20:34 17.10.2017
ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանի հեղինակած «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ օրենքի նախագիծ
20:13 17.10.2017
Այսօր հանրահայտ ռեփեր, դերասան և պրոդյուսեր Էմինեմը դարձավ 47 տարեկան: Իր կարիերայի ընթացքում նա ստացել է 15 Գրեմմի, Օսկար և շատ ու շատ այլ մրցանակներ: Սակայն այս ամենը Մարշալ Մաթերսին հեշտությամբ չի տրվել: Երբ նա կարիերան սկսեց որպես ռեփ երաժիշտ, երաժշտական այդ ուղղությունն ընկալվում էր որպես սևամորթների արվեստ և ռեփ կարդացող սպիտակամորթները ծաղրի և մեծ քննադատության էին ենթարկվում: Բայց Էմինեմը առաջինն էր, որ կարողացավ վաստակել այդ հարգանքը և ստեղծագործել իրեն հոգեհարազատ ժանրով:
19:54 17.10.2017
Մոսկվայում ձերբակալել են Հայաստանի 29-ամյա քաղաքացու, որին կասկածում են մի քանի մարդու սպանության մեջ:
19:39 17.10.2017
Բաց դասախոսության ժամանակ ԱՅԲ դպրոցում Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին հարցրել են՝ արդյո՞ք աշխատանքը չի խանգարում ընտանեկան հանգստությանը,երբ,օրինակ, կանանց տոնին պարգևատրում է ՊՆ բոլոր կանանց, իսկ իր կնոջ համար ժամանակ չի մնում:
19:10 17.10.2017
Կինոքննադատների հայտնի պարբերական metacritic.com-ը հրապարակել է 2017-ի լավագույն 5 սերիալները, որոնք, հնարավոր է, շատերի աչքից վրիպել են: Այս ցուցակը կազմվել է կինոքննադատների ընդհանուր կարծիքների հիման վրա:
18:53 17.10.2017
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հյուրընկալվել է ԱՅԲ դպրոցում բաց դասախոսություն վարելու համար: Հարցին՝ ի՞նչը կցանկանար փոխել արաջին հերիթին, Սարգսյանը պատասխանել է՝ ինձ: Պաշտպանության նախարարը իր՝ ղեկավար դառնալու փորձից է խոսել և ասել, որ կարևորը պաշտոն ունենալը չէ, այլ աշխատանքը սիրով կատարելը: Վիգեն Սարգսյանից լրագրողները հետաքրքրվել են՝ որն է հաջողության հասնելու նրա բանաձևը և կպատկերացներ արդյոք նա տարիներ առաջ, որ պաշտպանության նախարար է դառնալու:
18:32 17.10.2017
ABBYY, iiko, Findo, Plazius և այլ ՏՏ ոլորտի ընկերությունների հիմնադիր և նախագահ Դավիթ Յանը վարպետության դաս է անցկացրել ԱՅԲ կրթահամալիրում՝ «Հաջողության ջանապարհին հանդիպող մարտահրավերները»: Վարպետության դասընթացն անցկացվում է «Հաջողության բանաձ» նախագծի շրջանակում: Վարպետության դասընթաց վարողները կիսվում են իրենց փորձով, խորհուրդներ տալիս, պատասխանում հարցերի:
Ծրագրի նպատակն է հաջողության տարբեր պատմությունների միջոցով երիտասարդներին հավատ ներշնչել սեփական ուժերի, կարողությունների նկատմամբ, օգնել խորհուրդներով և ուղղորդել իրական պատմությունների օրինակով:
18:23 17.10.2017
Եվրամիության հետ Հայաստանի նոր համաձայնագրի ստորագրումից չի բխում, որ Մեծամորի ատոմակայանը փակվելու է: Ատոմակայանի հնարավոր փակման հարցն արդեն հասցրել է շահարկվել հայկական մեդիադաշտում: Այս և այլ խնդիրներին հայ փորձագետներն անդրադարձան համաձայնագրի էությունը ներկայացնելիս:
— Ոչ մի ժամկետ ֆիքսված չէ ատոմակայանի հետ կապված: Ատոմակայանի հետ կապված ասվում է՝ ատոմակայանը պետք է փակվի: Ես կարող եմ ավելին ասել՝ առանց բացառության, աշխարհի բոլոր ատոմակայանները ի վերջո պետք է փակվեն: Բայց ոչ մի ժամկետ չի նշված, ուրեմն աշխատում է մեր ատոմակայանը, շատ լավ, շատ նորմալ, — կարծում է Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը:
Սրանով եվրոպական միությունը իր վրա է վերցնում ատոմակայանի փակման դեպքում պրոցեսի անվտանգությունն ապահովելու ֆինանսավորումը: Եվ սա մեկն է այն բազմաթիվ խնդիրներից, որոնք տեսական մարմնավորում են ստացել համաձայնագրում:
— Կարևորագույնը վիզաների հեշտացման խնդիրն է: Մեր մարդիկ կկարողանան առանց խոչընդոտի մեկնել Եվրոպա, վերադառնալ, ու ոչ մի անօրինական քայլերի չգնան, չփախչեն, չկորցնեն իրենց ինքնությունը, — նշում է Ստեփան Գրիգորյանը:
Համաձայնագիրը, ըստ փորձագետների, հիմք է, սկզբունքների հավաքածու է, որոնց հիման վրա պետք է իրականացվեն ոլորտային, այսպես ասած, նեղ մասնագիտական քննարկումներ ու բանակցություններ: Եվ եթե բուն համաձայնագրի մշակմանը հասարակությունը որևէ կերպ չէր մասնակցում, ապա այս ոլորտային քննարկումներին քաղաքացիների ձայնը նույնպես կարող է հաշվի առնվել:
— Մեր հասարակության հասարակ անդամներից հարցնենք, թե ինչ խնդիրներ են իրենց հուզում: Իհարկե ձեզ կասեն՝ արդարություն, կոռուպցիա, գողություն, մարդու իրավունք: Այսինքն այդ բոլոր հարցերը, որ մենք կփորձենք գտնել, արտացոլված են այստեղ, — կարծում է ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Հովհաննես Իգիթյանը:
Համաձայնագրում թեև ավելի քիչ, բայց անդրադարձ է կատարվում նաև տնտեսական համագործակցության հարցերին: Այստեղ հոդվածները ձևակերպված են այնպես, որ չհակասեն Հայաստանի եվրասիական պարտավորություններին:
— Համաձայնագիրը ներառում է մի շարք կարևոր կետեր, որոնք բացառում են, որ այս համաձայնագրի իրականացումը որևէ հակասությունների մեջ մտնի Հայաստանի պարտավորությունների կատարման հետ: Այսինքն, այն պարտավորությունը, որ Հայաստանը ունի Եվրասիական միության առջև, դրանք ամեն դեպքում առաջնային են մնում, — նշում է Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը:
Սակայն Հայաստանի կողմից այս համաձայնագրով պարտավորությունները չկատարելու դեպքում եվրոպական կողմն էլ կարող է չեղարկել Հայաստանին տրվելիք որոշ արտոնություններ: Նույն ոճով Եվրամիությունը պայմանավորվել է Ուկրաինայի ու Վրաստանի հետ բանակցություններում: Հետևաբար, եթե բարեփոխումները ձևական լինեն, Եվրամիությունը կհրաժարվի համաձայնագրի որոշ դրույթների կատարումից:
— Այդ բոլոր բարեփոխումները անհրաժեշտ են Հայաստանին: Եվ նրանք նայում են կողքից և մտածում են՝ եթե ձեզ պետք չէ այս ինստիտուցիոնալ բարեփոխումների իրականացումը թե՛ կոռուպցիայի, թե՛ դատական իշխանությունների հետ կապված, ինչու՞ մենք պետք է այդ խաղը խաղանք, — նշում է Հովհաննես Իգիթյանը:
Փորձագետների կարծիքով՝ պատահական չէր ո՛չ համաձայնագրի տեքստի հրապարակումը, ո՛չ էլ հրապարակման համար ընտրված ժամանակը: Դա հնարավորություն է տալիս խուսափել համաձայնագրի դրույթների ու Հայաստանի վերցրած պարտավորությունների վերաբերյալ խորհրդավոր քննարկումներից ու շահարկումներից:
— Հրապարակում ես ու դրանով ցույց ես տալիս այլ խաղացողներին, որ ահա՛ փատաթուղթը, եթե ունեք ասելիք, ասեք այսօ՛ր: Եթե օրինակ Ռուսաստանը ունի դիտողություններ, թող բաց ասի, այստեղ խնդիր չկա, — կարծում է Ստեփան Գրիգորյանը:
Համաձայնագրի ստորագրումը նախատեսված է նոյեմբերի 24-ին: Դրանից հետո սկսվելու է Եվրամիության երկրներում ու Հայաստանում դրա վավերացման գործընթացը: Բայց համաձայնագրի դրույթների իրականացումը կարող է սկսվել անմիջապես փաստաթղթի կնքումից հետո:
17:52 17.10.2017
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը ողջունել է Սիրիայում խաղաղարար գործողություններ իրականացնելու քննարկումներին մասնակցելու Հայաստանի պատրաստակամությունը:
17:34 17.10.2017
Ազգային Ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը այսօր դրական եզրակացությամբ առաջիկա նիստերի օրակարգ է նախատեսում ընդգրկել երկրորդ ընթերցման ներկայացրած «Բնակարանային հիփոթեքային կրեդիտավորման մասին» օրենքի նախագիծը
17:30 17.10.2017
ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հոկտեմբերի 18-19-ը կայցելի Բրյուսել՝ մասնակցելու Եվրոպայի հայկական 4-րդ համաժողովին։
17:08 17.10.2017
Այսօր տեղի է ունեցել «էլեկտրոնային կառավարման համակարգերի մշակում արդարադատության ոլորտում» թեմայով քննարկում: Ներկայացվել են արդարադատության ոլորտում Եվրոպական միության աջակցությամբ ներդրված և հաջողությամբ գործարկվող բոլոր էլեկտրոնային կառավարման ծրագրերը, որոնց նպատակը թափանցիկ աշխատանքի ապահովումը, կոռուպցիոն ռիսկերի նվազեցումն ու արդյունավետության բարձրացումն է:
17:04 17.10.2017
Վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ՝ Նարեկ Ադոնցն ազատվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի օգնականի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։
16:36 17.10.2017
Հարձակման հետևանքով 1 մարդ է զոհվել‚ ևս 2-ը տուժել են: Տուժածները հոսպիտալացվել են: Հարձակում գործած անձը փախուստի է դիմել:
16:19 17.10.2017
Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն խիստ է արձագանքել նախկին վարչապետ Բյուլենթ Էջևիթի հասցեին Էրդողանի քննադատություններին։
Թուրքական Sozcu պարբերականի փոխանցմամբ՝ Քեմալ Քըլըչդարօղլուն հայտարարել է, որ լրիվ անտեղի են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի քննադատություններն ուղղված նախկին վարչապետ Բյուլենթ Էջևիթին։
«Էրդողան, դու սկզբում բերանդ, լվա, նոր Էջևթի մասին բան ասա։ Մարդ պիտի մի քիչ բարոյականություն ունենա։ Էջևիթն ի՞նչ էր արել։ Գրպանն էր լցրե՞լ, թե՞ պետությունն էր թալանել»,– ասել է Քեմալ Քըլըչդարօղլուն։
16:07 17.10.2017
ՊԲ 2017թ. պատրաստության պլանի համաձայն՝ Արցախի Հանրապետության զինված ուժերի վարչության ու կենտրոնական ենթակայության զորամասերի ներգրավմամբ, այսօր մեկնարկել են հրամանատարաշտաբային զորավարժություններ
15:48 17.10.2017
Հոկտեմբերի 5-19-ն ընկած ժամանակահատվածում Ճանապարհային ոստիկանության Երևանի հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 140 տրանսպորտային միջոց:
15:45 17.10.2017
Վրաց-ռուսական սահման տանող ճանապարհի սահմանափակումները վերացվել են:Ավտոմոբիլային տրանսպորտը կարող է ազատ տեղաշարժվել Վրաստանը Ռուսաստանին կապող Ռազմավիրական ճանապարհով:Այդ ամսին ասված է Վրաստանի Ավտոմոբիլային ճանապարհների ու ենթակառուցվածքների նախարարության տարածած հայտարարության մեջ: Նախօրեին,եղանակի վատթարացման հետևանքով, Մցխեթա-Մթիանեթի-Լարս ավտոմայրուղու 71-106 կիլոմետրի հատվածում արգելվել էր կցորդիչով և կիսակցորդիչով ավտոմեքենաների երթևեկությունը:Ճանապարհների մաքրման աշխատանքներից հետո տրանսպորտի երթևեկությունը վերականգնվել է:Այս պահի դրությամբ արգելված է ավտոմեքնաների կանգառը Դարիալի կիրճի 134-135-րդ կիլոմետրերին:
15:40 17.10.2017
Անվտանգության բարձիկների հետ ունեցած խնդիրների պատճառով՝ ավելի քան միլիոն «Mercedes-Benz» ավտոմեքենա հետ կկանչվի ողջ աշխարհում: Այս մասին հաղորդել է «ТАСС» լրատվական գործակալությունը՝ հղում տալով «Reuters»-ին:
Ավելի վաղ «Sky News»-ն էր հաղորդել Մեծ Բրիտանիայից 400 000 ավտոմեքենա հետ կանչելու մասին : Եվս 495 000-ը հետ կկանչվեն ԱՄՆ-ից, 76 000-ը՝ Կանադայից և մի քանի հազարը՝ Գերմանիայից: Հետ կանչվող ավտոմեքենաները ամենատարբեր դասերից են՝ A, B, C, E, ինչպես նաև CLA, GLA և GLC դասերի 2012-2018 մոդելային շարքերից:
Որպես հետ կանչելու հիմնավորում նշվում է, որ անվտանգության բարձիկները կարող են սխալմամբ բացվել ավտոմեքենայում:
15:31 17.10.2017
Ամերիկյան Ատլանտա քաղաքում 24-ամյա բազմազավակ մորը մեղադրել են 2 մանկահասակ որդիների սպանության մեջ: Այս մասին հայտնել է The Atlanta Journal-Constitution:
Հետաքննության վարկածով՝ մայրը իր 1 և 2 տարեկան որդիներին մտցրել է էլեկտրական վառարանը:
Ոստիկանների պատմածի համաձայն՝ կինը զանգահարել է ամուսնուն և վիդեոչատով ցուցադրել երեխաների մահացած մարմինները: Տղամարդը հենց նույն պահին ոստիկանություն է կանչել: Պարզվելել է,որ ամուսինների մյուս որդուն՝ 3-ամյա Ջամիլին ոչինչ չի պատահել‚ իսկ ավագ աղջիկը, ով 6 տարեկան է,հարազատների մոտ է եղել:
Բազմազավակ մայրը հոգեկան խանգարմամբ էր տառապում‚ սակայն բժիշկներին չի դիմել: Հիվանդությունը սրվել էր նրա հոր մահից և երեխաների ծնունդից հետո: Շուրջ 1 ամիս առաջ կինը աշխատանքից հեռացել էր‚ քանի որ չէր կարողանում երեխաների համար դայակ գտնել:
Բազմազավակ մոր ընկերուհու պնդմամբ՝ հիմնականում հենց մայրն է խնամել երեխաներին՝ նրանց հորից անհրաժեշտ օգնություն չստանալով:
Կինը պնդում է‚ որ իր 3 տղաներին թողել է իր ծանոթների մոտ և հետո նրանցից 2-ին մահացած հայտնաբերել, սակայն ոստիկանությունը դրան չի հավատում: