլեան հրթիռներուն մեծ մասը ինկած է Դամասկոսի միջազգային օդակայանի շրջապատը։ Մեր աղբիւրը նաեւ հաղորդեց, որ քսանի չափ հրթիռներ նետուած են  յատկապէս Ալ Քասսահ, Ապու Ռըմաննէ եւ Ժարամանա շրջաններուն վրայ։ Ըստ «Ալ Մանար» կայանին […]

̰
Սփյուռքահայերը Հրանտ Դինքի հիշատակի օրը կրկին հիշել են նրան ու նրա գործը

23:54 19.01.2019

Տասներկու տարի առաջ այս օրը Հրանտ Դինքի սպանության լուրը տարածվեց աշխարհով մեկ: Ոչ միայն Հայաստանում և Թուրքիայում, այլև աշխարհի բոլոր հայաբնակ վայրերում սգացին նրա մահը, իսկ հետագա տարիներին էլ ամեն հունվարի 19-ին հիշատակի միջոցառումներ էին կազմակերպվում ազատ խոսքի համար սպանված պոլսահայ լրագրողի հիշատակին: Այսօր էլ սփյուռքի տարբեր համայնքներում հիշում են Հրանտ Դինքին: SHANTNEWS-ի համար «Ակոս»-ի […]

̰
Հրանտ Դինքը կոտրեց «Բոլորս թուրք ենք» կարծրատիպը. մարդաբան

23:47 19.01.2019

Տասներկու տարի առաջ  այս օրը՝ 2007 թվականի հունվարի 19-ին Ստամբուլում իր հիմնած «Ակոս» պարբերականի շենքի առջև սպանվեց    պոլսահայ անվանի մտավորական, հրապարակախոս, ազատ խոսքի նվիրյալ լրագրող Հրանտ Դինքը։ Տասներկու տարի է անցել այդ սպանությունից, բայց Թուրքիայում դեռևս չի բացահայտվել, թե ովքեր էին այդ սպանության հետևում կանգնածները: Ուշագրավ է այն, որ Դինքի սպանությունից 12  տարի անց նա […]

̰
Հրանտին մենք էլ չհասկացանք, նա երրորդ ճանապարհ էր առաջարկում. Տիրան Լոքմագյոզյան

13:12 19.01.2019

Թուրքագետ, թարգմանիչ Տիրան Լոքմագյոզյանի կարծիքով՝ Սփյուռքում, Հայաստանում և Թուրքիայում Հրանտ Դինքին ճիշտ չեն հասկացել։ Թուրքագետը եղել է Հրանտ Դինքի ընկերը, և այսօր՝ Դինքի սպանության 12-րդ տարելիցի առթիվ հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ խոսեց Դինքի առաջարկած երրորդ ճանապարհի մասին, որը չի ընկալվել: Լոքմագյոզյանի խոսքով՝ մինչ այդ գոյություն ուներ երկու մոտեցում՝ հայկական և թուրքական, բայց Հրանտ Դինքն առանձնանում […]

̰
«Ասադը բացում է հայկական խաղաքարտերը». սիրիահայ գործիչը մեկնաբանում է թուրք լրագրողի հոդվածը

00:52 18.01.2019

Թուրքական որոշ լրատվամիջոցներ անհանգստացել են Դեր Զորի հայկական Սրբոց Նահատակաց եկեղեցու վերակառուցման վերաբերյալ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի տված խոստումների առթիվ: Թուրք լրագրողներից մեկը Սիրիայում հայերի ներկայությունը համարել է «գլխացավանք»՝ «Ասադը բացում է հայկական խաղաքարտերը» խորագրով իր հոդվածում խոսելով այն կարևորության մասին, որ Սիրիայի նախագահը ընծայում է հայերին: Սիրիահայ հասարակական գործիչ, հրապարակախոս Ռոբերտ Սուլահյանը, Shantnews-ի համար […]

̰
«Չե՛նք հրաժարվում, ախպարիկ». hայերն ու թուրքերը կհարգեն Հրանտ Դինքի հիշատակը

19:03 16.01.2019

2007 թվականին Ստամբուլի «Ակօս» շաբաթաթերթի խմբագրատան մոտ սպանված խմբագիր Հրանտ Դինքի հիշատակին ավանդական դարձած սգո միջոցառում է տեղի ունենալու խմբագրության  դիմաց: Այդ մասին տեղեկանում ենք Ստամբուլի «Ակօս»-ից: Ամեն տարի ստամբուլահայ լրագրող Հրանտ Դինքի մահվան օրը՝ հունվարի 19-ին, բազմաթիվ հայեր և թուրքեր են հավաքվում սպանության վայրում և ոգեկոչում ազատ խոսքի ջատագով Դինքի հիշատակը: Միջոցառման համար արդեն […]

̰
Ֆրանսիայում հին համակարգը քանդել են, բայց նոր համակարգ դեռ չի ստեղծվել. ֆրանսահայ լրագրող

15:56 16.01.2019

Վերջին շրջանում Եվրոպայում ծավալված բողոքի ցույցերին զուգընթաց քննարկման թեմա է դարձել նաև Եվրոպայի հայության անվտանգության խնդիրը։ Հատկապես Փարիզում տեղի ունեցած վերջին զարգացումներն առիթ դարձան, որ կրկին անդրադարձ կատարվի Ֆրանսիայում և ընդհանրապես Եվրոպայում հաստատված փոքրամասնությունների անվտանգությանը: Ինչպիսի՞ ապագա է սպասվում Եվրոպայի հայերին, հատկապես Ֆրանսիայում ապրող մեր բազմահազար հայրենակիցներին: Shantnews-ի տաղավարում թեման մեկնաբանում է ֆրանսահայ լրագրող Տիգրան […]

̰
Ահաբեկչական պայթում Մանբիճի մէջ. կան զոհեր

15:43 16.01.2019

Ահաբեկչական պայթում մը գրանցուած է Սուրիոյ հիւսիսային Մանպիճ քաղաքին մէջ։ Այս մասին տեղեկութիւնը կը հաղորդէ «Ալ Մայատին» կայանը։ Աղբիւրը նաեւ կը նշէ, որ պայթումը եղած է այն պահուն, երբ շրջանէն  կ՚անցնէր ամերիկեան զինուորական շարասիւն մը։ Նախնական  տուեալներով՝ կան  զոհեր եւ վիրաւորներ։ Յիշեցնենք, որ անցնող  օրերուն  մէկէ աւելի մակարդակներուն վրայ Մանպիճը դարձաւ քննարկման թեմա,  յատկապէս ամերիկեան […]

̰
Երուսաղէմի նորընտիր քաղաքապետը այցելած է Հայոց Պատրիարքարան

15:38 16.01.2019

Երուսաղէմ քաղաքի վերջերս ընտրուած քաղաքապետը այցելութիւն տուած է Հայոց Պատրիարքարան։ Այս մասին SHANTNEWS.am-ին յայտնեցին Երուսաղէմէն՝ նշելով նաեւ, որ այցը եղած է երէկ` 16 յունուարին։ Մոշէ Լիոնը հանդիպում  ունեցած է Երուսաղէմի Հայ Պատրիարք Ամեն. Տ. Նուրհան Արք. Մանուկեանի հետ: Հանդիպման ընթացքին Պատրիարք Սրբազանը շնորհաւորած է տիար Լիոնին քաղաքապետ ընտրուելու առթիւ՝ վերջինիս մաղթելով յաջողութիւն: Իր կարգին քաղաքապետը […]

̰
Քեսաբում գոհաբանական աղոթք է մատուցվել հայկական վարժարանի աշակերտների փրկության համար

17:49 15.01.2019

Ինչպես SHANTNEWS.am-ն արդեն տեղեկացրել է, անցնող օրերին հանգիստ չի եղել վիճակը Սիրիայի Քեսաբ քաղաքում: Սիրիայի ամենահայտնի զբոսաշրջային կենտրոններից Քեսաբն ավանդաբար հայկական ավան է համարվել: Այստեղ հայերը պահպանել են սովորույթները, Քեսաբի ինքնատիպ բարբառը: 2014 թվականին ահաբեկիչների կողմից գրավվելուց, այնուհետև սիրիական բանակի ուժերով ազատագրվելուց հետո էլ Քեսաբում ժամանակ առ ժամանակ շարունակվել են պատերազմական գործողությունները: Օրեր առաջ հրթիռակոծվել […]

̰
Արաբները հասկացան, որ իրենք մի ընդհանուր թշնամի ունեն՝ Թուրքիան. սիրիահայ գործիչ

17:22 15.01.2019

Անցած օրերին իսրայելական կործանիչները հերթական անգամ ռմբակոծել են Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի մատույցները: Արաբական մամուլը հաղորդում է, որ մոտ 10 հրթիռ է ընկել Դամասկոսի միջազգային օդանավակայանի շրջակայքում. Սիրիայի հակաօդային պաշտպանական խարիսխները հակադարձել են ռմբակոծությանը։ Ըստ նախնական տվյալների՝ իսրայելական կործանիչների թիրախը եղել է լիբանանյան «Հըզբոլլահ» կազմակերպությանը պատկանող մի զինապահեստ: Նույն օրերին հանգիստ չի եղել վիճակը նաև Քեսաբում: […]

̰
Հայաբնակ Քեսաբը կրկին ռմբակոծվել է

13:51 12.01.2019

Հրթիռակոծվել է Սիրիայի Քեսաբ հայաբնակ գյուղը, մասնասվորապես՝ Քեսաբի հայ կաթողիկե վարժարանի հարակից տարածքը, կան ավերածություններ։ SHANTNEWS.am-ի թղթակիցն այս մասին տեղեկություն ստացավ Քեսաբի իր աղբյուրից: Մեր աղբյուրը նաև հաղորդեց, որ հրթիռներից մեկն ընկել է գյուղի «Բարեհուսոյ» հայ կաթողիկե վարժարանի մոտ, վնասվել է դպրոցի շենքը: Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ սա հրթիռակոծման երկրորդ դեպքն է, անցնած օրերին գյուղը կրկին […]

̰
Չորս հոգի կալանավորվեցին. Հարություն վարդապետ Պզտիկյանը մանրամասներ է պատմում հայկական դպրոցի վրա հարձակումից

23:42 11.01.2019

Մխիթարյան միաբանության ենթակայության տակ գտնվող հայկական վարժարաններից մեկը վանդալիզմի է ենթարկվել: Ֆրանսիայի Սևր քաղաքում գտնվող այդ վարժարանը համարվում է Եվրոպայում հիմնադրված ամենահին կրթօջախներից մեկը։ Դեպքի առթիվ կատարվում է քննություն, արդեն ձերբակալվածներ կան: SHANTNEWS-ի եթերում պարզաբանումներ է տալիս վարժարանում բնակվող միակ հայ վանականը՝ հայր Հարություն Պզտիկյանը: Նա ասում է, որ Մխիթարյան միաբանությունն ուզում է դպրոցը դարձնել […]

̰
Տեսա, թե ինչպես է վերակառուցվում պատերազմից ավերված Հալեպը. Ֆելիքս Բախչինյան

15:13 10.01.2019

Ութ տարի շարունակված պատերազմից հետո Սիրիայի Հալեպ քաղաքը փորձում է վերականգնել իր նախկին կյանքը: Հայության համար հատուկ նշանակություն ունեցող այս քաղաքն այսօր էլ շարունակում է մնալ Սփյուռքի, առհասարակ՝ հայության ուշադրության կենտրոնում: Անցած օրերին ամանորյա տոների հետ միասին Հալեպում նշել են նաև ահաբեկիչներից ազատագրվելու երկրորդ տարին: Գրող, հրապարակախոս Ֆելիքս Բախչինյանն օրերս է վերադարձել Սիրիայից: Նա SHANTNEWS.am-ի […]

̰
Անհայտ անձինք հարձակվել են Ֆրանսիայի «Սամուել Մուրադյան» վարժարանի վրա

00:27 10.01.2019

Ֆրանսիայի Սևր քաղաքում գտնվող «Սամուել Մուրադյան» հայկական վարժարանն ավազակային հարձակման է ենթարկվել կազմակերպված հանցախմբի կողմից։ Այս մասին SHANTNEWS.am-ը տեղեկացավ Փարիզի իր աղբյուրից։ Աղբյուրի փոխանցմամբ՝ հարձակումը տեղի է ունեցել հունվարի 2-ին։ Ըստ նախնական տվյալների, ավազակախումբը մուտք է գործել վարժարանի երեք կենտրոնական մասնաշենքերն ու մետաղյա ձողերով ու քարերով ջարդուփշուր արել շենքերի 24 սենյակների դռներն ու պատուհանները։ Նրանք […]

̰
Թուրքիայում մարդը շատ է «էժանացել», ամենուր ճնշումներ են. պոլսահայ գործիչները՝ արտագաղթի նոր ալիքի մասին

12:10 09.01.2019

Ամերիկյան «Նյու Յորք Թայմզ» թերթն ուշագրավ հոդված է հրապարակել Թուրքիայի մասին։ Երկրի տարբեր խնդիրներին անդրադարձ  կատարելուց բացի՝ հրապարակված նյութն անդրադառնում է վերջին տարվա  ընթացքում Թուրքիայից  մեծաթիվ քաղաքացիների՝ երկրից հեռանալու փաստին: Ամերիկացիները մի կողմից՝ բանակցություններ են վարում Անկարայի հետ, մյուս կողմից, սակայն,  ամերիկյան մամուլը չի դադարում քննադատել Էրդողանին: Արտագաղթի ալիքը հասել է նաև հայերին: SHANTNEWS.am-ի եթերում […]

̰
Ուրախ ենք, որ կարողացանք Թուրքիայում հայկական առաջին հեռուստաընկերությունը հիմնել». Հարություն Քուրան

10:00 09.01.2019

Թուրքիայի պատմության մեջ առաջին անգամ եթեր կհեռարձակվի հայկական հեռուստաալիք, որը կլինի Թուրքիայում Քուրան հայկական ընտանիքի ջանքերով տպագրվող «Լույս» թերթի համանուն TV-ն: Հեռուստաընկերության հիմնադիրներից Հարություն Քուրանը SHANTNEWS.am-ին ասաց, որ հեռուստաընկերության առաջին ուղիղ հեռարձակումը եղել է հունվարի 6-ին՝ Սուրբ Ծննդյան օրվա առթիվ. եթեր են հեռարձակել Ստամբուլի հայկական եկեղեցիներում մատուցվող պատարագները: Հարություն Քուրանը նաև տեղեկացրեց, որ հեռուստաընկերության հաղորդումները […]

̰
Սիրիայի նախագահի առօրյան. տեսանյութ նախագահական պալատից

12:54 03.01.2019

Սիրիայի նախագահական կայքը տեսանյութ է պատրաստել երկրի նախագահ Բաշար Ասադի առօրյա կյանքի մասին: Տեսանյութը պատմում է, թե ինչպես է նախագահը պատրաստվում ամենօրյա հանդիպումներին՝ երկրի պատասխանատուների, նախարարների և վարչական ու զինվորական ասպարեզի ներկայացուցիչների հետ: Սիրիայի նախագահի հարցազրույցները լրատվամիջոցներին նույնպես նրա առօրյայի մի մասն են կազմում: Նախագահական պալատի պատրաստած տեսանյութում հատուկ շեշտվել է Բաշար Ասադի՝ Սոչի կատարած […]

̰
BACK_TO_TOP