TIME
Ամսաթիվ
28 11 2024
  • $
    391.63
  • RUBLE
    3.58
  • 412.31
WEATHER
+1.09 oC

Համայնքների զարգացումն ուշադրության կենտրոնում

15:03 17.10.2017

Կառավարությունում այսօր տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են համայնքների զարգացմանն ուղղված ծրագրերին վերաբերող հարցեր:
Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը զեկուցել է այդ նպատակով Հայաստանի մի քանի մարզում կատարված ուսումնասիրությունների արդյունքների մասին:

̰
Սարգսյանն ու Ալիևը կհանդիպեն մինչև 2018-ի ապրիլ . քաղտեխնոլոգ

14:57 17.10.2017

Հոկտեմբերի 16-ին Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը ավելի լավատեսական նոտայով էր, քան նախորդները, սակայն նաև տպավորություն էր, որ դա հերթապահ հանդիպում էր՝ ընդամենը բանակցությունը շարունակելու համար: Այսօր հայտարարել է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը՝ անդրադառնալով հանդիպման և դրան ուղեկցող որոշ ուղերձների:

«Նախ բանակցության արդյունքում տարածված հայտարարության տակ ստորագրեցին նաև երկու երկրների ԱԳ նախարարները, ինչը նշանակում է, որ երկու կողմի շահերն էլ հաշվի են առնվել: Սակայն մենք Սերժ Սարգսյանի հետագա հայտարարությունից հասկացանք, որ չի եղել կոնկրետ համաձայնություն, և խոսքը եղել է միայն լարվածության թուլացման մասին»,-նշել է քաղտեխնոլոգը:

Նրա խոսքով, այս հանդիպման կարևոր առանձնահատկությունը շոուն էր: Նախագահները մի քանի անգամ դուրս եկան բակ, ժպտում էին, հետո նրանց միանում էին ՄԽ համանախագահները: Դա, Վիգեն Հակոբյանի կարծիքով, ուղերձ էր, որը հնարավոր չի անել հայտարարությունների միջոցով, սակայն լուսանկարների ընձեռած հնարավորությունը թույլ տալիս է:

ՀՀ նախագահի աշխատակազմի արագ աշխատանքի շնորհիվ, ըստ բանախոսի, հնարավոր եղավ քարոզչական առումով առաջ անցնել Ադրբեջանից, իսկ այն, որ մինչև այժմ ադրբեջանական կողմից որևէ պաշտոնական հայտարարություն չի եղել, և այդ երկրի ԶԼՄ-ները հղում տալիս են հայկական կողմին, խոսում է մեր տեղեկատվական հաղթանակի մասին:

Քաղտեխնոլոգը կարծիք է հայտնել, որ մինչև 2018-ի ապրիլ ամիսը ևս մեկ հանդիպում կարող է լինել նախագահների մասնակցությամբ, որտեղ կոնկրետ քննարկում կլինի բուն համաձայնագրի վերաբերյալ:

̰
Ալիևը դիվանագիտական բլեֆ է անում. դեսպան

14:44 17.10.2017

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն հայտարարությունները, թե Հայաստանը գնում է բանակցությունների առանց նախապայմանների, հռետորական կամ դիվանագիտական բլեֆ են: Այսօր ասել է արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը՝ նշելով, որ Ալիևն էլ լավ գիտի՝ առանց նախապայմանի և առանց պայմանի բանակցություն չի լինում:

«Եթե այդ մասին նույնիսկ չի հայտարարվում, բա էլ ինչ է՝ նստում են այնտեղ, սուրճ են խմո՞ւմ: Անպայման կան պայմաններ, նախապայմաններ, կոնֆլիկտային իրադրություն, կոշտ մոտեցում»,-ասել է Արման Նավասարդյանը:

Դիվանագետի խոսքով, ամենակարևորն այն է, որ Հայաստանի նախագահը երեկ կրկին հայտարարեց, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում:

«Ընդհանուր, չեմ կարծում, որ հարաբերություններում ճեղքում լինի, բայց բոլոր դեպքերում սա շատ ավելի լավ է, քան թե բանակցություն չունենալը: Եթե մի կյանք էլ փրկվի դրանից, դա արդեն լավ է»,- նշել է դեսպան Նավասարդյանը:

̰
Արդյո՞ք միայն տղամարդը պետք է աշխատի

14:29 17.10.2017

«Աշխարհի բնակչությունը 2017» զեկույցի շրջանակներում շատ հետաքրքիր հարցադրում է արվել:

Արդյո՞ք կարծում եք, որ

̰
Ծառահատումների գործով չարաշահել է պաշտոնեական դիրքը. ՀՔԾ

14:12 17.10.2017

ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթ է ընդունվել ՀՀ ոստիկանության պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական դիրքի չարաշահման դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում հարուցված քրեական գործը:

Ապօրինի ծառահատումների վերաբերյալ քննչական կոմիտեում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում տվյալներ են ձեռք բերվել ոստիկանության Դիլիջանի բաժնի ավագ հետաքննիչի կողմից կատարված առերևույթ հանցագործության` պաշտոնեական դիրքը չարաշահելու վերաբերյալ: Ըստ քրեական գործի նյութերի` ապօրինի ծառահատումների վերաբերյալ նյութերի նախապատրաստման ընթացքում ոստիկանության հիշյալ պաշտոնյան Հաղարծին գյուղի բնակչից բացատրություն վերցնելու վերաբերյալ արձանագրություն է կազմել Դիլիջան քաղաքի բնակչուհի Ս. Ասլանյանի մասնակցությամբ, սակայն վերջինս քրեական գործի նախաքննության ընթացքում ցուցմունքներ է տվել, որ նշված գործողությանը չի մասնակցել:

̰
ԵՄ-Հայաստան համաձայնագիրը չի հակասում ԵԱՏՄ պայմանավորվածություններին

14:02 17.10.2017

Եվրամիության հետ Հայաստանի նոր համաձայնագրի տեքստը ներառում է համագործակցության բոլոր այն ուղղությունները, որոնք չեն հակասում ԵԱՏՄ-ում Հայաստանի պարտավորություններին:

̰
Բոլոր ավտոճանապարհները բաց են. ԱԻՆ

13:51 17.10.2017

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ժամը 14:00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են:

̰
Հայաստանը ուժեղի դիրքում էր. քաղաքագետ

13:33 17.10.2017

Ժնևում հոկտեմբերի 16-ին Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումից մեծ արդյունքներ սպասել պետք չէ, այսօր հայտարարել է Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ, քաղաքագետ Թևան Պողոսյանը:

̰
Կրքոտ համբույր դաժան մրցամարտից առաջ

13:09 17.10.2017

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի միջին քաշային կարգում WBC, WBA, WBO, IBF, IBO վարկածներով աշխարհի չեմպիոնուհի Սեսիլիա Բրեկխուսի և շվեդուհի Միքայելա Լորենի միջև հայացքների մենամարտը անսպասելի ավարտ է ունեցել: Բուն մրցամարտից առաջ, այսպես ասած, հայացքների ավանդական մրցամարտի ժամանակ շվեդուհին դիմել է ոչ ավանդական քայլի: Ամենալարված պահին պարզապես համբուրել է մրցակցուհուն: Աշխարհի չեմպիոնուհին հանկարծակի է եկել: Նա ապտակել է մրցակցուհուն, բայց հարվածը թույլ է ստացվել: Հավանաբար կանացի բնազդն է նաև դեր խաղացել: Իսկ հետո Սեսիլիան սկսել է ծիծաղել՝ գուցե հասկացնելով մրցակցուհուն, որ շատ չի զայրացել: Ռինգում, իհարկե, համբույրի ժամանակ ու ցանկություն չի լինի:

̰
Սերժ Սարգսյանը շնորհավորել է Ղրղզստանի նորընտիր նախագահին

12:45 17.10.2017

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Սոորոնբայ Ժեենբեկովին Ղրղզստանի Հանրապետության նախագահ ընտրվելու կապակցությամբ՝ մաղթելով նրան բարօրություն և հաջողություններ պետության ղեկավարի պատասխանատու գործունեության մեջ, իսկ Ղրղզստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում:

̰
Ստոցկայան 7-ամյա ընդմիջումից հետո իր և հայ ամուսնու նկարներն է հրապարակել

12:25 17.10.2017

Հայտնի ռուս երգչուհի և դերասանուհի Անաստասիա Ստոցկայան Ինստագրամում տեղադրել է իր ծննդյան 35-րդ տարեդարձի լուսանկարները: Դրանցից մեկում Ստոցկայան իր հայազգի ամուսնու հետ է: Նա բիզնեսմեն է, անունը՝ Սերգեյ, իսկ ահա ազգանունը երբևէ չի հրապարակվել: Հայտնի է սակայն, որ Ստոցկայան այս տարվա մայիսին աղջիկ էր ծննդաբերել, որին կոչել էին Վերա՝ հայազգի ամուսու մոր անունով: Ի դեպ, 7 տարի շարունակ Ստոցկայայի և ամուսնու որևէ նկար չէր հրապարակվել:

̰
Այրվել է 500 հակ անասնակեր

12:18 17.10.2017

Այսօր առավոտյան հրդեհ է բռնկվել Մելիք գյուղի 1-ին փողոցի թիվ 39 տանը հարակից տանը:

̰
Ոստիկանություն դիմողներից յուրաքանչյուր երկրորդն ընտանեկան բռնության զոհ է

11:52 17.10.2017

Ազգային Ժողովում այս պահին քննարկվում է ընտանեկան բռնության կանխարգելման մասին օրենքի նախագիծը: Սպանությունների 17 տոկոսը ընտանեկան բռնությունների հետևանք է. նշեց արդարադատության փոխնախարար Վիգեն Քոչարյանը: Ոստիկանություն դիմածներից յուրաքանչյուր երկրորդը ևս ընտանեկան բռնության զոհ է: «Ծառուկյան» դաշինքից Գևորգ Պետրոսյանը նկատեց, որ, ըստ օրենքի, ոստիկանությունը կարող է սահմանափակել բռնության ենթարկված երեխայի և ծնողի տեսակցությունը ինչը,նրա դիտարկմամբ, հակասում է Սահմանադրության 37 հոդվածին:

̰
Հայտնաբերվել է նախրապանի դին

11:44 17.10.2017

Այսօր առավոտյան վերսկսված որոնողական աշխատանքների արդունքում փրկարարները ժ. 11.50-ի սահմաններում հայտնաբերել են երեկ երեկոյան կորած նախրապանի դին:

̰
Զաքիր Հասանովը հանդիպել է Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբի պետի  հետ

11:36 17.10.2017

Հաղորդվում է, որ այցը կայացել է Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի զինված ուժերի ղեկավարների եռակողմ հանդիպման շրջանակում:

̰
Մայրական մահացություն. ի՞նչ ցուցանիշ ունի Հայաստանը

11:26 17.10.2017

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը ողջ աշխարհում ներկայացրել է իր՝ «Աշխարհի բնակչությունը 2017» զեկույցը: Զեկույցի վերնագիրն է «Անջատ աշխարհներ․ վերարտադրողական առողջությունը և իրավունքները անհավասարության դարում»:

̰
Հնդկաստանի ամենահայտնի կառույցն ուզում են ջնջել պատմության էջերից

11:17 17.10.2017

Հնդիկ քաղաքական գործիչ Սանգիտ Սոմը խոստացել է երկրի պատմության էջերից ջնջել Թաջ Մահալ դամբարանը, քանի որ այն կառուցվել է մահմեդականների տիրապետության ժամանակ:

«Ոչ միայ Թաջ Մահալը, այլ այդ ժամանակաշրջանի բոլոր կառույցները պետք է ջնջվեն Հնդկաստանի պատմությունից: յդ պատմությունը կեղծ է, վերափոխված և այն պետք է դարձնել իրական: Պետությունն այդ ուղղությամբ արդեն աշխատանքներ է տանում»:

Սոմն այս հայտարարությունն արել է Հնդկաստանում վերջերս ծագած սկանդալից հետո:Ուտար-Պրադեշ նահանգի զբոսաշրջության վարչությունը դուրս էր հանել Թաջ Մահալը հայտնի տեսարժան վայրերի ցանկից: Ներկայումս Հնդկաստանում իշխող Բհարատիյա Ջանատա կուսակցությունը ազգայնական ուղղվածության է և կարևոր է համարում հինդուիզմի մշակույթի պահպանումն ու ամրապնդումը: Այդուհանդերձ, Թաջ Մահալը Հնդկաստանի ամենահայտնի պատմական կառույցն է: Այն կառուցվել է 17-րդ դարում է մահմեդական կառավարիչ Շահ Ջահանի հրամանով, նրա մահացած կնոջ՝ Մումթազի պատվին:

̰
Վանաձորի զարգացման հայեցակարգը ներկայացրել են վարչապետին

10:49 17.10.2017

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր այցելել է Վանաձոր: Լոռու մարզպետարանում տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում ներկայացվել է Վանաձորի ընդհանուր զարգացման հայեցակարգը, որը քաղաքի իշխանությունների հետ համագործակցությամբ մշակել են Պալերմոյում և Մոսկվայում գործունեություն ծավալող փորձառու մասնագետները:

̰
Իրաքի բանակը քրդերից գրավել է եզդիաբնակ շրջանները

10:42 17.10.2017

Իրաքի կառավարական ուժերն այսօր առավոտյան վերահսկողություն են հաստատել Իրաքի հյուսիսում գտնվող Սինջարի տարածաշրջանի եզդիական բնակավայրերում։ Մինչ այդ Սինջարի բնակավայրերը Իրաքյան Քրդստանի զինված ուժերի վերահսկողության տակ էին։

Քրդական Փեշմերգան (բանակը) զիջել է տարածքներն ու նահանջել, քանի որ Իրաքի բանակի ուժերը լիակատար առավելություն են ունեցել նրանց նկատմամբ։ Քրդական աղբյուրների համաձայն՝ Իրաքի բանակին աջակցել են ոստիկանությունն ու Հաշդ ալ-Շաբի զինված խմբավորումները, որոնք իրանամետ քաղաքականություն ունեն։ Իրաքի զինված ուժերի հարձակման ժամանակ նրանց աջակցել են նաև իրանցի զինվորական հրահանգիչները։

Սինջարի լեռնային հատվածում բնակվում են հիմնականում եզդիները։ Հայաստանի եզդիների ներկայացուցիչները օրեր առաջ հայտարարել էին, որ Սինջարի եզդիները կողմ են ինքնավարության, սակայն ոչ թե Քրդստանի կազմում, այլ հենց Իրաքի կենտրոնական իշխանությունների ենթակայության տակ։

Հիշեցնենք, որ նախօրեին Իրաքի բանակը գրավել է նաև Քիրքուկը, որն ի սկզբանե չի մտել Հյուսիսային Իրաքի Քրդական ինքնավարության մեջ։ Անկախության հանրաքվեի շրջանակներում Քրդստանի իշխանություններն իրենց տարածքի մեջ էին ներառել նաև նավթով հարուստ այս շրջանը։ Սակայն մեկօրյա գրոհից հետո Իրաքի կառավարական ուժերը կարողացել են գրավել և Քիրքուկ քաղաքը, և դրան կից նավթարդյունաբերական շրջաններն ու օդանավակայանը։

̰
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել հասնել ԼՂՀ հիմնահարցի խաղաղ կարգավորմանը

10:25 17.10.2017

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ողջունել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հանդիպումը և կոչ արել նրանց հասնել իրավիճակի խաղաղ կարգավորմանը:

̰
Ուժեղ քամու հետևանքները

10:15 17.10.2017

Նախօրեի երեկոյան և գիշերվա ընթացքում ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի «911» ծառայությունում գրանցված ուժգին քամու հասցրած վնասներն են.

Մ-4 ավտոճանապարհի Իջևան-Դիլիջան հատվածի 15-րդ կմ-ում ծառ է ընկել, ինչից ավտոճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի: Հրշեջ-փրկարարները մասնատել են ծառը և հեռացրել ճանապարհի երթևեկելի հատվածից:

̰
Պուտինն իր նախագահ դառնալու-չդառնալու մասին հայտարարություն կանի դեկտեմբերին. ԶԼՄ

09:53 17.10.2017

Ռուսական աղբյուրները, հղում անելով Պուտինի մերձավոր շրջապատին, գրել են, որ նախագահական ընտրություններին մասնակցելու մասին ՌԴ ներկայիս ղեկավարը կհայտարարի նոյեմբերի վերջին կամ դեկտեմբերի սկզբին: Նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն առայժմ հրաժարվում է պատասխանել հարցին, թե արդյոք Պուտինը մտադիր է առաջադրել իր թեկնածությունը չորրորդ անգամ: Նա լրագրողներին ասել է, որ ՌԴ նախագահը մասնակցելու է 2018 թվականին կայանալիք միջազգային տնտեսական գագաթնաժողովի աշխատանքներին: Լրագրողները փորձել են հստակեցնել, արդյո՞ք խոսքը գործող նախագահ Վլադիմիր Պուտինի մասին է: Այդ հարցին, սակայն, Պեսկովը չի պատասխանել՝ բավարարվելով միայն արձանագրումով, թե ֆորումին մասնակցելու է Ռուսաստանի Դաշնության նախագահը: Հաջորդ նախագահական ընտրությունները Ռուսաստանում տեղի են ունենալու 2018 թ մարտի 18-ին:

̰
Լրագրողը մահացել է ավտոմեքենայի պայթյունից

09:39 17.10.2017

Մալթայում ավտոմեքենայի պայթյունի հետևանքով լրագրող է մահացել: Դաֆնա Կարունա Գալիցիան հայտնի էր Պանամայի գործով իր լրագրողական հետաքննություններով: Times of Malta-ն հաղորդում է, որ պայթյունը տեղի է ունեցել այսօր Բիդնիայում: Պայթյունն այնքան հզոր է եղել, որ ավտոմեքենան մասերի է բաժանվել: Ավելի վաղ Գալիցիան դիմել էր տեղական ոստիկանությանը՝ հայտնելով, որ իրեն սպառնում են: Նա գրել է նաև օֆշորային սկանդալում Ադրբեջանի նախագահի դստեր՝ Լեյլա Ալիեւայի դերի մասին, որի մեջ ներգրավված է եղել Մալթայի վարչապետ Ջոզեֆ Մուսկաթը:

̰
Կորել է նախրապանը

08:25 17.10.2017

Հոկտեմբերի 16-ին 22:35-ին ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ 1987 թ. ծնված Ս.Պ.-ը առավոտյան նախիրը տարել է Զովունի գյուղին հարակից արոտավայր և չի վերադարձել, նրա մասին որևէ տեղեկություն չկա. որոնողական աշխատանքներին աջակցելու համար անհրաժեշտ է օգնություն:

̰
Օտարի հետ չեն ծերանում. Հասմիկ Պապյանն ամուսնալուծվել է

21:30 16.10.2017

Օպերային հայտնի երգչուհի Հասմիկ Պապյանն ամուսնալուծվել է:

̰
Էյֆելյան աշտարակը կմարի լույսերը՝ ի հիշատակ Սոմալիի ահաբեկչության զոհերի

21:19 16.10.2017

Փարիզի Էյֆելյան աշտարակի լույսերն այս գիշեր կմարվեն՝ ի հիշատակ Սոմալիում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի, հայտնել է Ֆրանսիայի մայրաքաղաքի քաղաքապետ Անն Իդալգոն։

̰
Լարսի ավտոճանապարհը փակ է

21:09 16.10.2017

Մցխեթա-Ստապանծմինդա-Լարս ավտոճանապարհի որոշ հատվածներում երթևեկությունը տրանսպորտի բոլոր տեսակների համար ժամանակավորապես փակ է: Այս մասին հայտնում է Վրաստանի տրանսպորտի և կապի նախարարության ավտոճանապարհների բաժինը: «Ներկայումս փակ է ավտոճանապարհի 71-106-րդ կմ-անոց հատվածը: Սահմանափակումների պատճառը ձյան առատ տեղումներն են»,- ասվում է հաղորդագրության մեջ: Ներկայումս Վրաստանի ճանապարհային ծառայությունները ձնամաքրման աշխատանքներ են իրականացնում: 

̰
Թուրքիայի կառավարությունը երկարաձգել է արտակարգ դրության ռեժիմը

21:00 16.10.2017

Թուրքական իշխանությունները որոշում են կայացրել երկարաձգել երկրում սահմանված արտակարգ դրության ռեժիմը ևս երեք ամսով:

̰
Պայթյուն Ստամբուլում, կան վիրավորներ

20:51 16.10.2017

Ստամբուլի Իքիթելլի շրջանում պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով, ըստ նախնական տվյալների, կա 4 վիրավոր:

̰
Ուր կարող են հասնել Հյուսիսային Կորեայի հրթիռները

20:42 16.10.2017

Հայաստանը բավական հեռու է Հյուսիսային Կորեայից, նույնիսկ չի սպառնում նրա անվտանգությանը, բայց տեսականորեն կարո՞ղ են հյուսիսկորական հրթիռները հասնել Հայաստանին:

1. Հյուսիսային Կորեան ունի կարճ հեռահարության բազմաթիվ բալիստիկ հրթիռներ: Ներկա ղեկավար Կիմ Չեն Ինի օրոք դրանք փորձարկվել են մոտ 50 անգամ: Արձակումների արդյունքում պարզ է դարձել, որ դրանք մարտունակ են և կարող են խոցել իրենց թիրախները: Այս դասի ամենահեռահար հրթիռը կարող է թռչել մինչև 1000 կմ: Այս պարագայում դրա թիրախում կարող են հայտնվել Հյուսիսային Կորեայի հակառակորդները՝ Հարավային Կորեան (ամբողջ տարածքը) և Ճապոնիան (մի մասը, այդ թվում՝ երկրորդ խոշորագույն քաղաքը՝ Օսական):

2. Հյուսիսային Կորեայի միջին հեռահարության հրթիռներն ունեն մինչև 2000 կիլոմետր թռիչքի հեռավորություն: Սրանք նույնպես հուսալի են, քանի որ ներկա առաջնորդի օրոք կատարված 9 արձակումներից 7-ը հասել են իրենց թիրախներին: Այս հեռահարության հրթիռը կարող է հասնել Ճապոնիայի ցանկացած կետ, այդ թվում և մայրաքաղաք Տոկիո:

3. «Միջանկյալ» հեռահարությամբ հյուսիսկորեական հրթիռները կարող են թիրախները խոցել մինչև 4500 կմ հեռավորության վրա: Այս շառավղով տարածքի մեջ մտնում է ամբողջ Արևելյան Ասիան: Կիմ Չեն Ինի օրոք այս դասի հրթիռների 14 փորձարկումներից միայն 3-ն է հաջող եղել: Բայց այդ երեքից երկուսը եղել են ամենաթարմ 3 փորձարկումների ընթացքում: Այս դասին են պատկանում նաև հայտնի Hwasong-12 հրթիռները: Հայաստանն այս հրթիռների հեռահարության գոտուց դուրս է:

4. Հյուսիսային Կորեան փորձարկել է նաև Hwasong-14 տիպի միջմայրցամաքային հրթիռներ: Այս հրթիռներից առաջինի փորձարկումը արձանագրել է 8500 կմ հեռահարություն, բայց մասնագետները կարծում են, որ այն մինչև 10.000 կմ հեռավորությամբ թիրախներ կարող է խոցել: Հայաստանը, ինչպես և ամբողջ Ասիան ու Արևելյան Եվրոպան ընկնում են այս հրթիռի խոցման շառավղում: Սրա խոցման տիրույթում են նաև ԱՄՆ տարածքի գրեթե կեսը, Երկրագնդի պտտվելու արդյունքում սրա խոցման տիրույթում են հայտնվում նաև Նյու Յորքն ու Վաշինգտոնը:

5. Հյուսիսային Կորեան ունի նաև տիեզերական հրթիռներ, որոնք նախատեսված են արհեստական արբանյակների համար: Ստուգված չէ, թե արդյոք կարող են այս հրթիռները ծանր մարտագլխիկներ կրել: Բայց դրանց հեռահարությունը գնահատվում է մինչև 15 հազար կմ: Սրանց խոցման տիրույթից դուրս են ընկնում միայն Արգենտինան, Բրազիլիայի և Հարավային Ամերիկայի պետությունների որոշ հատվածներ:

Եթե մտադիր եք տեղափոխվել անվտանգ տարածքներ, ապա միանգամից մեկնեք արգենտինական Մար դել Պլատա քաղաք. Այն աշխարհի ամենահեռվոր կետն է հյուսիսկորեական հրթիռների համար:

̰
BACK_TO_TOP