20:09 09.11.2017
Ամերիկյան տիեզերական NASA գործակալությունը ներկայացրել է հրթիռ, որը կիրականացնի առաջին անօդաչու առաքելությունը Լուսնի ուղեծիր, ասվում է գործակալության կայքում:
19:43 09.11.2017
Canalys ընկերության փորձագետները կազմել են ամենավաճառվող սմարթֆոնների վարկանշային աղյուսակը 2017թ. երրորդ եռամսյակի արդյունքներով, հայտնում է CNBC-ն:
19:39 09.11.2017
Կառավարությունը համաձայնություն է տվել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Դանիայի Թագավորության կառավարության միջև վիզաների տրամադրումը դյուրացնելու մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը: Համաձայնագրի նպատակն է դյուրացնել վիզաների տրամադրումը ՀՀ քաղաքացիներին 180 օրվա յուրաքանչյուր ժամանակահատվածի ընթացքում 90 օրվանից ոչ ավելի ժամանակահատվածով որոշակի նպատակով Դանիայի Թագավորությունում և Շենգենյան գոտու այլ անդամ պետություններում գտնվելու համար:
19:27 09.11.2017
Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Տաթևիկ Գրիգորյանի նախագահությամբ այսօր հրապարակվել է 2016թ. մարտին Սևանում դաժանորեն սպանված «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ փորձագետ Կարեն Վարդանյանի գործով դատավճիռը:
19:24 09.11.2017
Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է կառավարության շենքի առջև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրինագծի դեմ բողոքի ակցիա իրականացնող ուսանողների ներկայացուցիչներին: Հանդիպմանը ներկա են եղել նաև ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը և Կրթության ու գիտության նախարար Լևոն Մկրտչյանը:
19:02 09.11.2017
Նոյեմբերի 8-14-ը ՀՀ ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարները մեկնել են Արցախի Հանրապետության Դրմբոն համայնք` քարաթափման վտանգ սպառնացող տեղանքում կանխարգելման և վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու նպատակով:
Աշխատանքները կիրականացնեն ՀՀ ԱԻ նախարարության շուրջ 20 փրկարար՝ Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության ստորաբաժանումների հետ:
Երթևեկությունը կանոնակարգում է տեղի ճանապարհային ոստիկնությունը:
Նշված տեղանքում նախկինում եղել են քարաթափումներ՝ ավտոճանապարհը դարձնելով դժվարանցանելի: ՀՀ ԱԻՆ և ԱՀ ԱԻ համատեղ ջանքերը հնարավորություն կտան խուսափել հետագա վտանգներից և պատահարներից:
18:50 09.11.2017
Նոյեմբերի 9-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանի գլխավորած պատվիրակությունը Բրյուսելում` ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում, մասնակցել է Աֆղանստանում ՆԱՏՕ-ի ղեկավարած «Վճռական աջակցություն» առաքելության մասնակից պետությունների պաշտպանության նախարարների ձևաչափով հանդիպմանը:
18:22 09.11.2017
Համացանցում տեղադրվել է Իժևսկում բնակելի տան մուտքի փլուզման պահն արձանագրած տեսանյութը:
18:13 09.11.2017
«Հայ ժողովուրդի մեծությունն է արտահայտում այն ամենը, ինչ այսօր հասցրեցինք տեսնել Հայաստանում»,- ասել է Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը՝ Մատենադարան կատարած այցից հետո:
Նա տիկնոջ և բարձրաստիճան պաշտոնյաների հետ շրջայց է կատարել նաև Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի Մատենադարանում։ Մոլդովայի նախագահին ներկայացրել են մատենադարանի թանգարանային հատվածում պահվող ձեռագրերն ու բացառիկ նմուշները։ Իգոր Դոդոնը շրջայցից հետո կիսվել է իր տպավորություններով:
Մոլդովայի նախագահը հույս է հայտնել, որ վաղը ևս շատ հետաքրքիր օր է ունենալու. նախատեսվում է Իգոր Դոդոնի այցը Էջմիածին, Երևանի կոնյակի գործարան և Շախմատի տուն:
18:09 09.11.2017
Սաուդյան Արաբիան կոչ է արել իր քաղաքացիներին լքել Լիբանանը, հայտնել է SPA պետական լրատվական գործակալությունը՝ հղում անելով Սաուդյան Արաբիայի ԱԳՆ-ի աղբյուրներին: Հաղորդվում է նաև , որ Սաուդյան Արաբիայի ԱԳՆ-ն խորհուրդ է տվել իր քաղաքացիներին զերծ մնալ Լիբանան այցելելուց:
18:05 09.11.2017
Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ այսօր տեղի է ունեցել անտառային ոլորտի բարեփոխումների վերաբերյալ հերթական խորհրդակցությունը:
17:59 09.11.2017
Մոլդովայի հանրապետության նախագահ Իգոր Դոդոնը պաշտոնական հանդիպումներից հետո եղել է նաև Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում, որտեղ շրջել և ծանոթացել է կիրառվող նորագույն տեխնոլոգիաներին, կենտրոնի հագեցվածությանն ու հնարավորություններին:
Թումոյի սաները բացի նրանից, որ ներկայացրել են իրենց կատարած աշխատանքներն ու զարմացրել Դոդոնին, նաև հնարավորություն են ունեցել նախագահի հետ սելֆի անելու:
«Ես տպավորված եմ հայ երիտասարդների ունակություններով, իսկ այն տեխնոլոգիաները, որ այսօր կիրառվում են Հայաստանում, կարծում եմ կիրառելի են նաև Մոլդովայում», – ասել է Իգոր Դոդոնը:
17:56 09.11.2017
Հայտնի է, որ այսօր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն ընդունել է Իլոն Մասկին: Հանդիպումը տևել է ավելի քան 1 ժամ:
17:37 09.11.2017
ՀՀ քաղաքացիներին անվճար և արտոնյալ պայմաններով սրտի վիրահատության ծառայությունների հասանելիությունն ապահովելու նպատակով կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: Ըստ այդմ, նախատեսվում է նվազեցնել որոշ ծրագրերի ընդհանուր միջոցները և դրանք ուղղել սրտի վիրահատության ծառայությունների մատուցմանը, քանի որ տարեցտարի պահպանվում է դրանց հրատապությունը և փաստացի գերակատարումների մեծ ծավալը։ Նախատեսվում է նվազագույնի հասցնել բյուջետային միջոցների հաշվին ցածր արդյունավետությամբ ծրագրերի իրականացումը: Առաջարկվում է նվազեցումների հաշվին «Սրտի վիրահատության ծառայություններ» ծրագրի ընդհանուր միջոցներն ավելացնել 194,477.6 հազար ՀՀ դրամով, որի շրջանակում մինչև 2017 թ. ավարտը հնարավոր կլինի փոխհատուցել լրացուցիչ 220 սրտի վիրահատություն: Ի պատասխան վարչապետի հարցին՝ ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը նշել է, որ սրտի վիրահատության ծառայությունների գների նվազեցման առումով աշխատանքները շարունակվում են: Ըստ նախարարի՝ նախատեսվում է դեկտեմբերի սկզբներին առաջարկել գնային նոր բանաձև, որը կիրառության մեջ կդրվի հունվարից:
Կառավարությունը փոփոխություն է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում, որով նախատեսվում է Հայաստանում վերահսկել մարդու պապիլոմավիրուսով պայմանավորված վարակների առաջացումը: Մասնավորապես, որպես արգանդի վզիկի քաղցկեղի համալիր միջոցառումների առաջնային օղակ, կանխարգելել արգանդի վզիկի քաղցկեղի զարգացումը՝ նպաստելով կանանց շրջանում արգանդի վզիկի քաղցկեղի հիվանդացության և մահացության կրճատմանը: Հիմնավորման համաձայն, Հայաստանում 13 տարեկան աղջիկների շրջանում մարդու պապիլոմավիրուսային վարակի դեմ պատվաստանյութի ներդրումով հնարավորություն կընձեռվի ամբողջական դարձնել արգանդի վզիկի քաղցկեղի դեմ պայքարի համալիր կանխարգելիչ միջոցառումները: Պատվաստումների և պատվաստանյութերի գլոբալ դաշինքը (ԳԱՎԻ) հավանություն է տվել ՀՀ առողջապահության նախարարության ծրագրային առաջարկին: ԳԱՎԻ-ն Հայաստանին կտրամադրի պատվաստանյութը և պատվաստումների օժանդակ պարագաները երկու տարվա ընթացքում, ինչպես նաև ներդրման համար նախապատրաստական միջոցառումների մի մասի ծախսերը:
17:30 09.11.2017
Իժևսկում բազմաբնակարան շենքի մի հատվածի 9 հարկերի փլուզման հետևանքով զոհվել է 1 մարդ, վիրավորվել՝ 2-ը: Այս մասին հայտնել են Ուդմուրտիայի արտակարգ ծառայությունները: Տուժածներին հոսպիտալացրել են: Նախնական տվյալներով, տեղի ունեցածի պատճառը կենցաղային գազի պայթյունն է եղել:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHANTNEWS-ը, Իժևսկում բազմաբնակարան շենքի մի մասը՝ առաջինից մինչև իններորդ հարկերը, փլուզվել էին:
#ижевск #взрыв дорога перекрыта, на улице кипишь???? pic.twitter.com/fMRcmhbTAe
— Ольга (@oezhbaeva) 9 ноября 2017 г.
17:27 09.11.2017
Настоящее время-ն (Current Time) ռեպորտաժ է պատրաստել Ալիևների ընտանիքի
մասնակցությամբ կոռուպցիոն սկանդալի մասին:
17:11 09.11.2017
EcoNews.am-ը շարունակում է ներկայացնել ապօրինի որսի դեպքերի մասին վկայող լուսանկարներ և այլ մանրամասներ: «Այս անգամ խոսքը վերաբերում է խոշոր կենդանիների որսի «իսկական սիրահար», արտասահմանաբնակ անձնավորությանը, ով սիրում է ժամանակ առ ժամանակ վերադառնալ հայրենիք և զբաղվել «արգելված որսով», այդ թվում նաև Կարմիր գրքում գրանցված կենդանիների: Հայաստանում «արգելված որսով» զբաղվող 45-ամյա Տիգրան Խաչատրյանի համացանցային հասանելի տվյալների վերլուծության արդյունքում պարզվեց, որ վերջինս մշտական բնակություն է հաստատել Գերմանիայում»,-գրում է կայքը և ներկայացնում 2014թ.-ի ընթացքում այս անգամ կիզակետում հայտնված «հերոսի» կողմից սոցիալական կայքերից մեկում բեռնված մի քանի լուսանկար, որտեղ սպանված է արջ, բեզոարյան այծ և մուֆլոն:
17:10 09.11.2017
Տղամարդը խոստովանել է, որ մահացու ներարկում է արել, որպեսզի հետո փորձի նրանց ուշքի բերել և որպես փրկիչ ներկայանալ իր գործընկերների մոտ:
17:01 09.11.2017
ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը պետական վերահսկողության շրջանակներում կասեցրել է Մարալիկի համայնքային «Անի» և «Արթիկի թիվ 4» մանկապարտեզներում հանրային սննդի արտադրական գործառույթը:
Ստուգումների արդյունքում Ծառայությունը երկու մանկապարտեզներում էլ բացահայտել է սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներ. չեն պահպանվել սննդամթերքի հիգիենային ներկայացվող տեխնիկական կանոնակարգի պահանջները:
16:49 09.11.2017
Տարկետման իրավունքի վերացման դեմ պայքարող 5 ուսանողների և վարչապետի հանդիպումը տևել է ավելի քան 2 ժամ: Այն անցել է փակ դռների հետևում, առանց լրագրողների ներկայության: Հանդիպումից հետո ուսանողները նշել են, որ իրենց պահանջները կառավարության ղեկավարին փորձել են ներկայացնել կառուցողական փաստարկներով, բայց ստացել են նաև հակափաստարկներ կառավարության կողմից: Վարչապետը նշել է, որ օրենքը արդեն ԱԺ-ում ընդուվելու ընթացակարգում է, չնայած դրան ուսանողները կարող են ներկայացնել իրենց առաջարկությունները:
16:44 09.11.2017
Ցանցում է հայտնվել Թուրքմենստանի նախագահ Գուրբանղուլի Բերդիմուհամեդովի նոր տեսանյութը, որտեղ նա կրկին մարզումներ է անցկացնում երկրի ուժային կառույցների ղեկավարների համար։ Այս անգամ մարզումները եղել են հեծանիվով բասկետբոլ խաղալու և մարզադահլիճային պարապմունքների թեմայով։
16:33 09.11.2017
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Վրաստանի մրցակցային գործակալության նախագահ Նոդար Խադուրիին:
16:30 09.11.2017
Ուկրաինայի Միգրացիոն ծառայությունը հաստատել է Օդեսսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլիի՝ երկրի տարածքում գտնվելու օրինականությունը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է հենց Սահակաշվիլին`կցելով համապատասխան փաստաթղթի ֆոտոպատճենը: Միաժամանակ նա ընդգծել է,որ չի բավարարվելու այսքանով: Նա մտադիր է դատարանի միջոցով վերականգնել Ուկրաինայի իր քաղաքացիությունը:
16:28 09.11.2017
Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Մոլդովայի Հանրապետության նախագահ Իգոր Դոդոնն այցելել է Ազգային ժողով, որտեղ հանդիպել է ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի հետ:
Արա Բաբլոյանը հույս է հայտնել, որ Իգոր Դոդոնի այցը կնպաստի Հայաստանի և Մոլդովայի միջպետական և միջխորհրդարանական համագործակցության ամրապնդմանը: ՀՀ ԱԺ նախագահի խոսքով՝ հայ-մոլդովական քաղաքական երկխոսության աշխուժացումը, առեւտրատնտեսական և հումանիտար ոլորտում համագործակցության խորացումը բխում է երկու երկրների ու ժողովուրդների շահերից: