12:06 18.10.2017
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հսկողությունից ազատագրված Ռաքքա քաղաքը նկարահանել են անօդաչու թռչող սարքից: Քաղաքի ազատագրման մասին հայտարարվեց հոկտեմբերի 17-ին: Այն երկար ժամանակ գտնվում էր խմբավորման հսկողության տակ և համարվում էր «Իսլամական պետության» կենտրոնը:
11:18 18.10.2017
Իրաքի զինված ուժերը վերահսկողություն են սահմանել Նինվե նահանգի նկատմամբ: Այս մասին հայտնել է Reuters գործակալությունը: Ըստ զինված ուժերի տարածած հայտարարության՝ քրդական փեշմերգա ուժերը հեռացել էին նահանգից նախքան Իրաքյան ուժերի ժամանելը: Քրդական փեշմերգայի զինյալները վերջին 3 տարիների ընթացքում Նինվեի նահանգն ազատագրել էին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից և վերահսկողություն էին սահմանել նահանգի նկատմամբ: Մինչ այդ քրդերը կորցրել […]
11:18 18.10.2017
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը կասեցրել է անհատ ձեռնարկատեր Գայանե Ալվանդյանի հացի արտադրությունը: Շիրակի մարզի Մարալիկ քաղաքում գործող արտադրամասը լավաշ և մատնաքաշ էր մատակարարում տեղի իրացման կետերին: Ծառայության իրականացրած վերահսկողության արդյունքում պարզվել էր, որ արտադրամասում խախտվում են սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջները. արտադրական, օժանդակ և կենցաղային շենքերը չեն պահվել մաքուր և նորոգ վիճակում, համապատասխան միջոցներ […]
11:13 18.10.2017
«Ինձ թաղեք իմ ծնողների կողքին…». Սա Լևոն Հայրապետյանի վերջին ցանկությունն էր: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է SHANTNEWS-ի մոսկովյան թղթակից Վահե Ավանեսյանը: Վահե Ավանեսյանի փոխանցմամբ՝ երեկ երեկոյան Հայրապետյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է: Նա այդ պահին գտնվել է Մորդովիայի համար 12 քրեակատարողական բանտում (исправительная колония): Լևոն Հայրապետյանը հեռախոսազանգով կապվել է իր մտերիմ ընկեր Գարիկ Պողոսյանի […]
11:12 18.10.2017
Որոշ մանրամասներ են հայտնի դարձել երեկ Ուկրաինայի Ուժգորոդ քաղաքում «Ապարան» կոշիկի գործարանի 54-ամյա տնօրեն Անդրանիկ Նիկողոսյանի սպանությունից: Depo.Закарпатье-ն գրում է, որ սպանությունը կատարվել է հոկտեմբերի 16-ին՝ իր աշխատասենյակում՝ ատրճանակից արձակված մի քանի կրակոցներից: Ձեռնարկատիրոջը սպանել է նրա երկարամյա բիզնես գործընկեր և ընկեր Վարդան Թովմասյանը: Իրավապահները նրան ձերբակալել են հանցագործության վայրում:Թե ինչն է եղել սարսափելի սպանության պատճառը, դեռևս […]
11:01 18.10.2017
Հայաստանի ԱԻՆ-ում, հոկտեմբերի 17-ին, ժամը 21:12-ին ահազանգ է ստացվել, որ Մյասնիկյան-Բաղրամյան ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտովթար՝ բեռնատարը շրջվել է առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մյասնիկյան-Բաղրամյան ավտոճանապարհի 2-րդ կմ-ին «ԶԻԼ» մակնիշի 12 ՕՕ 510 համարանիշի բեռնատարը (վարորդ 35-ամյա Գեղամ Խ.)` բեռնված գազի բալոններով […]
10:56 18.10.2017
Կառավարությունն առաջիկայում տարածքներ է նվիրաբերելու Սյունիքի մարզի Տեղ համայնքին: Գյուղապետարանին սեփականության իրավունքով կտրամադրվի 4.7 մլն դրամ արժողությամբ 421.2 քմ մակերեսով շենք`համայնքային զարգացման կենտրոն ստեղծելու նպատակով: Բացի այս, Տեղի գյուղապետարանի սեփականության իրավունքով կնվիրաբերվի նաեւ 7.1 մլն դրամ գնահատված արժեքով 158.3 քմ մակերեսով շենք: SHANTNEWS-ին հայտնի դարձավ, որ այդ շենքը գյուղապետարանը կվերածի նախադպրոցական ուսումնական հաստատության: Իսկ նվերի […]
10:49 18.10.2017
Մալթացի լրագրողուհու որդին մոր սպանության մեջ մեղադրել է Մալթայի իշխանություններին՝ երկիրն անվանելով «մաֆիայի պետություն»: Երեկ 53-ամյա լրագրողուհի Դաֆնե Կարուանա Գալիցիայի մեքենան պայթյունից պարզապես մասերի էր բաժանվել: Նա հայտնի էր իր սկանդալային հետաքննություններով, այդ թվում՝ օֆշորին վերաբերող իր «Պանամական դոսիեով», որի արդյունքում պարզել էր երկրի վարչապետ Ջոզեֆ Մուսկատի կապը օֆշորային ընկերությունների հետ: «Իմ մորը կանխամտածված սպանել […]
10:47 18.10.2017
Երկկողմ փոխըմբռնման հուշագրեր են ստորագրվել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի Հանրապետության քննչական կոմիտեների միջև։ ՀՀ քննչական կոմիտեի լրատվության վարչության փոխանցմամբ հուշագրերն ստորագրել են ՀՀ քննչական նախագահ Աղվան Հովսեփյանը, ՌԴ քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկին և Բելառուսի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Իվան Նոսկևիչը:
10:44 18.10.2017
Թուրքիայի Մերսին նահանգում ոստիկաններին տեղափոխող ավտոբուսի պայթեցման արդյունքում վիրավորվել է 18 մարդ, որոնցից 17-ը՝ ոստիկան։ Թուրքական մամուլը պնդում է, որ վիրավորների վիճակը կայուն է։
Ավտոբուսը պայթեցվել է հեռակառավարվող ինքնաշեն պայուցիկի միջոցով։ Թուրքական իշխանություններն առայժմ որևէ խմբավորման չեն մեղադրել պայթյունը կազմակերպելու մեջ։
10:35 18.10.2017
Ռուսաստանում զորային փորձարկումներ է անցնում «Իսկանդեր» օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրի նոր հրթիռ, «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է զորավարժարանի ղեկավարը։
Հրթիռի հեռահարության և այլ մարտավարատեխնիկական տվյալներ չեն հրապարակվել, սակայն ենթադրվում է, որ այն իր բնութագրերով առավել հզոր է լինելու, քանի որ Ռուսաստանը մտադիր է այս համալիրները զորքերի սպառազինության մեջ թողնել ևս 20-30 տարի՝ մինչև նոր համալիրների նախագծումը։
Հիշեցնենք, որ «Իսկանդեր» համալիրներն առկա են նաև Հայաստանի զինված ուժերի սպառազինության մեջ։ Դրանք առաջին անգամ ներկայացվել են 2016 թվականին Երևանումանցկացված զորահանդեսին։
Համալիրները նախատեսված են 50-500 կմ հեռավորություններում հակառակորդի հատուկ կարևոր պետական և ռազմական օբյեկտների խոցման համար։ Հայաստանին տրամադրվել է հակակարգի «Իսկանդեր-Է» տարբերակը, որի հեռահարությունը 280-300 կմ է։ Պատճառն այն է, որ միջազգային պայմանագրով արգելվում է մեկ պետությունից մեկ այլ պետության 300 կմ-ից ավելի մեծ հեռահարությամբ հրթիռների փոխանցումը։
10:31 18.10.2017
Այս տարվա հոկտեմբերի 9-13-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ բնությանը հասցվել է մոտ 1.414.900 դրամի վնաս: Ինչպես հայտնում են բնապահպանության նախարարությունից, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի տարածքային ստորաբաժանումների կողմից կատարված շրջայցերի արդյունքում հայտնաբերվել է․
10:23 18.10.2017
«Դիլիջանի ազգային պարկ» պետական արգելոցի պահնորդական ծառայություն իրականացնող կազմակերպության պահակակետը հրկիզելու գործով ձերբակալվել է մեկ անձ, տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեն։
Անձը ձերբակալվել է ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված արարք կատարելու կասկածանքով (խուլիգանություն, որը կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից):
Քննություն է տարվում՝ դեպքին մասնակից բոլոր անձանց ինքնությունը պարզելու, նրանցից յուրաքանչյուրի գործողություններն անհատականացնելու, վագոն-տնակը հրկիզած անձին հայտնաբերելու ուղղությամբ։
09:39 18.10.2017
Երկարատև հիվանդությունից հետո 68 տարեկանում մահացել է, գործարար, բարերար Լևոն Հայրապետյանը: Նա վերջին տարիներին պայքարում էր մի շարք հիվանդությունների՝ այդ թվում քաղցկեղի դեմ: Վերջին տարիներին նրա դեմ դատական գործընթաց էր իրականացվում: Նրան մեղադրում էին «Բաշնեֆտ»-ի վաճառքի ժամանակ ֆինանսական մեքենայություններ կատարելու մեջ: Սակայն ի սկզբանե, տիրապետող էր այն կարծիքը, որ նրա դեմ գործը պարզապես շինծու է: Լևոն […]
09:38 18.10.2017
Ֆրանսիայի ոստիկանությունը կալանքից ազատել է ռուս նկարիչ-ակցիոնիստ Պյոտր Պավլենսկուն և նրան տեղափոխել է հոգեբուժարան: Պավլենսկու կինն առայժմ կալանքի տակ է: Ավելի վաղ SHANTNEWS-ը հայտնել էր, որ Պավլենսկին կնոջ հետ ձերբակալվել է Ֆրանիսայի բանկի ցանկապատը հրդեհելու մեղադրանքով: Տեղի ունեցածից հետո բանկը դիմել էր ոստիկանություն, իսկ սոցիալական ցանցերի ֆրանսիացի օգտատերերը քննադատել էին նկարչին և պահանջել էին նրան […]
09:26 18.10.2017
Շուրջ 200 հազար մարդիկ դուրս են եկել Բարսելոնայի փողոցներ: Նրանք բողոքում են հասարակական կազմակերպությունների երկու ղեկավարների ձերբակալության դեմ: Անկախության կողմնակիցներ Ժորդի Սանչեսի և Ժորդի Կուաշարի հանդեպ իրավապահները հետաքննություն են վարում: Դատարանը հրաժարվել է գրավի դիմաց նրանց ազատ արձակել: Ակցիայի մասնակիցները, «Մենք բոլորս Ժորդի ենք» բացականչություններով, մոմավառություն են կազմակերպել: Բողոքի նմանատիպ ցույցեր են անցկացվել Կատալոնիայի այլ […]
09:08 18.10.2017
Կիևում երեկ սկսված բողոքի ակցիան շարունակվում է: Ակցիային մասնակցում է մի քանի հազար մարդ: Ակտիվիստները գիշերել են Ռադայի մոտ տեղադրված վրաններում: Ցուցարարները երեք հիմնական պահանջ են ներկայացրել՝ նոր օրենք ընդունել խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ, Գերագույն Ռադայի պատգամավորներին զրկել անձեռնմխելիությունից և հակակոռուպցիոն դատարանների համակարգ ձևավորել: Այս ակցիան կազմակերպել է քաղաքական գործիչ Միխայիլ Սաակաշվիլին: Ուկրաինայի նախագահ Պյոտոր Պորոշենկոն […]
09:02 18.10.2017
Դուբայի երկնքում երեկ երեկոյան անհայտ օբյեկտ է նկատվել: Տեսանյութն արագ տարածվել է սոցիալական ցանցերում և բուռն քննարկման առարկա է դարձել: Ոմանք ենթադրել են, որ դա երկնաքար է, մյուսները՝ որ դա այրվող ինքնաթիռ է, սակայն ավելի ուշ Դուբայի աստղագիտական խումբը հայտարարել է, որ մթնոլորտում այրվել են տիեզերանավի մնացորդներ: Խոսքը գնում է ռուսական «Союз-2.1а» հրթիռ-կրիչի մասին, որը […]
09:00 18.10.2017
Ռուսաստանում 2018թ. սպասվող ընտրություններին ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի մասնակցությունը Կրեմլը չի հասատատի: Այս մասին հայտարարել է նախընտրական հանձնաժողովի ղեկավար Էլլա Պամֆիլովան: Նավալնին ընտրություններին մասնակցելու իր մտադրության մասին հայտարարել էր դեռ 2016թ. դեկտեմբերին: Այդ ժամանակից ի վեր նա ակտիվ քարոզչություն է իրականացնում: Ռուսաստանի տարբեր շրջաններում նա 79 նախընտրական շտաբ է բացել, մի քանի բազմահազարանոց բողոքի ցույցեր […]
22:27 17.10.2017
Գիտնականներին առաջին անգամ հաջողվել է գրանցել նեյտրոնային 2 աստղերի բախումից առաջացած գրավիտացիոն ալիքները:
Նմանատիպ միաձուլումների արդյունքում տիեզերքում առաջանում են պլատին և ոսկի: Գրավիտացիոն ալիքներն արձանագրել են ամերիկյան դետեկտորները, իսկ միաձուլման կոորդինատները գրանցել են իտալացի փորձագետները: Միաձուլումը տեղի է ունեցել NGC4993 գալակտիկայում, որը գտնվում է Երկրից մոտ 130 մլն լուսային տարի հեռավորության վրա՝ Հիդրա համաստեղությունում:
22:12 17.10.2017
ԱՅԲ կրթական համալիրում, բաց դասախոսության ժամանակ, ներկաներից մեկը հետաքրքրվել է,թե ինչ ցանկություն կիրագործեր պաշտպանության նախարարը, եթե կախարդական փայտիկ ունենար:
«Կախարդական փայտիկ եթե ունենայի, ցանկություններիս քանակ կշատացնեի: Բայց ավելի շատ խաղաղություն կուզեի, որ մարդիկ կարողանային ազատ զարգանալ ու առաջ շարժվել»։
Նախարարն ասել է, որ հիմա, երբ աշխատանքի բերումով այցելում զենք-զինամթերքի ցուցադրություններ, մասնակցում զորավարժություններ, ապշում է, թե որքան ջանք ու ռեսուրս է ծախսում մարդկությունը միմյանց ոչնչացնելու համար:
«Գուցե սա տարօրինակ է լսել պաշտպանության նախարարից, հավատացեք որքան շատ գիտես այդ գործը, այնքան շատ ես կարևորում խաղաղությունը, ու, կարծում եմ, որ շատ կարևոր է, որ մարդկությունը գտնի այդ դեղատոմսը»։
Նախարարի մյուս ցանկությունն է, որ վերանա անգրագիտությունը, քանի որ այն բազմաթիվ չարիքների հիմքն է:
«Անիմաստ է խնդրել, որ վերանա աղքատությունը, քանզի անգրագիտության վերացումն արդեն իսկ կբերի աղքատության վերացման»։
Նախարարի երրորդ ցանկությունը լսելուց հետո դահլիճը ծիծաղել է, քանի որ Վիգեն Սարգսյանն ասել է.
«Եթե այդ ամենը լիներ, մեկ բաժակ սուրճ կուզեի»:
21:37 17.10.2017
«Ալդի» գինեգործական ընկերությունը թողարկել է նոր շոկոլադային գինիներ 9.99 ֆունտ սթեռլինգ արժողությամբ:
21:25 17.10.2017
Կրծքագեղձի քաղցկեղ բուժող բժիշկները և մասնագետները նշում են, որ կինը տարվա ընթացքում մազերը կարող է ներկել 2-5 անգամ և պետք օգտագործի միայն բնական միջոցներ:
21:06 17.10.2017
Դիետոլոգները գտել են նիհարելու ամենաարդյունավետ տարբերակը Գաղտնիք չէ, որ ավելորդ քաշը վտանագվոր է առողջության համար: Այնուամենայնիվ, կտրուկ քաշի նվազումն էլ կարող է բացասաբար ազդել առողջությանը: Ամերիկացի գիտնականների արած հետազոտությունները պարզել են, թե շաբաթական քանի կիլոգրամ քաշի նվազումն է անվտանգ: Առողջ սնվելու կանոններին հետևելու և ֆիզիկական ակտիվության դեպքում, առաջին շաբաթվա ընթացքում հարկավոր է կորցնել 1 կգ քաշ: Իսկ դրանից հետո, քաշի նվազումն ամեն հաջորդող շաբաթվա ընթաքում պետք է չգերազնցի 500 գրամը: Քաշի անվտանգ նվազման համար, դիետոլոգները խորհուրդ են տալիս ավելացնել ծանր ածխաջրերի քանակը, միևնույն ժամանակ՝ պահպանելով կալորիաները:
21:02 17.10.2017
Խորհրդարանի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը արդեն երկրորդ տարին է, ինչ աշխատում է մասնակցություն ունենալ ծրագրային բյուջետավորման պլանավորման գործընթացում: Այսօր հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը հանձնաժողովի անդամներին տեղեկացրել է, որ այս ոլորտում բավականին լուրջ հաջողություններ են արձանագրել և գրեթե 50 տոկոսով կարող են իրենց ուսերին վերցնել գործադիրի բեռը: Այս հարցում հանձնաժողովում ոչ բոլորն են կիսում Մինասյանի մոտեցումը: Օրինակ՝ ՀՀԿ խմբակցության անդամ Սամվել Նիկոյանը այն կարծիքին է, որ բյուջեն պլանավորելը կառավարության խնդիրն է, իսկ խորհրդարանը փաստաթղթի տերն ու պատասխանատուն կդառնա այն քննարկելուց և ընդունելուց հետո: Հանձնաժողովի անդամների մեծ մասը, սակայն, այդ տեսակետը չի կիսում, պնդելով, որ իրենք ոչ թե գործադիրի գործառույթներն են անում, այլ փորձում են օգնել կառավարությանը և կիսում ծանր աշխատանքի բեռը, միաժամանակ թրծվում ու աշխատանքային փորձ ձեռք բերում այս բնագավառում: Նման մոտեցումը հանձնաժողովի նախագահի պնդմամբ միջազգային պրակտիկայում ընդունված փորձ է և լայն կիրառում ունի աշխարհի շատ երկրներում:
20:42 17.10.2017
Բարձրակարգ էլեկտրագնացքը Հայաստան է բերվել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի և «Ռուսական երկաթուղիներ» ԲԲ ընկերության ղեկավարության միջև տեղի ունեցած հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն:
Գնացքը կազմված է երկու վագոնից , ունի 129 նստատեղ, կահավորված է հարմարավետ աթոռներով։ Ունի օդափոխման, մանրէազերծման, հակահրդեհային համակարգեր, վթարային ելքի պատուհաններ, տեղեկատվություն ներկայացնող էկրաններ։ Էլեկտրագնացքը հարմարեցված է նյաև հենաշարժական խնդիրներ ունեցող ուղևորների համար։ Այն կահավորված է վերելակներով: Սայլակներով տեղաշարժվող ուղևորները դրանց օգնությամբ կարող են բարձրանալ և իջնել վագոններից։
…
Էլեկտրագնացքն առայժմ գտնվում է թեստային փորձարկման փուլում։ Որոշակի ժամանակահատվածում կստուգվի գնացքի տեխնիկական վիճակը, կփորձարկվի, թե ինչքանով է այն հարմար Հայաստանի ռելիեֆային պայմաններին, երկաթուղային ճանապարհներին, ինչպես նաև ենթակառուցվածքների տեխնիկական հնարավորություններին։ Վերապատրաստում կանցնեն նաև մեքենավարները: Փորձարկումից հետո կորոշվի, թե որքան նստատեղով և վագոններով էլեկտրագնացք է անհարժեշտ Հայաստանի Հանրապետության համար: Նախատեսվում է 2018թ. սկզբին շահագործման հանձնել նմանատիպ էլեկտրական շարժակազմ: