TIME
Ամսաթիվ
28 11 2024
  • $
    392.97
  • RUBLE
    3.57
  • 414.58
WEATHER
+2.09 oC

̰

18:27 09.10.2017

Կառավարությունում քննարկվում է աջ ղեկով մեքենաների ներկրումը Հայաստան արգելելու մասին գաղափարը: Վերջնական որոշում դեռ չկա, բայց հարցի առնչությամբ արդեն իսկ կա ոչ միանշանակ վերաբերմունք: Այս գաղափարի միջոցով, պատկան մարմինների խոսքով, առաջին հերթին փորձում են ճանապարհային անվտանգության խնդիրները լուծել: Ասում են՝ աջ ղեկով մեքենաները հաճախ են վթարային իրավիճակներ ստեղծում: Թե քանի վթար է տեղի ունեցել աջ […]

̰

18:25 09.10.2017

Ոստիկանությունը տեսանյութ է ներկայացրել «Կոնվերս բանկ»-ի կառավարչի նկատմամբ ավազակային հարձակումից:

̰

18:20 09.10.2017

ՀԱՊԿ հավաքական ուժերը Հայաստանում սկսում են իրենց խոշորագույն զորավարժությունը, որը նախորդ շաբաթ անցկացված վարժանքների տրամաբանական շարունակությունն է: Սցենարի համաձայն՝ հետախույզները պարզել են պայմանական ահաբեկիչների գտնվելու վայրերը, նախապես մշակել են նրանց, և այժմ ժամանակն է ոչնչացնել նրանց հիմնական ուժերը: Զորավարժության այս փուլին կիրառվելու են հնարավոր բոլոր զինատեսակները, բացի ռազմավարական նշանակության խոցման միջոցներից:

«Այս տարի մենք անցկացնում ենք հավաքական ուժերի զորավարժությունների ամբողջական ցիկլ, հերթականությամբ, երկու տարածաշրջանում՝ Կովկասյան և Կենտրոնասիական: Դրանք անցկացվում են «Մարտական եղբայրություն 2017» օպերատիվ-ռազմավարական զորավարժության տեսքով», — զորավարժության մեկնարկի կապակցությամբ հայտարարեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը:
ՀԱՊԿ անդամ բոլոր պետությունների դրոշների բարձրացումով այսօր Հայաստանում մեկնարկել է ՀԱՊԿ «Փոխգործակցություն» զորավարժությունը, որը հավաքական ուժերի կազմով այս տարի անցկավող վարժանքներից խոշորագույնն է: Մասնակցում են դաշինքի անդամ բոլոր պետությունների ավիացիոն, մոտոհրաձգային, հրթիռահրետանային և այլ զորքեր: Ներգրավված զորատեսակներին անդրադառնալիս ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը խոսեց «Իսկանդեր» համալիրների հնարավոր կիրառման մասին:

«Դե, թղթի վրա ամեն ինչ էլ պլանավորել ենք, իսկ գործնականում այստեղ որտե՞ղ կարող ես պլանավորել: Հայաստանը փոքր է, հանկարծ կթռչի ինչ-որ տեղ, Թուրքիա կընկնի: Չի կարելի: Պլանավորումը կիրականացվի Ռուսաստանում որևէ տեղ», — նշեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը:
Յուրի Խաչատուրովը չնշեց ներգրավված ստորաբաժանումների կազմն ու զինատեսակները, սակայն հայտարարեց, որ դրանց մի մասը կիրառվելու է Ռուսաստանի տարածքում, քանի որ այդպիսի խոցման միջոցներ ունի միայն Ռուսաստանը:

«Հետախուզությունն անցկացրինք, հիմա իրականացնում ենք պլանավորում, և ամսի 13-ին կոչնչացնենք ահաբեկիչներին: Զորավարժությունն անցկացվում է Ռուսաստանի հարավային ռազմական շրջանի հրամանատարի ղեկավարությամբ, որովհետև հնարավոր է կիրառվեն խոցման այնպիսի միջոցներ, որոնք կան միայն Ռուսաստանում», — նշեց Խաչատուրովը:
Զորավարժության հիմնական նպատակներից մեկը տարբեր երկրներից եկած, տարբեր ռազմական համակարգերում թրծված զինվորականների ուսուցումն է համատեղ աշխատանքին, զինվորականների խոսքով՝ վարչական ապարատի ներդաշնակումը: Կիրառվելու են նաև որոշումների ընդունման ու զորքերի ղեկավարման ավտոմատացված համակարգեր:

«Մասնակցելու են ինչպես խաղաղապահ գործունեություն իրականացնող ստորաբաժանումներ, մասնակցելու են հատուկ ստորաբաժանումներ և մասնակցելու են համազորային, հրթիռային, ավիացիոն բոլոր խմբավորումները, որոնք գործում են ՀԱՊԿ-ի երկրներում, բացառությամբ կարևոր ստրատեգիական զենքի: Մնացած բոլորը օգտագործվելու են», — մասնակիցների մասին տեղեկությունները հայտնեց ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը:
Սրան նախորդած հետախուզական վարժանքներից հետո ժամանակն է տեղայնացնել հորինված հակառակորդին: ՀԱՊԿ հավաքական ուժերն ու հայ-ռուսական միացյալ զորախմբի ստորաբաժանումները ստուգելու են իրենց կարողությունները պայմանական թշնամու հայտնաբերման ու ոչնչացման գործում, իսկ ՀԱՊԿ ղեկավարությունը հետևելու է զորավարժության հրամանատարության աշխատանքի արդյունավետությանը:

«Հիմնական նպատակն է այն համապատասխան էս ռեգիոնում այն բոլոր սպառնալիքների հետ կապված իրականացնել կանխարգելիչ միջոցառումներ, ինչի չէ՝ նաև համապատասխան իրականացված հատուկ օպերացիաներ մշակման արդյունքներով իրականացնել և չեզոքացնել, ապահովել տվյալ մեր տարածաշրջանի անվտանգությունը: Ամենակարևորը դա է, մեր նպատակը», — նշեց ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանը:
ՀԱՊԿ հավաքական ուժերը ներկայում պատրաստվում են բուն վարժանքներին, որոնց մարտական կրակով փուլը Հայաստանում կանցկացվի այս շաբաթ: Զորավարժության մտահղացման համաձայն՝ հորինված հակառակորդի ոչնչացումից հետո հակամարտության գոտում տեղակայվելու են խաղաղապահ ստորաբաժանումներ՝ կարգ ու կանոն հաստատելու համար: Բայց դա կլինի արդեն Ղազախստանում:

̰

18:13 09.10.2017

68-ամյա Դոմինիկ Ստրոս-Կանը, որը քաղաքականությունից հեռացել էր բազմաթիվ սեքս-սկանդալներից հետո, ամուսնացել է 49-ամյա մարոկկուհու հետ:

̰

18:05 09.10.2017

Անկարան կարող է հրաժարվել Մոսկվայից զենիթային հրթիռային С-400 համակարգեր գնելուց, եթե երկու երկրները համատեղ արտադրության վերաբերյալ համաձայնության չգան:

̰

17:45 09.10.2017

Հեղեղի հետևանքով Ուկրաինայի մայրաքաղաքի որոշ հատվածներ հայտնվել են ջրի տակ:

̰

17:38 09.10.2017

Ղազախստանի ԱԳՆ-ն իր վճռական բողոքն է հայտնել՝ կապված Աթամբաևի հայտարարությունների հետ:

̰

17:30 09.10.2017

Տուգանքները 10-օրյա ժամկետում վճարող վարորդները կօգտվեն զեղչից:

̰

17:03 09.10.2017

Աշխատանքի տոնավաճառի նպատակն աշխատանք փնտրող անձանց զբաղվածության ապահովումը և գործատուների թափուր աշխատատեղերի համալրումն է:

̰

16:52 09.10.2017

Հայաստանը ներկայացել է ազգային դասական երաժշտության և պարային կատարումների հարուստ ծրագրով։

̰

16:43 09.10.2017

Վրաստանի ադրբեջանցիներին պարտադրել են երդվել Ղուրանի վրա:

̰

16:35 09.10.2017

Քննչական կոմիտեի ծառայողի օրվան նվիրված նիստի ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանն անդրադարձել է վերջինամիսներում հանրապետությունում տեղի ունեցած աղմկահարույց դեպքերին. «Վերջին ամիսներին տարբեր մարզերում, ինչպես նաև մայրաքաղաքի կենտրոնում տեղի ունեցած աղմկահարույց դեպքերը վկայում են դրա մասին:

̰

16:13 09.10.2017

Պաշտանական այցով Իրանի Իսլամական Հանրապետությունում է ՀՀ վարչապետի գլխավորած պատվիրակությունը:

̰

16:05 09.10.2017

Հանդիպմանը ստորագրվել է համատեղ կոմյունիկե:

̰

15:53 09.10.2017

Այս տարի տնտեսագիտության ոլորտում Նոբելյան մրցանակի է արժանացել ամերիկացի տնտեսագետ Ռիչարդ Թալերը: Նա հայտնի է որպես ֆինանսական եւ տնտեսական վարքի մասնագետ: Թալերին, մասնավորապես, ճանաչում բերեց նրա համատեղ աշխատնքը մեկ այլ նոբելյան մրցանակակիր` տնտեսագետ եւ  հոգեբան` Դանիել Կանեմանի հետ: Այդ ուսումնասիրության մեջ առաջ է քաշվում, այսպես կոչված, «կառավարվող ընտրության» տեսությունը: 

̰

15:48 09.10.2017

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն այցելել է Վանաձոր-Ալավերդի հիմնանորոգվող ճանապարհահատվածի շինհրապարակ, հատվածաբար դիտարկել շինարարության ընթացքը, ծանոթացել ծագող խնդիրներին և կատարված աշխատանքի որակին:

̰

15:35 09.10.2017

Ազգային Ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը էթիկայի հանձնաժողով ձեվավորելու վերաբերյալ ԵԼՔ

̰

15:16 09.10.2017

Մատենադարանում այս պահին մեկնարկում են ընտանեկան բռնությունների մասին ՀՀ օրենքի նախագծի հանրային քննարկումները։

̰

15:01 09.10.2017

Խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ այսօրվանից խմբակցությունը պաշտոնապես շրջանառության մեջ է դրել «ԱԺ էթիկայի հանձնաժողով ստեղծելու մասին» որոշման նախագիծը: Էթիկայի հանձնաժողովը, Փաշինյանի տեղեկացմամբ, պետք է քննության առնի հոկտեմբերի 5-ին խորհրդարանի միջանցքում իր և Գեղամյանի միջև տեղի ունեցած միջադեպը: «Ելք» խմբակցության ղեկավարը Դեղամյանի պահվածքը որակում է պատգամավորի էթիկայի կոպիտ խախտում և պնդում, […]

̰

14:44 09.10.2017

Ազգային Ժողովի ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը անցած շաբաթ խորհրդարանում տեղի ունեցած Գեղամյան – Փաշինյան վեճը քաղաքական չիրադարձություն է անվանու

̰

14:30 09.10.2017

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են երթևեկության նկատմամբ վերահսկողության, իրավախախտումների արձանագրման տեսախցիկների և արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:

̰

14:19 09.10.2017

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել Քննչական կոմիտեի կոլեգիայի հանդիսավոր նիստին՝ նվիրված Քննչական կոմիտեի ծառայողի օրվան և կառույցի կազմավորման երրորդ տարեդարձին:

̰

14:11 09.10.2017

Ռուսաստանի Կալուգայի մարզի գյուղերից մեկում իրավապահները տան խոհանոցում հայտնաբերել են 75-ամյա ամուսնու և 33-ամյա կնոջ մարմինները:

̰

14:00 09.10.2017

2017 թվականին Հայաստանից Ռուսաստան մեկնած միգրանտների թիվը նվազել է:

̰

13:59 09.10.2017

Թալանել են «Կոնվերս» բանկի մասնաճյուղը:

̰

13:54 09.10.2017

Ուկրաինայի և Թուրքիայի փորձագետները նշում են, որ Անկարան փորձում է հավասարակշռություն պահպանել երկու երկրների միջև, որոնք գտնվում են հակամարտության վիճակում:

̰

13:47 09.10.2017

Gitex Technology Week ցուցահանդեսի շրջանակում ներկայացվել են «խելացի» թունելներ, որոնց միջոցով օդանավակայաններում անձնագրային հսկողություն անցնելու գործընթացը կնվազի և կտևի ընդամենը 15 վայրկյան:

̰

13:40 09.10.2017

Մոսկվայում 3 տարեկան տղան, մնալով առանց ծնողների հսկողության, բարձրացել է պատուհանագոգին և 7-րդ հարկից ընկել ցած:

̰

13:31 09.10.2017

Թուրքիայի ԱԳՆ ղեկավարի այցը Փարիզ, սակայն, կապված է հատկապես հոկտեմբերի 9-13-ը նախատեսված ընտրության հետ, որի ժամանակ որոշվելու է ՅՈՒՆԵՍԿՕ-ի նոր գլխավոր քարտուղարի անունը:

̰
BACK_TO_TOP