17:44 10.10.2017
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպական վիճակագիրների կոնֆերանսի Բյուրոյի անդամներին՝ Բյուրոյի նախագահ Մարյո Բրուունի գլխավորությամբ,
17:30 10.10.2017
Այսօր առավոտյան «Կոնվերս» բանկի «Սայաթ Նովա» մասնաճյուղը նույն աշխատակազմով վերսկսել է իր բնականոն աշխատանքը՝ մասնաճյուղի տարածքում իրականացված քննչական, փորձագիտական գործողությունների ավարտից հետո:
17:15 10.10.2017
Օսկարակիր դերսանուհի Էմմա Սթոունը դարձել է համաշխարհային Louis Vuitton բրենդի դեմքը: Այս մասին հայտնել է նորաձևության տան ղեկավար Նիկոլա Ժեսկյերը: Դիզայներն իր ինստագրամյան էջում դերասանուհու հետ նկար է հրապարակել և մեկնաբանել. «Ես շատ երջանիկ եմ: Այսօր Էմման միացավ մեր մեծ թիմին»:
Ըստ պայմանագրի՝ Էմմա Սթոունը 2 տարվա համագործակցության համար բրենդից ստանալու է 6-10 մլն հոնորար:
Հիշեցնենք, որ առանց այս պայմանագրի էլ դերասանուհին, ըստ Forbes ամսագրի, համարվում էր այս տարվա ամենաշատ վարձատրվող դերասանուհին: Այս տարի «Լա լա լենդ»-ի աստղը վաստակել է ընդհանուր առմամբ 26 մլն դոլար:
17:13 10.10.2017
Իրանի Իսլամական Հանրապետություն կատարած պաշտոնական այցի ավարտին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է Թեհրանի Սուրբ Սարգիս առաջնորդանիստ եկեղեցի, որտեղ նրան դիմավորել են Թեհրանի թեմի առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսյանն ու հայ համայնքի ներկայացուցիչները:
17:00 10.10.2017
ԵՄ խորհուրդը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշման իրականացման շրջանակում խստացրել է Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցները:
16:40 10.10.2017
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար Հովհաննես Ազիզյանը հայտարարել է, որ ռուսական Կամազ ընկերությունը բեռնատարներ կարտադրի Հայաստանում: Այս մասին գրում է ԱՌԿԱ-ն: Փոխնախարարի խոսքով՝ ընկերությունը մտադիր է ՀՀ ազատ տնտեսական գոտում բեռնատարների հավաքման արտադրություն սկսել Կամազի հիմքի վրա և արտահանել արտադրանքը երրորդ երկրներ:
Դա կլինի հայկական ընկերություն, որը համագործակցելով Կամազի և ամերիկյան մի ընկերության հետ, արտադրանք կտա, ինչը թույլ կտա ձեռնարկություն ստեղծել և արտահանում կազմակերպել»,-նշել է Ազիզյանը: Համապատասխան որոշումը կառավարությունը կընդունի այս շաբաթ:
16:18 10.10.2017
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի նստավայրում այսօր կայացել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի և ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիի հանդիպումը։
Կարեն Կարապետյանը փոխանցել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ողջույններն ու բարեմաղթանքները: «Հայաստանը մեծապես կարևորում է հարևան Իրանի հետ ունեցած ջերմ և բարեկամական հարաբերությունները, որոնք ունեն դարավոր պատմական լուրջ հիմքեր և հիմնված են փոխադարձ շահերի վրա: Կարող եմ ուրախությամբ նշել, որ այդ հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա, և երկկողմ համագործակցությունը շարունակում է զարգանալ փոխըմբռնման մթնոլորտում»,- ասել է վարչապետը:
16:04 10.10.2017
ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի և հայ-ռուսական միացյալ զորախմբի զորավարժության սցենարի համաձայն հավաքական զորքերը պայմանականորեն կիրառվելու են ՀԱՊԿ անդամ պետությունների անկախության, տարածքային ամբողջականության և ինքնիշխանության պաշտպանության նպատակով:
Զորավաժությանը մասնակցող ստորաբաժանումները նախապատրաստվել են ուսումնա-մարտական հետևյալ խնդիրների իրականացմանը.
պետական սահմանի պաշտպանություն,
հավանական հակառակորդի հետախուզական-դիվերսիոն խմբերի և անօրինական զինված խմբավորումների հայտնաբերում, չեզոքացում և ոչնչացում,
զինյալների պատրաստման ճամբարների հայտնաբերում, չեզոքացում և ոչնչացում,
պատանդների ազատում:
«Փոխգործակցություն-2017» զորավարժությանը ներգրավված է ՀԱՊԿ անդամ պետությունների ավելի քան 2500 զինծառայող, շուրջ 500 միավոր սպառազինություն և ռազմական տեխնիկա, այդ թվում` 25 ավիացիոն միջոցներ և թռչող սարքեր:
15:56 10.10.2017
Ժամանակին հայ- թուրքական արձանագրություններին կողմ արտահայտվող քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը այսօր գտնում է , որ հայկական կողմը ճիշտ դիրքորոշում
15:37 10.10.2017
Հայ – Թուրքական արձանագրությունները ստորագրելուց հետո հայ- թուրքական հարաբերությունները առավել վատ են , քան ստորագրելուց առաջ
15:33 10.10.2017
Օբյեկտիվ վերահսկողության միջոցներով հաստատվել է 4 տանկի, հետեվակի մարտական երեք մեքենաների, խոշոր տրամաչափի զենքերով 9 ամենագնացների ու 2 հրթիռային համակարգի ոչնչացման մասին տեղեկությունը:
Հաղորդվում է նաև ավելի քան 50 սպանված ահաբեկիչների մասին:
Եվս 30 ահաբեկիչներ մնացել է խցանված թունելներում: Սու-34 կործանիչի կրկնակի հարվածի արդյունքում ոչնչացվել են նաեվ նրանց օգնության եկած ևս 20 գրոհայիններ:Նազելի
15:22 10.10.2017
Նախագահի մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 11-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն՝ մասնակցելու Սոչիում կայանալիք ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստերին:
15:03 10.10.2017
Պաշտոնական Մադրիդը մտավախություն ունի, որ այսօր Կատալոնիայի խորհրդարանը միակողմանիորեն անկախություն կհռչակի:
15:02 10.10.2017
Բողոքում են Իվանիշվիլիիին քաղաքի կենտրոնում մոտ 2 հազար քառ մետր հողատարածք փոխանցելու քաղաքապետարանի որոշման դեմ
14:54 10.10.2017
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն ասյօր ներկայացրել է տարեկան ամփոփիչ հաշվետվություն, հթվարկելով արված աշխատանքներն ու առջիկա անելիքները: Անցած 12 ամիսների ընթացքում աշխատանքներ են տարվել ինչպես համայքնների խոշորացման ուղղությամբ: 2016-2017 թթ. 465 համայնքների միավորման արդյունքում ձևավորվել է թվով 52 համայնք:
14:37 10.10.2017
«Ալ-Քաիդա» ահաբեկչական կազմակերպությունը հայտարարել է Սիրիայում հերթական խմբավորումը ստեղծելու մասին:Իսլամական արմատական լրատվամիջոցները տեղեկություն են տարածել, որ Սիրիայում ստեղծվել է 2-րդ մասնաճյուղը, որը կոչվելու է Անսար ալ-Ֆուրկան ֆի Բիլադ ալ-Շամ: Կառույցի մասին արդեն խոսել են Ալ-Քաիդա-ի ղեկավարները:
Տեղեկություններ կան, որ Ուսամա բեն Լադենի որդին՝ Համզան է կանգնած այդ կառույցի ձևավորման հիմքում:
14:15 10.10.2017
ԱՊՀ շրջանակում փոխգործակցությունը եղել և մնում է Ռուսաստանի արտաքին քաղաքականության գլխավոր գերակայությունը, այսօր հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը՝ Սոչիում բացելով ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստը:
13:50 10.10.2017
Երբ հայտարարվեց, որ կառավարությունում քննարկվում է աջ ղեկով մեքենաների ներկրումը Հայաստան արգելելու մասին գաղափարը, վարորդների շրջանում բողոքի ալիք բարձրացավ: Այս օրերին տարբեր հարթակներում չեն դադարում այդ թեմայով հանրային քննարկումները: Խնդրին այսօր էլ անդրադարձել է վարորդների իրավունքների պաշտպան-փաստաբան Արտակ Խաչատրյանը: Փաստաբանի խոսքով՝ այս խնդրի լուծումը պահանջում է աստիճանական մոտեցում և երկար տարիների աշխատանք: Կարելի է սկսել այդ մեքենաների ներհոսքի կրճատումից: Ինչ վերաբերում է արդեն ներկրված աջ ղեկով մեքենաների օգտագործման արգելք սահմանելուն, վարորդների իրավունքների պաշտպանը դա անթույլատրելի է համարում: Փաստաբանն անդրադարձել է նաև մեկ այլ խնդրի: Նրա խոսքով՝ ԵՏՄ անդամ բոլոր երկրներում սահմանված արագության թույլատրելի գերազանցումը 20 կմ/ժ է, իսկ Հայաստանում՝ 10 կմ/ժ:
13:41 10.10.2017
Կառավարությունում քննարկվում է պետական բյուջեից համայանքներին սուբվենցիաների տրամադրման նոր կարգը:
13:13 10.10.2017
Հոկտեմբերի 10-ին տեղի է ունեցել Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր Զինծառայողների իրավունքների հարցերով փորձագիտական խորհրդի նիստը։
13:07 10.10.2017
Հոլիվուդյան հայտնի դերասան, պրոդյուսեր, ռեժիսոր, սցենարիստ Ջոն Մալկովիչմ այսօր հյուրընկալվել է ՀՀ նախագահական նստավայրում:
13:05 10.10.2017
Թաիլանդի իշխանությունները կարգելեն երկրի զբոսաշրջային լողափերին ծխելը: Bangkok Post-ի տեղեկություններով խոսքը 20 լողափերի մասին է, որտեղ ծխելը հակաօրինական կլինի նոյեմբերից սկսած: Թաիլանդի Ծովային և ափային ռեսուրսների դեպարտամենտից հայտնել են, որ ծխելու արգելքը մտցնելու որոշումն ընդունվել է Փանթոնգ լողափն ուսումնասիրելուց հետո: Այս լողափում տեսուչները մեկ քառակուսի մետր տարածքում հայտնաբերել են միջինը 0.76 ծխուկ: