11:37 16.10.2017
ՀՀ նախագահի մամլո խոսնակ Վլադիմիր Հակոբյանը Twiiter միկրոբլոգի իր էջում գրառում է կատարել՝ հայտնելով, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Ժնև:
11:35 16.10.2017
Արտակարգ դեպք է գրանցվել Երեվան–Հրազդան ավտոճանապարհին: Քաղսի գյուղի մոտակայքում, Toyota մակնիշի ավտոմեքենան բախվել է գովազդային վահանակին եվ հրդեհվել: 31-ամյա վարորդ Ստեփան Չախոյանը տեղում մահացել է: Հարուցվել է քրեական գործ: Լուսանկարը` yerkir.am – ի
11:28 16.10.2017
Այսօր Կատալոնիայի կառավարության ղեկավար Կառլես Պուչդեմոնը պետք է պատասխաներ Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյի հարցին՝ արդյոք Կատալոնիան պաշտոնապես հռչակել է անկախություն թե ոչ: Փոխարենը՝ Պուչդեմոնը բանակցությունների կոչ է արել: Նա Իսպանիայի վարչապետին նամակ է ուղղել՝ խնդրելով հանդիպել և 2 ամիս բանակցություններ վարել Կատալոնիայի կարգավիճակի շուրջ: Կատալոնիայի ղեկավարն իր նամակում չի պարզաբանել անկախության հռչակման հարցը: Հիշեցնենք, որ […]
11:12 16.10.2017
Անհայտ անձինք Մոկսվայի կենտրոնում սպանել են ազգությամբ հայ մի տղամարդու: Այդ մասին հայտնել է lenta.ru լրատվամիջոցը: Իրավապահ մարմինների աղբյուրը հայտնել է, որ հոկտեմբերի 16-ին, առավոտյան ժամը 8:30-ի սահմաններում 44-ամյա տղամարդը դուրս էր գալիս իր ավտոմեքենայից, երբ մարդասպանը նրա ուղղությամբ մի քանի գնդակ է արձակել: Աղբյուրի հաղորդմամբ՝ սա նման է պատվերով սպանության: Դեպքի վայրում աշխատում են […]
11:00 16.10.2017
Ռուսական «Իզվեստիա» պարբերականը հրապարակել է ՌԴ-ում ամենապահանջված մասնագիտությունների ցանկը, որտեղ առաջին տեղը ինժեներներինն է: Երկրի զբաղվածության նախարարությունը տեղեկացրել է, որ արդյունաբերության, շինարարության մեջ անընդհատ կա որակավորված ինժեներների պակաս, հետևաբար նրանք հիմա լավ են վճարվում:
10:48 16.10.2017
Ոստիկանության և Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ «Կոնվերսբանկ»-ում կատարված ավազակային հարձակումը բացահայտվել է: Ձերբակալվել են Երևանի բնակիչներ, 1988 թ. ծնված Դավիթ Գրիգորյանը, 1987 թ. ծնված Արսեն Գրիգորյանը և 1983 թ. ծնված Մարատ Գալստյանը:
10:39 16.10.2017
Մոսկվայում և Դաղստանում իրավապահները ձերբակալել են «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման «քնած օղակներից» մեկի անդամներին: Նրանք մտադիր էին ահաբեկչական հարձակումների շարք իրականացնել Դաղստանում, այդ թվում՝ Երիտասարդների և ուսանողների համաշխարհային փառատոնի ժամանակ: ԻՊ խմբավորման 4 կողմնակիցների ձերբակալության մասին հայտնել էր Ազգային հակաահաբեկչական հանձնաժողովը: Հանձնաժողովի փոխանցմամբ՝ բոլոր ձերբակալվածները Դաղստանից են: Նրանք արդեն խոստովանական ցուցմունքներ են տալիս […]
10:27 16.10.2017
«Միջազգային փոստային և սուրհանդակ կապի ծառայությունների մաքսային հաշվառման» համակարգին ինտեգրվել են բոլոր փոստային և սուրհանդակ ծառայությունները: Ավտոմատացված համակարգում առաքանու վերաբերյալ անհրաժեշտ տվյալների մուտքագրումն իրականացվում է առանց քաղաքացիների մասնակցության` էլեկտրոնային եղանակով:
10:12 16.10.2017
Ռուս-բելառուսական «Արևմուտք-2017» զորավարժությունների ժամանակ Ка-52 («Ալիգատոր») ուղղաթիռը պատահաբար կրակել է հանդիսատեսի ուղղությամբ: Իսկ ուղղաթիռի վայրէջքից հետո, հաջորդ չնախատեսված կրակի հետևանքով մասամբ քանդվել է օդանավակայանի պահեստային շինությունը: Դեպքը տեղի էր ունեցել սեպտեմբերի 16-ին՝ ռուս-բելառուսական «Արևմուտք-2017» զորավարժությունների երրորդ օրը: Այս տեղեկությունը РБК հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հաստատել է աղբյուրը: Վերելքի ընթացքում Ка-52 ուղղաթիռը չծրագրված կրակ էր բացել հանդիսատեսի […]
10:05 16.10.2017
Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին Խարկովում կայացած հանրահավաքի ժամանակ վստահություն է հայտնել, որ ուկրաինական իշխանությունները կփորձեն իրեն վերացնել: «Ես հստակ գիտեմ, որ նրանք կփորձեն ազատվել ինձնից: Նրանք կարող են ինձ արտաքսել, նույնիսկ սպանել: Դա խնդիր չէ: Ես դրանից չեմ վախենում», – նշել է Սաակաշվիլին: Քաղաքական գործիչը Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյին մեղադրել է […]
09:43 16.10.2017
ԱՄՆ-ն հետաձգել է Diversity Visa Lottery 2019-ի հայտերի ընդունումը տեխնիկական խնդիրների պատճառով, որոնք առաջացել են ծրագիրը սկսելուց անմիջապես հետո, գրում է AP-ն:
09:32 16.10.2017
Ըստ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանի, Խոսրովի անտառը օգոստոսի հրդեհներից հետո սկսել է վերականգնվել: Անտառի որոշ հատվածներում այրված խոտածածկույթն ու նույնիսկ ծառերը նոր կանաչ ծիլեր են տվել: Առավել դժվար կլինի գիհիների վերականգնումը£ Դրա համար անտառում կարող են իրականացվել նաեվ գիտական փորձեր` արհեստական վերականգնման նպատակով: Բնապահպանության նախարարի խոսքով` արգելոցի տարածքը շուտով կընդլայնվի, հսկողությունը կուժեղացվի` հետագայում հրդեհները բացառելու […]
09:25 16.10.2017
Իրաքյան զինված ուժերը Քիրքուք նահանգ մտնելիս ծանր ռազմատեխնիկա են օգտագործել, այդ թվում՝ «Աբրամս» տանկեր: Այս մասին հայտարարություն է տարածել Իրաքյան Քրդստանի Անվտանգության խորհուրդը: Հայտարարության մեջ մասնավորապես նշվում է. «Գիշերը՝ ժամը 2:30-ի սահմաններում, նրանք երկու ճակատով գրոհեցին փեշմերգայի ուժերը Քիրքուքից հարավ՝ օգտագործելով ամերիկյան արտադրության ռազմական տեխնիկա, այդ թվում՝ «Աբրամս» տանկեր և «Humvee» (ռազմական արտաճանապարհային մեքենաներ)»: Իրաքյան […]
09:17 16.10.2017
ԱՄՆ պետաքարտուղար Ռեքս Թիլերսոնը CNN-ին տված հարցազրույցում նշել է, որ երկրի նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում է Հյուսիսային Կորեայի հետ հակամարտությանը դիվանագիտական լուծում տալ: «Այս դիվանագիտական փորձերը կշարունակվեն այնքան ժամանակ, մինչև առաջին ռումբն ընկնի», – ընդգծել է Թիլերսոնը: Նա նաև նշել է, որ դիվանագիտությունը և պատժամիջոցները շատ պետությունների միավորել են Հյուսիսային Կորեայի միջուկային զենքի ծրագրի դեմ: […]
09:10 16.10.2017
Ըստ ԱԻՆ-ի, հոկտեմբերի 15-ին հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի մոտակայքում` Սեվանա լճի ափին գտնվող վագոն-տնակում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Սեվան ազգային պարկ» ՊՈԱԿ-ին պատկանող փայտյա պահակակետում: Հշեցնենք, որ նման դեպք տեղի էր ունեցել նաեվ ուրբաթ երեկոյան, երբ այրվել է Դիլիջան ազգային պարկի ուղեկալներից մեկը:
09:05 16.10.2017
Իրաքի զինված ուժերի և քրդական փեշմերգայի միջև վիճահարույց Քիրքուք նահանգում բախումներ են տեղի ունեցել: Ըստ որոշ աղբյուրների՝ Քիրքուքի մի քանի հատվածներում անդադար կրակոցներ են լսվում: Հաղորդվում է նաև, որ քրդերը իրաքյան ուժայինների չորս ռազմական մեքենա են այրել: Իրաքյան Քրդստանի ղեկավար Մասուդ Բարզանին քրդական զինված ուժերին հրամայել էր չգրոհել իրաքյան ուժայինների վրա, սակայն թույլ էր տվել […]
08:57 16.10.2017
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սոչիում բացված Երիտասարդության եւ ուսանողների միջազգային փառատոնի բացմանը հայտարարել է, թե շահագրգռված է, որ Ռուսաստան վերադառնան այն գիտնականները, որոնք կարող են նպաստնել ռուսաստանյան գիտության զարգացմանը: Այդպես է Ռուսաստանին նախագահը պատասխանել գիտնական Արտյոմ Օհանովին, որն ասաց, թե երազում է, որ բոլոր ռուստաստանցի գիտնականները վերադառնան հայրենիք: Ինքը` Օհանովը մի քանի տարի աշխատում էր […]
08:29 16.10.2017
Կիրակի օրը Ավստրիայում կայացած խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքներով հաղթել է պահպանողական ընտրազանգվածի տրամադրություններն արտահայտող Ժողովրդական կուսակցությունը, որը ղեկավարում է 31-ամյա Սեբաստիան Կուրցը: Նախնական հաշվարկներով՝ Կուրցի Պահպանողական ժողովրդական կուսակցությունը հավաքել է ձայների 36 տոկոսը: Եթե արդյունքները պաշտոնապես հաստատվեն, ապա Կուրցը կդառնա աշխարհի ամենաերիտասարդ ղեկավարը: Կուրցն այժմ Ավստրիայի արտաքին գործերի նախարարն է: Նրա նախընտրական արշավի գլխավոր կետերից […]
08:05 16.10.2017
Հանրահայտ դերասան Արմեն Ջիջարխանյանը դիմել է Մոսկվայի ոստիկանություն` մեղադրելով կնոջը` Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայային իրեն սպանելու փորձի մեջ: Մինչդեռ 82-ամյա դերասանի 40-ամյա կինը նշել է, որ ինքըն ամուսնու հետ վիճել է եւ Ջիգարխանյանը հեռացել է իր հայ ընկերների հետ` չպատասխանելով Վիտալինայի զանգերին: Ջիգարխանյանի քույրը` Մարինան ռուսաստանյան լրատվամիջոցներին հայտնել է, որ դերասանը հիվանդանոցում է: Ըստ Մարինայի, առողջական խնդիրների […]
06:56 16.10.2017
Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոում ականապատված բեռնատարի պայթյունի հետեւանքով զոհվել է առնվազն 230 մարդ, կան հարյուրավոր վիրավորներ: Պայթյունը տեղի է ունեցել հյուրանոցի մոտ, քաղաքի կենտրոնում: Ահաբեկչության համար առայժմ ոչ ոք պատասխանատվություն չէր վերցրել, սակայն նման գործողությունները սովորաբար կապում են Ալ-Կաիդայի հետ կապված Աշ-Շահաբ ջիհադիստական խմբավորման հետ:
06:48 16.10.2017
Հոկտեմբերի 16-ին, ժամը 00:28-ին տեղեկություն է ստացվել, որ Պտղնի-Գետամեջ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, վարորդն ավտոմեքենայում արգելափակվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը: Պարզվել է, որ Պտղնի-Գետամեջ ավտոճանապարհի 3-րդ կմ-ին BMW X5 մակնիշի 70 DD 101 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1990 թ. ծնված Գ. Ս.) […]
20:00 14.10.2017
Այսօր տեղի է ունեցել «Այբ» դպրոցի նոր՝ երրորդ մասնաշենքի բացման հանդիսավոր արարողությունը: Միջոցառմանը ներկա են գտնվել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը եւ այլ բարձրաստիճան անձինք: Յուրօրինակ ճարտարապետական լուծումներով քառահարկ նոր մասնաշենքն ունի 11 դասասենյակ եւ նախատեսված է 180 աշակերտի համար: Այն հագեցած է ժամանակակից կրթական տեխնոլոգիաներով, ունի բազմաթիվ լաբարատորիաներ, […]
19:38 14.10.2017
Նրանք, որոնք երկար տարիներ մեղադրել են Անկարային ահաբեկչական կազմակերպությունների դեմ պայքարն անբավարար չափով մղելու մեջ, այսօր ահաբեկիչների հետ միասին փորձում են ղեկավարել տարածաշրջանում ընթացող գործընթացները:
19:15 14.10.2017
Ուրբաթ Վրաստանի խորհրդարանը հաղթահարեց նախագահի վետոն ու հաստատեց նոր Սահմանադրության նախագիծը, որը վերջնականապես վերածեց Վրաստանը խորհրդարանական հանրապետության:
18:55 14.10.2017
Իսրայելի Կնեսետի հրեա պատգամավոր Օդեդ Ֆորերը «Մեր տունն Իսրայելն է» կուսակցությունից, արձագանքել է իր գործընկերուհու՝ Հանին Զոաբիի հայտարարությանը («Միացյալ արաբական ցուցակ») հրեա ժողովրդի ինքնորոշման իրավունքի մասին:
18:26 14.10.2017
Նա ասել է, թե խնդիրը լուծելու միակ արդյունավետ միջոցը հատուկ ջոկատայինների օգնությամբ նրան սպանելն է: Եվ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք Թրամփը կարողանում է ինքն իրեն տիրապետել աշխարհի ամենահզոր մարդու կերպարում, նա պատասխանել է՝ Հյուսիսային Կորեային վախեցնելու նրա փորձերը ծիծաղելի են երևում:
18:10 14.10.2017
Մոսկվայում անհայտ անձինք ծխանռնակներ են նետել ՆԱՏՕ-ի տեղեկատվական կենտրոնի շենքի ուղղությամբ: Իրավապահների փոխանցմամբ՝ միջադեպից հետո գրոհողները փախուստի են դիմել: Այժմ նրանց փնտրում է ոստիկանությունը: Իրավապահները նաև հայտարարել են, որ դեպքի հետևանքով տուժածներ չկան:
17:49 14.10.2017
Էրբիլը ԱՄՆ-ին հայտնել է, որ Քիրքուքի հարավում և Մոսուլից դեպի հյուսիս Բաղդադը ռազմական գործողություններ է նախապատրաստում քրդերի դեմ: Քրդստանի ռազմական գերատեսչության հայտարարության համաձայն՝ Իրաքյան բանակի պաշտոնական ներկայացուցիչն Էրբիլում հանդիպում է ունեցել ԱՄՆ գլխավոր հյուպատոս Քեն Գրոսի հետ: Հանդիպման ընթացքում երկու կողմերը քննարկել են փեշմերգայի և իրաքյան բանակի շփման գծում տիրող իրավիճակը, ինչպես նաև Էրբիլի և Վաշինգոտոնի միջև զինվորական համակարգումը: