TIME
Ամսաթիվ
23 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+2.09 oC
Սագօ Արեյան

Սագօ Արեյան

Կարո Փայլանի հայերեն ելույթի դիմաց արձանագրությունների մատյանում X է դրվել

15:31 26.02.2019

Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանի ելույթը՝ Մայրենի լեզվի միջազգային օրվա առթիվ, հերթական անգամ աղմուկով են դիմավորել: Փայլանն իր ելույթում հայերեն նախադասություններ է ասել՝ կոչ անելով պահպանել հայերենը: Փայլանի խորհրդական, հայագետ Սևան Դեյրմենջյանը SHANTNEWS.am-ին հայտնեց, որ Կարո Փայլանից բացի, նաև այլ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ են խոսել իրենց մայրենի լեզուներով, և այդ ելույթների դիմաց խորհրդարանի արձանագրությունների մատյանում […]

̰
Պետք է պարզել, թե ինչ ուժեր են կանգնած սույն արարքի հետևում. Փայլանը` Պոլսի եկեղեցու վրա արված գրառումների մասին

17:03 25.02.2019

Թուրքիայի խորհրդարանի հայ անդամ Կարո Փայլանն անդրադարձել է Ստամբուլի Բալաթ թաղամասի հայկական եկեղեցու վրա արված գրառումներին: Նա Twitter-ում արել է հետևյալ գրառումը. «Բալաթի Սուրբ Հրեշտակապետ հայկական եկեղեցին հայտնվել է ատելության թիրախում: Ամեն տարի բազմաթիվ եկեղեցիներ և սինագոգներ են ատելության թիրախ դառնում: Ոչ միայն պետք է պարզել, թե ովքեր են այդ ագրեսիվ պահվածքի հեղինակները, այլև պարզել, […]

̰
Ատելության գրություններ՝ հայկական եկեղեցու պատին և գլխավոր մուտքին

11:29 25.02.2019

Ստամբուլի Բալաթ շրջանի Ս. Հրեշտակապետաց եկեղեցու գլխավոր մուտքի և պատի վրա ցեղապաշտ ու ատելություն պարունակող բովանդակությամբ գրություններ են հայտնվել: Այս մասին SHANTNEWS.am-ը տեղեկացավ եկեղեցու թաղական խորհրդից: Փետրվարի 23-ին հայտնաբերված գրություններն անգլերենով ու արաբերենով են, որոնք տեսագրել են թաղային խորհրդի անդամները և փոխանցել պատրիարքական ընդհանուր փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին: Թաղային խորհուրդն այս դեպքի մասին տեղեկացրել է […]

̰
Հայաստանի մարդասիրական առաքելությունը Սիրիայում. Թեր և դեմ կարծիքներ

15:12 24.02.2019

Սիրիայի ժողովրդին մարդասիրական մասնագիտական օժանդակություն ցուցաբերելու նպատակով փետրվարի 8-ին հումանիտար ականազերծողներից, բժիշկներից և նրանց անմիջական անվտանգությունն ապահովող հայ մասնագետներից բաղկացած խումբը (ընդհանուր՝ 83 անձ) մեկնել է Սիրիայի Արաբական Հանրապետություն: Թեման քննարկման նյութ է դարձել մասնագետների և տարածաշրջանային քաղաքական հարցերով հետաքրքրվողների համար: Կան թեր և դեմ կարծքիներ: Հայաստանում հաստատված հալեպահայ երկու գործիչներ՝ Հրայր Ագիլյանն ու Խաչիկ […]

̰
Զգուշությամբ պետք է մոտենալ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու ԱՄԷ-ի քայլերին. Հայ Դատի գրասենյակի պատասխանատու

12:06 24.02.2019

Արաբական լրատվամիջոցներն անցնող օրերին անդրադարձել են Արաբական Միացյալ Էմիրությունների կողմից Հայոց ցեղասպանության հնարավոր ճանաչմանը: Առաջին անգամն է, որ Արաբական թերակղզու երկրներում քննարկվում է այս թեման: Հայ Դատի Միջին Արևելքի գրասենյակի պատասխանատու Վերա Յագուպյանը SHANTNEWS.am-ին ասում է, որ տեղի ունեցածը գնահատելի է, բայց պետք է զգուշությամբ մոտենալ: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Մեր ուժը պետք է կենտրոնանա Հայաստանում, և այստեղից էլ Սփյուռքին աջակցություն ցուցաբերվի. ՀԲԸՄ Հայաստանի նախագահ

14:01 22.02.2019

Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունն օրեր առաջ Փարիզում գումարել է իր հերթական տարեկան ժողովը, որի ընթացքում քննարկվել է ամենամեծ հայկական միության աշխարհասփյուռ գործունեությունը, ինչպես նաև նախագծեր առաջարկել կազմակերպության առաջիկա գործունեության վերաբերյալ: ՀԲԸՄ-ի Հայաստանի տնօրեն Վազգեն Յակուբյանը SHANTNEWS.am-ին պատմում է հանդիպման մանրամասների և ՀԲԸՄ նոր ծրագրերի մասին:

̰
Ասադը երկրի ընդդիմադիրներին Թուրքիայի գործակալ անվանեց. Սիրիայի խորհրդարանի հայ պատգամավոր

21:18 20.02.2019

Սիրիայի Հանրապետության նախագահ Բաշար Ասադը Դամասկոսում քաղաքական հանդիպումներից ժամանակ քննադատել է Սիրիայի քրդերի քաղաքականությունը, ինչպես նաև ծանր մեղադրանքներ է ուղղել Էրդողանին: Վերջին օրերին Սոչիում տեղի ունեցած հանդիպման մթնոլորտը հուշում էր, որ հավանական է՝ Թուրքիայի և Սիրիայի միջև հարաբերությունների բարելավում լինի, բայց հակառակն է տեղի ունենում: Սիրիայի Ազգային ժողովի պատգամավոր Նորա Արիսյանը SHANTNEWS.am-ի համար մանրամասներ է […]

̰
Թուրքիայում շարունակում են ատել հայերին. պոլսահայ գործիչ

15:36 19.02.2019

Ստամբուլում գործող համալսարաններից մեկը սոցիոլոգիական հարցում է անցկացրել, որի արդյունքներից պարզ է դարձել, որ Ստամբուլի բնակչության մեծամասնությունը չի նախընտրում, որ իրենց հարևանները հայեր կամ հույներ լինեն: Այս հարցումը քննարկման թեմա է դարձել նաև պոլսահայերի շրջանում: SHANTNEWS.am-ը թեմայի առթիվ կապ է հաստատել պոլսահայ հասարակական գործիչ Պարույր Գույումջյանի հետ: Նա ասում է, որ նման սոցիոլոգական հարցումների արդյունքները […]

̰
Մեծի Տանն Կիլիկիոյ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոս պարգեւատրեց Տիգրան Մանսուրեանը

14:45 18.02.2019

Մեծի Տանն Կիլիկոյ գահակալ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. կաթողիկոսը, երէկ տեղի ունեցած    պաշտօնական հանդիսութեան ընթացքին պարգեւատրած է երաժիշտ Տիգրան Մանսուրեանը: Այս մասին տեղեկութիւնը  կը փոխանցէ Կիլիկիոյ Կաթողիկոսութեան կայքէջը, ուր մասնաւորապէս գրուած է՝ «Կիրակի, 17 Փետրուար 2019-ի առաւօտեան, յետ Ս. եւ Անմահ Պատարագին, Վեհարանի դահլիճին մէջ, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոս «Ասպետի Կարգ»ի շքանշանով պարգեւատրեց աշխարհահռչակ երաժիշտ […]

̰
«Էրդողանը վարձկան է». Բաշար Ասադ

00:48 18.02.2019

«Սիրիայի պատերազմը  չի ավարտվել, այն շարունակվում է»,- փետրվարի 17-ին Դամասկոսում հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար  Ասադը՝ երկրի տարբեր շրջաններից Դամասկոսում հավաքված տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ: Ասադը նշել է, որ Սիրիան շարունակում է իր պայքարը, և պատերազմն ընթանում է ոչ միայն ռազմական, այլև քաղաքական և տնտեսական դաշտերում: Սիրիայի նախագահն անդրադարձել է երկրի հյուսիսային […]

̰
Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղարին

15:05 17.02.2019

Փետրվարի 16-ին Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում ունեցավ Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղար Ահմեդ Աբուլ Ղեյտին։ Բարձր գնահատելով արաբական աշխարհի հետ Հայաստանի ավանդական ջերմ բարեկամական կապերը՝ նախարար Մնացականյանը և գլխավոր քարտուղար Աբուլ Ղեյտը քննարկեցին Հայաստանի և Արաբական պետությունների լիգայի միջև արդյունավետ փոխգործակցության հետագա զարգացմանն ուղղության ձեռնարկվելիք քայլերը: Զրուցակիցները մտքեր փոխանակեցին Մերձավոր […]

̰
Իրանահայերն Իմամ Խոմեյնիին աքսորից վերադառնալուց հետո առաջին դիմավորողների շարքում էին

12:29 17.02.2019

Հայաստանի հարևան Իրանն այս օրերին նշում է Իսլամական հեղափոխության 40-ամյակը: Անցնող օրերին Թեհրանում և Իրանի մի շարք մեծ քաղաքներում տեղի ունեցան երթեր, և Իրանի ղեկավարությունը վերահաստատեց հեղափոխության սկզբունքները՝ նշելով նաև, որ Իրանի կառավարությունը պայքարելու է հանուն իրանցի ժողովուրդների իրավունքների: SHANTNEWS.am-ին պատմելով Իրանում հեղափոխական շարժման մասին՝ իրանահայ գործիչ Տիգրան Դավթյանը հիշում է, որ հայերը նույնպես մասնակցել […]

̰
Սխալ է ասել՝ հայաստանցիները Թուրքիայում վախով են ապրում, բայց նրանք թիրախ են. Լիլիթ Պողոսյան

15:06 14.02.2019

Թուրքիայում կրկին քննարկման թեմա է դարձել այնտեղ ապրող մեր հայրենակիցների հարցը: Օրեր առաջ Թուրքիայի ազգայնական կուսակցության առաջնորդներից մեկը խոսել է այդ մասին` նշելով, որ հայաստանցիներն անօրինական են Թուրքիայում և պետք է վտարվեն երկրից: SHANTNEWS.am-ին պարզաբանումներ տալով՝ Թուրքիայում աշխատող հայաստանցի ուսուցիչն ասում է, որ Թուրքիայի քաղաքական վիճակը հայերի վրա այնքան էլ չի ազդում, բայց նրանք միշտ […]

̰
Սինջարը կդառնա՞ անկախ նահանգ. պարզաբանումներ Էրբիլից

16:19 13.02.2019

Իրաքի քրդական ինքնավար շրջանի վարչապետ Նեչիրվան Բարզանին օրերս խոսել է Սինջարն  անկախ նահանգ դարձնելու մասին: Եզդիների սրբազան քաղաք համարվող Սինջարը ծանր  կացության մեջ էր հայտնվել 2014 թվականին, երբ «Իսլամական պետություն» կոչված  ահաբեկչական խմբավորումն ամբողջությամբ իր տիրապետության տակ էր վերցրել քաղաքը: Սինջարի շուրջ ծավալվող քննարկումների մասին SHANTNEWS.am-ը զրուցել է Էրբիլում բնակվող մեր հայրենակից Էդգար Աբրահամյանի հետ, […]

̰
Տիգրան Մանսուրեան մէկ շաբաթով Արամ Ա. Կաթողիկոսի հիւրը պիտի ըլլայ

08:30 13.02.2019

Յոբելիար երաժիշտ Տիգրան Մանսուրեան մէկ շաբաթով Մեծի Տանն Կիլիկոյ Կաթողիկոս  Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. վեհափառ հայրապետի հիւրը պիտի ըլլայ։ Այս մասին տեղեկութիւնը տրուած է Արամ Ա. Կաթողիկիսի  դիմատետրի պաշտօնականը էջը։ Աղբիւրը մասնաւորապէս գրած է ՝ «Այսօր, Անթիլիասի Մայրավանքին մէջ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը ընդունեց Հայաստանէն ժամանած հանրածանօթ երաժիշտ Տիգրան Մանսուրեանը։ Պրն. Մանսուրեան շուրջ շաբաթ մը […]

̰
«Ապրիլի 24-ը հիշատակի օր հռչակելը Մակրոնի նախընտրական խոստումներից էր». Արա Թորանյան

14:37 12.02.2019

Ապրիլի 24-ն այսուհետև Ֆրանսիայում նշվելու է որպես Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր: Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համանախագահ, «Nouvelles d’Arménie»-ի խմբագիր Արա Թորանյանը SHANTNEWS.am-ին ներկայացնում է Մակրոնի որոշման նախապատմությունն ու ֆրանսահայերի ունեցած դերակատարությունը՝ ապրիլի 24-ը Ֆրանսիայի ազգային օրացույցում ընդգրկելու հարցում:      

̰
«Ուրացման արատը». հայերի լուռ ցույցը կրկին գրավել է ամերիկացիների ուշադրությունը

13:33 12.02.2019

Լոս Անջելեսի մի շարք համալսարաններում հայ ուսանողները հետաքրքիր գործողություն են իրականացրել: «Ուրացման արատը». այսպես է կոչվում հայ ուսանողների կազմակերպած լուռ ակցիան, որի գլխավոր նպատակն է ամերիկյան հասարակությանն իրազեկելը, թե Թուրքիան շարունակում է իր ուրացման քաղաքականությունը՝ կապված Հայոց ցեղասպանության հետ: ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի անդամներից Տիգրան Խոդանյանը, SHANTNEWS.am-ին պարզաբանելով հայ ուսանողների այս նախաձեռնությունը, ասաց, որ 2011-ից […]

̰
Մակրոնի որոշումն ավելացնելու է հայության «փափուկ ուժը». ֆրանսահայ վերլուծաբան   

15:23 11.02.2019

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի` փետրվարի 5-ի որոշմամբ Ֆրանսիայում ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր է հռչակվել: Ինչպե՞ս է պետական մակարդակով նշվելու  օրը,  և որոշումն ի՞նչ անդրադարձ է ունենալու հայկական խնդիրների վրա: SHANTNEWS.am-ի այս հարցերին պատասխանելով՝ ֆրանսաբնակ վերլուծաբան, Կենտրոնական Ֆրանսիայի տարածաշրջանային խորհրդարանի պատգամավոր Հիլդա Չոբոյանն ասում է՝ «չմոռանանք, որ Ֆրանսիայի նախագահի այս որոշումը հայերին վերաբերող նրա […]

̰
«Զիս մի մոռնար Ռուսաստան». Պոլսահայ լրագրողը հոկտեմբերեան յեղափոխութենէն ետք Թուրքիա հաստատուած ռուսերուն մասին գիրք հրապարակած է

12:38 09.02.2019

Օրերս Պոլսոյ  մէջ հրապարակուած է լրագրող Վերճիհան Զիֆլիօղլուի նոր  հատորը, որ կը կոչուի «Beni Unutma Rusyam»։ Այս  մասին SHANTNEWS.am տեղեկութիւն ստացավ Պոլիսէն: Մեր աղբիւրը նաեւ յայտնեց, որ նորատիպ հատորը շուրջ եօթ տարուան ընթացքին հեղինակին կողմէ կատարուած ուսումնասիրութիւններու հիման վրայ պատրաստուած է։ Հոկտեմբերեան յեղափոխութեան ընթացքին եւ աւելի վերջ ռուսաց Նիքոլայ ցարի Սպիտակ բանակէն զինուորներ եւ ազնուականներ […]

̰
Օրհներգը փոխելուց առաջ մեր երկիրը շատ կարևոր հարցեր ունի լուծելու. Րաֆֆի Դուդակլյան

10:12 08.02.2019

Հայաստանի օրհներգը փոխելու մասին քննարկումները հասել են մինչև Սփյուռքի տարբեր համայնքներ: Այս առիթով իրենց տեսակետները սփյուռքահայերը արտահայտում են հիմնականում սոցիալական կայքերում՝ նշելով, որ դեմ են օրհներգի փոփոխությանը: Սփյուռքահայ հրապարակախոս Րաֆֆի Դուդակլյանը Shantnews-ին հայտնում է, որ չնայած քննարկումներին, օրհներգի փոփոխությունն այսօր օրակարգային չէ և, ընդհանուր առմամբ, Սփյուռքը դեմ է փոփոխությանը: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Իրանի Իսլամական հեղափոխության 40-րդ տարեդարձին հիշել են այաթոլայի այցը հայ ընտանիքին

00:16 08.02.2019

Իրանի իսլամական հեղափոխության 40-րդ տարեդարձին նվիրված հաղորդումների շարքում արաբական «Ալ Մայադին» հեռուստաալիքը ռեպորտաժ է պատրաստել, որում ի ցույց է դրվում երկրի հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեիի վերաբերմունքը երկրի քրիստոնյա, հատկապես՝ հայ համայնքի նկատմամբ։ Տեսանյութում երևում է, որ Իրանի հոգևոր առաջնորդ Խամենեին այցելում է իրանա-իրաքյան պատերազմի օրերին զոհված հայ զինվորի ծնողներին: Այցը տեղի է ունեցել նախորդ […]

̰
Արդյո՞ք հայությունն ապագա ունի Սիրիայում. Վերապատվելի Հարություն Սելիմյանի մեկնաբանությունը

16:55 06.02.2019

Չորս հազար ընտանիք Հալեպում հայտնվել է մեծ վտանգի առջև: Սիրիական «Al Watan» օրաթերթը նշում է, որ վերջերս Հալեպի ծայրամասային թաղամասերում սկսել են փլվել պատերազմի հետևանքով վնասված շենքերը: Օրեր առաջ Հալեպի Սալահեդին թաղամասում փլվել էր հինգ հարկանի մի շենք, որը վնասվել էր պատերազմի ժամանակ: Փլուզման հետևանքով զոհվել էր 13 մարդ: Հալեպի Հայ Ավետարանական համայնքի պետ, վերապատվելի […]

̰
Կարեւոր լուր Թորոնթոյէն. Առաջնորդարանը պիտի գնէ տագնապի դուռ  բացած Բարեգործականի շէնքը

16:43 06.02.2019

Գանատայի թեմը  որոշած է գնել Թորոնթոյի մէջ գտնուող եւ Հայկական Բարեգործական Ընդհանուր Միութեան պատկանող շէնքը։ Այս մասին տեղեկութիւն ստացաւ Գանատայէն։ Մեր ունեցած տուեալներով`Գանատայի Ազգային Առաջնորդարանը (կեդրոնը՝ Մոնթրէալ)  վիճահարոյց շէնքի գնման որոշումը առնել է ետք, այդ մասին հրապարակած է  յատուկ հաղորդագրութիւն մը։ Ստորեւ կը ներկայացնենք հատուած մը այդ հաղորդագրութենէն։ «Ուրախ ենք յայտարարելու, որ Երեքշաբթի, Յունուար 29, […]

̰
Ի՞նչ է քննարկել Մևլյութ Չավուշօղլուն հայ հոգևորականների հետ

16:20 06.02.2019

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն փետրվարի 4-ին Անկարայում ընդունել է Արևմտյան Եվրոպայի հայրապետական պատվիրակ, Վատիկանում Սուրբ Էջմիածնի պաշտոնական ներկայացուցիչ Խաժակ արք. Պարսամյանին: Հանդիպմանը ներկա են եղել նաև Պոլսի պատրիարքական ընդհանուր փոխանորդ Արամ արք. Աթեշյանն ու Էջմիածնի Միջեկեղեցական հարաբերությունների գրասենյակի պատասխանատու Շահե ծ. վրդ. Անանյանը: Հայ հոգևորականների և Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյայի քննարկման հիմնական թեման, ինչպես […]

̰
Անգարայի հանդիպման մասին Պոլսոյ Պատրիարքարանը զեկոյց հրապարակած է

15:45 05.02.2019

Երէկ Անգարայի մէջ տեղի ունեցած հանդիպման մասին Պոլսոյ Պատրիարքարանը յատուկ զեկոյց մը հրապարակած է։ Այս մասին SHANTNEWS.am տեղեկութիւն ստացաւ Պոլիսէն։ Ստորեւ մեր ընթերցողներու ուշադրութեաn կը յանձնենք հրապարակուած  զեկոյցը. «Արեւմտեան Եւրոպայի Հայրապետական պատուիրակ Գերշ. Տ. Խաժակ Արքեպս. Պարսամեան, 4 փետրուար 2019, երկուշաբթի, այցելեց մայրաքաղաք Անգարա։ Նորին Սրբազնութիւնը, որուն կ՚ընկերանար Մայր Աթոռոյ միաբաններէն Գերպտ. Տ. Շահէ Ծ. […]

̰
Ո՞րն է Հռոմի պապի ԱՄԷ այցի նպատակը. վերլուծում է ԱՄԷ և Կատարի Հայոց թեմի կաթողիկոսական փոխանորդը

17:07 04.02.2019

Երեկ մեկնարկել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսի այցը Արաբական Միացյալ Էմիրություններ: Աբու Դաբիի օդանավակայանում Պապին ընդունել է Աբու Դաբիի իշխան Մոհամմեդ բին Զայեդ ալ Նահյան: Այս այցը պատմական և կարևոր է համարվում մի քանի տեսակետից: Արաբական Միացյալ Էմիրությունների և Կատարի Հայոց թեմի կաթողիկոսական փոխանորդ Մեսրոպ եպիսկոպոս Սարգսյանը SHANTNEWS.am-ին հայտնել է, որ Հռոմի Սրբազան քահանայապետի առաջին այցը […]

̰
Էջմիածինը հատուկ բանագնացներ է ուղարկել Անկարա. նրանց ընդունել է Չաուշօղլուն

15:24 04.02.2019

Թուրքիայի  արտաքին գործերի նախարար Մևլյութ Չաուշօղլուն այսօր  Անկարայում ընդունել է Արևմտյան Եվրոպայի հայրապետական պատվիրակ, Վատիկանում Սուրբ Էջմիածնի պաշտոնական ներկայացուցիչ Խաժակ արք. Պարսամյանին: Այս մասին SHANTNEWS.am-ը տեղեկանում է Պոլսի «Ժամանակ» օրաթերթից: Հանդիպմանը  ներկա են եղել նաև Պոլսի պատրիարքական ընդհանուր փոխանորդ  Արամ արք. Աթեշյանն ու Էջմիածնի  Միջեկեղեցական հարաբերությունների գրասենյակի պատասխանատու Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը: Հանդիպման ընթացքում հատկապես քննարկվել […]

̰
Թուրքիայում շարունակում են թալանել հայերի ունեցվածքը

00:17 04.02.2019

Թուրքերը, նույնիսկ հայերը փնտրում են քարտեզներ, որոնցով կարելի է գտնել հայերի գանձերը։ Թուրքիայում հիմնվել է գանձագողության մասին հատուկ պարբերական. հայերի, հույների և ասորիների հարստություններին տիրացած թուրք գանձագողները հիմա արդեն բացահայտ կերպով են անում այդ գործը, հրապարակում են քարտեզներ, որոնցով կարելի է գտնել հայերի հարստությունները: Հասարակական գործիչ Կարո Գաբրիելյանը Shantnews-ին ներկայացնում է, թե ինչպես են հայերի […]

̰
Ահաբեկչական պայթում Իրանի մէջ. Թիրախ դարձած է «Բասիճ»ի կեդրոն մը

12:09 02.02.2019

Ահաբեկիչ զինեալներ յարձակում գործած են «Բասիճ»ի  (իրանեան մասնայատուկ ջոկատ) մէկ կեդրոնին վրայ: Այս մասին լուրը  հաղորեց իրանեան «Ալ Միհր»  գործակալութիւնը: Աղբիւրը նաեւ նշեց, որ գործողութիւնը եղած  է Իրանի հարաւ-արեւելեան հատուածին մէջ գտնուող Նիքշահր քաղաքին մէջ: Ըստ նախնական տուեալներու գրանցուած է մէկ զոհ եւ կան հինգ վիրաւորներ: Յիշեցնենք, որ անցնող մէկ ամսուան ընթացքին այս երրորդ ահաբեկչական […]

̰
Ամենայն հայոց կաթողիկոսը հովվապետական այցով մեկնել է Ավստրալիա

11:53 02.02.2019

Փետրվարի 1-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսը հովվապետական այցով մեկնել է Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմ: Նրան և նրա շքախմբին Ավստրալիայի Սիդնեյ քաղաքի օդանավակայանում դիմավորել են թեմակալ առաջնորդ Գերաշնորհ Տ. Հայկազուն եպիսկոպոս Նաջարյանի գլխավորությամբ թեմի եկեղեցականները, թեմական և ծխական, ինչպես նաև հայկական կազմակերպությունների շուրջ քսան ներկայացուցիչներ: Փետրվարի 2-ին Սիդնեյի Սուրբ Հարություն առաջնորդանիստ եկեղեցում […]

̰
BACK_TO_TOP