12:55 21.10.2017
Արդեն մի քանի օր է, ինչ շուրջ 2 տասնյակ սպիտակ արջեր շրջափակել են գյուղի մերձակայքը: Գյուղի բնակիչները չեն կարողանում դուրս գալ իրենց տներից:
12:50 21.10.2017
Հունահռոմեական ոճի ըմբիշ, Ռիո դե Ժանեյրոյի 31-րդ Օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանն այսօր դառնում է 26 տարեկան:
12:43 21.10.2017
Դեպքը տեղի է ունեցել Ռոզենհայմերպլաց թաղամասում: Թաղամասի բնակիչներին հորդորել են տանից դուրս չգալ: Ոստիկանությունը շրջափակել է դեպքի վայրը, այնտեղ են հասել նաև շտապ օգնության մի քանի մեքենաներ:
12:37 21.10.2017
Անդրեյ Արեշևը նաև հավելել է, որ ղարաբաղյան հարցը չի կարելի լուծել ուժային ճանապարհով: Խնդրի կարգավորման հարցում էական հակասություններ չկան Մինսկի խմբում ներկայացված Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի տեսակետերում: Ինչը սկզբունքային տարբերություն է մյուս կոնֆլիկտների հետ համեմատած և շատ կարևոր տարբերություն:
12:19 21.10.2017
Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնին` Հայաստանի Հանրապետության և Տաջիկստանի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի առթիվ:
11:57 21.10.2017
Այս գիշեր Արարատի մարզի Վեդի քաղաքի օղակաձև շրջադարձի մոտ «ՎԱԶ-2121» մակնիշի 28 ՕՍ 967 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Կ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ծառին:
11:49 21.10.2017
Վերոհիշյալ ստուգումները իրականացրել են մայիսի 8-ից մինչև օգոստոսի 16-ը ընկած ժամանակահատվածում Ուկրաինայի վարչապետ Վիկտոր Գրոյսմանի հրամանով: Օրինախախտումները արդեն ներկայացրել են ուկրաինական իրավապահ մարմիններին:
11:42 21.10.2017
Օրերս լրացել է Լոռու մարզի Ծաղկաբեր գյուղի Արաքսի տատիկի 100-ամյակը, ինչի առիթով նրան հանդիսավոր կերպով հանձնվել է ՀՀ քաղաքացու անձնագիր: Տեսանյութը տրամադրել է ՀՀ ոստիկանության լրատվության վարչությունը:
11:38 21.10.2017
Ոստիկանության բաժին բերման է ենթարկվել 5 մարդ՝ ՀՀ երկու քաղաքացի, Տաջիկստանի երկու քաղաքացի և Վրաստանի մեկ քաղաքացի: Փաստի առթիվ ստուգումներ են իրականացվում:
11:24 21.10.2017
Այսօր վաղ առավոտյան Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ Ազատավան գյուղի մոտակա նորակառույց կամրջի մոտակայքում, տեղի է ունեցել վթար: Ինչպես հայտնում են ԱԻՆ-ից Opel մակնիշի 35 FR 729 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1978 թ. ծնված Կ. Հ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել հարակից ձորակը:
11:11 21.10.2017
Նախնական տվյալներով՝ մեծ բեռնատարը բախվել է 2 թեթև մարդատար ավտոմեքենաների և մարդկանց տեղափոխող մեկ այլ բեռնատարի: Դեպքի մանրամասները ճշտվում են:
10:44 21.10.2017
Ընտրությունները կհամարվեն կայացած՝ անկախ մասնակցության ցուցանիշից: Հոկտեմբերի 22-ի գիշերը հայտնի կլինեն նախնական քվեարկության տվյալները: Եթե թեկնածուները չեն ստանա ձայների ավելի քան 50%-ը, ապա կանցկացվի երկրորդ փուլ:
10:36 21.10.2017
«Daiatsu Storia» մակնիշի 34 VV 208 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ Արցախի Հանրապետության քաղաքացի, 1980 թ. ծնված Ս. Հ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 15 մ սահել հարակից ձորակը, ինչի հետևանքով վարորդը և ուղևոր՝ Արցախի Հանրապետության քաղաքացի, 1981 թ. ծնված Է. Խ.-ը տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աղիտու գյուղի զինվորական հոսպիտալ:
10:18 21.10.2017
Քաբուլի մզկիթի վրա գործած հարձակման պատասխանատվությունը ստանձնել է ԻՊ ահաբեկչական խմբավորումը: Այս շաբաթվա ընթացքում Աֆղանստանում ահաբեկչական հարձակումների հետևանքով զոհերի թիվն արդեն հասել է 176-ի:
10:07 21.10.2017
Պորոշենկոյին զայրացրել է այն փաստը, որ ցուցարարներին հաջողվել է վրաններ տեղադրել: Նա դրանում մեղադրել է Ավակովին: Վերջինս իր փաստարկներն է ներկայացրել: Նա նշել է, որ արյունահեղ բախումների և կիսադատարկ վրանների միջև ընտրություն կատարելիս նախընտրել է վերջին տարբերակը:
09:52 21.10.2017
Մի շարք եգիպտական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ահաբեկիչները թվով մեծապես գերազանցել են իրավապահներին: Հարձակման հենց առաջին րոպեներին իրավապահները լուրջ վնասներ են կրել: Այս բախումներից անմիջապես հետո ոստիկանական ստորաբաժանումներ են ուղարկվել օգնության: Օդուժը նույնպես ներգրավվել է ահաբեկիչների դեմ իրականացվող գործողություններում:
21:17 20.10.2017
«Բաքու-Թբիլիսի-Կարս» երկաթուղու բացումը, որը տեղի կունենա հոկտեմբերի 30-ին Բաքվում, կարևոր իրադարձություն է։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
20:59 20.10.2017
Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին հայտարարել է, որ Ղարաբաղի խնդրի լուծման համար Հայաստանը և Ադրբեջանը պետք է մտնեն Ռուսաստանի կազմ:
20:52 20.10.2017
Վիտոլդ Վաշչիկովսկին Հանրապետության Նախագահին ներկայացրել է Հայաստան իր այցի նպատակն ու հայ գործընկերոջ հետ այսօր ունեցած հանդիպման արդյունքները: