TIME
Ամսաթիվ
27 11 2024
  • $
    390.88
  • RUBLE
    3.71
  • 411.09
WEATHER
+5.09 oC

Մայորի անփությությունը զինվորի կյանք արժեցավ

09:51 23.10.2017

2017թ. հոկտեմբերի 10-ին հակառակորդի կողմից արձակած կրակոցից կրծքավանդակի շրջանում հրազենային վիրավորում ստացած պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Չապլին Արմենի Մարգարյանի մահվան դեպքով ձեռնարկված քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում ձեռք են բերվել բավարար փաստական տվյալներ այն մասին, որ Չ. Մարգարյանի մահվան պատճառ են հանդիսացել նաև մարտական հենակետերում ինժեներական աշխատանքներ իրականացնելիս անվտանգության կանոնները չպահպանելը և այդ կանոնների պահպանման նկատմամբ մարտական հենակետի պատասխանատուի կողմից առերևույթ ցուցաբերված անփույթ վերաբերմունքը: Այս մասին հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը:

̰
Նոկաուտ համբյուրի դիմաց

09:40 23.10.2017

Բռնցքամարտի մի քանի վարկածներով աշխարհի չեմպիոնուհի՝     սևամորթ նորվեգուհի Սեսիլիա Բրեկհուսը նոկաուտի է ենթարկել շվեդուհի Միքաելա Լորենին:  Մրցամարտը ավարտվել է 6-րդ ռաունդում:    Այստեղ սակայն ինտրիգը միայն սպորտային չէր: Հիշեցնենք որ մի քանի օր առաջ,  մամուլի ասուլիսից հետո, նախամրցամարտային այսպես ասած հայացքների մրցամարտում Լորենը անսպասելիորեն համբուրել էր Բրեկհուսին, առաջացնելով վերջինիցս զարմանքը:  Այդ պահին Բրեկհուսը […]

̰
Ուրբաթ օրը մահացած զինծառայողը խնդիրներ է ունեցել զորամասում

09:32 23.10.2017

Երկրորդ կայազորային քննչական բաժնում ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում պարզվել են հոկտեմբերի 20-ին պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Հրաչ Արարատի Ավետիսյանի մահվան՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ։

Փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ զինծառայողը հրազենային վնասվածքն ստացել է իրեն ամրակցված ԱԿ-74 տեսակի ինքնաձիգից ճակատի շրջանին կրակոց արձակելու հետևանքով։ Հարցաքննվել են մի շարք անձինք, այդ թվում՝ ականատես վկաներ։

̰
Բրիտանիան խնդրել է հրաժարվել «հղի կին» արտահայտությունից՝ հանուն տրանսգենդերների

09:26 23.10.2017

Մեծ Բրիտանիայի կառավարությունը դիմել է ՄԱԿ՝ խնդրելով «հղի կին» եզրույթը փոխարինել «հղի մարդ» եզրույթով, որպեսզի պահպանվեն սեռափոխների իրավունքները: Այս մասին հաղորդել է Times-ը: Մեծ Բրիտանիայի արտաքին գերատեսչությունը մտադիր է փոփոխություններ մտցնել 1976թ. Մեծ Բրիտանիայի ստորագրած ՄԱԿ-ի քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային պակտում: Այդ փաստաթղթում նշված է, որ «հղի կինը» պետք է հատուկ պաշտպանության ներքո գտնվի, […]

̰
Արտասահմանյան պետհամարանիշները կարգազանցներին չեն փրկի

09:19 23.10.2017

Ճանապարհային ոստիկանները ծառայություն կանցկացնեն սահմանային անցակետերում:

̰
Ի՞նչ կապ ունի նախարարությունը  Արծրունու չկայացած համերգի հետ

09:09 23.10.2017

Մշակույթի նախարարությունը տարածել է նախարար Արմեն Ամիրյանի հայտարարությունը՝ հապված Վահան Արծրունու համերգի չեղարկման հետ: Հայտարարության մեջ ասվում է.

«Վահան Արծրունու չկայացած համերգի շուրջ մեկնաբանությունները վերջին օրերին անցել են վիրավորանքի բոլոր սահմանները , ուստի հարկ եմ համարում մեկ անգամ ևս հրապարակավ բարձրաձայնել , որ ո՛չ մշակույթի նախարարությունը, ո՛չ էլ նախարարության համապատասխան ՊՈԱԿ ը նրա համերգի կազմակերպման, բնականաբար նաև հետագա ճակատագրի հետ որևէ առնչություն չեն ունեցել (համերգի կազմակերպիչ «Շարմ» ընկերությունը համերգի համար տարածքի վարձակալության պայմանագիր չի ունեցել նույնիսկ):

̰
«Կոնվերսբանկի» վրա հարձակման հետքերով

09:01 23.10.2017

ՀՀ Ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել` հոկտեմբերի 9-ին «Կոնվերսբանկի» վրա հարձակման քննության մասին:

̰
«Լան» թայֆունը Ճապոնիայում 5 մարդու կյանք է խլել

08:53 23.10.2017

Ճապոնիային է հարվածել «Լան» թայֆունը, որի հետևանքով 5 մարդ է զոհվել: 85 մարդիկ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել ծառերի և գովազդային վահանակների տապալման հետեվանքով: Հեղեղումների վտանգի պատճառով Ֆուկուսիմա պրեֆեկտուրայի 81 հազար բնակիչները տարհանման հրահանգ են ստացել: Տեղական իշխանությունները մարդկանց կոչ են արել ծայրահեղ դեպքում բարձրանալ շենքերի տանիքներին և օգնության սպասել: «Լան» թայֆունն անցել է ճապոնական […]

̰
Ճապոնիայի վարչապետը խոստացել է զբաղվել Հյուսիսային Կորեայով

08:45 23.10.2017

Ընտրություններում վճռական հաղթանակ տանելուց հետո Ճապոնիայի վարչապետ Շինզո Աբեն հայտարարել է, որ կզբաղվի Հյուսիսային Կորեայի հարցով: Վարչապետը վաղաժամկետ ընտրություններ էր անցկացրել, որպեսզի ընտրողների աջակցությունը ստանա Ճապոնիայի առջև ծառացած ճգնաժամերի լուծման համար. դրանցից մեկը Փհենյանից եկող սպառնալիքն է: Շինզո Աբեն մտադիր է առաջին հերթին վերանայել Ճապոնիայի զինված ուժերի կարգավիճակը: Վարչապետը հայտարարել է, որ անհրաժեշտ է ուժեղացնել […]

̰
Մուգաբեն այլեւս բարի կամքի դեսպան չէ

08:36 23.10.2017

Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Գեբրեյեսուսը հայտարարել է այն մասին, որ չեղարկում է իր որոշումը Զիմբաբվեի նախագահ, 93-ամյա Ռոբերտ Մուգաբեին «բարի կամքի դեսպան» նշանակելու վերաբերյալ։ Մուգաբեն, ով ղեկավարում է երկիրը 1980 թվականից, հայտարարվել էր «բարի կամքի դեսպան» 2 օր առաջ։ Այդ որոշումն անհապաղ քննադատության է ենթարկվել իրավապաշտպանների, լրագրողների և որոշ պետությունների, մասնավորապես Մեծ Բրիտանիայի, Կանադայի և […]

̰
Շվեյցարիայում երիտասարդը կացնով հարձակվել է անցորդների վրա

08:30 23.10.2017

Շվեյցարիայի Ֆլումս կոմունայում դեռահասը կացնով հարձակվել է անցորդների վրա: Դեպքի հետևանքով մի քանի մարդ է տուժել: 17-ամյա լատվիացին մարդկանց վրա է հարձակվել քաղաքային հրապարակներից մեկում: Դրանից հետո նա գողացված ավտոմեքենայով փորձել է փախուստի դիմել, սակայն վթարի է ենթարկվել: Նա դուրս է եկել մեքենայից և բենզալցակայանում կրկին հարձակվել է անցորդների վրա: Ոստիկանությունը վիրավորել է նրան և […]

̰
Խորհրդանշանական հանրաքվեներ Իտալիայում

08:14 23.10.2017

Իտալական ամենահարուստ շրջանները` Լոմբարդիան եվ Վենետոն, խորհրդանշական հանրաքվեներ են անցկացրել: Ըստ քվեարկության նախնական արդյունքների, քվեարկողների 90 տոկոսը կողմ է արտահայտվել նահանգների ինքնավարության ընդլայնմանը, սակայն հանրաքվեներն իրավաբանական ուժ չունեն: Վենետոն, որի կազմում է գտնվում Իտալիայի ֆինանսական մայրաքաղաք Միլանը, եվ Լոմբարդիան, որի մայրաքաղաքն է Վենետիկը, երկրի տնտեսապես ամենազարգացած շրջաններն են: Նրանց հիմնական դժգոհություններից մեկն այն է, որ […]

̰
ՃՏՊ Էջմիածին-Մարգարա ավտոճանապարհին

08:09 23.10.2017

Հոկտեմբերի 23-ին, ժամը 02:47-ին ահազանգ է ստացվել, որ Էջմիածին-Մարգարա ավտոճանապարհի 4-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են ԳԱԶել մակնիշի 04 UL 859 (վարորդ՝ 1986 թ. ծնված Ռ. Ե.) և ՎԱԶ 2107 մակնիշի 34 AV 802 (վարորդ՝ 1995 թ. […]

̰
Պաշտոնական Երեւանի առաջարկները տեխնիկական են եւ տրամաբանական. Մելիք-Շահնազարյան

08:06 23.10.2017

Ըստ քաղաքագետ Հարնտ Մելիք-Շահնազարյանի, այն առաջարները, որոնք արվել են պաշտոնական Երեւանի կողմից տեխնիկական եւ շատ տրամաբանական: Հնարավոր չէ սկսել բանակցային գործընթացը, եթե սահմաններին կրակում են եւ կողմերի միջեւ չկա նվազագայուն վստահություն:Քաղաքագետի կարծիքով, այդ դիքրորոծումը մոտ է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տեսակետին:

̰
Տեղի է ունեցել Արցախում անցկացվող զորավարժությունների ամփոփիչ նիստը

21:20 21.10.2017

Հոկտեմբերի 17-20-ը Արցախում անցկացվում էին հրամանաշտաբային զորավարժություններ:

̰
1 միլիոն եվրո` մալթացի լրագրողի սպանությունը բացահայտելու համար

21:10 21.10.2017

Մալթայի կառավարությունը 1 մլն եվրո է խոստացել նրան, ով տեղեկություններ կհաղորդի և կօգնի բացահայտել լրագրող Դաֆնա Կարուանայի սպանությունը:

̰
Վրացական ընդդիմությունը չի բացառում բողոքի ակցիաների անցկացումը

21:00 21.10.2017

Վրաստանում ընտրություններին մասնակցող 6 ոչ խորհրդարանական կուսակցությունները և դաշինքները նախազգուշացրել են Վրաստանի իշխանություններին, որ ընտրությունների կեղծման դեպքում մարդկանց դուրս կբերեն փողոցներ, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:

̰
Թուրքիան «Գազպրոմին» դրական էկոլոգիական եզրակացություն է տվել

20:36 21.10.2017

Թուրքիան «Գազպրոմին» դրական եզրակացություն է տվել թուրքական ափերի մոտ «Թուրքական հոսք» նախագծի վերջին հատվածում շրջակա միջավայրի վրա ազդեցության վերաբերյալ զեկույցին, Interfax-ին տեղեկացրել է ՌԴ էներգետիկայի նախարարի տեղակալ Անատոլի Յանովսկին:

̰
Թուրքերն ուզում են Ղրիմը գրավել ռուսներից

20:18 21.10.2017

CNNturk–ի ուղիղ եթերում Չելիքը մասնավորապես ասել է. «Թուրքիան պետք է ռազմական միջամտություն իրականացնի Սիրիայում և Իրաքում տեղի ունեցող զարգացումներում։ Թուրքիային պետք է միացվեն ոչ միայն Քիրքուքն ու Մոսուլը, այլև Արևմտյան Թրակիան և Ղրիմը»։

̰
Նախագահը ներկա է եղել Ռաֆայել Քոթանջյանին նվիրված երեկոյին

20:02 21.10.2017

Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանն այսօր երեկոյան Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում ներկա են գտնվել ՀՀ ժողովրդական արտիստ, թատրոնի և կինոյի սիրված դերասան Ռաֆայել Քոթանջյանի 75-ամյակին նվիրված հոբելյանական երեկոյին:

̰
Իսպանիայի վարչապետը պաշտոնից հեռացրել է Կառլես Պուչդեմոնին

19:37 21.10.2017

Իսպանիայի նախարարների կաբինետի նախագահ Մարիանո Ռախոյը պաշտոնից հեռացրել է Կատալոնիայի նախագահ Կառլես Պուչդեմոնին և նրա ողջ կառավարությանը:

̰
Բիթքոյնի գաղտնիքները

19:21 21.10.2017

Բիթքոյնի համակարգը իսկական սարդոստայն է հիշեցնում: Այստեղ յուրաքանչյուր գործարք պարունակում է ինֆորմացիա՝ նախկինում կատարված գործարքի մասին: Այսինքն, տվյալ պահին համակարգից օգտվող ֆիզիկական անձը հնարավորություն ունի շղթայական համակարգով տեղեկանալու նախկինում կատարված գործարքների՝ այսպես ասած, պատմությանը:

̰
Վրաստանում ավարտվեց ՏԻՄ ընտրությունների քվեարկությունը․ ընտրատեղամասերը փակվել են

19:00 21.10.2017

Վրաստանում այսօր՝ հոկտեմբերի 21-ին անցկացված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկությունն արդեն ավարտված է: Ինչպես ընտրական օրենսգրքով է սահմանված, ժամը 20:00-ին փակվում են ընտրատեղամասերը։

̰
ՀՀ դեսպանն այցելել է Արմեն Ջիգարխանյանին

18:58 21.10.2017

Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանատան պաշտոնական էջը լուսանկար և գրառում է հրապարակել այն մասին, որ ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը գնացել է հիվանդանոց՝ հանդիպելու ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանին:

̰
Աֆղանստանում ականապատված մեքենայի պայթյունի հետևանքով կա 15 զոհ

18:49 21.10.2017

Աֆղանստանում մահապարտ ահաբեկիչը Քաբուլի զինվորական ուսումնական կենտրոնի մոտ պայթեցրել է ականապատված մեքենան: Դեպքի հետևանքով 15 զինվոր է զոհվել: Վերջին 24 ժամվա ընթացքում սա Քաբուլում իրականացված երկրորդ ահաբեկչությունն է: Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHANTNEWS-ը, երեկ երեկոյան ահաբեկիչները կրկնակի ահաբեկչություն էին իրականացրել Քաբուլի, ինչպես նաև Աֆղանստանի Ղոր նահանգի մզկիթներում: Այս հարձակումների հետևանքով 70-ից ավելի մարդ էր […]

̰
Մյունխենում անցորդների վրա հարձակված տղամարդը ձերբակալված է

18:40 21.10.2017

Նրա գործողությունների շարժառիթներն առայժմ հայտնի չեն:

̰
Սաակաշվիլին Ուկրաինայում «Միխոմայդան» է կազմակերպել

18:30 21.10.2017

Ուկրաինայում լարվածությունը նոր երանգներ է ստանում: Վրաստանի նախկին նախագահ ու Օդեսսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլու կողմնակիցները չեն հեռանում Մայդանից, իսկ իշխանությունները սկսել են մտավախություն հայտնել:

̰
ԱՄՆ 5 նախկին նախագահները բարեգործական ծրագրում

18:17 21.10.2017

ԱՄՆ 5 նախկին նախագահներ՝ Ջիմմի Քարթերը(1977-1981), Ջորջ Բուշ ավագը (1989-1993), Բիլլ Քլինթոնը (1993-2001), Ջորջ Բուշ կրտսերը (2001-2009), Բարաք Օբաման (2009-2017) բարեգործական համերգի շրջանակներում կմասնակցեն հանդիպման Թեքսասի համալսարանում:

̰
Հնդկաստանում մուսուլմանուհիներին կարգելվի սելֆի հրապարակել

18:08 21.10.2017

Հնդկաստանում ֆեթվա է հրապարակվել, որով կկանխվի սոցիալական կայքերում մուսուլման կանանց ինքնանկարների (selfy) հրապարակումը, հայտնում է DNA India-ն:

̰
Սոբչակի օգտին քվեարկողները ցույց կտան իրենց դժգոհությունը․ Պոզներ

17:37 21.10.2017

Քսենյա Սոբչակը չի նախատեսում ընտրվել Ռուսաստանի նախագահ։ Նա իր թեկնածությունը դնելով հայտարարում է, որ իր օգտին քվեարկողները նրանք են, որոնք բոլորին դեմ են։ Իր կայքում նման տեսակետ է հայտնել ռուսաստանցի հայտնի հաղորդավար Վլադիմիր Պոզները։

̰
BACK_TO_TOP