13:15 20.10.2017
ժիրայր Սեֆիլյանի եվ մյուսների գործով դատական նկստը կրկին ընդմիջվել է։ Նախորդ ընդմիջումից հետո դահլիճ չմտան 3 փաստաբաններ` Տիգրան Հայրապետյանը, Նինա Կարապետյանցը եւ Արայիկ Պապիկյանը։ Դատարանը կրկին ընդմիջում հայտարարեցորպեսզի որոշում կայացնի նրանց վարքագծի վերաբերյալ։ Ի դեպ, Սեֆիլյանը եվ մյուս ամբաստանյալերը կրկին ոտքի չեն կանգնում դատավորի ներս մտնելու ժամանակ։ Դատավոր Տաթեվ Գրիգորյանը նախազգուշական սանկցիաներ է կիրառում նրանց […]
13:00 20.10.2017
Հոգեբան Խաչիկ Գասպարյանը կարծիքով ընտանեկան բռնության մասին աքաղմուկ հանած օրենքի նախագծում մի շատ կարեվոր բան կա: Կբացվեն որոշ փակ դռներ, որոնք ավանդույթի անվան տակ փակ են մնում եվ դրանցով իսկ օգնում են բռնության պարպմանը այդ համակարգի ներսում: Հոգեբան նշում է, թե շատերի պատկերացմամբ բռնությունը սահմանափակվում է միայն ֆիզիկական ներգործությամբ, մինչդեռ հուզական չարաշահումները նույնպես բռնության տեսակ […]
12:45 20.10.2017
Ծանրամարտի Հայաստանի հավաքականի անդամ Անդրանիկ Կարապետյանը (85 կգ) դարձավ Եվրոպայի երիտասարդների առաջնության ոսկե մեդալակիր:Ալբանիայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունում Կարապետյանը պոկում վարժությունում գլխավերևում պահեց 170 կգ և դարձավ փոքր ոսկե մեդալակիր:
12:34 20.10.2017
«Ընտանեկան բռնության կանխարգելման եվ ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքի քննակվումները շարունակվում են: Դեմ ու կողմ արտահատվողների պնդումները հակասական են, ընդհանուր միայն մեկ մոտեցում կա` անկախ ամեն բանից անելիք կա նաեվ հասարակական ընկելումների հարցում: Թեման այսօր քննարկվել է մամուլի տարբեր ակումբներում: Բանախոսները` պատգամավորներ, Արդարատատության նախարարության, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, փորձագետներ ու փաստաբաններ էին: Օրենքում փաստանները […]
12:29 20.10.2017
Հիշեցնենք, որ Սոբչակը հայտարարել է Ռուսաստանի նախագահական ընտրություններին մասնակցելու որոշման մասին:
12:20 20.10.2017
Եվրամիության անդամ երկրների առաջնորդները հաստատել են Իրանի միջուկային համաձայնագրով ստանձնած պարտավորությունները և հավանության արժանացրել ավելի վաղ ԵՄ երկրների արտգործնախարարների հայտարարությունը: Այդ մասին ասված է ԵՄ լիդերների՝ երկուշաբթի օրը տեղի ունեցած գագաթաժողովում ընդունված հայտարարությունում: «Եվրոպական խորհուրդը հաստատում է իրանական միջուկային պայմանավորվածությունների վերաբերյալ իր պարտավորությունները և աջակցում հոկտեմբերի 16-ին արտաքին գործերի խորհրդի կողմից արված հայտարարությանը»,- ասված է […]
12:03 20.10.2017
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանն այսօր ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան գրասենյակի մշտական ներկայացուցիչ Յուլիա Ուստյուգովայի գլխավորած պատվիրակությանը:
11:52 20.10.2017
Աջափնյակ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Հիմնադիր խորհրդարանի նախագահ Ժիրայր Սեֆիլյանի եվ մյուսների գործով այօրվա դատական նիստն ընդմիջվել է, քանի որ ամբաստանյալ Ներսես Պողոսյանի շահերի պաշտպանը` Արայիկ Պապիկյանը միջնորդեց նիստը հետաձգել. ամբաստանյալն արդեն 22 օր է հացադուլ է հայտարարել ցավեր ունի սրտի շրջանում եվ ի վիճակի չէ ներկա գտնվել նիստին։ Ամբաստանյալի համար շտապ օգնության բրիգադ […]
11:38 20.10.2017
Երեկ 15:50-ի սահմաններում N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի կողմից արձակած կրակոցի հետևանքով ուսի շրջանում հրազենային վիրավորում ստացած պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Տիգրան Արմենի Խաչատրյանը մահացել է զինհոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին:
11:21 20.10.2017
Գերմանիայի, Նիդերլանդների եւ Միացյալ Թագավորության մի խումբ հետազոտողներ հայտնաբերել են, որ Գերմանիայում թեւավոր միջատների թիվը նվազել է երեք քառորդով: Սա երկրի բնակչության համար լուրջ վտանգ է ներկայացնում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այդ միջատները կարևոր դեր են խաղում սննդի շղթայում և բույսերի փոշոտման համար: Այդ մասին նշվում է «Պլոս մեկ»-ում տպագրված մի հոդվածում: 1989 թ.-ից […]
11:20 20.10.2017
Ռուսաստանում փորձարկվել է «Իսկանդեր» հրթիռային համալիրի նոր հրթիռ, որը կարող է զսպող գործոն լինել միջուկային սպառնալիքի համար։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնային խորհրդի պաշտպանության հանձնաժողովի ղեկավարը։
— «Իսկանդերի» շարժունակությունը, ճշգրտությունն ու հզորությունը թույլ են տալիս դիմակայել նույնիսկ միջուկային սպառնալիքին, ինչը հատկապես արդիական է Կորեական թերակղզում վերջին իրադարձությունների և դրանց ԱՄն արձագանքի համատեքստում։ Հակաօդային և հակահրթիռային պաշտպանության համակարգերի խոցման համար նախատեսված գերճշգրիտ նոր հրթիռների մշակումն ու հետագայում սպառազինության մեջ ընդունումը երաշխիք են ոչ միայն Ռուսաստանի, այլև միջազգային անվտանգության համար, — նշել է նախկին զինվորական, ներկայում հանձնաժողովի նախագահ Վիկտոր Բոնդարևը։
Նրա խոսքով՝ ներկայում ռուսական բանակի «Իսկանդեր» համալիրները տեղակայված են Ռուսաստանի այն հատվածներում, որոնք սահմանակից են ՆԱՏՕ-ի անդամ պետությունների այն շրջաններին, որտեղ տեղադրված են ՆԱՏՕ-ի հակահրթիռային պաշտպանության համակարգերը։
Բոնդարևը նշել է, որ հրթիռի փորձարկումը որևէ միջազգային պարտավորություն չի խախտում։ Այն ունի 500 կմ հեռահարություն, իսկ փորձարկման ժամանակ հրթիռը խոցել է 480 կմ սահմանային հեռավորության վրա տեղակայված թիրախը։
Հիշեցնենք, որ «Իսկանդեր» համալիրներն առկա են նաև Հայաստանի զինված ուժերի սպառազինության մեջ։ Դրանք առաջին անգամ ներկայացվել են 2016 թվականին Երևանում անցկացված զորահանդեսին։
Համալիրները նախատեսված են 50-500 կմ հեռավորություններում հակառակորդի հատուկ կարևոր պետական և ռազմական օբյեկտների խոցման համար։ Հայաստանին տրամադրվել է համակարգի «Իսկանդեր-Է» տարբերակը, որի հեռահարությունը 280-300 կմ է։ Պատճառն այն է, որ միջազգային պայմանագրով արգելվում է մեկ պետությունից մեկ այլ պետության 300 կմ-ից ավելի մեծ հեռահարությամբ հրթիռների փոխանցումը։ Ըստ այդմ՝ «Իսկանդերի» նոր հրթիռը չի կարող փոխանցվել Հայաստանին։
11:16 20.10.2017
Արմեն Ջիգարխանյանի շուրջ ծավլաված քննարկումները չեն դադարում: Երեկ ռուսական հայտնի թոք-շոու Пусть говорят-ը նույնպես արնդրադարձել է դերասանի կյանքի սկանդալային պատմությանը և փորձել է բացահայտումներ անել: Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք Արմեն Ջիգարխանյանը այժմ գտնվում է հիվանդանոցում և բժիշկները դերասանի առողջական վիճակը միջին ծանրության են գնահատել:
11:10 20.10.2017
Հայաստան-ԵՄ նոր համաձայնագրի ստորագրմանը խոչընդոտող որևէ հանգամանք չկա, կարծում է «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար Թևան Պողոսյանը։ Նրա խոսքով՝ Հայաստանն արդեն կարող է դրանից ելնելով սկսել բարեփոխումների ծրագրերի մշակումները։
— Կարելի է վստահությամբ ասել, որ նոյեմբերի 24-ին ընդառաջ չկա որևէ քաղաքական խոչընդոտ, չկա որևէ խնդիր թարգմանության հետ։ Տրամաբանության մեջ միակ երևույթը, որ կարող է լինել, դա ֆորսմաժորային իրավիճակն է։ Եթե հանդիպումը կազմակերպվի, ապա վստահ եմ, որ պայմանագիրը կստորագրվի, — նշեց Թևան Պողոսյանը։
Վերլուծաբանը կարծում է, որ հասարակությունը պետք է սկսի բարձրաձայնել, պահանջատեր լինել այդ պայմանագրի կատարման որակի հանդեպ, պետք է հետևի, թե ինչպես են ծրագրերը մշակվելու, ինչպես են բանակցվելու և այլն։
— Կարող ենք այդ բարեփոխումների փաթեթեների մշակումը սկսել, կարող ենք ամեն ինչ անել, որովհետև հասկանալի է, որ Հայաստանում վավերացումը խնդիր չի ունենալու, կարող ենք նախապատրաստական աշխատանքներ անել։
Թևան Պողոսյանը պնդում է, որ Հայաստանին կարող է օգնել Վրաստանի ու Մոլդովայի փորձը՝ արագացնելու համար արդյունավետ քայլերը և չկրկնելու այդ երկրների վնասակար գործողությունները։
— Մենք տեքստը արդեն գիտենք, եթե Եվրամիությունը ստորագրում է, ապա եվրոպական կողմը կարող է խնդրել անդամ պետություններին արագացնել վավերացման գործընթացը, — կարծում է վերլուծաբանը։
Թևան Պողոսյանի խոսքով՝ Հայաստանում վավերացման գործընթացը նույնպես խոչընդոտ չի ունենալու, և հայկական կողմը նույնպես կարող է աշխույժ աշխատանք կատարել՝ իր եվրոպական գործընկերներին խնդրելով արագացնել վավերացման աշխատանքները։
— Եթե ամեն ինչ ճիշտ անենք և պայքարենք քաղաքական իմաստով, 2018 թվականը ամբողջովին բավարար է լինելու վավերացման գործընթացի համար, — նշում է ՀՀ ԱԺ նախկին պատգամավորը։
11:04 20.10.2017
Աջափնյակ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Հիմնադիր խորհրդարանի նախագահ Ժիրայր Սեֆիլյանի եվ մյուսների գործով այօրվա դատական նիստն ընդմիջվել է, քանի որ ամբաստանյալ Ներսես Պողոսյանի շահերի պաշտպանը` Արայիկ Պապիկյանը միջնորդեց նիստը հետաձգել. ամբաստանյալն արդեն 22 օր է հացադուլ է հայտարարել ցավեր ունի սրտի շրջանում եվ ի վիճակի չէ ներկա գտնվել նիստին։ Բացի այդ պաշտանը տեղեկացրեց որ […]
10:55 20.10.2017
Ամերիկյան պետքարտուղարությունը առաջին անգամ ընդունել է, որ «Հայաթ Թահրիր աշ- Շամը», որը կապված է «Ջեբաթ ան-Նուսրա» կազմակերպության հետ, քիմիական զենք է կիրառում Սիրիայում: Այդ մասին հայտնել է ՌԴ ՊՆ ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը: Նման տեղեկություն պարունակվում է պետքարտուղարության այն հաղորդագրության մեջ, որտեղ բացատրվում է, թե ինչու ամերիկացիները չպետք է Սիրիա գնան: «Սա պետքարտուղարության առաջին պաշտոնական խոստովանությունն է, ոչ միայն ուղղակի առկայության, այլ ընդգծում եմ, «Ջեբաթ ան-Նուսրայի» կողմից քիմիական զենք կիրառելու մասին, որն օգտագործվել է Սիրիայում ահաբեկչություններ կազմակերպելու համար, ինչի մասին մենք տարբեր մակարդակներում հայտարարել ենք»,- ասել է Կոնաշենկովը:
ՌԴ ՊՆ ներկայացուցիչը հիշեցրել է, որ Իդլիբ նահանգում հայտնի է թունավոր նյութի օգտագործման միայն մի դեպք՝ Խան- Շեյխունում:
10:48 20.10.2017
Մորգան Ֆրիմանը կմարմնավորի ԱՄՆ նախկին պետքարտուղար Քոլին Պաուելլին: Ֆիլմը կենսագրական դրամա ժանրում է լինելու և ռեժիսորական աթոռին Ռեջինալդ Հալդինն է, որը վաղուց էր պետքարտուղարի կյանքի կարևոր դրվագների մասին պատմող ֆիլմ նկարահանել: Հատկանշական է այն որ այս ֆիլմի սցենարը 2011 թվականից գտնվում էր հոլիվուդյան «սև ցուցակում»: այս մասին հայտնել է Cinema Blend պարբերականը: Ֆիլմի պրոդյուսերներն են […]
10:24 20.10.2017
Երեկ ուշ երեկոյան խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևան-Արտաշատ մայրուղում: Ժամը 23:20-ին Երևան-Երասխ հատվածի 11-րդ կմ-ի ձախակողմյան հատվածում «Kia Lotze» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել երկաթյա արգելապատնեշին: Անհրաժեշտ է եղել նաև փրկարարների աջակցությունը: Սակայն մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «Kia Lotze» -ի վարորդը հոսպիտալացվել է Մասիսի ԲԿ, որտեղ բժիշկները նրա […]
10:12 20.10.2017
Նորքի զինված խմբի գործով դատական նսիտն այսօր մի քանի րոպե տեվեց։ Չէին ներկայացել հանրային պաշտպաններից մի քանիսը։ Դատավոր Արմեն Բեկթաշյանը հայտնեց, որ պաշտպան Թամարա Բաղդասարյանը հիվանդանոցում է։ Մյուսների մասին տեղեկություններ չկային։ Դատավորը նախ որոշեց հետաձգել նիստը մինչեվ ժամը 12-ը, այնուհետեվ հետաձգեց մեկ շաբաթով։ Հիշեցնենք, որ նախորդ նիստը ևս չէր կայացել, քանի որ ամբաստանյալ Վահան Շիրխանյանի […]
09:55 20.10.2017
ՀՀ Ոստիկանության Տավուշի մարզային վարչության Դիլիջանի բաժնում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ ՀՀ բնապահպանության նախարարության «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ տնօրենի համապատասխան հրամանով ապրանքանյութական արժեքների հանձնում-ընդունում կատարելու նպատակով ստեղծված հանձնաժողովը բնության հատուկ պահպանվող տարածք հանդիսացող «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ «Հաղարծին» տեղամասի մասնաճյուղերի տարածքներում 2017թ. օգոստոսի 18-ից սեպտեմբերի 6-ն ընկած ժամանակահատվածում իրականացրած ստուգումների արդյունքում թվով 12 պահաբաժիններում հայտնաբերել է ապօրինի հատված 409 հատ տարբեր տեսակի և տրամաչափի թաց, կանգուն ծառ, որով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափի վնաս:
09:44 20.10.2017
Վարչապետ Կարեն Կարապետյանի հրավերով հոկտեմբերի 24-ին պաշտոնական այցով Հայաստան կժամանի Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևը: Այցի շրջանակում նախատեսվում է Կարեն Կարապետյանի և Դմիտրի Մեդվեդևի առանձնազրույցը, որին կհաջորդեն ընդլայնված կազմով բանակցությունները և փաստաթղթերի ստորագրման արարողությունը:
09:33 20.10.2017
ԱՄՆ ԿՀՎ ղեկավար Մայքլ Պոմպեոն հայտարարել է, որ ԱՄՆ-ն պետք է պատրաստ լինի Հյուիսային Կորեայի հրթիռային հարվածներին: Նրա խոսքով՝ Հյուսիսային Կորեայի տարածքում միջուկային մշակումները այնպիսի փուլում են , որ արդեն հնարավոր ե հարվածներ ԱՄՆ –ի տարածքում: «Նրանց հնարավությունները բավական մոտ են դրան, և ԱՄՆ –ի քաղաքականության տեսանկյունից, մենք պետք է մեզ պահենք այնպես, ինչխես կպահեինք այն դեպքւոմ, երն նրանք այդ հնարավորությունների նվաճման շեմին են»:
ԿՀՎ ղեկավարը նաև նշել է, որ հիմա արդեն անհրաժեշտ է մտածել այն մասին, թե ինչպես
09:17 20.10.2017
Ռուսական լրատվամիջոցները շարունակում են ջանքեր գործադրել պարզելու, թե իվերջո Վլադիմիր Պուտինը առաջադրել՞ու է իր թեկնածությունը առաջիկա նախագահական ընտրություններում, թ՞ե ոչ: Ուղղակի եվ անուղղակի, ակնարկային եվ հումորային հարցերով անգամ փորձ է արվում պարզել նախագահի մտադրությունները, առայժմ սակայն անարդյունք: Սոչիում, հայտնի ՚՚Վալդայՙՙ ակումբում տեղի ունեցած հանդիպման ժամանակ, որին մասնակցել է նաեվ Պուտինը, նախագահի առաջիկա ծրագրերից տեղեկանալու այդպիսի […]
09:08 20.10.2017
Հոկտեմբերի 20-ին, ժամը 04:34-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Նոր ՈՒղի գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: