TIME
Ամսաթիվ
27 11 2024
  • $
    391.63
  • RUBLE
    3.58
  • 412.31
WEATHER
+4.09 oC

Շոտլանդիան կարգելի ֆիզիկական բռնությունը երեխաների նկատմամբ

16:39 20.10.2017

Շոտլանդիան կդառնա Միացյալ թագավորության առայժմ միակ երկիրը, որտեղ կարգելվի երեխային ապտակելը

̰
Մեկնարկել է հայ-վրացական իրավական ֆորումը

16:32 20.10.2017

Թբիլիսիում այսօր մեկնարկել է վրաց-հայկական իրավական երկրորդ ֆորումը, որին մասնակցում են ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը, Վրաստանի արդարադատության նախարար Տեա Ծուլուկիանին, Վրաստանի պատիժների կատարման, պրոբացիայի և իրավական օգնության հարցերի փոխնախարար Զվիադ Միխանաշվիլին:

̰
Պուտինն առաջարկել իրեն շոշափել

16:25 20.10.2017

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Երիտասարդության և ուսանողների միջազգային փառատոնի ժամանակ մասնակիցներից մեկին թույլատրել է կպնել իրեն, քանի որ մասնակիցը չի հավատացել, որ նա հենց իրական նախագահ Պուտինն : «Ուղղակի այնպիսի զգացում է… անբացատրելի: Իմ դիմաց կանգնած է ՌԴ նախագահը: Անհավատալի է»,- ասել է փառատոնի մասնակիցը, իսկ Վլադիմիր Պուտին ի պատասխան երիտասարդին առաջակել է իրեն շոշափել:

̰
Հաշվապահները յուրացրել են 8 մլն դրամ

16:19 20.10.2017

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունից ստացված նյութերի հիման վրա հարուցված քրեական գործի նախաքննությամբ բացահայտվել են ֆինանսական խախտումների և չարաշահումների մի շարք դեպքեր:

Ոստիկանության Արարատի մարզային վարչության ֆինանսական խմբի և նույն վարչության Արարատի բաժնի գլխավոր հաշվապահներ Արուս և Վեհանուշ Ասատրյանները, իրենց գործընկերներին «լավություն» անելու և նրանց օգտակար լինելու անձնական շահագրգռվածությունից ելնելով, մասամբ էլ սխալ հաշվարկների պատճառով, 2014 թվականի հունվարի 1-ից մինչև 2017 թվականի փետրվարն ընկած ժամանակահատվածում պետական բյուջեից ավել գումարներ են պահանջել և ոստիկանության Արարատի մարզային վարչության մի շարք աշխատակիցների հաշվին առանց օրինական հիմքերի որպես աշխատավարձ փոխանցել շուրջ 8 մլն ՀՀ դրամի չափով ավել գումարներ:

̰
Նիհարեք և խնայեք հազարավոր դոլլարներ. հետազոտություն

16:13 20.10.2017

Ջոնս Հոփքինսի համալսարանի գիտնականներ իրենց կատարած վերջին  հետազոտության ժամանակ հանգել են այն  եզժզրակացության,  որ ավելորդ քաշից ազատվելը մարդուն թույլ է տալիս տասնյակ հազարավոր դոլարներ տնտեսել, մանավանդ եթե այդ մարդն արդեն  50-ն անց է։ Խնդիրն այն է, որ ավելորդ քաշի դեպքում զգալիորեն ավելանում է սրտի եւ ուռուցքաբանական հիվանդությունների, դիաբետի զարգացման հավանականությունը, որոնց բուժման համար մարդիկ ստիպված […]

̰
Երթևեկության նոր կանոններ շրջանաձև երթևեկության հատվածներում

16:02 20.10.2017

Հիշեցնում ենք, որ տրանսպորտային միջոցների հապաղումներից և կուտակումներից խուսափելու նպատակով Երևան քաղաքի մի շարք շրջանաձև երթևեկության խաչմերուկներում համապատասխան ճանապարհային նշաններով ու գծանշումներով երթևեկությունը կազմակերպված է այնպես, որ երթևեկության առավելություն ունենան շրջանաձև երթևեկության հատվածում գտնվող տրանսպորտային միջոցները՝ մերձակա փողոցներից շրջանաձև երթևեկության հատված մուտք գործող տրանսպորտային միջոցները պետք է ճանապարհը զիջեն շրջանաձև երթևեկության հատվածում գտնվող տրանսպորտային միջոցներին:

̰
Կառավարությունը կարող է հրաժարվել մեծ ջրամբարներ կառուցելուց

15:54 20.10.2017

«Անցած 12 ամիսների ընթացքում մեկնարկած ծրագրերի գումարային արժեքը գերազանցում է 1 մլն դոլարը»: Այսօր կայացած հաշվետու ասուլիսի ժամանակ ասել է էներգետիկայի եվ բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը: Նախարարության կողմից կանոնակարգվում է երեք ոլորտ՝ էներգետիկա, ջրային տնտեսություն եվ բնական պաշարներ: Բոլոր 3 ոլորտներում կատարված աշխատանքներից նախարարն առանձնացրել է ամենակարևորները:
Սաթենիկ Հայրապետյան

̰
Այսօր կմենամարտեն Գեղարդ Մուսասին և Ալեքսանդր Շմելենկոն

15:43 20.10.2017

Հոլանդիան ներկայացնող մարտեր առայնց կանոնների ոճում հանդես եկող (MMA) հայ մարտիկ Գեղարդ Մուսասին (Մովսեսյան) ու ռուսաստանցի Ալեքսանդր Շմելենկոն կշռվել են Bellator 185 մրցաշարի մենամարտից առաջ: Հայ մարտիկը կշռել է 84,254 կգ է, իսկ Bellator-ի միջին քաշային կարգում նախկին չեմպիոն Շմելենկոյինը՝ 84,368 կգ: Այս մասին հայտնել է մրցաշարի պաշտոնական կայքը: Մուսասիի և Շմելենկոյի մենամարտը կանցկացվի հոկտեմբերի […]

̰
Հայաստանում կշահագործվե՞ն  էլեկտրական շարժիչով ավտոբուսներ

15:36 20.10.2017

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն այսօր ընդունել է Հայաստանում ՌԴ առևտրային ներկայացուցիչ Անդրեյ Բաբկոյին և «Վոլգաբաս» ընկերության ներկայացուցիչներին։

Ներկայացնելով ընկերության գործունեությունը և արտադրանքը, որը ներառում է տարբեր տիպի և տեղատարողությամբ ավտոբուսներ, այդ թվում՝ նաև էլեկտրական շարժիչով ավտոբուս` ընկերության գնումների և մարքեթինգի գծով փոխնախագահ Իվան Պրիմերովը մանրամասնել է դրանց արտադրական հնարավորությունների, վառելիքի ծախսի, տեղատարողության, որակական հատկությունների հետ կապված մի շարք հարցեր։

̰
ՌԴ ավիաբազայի օդաչուները «կոբրա» եւ «բոչկա» են ցույց տվել Երևանի երկնքում

15:28 20.10.2017

Հայաստանում ռուսական ավիաբազայի կազմավորման 19-րդ տարեդարձի առթիվ ավիաբազայի օդաչուները բարձրագույն պիլոտաժի հնարքներ են ցուցադրել Երևանի երկնքում։

Օդաչուները ստուգողական թռիչքներ են իրականացրել ՄիԳ-29 կործանիչներով, Մի-24 և Մի-8ՄՏ ուղղաթիռներով։ Թռիչքներն իրականացվել են 300-2000 մետր բարձրություններում։ Ստուգողականների հանձնումից հետո օդաչուները իրականցրել են ցուցադրական թռիչքներ, որոնց ընթացքում ցուցադրել են բարձրագույն պիլոտաժի հնարքներ, որոնց թվում՝ «կոբրա», «բոչկա», «կոլոկոլ», «Նեստերովի հանգույց» և այլն։

̰
Բարաք Օբաման քննադատել է ԱՄՆ այժմյան քաղաքականությունը

15:23 20.10.2017

ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման քննադատության է ենթարկել ԱՄՆ քաղաքականությունը։ Օբաման այդ մասին հայտարարել է Վիրջինիա նահանգի նահագապետի ընտրությունների թեկնածուի հանրահավաքի ժամանակ, որին նա քարոզարշավում աջակցում է։ Օբաման ամերիկյան քաղաքականությունն անվանել է «պառակտված և թշնամական»։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը բարձրության վրա է գտնվում, երբ մարդկանց օգնում է բարձրանալ, այլ ոչ ստորացնում նրանց։ Այս մասն փոխանցում է […]

̰
Chloé օծանելիքի նոր գովազդը

15:22 20.10.2017

Ֆրանսիական Chloé նորաձևության նոր դեմքը ամերիկացի դերասանուհի Հայլի Բենեթն է: Այս տարի նորաձևության տունը նշում է իր հայտնի «Eau de Parfum» օծանելիքի 10-ամյակը և դերասանուհին նկարահանվել է վինտաժային ոճի մեջ՝ սպտակ թեթև զգեստով և նատուրալ շպարով:  Լուսանկարիչ՝ Լաշլան Բեյլի: Լիլիթ Խաչատրյան

̰
«Միխոմայդանի» ցուցարարաները  «Ռոշեն» կոմֆետներով ուղերձ են հղել Պորոշենկոյին

15:15 20.10.2017

Մեկ քառակուսի մետր ուղերձի համար նախաձեռնողներին պետք է եղել մի քանի կիլոգրամ Ռոշեն տեսակի կոնֆետներ:Դա Գերագույն ռադայի մոտ բողոքի ակցիայի մասնակիցների յուրատեսակ ուղերձն էր նախագահ Պյոտր Պորոշենկոյին:Կազմակերպիչները,նախագիծը կյանքի կոչելու համար,օգտագործել են նախագահին պատկանող Ռոշեն հրուշակեղենի գործարանի արտադրանքը:Քաղցր կոմպոզիցիան հիանալի երեվում է Գերագույն Ռադայի պատուհաններից:Անցորդները պարբերաբար մոտենում են գրությանը եվ կոնֆետներ վերցնում`ճաշակելու համար:

Հոկտեմբերի 17-ին Միխայիլ Սաակաշվիլիի կողմնակիցներն ու ակտիվիստները`ուկրաինական ազգայնական կուսակցությունների դրեշներով բողոքի ակցիա էին կազմակերպել Գերագույն Ռադայի մոտ:Ցուցարարները պահանջում են չեղյալ հայտարարել պատգամավորների անձենռմխելիությունը,փոխել ընտրական օրենսգիրքը, ձեևավորել հակակոռուպցիոն դատարան:

̰
Prado-ն բախվել է ճամփեզրին. կան տուժածներ

15:01 20.10.2017

Այսօր կեսօրին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Զովունի գյուղի գազալցակայանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ: Դեպքի վայր մեկնած փրկարարները պարզել են, որ Զովունի-Եղվարդ ավտոճանապարհին՝ Զովունի գյուղի մոտակայքում, բախվել են «Mercedes E320» մակնիշի 91 AA 091 պետհամարանիշի (վարորդ՝ Գ. Հ.) և «Toyota Prado» մակնիշի 777 OL 73 պետհամարանիշի (վարորդ՝ Մ. Հ.) ավտոմեքենաները:

̰
2018 թվականի կենսաթոշակների եվ նպաստների բարձրացում չի նախատեսվում

14:55 20.10.2017

ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում այսօր տեղի է ունեցել 2018 թվականի պետական

̰
Մեծարենցի ձեռագիրը նվիրաբերվեց թանգարանին

14:48 20.10.2017

Փարիզաբնակ մտավորական Հրայր Հրաչյանն այսօր Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի նվիրաբերեց Միսաք Մեծարենցի հանրահայտ «Տո˜ւր ինծի, Տե˜ր, ուրախությունն անանձնական» աղոթք-բանաստեղծության ինքնագիրը:

̰
Մարգո Ռոբբին՝ սկանդալային գեղասահորդուհու դերում

14:40 20.10.2017

Հրապարակվել է «Ես Տոնյան եմ» (I, Tonya) ֆիլմի թիզերը, որում ամերիկացի հայտնի և սկանդալային գեղասահորդուհուն մարմնավորում է 27-ամյա Մարգո Ռոբբին:

̰
Ալեքսիս Օհանյանը խոստացել է ընտանիքով այցելել Հայաստան

14:37 20.10.2017

Reddit սոցիալական ցանցի հիմնադիր Ալեքսիս Օհանյանն ու հայտնի թենիսիստուհի Սերենա ուիլիամսը ծրագրում են գաղտնի ամուսնանալ Նոր Օռլեանում: Հարսանեկան արարողության կազմակերպիչների հետ հանդիպաման համար Ալեքսիսը վարձել է անհատական ինքնաթիռ և Սերենայի ու դստեր  հետ մեկնել է Նոր Օռլեան: Աղբյուրը նշում է որ այցելության ժամանակ նրանք շրջել են տարածքում և կազմակերպիչների հետ քննարկել են հարսանեկան արարողության ճաշացանկը: […]

̰
Վրաստանի ՏԻՄ  ընտրություններին  ընդառաջ արյունալի միջադեպ է տեղի ունեցել

14:31 20.10.2017

Վրասատնում ՏԻՄ ընտրություններին ընդառաջ երեկ արյունալի միջադեպ է տեղի ունեցել ադրբեջանաբնակ Մառնեուլի քաղաքում:Դեռեվս չպարզված հանգամանքներում,անհայտ անձը կամ անձինք հարձակում են գործել Մառնեուլիի նախընտրական շտաբի վրա եվ ինքնաձիգով կրակել ներկաների ուղղությամբ:5 հոգի,այդ թվում իշխող կուսակցության մեծամասնական թեկնածուի վրա:Վիրավորներին տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:Մեկի վիճակը ծանր է:<Եվրոպական Վրաստան>ընդդիմադիր կոււսակցությունը Ընտրական օրենսգրքում օրինախախտումներ է արձանագրել Ախալքալաքիի շրջանում: Ըստ այդմ, Ախալքալաքիի թիվ 40 ընտրատեղամասում իշխող կուսակցության 3 թեկնածուները`Էդիկ Բերիկյանը, Կարապետ Ալոյանը,Էդուարդ Էլիզյանը հանդիսանում են օտարերկրյա քաղաքացիներ եվ Վրաստանի ընտրություններում մասնակցելու իրավունք չունեն:

̰
3 հայ թեկնածուներ հնարավոր է չմասնակցեն  ՏԻՄ ընտրություններին

14:19 20.10.2017

Վրացական երազանք կուսակցության ծագումով 3 հայ թեկնածուներին հնարավոր է թույլ չտան մասնակցել Ախլքալաքում կայանալիք ՏԻՄ ընտրություններին:

̰
Դանիան ԵՄ-ում  աջակցում է Հայաստանին

14:14 20.10.2017

Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Դանիայի Թագավորության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Մադսենը (նստավայրը՝ Կիև):

̰
Facebook-ը Կոնգրեսին կտրամադրի ԱՄՆ ընտրությունների վրա ՌԴ ազդեցության գործիքները

14:09 20.10.2017

Նախորդ ամիս Facebook սոցցանցը հայտնաբերել էր մի գովազդ, որը հնարավոր է՝ ազդեցություն է ունեցել ԱՄՆ նախագահական ընտրությունների վրա:

̰
Հայկական կողմը սպասելիք չունի Ժնևյան հանդիպումից. քաղաքագետ

14:05 20.10.2017

Հայաստանի և Ադրբեջանի նախագահների ժնևյան հանդիպումը արարողակարգային միջոցառում էր, որտեղ հայկական կողմը փորձում էր նախ ներկայացնել իր նոր սկզբունքները հակամարտության լուծման ուղղությամբ, ապա Ադրբեջանին ստիպել՝ կատարելու Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ստանձնած պարտավորությունները: Այսօր կարծիք է հայտնել քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը՝ նշելով, որ այս անգամ ևս ադրբեջանական կողմից կառուցողական սպասելիքներ պետք չի ունենալ, քանի որ այդ երկիրը […]

̰
Ֆրանսիացի լուսանկարչի զարմանալի ֆոտոշարքը

14:00 20.10.2017

Մեզանից շատերը թանգարաններում անցկացնում են ընդամենը մեկ ժամ, իսկ ֆրանսիացի լուսանկարիչ Ստեֆան Դրասշենը ամեն օր այցելում է տարբեր թանգարաններ, պատկերասրահներ, ժամերով մնում այնտեղ ու հետևում այցելուներին:

̰
Դատական սանկցիա փաստաբանների նկատմամբ

13:51 20.10.2017

Սեֆիլյանի և մյուսների գործով դատաքննության ժամանակ դատավոր Տաթեվ Գրիգորյանը որոշեց դատական սանկցիա կիրառել նիստից հեռացած պաշտպաններ Նինա Կարապետյանցի Արայիկ Պապիկյանի եվ Տիգրան Հայրապետյանի նկատմամբ`դիմել փաստաբանների պաշատ պատասխանատվության ենթարկելու համար։միեվնույն ժամանակ որոշեց դիմել նաեվ Սեֆիլյանին հանրային պաշտպան տրամադրելու համար քանի որ Սեֆիլյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանը լքել էի նիստը `առանց բացատրության եվ նախագահող դատավորի թույլտվության։

̰
Մրցույթ դպրոցի տնօրենի պաշտոնի համար

13:42 20.10.2017

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը հրաման է ստորագրել «Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի /հավաստագրի/ համար հավակնորդների փաստաթղթերն ընդունելու մասին»:

̰
ԵՊՀ-ում բացվել է ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղարի անվան լսարան

13:39 20.10.2017

ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբադյանն այսօր ԵՊՀ-ում մասնակցել է ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Բուտրոս Բուտրոս-Ղալիի անվան լսարանի բացմանը: Այս մասին shantnews-ին փոխանցնեցին ԱԳՆ լրատվական վարչությունից: ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Բուտրոս Բուտրոս-Ղալիի անվան լսարանի բացման արարողությանը: Ողջունելով մայր ԲՈՒՀ-ի միջազգային հարաբերությունների ֆակուլտետում Բուտրոս Բուտրոս-Ղալիի անվան լսարանի բացումը, նախարարը ասել է.

̰
Էրդողանը հրաժարվել է հանդիպել Բարզանիի հետ

13:33 20.10.2017

Հաղորդվում է, որ Բարզանին հանդիպում է խնդրել Իրաքյան Քրդստանի անկախության հանրաքվեի անցկացումից հետո:

̰
Ինչ արգելված իր է ունեցել Ներսես Պողոսյանը

13:30 20.10.2017

Ժիրայր Սեֆիլյանի եվ մյուսների գործով դատական նիստի ընդմիջման ժամանակ Ներսես Պողոսյանի շահերի պաշտպան Նինա Կարապետյանցը չհերքեց որ իր պաշտպանյալի մոտ պատժախցում իսկապես հայտնաբերվել է արգելված իր։ Ինչ իր է դա եղել` փաստաբանը չբացահայտեց։ Նա նշեց որ Ներսես Պողոսյանը նույնպես չի ժխտել, որ արգելված իր է ունեցել։ Հիշեցնենք որ ամբաստանյալ Ներսես Պողոսյանն արդեն 22 օր է […]

̰
Ալիևը Ստամբուլում մասնակցում է D-8 գագաթաժողովին

13:24 20.10.2017

D-8-ն ստեղծվել է իսլամական պետությունների միջև առևտրատնտեսական կապերը ամրապնդելու նպատակով:

̰
BACK_TO_TOP