20:00 11.09.2017
«Հիմա մենք խոսում ենք Իրանի հետ համատեղ դարպաս ունենալու մասին, նախկինում եղած վիճակագրությունը հիմք է տալիս ենթադրելու, որ մի 2 ամսից դարպասը կդառնա դուռ, հետո դուռը՝ լուսամուտ, լուսամուտը՝ ֆոռտչկա եւ էդպես կփակվի»,-ասել է Նիկոլ Փաշինյանը:
19:23 11.09.2017
«ՍԱՍ» գրուպի աշխատակիցների անցկացրած նախընտրական սկանդալային ժողովի ձայնագրության վերաբերյալ ՀՔԾ-ում հարուցված քրեական գործի վարույթը օրերս կարճվել է` հանցակազմի բացակայության հիմքով: Լրագրողները «ՍԱՍ» գրուպի հիմնադիր, պատգամավոր Արտակ Սարգսյանից այսօր ԱԺ-ում փորձել են այս գործի վերաբերյալ մեկնաբանություն ստանալ: Պատգամավորը խուսափել է լրագրողների հարցերից, միակ բանը որ նա ասել է. «Ինչ ասում են, սաղ սուտ ա»:
17:43 11.09.2017
Չինաստանը ավտոմեքենաների աշխարհի ամենախոշոր շուկան է: Նախորդ տարվա տվյալներով՝ Չինաստանը շուկա է թողարկել 28 մլն ավտոմեքենա, ինչը կազմում է ավտոմեքենաների համաշխարհային արտադրության մեկ երրորդը: Երկիրը նաև ավելացրել է էլեկտրական մեքենաների վաճառքը և մտադիր է պահպանել առաջատարի դիրքերը:
17:01 11.09.2017
Վևաստանի արտաքին գործերի նախարարին ընդունել են Հայաստանի նախագահը և արտաքին գործերի նախարարը:
16:20 11.09.2017
«Ենթադրում եմ, որ Պորոշենկոն ինձ հետ այդպես վարվեց, քանի որ նա վախենում էր ինձանից: Նրան անհանգստություն էր պատճառում, որ ես գիտեմ ինչպես հեղափոխություն անել, ավելին՝ ես արել եմ հեղափոխություն: Նրան անհագստացրեց նաև այն հանգամանքը, որ ինձ երբեք և ոչ մի պայմանով նա չի կարող առնել և դարձնել իր օլիգարխիկ համակարգի մի մասը»,-ասել է Սաակաշվիլին:
14:50 11.09.2017
Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով սեպտեմբերի 11-ին Հայաստան կայցելի Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն: Վրաստանի արտգործնախարարին կընդունի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը։
14:33 11.09.2017
Լվովի մարզի «Շեգինի» անցակետում սահմանապահներն ու իրավապահները փակել են ճանապարհը, սակայն Սաակաշվիլին իր հարյուրավոր աջակիցների հետ ճեղքել է շրջափակումը և մտել Ուկրաինայի տարածք: Քաղաքական գործչին ուղեկցել են Գերագույն ռադայի պատգամավորներ, այդ թվում՝ Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն:
14:15 11.09.2017
Հայաստանը Համաշխարհային բանկի կողմից “Կովկասյան վագր” բնութագրին արժանացավ 2007 թվականին: Համաշխարհային տնտեսագիտության մեջ վագր են անվանում այն երկրների տնտեսությունները, որտեղ 10 տարի շարունակ արձանագրվում է երկնիշ տնտեսական աճ և որտեղ աղքատության մակարդակը կտրուկ նվազում է: Հիմա Հայաստանը Համաշխարհային բանկի՝ միջին եկամուտի ցածր նիշ ունեցող երկների ցանկում է եւ ձգտում է տարեկան 5 տոկոսանոց իրական տնտեսական աճ ունենալ:
13:31 11.09.2017
Հայ-ֆրանսիական հարաբերությունների խորացման գործում ունեցած նշանակալի նպաստի համար Էդվարդ Նալբանդյանը դեսպան Շարպանտիեին պարգևատրել է արտգործնախարարության պատվո մեդալով:
13:10 11.09.2017
Զաֆեր Չաղլայանը մեղադրվում է Իրանի տնտեսության զարգացմանն աջակցելու փորձի, նաև «կեղտոտ փողերի լվացման» համար անօրինական հիմնադրամների ստեղծման համար: Թուրքական «Cumhuriyet» պարբերականը հաղորդում է, որ Նյու Յորքի դատախազությունը Չաղլայանին կալանավորելու որոշում է կայացրել:
12:37 11.09.2017
Իրաքի Սինջարի շրջանի եզդիական միությունը հայտարարություն է տարածել, որով ցանկություն են հայտնել միանալ Քուրդիստան պետությանը, եթե հանրաքվեի արդյունքում այն անկախություն ստանա:
Սինջարի քաղաքապետ Մահմա Հալիլը նշել է, որ ահաբեկիչներից պաշտպանվելու համար եզդիների լավագույն տարբերակը քրդական պետությունն է:
11:23 11.09.2017
Իսրայելցի լրագրող, բլոգեր Ալեքսանդր Լապշինը շուտով կլինի ազատության մեջ: Այս մասին հայտնել է ադրբեջանական Trend գործակալությունը՝ հղում անելով այդ երկրի նախագահի ապարատից ստացած տեղեկությունները: Ըստ հրամանագրի՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ստորագրությամբ որոշումը ուժի մեջ է մտնելու հրապարակման պահից:
10:18 11.09.2017
ԱՄՆ-ի պահանջով ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պետք է քվեարկություն անցկացնի Փհենյանի նկատմամբ նոր պատժամիջոցներ սահմանելու հարցով: ԱՄՆ-ի ներկայացրած բանաձևում առաջարկվում է Հյուսիսային Կորեայի նկատմամբ նավթային էմբարգո ներմուծել, արգելել հյուսիսկորեական տեքստիլի ձեռքբերումը և սահմանափակել արտասահմանում ԿԺԴՀ քաղաքացիներին աշխատանքի տեղավորելը:
17:25 09.09.2017
Քարահունջում վերջերս հնագիտական հետազոտություններ իրականացրած արշավախմբի ղեկավար Աշոտ Փիլիպոսյանը հերքել է այդ տարծքում աստղադիտարան լինելու վարկածը: Նա հերքել է նաև Պարիս Հերունու առաջ քաշած վարկածը այն մասին, որ Զորաց Քարերը 14.000 տարվա պատմություն ունեն: Ըստ հնագետի՝ նման պնդման հիմք են տալիս արշավախմբի անցկացրած հետազոտության արդյունքները: Ըստ արշավախմբի ուսումնասիրության արդյունքների՝ տարածքում ամենահին գտածոն պատկանում է մ.թ.ա. 17-րդ դարին: Դրանք գունավոր խեցեղենի բեկորներ […]
17:00 09.09.2017
Թեեւ Հայաստանն ու Չինաստանը առնվազն հավասարազոր չեն տարածքի, տնտեսական հնարավորությունների, առավել ևս բնակչության թվաքանակի առումով, դեսպան Մանասարյանի խոսքով, բանակցությունների ժամանակ չինական կողմը այդ տարբերություններին ուշադրություն չի դարձնում՝ շեշտելով սերտ գործընկերության ցանկություն բոլոր բնագավառներում: Հայաստանը հետաքրքիր է Չինաստանին, ընդամենը պետք է գտնել այդ հետաքրքրությունները կյանքի կոչելու ճիշտ ձևեր:
15:24 09.09.2017
Կառավարության ղեկավարը Արագածոտնի մազրում խոսել է այն մասին, թե մարզի պատասխանատուների աշխատանքի որ մասին է գոհ, որից՝ դժգոհ:
13:46 09.09.2017
Պայթեցվել է մայրաքաղաքի Հանրապետության 71 հասցեում գտնվող Հայէկոնոմբանկի բանկոմատը: Նախնական տվյալներով՝ բանկոմատից գողացվել է 2 մլն դրամ: Ընդհանուր առմամբ այդ պահին բանկոմատում եղել է 3 մլն 300 հզ դրամ: Պայթյունը տեղի է ունեցել վաղ առավոտյան՝ ժամը 5:30-ին: Պայթյունի հետևանքով վնասվել է բանկոմատի հարևանությամբ գտնվող խանութը. կոտրվել են ապակիները, վնասվել է ճաղավանդակը: Բանկոմատի պայթեցված բեկորները թռել են մինչև դիմացի մայթ: Հարուցվել […]
11:49 09.09.2017
Այսօր առավոտվանից մեկնարկել են փաստաբանների պալատի նախագահի ընտրությունները: Հիշեցնենք , որ առաջադրվել է ընդամենը մեկ թեկնածու՝ ներկայիս պալատի նախագահ Արա Զոհրաբյանը : Ընտրություններն անցնում են հանդարտ մթնոլորտում , չնայած այն հանգամանքին , որ պալատի անդամ փաստաբաններից մի քանիսը գործադուլ են հայտարարել եվ նախընտրական շրջանում հորդորում էին գործընկերներին չմասնակցել ընտրություններին:
19:00 08.09.2017
Երթևեկության փոփոխություն՝ Երևանի Արշակունյաց պողոտա-Բագրատունյաց փողոց լուսացույցային օբյեկտով կարգավորվող շրջանաձև երթևեկության խաչմերուկում
17:13 08.09.2017
Բրիտանացի ինժեներ Ռայան Յասինը ստեղծել է հագուստ, որը մեծանում է մարդու չափերի մեծանալուն զուգահեռ: Կտորն այնպիսին է, որ մեծանում է փոքրիկի չափերին համապատասխան: Դրա շնորհիվ՝ երեխան կարող է հագնել այդ հագուստը 6 ամսականից մինչեվ 3 տարեկան: Հագուստը նաեվ շատ պրակտիկ է. խոնավությունից եվ քամուց չի ՙՙվախենում՚՚: Այդ հայտնագործության համար Ռայան Յասինը ստացել է Ջեյմս Դայսոնի մրցանակ արտադրական դիզայնի ոլորտում; Արտադրողների […]
14:44 08.09.2017
Բողոքի ակցիա ՝ դատարանի մոտ: Վարդգես Գասպարին կրկին պառկել է: Ոստիկանները հեռացրել են նրան փողոցի երթեվեկելի հատվածից;
14:06 08.09.2017
Միացյալ Նահանգների Կոնգրեսը հավանություն է տվել կոնգրեսական Դեյվիդ Վալադաոյի առաջարկած նախաձեռնությանը: Կոնգրեսի որոշմամբ Միացյալ Նահանգները 1,5 միլիոն դոլար հավելյալ գումար է հատկացնելու Լեռնային Ղարաբաղի տարածքում ականազերծման հետագա աշխատանքների համար։ «Լեռնային Ղարաբաղի պատերազմի ընթացքում տեղադրված ականների հետեւանքով տարածաշրջանում բնակվող տղամարդիկ, կանայք եւ երեխաներ անընդհատ գտնվում են վնասվածք ստանալու կամ կյանքը կորցնելու վտանգի տակ», – նշել է Դեյվիդ […]
13:39 08.09.2017
Բաց քննարկումների արդյունքում ընդունվեց, գաղտնի կերպով ու մեկ օրում հանվեց օրենքից: եւ -ի նախագահներն այսօր իրենց մտահոգությունն են հայտնել 2016թ-ի դեկտեմբերին Ազգային ժողովում օրենքից հեռացված 1-ին հոդվածի 3-րդ կետի վերաբերյալ, որով անձնական տվյալներ հավաքելու եւ մշակելու արգելքը չէր տարածվում միայն լրատվամիջոցների եւ գրական գեղարվեստական ստեղծագործությունների վրա: Օրենքի այս փոփոխության մեջ ոլորտի մասնագետները միտում են տեսնում: ,- այսօր կայացած ասուլիսի ժամանակ ասել […]