20:39 20.10.2017
Այսօր Մոսկվայում Հայ առաքելական եկեղեցու Սուրբ պայծառակերպության եկեղեցական համալիրում տեղի ունեցավ հայ գործարար, բարերար Լևոն Հայրապետյանի հոգեհանգստի արարողությունը:
20:17 20.10.2017
Սպիտակագլուխ անգղերի որսի աղմկոտ գործով ոչ ոք չի պատժվի: Կարմիր գրքում գրանցված թռչունների որսի գործով քրեական գործի հարուցումը մերժվել է՝ վաղեմության ժամկետն անցած լինելու հիմնավորումով, հայտնում է «Սպուտնիկ Արմենիան»:
Քրեական գործի հարուցումը մերժվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35 հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, այն է՝ քրեական գործ չի կարող հարուցվել և քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե անցել են վաղեմության ժամկետները:
Մինչ այս արդեն հայտնի էր, որ աղմուկ բարձրացրած լուսանկարների մեջ երևացող մեքենայի պետհամարանիշը հին նմուշի է, ըստ այդմ՝ լուսանկարն առնվազն 4 տարվա վաղեմություն ունի:
Հայաստանի քրեական օրենսգիրքը նախատեսում է 3-6 ամիս կալանք կամ նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից վեցհարյուրապատիկի չափով տուգանք ապօրինի որսի համար, որը կատարվել է այնպիսի թռչունների և վայրի կենդանիների նկատմամբ, որոնց որսն ամբողջովին արգելված է (ՀՀ ՔՕ հոդված 294 մաս 1-ին կետ 3):
3-6 ամիս հնարավոր կալանքի դրույթն այս հանցագործությունը դասում է ոչ մեծ ծանրության հանցագործությունների թվին (ՀՀ ՔՕ հոդված 19 մաս 2-րդ), որոնց վաղեմության ժամկետը մինչև 2 տարի է (ՀՀ ՔՕ հոդված 75 մաս 1-ին կետ 1), որն էլ հաշվարկվում է հանցանքը գործելու պահից:
Սակայն եթե սպիտակ անգղերի որսագողությունը դիտարկվի որպես մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կատարված հանցագործություն (լուսանկարներում 3 մարդ է երևում՝ անգղի թևերից բռնած), ապա նրանց սպառնում է նաև մինչև 3 տարի ազատազրկում (ՀՀ ՔՕ հոդված 294 մաս 2-րդ կետ 2):
Նման գործոնն այս հանցատեսակը դասում է միջին ծանրության հանցագործությունների շարքը (ՀՀ ՔՕ հոդված 19 մաս 3-րդ), որոնց վաղեմության ժամկետն արդեն 5 տարի է (ՀՀ ՔՕ հոդված 75 մաս 1-ին կետ 2):
Ոստիկանությունը մինչ այս հայտարարել էր, որ նկարներում երևացող մեքենայի համարանիշը 02.08.2013 թվականին հանձնվել է, և այլ տրանսպորտային միջոցի չի տրամադրվել, իսկ նկարում երևացող ավտոմեքենայի վրա տեղադրվել է հաշվառման այլ համարանիշ: Հետևաբար, դեպքը 2013 թվականից հետո տեղի ունենալ չէր կարող:
20:02 20.10.2017
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 20-ին Բրյուսել քաղաքում այցելել է Վալոնիայի խորհրդարան, որտեղ հանդիպել է պատգամավորների հետ եւ ներկա գտնվել Արցախի հետ բարեկամության խմբի ստեղծման հանդիսավոր արարողությանը:
19:53 20.10.2017
Ոստիկանությունը արցունքաբեր գազ է օգտագործել նկարահանման հրապարակից գողություն անելու եւ մեքենա փախցնելու փորձ կատարողին: Դա տեղի է ունեցել «Equalizer 2» ֆիլմի նկարահանման հրապարակում: Այդ ֆիլմում խաղում է Դենզել Վաշինգտոնը: «AP» գործակալությունը, հղում անելով իրավապահ մարմիններին, նշում է, որ չարագործը մի կնոջ ձեռքից պայուսակ է խլել և փախուստի է դիմել: նա փորձել է տեղից փախչել ուրիշի […]
19:26 20.10.2017
Այսօր Երևանի պետական համալսարանի մոտ տասնյակ ուսանողներ էին հավաքվել և բողոքում Պաշտպանության նախարարության կողմից ներկայացված տարկետման իրավունքը վերացնող օրենսդրական նախագծի դեմ: ԵՊՀ-ի մոտից երիտասարդները, ովքեր հիմնականում ԵՊՀ ուսանողներ էին, «Հանուն գիտության», «Տարկետում լինելու ա» վանկարկումներով շարժվել են դեպի Կրթության և գիտության նախարարություն, որտեղ նրանց հետ հանդիպել են նախարարի խոսնակն ու Բարձրագույն կրթության վարչության պետը: Վերջինս […]
19:20 20.10.2017
Հոկտեմբերի 20-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը «ԵՄ-Արցախ համագործակցության հեռանկարները՝ որպես ներդրում Հարավային Կովկասում խաղաղության եւ կայունության գործում» թեմայով ելույթ է ունեցել Բրյուսելում՝ «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» ոչ կառավարական կազմակերպության կողմից կազմակերպված կլոր սեղանին։
Իր ելույթում Մասիս Մայիլյանը ներկայացրել է մարտահրավերները, որոնց բախվում է Հարավային Կովկասը, նշելով, որ տարածաշրջանում խաղաղությանն ու անվտանգությանն ուղղված սպառնալիքի հիմնական աղբյուրներն են միջազգային իրավունքի նկատմամբ Ադրբեջանի ժխտողական վերաբերմունքը եւ Արցախի քաղաքացիների հիմնարար իրավունքների եւ Արցախի Հանրապետության գոյության իսկ իրավունքի անտեսումը։ Առճակատման տրամաբանություն պարտադրելով՝ ադրբեջանական իշխանությունները ցուցադրում են, որ իրենց նպատակը ոչ թե երկխոսության միջոցով խաղաղության հասնելն է, այլ միակողմանի ռազմաքաղաքական առավելություն ստանալը:
Արցախի արտաքին գործերի նախարարը համոզմունք է հայտնել, որ ԵՄ-Արցախ համագործակցությունը կայունացնող դեր կխաղա եւ կդառնա կարեւոր ներդրում՝ Հարավային Կովկասում տեւական խաղաղության հաստատման գործում։
19:09 20.10.2017
Ուկրաինական «Վեստին» գրում է, որ Կիևում ավելացել են, այսպես ասած, պրոֆեսիոնալ մայդանչիների ծառայությունների գները: Լրագրողները ուսումնասիրել են աշխատանքի տեղավորման կայքերը և հարցումներ արել հանրահավաքի մի քանի մասնակիցների հետ: Պարզվե; է, որ երեք ժամ հանրահավաքի մասնակցելու համար շինծու «ցուցարարին» վճարում են 100 գրիվեն կամ 220 ռուբլի: Մեկ ամսվա ընթացքում այդ գինը կրկնակի ավելացել է: Միաժամանակ, պարզվել […]
19:04 20.10.2017
Մարզիկը ոսկե մեդալ նվաճեց թե՛ երկամարտում (359 կգ), թե՛ պոկում(162 կգ), թե հրում (197 կգ) վարժություններում:
18:52 20.10.2017
2018 թվականի պետական բյուջեի նախագծում միջին կենսաթոշակի չափը նախատեսվում է սահմանել 39 հազար 361 դևամ
18:46 20.10.2017
Ռուսական Россия 24 հեռուստաալիքը ներկայացրել է կադրեր, որոնցում երևում է Մոսկվայում իր ուղևորներին թունավորման միջոցով սպանելու մեջ կասկածվող հայ տաքսիստի ձերբակալությունը:
18:28 20.10.2017
Քննչական կոմիտեն ներկայացրել է երեխաների նկատմամբ կատարված հանցագործությունների վերաբերյալ ՔԿ վարույթում քննվող քրեական գործերի վիճակագրությունը:
18:22 20.10.2017
«Այսօրվա գործող տեխնոլոգիաները հնարավորություն են տալիս արևային էներգիան օգտագործել միայն արևային ժամերին», – այսօր լրագրողներին ասել է էներգետիկայի և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը՝ անդրադառնալով Հայաստանում արևային էներգիայի կիրառման հարցին:
Սաթենիկ Հայրապետյան
18:07 20.10.2017
Ընտանեկան բռնության կանխարգելման օրինագիծ շուրջ ծավալված քննարկման ժամանակ Փաստաբանների պալատի իրավական հարցերով փորձագետ Արտաշես Խալաթյան հիշել է «Ականջներդ կկտրեմ, քեզ խելք պահիր» արտահայտության մասին և հարցրել: «Հիմա արդյոք էդ գործողությունը չի մտնում ֆիզիկական բռնություն գործադրելու սպառնալիքի տակ:» Քննարկմանը մասնակցող Արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի հետ կապերի բաժնի պետ Գոհար Հակոբյանը ատասխանել […]
17:51 20.10.2017
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կոչ է արել Եվրամիության անդամ երկրներին կրճատել Թուրքիային տրամադրվող ֆինանսական օգնությունը։ Այդ մասին նա ասել է Բրյուսելում Եվրամիության գագաթնաժողովի ժամանակ, հաղորդում է թուրքական «Հյուրրիյեթ» պարբերականը: «Թուրքիայում տեղի ունեցող զարգացումներն անընդունելի են ժողովրդավարության վերաբերյալ մեր ունեցած արժեքների տեսանկյունից: Միայն Գերմանիայի քաղաքացիները չէ, որ կալանավորվում են այնտեղ: Մենք մտահոգված ենք այդ երկրում օրենքի […]
17:42 20.10.2017
Վոլգոգրադի բնակիչներից մեկը մեղադրվում է մի գրբացի սպանության մեջ, ում ծառայություններից օգտվել է ավելի քան 20 տարի: Այդ մասին Ինտերֆաքսին հայտնել է տարածքային դատախազի օգնական Օլգա Տոկարևը: «Հետաքննության տվյալներով՝ 1997 թից մեղադրյալլը ոչ մեկ անգամ է դիմել սպանվածին էզոթերիկ ծառայություններ ստանալու համար: Սակայն վերջին տարիներին հենց նրան է մեղադրել իր բոլոր անհաջողությունների համար»,- հայտարարել է Տոկարեւը: Այս տարվա մայիսին նա հերթական անգամ եկել է նրա մոտ եւ դանակի 13 հարված հասցրել: Վոլգոգրադի բնակչի առնչությամբ քրեական գործ է հարուցվել:
17:35 20.10.2017
Հայաստանում է Լեհաստանի արտգործնախարար Վիտոլդ Վաշչիկովսկին: Քիչ առաջ նախարարին ընդունել է նախագահ Սերժ Սարգսյանը, իսկ մինչ այդ Էդվարդ Նալբանդյանն է հանդիպել իր լեհ գործընկերոջ հետ: Հանդիպումից հետո արտգործնախարարները հանդես են եկել մամուլի համար հայտարարություններով: Այս տարի լրանում է հայ-լեհական դիվանագիտական հարաբերությունների 25 ամյակը եվ Լեհաստանում հայկական համայնքի հիմնադրման 650 ամյակը: Կողմերն ընդգծել են, որ հայ-լեհական […]
17:22 20.10.2017
«Եթե էներգետիկայի նախարարությունը կամ կառավարությունը փորձի միջամտել սակագների ձևավոևման քաղաքականությանը, մենք կխաթարենք մեր երկրում տնտեսայկանք աղաքականության հիմքերը: », – այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը՝ ի պատասխան սակագնի սպասվող փոփոխոթյունների վերաբերյալ հարցին:
Սաթենիկ Հայրապետյան
17:16 20.10.2017
«Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքի շուրջ քննարկումները չեն դադարում: Վերջին շրջանում Կառավարության կողմից առաջ քաշված օրենքի այս նախագիծը դարձել է հանրային քննակրումների առանցքային հարցերից մեկը: Այսօր էլ խնդրին մամուլի տարբեր ակումբներում անդրադարձել են հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, փորձագետներ, փաստաբաններ և այլ անձինք: Այդ քննարկումներից մեկին էլ մասնակցում էր նաև ՀՀ […]
17:11 20.10.2017
«Դավիթ Հարությունյանը բացառիկ պրոֆեսիոնալ է և երկար տարիներ լինելով տարբեր ղեկավար պաշտոններում, տիրապետում է տեղեկության ահռելի մեծ ծավալների, ուստի ոչ միայն իրազեկված է, այլև իրավասու է անել այն հայտարարությունները, որի մասին վերջին օրերին մամուլում հրապարակումներ եղան»:
17:04 20.10.2017
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին ու ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիսերին:
Կարեն Կարապետյանը և Ռիչարդ Միլսը քննարկել են հայ-ամերիկյան հարաբերությունների օրակարգին վերաբերող մի շարք հարցեր: Զրուցակիցները նախևառաջ անդրադարձել են հակակոռուպցիոն բնագավառում համագործակցությանը՝ քննարկել ընթացիկ աշխատանքները և հետագա անելիքները:
17:00 20.10.2017
Ուկրաինայում անցկացվող սոցիալական գովազդների Molodiya Festival փառատոնի ժամանակ Հայաստանից ներկայցաված հոլովակը զբաղեցրել է 3-րդ տեղը: Տեսահոլովակը կոչվում է «Շնորհակալ են նորից ծաղկելու շանսի համար» և նվիրված է Հայոց Ցեղասպանության զոհերին ու աշխարհի բոլոր փախստականներին: Հոլովակի նկարիչ-անիմատորներ Անդրանիկ Բերբերյանն ու Անդրեյ Լիդագովսկին նշել ո են որ նման այս սոցիալական գովազդով նրանք ցանկաղցել են շնորհակալություն հայտնել բոլոր […]
16:53 20.10.2017
2018 թվականին կենսաթոշակառուների թիվը կկրճատվի 14 հազարով, այս մասին այսօր ԱԺ առողջապահության եվ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում տեղի ունեցած բյուջետային քննարկումների ժամանակ տեղեկացրել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Արայիկ Պետրոսյանը: Կենսաթոշակառուների թվի նման կրճատումը փոխնախարարը բացատրել է երկու հանգամանքով՝ նախ եվ առաջ փոփոխվելու է հաշմանդամության ճանաչման չափորոշիչները, ինչի արդյունքում երկրորդ եվ երրորդ […]
16:46 20.10.2017
Ընդդիմադիր Իսպանական Սոցիալիստական Կուսակցությունն ու Իսպանիայի կառավարությունը 2018-ի հունվարին Կատալոնիայում արտահերթ ընտրությունների անցկացման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել։ Այդ մասին հաղորդում է «Ինտերֆաքսը»՝ հղում անելով իսպանական El pais պարբերականին։ Սոցիալիստական կուսակցության անդամ Կարմեն Կալվոյի խոսքով՝ որոշումը կայացվել է տարածաշրջանում անմիջական կառավարման ժամանակավոր հաստատմանն ուղղված միջոցառումների շրջանակներում։ Ակնկալվում է, որ հոկտեմբերի 21-ին կկայանա Իսպանիայի նախարարների խորհրդի […]