19:27 10.11.2017
ԵՊՀ ուսխորհրդի նախագահության 10.11.17թ. տեղի ունեցած ընդլայնված նիստում ձայների մեծամասնությամբ ընդունվեց «Զինվորական ծառայության և զինծառայողների կարգավիճակի մասինե օրենքի նախագծի և վերջին օրերի ուսանողական ցույցերի մասին հայտարարություն:
19:18 10.11.2017
Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ քննարկվել է Գյումրիի Կումայրի պատմական կենտրոնի զարգացման ծրագրի ընթացքը:
18:49 10.11.2017
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը աշխատանքային քննարկում կանցկացնի «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի կողմից խմելու ջրի սակագնի առաջարկվող փոփոխության առնչությամբ:
18:40 10.11.2017
Հայաստանի Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի այսօրվա նիստը հետաձգվեց պատգամավորների բացակայության պատճառով։
18:23 10.11.2017
Ուսանողները մտադիր էին մասնակցել քննարկմանը, սակայն նրանց համառ հեռախոսազանգերին ոչ ոք չպատասխանեց:
18:05 10.11.2017
Հաշվի առնելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծի վերաբերյալ հասարակական լայն շերտերի վերաբերմունքը, ինչպես նաև վերջիններիս սատարումը մեր շարժմանը, Հանուն գիտության զարգացման նախաձեռնությունն առաջարկում է հետևյալը:
17:10 10.11.2017
Ռուսական սկանադալային Լենինգրադ խմբի նոր Вояж վերնագրով երգը մեկ օրվա ընթացքում 2 միլիոնից ավելի դիտում է հավաքել: Տեսահոլովակում ըստ սյուժեի գլխավորչ հերոսը, որին մարմնավորւոմ է Ալեքսանդր Պալը, բանկեր է թալանում, այնուհետև աղջիկների հետ ուրախանում է, երեկությների է գնում և սպասում է թե երբ են իրավապաշտպանները գալու իր հետևից: Տեսահոլովակի ռեժիսորը Իլյա Նայշուլլերն է, որը նաև […]
17:03 10.11.2017
Հայաստանի բնության պետական թանգարանում այսօր բացվել է թանգարանի 65-ամյակին նվիրված «Հայոց աշխարհի յուրատիպ մեկնաբանում» խորագրով ցուցահանդես: Այն կտևի 10 օրը, որի ժամանակ կներկայացվեն գեղանկարիչ Հրանտ Թադևոսյանի 26 նկարները: Ցուցահանդեսին ներկայացված նկարները Թադևոսյանի բնապատկերների մի փոքր մասն են ընդամենը: Գեղանկարիչը նպատակ ունի իր նկարների միջոցով ծանոթացնել հանրությանը Հայաստանի գեղեցիկ բնապատկերին և այդկերպ նաև բարձր տրամադրություն հաղորդել: […]
16:47 10.11.2017
Մահվանից առաջ հայտնի երգիծաբան Միխայիլ Զադորնովն իր կտակում մի քանի ցանկություն է թվարկել: Life-ի փոխանցմամբ՝ նա խնդրել է նյութապես ապահովել Ռիգայում գործող Նիկոլայ Զադորնովի անվան ռուսալեզու գրադարանը և թույլ չտալ, որ այն փակվի: Զադորնովի հաջորդ ցանկությունն է եղել թաղվել իր հոր հետ նույն գերեզմանում: Բացի այդ, կտակում նա նշել է, որ իր մարմինը տեղափոխեն վերգետնյա […]
16:37 10.11.2017
32-ամյա ծննդկանի մահվան դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել ավագ մանկաբարձ-գինեկոլոգին՝ մասնագիտական պարտականությունների կատարման նկատմամբ անփույթ և անբարեխիղճ վերաբերմունք դրսևորելու համար:
16:25 10.11.2017
Թուրքական կառավարությունը պատրաստում է իր առաջին տիեզերագնացին, որի տիեզերք թռիչքի ժամկետներն առայժմ անհայտ են։ Տիեզերագնացի պատրաստման համար Թուրքիան կապվել է նման դասընթացներ անցկացնող երկրների հետ։
«Ճապոնիայում տիեզերագնացի պատրաստումը կարժենա 25 միլիոն դոլար։ Նրանք տիեզերագնացներին պատրաստում են զրոյից», — նշել է Թուրքիայի գիտության, արդյունաբերության և տեխնոլոգիայի նախարար Ֆարուք Օզլուն։
Նախարարի խոսքով՝ իրենք գնահատելու են նաև Ռուսաստանում և ԱՄՆ-ում տիեզերագնացներ պատրաստելու տարբերակները։
Թուրքիան նախատեսում է առաջիկայում հիմնել նաև սեփական տիեզերական գործակալություն (ինչպես ամերիկյան NASA-ն), դրա ստեղծման մասին օրենքը ներկայացվել է երկրի կառավարություն։
Թուրքիան արդեն իսկ ունի սեփական «տիեզերական ծրագիրը»։ Առաջիկայում երկիրը մտադիր է ուղեծիր դուրս բերել երկու արհեստական արբանյակ, որոնք աշխատելու են արբանյակային կապի ապահովման ուղղությամբ։ Այս արբանյակների դուրսբերման համար Թուրքիան որպես կապալառու է ընտրել եվրոպական Airbus ընկերությանը, իսկ որպես ենթակապալառու հանդես է գալիս հայտնի SpaceX ընկերությունը։
16:20 10.11.2017
Հայաստանի գյուղնախարարության սննդի անվտանգության պետական ծառայությունը Ռուսաստանի գործընկերներին հարցում է ուղարկել՝ ճշտելու համար Ռուսաստանում հայկական լոլիկի 21 տոննա խմբաքանակի առգրավման և ոչնչացման մասին տեղեկությունները։
Լուրն այսօր հաղորդել են ռուսական լրատվամիջոցները՝ պնդելով, որ նմուշառման արդյունքում լոլիկի մեջ վտանգավոր վնասատու հարավամերիկյան ցեց է հայտնաբերվել։ Արդյունքում լոլիկի ամբողջ խմբաքանակը առգրավվել է։
«Պարզաբանում ենք խնդրել, թե ինչ տնտեսվարող է և ինչ խմբաքանակի մասին է խոսքը, որովհետև խախտման կամ հետվերադարձի մասին մեզ պաշտոնապես տեղեկություն չի եկել։ Տեղեկությունը եղել է լրատվամիջոցներում, և մենք պետք է պարզենք՝ որ տնտեսվարողի մասին է խոսքը, երբ է արտահանել, ինչ է արտահանել, որտեղից է արտահանել։ Մենք [նամակը] գրել ենք, որ մեզ գրությամբ պարզաբանեն», — Շանթնյուզի հետ զրույցում նշեց ՍԱՊԾ մամուլի խոսնակ Նվարդ Առաքելյանը։
Սրան զուգահեռ այսօր թուրքական մամուլը տեղեկություններ է տարածել, թե Ռուսաստանը հանել է թուրքական լոլիկի ներկրման արգելքը, և այսօր լոլիկի առաջին խմբաքանակը Թուրքիայից արտահանվել է Ռուսաստան։
16:01 10.11.2017
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն չի աջակցել ՌԴ-ի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու խորհրդարանի առաջարկին:Այդ մասին հայտարարել է Ռադայի պատգամավոր,<Պյոտր Պորոշենկոյի խմբակցության> անդամ Իվան Վիննիկը:ՌԴ-ի հետ դիվանագիտական հարաբերությունների խզման առաջարկը տեղ է գտել <Դոնբասի ինտեգրման մասին> օրենքի նախագծի նոր տարբերակում: 3 ամսվա ընթացքում ՌԴ-ի հետ հարաբերությունները խզելու առաջարկն արձանագրվել էր օրենքի նախագծում <Ուկրոպ> քաղաքական ուժի կողմից:
Ավելի վաղ,ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ,ՌԴ-ի հետ դիվանագիտական հարաբերությունների խզումը համարել էր ինքնիշխան Ուկրաինայի գործը`նշելով ,որ այն կարող է վնաս պատճառել երկու երկրների քաղաքացիներին:
15:49 10.11.2017
ՀՀ վարչապետի՝ նոյեմբերի 9-ի որոշմամբ աշխատանքից ազատվել է ՀՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Սուսաննա Տոնոյանը: Վերջինս էլ այսօր իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ ֆիզարձակուրդում գտնվելու ժամանակ իր զբաղեցրած պաշտոնի համար հայտարարվել է մրցույթ և եղել է հաղթող անձ: SHANTNEWS լրատվականը փորձեց պարզել, թե ի՞նչ հիմքով է ազատվել Տոնոյանը պաշտոնից, եթե գտնվել է […]
15:33 10.11.2017
Փաստաբան Աննա Մարալյանի ջանքերի շնորհիվ երեկ ուշ երեկոյան Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Վահան Շիրխանյանի գործով որոշում է կայացրել 39-րդ կանոնը կիրառելու մասին, որով պետությանը պարտավորեցրել է անհապաղ միջոցներ ձեռնարկել նրա առողջական վիճակը ճիշտ գնահատելու և անհրաժեշտ բուժումն ապահովելու համար, հայտնում է «Փաստինֆոն»: Այդ մասին տեղեկացրել է Վ. Շիրխանյանի փաստաբան Հայկ Ալումյանը՝ հավելելով, որ այդ գործընթացին […]
15:18 10.11.2017
Ադրբեջանն ու Ինտերպոլը Վրաստանի 5 քաղաքացիների նկատմամբ հետախուզում են հայտարարել Ադրբեջանի Խազարի շրջանի Բուզովնա գյուղում օգոստոսին կատարած ավազակային հարձակման մեղադրանքով:
Ավազակները ներխուժել էին տեղի բնակիչներից մեկի տուն:Կապել էին աղախնուն,գաղտնապահարանից/սեյֆից /առեվանգել էին 175 հազար մանաթ/մոտ 44 հազար դոլար/,11 հազար ԱՄն դոլար և 117 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ ոսկյա զարդեր:
Ի դեպ,կասկածյալներից 3-ն ունեն վրացական ազգանուններ:Երկուսը,ենթադրաբար, ադրբեջանցիներ են:Կրում են`Էմիլ Գաջիև ու Հուսեին Խամոև ազգանունները:
15:09 10.11.2017
Զինվորական կենտրոնական դատախազության (ԶԿԴ) 2017թ. 2-րդ կիսամյակի աշխատանքային ծրագրի շրջանակում ՀՀ ԶԿԴ պետական շահերի պաշտպանության բաժնի կողմից ուսումնասիրվել է ՀՀ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի կադրային համալրվածության և դրանում պետական շահերի պաշտպանության վիճակը: Արդյունքում պարզվել է, որ ՊՆ ռազմաբժշկական և ՊՆ համապատասխան զորամասի պաշտոնատար անձինք, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, չարաշահել են իրենց պաշտոնեական դիրքը և բժշկական բարձրագույն կրթություն, մասնագիտական գործունեության և շարունակական մասնագիտական զարգացման հավաստագիր չունեցող՝ նույն վարչության արտահաստիքային կոնսուլտանտ Տ․Թ-ին նույն զորամասում հատկացրել են համապատասխան աշխատասենյակ և ներգրավել զինվորական հոսպիտալ դիմած անձանց անմիջական բժշկական օգնություն տրամադրելու գործընթացում:
15:02 10.11.2017
4-րդ դարի սկզբում կառուցված եկեղեցին մեծ տպավորություն է թողել Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնի վրա: Այդ մասին նա ինքն է ասել Էջմիածնի մայր տաճարում շրջելուց հետո:
Սաթենիկ Հայրապետյան
14:53 10.11.2017
Չորրորդ օրն է,«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնությունը դասադուլ է անցկացնում՝ բողոքելով զինապարտության մասին օրենքի նախագծի դեմ:Երևանի պետական համալսարանի մի խումբ ուսանողներ այսօր առավոտից կրկին հավաքվել էին բուհի գլխավոր մուտքի մոտ: Նրանք նախորդ օրը վարչապետի, պաշտպանության նախարարի և կրթության ու գիտության նախարարի հետ հանդիպման արդյունքից գոհ չեն:Հանդիպումը արդյունավետ չեն համարում և մտադիր են շարունակել պայքարը:Ուսանողները վանկարկումներով և […]
14:40 10.11.2017
«Զվարթնոց» օդանավակայան-Երևան երթուղու վերջնակետը կլինի մետրոյի «Երիտասարդական» կայարանը, տեղեկացնում են տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից:
«Զվարթնոց» օդանավակայան-Երևան N201 ավտոբուսային երթուղին նոյեմբերի 11-ից կշահագործվի հաստատված չվացուցակի պահանջներին համապատասխան՝ առավոտյան ժամը 07.00-ից մինչև 22.00-ն՝ 30 րոպե միջակայքով, 22.30-ից մինչև 07.00-ն՝ 1 ժամյա պարբերականությամբ։
14:25 10.11.2017
Երիտասարդության համաշխարհային օրվա առիթով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհավորական ուղերձ է հղել:
Սիրելի՛ երիտասարդներ,
սրտանց շնորհավորում եմ Երիտասարդության համաշխարհային օրվա առթիվ: Այն, որ հենց երիտասարդությունն է ցանկացած հասարակության շարժիչ ուժը, անհերքելի փաստ է և ապացուցման կարիք, հաստա՛տ, չունի: Նոր գաղափարներն ու դրանք կյանքի կոչելու համարձակ լուծումները մշտապես եղել և մնում են երիտասարդության կենսակերպի և գործունեության բացառիկ առանձնահատկությունը: Ու նաև հենց ա՛յս առանձնահատկության շնորհիվ է, որ արագ զարգացող աշխարհում ավելի ու ավելի շատ է կարևորվում երիտասարդների ներգրավվածությունը պետությունների կայացման, զարգացման ու հզորացման գործում:
14:16 10.11.2017
26-ամյա թայվանցին ներկայացել է երիտասարդ աղջկա թաղմանը՝ չորեքթաթ ներողություն խնդրելով: Այս մասին “>հայտնել է Daily Mail-ը: 19-ամյա աղջիկը զոհվել էր վարորդի մասնակցությամբ տեղի ունեցած ավտովթարի հետևանքով. նա մեքենան վարել էր ոգելից խմիչքի ազդեցության տակ: Աղջկան հասցրել էին հիվանդանոց, սակայն նրա կյանքը փրկել չէր հաջողվել: Մահացած աղջկա փեսացուն մեղադրել էր վարորդին՝ նշելով, որ իրենք նշանադրված էին […]
14:07 10.11.2017
«Գազպրոմը» կանխատեսում է, որ ռուսական իշխանությունները իրեն կզրկեն խողովակատարով գազի արտահանման բացառիկ իրավունքից:
14:00 10.11.2017
Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են գազալցակայանների և գազաբալոնների շահագործման գործում առկա խնդիրների լուծման վերաբերյալ օրենսդրական մի շարք փոփոխություններ նախատեսող փաթեթն ու ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական զննում իրականացնելու կարգը: