08:52 20.10.2017
ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում տեղի է ունեցել անվտանգության ամրագոտու փորձարկում:
08:44 20.10.2017
«Նիդերլանդները աշխարհում առաջատար երկրներից է աղբի եվ թափոնների վերամշակաման ոլորտում, սակայն այս անգամ իրենք իրենց էլ գերազանցեցին» Այսպիսի արձագանք է ստացել լրատվամիջոցներում հոլանդացիների նոր տեխնոլոգիան: Տեղական երկու ընկերություններ, որ մասնագիտացված են երկրորդական թափոններից ցելյուլոզա ստանալու գործում, կառուցել են ճանապարհ, որի հիմնական հումքը զուգարանի վերամշակված թուղթն է: Փորձնական ճանապարհի երկարությունը մեկ կիլոմետր է եվ առայժմ […]
08:33 20.10.2017
Հայաստանի եւ Եվրամիության միջեւ ստորագրվելիք համապարփակ եւ ընդլայնված գործընկերության շրջանակային համաձայնագիրը ԵՄ հանձնաժողովի կողմից թարգմանվել է Եվրամիության բոլոր լեզուներով, բացի իռլանդերենից. Այս մասին Tert.am-ին հայտնել են Եվրոհանձնաժողովի լրատվական ծառայությունից: Պարզաբանման մեջ նշված է, որ թարգմանություններն արվել են ոչ թե երկրների կողմից, այլեւ Եվրահանձնաժողովի: Իռլանդական իշխանությունների հետ համաձայնության արդյունքում, ներկայումս ոչ բոլոր փաստաթղթերն են թարգմանվում իռլանդերեն: […]
08:28 20.10.2017
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ Եվրամիությունն առայժմ պատրաստ չէ Բրեքզիթից հետո Բրիտանիայի հետ հարաբերությունները քննարկել:
08:27 20.10.2017
ՄԱԿ-ի պարենի եվ գյուղատնտեսության կոմիտեն շուրջ 100 միլիոն դոլար է հատկացրել բանանային նոր հիվանդության դեմ պայքարելու համար: Այդ հիվանդությունը տարածվում է ՚՚Ֆուզարիոզ թոռոմեցում՚՚ անունը ստացած սնկի միջոցով: Տարածման աղբյուր են հանդիսանում ջուրը, գյուղատնտեսական գործիքները, տրանսպորտային միջոցները եվ այլն: Հիվանդությունը կարող է տեվել տարիներ: Բանանը աշխարհում ամենավաճառվող միրգն է, իսկ շուրջ 400 միլիոն մարդու համար հիմնական […]
08:12 20.10.2017
«Հին Երեւան» ծրագրի ճարտարապետ Լեւոն Վարդանյանը, «Հեռանկարի» տաղավարում անդարդառնալով Աֆրիկյանների ապամոնտաժված տան քարերին, որոնք գտնվում են չպահպանվող արտադրական տարածքում բաց երկնքի տակ, հույս հայտնեց, որ մինչեւ ձմեռ պետությունը կլուծի այդ խնդիրը:
08:06 20.10.2017
Ալբանիայում շարունակվում է Եվրոպայի մինչեվ 20 եվ 23 տարեկանների ծանրամարտի առաջնությունը: Երեկ ուշ երեկոյան պայքարն ավարտել են մինչեվ 75 կգ քաշային կարգի կրտսեր տարիքային խմբի աղջիկները: Մրցակցությունից դուրս է եղել այստեղ հայ ծանրորդուհի Սոնա Պողոսյանը: Երկամարտում նա գրանցել է 227 կգ արդյունք: Սոնան նաեվ փոքր ոսկե մեդալների է արժանացել հրում եվ պոկում վարժություններում, գլխավերեվում պահելով […]
21:15 19.10.2017
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան մասնակցել է «Մեքենայական ուսուցումը՝ գիտական հայտնագործությունների խթան» թեմայով միջազգային աշխատաժողովի շրջանակներում «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (ՖԱՍՏ) կազմակերպած գալա ընթրիքին:
Միջոցառման ընթացքում ներկայացվել են Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի գործունեության հիմնական ուղղությունները և իրականացվող ծրագրերը` կրթաթոշակային ծրագիրը, «Հաջորդ սերնդի խորհուրդը», ոչ ֆորմալ ներդրողների ցանցը և հիմնադրամի պաշտոնական կայքը:
Ստորագրվել են փոխըմբռնման հուշագրեր ՖԱՍՏ-ի և մի շարք կրթական հաստատությունների միջև:
Գալա ընթրիքին ներկա են եղել նաև Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի շրջանակներում ձևավորվող «Հաջորդ սերնդի» նորընտիր խորհրդի 15 անդամները: Խորհուրդը միավորելու է գիտելիքներով և համապատասխան հմտություններով զինված երիտասարդ տաղանդավոր գիտնականներին և տեխնոլոգիաների գծով մասնագետներին ողջ աշխարհից` նպատակ ունենալով խթանել տեխնոլոգիական զարգացումն ու գիտական և ձեռնարկատիրական գործունեությունը Հայաստանում և դրա սահմաններից դուրս:
21:10 19.10.2017
Մասնագետները կազմել են առողջ սերունդ ցանկացող հայրիկների համար լավագույն սննդակարգը:
20:47 19.10.2017
Ողբերգական ավտոպատահար է տեղի ունեցել Խարկովում: Սումսկայա փողոցում բախվել են Lexus RX 350 և Volkswagen Touareg ավտոմեքենաները, որից հետո Lexus-ը շպրտվել է մայթ՝ վրաերթի ենթարկելով անցորդներին: Վթարի հետևանքով կա 5 զոհ, ևս 6 հոգի մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներով հոսպիտալացվել է: Lexus-ի կին վարորդին պահին բերման է ենթարկվել. նա Խարկովի պետական համալսարանի 3-րդ կուրսի ուսանողուհի է: Փողոցում տեղադրված անվտանգության տեսախցիկներից մեկն արձանագրել է ավտոպատահարի պահը:
20:43 19.10.2017
Լեհաստանի Հանրապետության Սենատն ի նշանավորումն Լեհաստանում հայերին տրված հատուկ արտոնության 650-ամյա հոբելյանի` ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակության ներկայությամբ հոկտեմբերի 19-ի նիստում ընդունել է բանաձեւ:
20:42 19.10.2017
Հանրահայտ Ճապոնական NISSAN ընկերությունը որոշում է կայացրել ժամանակավորապես դադարեցնել Ճապոնական շուկայի համար մեքենաների արտադրությունը:
20:28 19.10.2017
Հանրային խորհրդում այսօր կազմակերպված քննարկմանը ներկայացվել են ընտանեկան բռնության օրենքի նախագծի վիճահարույց այն կետերը, որոնք ընդդիմախոսների կարծիքով, օգնելու փոխարեն կարող են վնասել ընտանիքների ամրությանը: Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը մտահոգություն է հայտնել, որ եթե երրորդ մարմնի թույլ տրվի մտնել ընտանիք և լուծել ներընտանեկան խնդիրները, ապա դա կհանգեցնի ավանդական հայկական ընտանքիների քայքայման: Հանրային խորհրդի նախագահն ուսումնասիրել է եվրոպական երկրների փորձը և արձանագրել, որ Ֆրանսիայում, օրինակ, կանանց 44% բռնության է ենթարկվում, չնայած այդ երկրում վաղուց գործում է համապատասխան օրենքը: Վազգեն Մանուկյանի մտահոգությունը նախ ընտանիքի հայկական տեսակի պահպանումն է: Ի՞նչ կարող է լինել, եթե օրենքը պաշտոնյաները մեկնաբանեն ըստ իրենց ցանկության:
Արդարադատության նախարարության ներկայացուցիչ Գոհար Հակոբյանը հակադարձել է, թե օրենքի նախագծով կանոնակարգվում են ընտանիքի անդամների և պետական մարմինների հարաբերությունները: Հայաստանում տարեկան 600-800 ընտանեկան բռնության դեպք է գրանցվում, և այս նախագիծը նպատակ ունի ոչ թե պատժել բռնարարին, այլ կանխել բռնության շարունակականությունը:
Հանրային խորհրդի անդամները կասկած են հայտնել նախագծում նշված ապաստարանների առումով: Գուցե այնտեղ ևս կանայք բռնության ենթարկվեն: Կանանց իրավունքների կենտրոնի ներկայացուցիչները հակադարձել են՝ չի կարելի խոսել մի ոլորտից, որից գաղափար չունես, ապաստարանները ապահով են:
Կենտրոնի նախագահ Սուսաննա Վարդանյանի խոսքով, Հայաստանում յուրաքանչյուր երրորդ կինը բռնության է ենթարկվում, հետեվաբար այդ ապաստարանները պետք են կանանց իրավունքները պաշտպանելու համար, օրենքն այդ առումով օգտակար է:
20:23 19.10.2017
Այսօր տեղի է ունեցել ՀՀԿ գործադիր մարմնի հերթական նիստը: Նիստից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը անդրադարձել է նաև ԱՄՆ Հելսինկյան հանձնաժողովում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ տեղի ունեցած քննարկումներին, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ Ջեյմս Ուորլիքի հնչեցրած հայտարարություններին: Շարմազանովի խոսքով՝ Ուորիլիքը դիվանագետին հատուկ հավասարության նշան է դրել:
20:09 19.10.2017
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (Foundation for Armenian Science and Technology-FAST) և ԱՄՆ գիտության ազգային հիմնադրամի (US National Science Foundation-NSF) միջազգային համատեղ աշխատաժողովի կազմակերպիչներին և մասնակիցներին:
20:00 19.10.2017
Apple ընկերությունը նոյեմբերին և դեկտեմբերին գրեթե կրկնակի կրճատելու է iPhone 8-ի և iPhone 8 Plus-ի արտադրությունը, հայտնում է The Wall Street Journal-ը:
19:38 19.10.2017
Իրաքյան զորքերն իրենց վերահսկողությունն են սահմանել երկրի հյուսիսում՝ Մոսուլ քաղաքի մոտ գտնվող ևս մեկ նավթային համալիրի նկատմամբ:
19:28 19.10.2017
Ուրան մոլորակն այսօր այնքան կմոտենա Երկրին, որ տեսանելի կլինի առանց աստղադիտակի կամ հեռադիտակի: ԱՄՆ-ի ազգային ավիատիեզերական գործակալության՝ ՆԱՍԱ-ի մասնագետների հավաստմամբ՝ Ուրանն այնքան պարզ կլինի, որ մարդիկ այն կկարողանան տեսնել անզեն աչքով: Daylimail-ը հաղորդում է, որ մի քանի օր հետո՝ հոկտեմբերի 23-ին և 24-ին, Երկրից տեսանելի կլինի Սատուրն մոլորակը:
19:05 19.10.2017
Գործարար, բարերար Լևոն Հայրապետյանի հոգեհանգիստը տեղի կունենա վաղը, հոկտեմբերի 20-ին: Վերջին հրաժեշտի արարողությունը նախատեսված է անցկացնել Սբ. Պայծառակերպություն հայկական եկեղեցում:
19:04 19.10.2017
Պորտուգալիայում տեղի հրշեւները նկարահանել են բացառիկ երևույթ՝ անտառային մոլեգնած հրդեհի միաձուլումը տորնադոյին: Տեսանյութում ցուցադրվում է, թե ինչպես են տորնադոյից արձակվում հրե լեզվակներ:
18:54 19.10.2017
Հարավ-կորեական «Սամսունգ» ընկերությունը ներկայացրել է Bixby վիրտուալ օգնականների նոր մշակումը, որը կարող է ներդրվել ոչ միայն սմարթֆոններում, այլ բոլոր տեսակի խելացի սարքերում: Այս նոր օգնականը կարող է մարդու բնական խոսքը մշակելով կանխատեսել օգտատերերի պահանջները և ցանկությունները: Տեխնոլոգները, սակայն, դեռ այն կարծիքին են, որ վիրտուալ օգնականների կարողությունները դեռ խիստ սահմանափակ են:
18:46 19.10.2017
ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը Facebook-ի իր էջում Հայ առաքելական եկեղեցու բարեփոխման մասին առաջարկություններ է գրել։
18:19 19.10.2017
Ազգային Ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը այսօր գումարած նիստում որոշել է նոյեմբերի 21-ից 23-ը ընկած ժամանակահատվածում հրավիրել խորհրդարանական լսումներ «Կրթական բարեփոխումների ընթացքը նախնականան և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում թեմայով»: Հանձնաժողովի ներկայացուցիչների գնահատմամբ այսօր հանրապետության աշխատաշուկայում միջին օղակի մասնագետների մեծ կարիք կա և այդ բացը պետք է լրացնեն միջին մասնագիտական ուսումնական հաստատությունները, սակայն այդ հաստատություններում սովորողների թիվը այնքան էլ մեծ չէ, չկա հստակ պատկերացում, թե կոնկրետ ինչ մասնագետների կարիք կա Հայաստանում: Այս խնդիրները պատկերացնելու, ինչպես նաև օրենսդրական բացերը կարգավորելու, միջին մասնագիտական ուսումնական հաստատությունները դիմորդների համար գրավիչ դարձնելու, պետպատվերի ու խրախուսական այլ մեխանիզմերի ներդրման և, ընդհանրապես, ոլորտում բարեփոխումներ իրականացնելուն նպատակով էլ կկազմակերպվեն լսումները: