13:10 09.10.2017
Երրորդ եռամսյակում Tesla-ի մատակարարումների թիվը միաժամանակ տպավորիչ էր ու անհանգստացնող:
12:58 09.10.2017
Հայաստանի «Բաղրամյան» զորավարժարանում այսօր մեկնարկել է ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի «Փոխգործակցություն-2017» վարժանքը, որն ամենախոշորն է ՀԱՊԿ ընթացիկ զորավարժությունների շարքում:
Դաշինքի անդամ պետություններից մասնակից զինծառայողների քանակն անցնում է 10 հազարը: Կիրառվելու են հնարավոր բոլոր զինատեսակները, բացի ռազմավարական նշանակության զենքերից:
Զորավարժության ընթացքում «Իսկանդեր» համալիրների հնարավոր օգտագործմանը անդրադարձել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը:
12:34 09.10.2017
Ռուսաստանի գործադրած ջանքերի մասին՝ ազդել ամերիկյան քաղաքականության վրա սոցցանցերի միջոցով, հայտնվում են նորանոր մանրամասներ:
12:18 09.10.2017
Այսօր խորհրդարականակ բրիֆինգի ժամանակ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն անդնարդաձավ քաղաքական կոռեկտության խնդրին:
12:14 09.10.2017
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործություների հակազդման վարչության աշխատակիցները ստացված օպերատիվ տեղեկությունների հետևողական ուսումնասիրման արդյունքում բացահայտել են պաշտոնեական դիրքն օգտագործելով խոշոր չափի գումարի յուրացման և պաշտոնեական կեղծիքի դեպք։
12:10 09.10.2017
«Аrmday.am» լրատվական կայքի լրագրող Փայլակ Ֆահրադյանի օրինական մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, տեղեկացնում են գլխավոր դատախազությունից:
11:59 09.10.2017
Քիչ առաջ թալանել են «Կոնվերս» բանկի «Սայաթ Նովա» մասնաճյուղը. այս տեղեկությունը Tert.am-ի հետ զրույցում հաստատեցին ՀՀ ոստիկանությունից։ Tert.am-ի տեղեկություններով՝ անձը բանկի մասնաճյուղում սպառնացել է պայթեցնել ինքն իրեն և հափշտակել է 60 հազար եվրո: Այս պահին այլ մանրամասներ հայտնի չեն:
11:47 09.10.2017
Սոչիում հոկտեմբերի 10-ին կայանալիք ԱՊՀ մասնակից պետությունների արտգործնախարարների խորհրդի նիստին մասնակցելու նպատակով ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան. տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ հասարակայնության հետ կապերի վարչությունից:
11:35 09.10.2017
Երկիր Ծիրանի կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը տեղեկատվություն ստանալու համար հարցում է ուղարկել վարչապետ Կարեն Կարապետյանին, որում մանսավորապես ավցում է.« Համացանցում տարածված լուրերի համաձայն՝ Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Բաբայան փողոցի և Ազատության պողոտայի խաչմերուկին հարող տարածքում, որն ի դեպ հանրային տարածք է և հանդիսանում է «Մոնումենտի անտառ»-ի բաղկացուցիչ մաս, ամրոց-դղյակի հսկայածավալ կառուցապատումն իրականցվում է ձեր կողմից:
11:18 09.10.2017
Ռուսաստանը Սաուդյան Արաբիային կմատակարարի հակաօդային պաշտպանության C-440 զենիթահռթիրային համակարգերը, հակատանկային «Կոռնետ – Էմ» հրնիռները, ծանր հրանետային ՏՈՍ1-Ա «Բուրատինո» համակարգերը: Դրա մասին է հայտարարել ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության պաշտոնական ներկայացուցիչը: Բացի այդ, Սաուդյան Արաբիայում կկառուցվի «Կալաշնիկով» ինքնձիգ արտադրող գործարանը:
11:16 09.10.2017
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է միջազգային գրոսմայստեր, աշխարհի կրկնակի գավաթակիր Լևոն Արոնյանին և նրա տիկնոջը՝ Արիանա Կաոիլիին: Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատային ֆեդերացիայի կայքը:
10:59 09.10.2017
Համաշխարհային կինոյի աստղ, ամերիկացի դերասան, պրոդյուսեր, ռեժիսոր, սցենարիստ Ջոն Մալկովիչը Հայաստանում է: Մալկովիչը Երևանում մասնակցելու է Արամ Խաչատրյանի անվան միջազգային հինգերորդ փառատոնի բացման արարողությանը: Նա Երևանում մասնակցելու է Արամ Խաչատրյանի անվան միջազգային հինգերորդ փառատոնի բացման արարողությանը: Համերգի ընթացքում կներկայացնի հատված Էռնեստո Սաբատոյի «Հերոսների և գերեզմանների մասին» նովելից՝ 20-րդ դարի 2-րդ կեսի ամենանշանավոր կոմպոզիտորներից մեկի՝ Ալֆրեդ […]
10:22 09.10.2017
Ոստիկանությունը տեսանյութ է տարածել, որտեղ իրազեկվում է, թե ինչ պատիժ և տուգանք է սպասում գիշերային ժամերին աղմկելու և հասարակական անդորրը խախտելու համար:
09:44 09.10.2017
Ծննդյան 85-ամյակի առթիով նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական հեռագիր է հղել Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի իսկական անդամ Աբել Աղանբեկյանին. «Հարգելի՛ Աբել Աղանբեկյան,
սրտանց շնորհավորում եմ Ձեզ 85-ամյա հոբելյանի առթիվ:
09:35 09.10.2017
Կիրակի օրը Կատալոնիայի մայրաքաղաք Բարսելոնայում հանրահավաք էին անցկացվել` ի պաշտպանություն Իսպանիայի տարածքային ամբողջականության: Հանրահավաքին մասնակցել է շուրջ 350 հազար մարդ: Անկախության հակառակորդների պաստառների վրա եղել են հետևյալ մակագրությունները՝ «Կատալոնիան Իսպանիա է», «Միասին մենք ավելի ուժեղ ենք»: Անցյալ շաբաթ կայացած անկախության հանրաքվեից հետո սա ամենաբազմամարդ հավաքն էր: Նման հանրահավաքներ էին անցկացվել նաև շաբաթ օրը՝ Մադրիդում և […]
08:52 09.10.2017
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բուռն բանավեճ է ունեցել հանրապետական սենատոր Բոբ Քորքերի հետ, մեղադրելով վերջինիս խիզախության բացակայության եւ Իրանի «սարսափելի գործարքին» մասնակցելու մեջ: Ի պատասխան Քորքերն ասաց, որ Թրամփի ժամանակ Սպիտակ տունը վերածվել է ծերանոցի, իսկ Թրամփը երկիրը ղեկավարում է` կարծես թե ռեալիթի շոու լինի, եւ նրա գործողությունները կարող են բերել Երրորդ համաշխարհային պատերազմի:
08:39 09.10.2017
Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոասյանը Ղազախստան-Հայաստան խաղից հետո պատասխանելով լրագրաղների հարցերին, նշեց. «Եթե սա առավելագույնն է, ապա մենք անելիք չունենք գալիք ընտրական փուլում: Լեհաստանի հետ խաղից հետո ասել եմ, հիմա էլ կասեմ, որ մեզ թարմ արյուն է պետք: Ընտրանու հիմնական կորիզը երկար տարիներ է, ինչ ֆուտբոլ է խաղում և գալիս է ժամանակ, որ պետք […]
08:16 09.10.2017
Արդարադատության նախարա Դավիթ Հարությունյանը, հյուրընկալվելով Շանթի «Հեռանկարի» տաղավարում, ներկայացրել է, թե ինչով է, իմ կարծիքով, ընտանեկան բռնությունն առաձնանում է բռնության այլ տեսակներից: Ըստ նախարարի, ընտանեկան բռնությունը կրում է պարբերական բնույթ, շատ ավելի քիչ են լինում բողոքներն ընտանիքի անդամներից` տարբեր պատճառներով եւ շատ ավելի հազվադեպ է, որ իրավապահ մարմինները միջամտում են այդ հանցագործությանը:
19:24 07.10.2017
«Փոխգործակցություն-2017» խոշոր զորավարժության շրջանակներում երկուշաբթի՝ հոկտեմբերի 9-ին, կմեկնարկի ՀԱՊԿ հավաքական ուժերի վարժանքների հաջորդ փուլը, որը խոշորագույնը կլինի մասնակից զորքերի թվով: Վարժանքների այս փուլը նույնպես անցկացվելու է Հայաստանի և Ռուսաստանի տարածքներում:
Հետախուզական ստորաբաժանումների «Որոնում-2017» զորավարժության ավարտից հետո սկսվելու են ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի վարժանքները, որին ներգրավվելու է 10 հազարից ավելի զինծառայող:
Ընդհանուր մտահղացման համաձայն՝ սա «Փոխգործակցություն-2017» զորավարժության հիմնական փուլն է. հետախուզությունն ավարտել է հատուկ նշանակության առաջադրանքները, ինչից հետո գործողությունների թատերաբեմ են մտնելու հիմնական ուժերը՝ պայմանական հակառակորդին վերջնականապես ջախջախելու և հակամարտությունը սառեցնելու համար:
Դրանից հետո սկսվելու է զորավարժության եզրափակիչ փուլը: Արդեն դրա ժամանակ ներգրավվելու են ՀԱՊԿ խաղաղապահ ուժերը, որոնք ապահովելու են պայմանական «սառեցված» հակամարտության գոտու հետագա անվտանգությունը՝ հակամարտության վերջնական լուծման համար էստաֆետը փոխանցելով քաղաքական գործիչներին:
18:10 07.10.2017
մաքրման աշխատանքներ են կատարվել նաև մեկ այլ դժվարամատչելի տարածքում՝ Աթենքի փողոցի`«Արարատ» կոնյակի գործարանին հարակից զառիթափում:
17:49 07.10.2017
Լոնդոնի Հայդ Պարկից ոչ հեռու ավտոմեքենան մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ: Այս մասին հայտնել է Լոնդոնի ոստիկանության մամուլի ծառայությունը: Տեղի ունեցածի հետևանքով կան տուժածներ, որոնց հստակ թիվն առայժմ հայտնի չէ: Դեպքի վայրում աշխատում են ոստիկաններ և բժիշկներ: Ավտոմեքենայի վարորդը ձերբակալված է: Ոստիկանությունը պարզում է դեպքի հանգամանքները: