16:10 06.10.2017
Կադրերից դատելով՝ մարդասպանը գործարարին դարանակալել է բակում, նրա ուղղությամբ մի քանի կրակոց արձակել հեռացել հեծանվով:
15:35 06.10.2017
ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտը հրաժարական է տվել: Սոցիալական ցանցերում տարածվել է նրա հրաժարականի դիմումը: Հաշվի առնելով ԵԽԽՎ-ում ստեղծված ճգնաժամը` նա անիրականանալի է համարում իրագործել իր վրա դրված պարտականությունները:
15:26 06.10.2017
Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման և արդիականացման միջոցառումների իրականացման շրջանակներում ՀԱԷԿ-ում տեղի է ունեցել հայ-ռուսական Համատեղ համակարգող հանձնախմբի հինգերորդ նիստը:
15:19 06.10.2017
«Ինձ պետք չի եղել պոլիկլինիկա այցելել, դրա համար էլ չեմ այցելել», ասել է առողջապահության նախարարը ամփոփիչ ասուլիսի ընթացքում, երբ լրոգրողները հետաքրքվել են՝ արդյո՞ք նախարարն առիթ է ունեցել դիմել պոլիկլինիկական ծառայությանը և ի՞նչ կարծիք ունի տրամադրվող որակի մասին։ «Գուցե այնքան էլ կարգապահ չեմ եղել, որ չեկապների կամ սկրինինգների գնամ։ Չեմ այցելել պոլիկլինիկա, որովհետև չեմ այցելել, ոչ […]
15:15 06.10.2017
Վրաստանի ֆինանսների նախարարության հետաքննչական ծառայության աշխատակիցները բռնագրավել են ավելի քան 870 ադամանդ, որը Վրաստան է տեղափոխվել Հայաստանից: Արտակ Խուլյան
15:01 06.10.2017
Տուրիզմի ոլորտը ճիշտ կազմակերպելու դեպքում կարող ենք այս ոլորտում մեծ թռիչք ապահովել: Այս մասին այսօր է նշել է նախագահ Սերժ Սարգսյանը Իտալիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի հետ հանդիպման ժամանակ:
14:50 06.10.2017
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գալուստ Սահակյանը նշել է, որ թանկացումները կապված են երկրի տնտեսական վատ վիճակի հետ:
14:41 06.10.2017
Տարեկան ամփոփոիչ ասուլիսի ժամանակ Առողջապահության նախարարը խոսել է նաև առողջապահական ապահովագրության խրագրից: Լևոն ալթունյանն մասնավորապես ասել ՝ «Որպեսզի տպավորություն չստեղծվի, որ ապահովագրության ինստիտուտը հավելյալ եկամուտներ է ստեղծում ապահովագրական ընկերությունների համար, մենք գնացինք մի ճանապարհով, երբ ռիսկի գործոնը, գումարների հավաքագրումը, ապահովագրական պահուստների կառավարումը կատարում է պետությունը, իսկ բնակչությանը ծառայություն են մատուցում առեւտրային ընկերությունները։ «Բիզնեսը ծառայություններ է […]
14:32 06.10.2017
Այն մասին, որ առողջապահության ոլորտը ևս հաշտարար է ունենալու, Առողջապահության նախարար Լևոն ալթունյանն ասել է մեկ տարվա գործունեությունն ամփոփելու ժամանակ: Առողջապահության նախարարը մասնավորապես ասել ՝ «Որպեսզի տպավորություն չստեղծվի, որ ապահովագրության ինստիտուտը հավելյալ եկամուտներ է ստեղծում ապահովագրական ընկերությունների համար, մենք գնացինք մի ճանապարհով, երբ ռիսկի գործոնը, գումարների հավաքագրումը, ապահովագրական պահուստների կառավարումը կատարում է պետությունը, իսկ բնակչությանը […]
14:25 06.10.2017
Այոօր լրագրողների հետ հանդիպել ու աշխատանքային տարին է ամփոփոփել ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը: Ասուլիսի ժամանկ Ալթունյանն անրդարձել է նաև ծխախոտի դեմ տարվող պայքարի ծրագրերին և ասել, որ երիտասարդները, որպես կանոն, սկսում են ծխել՝ տուրք տալով նորաձեւությանը։ Այդ պատճառով էլ ծխախոտի դեմ պայքարում պետք է շեշտը դնել հենց հարցի հուզական կողմին։ Ծխելը պետք է Հայաստանում […]
14:19 06.10.2017
Իտալիայի Հանրապետությունում ՀՀարտակարգ և լիազոր դեսպան Վիկտորիա Բաղդասարյանը նախագահ Սերժ Սարգսյանին զեկուցել է Հայաստանի և Իտալիայի միջև տնտեսական հարաբերությունների օրակարգի, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող և հեռանկարային ոլորտներում, ինչպիսիք են՝ էներգետիկան, զբոսաշրջությունը, կրթությունը և գիտությունը, սննդի արդյունաբերությունը և այլն, փոխգործակցության զարգացման ու խորացման, նաև վերջին շրջանում ձեռքբերված պայմանավորվածությունների իրականացման ուղղությամբ տարվող աշխատանքների վերաբերյալ:
14:15 06.10.2017
«Օնկոլոգիայում լայնորեն օգտագործվող հերցեպտինը, որ շուկայում արժի 680 հազար դրամ, բանակցությունների շհորհիվ հավանաբար կսկսվի վաճաձվել 400 հազար դրամով», այսօր լրագրողներին ասել է ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը հավելելով, որ բանակցություններ են վարում մի շարք մատակարարների հետ և շուտով դեղերի գները զգալիորեն իջնելու են: Մեր հարցին, թե քանի դեղատեսակի մասին է խոսքը, Ալթունյանը պատասխանել է: «կարող […]
14:14 06.10.2017
Լաս Վեգասի հրաձգության և ԱՄՆ-ում զենքի վաճառքի ազատության մասին քննարկումների համատեքստում ամերիկացիները տարածում են երկու տարի առաջ ներկայացված ինստալյացիա, որին շուրջ պտտվելով նայելիս ԱՄՆ քարտեզը վերածվում է մեծ ատրճանակի։ Ինստալյացիան կազմված է տարբեր տեսակի հրազենից։
14:10 06.10.2017
ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Արլեմ Դեզիրի գլխավորած պատվիրակությանը:
14:09 06.10.2017
ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի գրասենյակը հաղորդագրություն է տարածել, որում դատապարտել է ԱԺ-ում նախօրեին Նիկոլ Փաշինյանի ու Արտաշես Գեղամյանի միջև տեղի ունեցած ծեծկռտուքը.
13:56 06.10.2017
Թուրքիայի հարավում գտնվող քրիստոնեական մի կիսավեր եկեղեցու մոտ հնագետները գտել են գերեզման, որի տապանաքարին գրված է եղել «Նիկոլայ» անունը: Դա նրանց հնարավորություն է տվել եզրակացնելու, որ այդ գերեզմանը պատկանում է հենց Սուրբ Նիկոլային՝ հաշվի առնելով, որ նա մոտավորապես այդ վայրերում է ապրել:
13:51 06.10.2017
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Ստեֆան Վիսկոնտիին և Էնդրյու Շոֆերին, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին։
13:30 06.10.2017
Պաշտոնական Անկարան պատրաստվում է փակել նաև Իրաքյան Քրդստանի հետ ցամաքային սահմանը, եթե երկրի ղեկավարները չչեղարկեն անկախության հանրաքվեի արդյունքերը:
13:24 06.10.2017
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում համագործակցության համաձայնագիր է կնքվել ՀՀ ԱԻՆ Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայության, ՀՀ բնապահպանության նախարարության «Շրջակա միջավայրի մոնիթորինգի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի և ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի և միջև:
13:05 06.10.2017
ՌԴ զինված ուժերի Հարավային ռազմական շրջանի Դոնի Ռոստովի զորավարժարանում հոկտեմբերի 3-ին մեկնարկել է «Մարտական ընկերակցություն-2017» օպերատիվ ռազմավարական զորավարժության ակտիվ` ռազմական հակամարտության հանգուցալուծման փուլը: Ռազմական հակամարտության հանգուցալուծման փուլը ներառում է երեք փոխկապակցված միջոցառում՝ «Որոնում-2017» մարտավարական-մասնագիտական զորավարժություն ՀԱՊԿ անդամ պետությունների զինված ուժերի հետախուզական ստորաբաժանումների ուժերի և միջոցների հետ, ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի հրամանատարաշտաբային մարզում, «Փոխգործակցություն-2017» համատեղ զորավարժություն ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի (ՀԱՊԿ ՕԱՀՈՒ) համակազմերի և ՀՀ ԶՈւ և ՌԴ ԶՈւ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման ուժերի մի մասի ներգրավմամբ: Զորավարժության այս փուլի ընդհանուր ղեկավարն է ՌԴ զինված ուժերի Հարավային ռազմական օկրուգի զորքերի հրամանատար, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Դվորնիկովը: Զորավարժության շրջանակում գործողությունները խաղարկվում են երկու պետությունների տարածքում, իրականացվում է անձնակազմի տեղափոխություն ՌԴ տարածքից ՀՀ տարածք: Հոկտեմբերի 3-ին ձևավորվել է հետախուզության ղեկավարման միացյալ կենտրոն, որի կազմում են ՀԱՊԿ անդամ պետությունների շահագրգիռ գերատեսչությունների և կառույցների ներկայացուցիչները: Հետախուզության ղեկավարման կետի պետը ձեռնարկել է ՀԱՊԿ անդամ պետությունների հետախուզության ուժերի և միջոցների կիրառման մասին որոշման ընդունումը և հավաքական անվտանգության Կովկասյան տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակի սրման պայմաններում հետախուզության պլանավորումը: Հոկտեմբերի 4-ին ՌԴ ԶՈՒ Հարավային ռազմական շրջանի Դոնի Ռոստովի զորավարժարանում շարունակվել է ՀԱՊԿ հավաքական անվտանգության ղեկավարման մարմինների և կազմավորումների ուժերի ու միջոցների օպերատիվ և մարտական պատրաստության համատեղ միջոցառումների 2017թ. պլանի համաձայն ՌԴ և ՀՀ տարածքում անցկացվող ՀԱՊԿ անդամ պետությունների զինված ուժերի հետախուզության ուժերի և միջոցների «Որոնում-2017» համատեղ զորավարժության առաջին փուլը: Զորավարժության ղեկավար, ՌԴ ԶՈՒ Հարավային ռազմական շրջանի հրամանատար, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Դվորնիկովը հաստատել է հավաքական անվտանգության Կովկասյան տարածաշրջանում իրավիճակի սրման դեպքում ՀԱՊԿ անդամ պետությունների հետախուզության ուժերի և միջոցների կիրառման վերաբերյալ որոշումը: Հետախուզության ղեկավարման կետի հրամանատարի կողմից առաջադրվել են ՀԱՊԿ անդամ պետությունների հետախուզության ուժերի և միջոցների մարտական խնդիրները, իրականացվել է հետախուզության ղեկավարման կետի վերախմբավորումը Հայաստանի Հանրապետության տարածք: Հոկտեմբերի 5-ին մեկնարկել է «Որոնում-2017» համատեղ զորավարժության երկրորդ փուլը, որի շրջանակում ՀՀ զինված ուժերի զորավարժարաններում կխաղարկվեն ՀԱՊԿ անդամ պետությունների հետախուզական և հատուկ ստորաբաժանումների կիրառական գործողությունները, այդ թվում. – հետախուզության վարում բոլոր տեսակի հետախուզական միջոցներով և ուժերով, հետախուզական տվյալների հավաքագրում, մշակում և վերլուծություն, – հետախուզության համատեղ ղեկավարման կետի և ՀԱՊԿ ՕԱՀՈՒ-ի միջև հետախուզական տվյալների փոխանակում` ՀԱՊԿ ՕԱՀՈՒ համատեղ գործողության նախապատրաստման նպատակով, – հետախուզության հատուկ ուժերով և միջոցներով կարևոր օբյեկտների գրավման և ոչնչացման հատուկ խնդիրների իրականացում: Զորավարժության նպատակը հավաքական անվտանգության Կովկասյան տարածաշրջանում ՀԱՊԿ զորքերի (հավաքական ուժերի) ղեկավարման համակարգի կատարելագործումն է, առաջադրված խնդիրների կատարման ընթացքում դաշնային և տարածաշրջանային խմբավորումների ղեկավարման արդյունավետության ստուգումը, ինչպես նաև ՌԴ ԶՈՒ Հարավային ռազմական շրջանի միացյալ ռազմավարական հրամանատարության ներքո ՀԱՊԿ ՕԱՀՈՒ և ՀՀ ԶՈւ և ՌԴ ԶՈւ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման համատեղ պլանավորման և կիրառման ձևաչափի մշակումը: «Որոնում-2017» մարտավարամասնագիտական զորավարժությանը մասնակցում են շուրջ 1000 զինծառայողներ, ներգրավված է ՌԴ ԶՈՒ օդատիեզերական խմբավորումը, ՌԴ ԶՈՒ Հարավային ռազմական շրջանի օկրուգի հետախուզական ավիացիան, անօդաչու թռչող սարքեր, Բելառուսի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի ռադիոէլեկտրոնային և ռադիոտեխնիկական հետախուզության խմբեր, համազորային և հատուկ հետախուզական ստորաբաժանումներ:
12:51 06.10.2017
Նոբելյան մրցանակին արժանացել է Միջուկային զենքի արգելման միջազգային շարժումը (ICAN):