14:15 19.10.2017
«Հին Երևան» նախագիծն իրականացնելու համար ոչ մի կառույց չի քանդվել»: Այսօր «Հին Երեվան» նախագծի ընթացքի մանրամասները ներկայացնելիս ասել է ճարտարապետ Լեվոն Վարդանյանը: «Երբ ծրագիրն անձամբ առաջարկեցի, բոլոր կառույցներն արդեն քանդված էին: Միակ շենքը, որ իմ ժամանակ ապամոնտաժվել է, եղել է Աֆրիկյանների եկամտաբեր տունը»:
Սաթենիկ Հայրապետյան
14:09 19.10.2017
«Հին Երևան» նախագծի ճարտարապետ Լևոն Վարդանյանն այսօր խոսել է նախագծի մասին՝ նշելով, որ այս ծրագիրը պարբերաբար խոչընդոտների է հանդիպում:
13:50 19.10.2017
ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ նախագահի 8-րդ մրցանակակիրը՝ Թոնի Ֆադելը, Հայաստան կժամանի նոյեմբերի 14-ին և 2 օր շարունակ հանդիպումներ կունենա թե՛ երկրի ղեկավարության, թե՛ ՏՏ ոլորտի ներկայացուցիչների ու ուսանողների հետ:
13:41 19.10.2017
Boeing և Lockheed Martin ձեռնարկությունները մտադիր են համագործակցել Bigelow-ի հետ՝ այդ նախագիծը կյանքի կոչելու համար:
13:23 19.10.2017
Գիտնականն արբանյակի հետքը հայտնաբերել է հատուկ սարքի միջոցով կատարված լուսանկարում:
12:54 19.10.2017
ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ նախագահի այս տարվա մրցանակի դափնեկիրը «Նեսթ Լաբս» ընկերության հիմնադիր, IPod ապրանքանիշն ստեղծող Թոնի Ֆադելն է:
12:45 19.10.2017
Հոկտեմբերի 17-ից սկսված բախումներն ավարտվել են հոկտեմբերի 19-ի լուսադեմին, երբ Իրաքի կառավարական զորքը նահանջել է եզդիաբնակ Սինջար և Ջալավլա քաղաքներից:
12:28 19.10.2017
Սեպտեմբերի 23-ին կայացած խորհրդարանական ընտրություններից հետո նորզելանդացիներն անհամբեր սպասում էին նոր վարչապետի հայտարարմանը:
12:26 19.10.2017
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել 1980 թ. ծնված Քնարիկ Ս.-ն և հայտնել, որ նույն օրը, ժամը 18.35-ին, թիվ 5 երթուղու միկրոավտոբուսի սրահում իր պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է փող, բանկային և զեղչի քարտեր:
12:19 19.10.2017
ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը Գյումրիում երեկ կազմակերպել էր սպանդանոցային կարողությունների զարգացման թեմայով քննարկում՝ Շիրակի մարզպետի, ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի պատգամավորների, ՍԱՊԾ-ի և Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնի պատասխանատուների մասնակցությամբ:
12:13 19.10.2017
Աշխատաժողովը համախմբել է տվյալագիտությամբ և հարակից գիտակարգերով զբաղվող ավելի քան 200 հետազոտողների: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ այն նպատակ ունի երիտասարդ հետազոտողների, ասպիրանտների համար նշված ոլորտներում միջազգային ճանաչում ունեցող առաջատար մասնագետների հետ հաղորդակցվելու եւ հետագա համագործակցություն ծավալելու հարթակ դառնալ:
12:07 19.10.2017
Արարատի մարզի Այնթափի գյուղապետ Կարեն Սարգսյանի մեքենայի ռուսական պետհամարանիշերը առգրավվել են՝ սահմանված կարգով ոչնչացնելու համար: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ոստիկանության հասարակայնության և լրատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:
11:52 19.10.2017
2018 թվականի բյուջեի նախագծով Թուրքիան նախատեսում է իր 195 միլիարդ դոլար բյուջետային ծախսերից 26 միլիարդն ուղղել պաշտպանական-անվտանգային ոլորտի ֆինանսավորմանը։ Սրա արդյունքում Թուրքիան կհայտնվի աշխարհի 15 ամենամեծ ռազմական բյուջե ունեցող երկրների ցանկում։
Երկրի ֆինանսների նախարարը հայտարարել է, որ ռազմական ծախսերի նման մեծությունը պայմանավորված է «պատերազմի շրջանի տնտեսության» անցնելու հետ։
Մասնավորապես երկրի պաշտպանության նախարարության բյուջեն մեծացվելու է 41 տոկոսով և հասնելու է 12 միլիարդ դոլարի։ Ներքին գործերի նախարարության բյուջեն կաճի 25 տոկոսով, երկրի հարավարևելքում քրդերի դեմ մարտերին մասնակցող Ժանդարմերիայի բոյւջեն կաճի 42 տոկոսով, ոստիկանությանը՝ 18 տոկոսով, ազգային անվտանգության ծառայությանը՝ 20 տոկոսով։
Այս ամենը թուրքական իշխանությունները բացատրում են տարածաշրջանում սպառնալիքների աճով՝ ակնարկելով Սիրիայում, Իրաքում և ավելի հեռավոր շրջաններում հակամարտությունների ընթացքը։ Հատկապես սրանով պայմանավորված թուրքական ռազմական բյուջեի ծավալուն գումարներ ուղղվելու են երկրի ռազմարդյունաբերական համալիրին։
Թուրքական բանակը ներկայում տեղական արտադրողներից է գնում իր սպառազինության և ռազմական գույքի մոտ 60 տոկոսը։ Հիմա նպատակ է դրված առաջիկա երեք տարում այդ թիվը հասցնել 70 տոկոսի։ Նաև դրա շնորհիվ է, որ թուրքական որոշ ընկերություններ, ինչպես օրինակ «Ասելսան», «ԹԱԻ» և այլն, աշխարհի 100 խոշորագույն ռազմարդյունաբվերական ընկերությունների թվում են։
Թուրքիայում ռազմական ծախսերի 70 տոկոսը բաժին է ընկնում անձնակազմի ծախսերին (այդ թվում՝ աշխատավարձեր, սոցիալական պաշտպանություն, մարզումներ և այլն)։ 25 տոկոսը բաժին է ընկնում նոր զինտեխնիկայի գնմանը, 5 տոկոսը՝ նոր մշակումներին։
11:39 19.10.2017
Արցախի կառավարությունը նախատեսում է Քաշաթաղի շրջանում ակտիվացնել հայրենադարձության ծրագիրը, և շրջվարչակազմի ղեկավարին հանձնարարել է գույքագրել շրջանի ամբողջ այն բնակֆոնդը, որը հնարավոր է վերակառուցել:
11:16 19.10.2017
«Մեր հասարակությունը տղաներին ավելի շատ է սիրում». «Ամերիկայի ձայնը» մեջբերում է «Financial Times» ամսագրի հոդվածը, որը պատմում է Հայաստանում պտղի սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների հսկայական ծավալի մասին:
11:08 19.10.2017
Աֆղանստանում «Թալիբան» ահաբեկչական խմբի մահապարտ ահաբեկիչը պայթուցիկ սարքերով լցված մեքենայով հարձակվել է աֆղանական բանակի կայազորի վրա ու պայթեցրել ինքն իրեն։ Հարձակման հետևանքով սպանվել է 43 զինծառայող։
10:53 19.10.2017
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենքով մեքենայի միձից առարկաներ կամ իրեր նետող վարորդների համար նախատեսվում է տուգանք:
10:46 19.10.2017
ԱԻՆ լրատվականից փոխանցում են, որ Երևան քաղաքի Մամիկոնյանց-Տիգրանյան փողոցների խաչմերուկում գիշերը 00:28-ին տեղի է ունեցել ՃՏՊ: «Chariot» մակնիշի 35 LC 597 (վարորդ՝ 1976 թ. ծնված Ա. Թ.) և «Mercedes S» մակնիշի 50 CQ 001 (վարորդի ինքնությունը չի պարզվել) պետհամարանիշերով ավտոմեքենաների բախման հետևանքով «Chariot» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր՝ 1952 թ. ծնված Մ. Հ.-ը և «Mercedes S» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր՝ 1979 թ. ծնված Կ. Մ.-ը, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են «Սբ. Գր. Լուսավորիչ» ԲԿ, որտեղ բժիշկները վերջինիս առողջական վիճակը գնահատել են բավարար:
10:33 19.10.2017
««Իսլամական պետությունը» այժմ գտնվում է անցումային շրջանում, գրոհայինների համար ֆինանսական հոսքեր են անհրաժեշտ, նաև պետք է պահել նրանց թվաքանակը: Դրա պատճառով նոր մեծ ահաբեկչության կարիք է զգացվում», – մեկնաբանել է նախարարը:
10:21 19.10.2017
Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարել է կարգավորել անտառօգտագործման և ապօրինի ծառահատումների ոլորտը։ Հանձնարարվել է նաև փոփոխություններ կատարել քրեական և վարչական իրավախախտումների մասին օրենսգրքերում, որպեսզի խստացվեն ապօրինի ծառահատումների համար պատիժներն ու տույժերը։
10:09 19.10.2017
Այժմ ՀՀ ԶՈՒ հրթիռային զորքերը և հրետանին սպառազինված են մեծ հեռահարությամբ, գերճշգրիտ հրթիռային համալիրներով, համազարկային կրակի ռեակտիվ համալիրներով, հակատանկային կառավարվող հրթիռային համակարգերով, ինչը հնարավորություն է տալիս ճշգրիտ խոցելու հակառակորդի կարևորագույն օբյեկտները պաշտպանության ամբողջ խորությամբ, բարձր արդյունավետությամբ խոցելու հակառակորդի ցանկացած զրահատեխնիկա պաշտպանության հեռավոր մատույցներում: