12:43 06.10.2017
Ինչպես արդեն հայտնել ենք, այս գիշեր Վլադիմիրի երկրամասի Պետուշինսկի շրջանում գտնվող Պոկրով երկաթուղային կայարանում գնացքի և մարդատար ավտոբուսի բախումից 16 հոգի է մահացել: Ավելի վաղ հաղորդվում էր 18 հոգու մասին, սակայն Ռուսաստանի քննչական կոմիտեն ավելի ուշ ճշտում կատարեց:Վթարի պահին ավտոբուսում եղել է Ուզբեկստանի ավելի քան 50 քաղաքացի: Բացի նրանցից, զոհերի թվում է նաև Ղազախստանի քաղաքացի վարորդը: Վլադիմիրի […]
12:29 06.10.2017
Վրաստանի Պատրիարքարանում հանդիպում է կայացել Վրաստանի պետական համապատասխան գերատեսչությունների, Վրաստանի Ուղղափառ Եկեղեցու եվ Հայ Առաքելական Եկեղեցու ներկայացուցիչերի միջեվ: Հանդիպման մասնակիցները քննարկել են Ախալքալաքի շրջանի Գումբուրդո գյուղում օրերս տեղի ունեցած միջադեպը եվ հայտարարություն են տարածել: Նրանք մասնավորապես հաստատել են իրենց պատրաստակամությունը` ծագած հարցերը քննարկել եվ որոշումներ ընդունել փոխադարձ համաձայնությամբ, «քանի որ խնդիրը իրավական ու կրոնական հարթությունից […]
12:16 06.10.2017
«Արդյունաբերական ինտեգրացիան և արտահանման-ներմուծման հնարավորությունների ընդլայնումը Եվրասիական գործընկերության երկրներում»: Այս խորագրի ներքո «Մերիդիան» էքսպո կենտրոնում մեկնարկել է Եվրասիական գործընկերության երկրորդ միջազգային համաժողովը, որին բացման խոսքով հանդես է եկել նաև վարչապետ Կարեն Կարապետյանը:
11:46 06.10.2017
Աշխարհում անցած տարի զինված հակամարտությունների հետևանքով զոհվել կամ վիրավորվել է ավելի քան 8 հազար երեխա: Այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը: Նա նշում է, որ մասնավորապես Աֆղանստանում անցած տարի հակամարտության հետևանքով զոհվել կամ վիրավորվել է 3.512 երեխա, Սիրիայում՝ 1.915, Եմենում՝ 1.340: «Գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտյերեշը սարսափել է այն փաստից, որ 2016 թվականին ավելի քան […]
11:45 06.10.2017
Պետական բարձր պարգևը հանձնվել է հայրենիք-սփյուռք կապերի ամրապնդման գործում ունեցած ավանդի համար:
11:43 06.10.2017
Ուկրաինան առաջին ընթերցմամբ Դոնբասի վերաինտերգման մասին օրենք է ընդունել: Նոր օրինագծով հաստատվում է Ուկրաինայի ինքնիշխանությունը Դոնեցկի եւ Լուգանսկի երկրամասերի նկատմամբ: Նախօրեին դրա քննարկումը ավարտվել է քաշքշուկով: Այսօր նախագահական այդ օրինագծին կողմ է արտահայտվել 233 պատգամավոր: Մինչդեռ բավական էր նույնիսկ 226-ը: Ըստ փաստաթղթի՝ Ուկրաինան փաստացի հրաժարվում է Դոնբասում հակաահաբեկչական օպերացիա իրականացնելուց: Ռուսաստանը անվանվել է «ագրեսոր-երկիր», իսկ Դոնեցկի […]
11:34 06.10.2017
Հայտնի են Ղազախստան-Հայաստան ֆուտբոլային հանդիպման մրցավարները:Խաղը կսպասարկի Մոլդովայի մրցավարական անձնակազմը՝ Ալեքսանդրու Տյանի գլխավորությամբ:
11:26 06.10.2017
Մյունխենի «Բավարիայի» եւ Լեհաստանի հավաքականի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին, հոկտեմբերի 5-ին 3 գնդակ ուղարկեց Հայաստանի հավաքականի դարպասը: Ֆուտբոլիստը 2018թ. աշխարհի առաջնության ընտրական փուլում նա ռեկորդ է սահմանել գոլերի քանակը հասցրելով 15-ի: Նախորդ ռեկորդը պատկանում էր գերմանացի Գերդ Մյուլերին և Պորտուգալիայի հավաքականի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուին, որոնք մեկ ընտրական փուլում դարձել էին 14-ական գոլի հեղինակ: Մադրիդի «Ռեալի» հարձակվող […]
11:18 06.10.2017
Այսօր հայտարարվելու է 2017 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակակիրը։ Մրցանակաբաշխությանը հետևողները հայտարարել են, որ հեղինակավոր մրցանակը կարող են ստանալ Իրանի և վեց գերտերությունների միջև 2015 թվականին կնքված գործարքի ետևում կանգնած կարևոր մարդիկ։ Այդ համաձայնագրով, հիշեցնենք, պաշտոնական Թեհրանը համաձայնեց սահմանափակել իր միջուկային գործունեությունը` միջազգային պատժամիջոցների մեղմացման դիմաց:
11:07 06.10.2017
Հոկտեմբերի 7-ին Երևանում նախատեսված համաքաղաքային շաբաթօրյակով պայմանավորված՝ առավոտյան ժամը 10:00-ից մինչև 13:00-ն երթևեկության համար փակ կլինի Սարալանջի փողոցի՝ Արմենակյան փողոցից մինչև Խորենացի փողոց ընկած հատվածը:
10:36 06.10.2017
Հոկտեմբերի 26-ին Երևանում սպասվում է «Գրեմմի»-ի (GRAMMY) կրկնակի դափնեկիր, աշխարհահռչակ բաս կիթառահար Մարկուս Միլլերը (Marcus Miller)-ի մենահամերգը: Համերգը կկայանա Ջազի հայկական ասոցիացիայի և «Մեցցո Պրոդաքշն» ընկերութան կազմակերպած «Yerevan Jazz Fest» ամենամյա միջազգային ջազ փառատոնի շրջանակում, որը կանցկացվի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի համերգային դահլիճում: Այս տարի փառատոնը նվիրված է հարվածային գործիքների համար ծնծղաներ արտադրող համաշխարհային ճանաչում ունեցող հայտնի Zildjian բրենդի հիմնադիր Ավեդիս Զիլդջյանին:
10:22 06.10.2017
Ռուսաստանում գնացքի և ավտոբուսի բախումից 18 մարդ է մահացել: Դեպքը տեղի է ունեցել Վլադիմիրի երկրամասում երկսթուղային անցման վրա: Զոհերի մեծ մասը Ուզբեկստանի քաղաքացիներ են: Կան նաեւ վիրավորներ՝ այդ թվում երեխաներ: Մոսկվայից եկող ավտոբուսը հայտնվել է երկաթգծի ռելսերի վրա՝ չնայած արգելող ազդանշանին, որից հետո դրան է բախվել Սանկտ – Պետերբուրգ- Նիժնի Նովգորոդ գնացքը: Հնարավոր է, որ […]
09:30 06.10.2017
Խորհրդարանն այսօր անցկացնում էր այս շաբաթվա վերջին նիստը: ԱԺ-ում աշխատանքը սկսվել է նախորդ օրը քննարկված օրինագծերի ու համաձայնագրերի քվեարկությամբ: Քրվերակության է դրվել «ՀՀ և ՌԴ միջև 2013 թվականի հունիսի 25-ի՝ «ՀՀ և ՌԴ միջև ռազմատեխնիկական համագործակցության մասին» պայմանագրի շրջանակներում մատակարարվող ռազմական նշանակության արտադրանքի առկայության և նպատակային օգտագործման նկատմամբ հսկողության իրականացման կարգի մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» […]
09:25 06.10.2017
Անկեղծորեն ողջունում եմ «Հայաստանը և Ռուսաստանը. գործընկերության բոլոր եզրերը» խորագրով Հայ-ռուսական միջտարածաշրջանային վեցերորդ և Եվրասիական գործընկերության երկրորդ միջազգային համաժողովների մասնակիցներին և հյուրերին:
09:13 06.10.2017
Վեգասյան ողբեգության հետաքննությունը պարզել է, որ 59 մարդու սպանած Ստիվեն Պադդոկը պլանավորել էր հանցագործությունից հետո փախչել: Նրան հանցագործությունը կատարելուն օգնել են դեռեւս անհայտ անձինք: Լաս Վեգասի ոստիկանապետ Ջո Լոմբարդոն նշել է, որ Ստիվեն Պադդոկը վարել է գաղտնի կյանք, որը մինչև վերջ դեռեւս հասկանալի չէ: ԱՄՆ հետաքննությունների դաշնային բյուրոյի գործակալ Աարոն Ռուզը հայտնել է, որ առայժմ […]
09:09 06.10.2017
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության 13 աշխատակից մեղադրվում է կաշառք տալու և ստանալու մեջ: Երկուսը կալանավորված են: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալության պետ Արմեն Սողոյանը 12 աշխատակցից տարբեր չափի գումար է ստացել: Տեղեկատվությունը ստացել է Tert.am-ը դատական տեղեկատվական համակարգից:
08:21 06.10.2017
Վարորդ-հրահանգիչ Երվանդ Խաչատրյանը, հյուրընկալվելով Շանթի «Հեռանկարի» տաղավարում, իր տեսակետն է արտահայտել Հայաստանում աջ ղեկով մեքենաներն արգելելու նախագծին: Ըստ նրա, ձախակողմյան երթևեկության պայմաններում ձախ ղեկով մեքենաներ ունենալու պահանջը տրամաբանական է եւ օրինական: Սակայն, կրա կարծիքով, Հայաստանում «աջից ձախ ղեկ» փախելու հետեւանքով պարտադիր ընկնելու է ավտոմեքնեայի որակը: «Մեզ մոտ չկան գործարաններ, կազմակերպություններ, որոնք կկարողանան դա անել պատշաճ […]
08:17 06.10.2017
25 ” Տարոն Ոսկանյանի փոխանցումից հետո դարպասապահ Մելիքսեթյանը ձեռքով վերցրեց գնդակը: Նշանակվեց տուգանային հարված: Լեվանդովսկին դուբլ է ձևակերպում՝ 0-3:
18 ” Տուգանային հարվածով Լևանդովսկին կրկնապատկում է հաշիվը՝ 0-2:
2 ” Արդեն երկրորդ րոպեին Հայաստանի ազգային հավաքականը գոլ բաց թողեց: Դարպասը գրավել է Գրոսիցկին՝ 0-1:
21:43 05.10.2017
Կանացի ներքնաշորերի հայտնի բրենդ Victoria’s Secret-ը թողարկել է իր նոր Sexy Illusions հավքածուն և Love օծանելիք: Այս մասին նրանք տեղեցրել են իրենց պաշտոնական կայքէջում:
20:30 05.10.2017
Ոչնչացվել են նաև ժամկետանց նրբերշիկր, կետչուպ, աջիկա, գարեջուր, հյութեր, պահածոյացված սունկ, պանիր, մանանեխ և այլն:
20:27 05.10.2017
SHANTNEWS-ը հաղորդել էր, որ Մոսկվայի կենտրոնում կրակել են հայ գործարար Արսեն Փափազյանի վրա: Վերջինս Վորոնեժում հայ համայնքի ղեկավարն էր: Նա մահացել է ստացած վնասվածքներից: Առաջին տեսանյութն է հրապարակվել հանցագործության վայրից:
19:24 05.10.2017
Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների միջնորդական ջանքերը հաջողությամբ կշարունակվեն:
18:47 05.10.2017
Life.ru կայքի փոխանցմամբ՝ այսօր Մոսկվայի կենտրոնում կրակել են հայ գործարար Արսեն Փափազյանի վրա: Վերջինս Վորոնեժում հայ համայնքի ղեկավարն էր: Զինված անձը չորս անգամ կրակել է գործարարի վրա և փախել դեպքի վայրից: Նշվում է, որ Փափազյանը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ մահացել է։ Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:
18:40 05.10.2017
Այսօր «Էրեբունի» բժշկական կենտրոնում լսողության սարք տեղադրեցին 2 տարեկան 8 ամսական Հասմիկ Մկրտչյանին, որը 8 ամսաականից սկսած հիվանդության պատճառով զրկվել էր լսողությունից: Երեխան սարքի տեղադրումից հետո սուրդոմանկավարժների հրահանգներով աստիճանաբար սկսեց արձագանքել արտաքին ազդակներին:
Փոքրիկ Հասմիկի լսողության համար հոգացել էր Հայկական միջազգային բժշկական հիմնադրամը, որը ստեղծվել է 2004 թվականին և միչև այժմ արդեն 120-ից ավելի երեխաների տրամադրել է կոխլեար իմպլանտներ:
«Էրեբունի» բժշկական կենտրոնում քիթ կոկորդ ականջաբան Արթուր Շուքուրյանի գլխավորությամբ աշխատում է հատուկ թիմ, որոնք զբաղվում են նմանատիպ վիրահատություններով և համագործակցում են նաև արտասահմանցի բժիշկների հետ: Օրինակ Հասմիկի վիրահատութանը մասնակցել է նաև ճապոնացի վիրաբույժ Ակիրա Իշիյաման: Երեխային լսողական սարքի տեղադրմանը ներկա էր նաև Հայսատանում ճապոնիայի դեսպան Էյջի Տագուչին, որը եկել էր տեսնելու իր հայրենակիցի կատարած վիրահատության արդյունքը:
Նախքան վիրահատությունը և նախքան սարքի տեղադրումը երեխաների հետ աշխատում են սուրդոմանակավարժները, որոնք նախապատրաստում են նրանց: Հասմիկի հետ աշխատած սուրդոմանկավարժ Իննեսա Հարությունյանը նշում է, որ երեխայի հետ մինչ սարքը տեղադրելը 6 ամիս նախապատրաստական աշխատանքներ են կատարել.
«Երեխան պատրաստ չէ միանգամից 100 տոկոսով ընկալել շրջապատի ձայները: Մենք աստիճանաբար ենք նրանց պատրաստում լսելուն: Մեծերի հետ ավելի հեշտ է նրանք հստակ կարող են հաստատել լսում են, թե ոչ: Դրա համար մեծերի հետ մենք իրականացնում ենք ռեաբիլիտացիա, իսկ փոքրերի հետ աբիլիտացիա՝ սովորեցնում ենք զրոից լսել»:
Հիմնադրամին մեծ աջակցություն է ցուցաբերում UCLA Քալիֆորնիական համալսարանը, ԱՄՆ-ում հայ համայնքը և բարեգործները, որոնց շնորհիվ Հիմնադրամը իմպլանտները ձեռք է բերում մոտ $17 հազարով, այն դեպքում, երբ ԱՄՆ-ում մեկ իմպլանտի գինը մոտ $38 հազար է։