TIME
Ամսաթիվ
28 11 2024
  • $
    391.63
  • RUBLE
    3.58
  • 412.31
WEATHER
+1.09 oC

Չի բացառում քամու ուժգնացման կրկնություն. ԱԻՆ

16:25 16.10.2017

ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայությունը տեղեկացրել էր հոկտեմբերի 16-ին առանձին շրջաններում՝ հատկապես Լոռիում, Տավուշում և Գեղարքունիքում քամու ուժգնացման վերաբերյալ (25-30մ/վ արագություն). հնարավոր է կոտրվեն ծառեր և վնասվեն տանիքներ, ուստի հորդորում ենք բնակչությանը մնալ շինությունների ներսում: ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայությունը չի բացառում նույն մարզերում քամու ուժգնացման կրկնություն երեկոյան ժամերին, ուստի հորդորում ենք պահպանել վերը նշված նախազգուշացումը:

̰
Հետևողական պայքար թմրամոլության դեմ. police.am

16:01 16.10.2017

ՀՀ ոստիկանությունը շարունակում է հետևողական պայքարը թմրամոլության դեմ:

̰
Լատվիայում մեկնարկել են ՆԱՏՕ-ի լայնամասշտաբ զորավարժությունները

15:48 16.10.2017

Լատվիայում մեկնարկել են ՆԱՏՕ-ի «Արծաթե նետ-2017» զորավարժությունները, ասվում է Լատվիայի պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ:

̰
«Երկնային ամրոց 1» արբայնակը շուտով կընկնի Երկկրի վրա

15:39 16.10.2017

Չինական տիեզերական գործակալությունը ամբողջությամբ կորցրել է կառավարումը իր Tiangong-1 արբանյակի վրա: 8,5 տոննա կշռող արբանյակը ամիսներ անց կընկնի երկիր մոլորակի վրա: փորձագետները տեղեկացնում են որ տիեզերանավի մասնատված կտորները շատ մեծ են և մահացու վնասներ կարող են հասցնել մարդկանց և կառույցներին: Սակայն այս ամենից զատ նրանք չեն կարող հստակ ասել, թե որտեղ կարող է ընկնել այդ […]

̰
Հնարավոր է  Կանադան ներգրավվի Հյուսիս-հարավ ճանապարհի շինարարությանը

15:31 16.10.2017

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն այսօր ընդունել է Հայաստանում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Ռոնալդ Քյուրին և Հայաստանում Կանադայի դեսպանության նախարար-խորհրդական Անիկ Գուլեին:

Շնորհակալություն հայտնելով հայ-կանադական ՏՀՏ համաժողովի անցկացմանն աջակցելու համար՝ դեսպանը նշել է, որ երկու երկրների միջև ՏՀՏ ոլորտում համագործակցության մեծ հեռանկարներ է տեսնում և ուրախ կլինի գործակցական հարաբերությունները զարգացնելու նաև ճանապարհաշինության, տրանսպորտի, երկաթուղային կառուցվածքների, ինժեներական տեխնոլոգիաների ոլորտներում։

̰
Սերժ Սարգսյանը մեկնել է հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման

15:26 16.10.2017

«ՀՀ Նախագահը բանակցությունների վայրից մեկնեց Շվեյցարիայում ՀՀ դեսպանություն, որտեղ նախատեսված է հանդիպում հայ համայնքի ներկայացուցիչների հետ»,- գրել է Վլադիմիր Հակոբյանը:

̰
Լուկաշենկոն Պուտինին հակացնելու խնդիր է լուծում. Ալեքսանդր Մանասյան

15:23 16.10.2017

Քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանն այսօր մեկնաբանել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի արած հայտարարությունը՝ նշելով, որ «Բելառուսը Պուտինի մոտ երևալու խնդիր է լուծում»: Հ
Սաթենիկ Հայրապետյան

̰
Լեռնային Ղարաբաղի ժողովրդը ձգտում է  ինքնորոշման. Ա.Բաբլոյան

15:18 16.10.2017

Սանկտ Պետերբուրգում անցկացվող Միջխորհրդարանական միության 137-րդ վեհաժողովի ընթացքում Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը խոսել է մի շարք երկրների կողմից տարվող հայլատյացության և անհանդուրժողականության քաղաքականության մասին, ինչը շարունակում է խոչընդոտել ձգձգված հակամարտությունների խաղաղ կարգավորմանը:

̰
Ավարտվել է Սերժ Սարգսյանի և  Իլհամ Ալիևի առանձնազրույցը

15:14 16.10.2017

«Բանակցություններն ավարտվեցին, Ալիևը լքեց Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Շվեյցարիայի մշտական ներկայացուցչի կեցավայրը»,- հայտնում է Վլադիմիր Հակոբյանը:

̰
ՄԻՊ-ի միջնորդությամբ ջրի խնդիրը կարգավորվել է

15:10 16.10.2017

Ամիսներ առաջ Գյումրի քաղաքի Մհեր Մկրտչյան փողոցի մի խումբ բնակիչներ Մարդու իրավունքների պաշտպանին տեղեկացրել են, որ շուրջ երկու ամիս իրենց փողոցի ջրամատակարարումն իրականացվում է խափանումներով: Պաշտպանի կողմից գրություն է ուղարկվել ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով։

̰
Թբիլիսիի կենտրոնում գազալցակայան է պայթել

15:05 16.10.2017

Պայթյունի պատճառներն անհայտ են:

̰
Վաչե Գաբրիելյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է ԱՄՆ

14:58 16.10.2017

Մեկնարկել է ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանի գլխավորած պատվիրակության այցը Ամերիկայի Միացյալ Նահանգներ

̰
Հրապարակվել է Մոսկվայում հայ գործարարի սպանության տեսանյութը

14:43 16.10.2017

Տեսահսկման սարքերը գրանցել են ծագումով Հայաստանից գործարարի սպանության պահը Մոսկվայի Նովոսլաբոդսկի փողոցում:

̰
Ընթանում է Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի առանձնազրույցը

14:40 16.10.2017

«Բանակցությունների ավարտից հետո այս պահին ընթանում է Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի առանձնազրույցը»,- հայտնել է Վլադիմիր Հակոբյանը:

̰
Ատլանտյան «Օֆելյա» փոթորիկը շարժվում է դեպի Իռլանդիա

14:14 16.10.2017

Տեղի իշխանությունները հաշվարկում են, որ փոթորիկն այդ պահին մի քիչ կթուլացնի իր ուժգնությունը, սակայն, ինչպես գրում է The Guardian-ը, ավերածություններից ու ջրհեղեղից խուսափել չի հաջողվի:

̰
ԿԳՆ-ն զգուշացնում է դպրոցականներին

14:04 16.10.2017

ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն` այսօր` հոկտեմբերի 16-ին, օրվա երկրորդ կեսին սպասվում է քամու ուժգնացում, և առկա է ծառերի կոտրվելու և տանիքների վնասման վտանգ, մասնավորապես ՀՀ Լոռու, Տավուշի և Գեղարքունիքի մարզերում: ՀՀ կրթության և գիտության նախարարությունը զգուշացրել է հանրապետության ուսումնական հաստատությունների բոլոր ղեկավարներին` այդ մասին իրազեկել ծնողներին և շահառուներին` պահպանել նման իրավիճակների համար նախատեսված անվտանգության համապատասխան կանոնները` բացառելով տվյալ ժամանակահատվածում երեխաների դրսում գտնվելու հանգամանքը:

̰
Աշխարհում սովյալների թիվն աճել է

13:48 16.10.2017

ՄԱԿ պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության գլխավոր տնօրեն Ժոզե Գրացիանու դա Սիլվան «ՌԻԱ Նովոստի»–ն հայտնել է, որ աշխարհում սովյալների թիվը սկսել է աճել: 2016 թվականին կազմել է 815 մլն մարդ։ Դրա պատճառն առաջին հերթին զինված հակամարտություններն են։      «Ցավոք, սովյալների թիվը սկսել է նորից աճել վերջին տասնամյակներում գրանցած առաջընթացից հետո։ ՄԱԿ պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության գնահատականներով՝ […]

̰
Սարգսյան-Ալիեւ հանդիպումն սկսվել է

13:35 16.10.2017

ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանն իր թվիթերյան էջում գրել է. Քիչ առաջ Ժնևում մեկնարկել են Սերժ Սարգսան-Իլհամ Ալիև բանակցությունները` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ

̰
Լոռիում, Տավուշում և Գեղարքունիքում հնարավոր են ուժեղ քամիներ

13:22 16.10.2017

ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայությունը զգուշացնում է

Հոկտեմբերի 16-ին առանձին շրջաններում՝ հատկապես Լոռիում, Տավուշում և Գեղարքունիքում քամու ուժգնացման վերաբերյալ (25-30մ/վ արագություն) հնարավոր է կոտրվեն ծառեր և վնասվեն տանիքներ, ուստի հորդորում ենք բնակչությանը, մնալ շինությունների ներսում:

̰
Հռոմի պապը սրբադասել է 35 քրիստոնյա նահատակի

13:17 16.10.2017

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը գլխավորել է 35 քրիստոնյա նահատակի սրբադասման արարողությունը, հայտնում է Սուրբ գահի մամուլի ծառայությունը:

̰
ՀՀ նախագահը ժամանել է Շվեյցարիայի մշտական ներկայացուցչի կեցավայր

13:08 16.10.2017

re Քիչ առաջ նախագահի մամուլի խոսնակ Վլադիմիր Հակոբյանն իր թվիթերյան էջում գրել է, որ ՀՀ Նախագահը ժամանեց Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Շվեյցարիայի մշտական ներկայացուցչի կեցավայր:

̰
Իրաքի զինված ուժերը գրավել են Քիրքուքի օդանավակայանը

13:02 16.10.2017

Գիշերվանից իրավիճակը Իրաքի և Իրաքյան Քրդստանի զինված ուժերի միջև ավելի ու ավելի է սրվում: Իրաքի զինվորականները հայտարարել են, որ իրենց հսկողության տակ են վերցրել Քիրքուքի օդանավակայանը: Մինչ այդ Իրաքի ռազմական գերատեսչությունը հայտարարել էր, որ Իրաքի զինված ուժերը նավթով հարուստ Քիրքուք քաղաքի հարավում մի քանի դիրքեր են գրավել Քրդական զինյալներից: Գրավված տարածքներում է գտնվում K-1 ռազմաբազան, […]

̰
ԵՄ-ն նոր սանկցիաներ կկիրառի ԿԺԴՀ-ի դեմ

12:51 16.10.2017

Ինչպես հայտարարել է Մոգերինին, փաթեթի ընդունումը կապված է ԿԺԴՀ-ի կողմից հակահրթիռային եվ միջուկային զենքի չտարածման ռեժիմի խախտման եվ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևի ընդունման հետ: Նազելի

̰
Մոսկվայի դատարանը տուգանել է Telegram-ին

12:44 16.10.2017

Դատարանն այսօր տուգանել է Telegram-ին ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության հետ համագործակցելուց հրաժարվելու համար:

̰
ԱՄՆ ընդդիմությունն ու Փեշմերգան քննակում են Քիրքուկի հարցը

12:39 16.10.2017

 Միացյալ Նահանգների գլխավորած  միջազգային ընդդիմության  եվ քրդական զինված փեշմերգա խմբավորման ներկայացուցիչները հանդիպել են Իրաքի Քրդստանի մայրաքաղաք Էրբիլում, որպեսզի քննարկեն Քիրքուկ նահանգում ստեղծված ճգնաժամային իրավիճակը: Ըստ Rudaw քրդական ալիքի հաղորդման, Քրդստանը լրացուցիչ  զորամիավորումներ է տեղակայել Քիրքուկի մոտակայքում:Ընդդիմության ներկայացուցիչ Ռայան Դիլլոն հայտարարել է,որ Իսլամանական պետության դեմ պայքարող միջազգային ընդդիմությունը ԱՄՆի գլխավորությամբ ակնդետ հետեվում է Քիրքուկում ծավալվող իրադարձություններին […]

̰
Սերժ Սարգսյան – Արամ Ա. կարճատեւ հանդիպում

12:34 16.10.2017

Հանրապետության Նախագահը Ժնևի «Կուանտրան» միջազգային օդակայանում կարճատև հանդիպում ունեցավ Արամ Ա. Կաթողիկոսի հետ, ով քիչ առաջ էր ժամանել Ժնև` այստեղից Բրյուսել մեկնելու նպատակով:

̰
Լեհաստանում հայ է սպանվել

12:15 16.10.2017

Սպանությունը տեղի է ունեցել հոկտեմբերի 15-ին՝ Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում։

Հաղորդվում է, որ տղամարդուն մահացու վիրավորել են Վարշավայի արեւելքում մեքենա նստելիս: Ձեռքի վիրավորում է ստացել նաեվ մեքենայի վարորդը: Նազելի

̰
Ղրղզստանում առաջին անգամ խաղաղ իշխանափոխություն եղավ

12:02 16.10.2017

Ղրղզստանում կայացած նախագահական ընտրությունների նախնական արդյունքներով՝ ձայների 55%-ը հավաքել է իշխող կուսակցության թեկնածու Սոորոնբայ Ժեենբեկովը: Նրա ընդդիմադիր մրցակից Օմուրբեկ Բաբանովը ստացել է ձայների մոտ 33%-ը: Ղրղզստանի պատմության ընթացքում առաջին անգամ նախագահը ընտրություններից հետո խաղաղ ճանապարհով կփոխանցի իշխանությունը: Գործող նախագահ Ալմազբեկ Ատամբաևը, ով պաշտոնավարել է 6 տարի, խոստացել է նախագահի պաշտոնը լքելուց հետո չփորձել զբաղեցնել վարչապետի […]

̰
Անվճար լսողական սարքեր՝  ավելի քան 1800 անձնանց

11:55 16.10.2017

Հոկտեմբերի 15-ից սկսած Երևանում լսողական դժվարություններ ունեցող ավելի քան 1800 անձանց անվճար լսողական սարք է տրամադրվում:

̰
Առանցքում է մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության  ապահովումը. Բակո Սահակյան

11:43 16.10.2017

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի ելույթը Արցախի Հանրապետության Նախագահի 2017-2020թթ. ծրագրի հիմնական դրույթների ներկայացմանը նվիրված ընդլայնված խորհրդակցության ժամանակ:

̰
BACK_TO_TOP