14:11 26.11.2019
Վերջին տարիներուն Արաբական Միացեալ Էմիրութեանց եւ Քաթարի թեմի Կաթողիկոսական Փոխանորդ Գերշ. Տ.Մեսրոպ Եպս. Սարգիսեանը ընտրուած է Թեմակալ Առաջնորդ։ Այս մասին Shantnews տեղեկութիւն ստացաւ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան պաշտօնական կայքէջէն։ Աղբիւրն այս առթիւ տարածած է պաշտօնական հաղորդագրութիւն, ուր մասնաւորապէս գրուած է ՝ Արաբական Միացեալ Էմիրութեանց եւ Քաթարի թեմի Ազգային Երեսփոխանական Ժողովը Շաբաթ, 23 Նոյեմբեր 2019-ին, Ազգային […]
19:14 06.11.2019
Պոլսո պատրիարքի ընտրությանն առնչվող Անկարայից ուղարկված կանոնադրությունը միայն Թուրքիայի կողմից մշակված կանոնադրություն չէ: Դրա հրապարակման հարցում մեծ դեր են խաղացել Պոլսի միաբանության անդամ հոգևորականները, ինչպես նաև մի շարք ազդեցիկ մարդիկ. SHANTNEWS.am-ի տաղավարում նման կարծիք է հայտնել թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը։ Թուրքագետը նաև նշել է, որ Պոլսում առաջիկայում սպասվող ընտրություններին թեժ պայքար է ակնկալվում, և երկու թեկնածուների` […]
18:10 22.10.2019
SHANTNEWS.am-ի հարցերուն կը պատասխանէ Պէյրութի «Ազդակ» օրաթերթի գլխաւոր խմբագիր՝ Շահան Գանտահարեան – Արդէն 6-րդ օրն է, որ Լիբանանի ամբողջ տարածքին բողոքի ցոյցեր տեղի կ՚ունենան․ ի՞նչ է իրավիճակը այսօր: – Այսօր եւս ցուցարարները շարունակեցին իրենց բողոքի գործողութիւնները, hիմնականին մէջ մայրուղիներ փակելով եւ տեղայանացուած հաւաքներ կազմակերպելով։ Պահանջները կը մնան արմատական եւ յայտնապէս վարչապետին ներկայացուցած եւ կառավարութեան համաձայնութիւնը ստացած […]
18:13 24.09.2019
Պոլսո հայոց 85-րդ պատրիարքի ընտրության գործընթացում կարևոր քայլ է կատարվել. պաշտոնական Անկարան Ստամբուլ է ուղարկել պատրիարքական ընտրության կանոնադրությունը։ Ստամբուլից SHANTNEWS.am-ը տեղեկանում է, որ կանոնադրությունը մշակել է Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը: Այն Հայոց պատրիարքարան է ուղարկվել պաշտոնական մեքենայով: Վեց էջից կազմված կանոնադրությանը կցված է Ստամբուլի յուրաքանչուր ընտրաշրջանից ընտրություններին մասնակցելու իրավունք ունեցող պատգամավորների թիվը: Նախկին ընտրությանը մասնակցելու […]
14:00 22.09.2019
Վերջերս ԱՄՆ-ում կազմավորվել է «Արևմտյան Ամերիկայի համահայկական խորհուրդ» անունով կազմակերպություն, որը, ըստ ամերիկահայ ազգային գործիչ Վիգեն Հովսեփյանի, ամերիկահայ համայնքի ուժերը հավաքագրելու նպատակ ունի: «Ամերիկայի համահայկական խորհրդի» մեջ միավորվել են ամերիկահայ համայնքի բոլոր խոշոր կազմակերպությունները՝ այսուհետև ամերիկահայության խնդիրների շուրջ միասնական և համակարգված գործունեություն ծավալելու համար: SHANTNEWS.am-ի հետ զրույցում Վիգեն Հովսեփյանն ասում է, որ ԱՄՆ-ում բազմաթիվ հայկական […]
16:14 14.09.2019
Թուրքիա-Սիրիա սահմանին նորից լարված է իրավիճակը, ինչը միջազգային ԶԼՄ-ների անդրադարձների ամենօրյա թեմա է: Թուրքագետ Հայկ Գաբրիելյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասում է, որ Թուրքիան շատ մեծ պլաններ ունի Սիրիայի հետ կապված: Թուրքագետն անդրադարձել է նաև տարածաշրջանում ԱՄՆ դերակատարությանը: Ըստ թուրքագետի` Թուրքիայում չի բացառվում ևս մեկ ռազմական հեղաշրջման փորձ: Մանրամասները՝ տեսանյութում:
09:47 02.09.2019
Սփյուռքահայ լեգենդար երգիչ Ադիս Հարմանդյանի հարազատները հայտնել են երգչի մահվան մասին: Աստղը մահկանացուն կնքել է սեպտեմբերի 1-ին՝ քաղցկեղի դեմ 15 տարի պայքարելուց հետո: Լիբանանահայ երգիչը բնակվում էր ԱՄՆ-ում և համարվում էր հայ փոփ երգերի ռահվիրան: Հայկական էստրադային երաժշտությունը սկսվել է Հարմանդյանի հիթերով, նրա երգերն ու երգերի ոճը հետագայում տարածվել են նաև Հայաստանում, ազդեցություն ունեցել մի […]
23:45 25.08.2019
Բեյրութի հարավային արվարձանում երեկ գիշեր միջադեպ է գրանցվել։ Այս մասին տեղեկացնում է «Վի. Թի. Էլ.» կայանը։ Աղբյուրի հաղորդմամբ՝ իսրայելական երկու անօդաչու սարքեր կործանվել են «Հըզբոլլահ»-ի կենտրոնատեղի համարվող Բեյրութի «Տահիե» շրջանում։ Նշվում է, որ լարված իրավիճակ է տիրում նաև իսրայելա-լիբանանյան սահմանային շրջանում, ուր իսրայելական օդուժը փակել է սահմանային գոտու օդային ամբողջ տարածքը։
13:35 25.08.2019
Երեկ գիշեր իսրայելական օդուժը հարվածներ է հասցրել Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսին: Այս մասին հաղորդել է սիրիական «Սանա» գործակալությունը։ Ավելի ուշ պարզվել է, որ Իսրայելը հարվածել է Դամասկոսի Ակրաբա արվարձանում գտնվող իրանական զորակայանին: Դամասկոսում լսված ռմբակոծությունների ձայները լարվածություն են առաջացրել քաղաքում, սակայն հաղորդվում է, որ այս առավոտ քաղաքը վերադարձել է իր բնականոն կյանքին: Զոհերի կամ վիրավորների մասին […]
19:43 22.08.2019
Թուրքիան և Ռուսաստանն այսօր ի՞նչ հարցերում են հակասության մեջ: SHANTNEWS.am-ի տաղավարում թեմային անդրադարձել է թուրքագետ Վարուժան Գեղամյանը: «Կան հարցեր, որոնցում երկու երկրների միջև համագործակցությունը շահավետ է, բայց կան հարցեր, որոնցում չկա փոխշահավետություն, և առկա է բացահայտ հակամարտություն»,- ասում է թուրքագետը: Մանրամասները՝ տեսանյութում:
19:20 22.08.2019
Ամուլսարի հանքավայրի շահագործման շուրջ քննարկումներին հետևում է նաև Սփյուռքը: Սփյուռքահայ մարդաբան Հրակ Փափազյանը SHANTNEWS.am-ին հայտնում է, որ տարիներ շարունակ Սփյուռքը, կարծես թե, անտարբեր է եղել Հայաստանի ներքին հարցերի հանդեպ, բայց այսօր, շնորհիվ սփյուռքահայ մի խումբ ակտիվիստների, հայաստանյան շատ հարցեր արձագանք են գտնում նաև Սփյուռքում: Անդրադառնալով Ամուլսարի հարցին՝ նա նշում է, որ հանքավայրը պետք է չշահագործվի: […]
17:53 20.08.2019
Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը դատապարտել է իրենց կուսակցության` Դիարբեքիրի գլխավոր կենտրոնի դիմաց գրանցված դեպքերը։ Փայլանն ասել է, որ եղածը գրոհ էր HDP (քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության) կուսակցության անդամ խորհրդարանականների վրա։ Նա «Թվիթերում» մասնավորապես գրել է. «Դիարբեքիրում գտնվող մեր կուսակցության կենտրոնի դիմաց պատգամավորների վրա հարձակումը սպանության բացահայտ փորձ է: Նրանք, ովքեր կատարել են այս […]
13:55 15.08.2019
Հայտնի ցեղասպանագետ Վահագն Տատրյանի աճյունը տեղափոխվելու է Հայաստան։ Այս մասին հայտարարություն է կատարել ՀՀ ԱԳՆ-ն։ Ստորև ներկայացնում ենք հայտարարությունը. «Հաշվի առնելով միջազգային հեղինակություն վայելող պրոֆեսոր Վահագն Դադրյանի (Տատրեան) անկոտրում պայքարն արդարության և Հայոց ցեղասպանության վերաբերյալ իրազեկվածության բարձրացման համար` իր մեծ գիտական ներդրումը ցեղասպանության ուսումնասիրության գործում՝ որոշում է կայացվել նրա աճյունը տեղափոխել Հայաստանի Հանրապետություն: Այս ուղղությամբ […]
22:51 14.08.2019
Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը, որ օրերս այցելել է Ուրուգվայ, այսօր հանդիպում է ունեցել երկրի նախկին նախագահ Խոսե Մուխիկայի հետ։ Վերջինիս տանը կայացած հանդիպման ավարտին Փայլանը հանդես է եկել հետաքրքրիր գրառմամբ։ Նա, մասնավորապես, գրել է «Այսօր մենք եղանք նախկին նախագահի այն համեստ տանը, որտեղ նա ապրում էր նաև իր նախագահության օրերին։ Համեստ մի նախագահ՝ […]
21:57 14.08.2019
Օգոստոսի 14-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Ուրուգվայի ԱԳ նախարար Ռոդոլֆո Նին Նովոային: Ողջունելով հյուրին՝ նախարար Մնացականյանը բարձր գնահատեց Հայաստանի և Ուրուգվայի միջև առկա քաղաքական դինամիկան՝ համոզմունք հայտնելով, որ նախարար Ռոդոլֆո Նին Նովոայի այս այցն առավել կնպաստի հայ-ուրուգվայական հարաբերությունների ամրապնդմանը և երկրների միջև առավել ընդլայնված համագործակցության հաստատմանը թե՛ երկկողմ և թե՛ […]
23:09 13.08.2019
Միջազգային վերլուծաբան Արմենակ Թոքմաջյանը վերջին շրջանում զբաղվում է սիրիացի փախստականների տեղաշարժի վերլուծությամբ: SHANTNEWS-ին ասում է, որ այս խնդիրը կարևոր է ոչ միայն Սիրիայի, այլև տարածաշրջանի երկրների, Եվրոպայի և ընդհանրապես աշխարհի համար: Նա նշում է, որ սիրիացի փախստականների ներկայությունը հատկապես Լիբանանում աննախադեպ է, ինչն իր հետևանքներն է թողնում երկրի վրա: Փախստականների մեջ քիչ չէ նաև հայերի […]
22:41 13.08.2019
Ամերիկաբնակ քաղաքագետ Սիմոն Մաղաքյանը երկար տարիներ զբաղվել է Նոր Ջուղայի հայկական գերեզմանատան ոչնչացման հարցերով: Նա օտար լրատվամիջոցներով միջազգային հանրությանն իրազեկում է այդ նյութի մասին, ինչպես նաև ուշադրության կենտրոնում է պահում հայությանը, հատկապես ամերիկահայությանը հուզող հարցեր: SHANTNEWS-ին նա պատմում է ամերիկահայության՝ այսօր ունեցած առաջնահերթությունների մասին: Մանրամասները՝ տեսանյութում.
19:30 11.08.2019
Երեկ` օգոստոսի 10-ին, Դադիվանքում տեղի է ունեցել զինվորների երդմնակալության արարողություն: Մեր նորակոչիկները ազատագրված հողում գտնվող պատմական սրբավայրում հրամանատարների, հոգևորականների, ծնողների, հարազատների և հարյուրավոր հյուրերի առաջ երդվել են կրել այն բոլոր պարտականությունները, որը պետք է կրի հայրենի սահմանը հսկող քաջարի զինվորը: Աստվածաշնչյան ընկերության կողմից նրանք որպես ընծա ստացել են Նոր կտակարաններ:
16:40 11.08.2019
Անցնող ժամերին թեժ մարտերի մասնակցելուց հետ սիրիական բանակին հաջողվել է իր վերահսկողության տակ վերցնել Իդլիբի արևելյան հատվածում գտնվող Ալ հաբիթ գավառը։ Ըստ BBC-ի՝ սիրիական բանակի այս ձեռքբերումը մեծ նշանակություն ունի, հատկապես պաշտոնական Դամասկոսը վերջին շաբաթներին հայտարարել էր Իդլիբի խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու մասին։ Հիշեցնենք, որ շուրջ 3 միլիոն բնակչություն կազմող Իդլիբ նահանգը համարվում է Սիրիայի […]
16:23 11.08.2019
Երուսաղէմի «Ալ աքսա» մզկիթի շրջակայքէն ներս բախումներ գրանցուած են։ Այս մասին լուրը հաղորդեց BBC Arabic կայանը նշելով նաեւ, որ բախումներ սկսած են այն պահուն, երբ ծայրայեղական հրեաներ փորձած են մուտք գործել մզկիթի ցանկապատէն ներս։ Կը նշուի նաեւ, որ բախումներուն հետեւանքով գրանցուած են տասնեակ վիրաւորներ, իսկ իսրայէլեան ապահովական մարմիններ ապահովական խիստ միջոցառումներ իրականացուցած են մզկիթի տարածքին […]
14:54 11.08.2019
Իսլամական աշխարհն այսօր նշում է Ալ Ատհա տոնը ( զոհաբերության տոն-խմբ.՝ SHANTNEWS.am)։ Իսլամական աշխարհում մեծ կարևորություն ունեցող տոնի ընթացքում իսլամ հավատացյալները ոչխարներ են մորթում՝ որպես զոհաբերության նշան: Իսլամական տարբեր համայնքների ուխտավորները հասնում են Սաուդյան Արաբիա։ Նրանք հատուկ արարողակարգով շրջում են Մուհամմմեդ մարգարեի անցած ուղու և ճանապարհների հետքերով։ Ավարտին նրանք մոտենում են Մեքքայում գտնվող Բէեթ […]
21:34 10.08.2019
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Պոլսո պատրիարքության տեղապահ Սահակ եպս. Մաշալյանը հանդիպել են: Հանդիպումը կայացել է ասորական եկեղեցու հիմնարկեքի ժամանակ: Թուրքագետ Անահիտ Վեզիրյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասում է, որ Թուրքիայի պատմության մեջ առաջին անգամ քրիստոնեական եկեղեցի է կառուցվելու, իսկ նախագահի և հայ կրոնավորի հանդիպման մասին՝ տեսանյութում:
14:53 10.08.2019
Վանի մշակոյթի տան տնօրէն Մուզաֆֆէր Աքթուղ Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցւոյ ամէնամեայ պատարագին մասնակցելու կոչ ըրած է։ Այս մասին տեղեկութիւնը «Հապէրթուրք»ին յղում ընելով կը փոխանցէ Պոլսոյ «ՄԱՐՄԱՐԱ» պարբերականը։ Աղբիւրը նաեւ զարմանք կը յայտնէ, որ թուրք պաշտօնեան արդէն քանիերրորդ անգամ Աղթամար նշելու տեղ գրած է «Ագտամար» բան մը, որ չի համապատասխաներ իրականութեան եւ ձեւով մը կը […]
13:17 10.08.2019
Գերմանահայ գործիչ, բժիշկ Րաֆֆի Պետիկյանը Գերմանիայի հայ համայնքի կյանքից մանրամասներ է պատմում SHANTNEWS-ին: Նա մասնավորապես նշում է Գերմանիայից հայերի վերջին արտաքսումների պատճառը՝ հիշեցնելով, որ Հայաստանը, Վրաստանը և Ադրբեջանը Գերմանիայի կողմից ապահով երկրներ են համարվել, բայց կան հանգամանքներ, որոնց հիման վրա գերմանական կառավարությունն ընդունում է օտարերկրացիների: Իբրև բժիշկ նա խոսում է նաև բժշկական օգնություն ստանալու օտար […]
16:34 09.08.2019
Պոլսոյ «Ժամական» օրաթերթի փոխանցմամբ Պատրիարքի ընտրութեան համար կազմուած «Նախաձեռնարկ մարմին»ի 2 անդամներ օրերս Անքարա այցելած են։ Աղբիւրը նաեւ կը նշէ, որ «Նախաձեռնարկ մարմին»ի ատենապետ Խոսրով Քէօլէդաւիթօղլու եւ փոխատենապետ Սարգիս Չաւուշեան հանդիպում ունեցած են Թուրքիոյ ներքին գործոց նախարար Սուլայման Սոյլուին հետ։ Կը նշուի նաեւ, որ հանդիպումը անցած են ջերմ եւ դրական մթնոլորտի մէջ ու նաեւ կողմերը […]
10:43 09.08.2019
Այս առաւօտ պայթումներ գրանցուած են Թուրքիա-Սուրիա սահմանին մօտ եղող թրքական Ռիհանլի գաւառակին մէջ։ Այս մասին լուրը հաղորդեց «Ռօյթըրզ» գործակալութիւնը՝ նշելով, որ պայթումը եղած է թրքական բանակին պատկանող զինապահեստանոցի մը մէջ։ Աղբիւրը նաեւ նշած է, որ պայթումները եղած են միաժամանակ եւ դէպքին հետեւանքով զոհերու կամ վիրաւորներու մասին մինչեւ այս պահը յստակ տուեալներ չեն հաղորդուիր։
15:35 08.08.2019
ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչ Նորա Հովսեփյանը SHANTNEWS.am-ին մեկնաբանություն է տվել ԱՄՆ-ի կողմից Արցախին ուղղվելիք օժանդակությունը կրճատելու լուրի վերաբերյալ: Ինչո՞ւ է ԱՄՆ-ը մտադիր կրճատել կամ դադարեցնել Արցախին և Հայաստանին տրվող օգնությունը և արդյո՞ք ճիշտ են Ադրբեջանին տրվող օգնության չափը ավելացնու մասին լուրերը, պարզաբանում է ԱՄՆ հայկական լոբբիստական կազմակերպություններից մեկի ներկայացուցիչը` նշելով, որ ամեն դեպքում ԱՄՆ […]
22:21 07.08.2019
Օգոստոսի 7-ը ԱՍԱԼԱ-ի նահատակների հիշատակի օրն է: Ինչպես ամեն տարի, այս տարի ևս ԱՍԱԼԱ-ի համակիրները հարգել են 70 -ականներին սփյուռքում ծավալված ազատագրական պայքարի նահատակների հիշատակը: Հիշեցնենք, որ 37 տարի առաջ այս օրը ԱՍԱԼԱ-ի մարտիկները զինյալ գործողություն իրականացրին Անկարայի «Էսէնբողա» օդանավակայանում, ինչից հետո ԱՍԱԼԱ-ն օգոստոսի 7-ը հռչակեց նահատակների հիշատակի օր: Մանրամասները՝ SHANTNEWS-ի տեսանյութում։
15:55 06.08.2019
Միայն ուժի դիրքերից պետք է խոսել ԱՄՆ-ի հետ, քանի որ փորձը ցույց է տվել, որ միայն այդպես է հնարավոր զսպել այդ երկրին: Այս մասին «Ֆարս» լրատվական գործակալության հետ զրույցում ասել է իրանահայ պատգամավոր, դոկտոր Կարեն Խանլարյանը: «Մեր երկրի ԱԳ նախարարի դեմ պատժամիջոցների սահմանումը վկայում է Թրամփի և ԱՄՆ իշխանությունների դիվանագիտական տկարության մասին: Եթե Թրամփը վստահ […]