TIME
Ամսաթիվ
28 11 2024
  • $
    391.63
  • RUBLE
    3.58
  • 412.31
WEATHER
0.09 oC

Իրաքը լիովին վերահսկում է Քիրքուք քաղաքը

20:35 16.10.2017

Իրաքի բանակը հայտարարել է, որ արդեն լիակատար վերահսկողություն է սահմանել վիճահարույց Քիրքուք քաղաքի նկատմամբ: Բաղդադի դաշնային կառավարությունը հայտարարել է, որ Իրաքի անվտանգության ուժերը գրավել են Քիրքուքի կենտրոնում գտնվող մարզպետարանի շենքը: Իրաքի նպատակն էր նորից իր հսկողության տակ վերցնել նավթով հարուստ այդ շրջանը: Իրաքի առաջխաղացման պատճառով հազարավոր մարդիկ, այդ թվում՝ քաղաքացիական անձինք եվ քրդական փեշմերգայի ուժերը, […]

̰
Կատալոնիան չի բացառել մինչ Սուրբ Ծնունդը անկախության հռչակումը

20:24 16.10.2017

Կատալոնիայի կառավարության ներքին գործերի նախարար (խորհրդական) Ժոակիմ Ֆորնը չի բացառել, որ Իսպանիայի իշխանությունների հետ երկխոսության բացակայության դեպքում շրջանը կարող է անկախություն հռչակել մինչև Սուրբ Ծնունդը (դեկտեմբերի 25), հայտնում է Europa Press գործակալությունը:

̰
Պատգամավորներին ներկայացվել է ռազմարդյունաբերական արտադրանքը

20:17 16.10.2017

Հոկտեմբերի 16-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում կայացել է ՀՀ Ազգային Ժողովի տարբեր խմբակցությունների մի խումբ պատգամավորների հանդիպումը ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի և պաշտպանության նախարարի տեղակալ-Ռազմադյունաբերական պետական կոմիտեի նախագահ Դավիթ Փախչանյանի հետ:

Հանդիպման ընթացքում պատգամավորներին են ներկայացվել հայրենական ռազմարդյունաբերության մի շարք նորագույն արտադրատեսակներ, դրանց մարտավարական-տեխնիկական բնութագրերն ու հնարավորությունները: Ընդգծվել է, որ մարտական հերթապահության ընթացքում նոր արտադրատեսակների կիրառումը առանձին ուղղություններով էապես փոխել է ուժերի հարաբերակցությունը` հակառակորդի գործողությունները դարձնելով առավել վերահսկելի և կանխատեսելի:

Հանդիպման երկրորդ հատվածում հարցեր են ուղղվել Վիգեն Սարգսյանին և Դավիթ Փախչանյանին: Քննարկումների առանցքում եղել են ՀՀ ռազմարդյունաբերական համալիրի հիմնախնդիրներն ու զարգացման ծրագրերը։

̰
Հայամետ սենատոր Բոբ Մենենդեսին կարող են ձերբակալել

20:15 16.10.2017

Նյու Յորքի և Նյու Ջերսիի դաշնային դատավոր Ուիլյամ Վալսը դրական եզրակացություն է տվել ԱՄՆ դեմոկրատ սենատոր Բոբ Մենենդեսի նկատմամբ կոռուպցիայի փաստով գործ հարուցելու փաստին:

̰
Մոգադիշոում  պայթյունի զոհերի թիվը գերազանցել է 300-ը

20:10 16.10.2017

Սոմալիում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման զոհերի թիվը գերազանցել է 300-ը: Գրեթե նույնքան մարդիկ էլ տարբեր աստիճանի վնասվածքներով գտնվում են հիվանդանոցներում: Առայժմ ծայրահեղական ոչ մի խմբավորում չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը: Երկրի ղեկավարությունը այդ հարձակման մեջ մեղադրում է ալ-Շաբաբ արմատական իսլամիստական խմբավորմանը, որը սերտ կապեր ունի ալ-Քաիդայի հետ: Հիշեցնենք, որ շաբաթ օրը Մոգադիշոյի կենտրոնում ականապատված բեռնատար էր […]

̰
Նախագահը պարգեւատրել է շվեյցարահայ համայնքի ներկայացուցիչներն

20:04 16.10.2017

Համայնքի ներկայացուցիչների ներկայությամբ Հանրապետության Նախագահը պետական բարձր պարգևներ է հանձնել շվեյցարահայ գործիչներ Վարդան Սիրմաքեշին և Ալբեր Պողոսյանին:

̰
«Օֆելյա» ծովամրրիկը Իռլանդիայում 1 մարդու կյանք է խլել

19:53 16.10.2017

Ատլանտյան «Օֆելյա» ծովամրրիկը հարվածել է Իռլանդիային: Երկրի հյուսիսում գտնվող Ուոթերֆորդ քաղաքում մրրիկը մեկ մարդու կյանք է խլել:

̰
Սպասելիքներ չկան. միջազգային մամուլը՝ Սարգսյան-Ալիև հանդիպման մասին

19:44 16.10.2017

Արևմտյան մեդիադաշտը դեռևս լռում է նախագահների հանդիպման սպասելիքների մասին՝ գերադասելով ընդամենը տեղեկություն տալ հանդիպման մասին:

̰
Ուժեղ քամին ծառ է տապալել

19:35 16.10.2017

Փրկարարները մասնատել են ծառը և հեռացրել ճանապարհի երթևեկելի հատվածից:

̰
Թուրքիան փակել է օդային տիրույթը Իրաքյան Քրդստանի համար

19:27 16.10.2017

Թուրքիայի կառավարությունը որոշում է կայացրել փակել օդային տիրույթը Իրաքի քրդական ինքնավարության համար, հայտարարել է երկրի փոխվարչապետ Բեքիր Բոզդաղը:

̰
Պարզվում են «Դիլիջան ազգային պարկ»-ի տարածքում հսկիչների վագոն-տնակը հրկիզելու դեպքի հանգամանքները

19:18 16.10.2017

Կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել են դատահրդեհատեխնիկական և դատաապրանքագիտական փորձաքննություններ:

̰
Պուտինը պատժամիջոցներ է սահմանել Հյուսիսային Կորեայի դեմ

19:09 16.10.2017

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որը նախատեսում է մի շարք սահմանափակումներ Հյուսիսային Կորեայի դեմ՝ ի պատասխան նրա կողմից անցկացված հրթիռային-միջուկային փորձարկումների:

̰
Հանդիպումը կարևոր նշանակություն ունի բանակցային գործընթացի ակտիվացման համար. Արցախի ԱԳՆ

19:00 16.10.2017

Արցախի Հանրապետության ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը մեկնաբանություն է տարածել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև հոկտեմբերի 16-ին կայացած հանդիպման վերաբերյալ։

̰
Փհենյանի դեմ պատժամիջոցներն անօրինական են. ԿԺԴՀ խորհրդարանի փոխխոսնակ

18:50 16.10.2017

Փհենյանը Հյուսիսային Կորեայի դեմ միակողմանի պատժամիջոցները լիովին անօրինական է համարում: Այս մասին հայտարարել է ԿԺԴՀ Գերագույն ժողովրդական խորհրդի փոխխոսնակ Ան Դոն Չխունը Սանկտ Պետերբուրգում՝ Միջխորհրդարանական միության վեհաժողովի լիագումար նիստի ժամանակ: «Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցներն ուղղված են երկրի տնտեսության լիակատար արգելափակմանը: Այդ որոշումները միանգամայն անօրինական են և հակասում են ՄԱԿ-ի և Միջխորհրդարանական միության կանոնադրությանը»,- ընդգծել է […]

̰
Աշոցքը՝ այսօր

18:41 16.10.2017

Սև ամպեր են կուտակվել Աշոցքի վրա։

̰
Իրաք-Քրդստան հակամարտության պատճառով աճել է նավթի գինը

18:32 16.10.2017

Իրաքի կառավարական բանակի և Իրաքյան Քրդստանի զինված ուժերի բախումների համատեքստում նավթի համաշխարհային գները աճել են գրեթե 1,6 տոկոսով: Մեկ օրվա ընթացքում տարբեր տեսակի նավթի դեպքում դա հասել է բարելի համար մինչև 1 դոլարի տարբերության:

Սա այս հակամարտության հետևանքով արդեն երկրորդ նման թանկացումն է: Պատճառն այն է, որ հակամարտության գոտին և մասնավորապես վիճելի Քիրքուկի տարածածրջանը հարուստ են նավթի պաշարներով: Այնտեղ ստեղծված անկայուն իրավիճակն էլ ազդում է նավթի գների վրա:

Նույն կերպ նավթի գնի կտրուկ աճ գրանցվել է նաև Իրաքյան Քրդստանում հանրաքվեի նախորդող ժամանակահատվածում: Սեպտեմբերի սկզբից մինչև հանրաքվեի օրը Brent crude տեսակի նավթի գինը աճել է մոտ 10 տոկոսով՝ 52 դոլարից հասնելով 58 դոլարի:

Հենց Քիրքուկի նավթային պաշարներով են պայմանավորված նաև այդ տարածքի նկատմամբ հակամարտող երկու կողմերի հավակնությունները: Տարբեր հաշվարկներով՝ այս տարածաշրջանն է ապահովում Իրաքյան Քրդստանում նավթի արդյունահանման մինչև մեկ երրորդը: Օրական այս տարածքում արդյունահանվում է մոտ 200 հազար բարել նավթ:

Ի սկզբանե տարածաշրջանը չի մտել Հյուսիսային Իրաքի Քրդական ինքնավարության մեջ, սակայն քրդական իշխանությունները հանրաքվեի ժամանակ այս տարածքը ևս հայտարարել են ապագա անկախ Քրդստանի մաս:

̰
Գարիկ Խառլամով՝ Yandex նավիգատորի նոր ձայնը

18:25 16.10.2017

Հոկտեմբերի 16-ից Yandex նավիգատորի գործառույթները ավելի հումորային են դարձել Գարիկ Խառլամովի հետ: Այսուհետ նավիգատորի օգտատերերին ուղղություն ցույց կտա Comedy Club-ի հայտնի հումորիստը: Ծրագրի համար Խառլամովը ձայնագրել է շուրջ 130 արտահայտություն. «Դմիտրին, Օսկանան, Ուտկինը, Բոնդարչուկը, Բաստան և ահա եկել է իմ հերթը: Ես 5 տարի առոգանության հատուկ  ֆիտնեսի եմ գնացել, որ կարողանամ առավելագույնս լավ ուղղություն ցույց տալ ձեզ […]

̰
Օլիմպիական մարզաձեվերի թիվը կավելան՞ա

18:19 16.10.2017

Օլիմպիական մարզաձևերի թիվը հնարավո է ավելանա:  Խոսքը պարկուր եվ վորկաուտ համեմատաբար նոր մարզաձեվերի մասին է, որոնք մի շարք երկրներում արդեն մեծ մասսայականությքուն են վայելում:  Պարկուրը, ըստ էության զանազան արգելքների հաղթահարում է, իսկ վորկաուտը՝ փողոցային մարմնամարզություն:   Այս մարզաձեվերի ներգրավման հարցը ներկայումս քննարկվում է Միջազգային օլիմպիական կոմիտեյում:  Նոր մարզաձևի ընդգրկումը օլիմպիական ցուցակ առաջին հերթին պայմանավորված է  դրա […]

̰
Չհայտարարված այցեր ազատազրկման վայրեր

18:02 16.10.2017

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի` որպես կանխարգելման ազգային մեխանիզմի գործառույթներն իրականացնող ստորաբաժանումը հոկտեմբերի 11-ից 13-ը մոնիթորինգային չհայտարարված այցեր է կատարել Վայոց ձորի և Սյունիքի ազատազրկման վայրեր:

̰
Կատալոնիան պետք է հստակեցնի իր դիրքորոշումը. Իսպանիայի փոխվարչապետ

17:51 16.10.2017

Իսպանիայի կառավարությունը հայտարարել է, որ Կատալոնիայի ղեկավարը չի հստակեցրել՝ արդյո՞ք հռչակել է անկախություն, թե՞ ոչ:

̰
Արևմտյան Վրաստանը հայտնվել է  աղետի գոտում

17:42 16.10.2017

Աղետի հասցրած վնասները կհաշվեն եղանակի պարզեցումից հետո:

̰
ԱՄՆ նախագահը մեղադրվում է սեռական ոտնձգության մեջ

17:36 16.10.2017

Աղբյուրը հայտնում է, որ խոսքը վերաբերում է դեռեվս 2007 թվականին տեղի ունեցած դեպքին, երբ Սամմեր Զերվոս (SummerZervos) անունով մի կին, մամուլի ասուլիսի ժամանակ մեղադրել էր ԱՄՆ ներկայիս նախագահին սեռական ոտնձգության մեջ: Նազելի

̰
ՀՀ տարբեր մարզերում տեխնոպարկեր կհիմնվեն

17:29 16.10.2017

Այսօր ՀՀ տարածքային կառավարման եւ կրթության եւ գիտության նախարարությունների, «Փյունիկ» հիմնադրամի եւ մասնավոր ընկերության միջեւ համագործակցության մասին համաձայնագիր է ստորագրվել: Այդ համաձայնագրով նախարարությունները պարտավորվում են իրենց ենթակայության տակ գտնվող նախատեսված գույքը անհատույց օգտագործման իրավունքով հանձնել հիմնադրամին եւ ընկերությանը:  Վերջիններս էլ պարտավորվել են այդ տարածքներում հիմնել տեխնոպարկեր, որտեղ ներգրավված կազմակերպությունները կազմակերպելու են տեղեկատվական տեխնոլոգիաների, բարձր տեխնոլոգիական […]

̰
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը հաստատում է. գրին քարտի նոր խաղարկություն կլինի

17:23 16.10.2017

Տեխնիկական խնդիրներով պայմանավորված 2019թ. խաղարկային վիզաների կամ գրին քարտի խաղարկության ծրագրով մասնակիցների գրանցումը սկսվում է նորից, և բոլոր նրանք, ովքեր խաղարկության մասնակցության համար գրանցվել են մինչև 2017թ. հոկտեմբերի 18-ը, պետք է ևս մեկ անգամ գրանցվեն, որպեսզի հայտը մասնակցի խաղարկությանը: Հասկանում ենք, որ սա անհարմարություն է ստեղծում արդեն իսկ գրանցված անձանց համար, սակայն գործընթացի ամբողջականությունն ու անաչառությունն ապահովելու համար, մենք ստիպված ենք գրանցումը վերսկսել:

̰
Դաժան սպանության պատճառը դուր չեկած սանրվածքն էր

17:15 16.10.2017

Մոսկվայի շուկաներից մեկի տարածքում տեղի ունեցած սպանության պատճառը ընդամենը այցելույին դուր չեկած մազերի կտրվածքն էր:   Վարսավիրանոցի այցելուն դժգոհ է մնացել  իր նոր սանրվածքից, որից հետո վերցնելով խորովածի շամփուրը ընկել է սրահի աշխատակցի հետեվից, հասել է նրան ու մի քանի հարված հասցրել մարմնին:  Դա տեղի է ունեցել օրը ցերեկով, բազմաթիվ անցորդների արքի առաջ: Ընդ որում նրանցից […]

̰
Բժիշկները Ջիգարխանյանի վիճակը միջին ծանրության են գնահատել

17:04 16.10.2017

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը այս պահին գտնվում է հիվանդանոցում և բուժում է ստանում, նրա վիճակը գնահատվում է միջին ծանրության: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»–ին հայտնել են Մոսկվայի 57-րդ քաղաքային հիվանդանոցից։ «Այո, նա մեզ մոտ է։ Նրա ջերմաստիճանը նորմալ է, վիճակը գնահատվում է միջին ծանրության»,– հայտնել է գործակալության զրուցակիցը։ Արտիստը հիվանդանոցում էր հայտնվել հոկտեմբերի 10-ին։ Ավելի […]

̰
ԱԺ Տարածքային կառավարման հարցերի մշտական հանձնաժողովը արտագնա նիստ կգումարի Շիրակի Մարզում

16:57 16.10.2017

Խորհրդարանական վերահսկողության շրջանակեներում ԱԺ Տարածքային կառավարման , տեղական ինքնակառավարման , գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը որոշել է նոյեմբերի 18-ին արտագնա նիստ գումարել Շիրակի մարզում :

̰
Toyota-ի նոր մոդելը նախատեսված է հաշմանդամություն ունեցող անձանց համար

16:51 16.10.2017

Toyota ընկերությունը հրապարակել է հաշմանդամություն ունեցող անձանց համար նախատեսված մեքենայի նախնական օրինակի առաջին լուսանկարները: Concept-i Ride կոնցեպտի առանձնահատկությունն ուղևորի տեղաշարժվող նստատեղն է, ինչի շնորհիվ հաշմանդամություն ունեցող մարդիկ ավելի հեշտ կնստեն մեքենան: Մեքենայի երկարությունը 2.5մ է, լայնությունը՝ 1.3մ, իսկ բարձրությունը՝ 1.5մ: Սրահում կա 2 նստատեղ, ինչպես նաև հաշմանդամի անվասայլակի պահման հատուկ վայր: Concept-i Ride-ը համալրված է […]

̰
Ռեպ-մրցություն ռուս և ամերիկացի ռեպերների միջև

16:32 16.10.2017

Լոս Անջելեսում միջազգային World Domination մրցաշարի ժամանակ տեղի է ունեցել ռեփ մրցություն ռուս ռեպեր Օքսիմիրոնի և ամերիկացի ռեպեր Dizaster-ի մրջև: Մեկ ժամ տևողությամբ ռեպ «հակամարտության» ժամանակ ռեպերները անգլերենով հանգավորված տեքստեր են ասել միմյաց, բանն հասել է ընդհուպ միչև հայհոյանքներին, որը նմանատիպ մրցաշարերի համար նորմալ է դետարկվում: Սակայն դատավորները հստակ չեն կարողացել կողմնորոշվել թե ի վերջո […]

̰
Սարգսյան-Ալիև հանդիպումն անցել է կառուցողական մթնոլորտում. համատեղ հայտարարություն

16:30 16.10.2017

Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումն ընթացել է կառուցողական մթնոլորտում: Այդ մասին ասված է ԵԱՀԿ կայքում հրապարակված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների համատեղ հայտարարությունում:

̰
BACK_TO_TOP