12:57 09.11.2017
Այս նպատակով, 2018 թվականի ԱՄՆ պաշտպանության բյուջեի նախագծով նախատեսվում է 4.6 մլրդ դոլլար հատկացնել ծրագրի իրականացման համար, որից 100 մլն դոլլարը կտրամադրվի Բալթյան երկրների անվտանգության ապահովման գործին, հայտնում է корреспондент-ը: Նազելի
12:48 09.11.2017
Այսօր առավոտյան ուսանողները ԵՊՀ տարբեր մասնաշենքերում կոչ են արել ուսանողներին՝ միանալ իրենց և չհաճախել դասերին: Դասադուլին և բողոքի ակցիային այս պահին մասնակցում է ավելի քան 300 երիտասարդ:
12:40 09.11.2017
Ինչպիսի տեսք ունեն Սաուդյան Արաբիայի բանտերը արքաների ու չինովնիկների համար: Այս հարցի պատասխանը գտել է «Газета.Ru»-ն: Սաուդյան Արաբիայում ձերբակալված է 11 արքայազն, 4 նախարար և տասնյակ նախկին ու ներկա կառավարության ներկայացուցիչներ: Բանտի փոխարեն մեղադրյալներին ուղարկել են պրեմիում դասի հյուրանոց, որը գտնվում է Էր-Րիադայի կենտրոնում:
Սաթենիկ Հայրապետյան
12:17 09.11.2017
Ռուսաստանը, իբր, փորձում է լուծարել Համատեղ հետազոտական հանձնաժողովը, որն ուսումնասիրում է Սիրիայում քիմիական զենքի կիրառումը:
Սաթենիկ Հայրապետյան
11:55 09.11.2017
Օբաման դատարան է գնացել ԱՄՆ գաղտնի ծառայության աշխատակիցների ուղեկցությամբ, դիտել է երդվյալ ատենակալների պարտավորությունները նկարագրող 20 րոպե տևողությամբ տեսագրությունը և մտել ատենակալների խմբի մեջ: Սակայն ԱՄՆ նախկին նախագահին այդպես էլ չեն ընդգրկել դատական նիստին մասնակցող երդվյալ ատենակալների ցանկում:
11:24 09.11.2017
Հեռուստահաղորդավարուհի Քսենյա Սոբչակը հայտարարել է, որ կողմ է Ռուսաստանի հանդեպ ԱՄՆ պատժամիջոցներին: «Կարծում եմ, որ Ռուսաստանը պատասխանատու է այն սարսափելի միջազգային հարաբերությունների համար, որոնք ստեղծվել են: Մենք խախտել ենք միջազգային իրավունքի նորմերը: Համաձայն միջազգային իրավունքի՝ Ղրիմը Ուկրաինային է պատկանում», – նշել է Սոբչակը CNN-ին տված հարցազրույցում: Հեռուստահաղորդավարուհու խոսքով՝ սովորական մարդիկ պատժամիջոցների պատճառով չպետք է տուժեն: […]
11:17 09.11.2017
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ 2017-ի հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստանում արտադրվել է 27 954.9 հազար լիտր հանքային ջուր: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արտադրության ծավալները նվազել են 4.4%-ով:
11:01 09.11.2017
Այս գիշեր ԱԻՆ-ում ահազանգեր են ստացվել, որ անձրևաջրերի պատճառով Երևանի տարբեր փողոցներում մեքենաներ են արգելափակվել: Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը Գյուրջյան փողոցում արգելափակումից դուրս են բերել «Opel Astra» մակնիշի 35 CX 442 պետհամարանիշով ավտոմեքենան:
10:39 09.11.2017
Կատալոնական որոշ արհմիություններ նաև համընդհանուր գործադուլի կոչ են արել, սակայն այս առաջարկը չի ընդունվել խոշոր արհմիությունների կողմից: Բողոքի ակցիաներին են միացել նաև ԲՈՒՀ-երի ուսանողները:
10:28 09.11.2017
Որոշ տվյալներով՝ վերջին ամսվա ընթացքում թուրքական իշխանությունները 80 ռուս մահմեդականների են ձերբակալել՝ երկրի ազգային անվտանգությանը սպառնալիք ներկայացնելու մեղադրանքով:
09:21 08.11.2017
Օֆշորային հերթական սկանդալի հիմքում ընկած «Դրախտային փաստաթղթերի» շնորհիվ նոր բացահայտումներ են կատարվել, ըստ որոնց՝ աշխարհի ամենաեկամտաբեր ընկերությունը՝ Apple-ը, գաղտնի սխեմայի է դիմել, որպեսզի խուսափի միլիարդավոր դոլար հարկերից: Փաստաթղթերում նշվում է, որ 2013թ.-ից Apple-ը շրջանցել է հարկային ռեժիմի խստացումը և սկսել է ակտիվորեն օֆշորային գոտիներ փնտրել: Ընկերությունը 252 մլրդ դոլար կազմող իր օֆշորային միջոցները Իռլանդիայից տեղափոխել է Նորմանդյան կղզիներ: Ընկերությունը նշել է, որ այս սխեման չի նվազեցրել իր հարկային բեռը: Apple-ը հայտարարել է, որ շարունակում է մնալ աշխարհի ամենախոշոր հարկատուն: Ընկերության փոխանցմամբ՝ վերջին 3 տարիների ընթացքում Apple-ը վճարել է շուրջ 35 մլրդ դոլար կորպորատիվ հարկ:
09:07 08.11.2017
Չինաստանի երկնքում սկավառակի ձև ունեցող թռչող օբյեկտ է հայտնվել: Ականատեսների կատարած տեսագրությունն արագ տարածվել է համացանցում: Այս արտասովոր ծխե ամպին ականատես են եղել Չինաստանի Շաոյանգ քաղաքի գյուղերից մեկի բնակիչները:
20:28 07.11.2017
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նիստում Վերահսկիչ պալատի 2018-ի գործունեության ծրագրի քննարկումը անսպասելի ընթացք ունեցավ: Վերահսկիչ պալատը նախատեսում էր հաջորդ տարի վերահսկողություն իրականացնել մեկ տասնյակից ավելի նախարարություններում և պետական այլ գերատեսչություններում: Ծրագիրը ներկայացնելուց հետո Վերահսկիչ պալատի նախագահի տեղակալ Արա Նռանյանն ու հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը սկսեցին բանավիճել ծրագրում առկա բառի՝ վերահսկողական գործառույթի շուրջ:
20:22 07.11.2017
Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավար Բորիս Ջոնսոնը միջազգային հարաբերությունների խորհրդարանական կոմիտեում ելույթի ժամանակ դարձյալ մեղադրել է Ռուսաստանին Սիրիայի նախագահ Բաշար Ասադի արյունոտ ռեժիմին «կուրորեն աջակցելու մեջ», հայտնում է RIA Novosti-ն:
19:53 07.11.2017
Ֆարերյան կղզիները հեռավոր կղզիախումբ են Ատլանտյան օվկիանոսում, և այդ կղզիների համար հեշտ չէ զբոսաշրջիկների ուշադրությունը գրավել։ Առավել ևս հեշտ չէ Google-ին համոզել, որ այն պետք է նկարի կղզիների տարածքը՝ իր քարտեզներում ցույց տալու համար։
Այս վեհ գործը բառացիորեն իրենց վրա են վերցրել կղզեխմբի ոչխարները։ 50 հազար բնակչություն ունեցող կղզիներում կա 80 հազար ոչխար, որոնք թեև ունեն իրենց տերերը, սակայն հիմնականում ազատ շրջում են կղզիների տարածքում։
Ֆարերյան կղզիների զբոսաշրջության պատասխանատուները մի օր որոշում են հենց այս «շրջող» ոչխարների միջոցով էլ ներկայացնել կղզիները։ Դրա համար ոչխարների վրա ամրացնում են 360 աստիճան (չորս կողմը նկարող) տեսախցիկներ ու բաց են թողնում ոչխարներին, որպեսզի նրանք տեսանկարահանեն կղզիները։ Կենդանիներն իրենց վրա կրելով այդ տեսախցիկները՝ նկարահանում են կղզիների նույնիսկ դժվարամատչելի հատվածները։
Այս նկարները պետք է հայտնվեին Google ընկերության Street view ծրագրում, որը թույլ է տալիս վիրտուալ այցելել աշխարհի ցանկացած կետ ու 360 աստիճանանոց նկարների միջոցով բացահայտել շուրջ բոլորը։ Սա իհարկե ընդամենը հայտարարվող նպատակ էր։ Իսկական նպատակը ուշադրություն գրավելն էր։ Այս PR ծրագրի ընթացքում հեղինակները նույնիսկ մասնակից ոչխարների անունների մրցույթ են կազմակերպում։ Հաղթում է Baaa-bra տարբերակը։
Ոչխարների նկարահանած տեսանյութերն ու լուսանկարները տեղադրվում են Sheepview 360 (ասել է թե՝ «Ոչխարի դիտանկյուն՝ 360 աստիճանով») կայքում, որը բառախաղով նմանեցվում է Street view ծրագրի անվանը։ Իսկ կղզիների բնակիչները սկսում են լուսանկարները տարածել #WeWantGoogleStreetView («Մենք ուզում ենք Google Street View ունենալ») և #VisitFaroeIslands («Այցելեք Ֆարերյան կղզիներ») հեշթեգներով։ Սա միաժամանակ տեղեկատվական արշավ էր՝ ուղղված Google ընկերությանը, որ այն նկարի կղզիներն ու տեղադրի իր քարտեզների վրա։
Եվ արշավը հաջողվում է։ Ոչխարների աշխատանքը արդյունք է տալիս։ Ճիշտ է, նրանց նկարած լուսանկարները չեն հայտնվում Google ընկերության քարտեզներում, բայց դրա փոխարեն հենց ընկերության մասնագետներն են գալիս ու նկարում կղզիները։ Ավելին, կղզիների զբոսաշրջիկների քանակը տարվա սկզբից ավելանում է 10 տոկոսով, ինչի պատճառներից մեկն անշուշտ նրա ճանաչելիության բարձրացումն է, որն ապահովվել էր Google-ի քարտեզներում կղզիների լուսանկարների հայտնվելով։
Իսկ ոչխարնե՞րը։ Աշխատանքը կատարելուց հետո նրանք անցնում են թոշակի ու լքում են նկարահանումների ոլորտը։ Նրանց հետագա ճակատագրի մասին պատմությունը լռում է։
19:45 07.11.2017
Զինվորական ծառայության և զինծառայողների կարգավիճակի մասին օրենքի նախագծի վերաբերյալ այսօր քննարկում է անցկացվել պաշտպանության նախարարությունում:
19:33 07.11.2017
Նոյեմբերի 7-ին պաշտոնական այցով Իսրայելում գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Իսրայելի վարչապետ, արտաքին գործերի նախարար Բենիամին Նեթանյահուին:
19:23 07.11.2017
Հաղորդվում է, որ դեպքը տեղի է ունեցել մարզադաշտի հարևանությամբ՝ համալսարանական ավտոբուսի երկու վարորդների վեճի հետևանքով:
19:12 07.11.2017
Պաշտոնական այցով Իսրայելում գտնվող ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը նոյեմբերի 7-ին հանդիպել է Իսրայելի տարածաշրջանային համագործակցության նախարար Ցախի Հանեգբիի հետ:
19:05 07.11.2017
Մեծ Բրիտանիայում մահացած են հայտնաբերել Ուելսի կառավարության անդամ Կառլ Սարջենտին, որը հեռացվել էր «անպարկեշտ վարքի» մեղադրանքների հետևանքով: