TIME
Ամսաթիվ
29 11 2024
  • $
    392.97
  • RUBLE
    3.57
  • 414.58
WEATHER
--3.91 oC

Ձյունից հետո միջպետական և հանրապետական ճանապարհները բաց են

11:19 04.10.2017

Գորիս-Սիսիան և Շուռնուխ-Կապան ավտոճանապարհներին կատարվում են ձնամաքրման աշխատանքներ:

̰
Ռուսական ԶՈՒ-ն ոչնչացրել է«Ջեբհաթ ան-Նուսրա»-ի հրամանատարությանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

11:12 04.10.2017

Ըստ «Риа Новости»-ի՝ խմբավորման ղեկավար Աբու Մուհամեդ ալ-Ջուլյանին վիրավորվել է՝ կորցնելով ձեռքը, նա այժմ ծանր վիճակում է:

̰
Թուրքիայի 4 զինծառայող է սպանվել «PKK-ի հարձակումից»

11:01 04.10.2017

Թուրքիայի զինված ուժերի 4 զինծառայող սպանվել է քրդական զինված խմբի ինքնաշեն պայթուցիկ սարքի գործարկման արդյունքում։ Դեպքը եղել է Թուրքիայի հարավարևելյան Հաքքարի նահանգում։ Ճանապարհներից մեկի վրա դրված ինքնաշեն պայթուցիկ սարքը պայթեցվել է այն պահին, երբ Թուրքիայի ԶՈւ զինծառայողներին տեղափոխող մեքենան անցել է ճանապարհի այդ մասում։

Թուրքական մամուլը միջադեպի կազմակերպման համար մեղադրում է «Քրդստանի աշխատավորական կուսակցությանը»։ Այս կազմակերպությունը 1970-ական թվականներից Թուրքիայի ուժայինների դեմ պայքար է մղում երկրի հարավարևելյան նահանգներում։

Թուրքիայի իշխանությունների և քուրդ զինյալների միջև հրադադար էր հաստատվել 2013 թվականին, սակայն հակամարտությունը վերսկսվեց 2015 թվականի ամռանը և շարունակվում է մինչ օրս։ Անցած երկու տարիների ընթացքում զինված բախումների հետևանքով երկու կողմից սպանվել են հազարավոր մարդիկ, իսկ քրդաբնակ որոշ բնակավայրեր, նույնիսկ խոշոր քաղաքներ վերածվել են ավերակների։

̰
Արևելյան գործընկերությունը Երևանում քննարկում է գյուղի զարգացման հարցեր

10:57 04.10.2017

Երևանում այսօր մեկնարկել է Արևելյան գործընկերության հինգերորդ հանդիպումը: Այս տարի այն տեղի է ունենում Գյուղատնտեսության և գյուղի զարգացման հարթակի շրջանակում: Միջոցառմանը մասնակցում են շուրջ 20 երկրի ներկայացուցիչներ:

̰
Էրդողանը պաշտոնական այցով մեկնել է Իրան

10:49 04.10.2017

Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հրավերով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հոկտեմբերի 4-ին պաշտոնական այցով մեկնել է Իրան:

̰
Ջիվան Գասպարյանը՝ Ուրգանտին հյուր

10:30 04.10.2017

Ռուսական Առաջին ալիքով հեռարձակվող Վեչերնի Ուրգանտ հաղորդման նախօրեի հյուրը աշխարհահռաչակ դուդուկահար Ջիվան Գասպարյանն էր:

̰
Ֆիլադելֆիայից 1200 դոլար են ուղարկել զոհված զինծառայողի ընտանիքին, հետո հետ ուզել

10:23 04.10.2017

«Անծանոթը, որ ներկայացավ բարերար Հելենայի տատիկ-պապիկի ներկայացուցիչ, հետ պահանջեց 1200 դոլարը, որ համայնքը հանգանակել եւ մեկ տարի առաջ ուղարկել էր որպես օժանդակություն։ Անկեղծ ասած՝ զարմացա, բայց ինձ թույլ էլ չտվեցի հարցնել, թե ինչու են հետ ուզում։ Վերադարձրի։ Իմ ամուսնու թափած արյան վրա ես գումարային խոսակցություններ չեմ անում, ամոթ է, վիրավորական է։ Նրա արյան կաթիլն անգամ անարգած կլինեի, եթե հարցուպատասխանի բռնվեի հետը»։

̰
Օրենսդիրը մերժեց ԵԱՏՄ-ն լքելու ԵԼՔ-ի առաջարկը. Արտաշես Գեղամյանը կողմ է քվերակել

10:15 04.10.2017

Նախագծին կողմ են քվեարկել ԵԼՔ խմբակցության անդամները, «Ծառուկյան» խմբակցության անդամ Գևորգ Պետրոսյանը, և նաև ՀՅԴ-ից Ռոմիկ Մանուկյանը: Կողմ քվեարկած պատգամավորներից մեկը Արտաշես Գեղամյանն էր, ով հայտարարեց, որ սխալմամբ է քվեարկել կողմ:

̰
Խորհրդարանն այսօր կքննարկի «Ջրային և ընդերքի մասին» օրենսգրքում փոփոխությունների նախագծերը

10:01 04.10.2017

Օրվա վերջում, ՀՀ ԱԺ կանոնակարգ-սահմանադրական օրենքի համապատասխան դրույթի համաձայն, սպասվում է ԱԺ-Կառավարություն հարցուպատասխան:

̰
Կատալոնիան կարող է առաջիկա օրերին անկախություն հռչակել

09:18 04.10.2017

Կատալոնիան մի քանի օրվա ընթացքում կհայտարարի անկախության մասին: Այդ մասին ասել է Կատալոնիայի ղեկավար Կառլես Պուչդեմոնը: Ըստ նրա`կառավարությունը կսկսի գործել այս շաբաթվա վերջին կամ հաջորդ շաբաթվա սկզբին: Նա նաև նշել է, որ եթե Իսպանիան միջամտի, ապա դա սխալ կլինի, որը կփոխի ամեն ինչ: Այժմ պաշտոնական Մադրիդի եւ ինքնավարության կառավարության միջեվ շփումներ չկան: Հիշեցնենք, որ Կատալոնիայի […]

̰
«Մարիան» Պուերտո-Ռիկոյում խլել է 34 մարդու կյանք

09:16 04.10.2017

Ըստ վերջին տեղեկությունների, «Մարիա» մրրիկը  Պուերտո-Ռիկոյում 34 զոհի պատճառ դարձավ: Այդ մասին հայտնել է երկրի նահանգապետ Ռիկարդո Ռոսելլոն` հավելելով, որ մրրիկի հետեւանքով պետությունը կրել է 90 միլիարդ դոլարի վնաս: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այդ առիթով քննադատել է Պուերտո-Ռիկոյի իշխանություններին` նշելով, որ տեղի պաշտոնյաները ցանկանում են, որ ամեն ինչ արվի նրանց փոխարեն:

̰
Պատգամավորների աշխատանքին այսօր հետևում են ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողներն ու դասախոսները:

09:15 04.10.2017

ԱԺ շարունակում է իր աշխատանքը: Այսօր գրանցվել է 86 պատգամավոր: Նիստը  սկսելուց առաջ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը տեղեկացրել է, որ խորհրդարանի աշխատանքին այսօր հետևեվելու են ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողներն ու դասախոստները: «Նրանք Աժ են այցելել ԱԺ բաց դռների ծրագրի շրջանակներում», -ասել է ԱԺ նախագահ Արա բաբլոյանը: Հյուրերը  խորհրդարանի աշխատանքին կետևեն այն տեղից, որտեղից սովորաբար աշխատում […]

̰
Նավթի համաշխարհային գներն անկում են ապրում

08:59 04.10.2017

Լոնդոնի եւ Նյու-Յորքի բորսաներում էլեկտրոնային սակարգությունների ընթավքում, այսպես կոչված, «թեթեւ նավթի» գների անկում է նկատվել: Նոյեմբերի համար պատվիրված նավթի գինը Լոնդոնում ընկել է 0,69 տոկոսով, իսկ Նյու-Յորքում` 0.57 տոկոսով` մեկ տակառի դիմաց: 

̰
Պեսկովը պատասխանել է Նավալնու մեղադրանքներին

08:43 04.10.2017

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը պատասխանել է ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնու մեղադրանքներին, որ իր ձերբակալությունը նվեր է Պուտինին` վերջինիս ծննդյան օրվա կապակցությամբ: Ըստ Պեսկովի, չարտոնված հանրահավաքների կոչերը հակասում են Ռուսաստանի օրենդրությանը, եւ նման կոչերով հանդես եկողները հետապնդվելու են ըստ օրենքի: Նավալնին ձերբակալվել է սեպտեմբերի 29-ին` իր տան մուտքի մոտ. նա պատրաստվում էր […]

̰
Արեւի «պասիվությունը»` ցրտերի պատճառ

08:28 04.10.2017

Տյումենի պետական համալսարանի գիտնականները եկել են եզրակացության, որ Արեւի ակտիվությունը էապես նվազել է, ինչը պատճառ կդառնա ցուրտ ձմեռների, մասնավորապես, Ռուսաստանում: Ըստ գիտնականների, Երկրագնդում «ցուրտ շրջափուլերը» պարբերաբար կրկնվում են, եւ այս մեկը տեւելու մոտ 35 տարի` ի հեճուկս մարդկային գործոնով պայմանավորված կլիմայի տաքացման միտումների:

̰
Մեքենան արգելափակվել էր մերկասառույցի պատճառով

08:14 04.10.2017

Հոկտեմբերի 4-ին, ժամը 04:02-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Սարավան գյուղի մոտակայքում ավտոմեքենան մերկասառույցի պատճառով արգելափակվել է ճամփեզրին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Փրկարարները Մ-2 միջպետական ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 167-րդ կմ-ից արգելափակումից դուրս են բերվել «Toyota Nadia» մակնիշի 34 FN 550 պետհամարանիշով ավտոմեքենան և 4 ուղևոր տեղափոխել հրշեջ-փրկարարական ջոկատ՝ գիշերակացի:

̰
Էրդողանը չի հրաժարվի էժան նավթից. Ա.Սարգսյան

08:07 04.10.2017

Օրերս Էրբիլից վերադարձած Հայաստանի դեմակրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը վստահ է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չի իրականացի իր սպառնալիքները Քրդստանի հասցեին: Շանթի «Հեռանկարում» հյուրընկալվելով, նա պատմել է, թե ինչ են նրան ասել Քրդստանի պաշտոնատար անձինք: Ըստ վերջիններիս, Քրդստանը 10 միլիարդ դոլարի շրջանառություն ունի Արեւելյան Անատոլիայի հետ, որի բնակչությունը նաեւ դրանով է ապրում: Եթե […]

̰
Սե՞քսն է ավելի հաճելի, թե շոփինգը. հետազոտություն

22:53 03.10.2017

Նյարդաբաններն ուսումնասիրել են շոփինգի ազդեցությունը կանանց զգայարանների վրա

̰
Միքայել Արամյանը նկարահանվել է Աննա Սեդակովայի նոր տեսահոլովակում

21:12 03.10.2017

Աննա Սեդոկովան Youtube-ի իր ալիքում ներկայացրել է «Քո մեղքը չէ» (“Не твоя вина”) երգի տեսահոլովակը։

Տեսահոլովակում նկարահանվել է դերասան Միքայել Արամյանը, որն, ըստ շրջանառվող տեղեկությունների, սիրավեպ է սկսել Սեդոկովայի հետ։

Տեսահոլովակի ռեժիսորը հենց Աննա Սեդոկովան է։

̰
Իրաքը քրդերին թողնում է առանց դոլարի

20:37 03.10.2017

Դադարեցվել են բոլոր տիպի դոլարային փոխանցումները Իրաքի հյուսիսային՝ քրդական շրջանների բանկեր:

̰
Ռոբերտ Դաունի կրտսերը 8 րոպեում 15 մլն դոլար է աշխատել

20:26 03.10.2017

Ռոբերտ Դաունի կրտսերը ընդամենը մի քանի տարում դարձավ աշխարհի ամենաբարձր վարձարվող դերասանը Marvel-ի կոմիքսներից հայտնի «Երկաթե մարդուն» մարմանավորելու համար: Դերասանը իր այս նոր հոնորարով, կարելի է ասել, ռեկորդ է սահմանել: Սարդ-մարդու մասին պատմող «Վերադարձ տուն» նոր ֆիլմում Դաունի կրտսերը կադրում հայտնվում է ընդամնենը 8 րոպե և դրա համար ստացել է 15մլն դոլար հոնորար:

Կադրում 8 րոպե հայտնվելով Երկաթե մարդու հերոսը Marvel-ի ֆանտանստիկ աշխարհի երկրպագուներին տեղեկացրել է առաջիկայում սպասվող նոր ֆիլմի մասին, որը կպատմի Երկաթե մարդու նոր արկածների մասին:

Իմիջիայլոց, Marvel ընկերությունը կարող է իրեն թույլ տալ նման հոնորարներ, քանի որ նրանց յուրաքանչյուր ֆիլմ համաշխարհային կինովարձույթում ամենաշատ գումարն է հավաքում: Օրինակ հենց «Սարդմարդ.վերադարձ տուն» ֆիլմը արդեն հասցրել է 875 մլն դոլար աշխատել:

̰
Սյունիքի որոշ հատվածներում ձյուն է տեղում

20:10 03.10.2017

Սիսիան-Սարավան ճանապարհին ձյուն է տեղում: Այս մասին SHANT NEWS-ին հայտնում է մեր ընթերցողներից Անահիտ Ախոյանը: Անահիտը նաև լուսանկար է տրամադրել, որտեղ երևում է, որ ձյան տեղումները բավականին առատ են եղել: Մինչ այս SHANT NEWS-ը հայտնել էր, որ առավոտյան ձյուն էր տեղացել Մեղրիի լեռնանցքում , իսկ այս գիշեր ջերմաստիճանը լեռնային շրջաններում կարող է մոտենալ 0-ի:

̰
Եվս մեկ աստղակերպ կմոտենա Երկրին

19:59 03.10.2017

Ավտոբուսի չափեր ունեցող աստղակերպը օգոստոսի 29-ին անցել է Երկրից համեմատաբար փոքր հեռավորության վրա՝ չստեղծելով նրա հետ բախվելու սպառնալիք:Այդ մասին հայտնել են NASA-ի Երկնային մարմինների ուսումնասիրման կենտրոնի աշխատակիցները, որը գտնվում է Փասադենայի (Կալիֆոռնիայի նահանգ) Ռեակտիվ շարժման լաբորատորիայում:Ինչպես նշվում է կենտրոնի կայքում, աստղակերպը, որին տրվել է 2017 SX17 անվանումը, ունի մինչև 14 մետր երկարություն: Այն Երկրին մոտեցել է մինչև 87 հազար կմ տարածությամբ՝ գտնվելով մոլորակի և Լուսնի միջև:

̰
Աշտարակի Վարդգես Պետրոսյանի անվան դպրոցում դասադուլը դադարեցվել է

19:54 03.10.2017

Աշտարակի Վարդգես Պետրոսյանի անվան ավագ դպրոցի շուրջ ստեղծված աղմուկը չի լռում արդեն քանի տարի: Բանն անգամ հասավ նրան, որ մոտ մեկ շաբաթ առաջ դասադուլ հայտարարվեց: Պատճառը՝ դպրոցի շենքային անբավարար պայմաններն են: Այստեղ սովորում է շուրջ 600 աշակերտ, այն դեպքում, երբ այս եռահարկ շենքը նախատեսված է մոտ 180 աշակերտի համար: Նման պայմաններում դսավանդելը, ուսուցիչների խոսքով՝ ուղղակի դարձել է անհնար: Դպրոցի ուսուցիչ Արմեն Գրիգորյանի խոսքերով, այս սենյակը նախկինում եղել է դպրոցի հանդիսությունների դահլիճը: Հիմա այստեղ առաջին դասարանցիներն են սովորում: Ուրիշ տարբերակ չունեն:

̰
Իրաքի կառավարությունը չի գնա պատերազմական գործողությունների. Արամ Սարսգյանը քրդերի հանրաքվերին անձամբ է հետևվել

19:32 03.10.2017

Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը վերջերս է վերադարձել Էրբիլ քաղաքից: Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահն այնտեղ էր Իրաքի Քրդստանում կայանալիք անկախության հանրաքվեի առիթով՝ դիտորդական առաքելությամբ: Նայսօր իր տպավորություններից է խոսել՝ ասելով, թե չի կարծում, որ Իրաքի կառավարությունը գնա պատերազմական գործողությունների: Սարգսյանը մասնավորապես նշել է՝

̰
Ջարեդ Լետոն կմարմնավորի Playboy-ի հիմնադիր Հյու Հեֆներին

19:16 03.10.2017

Անցած շաբաթ մահացավ PLAYBOY-ի հիմնադիր Հյու Հեֆները, իսկ արդեն այսօր Հոլիվուդում պատրաստվում են նկարահանել սովորական ճագարին բրենդ դարձրած մարդու մասին կենսագրական ֆիլմը:

̰
Ճանապարհային ոստիկաններ են կալանավորվել. ՀՔԾ

18:49 03.10.2017

ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունից ստացված նյութերի հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործի նախաքննությամբ բացահայտվել են «Ճանապարհային ոստիկանության» երկու տեսուչների կողմից կատարված հանցագործությունների` կաշառք պահանջելու և ստանալու մի քանի դրվագներ: Քննությամբ ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ ճանապարհային ոստիկանները նախնական համաձայնությամբ, շորթման եղանակով, խոշոր չափերով կաշառք են ստացել ԻԻՀ քաղաքացուց, ինչպես նաև կաշառք են պահանջել ևս 4 քաղաքացիներից:

Այսպես, 2017թ.-ի օգոստոսի 27-ին` Երևան քաղաքի Աճառյան փողոցում, ՃՈ ավագ տեսուչ Նշան Թադևոսյանը, իր հետ ծառայություն իրականացնող ՃՈ տեսուչ Արթուր Մարտիկյանի հետ, առանց ճանապարհային երթևեկության կանոնների խախտման հատկանիշների առկայության, կանգնեցրել են ԻԻՀ քաղաքացի Ֆաթոլահ Հաջամինիի վարած «Սամանդ» մակնիշի ավտոմեքենան, ապա` առանց համապատասխան ստուգման, նրան մեղադրել ալկոհոլ օգտագործելու մեջ: Այնուհետև հիշյալ ոստիկանները, ոտնահարելով ԻԻՀ քաղաքացու իրավունքներն ու օրինական շահերը, 300.000 ՀՀ դրամի չափով վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմելու, Ֆ. Հաջամինիին 12 օրով ազատությունից զրկելու և ավտոմեքենան տուգանային հրապարակ տեղափոխելու սպառնալիքով նրանից նախնական համաձայնությամբ պահանջել ու ստացել են խոշոր չափերով` 191.200 ՀՀ դրամին համարժեք 400 ԱՄՆ դոլար և 60.000 ՀՀ դրամ կաշառք:

Բացի այդ, Հատուկ քննչական ծառայությունում վերը նշված դեպքի քննության ընթացքում բացահայտվել են հիշյալ ՃՈ տեսուչների կողմից դեպքի օրը նաև այլ քաղաքացիներից կաշառք պահանջելու ևս 4 դրվագներ:

Այսպես, 2017թ.-ի օգոստոսի 27-ին Ն. Թադևոսյանն ու Ա. Մարտիկյանը Երևան քաղաքի տարբեր հատվածներում կանգնեցրել են անվտանգության գոտին չամրակապած երեք վարորդների և վերջիններիս օգտին ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելու` վարչական իրավախախտումները չարձանագրելու համար նրանցից նախնական համաձայնությամբ պահանջել 3000-5000 ՀՀ դրամ կաշառք:

Նույն օրը ՃՈ տեսուչները անվտանգության ամրագոտին չամրակապելու համար կանգնեցրել են ևս մեկ վարորդի: Այնուհետև, նկատելով, որ վերջինիս ավտոմեքենայի տեխզննության կտրոնը ժամկետանց է և պատկանում է մեկ այլ տրանսպորտային միջոցի, ՃՈ տեսուչները, այդ մասին արձանագրություն չկազմելու համար, նախնական համաձայնությամբ վարորդից պահանջել են 30.000 ՀՀ դրամ կաշառք:

Այսպիսով, ԻԻՀ քաղաքացուց նախնական համաձայնությամբ, շորթմամբ խոշոր չափերով կաշառք ստանալու համար ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանության» տեսուչներ Ն. Թադևոսյանին ու Ա. Մարտիկյանին մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով, իսկ ՀՀ 4 քաղաքացիներից նախնական համաձայնությամբ կաշառք պահանջելու համար նույն ՃՈ տեսուչներին մեղադրանքներ են առաջադրվել 4 դրվագ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով: ՃՈ տեսուչներ Ն. Թադևոսյանի ու Ա. Մարտիկյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ,քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով`դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

̰
Արևադարձային անտառներն ավելի շատ ածխածին են արտադրում, քան թթվածին

18:24 03.10.2017

Մոլորակի վրա անտառների մակերեսն արագորեն նվազում է, ինչի հետևանքները դեռ ամբողջությամբ հետազոտված չեն: Սակայն ամերիկյան Woods Hole հետազոտական կենտրոնի գիտնականների նոր ուսումնասիրությունը տագնապալի արդյունքներ է արձանագրում. մեր օրերում ծառերը մեծ քանակությամբ ածխածին են արտադրում՝ այն չփոխհատուցելով թթվածնի սինթեզով: Անտառները միշտ ծառայել են որպես թթվածնի և ածխածնի աղբյուր: Ֆոտոսինթեզի ընթացքում ծառերը ներծծում են ածխածինը՝ թթվածին արտադրելով: Բայց միևնույն ժամանակ նրանք այրվելիս կամ փտելիս արտադրում են նույն ածխածինը: Նախկինում հավասարակշռությունը պահպանվում էր. ածխածին արտադրող մեռնող ծառերը փոխարինվում էին նորերով, որոնք մթնոլորտ էին մատակարարում մեծ քանակությամբ թթվածին: Սակայն մարդու տնտեսական գործունեությունը և կլիմայի փոփոխությունը բերել են մի վիճակի, որ երիտասարդ ծառերը չեն հասցնում փոխհատուցել քայքայվող կամ այրվող ծառերի վնասը:

Այժմ արևադարձային անտառները մթնոլորտ արտանետում են 862 տերագրամ ածխածնի ատոմներ՝ կլանելով ընդամենը 437 տերագրամ: Աղտոտումների ահռելի մասը բաժին է հասնում Լատինական Ամերիկայի անտառներին. այնտեղից մթնոլորտ է մտնում «փայտային» ածխածնի 60%-ը: Աֆրիկյան արևադարձային անտառներին բաժին է հասնում 24%, Ասիայի անտառներին՝ 16%: Գիտնականներն ահազանգում են, որ անհրաժեշտ է անհապաղ դադարեցնել անտառահատումները հատկապես Ամազոնի ավազանում:

̰
Լյուկ Բեսոնը կնկարահանի «Լյուսի» ֆիլմի երկրորդ մասը

17:56 03.10.2017

Ֆրանսիացի հայտի ռեժիսոր Լյուկ Բեսոնը անհաջողությունից հետո կարգավորել է իր ֆիլմարտադրական ընկերության՝ EuropaCorp-ի ֆինանսական դրությունը և առաջիկայում պատրաստվում է հեռուստատեսային նախագծեր իրականացնել: Ինչպես փոխանցում է Variety կայքը, Բեսոնի նոր նախագծերից է նաև «Լյուսի» ֆիլմի շարունակությունը: 40 մլն բյուջեով ֆիլմի առաջին մասը դուրս եկավ համաշխարհային կինովարձույթ և հավաքեց 463 մլն դոլար: Բեսոնը արդեն գրել է «Լյուսիի» երկրորդ մասի սցենարը: Ռեժիսորը ավելի վաղը նշել էր, որ նկարահանումները կսկսվեն այն ժամանակ, երբ գլխավոր դերակատար՝ Սքարլետ Յոհանսոնից համաձայնություն ստանա:

Այս հայտարարությունից հետո ենթադրելի է, որ «Լյուսի» ֆիլմի երկրորդ մասը սարերի ետևում չէ:

Հիշեցնենք, որ Լյուկ Բեոսնի նախորդ աշխատանքը՝ «Վալերիանը և հազարավոր մոլորակների քաղաքը» դարձել էր ֆրանսիայում երբևէ նկարահանված ամենաթանկարժեք ֆիլմը, սակայն ձախողվել էր համաշխարհային կինովարձույթում. ֆիլմի ընդհանուր բյուջեն 210 մլն դոլար էր, իսկ վարձույթում հավաքեց ընդամենը 223 մլն դոլար:

̰
Ռուսաստանի խոշորագույն տանկային վարժանքը վերջին 30 տարում

17:39 03.10.2017

Ռուսաստանի տանկային զորքերի խոշորագույն զորավարժությունն անցկացվել է այս շաբաթ։ Երկկողմանի ֆորմատով անցկացված վարժանքներին տանկային զորքերը բաժանվել են «թիմերի»՝ միմյանց դեմ պայմանական գործողություններ իրականացնելու համար։ Զորավարժությանը ներգրավվել է 3000 զինծառայող, 250 միավոր Տ-72 տանկ, 800 միավոր այլ զինտեխնիկա։

Տանկային ստորաբաժանումներին օժանդակելու համար ներգրավվել են նաև համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, հրետանային միջոցներ։ Ռուսաստանն իր բանակի սպառազինության մեջ պահում է առնվազն 2000 միավոր Տ-72 տանկ (կան նաև Տ-80, Տ-90 և այլ տանկեր)։ Այս տեխնիկայից ևս 8000 միավոր կա Ռուսաստանի զինապահեստներում։

̰
BACK_TO_TOP