12:03 03.10.2017
Հիշու՞մ եք՝ քիմմաքրման տված զուգարանի թղթերի անեկդոտը: Հիմա դա իրականություն է դարձել: Ղազախ գիտնականները ստեղծել են այդպիսի զուգարանի թուղթ: Կրկնակի օգտագործելու համար բավական է միայն տրորել արդեն օգտագործածը: Այդ հեղափոխական գյուտը, ըստ հեղինակների, կմեղմի շրջակա միջավայրի աղտոտման խնդիրը: Իհարկե, դեռ հայտնի չէ,թե նորույթը երբ կհայտնվի խանութներում: Պարզ չէ նաև գինը:
11:54 03.10.2017
Հայաստանի զինված ուժերի օպերատիվ խումբը հոկտեմբերի 3-ից 4-ը Ռուսաստանում` Ռոստով քաղաքում, կմասնակցի ՀԱՊԿ անդամ պետությունների զինված ուժերի հետախուզության ուժերի և միջոցների՝ Ռուսաստանի և Հայաստանի տարածքում անցկացվող «Որոնում-2017» համատեղ զորավարժության առաջին փուլին:
Վարժանքը նախատեսված է ՀԱՊԿ հավաքական անվտանգության ղեկավարման մարմինների և կազմավորումների ուժերի ու միջոցների օպերատիվ և մարտական պատրաստության համատեղ միջոցառումների 2017թ. պլանով։
Ավելի վաղ զորավարժության մանրամասները ներկայացրել է նաև ՀԱՊԿ միացյալ շտաբի պետը։ Զորավարժությունն աչքի է ընկնում իր ծավալներով ու յուրահատկությամբ: Մինչ այս ՀԱՊԿ վարժանքներն անցկացվում էին առանձին սցենարներով: Այս մեկի ընթացքում խաղարկվելու են հակամարտությունների լուծման բոլոր տարրերը միասին՝ դրա առաջացումից ու զարգացումից մինչև ռազմական լուծում ու խաղաղապահների տեղակայում:
— ՀԱՊԿ անդամ պետությունների զինված ուժերի անձնակազմերից զորավարժություններին կմասնակցի 12 հազար զինծառայող, մոտ 1500 միավոր ռազմական և հատուկ տեխնիկա, 90 միավոր ավիացիոն տեխնիկա, — նշել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ Անատոլի Սիդորովը:
Ենթադրելի հակամարտության լուծմանն ուղղված գործողություններին առաջինը կներգրավվեն հետախուզական ստորաբաժանումները՝ բացահայտելու համար պայմանական հակառակորդի ուժերն ու դասավորությունը:
— Դրանց տրամաբանական շարունակությունը կլինեն արագ արձագանքման հավաքական ուժերի վարժանքները, որոնք նույնպես կանցկացվեն Հայաստանում: Այս վարժանքներին կներգրավվեն նաև Հայաստանի և Ռուսաստանի զինված ուժերի համատեղ զորախմբի ստորաբաժանումները, — նշել է Սիդորովը:
Թե ինչու են հենց Հայաստանի, Ղազախստանի և Ռուսաստանի տարածքներն ընտրվել զորավարժության անցկացման համար, պաշտոնյան բացատրում է պարզ տրամաբանությամբ. մինչ այս զորավարժություններ էին Բելառուսի ու Ռուսաստանի արևմտյան շրջաններում: Որպեսզի վարժանքների կազմակերպման բեռը բաժանվի հավասարաչափ, այս անգամ էլ ընտրվել են Կովկասյան և Կենտրոնասիական շրջանները:
11:43 03.10.2017
Իրաքի քրդերի և Իսպանիայի կատալոնացիների ինքնորոշման անկապտելի իրավունքի իրացումը հանրաքվեով կատարելու քայլերը նպաստում են աշխարհի ժողովրդավարականացմանը: Այս մասին հայտարարություն է տարածել Պահպանողական կուսակցությունը:
«Դրանք կարող են ազգերի ինքնորոշման խնդրի լուծման համընդհանուր նոր բանաձեւի դրական որոնման հանգեցնել, ինչը շահեկան է հայկական Արցախի խնդրի տեսանկյունից:
Միեւնույն ժամանակ վստահ ենք, որ ինքնորոշումների ներկա շքերթը մեր տարածաշրջանում սկիզբ է տալու նոր եւ անկառավարելի իրադարձությունների: Այս մտահոգությունից ելնելով՝ Պահպանողական կուսակցությունը մեկ անգամ ևս կրկնում է 1999-ին հաստատված իր ծրագրային մոտեցումը, ըստ որի՝ «Թուրքիայի եւ քրդերի հարցում ՀՀ դիվանագիտությունը պարտավոր է լինել առավել հեռատես և ոչ զգացմունքային. հայության և ՀՀ-ի համար չպետք է լինի տարբերություն եւ շահագրգռություն՝ Արեւմտյան Հայաստանի տարածքում թուրքակա՞ն, թե՞ քրդական պետություն է»:
Տարածաշրջանային բեւեռների փոփոխության պարագայում հայ քաղաքական միտքը և հանրային ընկալումները պարտավոր են համահունչ շտկումներ մտցնել ավելի քան 100-ամյա կարծրատիպերի մեջ»,-ասված է հայտարարության մեջ:
11:39 03.10.2017
Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության՝ Հայաստանում տեղակայված սահմանապահ զորքերի Արմավիրի սահմանապահ ջոկատի տեղամասում սահմանապահները ձերբակալել են երկու իրավախախտի:
11:26 03.10.2017
ՏՄՊՊՀ կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքում 30 ընկերության մոտ խատումներ են հայտնաբերվել, որից 8-ը սուպերմարկետ է, 22-ը՝ մատակարար: Ուսումնասիրություններ իրականացվել են խտացրած կաթի, թթվասերի, յուղի և հալած պանրի շուկաների մատակարարաման և իրացման ոլորտներում:
11:14 03.10.2017
Իրաքյան Քրդստանի ղեկավար Մասուդ Բարզանին հոկտեմբերի 3-ի ուշ երեկոյան նոր հայտարարություն է տարածել, որ անկախ պատժամիջոցներից, իրենք գնալու են մինչև վերջ և մոտ ապագայում կհռչակեն անկախությունը:
Անդրադառնալով Թուրքիայից հնչող սպառնալիքներին՝ Բարզանին նշել է. «Պատժամիջոցների կիրառման սպառնալիքներ հնչեցնելու փոխարեն եկեք երկխոսություն սկսենք, լավ հարևաններ լինենք: Հարգանքով վերաբերվեք Քրդստանի ժողովրդի կամքին: Ի վերջո, ինչպե՞ս կարող է միլիոնավոր մարդկանց կարծիքը ոչ լեգիտիմ լինել: Մենք կարող ենք զրկանքների բախվել, բայց ես վստահ եմ` մեզ պայծառ ապագա է սպասում: Միասնության շնորհիվ մենք կկարողանանք հաղթահարել բոլոր դժվարությունները»,-մասնավորապես ասել է Քրդստանի առաջնորդը:
11:05 03.10.2017
Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 18.55-ին, ոստիկանության ծառայողները Երևանի տոնավաճառներից մեկի մոտակայքից գողություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկել 1990 թ. ծնված Ասատուր Հ.-ին և 1987 թ. ծնված Լևոն Ա.-ին:
Ասատուր Հ.-ն խոստովանել է, որ նույն օրը՝ ժամը 18.40-ին, թիվ 46 երթուղու ավտոբուսի սրահում 1960 թ. ծնված Գայանե Կ.-ի պայուսակից գողացել է դրամապանակ, որի մեջ եղել է գումար, նույնականացման և բանկային քարտեր:
Գողոնը հայտնաբերվել և առգրավվել է:
10:34 03.10.2017
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Արթուր Ստեփանյանին:
Քաղաքային տնտեսության դինամիկ զարգացման գործում առանձնակի կարևորելով վարչական շրջանների աշխատակազմերի հետևողական ու ամենօրյա աշխատանքը` քաղաքապետը նշել է, որ յուրաքանչյուր աշխատակցից ակնկալում է բարեխիղճ և սրտացավ աշխատանք: Քաղաքապետը մեկ անգամ ևս շեշտել է, որ բնակչության հետ շփման առաջին օղակը վարչական շրջանների աշխատակազմերն են, և նրանց աշխատանքով է պայմանավորված բնակիչների վերաբերմունքը քաղաքային իշխանությունների նկատմամբ:
Հիշեցնենք, որ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի նախկին ղեկավար Արտակ Հանիսյանն աշխատանքից ազատվել էր սեպտեմբերի 29-ին:
09:50 03.10.2017
Ստամբուլի հանրային վայրում համբուրվելու համար տուգանել են սիրահար զույգի: Թուրքական «Սոնդաքիքա» լրատվական կայքը գրում է, որ վրդովված երիտասարդը այս մասին գրել է իր թվիթերյան էջում.
«Փողոցում համբուրվելու համար 109 լիրա տուգանք վճարեցի, սակայն նման սահմանափակում գոյություն չունի»: Արտակ Խուլյան
09:46 03.10.2017
Չինաստանում զբոսաշրջիկը, որը չի ցանկացել վճարել հյուրանոցային սենյակի համար, փորձել է մետաղալարի վրայով փախչել դիմացի շենք: Սակայն «ակրոբատը» չի կարողացել պահել հավասարակշռությունը և մնացել է օդում կախված: Զբոսարջիկին օգնել են փրկարարներն ու հրշեջները, որից հետո տղամարդը ձերբակալվել է: Այժմ նա ստիպված կլինի ոչ միայն վճարել հյուրանոցի մատուցած ծառայությունների դիմաց, այլ նաև մեծ չափերի տուգանք մուծել: […]
09:31 03.10.2017
ԱՄՆ Ինդիանա նահանգում բնակվող ամուսինները խարդախության միջոցով 1.2 մլն դոլարի վնաս են հասցրել Amazon ինտերնետ-խանութին: Նրանք ընդունել են իրենց մեղքը: Այս մասին հայտնել է The Star Press տեղական լրատվամիջոցը:
Էրին և Լիա Ֆինանները հարյուրավոր կեղծ հաշիվներ են բացել, որոնցից էլեկտրոնային սարքեր են պատվիրել: Այնուհետև սարքերը ստանալուց հետո նրանք պահանջել են փոխարինել ապրանքը՝ պատճառաբանելով, որ դրանք անսարք են:
Համաձայն Amazon-ի կանոնների՝ թերություններ ունեցող կամ անսարք ապրանքը պարտադիր չէ վերադրաձնել նախքան փոխարինող ապրանքը ստանալը: Հենց դրանից էլ օգտվել են ամուսինները: Այսպիսով, Ֆինանները ստացել են երկրորդ սմարթֆոն, տեսախցիկ կամ այլ էլեկտրոնային սարք, սակայն չեն շտապել վերադարձնել իբրև թե անսարք ապրանքը: Ինտերնետ-խանութի ներկայացուցիչները նույնպես չեն դիմել նրանց այդպիսի պահանջով:
Զույգը ստացված ապրանքները միջնորդների միջոցով իրացրել է շուկայականից ցածր գներով՝ այսպիսով վաստակելով 1.2 մլն դոլար: Այժմ Էրին և ԼԻա Ֆինաններին սպառնում է մինչև 20 տարվա ազատազրկում:
09:05 03.10.2017
Եվրահանձնաժողովը Կատալոնիայում անցկացված անկախության հանրաքվեն անօրինական է ճանաչել: Կառույցը նաև իսպանական իշխանություններին երկխոսության կոչ է արել Կատալոնիայի անկախության կողմնակիցների հետ: Եվրահանձնաժողովի հայտարարության համաձայն՝ Կատալոնիայի անկախությունը Իսպանիայի ներքին գործն է, որը պետք է լուծվի՝ համաձայն այդ երկրի սահմանադրության: Միևնույն ժամանակ հանձնաժողովը հիշեցրել է, որ բռնությունը չի կարող քաղաքականության գործիք լինել:
Հիշեցնենք, որ Կատալոնիայում հոկտեմբերի 1-ին կայացած հանրաքվեի ժամանակ քվեարկողների 90 տոկոսն «այո» է ասել անկախությանը: Հանրաքվեն ուղեկցվել է ոստիկանության և կատալոնացիների միջև դաժան բախումներով, որոնց հետևանքով տուժել է շուրջ 900 մարդ:
Սյուզաննա Չրաղյան
09:01 03.10.2017
Լաս Վեգասում տեղի ունեցած արյունահեղության զոհերի թիվը հասել է 59-ի, վիրավորների թիվը՝ 527-ի: Լաս Վեգասի բնակիչ 64-ամյա թոշակառու Սթիվեն Փեդոքը Մենդելեյ Բեյ խաղատուն-հյուրանոցի 32-րդ հարկից կրակ էր բացել երաժշտական փառատոնի հանդիսատեսների ուղղությամբ: Երբ իրավապահները բացահայտել էին նրա գտնվելու վայրը և մոտեցել սենյակին, նա ինքնասպան էր եղել: Ոստիկանության փոխանցմամբ՝ Փեդոքի հյուրանոցային համարում հայտնաբերվել է 23, իսկ բնակարանում՝ 19 հրազեն, ինչպես նաև պայթուցիկներ: Առայժմ նրա գործողությունների շարժառիթները հայտնի չեն:
Չնայած ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել էր ԻՊ ահաբեկչական խմբավորումը, սակայն իրավապահները չեն հայտնաբերել որևէ կապ հրաձիգի և միջազգային ահաբեկչական կազմակերպությունների միջև:
Ո՞վ էր Լաս Վեգասի հրաձիգը
Լաս Վեգասում տուժածների մեջ կան հայեր
Լաս Վեգասում զոհերի թիվը հասել է 50-ի
18:15 02.10.2017
Գիտությունների ազգային ակադեմիայում այսօր կայացել է Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի հեղինակած ՙՀայկական սփյուռքը հարափոփոխ աշխարհում՚ մենագրության շնորհանդեսը: Միջոցառմանը ներկա են եղել պետական, քաղաքական, հասարակական գործիչներ, ակադեմիկոսներ եւ այլք: Աշխատության ուսումնասիրության առարկան Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացման ընթացքն է, արդյունքները եւ հեռանկարները:
18:09 02.10.2017
Այս տարվա գարնանը Չեչնիայում որոնողական աշխատանքների ժամանակ հնածույզները հայտնաբերվել էին Համաշխարհային պատերազմի ժամանակ զոհված խորհրդային զինվորականների մասունքներ: Պարզվել էր, որ զոհվածների մեջ բավական շատ են Հայաստանից զորակոչված զինվորները, որոնք այստեղ զոհվել են 1942 թվականին: Միայն 75 տարի անց են նրանց հանձնում հողին:
17:57 02.10.2017
Ոստիկանությունը հայտարարել է Լաս Վեգասում 50-ից ավելի մարդու կյանք խլած և 400-ից ավելի մարդու վիրավորած հրաձիգի անունը: Նևադայի 64-ամյա բնակիչ Սթիվեն Փեդոքը երաժշտական փառատոնի շուրջ 22 հազար հանդիսատեսների ուղղությամբ կրակ էր բացել Mandalay Bay հյուրանոցի 32-րդ հարկից: Նա հյուրանոցի համարը զբաղեցրել էր սեպտեմբերի 28-ից: Ոստիկանության մոտենալուն պես Փեդոքը ինքնասպան էր եղել: Լաս Վեգասի ոստիկանապետ Ջոզեֆ Լոմբարդոյի […]
17:48 02.10.2017
Հայ ուսանողները ստեղծել են լուսանկարները ոճավորող հավելված՝ Սարյանի ու Արշիլ Գորկու ոճով։ «Կտավ» անվանումով հավելվածը ցուցադրվել է Երեւանում կազմակերպված DigiTec ցուցահանդեսում։ Ծրագիրը լուսանկարներին հաղորդում է Արշիլ Գորկու, Մարտիրոս Սարյանի, Գառզուի, Մինաս Ավետիսյանի, Հակոբ Հակոբյանի, Վրույր Գալստյանի կտավների ոճն ու գույները։ Հավելվածը տեղադրել են Google Play-ում ու AppStore-ում։ Առաջին մի քանի օրերին այն ներբեռնել է ավելի […]
17:37 02.10.2017
Սուրբ Հովհաննես եկեղեցում այսօր տեղի է ունեցել նախկին ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանի հոգեհանգստյան արարողությունը: Նրա հարազատներին ցավակցելու են եկել հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը՝ տիկնոջ հետ, վարչապետ Կարեն Կարապետյանը, ԱԱԾ պետ Գևորգ Կուտոյանը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ ու զինվորականներ:
17:26 02.10.2017
Էրեբունի և Նուբարաշեն ընդհանուր իրավասության դատարանը այսօր մեղավոր ճանաչեց գործարար, ադամանդագործ Աշոտ Սուքիասյանին և դատապարտեց 16 տարվա ազատազրկման: Դատարանը վճռել է մոտ 8 մլրդ 919 մլն դրամ բռնագանձել՝ ի օգուտ Փայլակ Հայրապետյանի և 632 մլն 403 հազար դրամ՝ ի օգուտ Հայրապետյանի որդու: Լուսանկարը` Հետքի
16:55 02.10.2017
ՀՀ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը Դանիայում իր հավատարմագրերն է հանձնել Դանիայի Մարգրետե 2-րդ թագուհուն:Այս մասին դեսպան Ալեքսանդր Արզումանյանը գրառում է արել իր ֆեսյբուքայն պաշտոնական էջում: Կից ներկայացրել է նաև ընդունելության լուսանկարները:«2017թ. սեպտեմբերի 29-ին պատիվ ունեցա Հայաստանի Հանրապետության Արտակարգ եւ լիազոր դեսպանի իմ հավատարմագրերը հանձնել Նորին Մեծություն Դանիայի Թագուհի Մարգրետե II-ին»:Հիշեցնենք, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը […]
16:42 02.10.2017
Դատարաննն ուսումնասիրել է Սամվել Բաբայանի եվ մյուս ամբաստանյալների գաղտնալսված խոսակցությունները
16:32 02.10.2017
Հաջորդ ամսում Միացիալ Թագավորությունում կթողարկեն պլատինե նոր մետաղադրամներ՝ նվիրված թագուհու և արքայազն Ֆիլիպի ամսունության 70 ամյակին:Մետաղադրամի մի կողմում պատկերված կլինի թագուհու և արքայազն Ֆիլիպի դեմքերը , իսկ մյուս կողմում՝ նրանք ձիու վրա: Մետաղադրամների վրա նաև գրված է լինելու «wedded love has joined them in happiness 1947-2017» (1947-2017 թթ նրանք երջանիկ ամուսինների վառ օրինակ են) Թագուհին […]
16:16 02.10.2017
Լաս Վեգասի Mandalay Bay խաղատան առջև տեղի ունեցած հրաձգությունից տուժել են նաև հայեր: Արմենակ և Մուշեղ Մուրադյան եղբայրները Բըրբանք քաղաքից են: Եղբայրներից մեկը՝ Արմենակը, վնասվածք է ստացել ոտքի շրջանում, սակայն արդեն դուրս է գրվել հիվանդանոցից:Հիշեցնենք, որ հրաձգության հետեվանքով զոհերի թիվը հասել է 50-ի, վիրավորներինը՝ 400-ի:
16:08 02.10.2017
Այսօր Արմենիա բժկական կենտրոնում արտակարգ դեպք է տեղի ունեցել: Հիվանդանոց ներխուժած անձը անկանոն կրակոցներ է արձակել բուժհիմնարկի այն հատվածում, որտեղ բուժում է ստանում Նորքի-Մարաշի զինված խմբի գործով կալանավորված Դավիթ Գալստյանը: Անվտանգության աշխատակիցներին եւ ոստիկաններին հաջողվել է չեզոքացնել թե’ կրակողին, թե կալանավորվածին: Տուժածներ չկան:
15:55 02.10.2017
Աշխարհի առաջին ռակետ Ռաֆայել Նադալը մեկնաբանել է Կատալոնիայում տեղի ունեցավ անկախության հանրաքվեն:«Անկեղծ ասած, իմ հայրենիք Իսպանիայում տեղի ունեցող նմանտիպ իրավիճակները ինձ խորը ցավ են պատճառում: Մեր պետությունը լավ օրինակ էր աշխարհի բոլոր երկրների համար: Իսկ այժմ աշխարհին մենք ներկայացանք բացասական կողմերով: Մարդիկ ավելի ռադիկալ են դարձել թե Իսպանիայում, և թե Կատալոնիայում»: Մեծ սաղավարտի հաղթողը նաև նշել է, թե […]