16:24 09.11.2017
Հայաստանի ազգային հավաքականն ընկերական խաղում այսօր կմրցի Բելառուսի ընտրանու հետ: Հանդիպումը կկայանա Վ. Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում և կմեկնարկի ժամը 18:00-ին: Արդեն հայտնի է հավաքականի մեկնարկային կազմը. հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը բավականին նորարարական կազմ է ընտրել:
16:23 09.11.2017
Իժևսկում բազմաբնակարան շենքի մի մասը՝ առաջինից մինչև իններորդ հարկերը, փլուզվել է: Նախնական տվյալներով կան տուժածներ: Նրանց թիվը ճշտվում է: Ականատեսների խոսքերով՝ հրդեհ է սկսվել, հավանաբար, գազի պայթյունի պատճառով: Դեպքի մանրամասները պարզվում են:
16:14 09.11.2017
Մոլդովայի հանրապետության նախագահ Իգոր Դոդոնը՝ տիկնոջ և բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ, այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Նա ծաղիկներ է խոնարհել ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, որից հետո շրջել է թանգարանում, ծանոթացել 1915թ-ի ոճրագործության փաստերին:
Սաթենիկ Հայրապետյան
16:08 09.11.2017
ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարաձգման և արդիականացման միջոցառումների շրջանակներում, սահմանված ժամանակացույցի համաձայն, սկսվել է նախատեսվող սարքավորումների առաջին փուլի մատակարարումը Հայաստան։
16:02 09.11.2017
Կարեն Կարապետյանի մամուլի քարտուղարը ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել զինծառայությունից ակադեմիական տարկետման իրավունքի վերացման դեմ բողոքող ուսանողների և վարչապետի հանդիպումից: Այն շարունակվում է փակ դռների ետևում արդեն մի քանի ժամ: Լրատվամիջոցների ներկայացուցիչները հանդիպմանը հետևելու հնարավորություն չունեն:
15:56 09.11.2017
Կոլումբիայում պատմության մեջ ամենախոշոր քանակի կոկային է առգրավվել, հայտնում է i24NEWS-ը:
Հաղորդվում է, որ հայտնաբերված ու առգրավված թմրանյութը կշռել է 12 տոննա: Ոստիկանությունը հայտնաբերված նյութը գնահատել է 360 մլն դոլար:
15:52 09.11.2017
Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև ավտոմոբիլային տրանսպորտով միջպետական փոխադրումները կանոնակարգելու նպատակով 2017թ. հոկտեմբերին ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև ստորագրվել է «Միջազգային ավտոմոբիլային հաղորդակցության մասին» նոր համաձայնագիր, հայտնում են տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից:
15:44 09.11.2017
Վրաստանի Քութաիսիի ինֆեկցիոն հիվանդանոցում սիբիախտից երիտասարդ կին է մահացել:Մասնագետների կարծիքով,Փոթիի բնակիչ 28 ամյա կինը մահացել է բուժհիմնարկ ուշ դիմելու հետեվանքով,երբ այլևս հնարավոր չէր փրկել նրան:Ըստ Վրաստանի համաճարակաբանների,հիվանդի մոտ սիբիրախտի ախտորոշումը հաստատվել է համապատասխան լաբորատոր ուսումնասիրությամբ: Նույն աղբյուրի հավաստմամբ,թեև սիբիրախտով հիվանդ կինը Փոթի քաղաքի բանկիչ է,համաքաղաքացիները անհանգստանալու հիմքեր չունեն:
Սիբիրախտը սուր վարակիչ հիվանդություն է:Ընթանում է տենդով,ավշային համաակարգի խախտմամբ, թունավորումով:Վարակման աղբյուրներն են `ընտանի կենդանիները:Դրանց հետ անմիջական շփման, վարակված մսի մշակման,նրանով սնվելու դեպքում,ինչպես նաև`սիբիրյան ախտի հարուցիչով վարակված հողը, ջորը, ընդերքը:
15:33 09.11.2017
Մոլդովայի նախագահի պաշտոնական այցի շրջանակներում Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայրում այսօր կայացել են ընդլայնված կազմով հայ-մոլդովական բարձր մակարդակի բանակցություններ՝ երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ:
Բանակցությունների արդյունքները նախագահներն ամփոփել են զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների առջև հայտարարություններով: Նախագահ Սարգսյանի հայտարությունը ներկայացնում ենք ամբողջությամբ.
15:30 09.11.2017
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը՝ վարչապետը հանձնարարական է տվել վարչական կարգով բողոքարկումների որակի բարձրացման անհրաժեշտության վերաբերյալ:
«Վարչական կարգով վարչական ակտերի բողոքարկումը, ի տարբերության դատական կարգով բողոքարկման, իրականացվում է առանց որևէ վճարների և անհամեմատ ավելի կարճ ժամանակահատվածում։ Սակայն իրականացված ուսումնասիրությունները փաստում են, որ վարչական ակտերը մեծամասամբ բողոքարկվում են ոչ թե վարչական, այլ դատական կարգով։ Խնդիրը հատկապես պայմանավորված է վարչական կարգով բողոքարկումների դեպքերում՝ կայացված որոշումների հիմնականում անբավարար պատճառաբանվածության, բողոքարկման քննության ամբողջականության ապահովման գործնական բացերով։ Միաժամանակ՝ վարչական կարգով մերժված բողոքները հաճախ բավարարվում են դատական քննության արդյունքում։ Վիճակագրական տվյալների համաձայն՝ վարչական դատարանում 2017 թվականի նոյեմբեր ամսվա դրությամբ քննության փուլում է գտնվում շուրջ 9,200 գործ։ 2017 թվականի նոյեմբեր ամսին վարչական դատարան հանձնված գործերով առաջին դատական նիստի օր նշանակվում է, ըստ էության, 2018 թվականի հունվար ամսին, իսկ վերաքննիչ վարչական դատարան հանձնված գործերով դատաքննություն է նշանակվում 2019 թվականին»,-նշել է վարչապետը և հավելել, որ վարչական դատարանի նման ծանրաբեռնվածությունը լուրջ ռիսկեր է առաջացնում մարդկանց արդար դատաքննության իրավունքի մատչելիության, ինչպես նաև գործարար միջավայրի պաշտպանվածության տեսանկյունից։ Այդ նպատակով կառավարության ղեկավարը հանձնարարել է ՀՀ արդարադատության, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների, ՀՀ գյուղատնտեսության նախարարներին, ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահին, Ոստիկանության պետին և առաջարկել Երևանի քաղաքապետին՝ 2-ամսյա ժամկետում ուսումնասիրել և կառավարության աշխատակազմ ներկայացնել վարչական ակտերի՝ վարչական կարգով բողոքարկումների որակի, պատճառաբանվածության, արդյունավետության և թափանցիկության բարձրացմանն ուղղված առաջարկություններ:
15:22 09.11.2017
«Իմ աչքի առաջ առյուծը մի քանի անգամ փորձեց մոտենալ էգ առյուծին, սակայն, այն նրան հեռու էր վանում: Ինչ-որ պահի գիշատիչը հարձակվեց մեքենայի վրա, այնուհետև նայեց էգ առյուծին, ասես ուզում էր ասել՝ տես թե ինչ համարձակն եմ»,- գրում է տեսանյութի հեղինակ՝ 29-ամյա Մարկ Ուիլյամս Ուինը: Նազելի
15:19 09.11.2017
Դեկտեմբերի երկրորդ տասնօրյակում Հայաստանում կմեկնարկեն արգանդի պարանոցի քաղցկեղի դեմ պատվաստումները:
15:10 09.11.2017
Պակիստանում յուրահատուկ ունակություններով մի տղա է ապրում՝ 14-ամյա Մուհամեդ Սամիրին: Նա կարողանում է գլուխը ձեռքերի միջոցով 180 աստիճանով պտտել: Մուհամեդը խոստովանել է, որ այդ շնորհն ի ծնե չէ, նա այդպես անել սովորել է մի քանի տարի պարապելուց հետո: Տղան որոշել է կրկնել այս հնարքն այն բանից հետո, երբ նմանատիպ տեսահոլովակ է տեսել հոլիվուդյան սարսափ ֆիլմերից մեկում: Երեխայի մայրը սկզբում փորձել է արգելել նրան նման փորձեր անել, սակայն հետագայում որոշել է, որ իր որդու այս անսովոր կարողությունը «Աստծո պարգևն է»: Արդյունքում տղան դուրս է եկել դպրոցից և միացել «վտանգավոր տղաներ» պարային խմբին: Հանդես գալով նրանց հետ՝ Մուհամմադ Սամիրը սկսեց վաստակել եւ ֆինանսապես օգնել իր ընտանիքին:
14:59 09.11.2017
Արկադի Տեր-Թադևոսյանն այս խոսքերով է սկսել Ոսկետափի ավագ դպրոցում իր վարած բաց դասը:
14:49 09.11.2017
Բավական մեծ բարձրության վրա ճոպանագնաց էքստրեմալները անհավանական ու գրեթե անհնարին հնարքներ են կատարել`սպորտային վարժություններ, պարեր:
14:21 09.11.2017
Տնտեսական մրցակցության ոլորտում երկկողմանի, հավասար և փոխշահավետ համագործակցություն ծավալելու նպատակով Հայաստանի և Վրաստանի համապատասխան կառույցների ղեկավարները այսօր ստորագրել են փոխըմբռման հուշագիր:
14:07 09.11.2017
Մոլդովային հետարքրքրում է Հայաստանի փորձը ԵԱՏՄ-ում. Մոլդովայի նախագահի հայտարարությունը
14:06 09.11.2017
Ջիգարխանյանի կինը՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան, ապահանզանի համաձայնություն է տվել, քանի որ կողմերը հրաժարվել են հաշտվել:
13:57 09.11.2017
Կառավարության այսօրվա նիստը վարչապետ Կարեն Կարապետյանը սկսեց վարչական ակտերի բողոքարկման կարգի մասին հանձնարարարականով: Վարչական կարգով վարչական ակտերի բողոքարկումն՝ ի տարբերություն դատական կարգով բողոքարկումից, իրականացվում է առանց որևէ վճարի և անհամեմատ ավելի կարճ ժամանակահատվածում, սակայն իրականացված ուսումնասիրությունները փաստում են, որ վարչական ակտերը մեծ մասամբ բողոքարկվում են ոչ թե վարչական, այլ դատական կարգով:
13:45 09.11.2017
Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով պաշտոնական այցով այսօր տիկնոջ հետ Հայաստանի Հանրապետություն է ժամանել Մոլդովայի Հանրապետության նախագահ Իգոր Դոդոնը:
Նախագահի նստավայրում նախագահ Իգոր Դոդոնին և տիկին Գալինա Դոդոնին դիմավորել ենՍերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանը: Դիմավորման պաշտոնական արարողությունից հետո կայացել է նախագահներ Սերժ Սարգսյանի և Իգոր Դոդոնի առանձնազրույցը:
13:21 09.11.2017
Հիշեցնենք, որ Դուբայից Դոնի Ռոստով թռչող ինքնաթիռը կործանվել էր 2016թ. մարտի 19-ին: Ինքնաթիռում գտնվել էր 62 մարդ: Բոլորը զոհվել էին:
13:12 09.11.2017
Ելույթներ են ունեցել Հանուն գիտության զարգացման նախաձեռնության անդամները: Նրանցից Դավիթ Պետրոսյանը հայտարարել է, որ իրենց մեջ բազում ծառայած երիտասարդներ կան: Անդրադառնալով խոսակցություններին, թե իրենց շարժումն ընդդեմ ծառայության է՝ ասել է. «Կարծիքներ հնչեցին, թե այն մարդիկ, որոնք դուրս կգան այս օրենքին դեմ, նրանք դասալիքներ են»: