12:08 31.03.2019
Այսօր Թուրքիայում ընտրական օր է: Շուրջ 80 միլիոն բնակչություն ունեցող երկրում անցկացվում են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Ընտրությունները կարևորվում են այն իմաստով, որ իբրև նախագահական համակարգով գործող երկիր, Թուրքիայում առաջին անգամ է ընտրություն անցկացվելու: Շիշլիի քաղաքապետական խորհրդի հայ թեկնածու Սելինա Դողանը SHANTNEWS.am-ին հայտնում է, որ ընտրություններին մասնակցելու են նորից անարդար պայմաններում, քանի որ կառավարությունն իր […]
23:53 30.03.2019
Սիրիայում շուքով վերաօծվել է Հալեպի Սրբոց Քառասնից Մանկանց պատմական եկեղեցին: Արարողությունը կատարել է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ն: Հինգ հարյուր տարվա պատմություն ունեցող այս եկեղեցին Սիրիայի պատերազմի ընթացքում ահաբեկիչների թիրախ էր դարձել, ինչի պատճառով էլ չէր գործում։ Սիրիայի խորհրդարանի հայ պատգամավոր Ժիրայր Ռեիսյանը SHANTNEWS.am-ին ասում է, որ եկեղեցու վերանորոգումն ու վերաօծումն իր մեջ համայնքի […]
09:34 28.03.2019
Ըստ արաբական «Ալ Մայադին» կայանի՝ ռմբակոծվել է Հալեպի հյուսիսարևելյան հատվածը: Աղբյուրի հաղորդմամբ՝ ամենայն հավանականությամբ, այս անգամ Հալեպը ռմբակոծվել է իսրայելական օդուժի կողմից։ Թիրախը իրանական զենքի պահեստարաններն են եղել: «Սքայ նյուզ արաբիկ» կայանն էլ իր հերթին հաղորդում է, որ հարվածների թիրախ է դարձել Հալեպի միջազգային օդանավակայանի շրջակայքը, որտեղ գտնվում են նշված պահեստները: Ըստ սիրիական «Սանա» գործակալության՝ […]
13:31 27.03.2019
Բրիտանական The Guardian պարբերականն ուշագրավ հոդված է հրապարակել Ջուղայի խաչքարերի ոչնչացման մասին: Պարբերականը մասնավորապես նշել է, որ Նախիջևանում տեղի ունեցած մշակութային ջարդն ավելի դաժան է, քան սիրիական պատերազմի ավերածությունները: Անգլիական թերթի լրագրողն այս թեմային անդրադարձել է ամերիկաբնակ գործիչ Սիմոն Մաղաքյանի՝ նույն թեմայով հետաքննությունից հետո: Հետաքննության համահեղինակ Սիմոն Մաղաքյանը SHANTNEWS.am-ին ասում է, որ The Guardian-ը միակը […]
11:39 27.03.2019
Թուրքիայի խորհրդարանի հայազգի անդամ Կարո Փայլանն, ով օրերս այցելել էր Դիարբեքիր, իր այցի մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել: Փայլանը մասնավորապես գրել է. «Շրջեցանք Տիգրանակերտի գիւղերը։ Չգտանք մէկը որ համոզէինք։ Ուր որ գացինք՝ դիմաւորուեցանք մեծ խանդավառութեամբ։ Շուրջպար բռնեցինք։ Մեզ ճամբայ դրին՝ «այստեղ հարց չկայ, hewal» ըսելով»:
15:08 25.03.2019
Պոլսոյ մեր պաշտօնակից «Ժամանակ»էն վերահասու կը դառնանք, թէ Պատրիարքական Աթոռի 84-րդ գահակալ երանաշնորհ Մեսրոպ Պատրիարքի վերջին Այգուցի արարողութիւնը տեղի ունեցաւ շաբաթ յետմիջօրէին Շիշլիի գերեզմանատան մէջ։ Աղբիւրը կը նշէ, թէ Տ. Մաղաքիա Աբեղայ Պեսքիսիզեան հանդիսապետած է վերջին Այգուցին՝ իր կողքին ունենալով Տ. Շիրվան Քհնյ. Միւրզեանն ու Տ. Պետրոս Քհնյ. Պուլտուքեանը։ Վերջին Այգուցով հոգելոյս Պատրիարք Հօր շիրիմը […]
13:55 22.03.2019
2014 թվականի այս օրերին ահաբեկիչները գրավեցին հայաբնակ Քեսաբը: Սիրիահայ համայնքի համար այդ ծանր դեպքերից անցել է հինգ տարի: Քեսաբահայ գրող, լեզվաբան, «Քեսաբի երեք օրերը» գրքի հեղինակ Հակոբ Չոլաքյանը SHANTNEWS.am-ին պատմում է դեպքերի զարգացման մասին և ներկայացնում է Քեսաբի այսօրվա վիճակը: Նա Քեսաբի գրավման օրերին եղել է հայկական այդ բնակավայրում: Մանրամասները՝ տեսանյութում:
13:43 22.03.2019
Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը Պոլսում հարցազրույց է տվել SHANTNEWS.am-ին: Նա խոսել է Պոլսո՝ վերջերս կյանքից հեռացած Մեսրոպ արք. Մութաֆյանի մասին, ներկայացրել է պոլսահայ կյանքի այսօրվա վիճակը՝ խոսելով նաև Թուրքիայում առաջիկայում տեղի ունենալիք ՏԻՄ ընտրությունների մասին: Կարո Փայլանը ներկայացրել է նաև Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու հարցի շուրջ իր տեսակետը: Մանրամասները՝ տեսանյութում։
11:14 21.03.2019
Թուրքիոյ փոքրամասնական համայնքային հաստատութիւններու ընտրութիւնները վեց տարիէ ի վեր չեն կայանար, որովհետեւ ընտրական կանոնադրութիւնը ջնջուած է 19 յունուար 2013-էն ի վեր։ Իսկ նոր կանոնադրութիւնն ալ, հակառակ փոքրամասնական համայնքներու բուռն պահանջքներուն, տակաւին չէ հրապարակուած։ Վաքըֆներու ընդհանուր տնօրէնութիւնը, ի դերեւ հանելով ժողովրդավարական լուծում ակնկալող փոքրամասնական համայնքներուն յոյսերը, հրապարակեց շրջաբերական մը, որով «վարչութիւնները՝ մահուան կամ հրաժարումի հետեւանքով թափուր […]
22:51 12.03.2019
Ամերիկահայ շրջանակներում շարունակվում է քննարկման կարևոր թեմա մնալ Վաշինգտոն-Անկարա հարաբերությունների սրացումը: Անցյալ շաբաթ այս օրակարգի առնչությամբ կարևոր զարգացումներ գրանցվեցին, երբ Միացյալ Նահանգները չեղյալ համարեց մի օրենք, որով նախկինում Թուրքիայի և Միացյալ Նահանգների միջև առևտրաշրջանառությունը կատարվում էր ցածրագույն մաքսատուրքերով: Ինչո՞ւ էր նախկինում նախապատվություն տրվել Թուրքիայի հետ առևտրաշրջանառությանը, որը կարգավորող օրենքն այսօր չեղյալ է համարվել: Այս առթիվ […]
10:39 11.03.2019
Մյունխենի անվտանգության համաժողովի գլխավոր նստաշրջանում Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսիի ելույթը Մերձավոր Արևելքում անկայունության հետևանքների մասին շարունակվում է քննարկվել եգիպտական մամուլում: Իր ելույթում Եգիպտոսի նախագահը հիշատակել է նաև Հայոց ցեղասպանության մասին` մասնավորապես ասելով. «100 տարի առաջ մենք ընդունեցինք հայերին հայկական կոտորածներից հետո և ապահովեցինք խաղաղություն ու կայունություն»: Եգիպտական «Ալ Ահրամ» թերթի հայ սյունակագիր, վերլուծաբան Թովմաս […]
10:14 11.03.2019
Ինչպիսի՞ հոգևորական էր Մեսրոպ պատրիարքը, ի՞նչ ավանդ է ունեցել պոլսահայ համայնքում և ի՞նչ զարգացումներ կարելի է սպասել Պոլսում պատրիարքի մահից հետո: Թուրքագետ Վարուժան Գեղամյանը, SHANTNEWS.am-ին մանրամասներ հայտնելով, նշում է, որ պոլսահայ համայնքում պատրիարքը և՛ աշխարհիկ, և՛ հոգևոր առաջնորդ է համարվում: Մանրամասները՝ տեսանյութում:
09:53 11.03.2019
Մարտի 8-ին կյանքից հեռացած պատրիարք Մեսրոպ արք. Մութաֆյանի հուղարկավորության կազմակերպման համար Պոլսում հանձնաժողով է ձևավորվել: Այդ մասին SHANTNEWS.am-ը տեղեկացավ Պոլսո պատրիարքարանից: Պատրիարքի հուղարկավորությունը կատարվելու է մարտի 17-ին, իսկ այսօրվանից պատրիարքական փոխանորդ Արամ արք. Աթեշյանը պատրիարքարանում ցավակցական ընդունելություններ է ունենալու: Պատրիարք Մեսրոպ Մութաֆյանի մարմինը մարտի 14-ին փոխադրվելու է Գում Գաբուի աթոռանիստ Սուրբ Աստվածածին Մայր եկեղեցի, և […]
15:51 10.03.2019
Մարտի 10-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, Ս. Գայանե վանքում մասնակցեց Պատարագի սրբազան արարողությանը: Պատարագիչն էր Մայր Աթոռի Վանորեից տեսուչ Գերաշնորհ Տ. Արտակ եպիսկոպոս Տիգրանյանը: Հավարտ Ս. Պատարագի կատարվեց հոգեհանգստյան կարգ մարտի 8-ին վախճանված Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Մեսրոպ արքեպիկոպոս Մութաֆյանի համար: Արարողությանը ներկա էին […]
16:26 09.03.2019
20 տարի առաջ այս օրերին Թուրքիայի իշխանությունները ձերբակալեցին քրդական ազատագրական շարժման ղեկավար Աբդուլլահ Օջալանին: Նա դատապարտվեց ցմահ բանտարկության: Որպես բողոքի նշան Օջալանի` 20 տարի ձերբակալության մեջ գտնվելուն, ինչպես աշխարհի տարբեր երկրների, այնպես էլ Հայաստանի քուրդ բնակիչները բողոքի ցույցեր կատարեցին: Հայաստանի Աժ պատգամավոր, Հայաստանի քրդական համայնքի ղեկավար Կնյազ Հասանովը SHANTNEWS.am-ին հաղորդում է մանրամասներ ցույցից, ինչպես նաև […]
10:17 09.03.2019
Մարտի 10-ին Էջմիածնի Սուրբ Գայանե վանքում Սուրբ Պատարագի ավարտին, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կկատարվի հոգեհանգստյան կարգ Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տեր Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի համար: Նույն օրը հոգեհանգստյան արարողություններ կկատարվեն նաև թեմերի առաջնորդանիստ եկեղեցիներում:
16:57 08.03.2019
Անիում պեղումներ սկսելու մասին Թուրքիայի մշակույթի նախարարի հայտարարությունը թուրքական մամուլում մեծ արձագանք է գտել: Ավելին, հրապարակվում են հատուկ նյութեր, որոնցում հայոց հնագույն մայրաքաղաք Անին ներկայացվում է որպես օսմանյան մշակույթի մի մաս: SHANTNEWS.am-ին տված իր մեկնաբանություններում հնագետ, պատմաբան Համլետ Պետրոսյանը ներկայացնում է Թուրքիայի այսօրվա մշակութային քաղաքականությունը` նշելով, որ Անին միշտ եղել է Թուրքիայի ուշադրության կենտրոնում:
16:02 08.03.2019
Հալեպում մարդասիրական առաքելություն իրականացնող հայ մասնագետների խմբի սակրավորներից մեկը երեկ աջ ոտնաթաթի վնասվածք է ստացել: Վիրավոր ականազերծողը շտապ տեղափոխվել է հոսպիտալ, վիրահատվել է: Նրա կյանքին վտանգ չի սպառնում: Ականազերծման աշխատանքները շարունակվում են: SHANTEWS.am-ը միջադեպի մանրամասները պարզելու համար զրուցել է Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Սարգսյանի հետ:
00:17 08.03.2019
Հալեպում մարդասիրական առաքելություն իրականացնելու ընթացքում երեկ՝ մարտի 7-ին, տեղի է ունեցել ականային պատահար, որի ժամանակ հայ մասնագետների խմբի սակրավորներից մեկն աջ ոտնաթաթի վնասվածք է ստացել: Այս մասին հայտնում է «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ը: Պատահարի պատճառ է հանդիսացել պլաստիկե իրանով ծուղակ-ականը: Վիրավոր ականազերծողը շտապ տեղափոխվել է հոսպիտալ, վիրահատվել է: Նրա կյանքին վտանգ չի սպառնում: Ականազերծման […]
13:01 06.03.2019
Լիբանանի մէջ Հայաստանի Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպան Վահագն Աթաբէկեանի հրաւէրով Հայաստանի դեսպանատան մէջ երէկ յետմիջօրէին տեղի ունեցաւ խորհրդակցական հանդիպում հայ մամուլի եւ ձայնասփիւռի կայաններու տնօրէններու եւ գլխաւոր խմբագիրներու հետ: Այս մասին կը հաղորդէ «Ազդակ»: Հանդիպումին ներկայ էին դեսպանութեան Գ. քարտուղար Դաւիթ Ալավերտեան եւ ռազմական կցորդ գնդապետ Ալեքսան Մուշեղեան: Խորհրդակցութեան օրակարգը կը վերաբերէր Հայաստան-սփիւռք տեղեկատուական […]
12:10 06.03.2019
5 մարտին Երուսաղէմի Հայոց Պատրիարքարան այցելեց ՀՀ ԱԳՆ փոխնախարար տիար Գրիգոր Յովհաննիսեանը եւ հանդիպում ունեցաւ Երուսաղէմի Հայ Պատրիարք Ամեն. Տ. Նուրհան Արք. Մանուկեանի հետ: Տիար Յովհաննիսեանին ուղեկցում էին Իսրայէլում ՀՀ դեսպան տիար Արմէն Սմբատեանը, ՀՀ-ում Իսրայէլի պատուոյ հիւպատոս տիար Արթուր Շահմուրադեանը եւ տիար Իւրա Բարսեղեանը:
14:41 05.03.2019
Թուրքիայի մեջլիսի հայազգի պատգամավոր Կարո Փայլանն օրեր առաջ Խոջալուի դեպքերի հետ կապված ֆեսբուքյան իր էջում հանդես էր եկել անսովոր գրառմամբ: Նա ոգեկոչել է իբր թե Խոջալուի զոհերի ադրբեջանցի զոհերի հիշատակը, միաժամանակ ոգեկոչել Սումգայիթի հայ զոհերի հիշատակը՝ նշելով, որ պետք է անտեսել ոճրագործների և նրանց զոհերի ինքնությունը և առերեսվել անցյալի հետ: Կարո Փայլանի հայտարարությունը միանշանակ չի […]
12:47 04.03.2019
Թալիշ քաղաքական գործիչ, ադրբեջանական բռնապետության դեմ տարիներ շարունակ պայքարող Ֆահրադդին Աբոսզոդան, որ կալանավորված էր Մոսկվայում, արտահանձվել է Ադրբեջանին: Ադրբեջանի ԱԱԾ-ն այս մասին հայտարարություն է տարածել: Հայտարարության մեջ Ադրբեջանն Աբոսզոդային մեղադրել է նաև հայկական հատուկ ծառայությունների հետ համագործակցելու մեջ: Քաղաքական մեկնաբան Արա Պապյանը SHANTNEWS.am-ին ասում է, որ Ադրբեջանն արտահանձումների հասնելով՝ հատուկ պատգամներ է հղում իր հակառակորդներին: […]
11:45 04.03.2019
Սուրիական Ռաքքա քաղաքին մէջ ահաբեկչական մեծ պայթում մը գրանցուած է: Այս մասին լուրը փոխանցեց «Ալ Արապիյա» կայանը` նշելով նաեւ, որ ահաբեկչական պայթումին թիրախը եղած է Ռաքքայի մէջ տեղակայուած «քիւրտ-դեմոկրատական» խմբաւորման մէկ կեդրոնը: Նախնական տուեալներով`ահաբեկչութեան հեղինակն է «Իսլամական պետութիւն» կոչուած ահաբեկչական խմբաւորումը, եւ պայթումին հետեւանքով գրանցուած են զոհեր եւ վիրաւորներ: Յիշեցնենք, որ «Տահէշ» խմբաւորման ահաբեկիչ զինեալներ […]
13:28 02.03.2019
Փարիզի կենտրոնում գտնվող եկեղեցիներից մեկի շրջակայքում հայ ցուցարարների և ադրբեջանցիների միջև բախումներ են տեղի ունեցել: Այս մասին SHANTNEWS.am-ին հայտնել են Փարիզի մեր աղբյուրները: Բախումները տեղի են ունեցել, երբ Ֆրանսիայում հիմնված «Նոր սերունդ» հայկական միության անդամներն ընդվզել են ադրբեջանցիների կազմակերպած համերգի դեմ, որը նվիրված է եղել այսպես ասած «Խոջալուի զոհերի» հիշատակին: «Նոր սերունդ» երիտասարդական միության պատասխանատուներից […]
22:41 28.02.2019
Անցնող տասն օրվա ընթացքում այսօր երկրորդ անգամ հրթիռակոծվել է Սիրիայի Քեսաբ հայավանը: Այս մասին SHANTNEWS.am-ը տեղեկություն է ստացել Քեսաբից: Մեր տեղեկություններով՝ հրթիռներն ընկել են հայավանի Սև աղբյուր և Էսքուրան շրջանների վրա՝ պատճառելով նյութական վնասներ: Տեղեկացանք նաև, որ այս պահին Քեսաբում կյանքն ընթանում է բնականոն հունով: Այնտեղ այսօր բնակվում է երեք հազար հոգի, որի հիմնական մասը […]
22:29 28.02.2019
Սիրիայի հակամարտությունից ութ տարի հետո առաջին անգամ Սիրիայի նախագահ Բաշար Ասադն այցելել է Իրանի Իսլամական Հանրապետություն: Միջազգային մամուլը Սիրիայի նախագահի այցը Իրան աննախընթաց և կարևոր է համարել: Այցի քաղաքական նպատակի և Սիրիայի այսօրվա վիճակի մասին SHANTNEWS.am-ին մանրամասներ է հայտնում Սիրիայում Հայաստանի նախկին դեսպան Արշակ Փոլադյանը, որ պատերազմի բոլոր տարիներին եղել է Սիրիայում և իբրև արաբագետ […]
16:04 28.02.2019
Օրեր առաջ Ստամբուլի Բալաթ շրջանի Ս. Հրեշտակապետաց եկեղեցու գլխավոր մուտքի և պատի վրա ցեղապաշտ ու ատելություն պարունակող բովանդակությամբ գրություններ էին հայտնվել: Փետրվարի 23-ին հայտնաբերված գրություններն անգլերենով ու արաբերենով են, որոնք տեսագրել են թաղային խորհրդի անդամները և փոխանցել համապատասխան մարմիններին: Պոլսահայ գործիչ, երկլեզու «Լույս» թերթի հիմնադիր Արամ Գուրանը, որը նաև եկեղեցու ներկայացուցիչն է պետական կառույցներում, SHANTNEWS.am-ին […]
13:10 27.02.2019
Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հրաժարականի լուրը շարունակում է վերլուծությունների և քննարկումների տեղիք տալ: Արևմտյան մի շարք լրատվական գործակալություններ այդ հրաժարականը համարել են աննախադեպ, նույնիսկ՝ անսպասելի: Ակներև է, որ Իրանի ներսում ինչ-որ իրադարձություններ են տեղի ունենում: Իրանական հարցերով վերլուծաբան Ռուբիկ Մինասյանը SHANTNEWS.am-ին մանրամասներ է ներկայացնում Իրանում տեղի ունեցող գործընթացներից: Նա խոսում է նաև […]