TIME
Ամսաթիվ
27 11 2024
  • $
    390.88
  • RUBLE
    3.71
  • 411.09
WEATHER
+5.09 oC

Նորապատի բնակիչները մեղադրում են հրշեջներին. ԱԻՆ պատասխանը

15:11 23.10.2017

Արմավիրի մարզի Նորապատ գյուղում հոկտեմբերի 23-ի գիշերը տեղի ունեցած խոշոր հրդեհի հետևանքով անօթևան մնացած 11 ընտանիքները մեղադրում են ԱԻՆ փրկարար ծառայությանը՝ նշելով, որ հրշեջները ուշ են ժամանել դեպքի վայր, այն ժամանակ, երբ կրակն ընդգրկել է ամբողջ շենքը:

̰
Խանդը նաև նպաստում է ռոմանտիկ հարաբերություններին. հետազոտություն

15:04 23.10.2017

Խանդը կարող է օգտակար լինել երկարատև ռոմանտիկ հարաբերություններ ստեղծելու դեպքում, կարծում են Դեյվիսի Քալիֆորնիայի համալսարանի գիտնականները: Այս մասին հայտնում է Frontiers in Ecology and Evolution հանդեսը: Նրանք փորձեր են կատարել ցատկակապիկների վրա, որոնք հարաբերություններ են ստեղծում ամբողջ կյանքի համար և թշնամաբար են վերաբերվում իրենց տարածքի նկատմամբ հավակնողներին: Փորձի ժամանակ արուներին ցույց են տվել իրենց էգերով […]

̰
Վթարված զինվորը մասնակցում էր պապի հուղարկավորությանը

14:58 23.10.2017

Քննչական կոմիտեի ԶՔԳՎ ութերորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում` պարզելու 19-ամյա երիտասարդի մահվան պատճառ դարձած ավտովթարի դեպքի հանգամանքները։

Նախնական տվյալներով՝ 23.10.2017թ.՝ ժամը 08:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Գևորգ Սամվելի Խանամիրյանի վարած «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենան Եղեգնաձոր-Ագարակաձոր ճանապարհի «Գռավ» կոչվող հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց դեպի ձախ և շուրջ 27 մետր գլորվել ձորը:

̰
Ո՞ր դեպքերում մարզիկներին տարկետում կտրվի

14:52 23.10.2017

ԱԺ-ում քննարկվող «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծի ժամանակ ասաց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը անդրադարձել է նաև զինված ուժերից սպորտ-վաշտերի վերցմանը: Նախարարը խոսքով՝ ժամանակին եղած սպորտ-վաշտերը հսկայական ծախս էին պետության համար. «Ինքնախաբեությամբ էինք զբաղվում: Նրանք զորամասում չէին լինում, դա բացարձակ չարդարացված ծախս է»,- նշել է Սարգսյանը: Իսկ ինչ վերաբերում է այն զորակոչիկներն, ովքեր […]

̰
Լոնդոնի մետրոյում գովազդային պաստառների ցուցադրություն է կազմակերպվել

14:45 23.10.2017

Լոնդոնի մետրոն ոչ միայն աշխարհի ամենահին մետրոն է, այլև այստեղ կարելի է հանդիպել շատ գովազդային պաստառների որոնք կանայք են նկարել ու փակցրել: Դրանք զարդարում են գետնանցումի համարյա բոլոր անկյունները, վագոնները և կայարանները: Լոնդոնյան մետրոյում գեղանկարիչ կանանց կարիերան սկսվել է դեռևս 20-րդ դարասկզբին, սակայն նրանց անունները երկար ժամանակ բոլորի համար անհայտ էր մնում, քանի որ հիմնականում […]

̰
Տղամարդը դանակահարել է Эхо Москвы ռադիոկայանի հաղորդավարուհուն

14:42 23.10.2017

Անհայտ անձը ներխուժել է Эхо Москвы ռադիոկայան և դանակով հարվածել հաղորդավարուհի Տատյանա Ֆելգենհաուերի կոկորդին:

̰
Հոնգկոնգում տղամարդը մետրոյի աշխատակցուհուն հրել է ռելսերի վրա

14:33 23.10.2017

Հոնգկոնգում տեսախցիկները ֆիքսել են, թե ինչպես է տղամարդն առանց որևէ պատճառի մետրոյի աշխատակցուհուն հրում ռելսերի վրա:

̰
Կատալոնիայի խորհրդարանը նիստից հետո կորոշի Մադրիդին տրվելիք պատասխանը

14:24 23.10.2017

Հոկտեմբերի 26-ին Կատալոնիայի խորհրդարանը նիստ կանցկացնի, որի ընթացքում կորոշվի ինքնավար շրջանի պատասխանը Իսպանիայի ձեռնարկած քայլերին:

̰
Երևանում կանցկացվի Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստ

14:15 23.10.2017

Հոկտեմբերի 25-ին Երևանում կկայանա Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստ, որին նախատեսվում է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ մյուս պետությունների կառավարությունների ղեկավարների և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանի մասնակցությունը։

̰
Նախագահն օրենքներ է ստորագրել

14:06 23.10.2017

Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Ռուսաստանի Դաշնության կառավարության և Բելառուսի Հանրապետության կառավարության միջև «Պաշտպանական համակարգեր» միջպետական ֆինանսաարդյունաբերական խմբի ստեղծման մասին» 2000 թվականի փետրվարի 11-ի համաձայնագրում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին:

̰
Լևոն Մկրտչյանի անդրադարձը ուսանողների բողոքին

13:57 23.10.2017

Նախարարի խոսքով՝ պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման իրավունքի վերացումը կվերականգնի արդարության սկզբունքը բուհերում:

̰
Կիևը հայտնել է ռուսական գազ գնելու պայմանները

13:48 23.10.2017

Ռուսաստանն իր հերթին դեպի Եվրոպական Միություն գազի տարանցման գործում փոփոխություններ կատարելը նպատակահարմար չի համարում:

̰
Նախագահը հանդիպել է Տեր Լևոն արքեպիսկոպոս Զեքիյանի հետ

13:39 23.10.2017

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Վենետիկի Մխիթարյան միաբանության քահանայապետական պատվիրակ, Թուրքիայի Հայ Կաթողիկե եկեղեցու թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Լևոն արքեպիսկոպոս Զեքիյանին:

̰
Կատալոնյան ալիքները կարող են տարածվել ողջ Եվրոպայում. Guardian

13:30 23.10.2017

Guardian պարբերականը վերլուծում է Իսպանիայի կենտրոնական իշխանությունների և Կատալոնիա նահանգի կառավարության միջև տեղի ունեցող իրադարձությունները՝ որպես չափազանց վտանգավոր երևույթ ողջ Եվրոպայի համար:

̰
Կնքվել է նոր համաձայնագիր ՀՀ և ԻԻՀ միջև

13:20 23.10.2017

Հայաստանում է ԻԻՀ ազգային հարկային ծառայության պատվիրակությունը՝ ծառայության նախագահ, ֆինանսների և էկոնոմիկայի փոխնախարար Թաղահի Նեժաթի գլխավորությամբ: Իրանից ժամանած պատվիրակության ներկայացուցիչներն այսօր հանդիպում են ունեցել ՀՀ ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանի հետ, որի ընթացքում քննարկվել են հարկային ոլորտում հայ-իրանական համագործակցությունը բարելավելու աշխատանքները:
Սաթենիկ Հայրապետյան

̰
20 տարի անց տիեզերական աղբը կարող է թափվել Երկրի վրա

13:12 23.10.2017

Գիտնականները հաշվարկել են և եկել եզրահանգման, որ եթե յուրաքանչյուր 10-ը տարին մեկ տիեզերք ուղարկվող և այնտեղ մնացող սարքավորումների մնացորդները կրկնապատկվեն, ապա մոտ 20 տարի անց այդ աղբը կարող է ընկնել երկիր մոլորակի վրա: Նազելի

̰
Հայաստանում զինկոմիսարիատների թիվը կկրճատվի

13:05 23.10.2017

Քննարկման ժամանակ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը հարցրեց զորակոչի փոփոխությունների մասին՝ հիշեցնելով, որ նոր օրենքի շրջանակներում համակարգային փոփոխություններ են տեղի ունենալու՝ մասնավորապես զինվորական կոմիսարիատներում, որոնք Գլխավոր շտաբից փոխանցվելու են Պաշտպանության նախարարությանը:

̰
Աջ ղեկով մեքենաները չեն արգելվի. նախարար

12:57 23.10.2017

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը կառավարության լրատվական վարչությանը տեղեկացրել է, որ աջ ղեկով ավտոմքենաների հետ կապված փոփոխություններ կլինեն, բայց դրանց տերերը կարող են վստահ լինել՝ իրենք կշարունակեն վարել մեքենաները:

̰
Մովսես Հակոբյանը  կմասնակցի  «Ռազմատենչ ծայրահեղական կազմակերպությունների դեմ պայքար»  համաժողովին

12:35 23.10.2017

«Ռազմատենչ ծայրահեղական կազմակերպությունների դեմ պայքար» խորագրով համաժողովին մասնակցելու նպատակով ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի գլխավորած պատվիրակությունը կայցելի Վաշինգտոն:

̰
Tesla-ն էլեկտրամոբիլների արտադրությունը տեղափոխում է Չինաստան․ այնտեղ էժան է

12:27 23.10.2017

Ամերիկյան Tesla ընկերությունը պայմանավորվել է Շանհայ քաղաքի իշխանությունների հետ և իր արտադրությունը տեղափոխելու է այդ քաղաք՝ ազատ տնտեսական գոտի։ Ընդ որում՝ արտադրությունը լինելու է ոչ թե համատեղ, այլ ամբողջությամբ պատկանելու է Tesla-ի հիմնադիր Իլոն Մասկին։

Սա եզակի գործարք է այս առումով, քանի որ չինական իշխանությունները իրենց երկրում արտադրություն հիմնելու արտոնագիր տալիս են միայն համատեղ ձեռնարկությունների միջոցով։ Սա Չինաստանին թույլ է տալիս ներկրել ու մասնակի նաև յուրացնել տեխնոլոգիաներ։

Tesla-ի դեպքում սա եղի չի ունեցել։ Ամերիկյան ընկերությունը տեղափոխվում է Չինաստան, քանի որ այնտեղ աշխատուժն ավելի էժան է, արտադրության ծախսերն՝ ավելի քիչ։ Մինչ այդ ընկերությունն իր Model X, Model S և Model 3 էլեկտրական մեքենաներն արտադրում է ԱՄՆ-ում։

Նշենք, որ էլեկտրամեքենաների համար Հայաստանում տրված են արտոնություններ։ Երևանում գործում են այդ մեքենաների լիցքավորման կայաններ, իսկ ներկրման դեպքում այդ մեքենաներն ազատված են մաքսատուրքերից։

̰
Կաշառք տալու համար մեղադրվողը հայտնաբերվել է

11:34 23.10.2017

Ոստիկանության Սպիտակի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Լուսաղբյուր գյուղից բերման է ենթարկվել 1959 թ. ծնված Էդուարդ Մ.-ն, որը 2005 թ. փետրվարի 25-ից ՌԴ Ռոստովի մարզի Ռոդիոնովո-Նեսվետայսկու շրջանային ոստիկանության բաժնի կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 291 հոդվածի (կաշառք տալը) 2-րդ մասի մեղադրանքով:

̰
19-ամյա տղան ՈՒԱԶ-ով ընկել է ձորը

11:28 23.10.2017

Հոկտեմբերի 23-ին, ժամը 08:29-ին ահազանգ է ստացվել, որ Ագարակաձոր-Գնիշիկ ավտոճանապարհին ավտոմեքենան ընկել է ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

̰
Թյուրքական լեզուները ոչնչացման վտանգի տակ են

11:14 23.10.2017

Բաշարկուրի համալսարանի թուրքական լեզվի եւ գրականության բաժնի դասախոս, պրոֆեսոր Սայեր Էքերը «Անադոլու» գործակալությանը հայտնել է, որ մի շարք թուրքական լեզուներ սպառնալիքի տակ են: Ըստ նրա՝ քիչ մարդկանց կողմից օգտագործվող լեզուների կյանքը կարճատեւ է: Գիտնականի խոսքերով, ոչնչացման եզրին գտնվող լեզուների հարցը պետք է վստահել կայուն պետական կառույցին:

̰
ԱՄՆ-ն միջուկային ռմբակոծիչները շուրջօրյա հերթապահության կնշանակի

11:08 23.10.2017

ԱՄՆ օդուժը պատրաստվում է 24-ժամյա օդային հերթապահության նշանակել իր B-52 ռազմավարական ռմբակոծիչ ինքնաթիռները, որոնք կրում են նաև միջուկային սպառազինություն։ Սառը պատերազմի ավարտից հետո այս ինքնաթիռները երբեք շուրջօրյա հերթապահության չէին նշանակվել։

Սա ամերիկյան պատասխանն է աշխարհաքաղաքական իրադրության փոփոխությանը, նշում է Defense One մասնագիտացած կայքը՝ որպես նման փոփոխության «հարուցիչներ» հիշատակելով Հյուսիսային Կորեայի շուրջ ծավալվող ճգնաժամն ու Ռուսաստանի բանակի մարտունակության աստիճանական բարձրացումը։

Շուրջօրյա հերթապահության նշանակման վերաբերյալ հրամանա առայժմ չկա, սակայն զորքերն արդեն սկսել են պատրաստվել դրան։

Նշենք, սակայն, որ այս ամենը կարող է կապված լինել ԱՄՆ-ում հաջորդ տարվա բյուջեի հաստատման բանակցությունների հետ։ Խնդիրն այն է, որ ամերիկյան զինվորական շրջանակները հաճախ ուռճացնում են Ռուսաստանից կամ այլ երկրներից եկող վտանգը, որպեսզի ավելի մեծ ֆինանսավորում կորզեն։

̰
Էմանուել Մակրոնի շունն ընդհատել է նախագահի հանդիպումը

11:01 23.10.2017

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի շունն ընդհատել է Ելիսեյան պալատում ընթացող հանդիպումը, երբ հյուրերի ներկայությամբ հոգացել է իր բնական կարիքները: Դա, բնականաբար, ծիծաղ է առաջացրել Ֆրանսիայի նախագահի և նրա հյուրերի մոտ:

̰
«Կիևի հանրահավաքը կշարունակվի մինչև նոյեմբերի 7-ը». Սաակաշվիլի

10:56 23.10.2017

Բողոքի ցույցերը Կիևում սկսվել են հոկտեմբերի 17-ին: Հանրահավաքի մասնակիցները Գերագույն ռադայի դիմաց վրաններ են տեղադրել: Ցուցարարները երեք հիմնական պահանջ են ներկայացրել՝ նոր օրենք ընդունել խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ, Գերագույն ռադայի պատգամավորներին զրկել անձեռնմխելիությունից և հակակոռուպցիոն դատարանների համակարգ ձևավորել:

̰
Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի ԵԱՀԿ համաժողովին

10:47 23.10.2017

Հոկտեմբերի 24-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Պալերմոյում կմասնակցի Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության նախարարական համաժողովին՝ նվիրված փախստականների և միգրացիոն հոսքերին։

̰
Վրաստանում  դժգոհ քաղաքացիները քվեարկել են «ոչխարի» օգտին

10:36 23.10.2017

Հոկտեմբերի 21-ին Վրաստանում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների ժամանակ վրացական Կախեթիի Թելավիում կայացած քաղաքապետի ընտրություններում դժգոհ քաղաքացիները քվեարկել են «ոչխարի» օգտին: Դեռևս նախընտրական շրջանում ակտիվիստները ոչխարին քաղաքապետի թեկնածու էին առաջադրել: Ակտիվիստները կոչ են արել ընտրությունների օրը քվեաթերթիկներում ավելացնել ոչխար բառը և ընտրել նրան: Այս կերպ նրանք բողոքում են Թելավիին ինքնակառավարվող վիճակից զրկելու դեմ:  Ինչպես նշում են […]

̰
ԱՄՆ-ում կրկին կրակոցներ են հնչել. կա 2 զոհ

10:07 23.10.2017

ԱՄՆ Վիրջինիա նահանգում հրաձգության հետևանքով 2 մարդ է զոհվել, 1-ը՝ ծանր վիրավորվել: Այս մասին հայտնել է տեղի ոստիկանությունը Twitter-ի իր էջում: Անհայտ անձը կրակ է բացել նահանգի ամենամեծ քաղաքում՝ Ալեքսանդրիայում: Ականատեսների հաղորդած տվյալներով՝ ոստիկանությունը ինտենսիվ գործողություններ է իրականացնում. փողոցները փակ են, երկնքում ոստիկանական ուղղաթիռ է թռչում: Առայժմ հայտնի չէ կրակողի ինքնությունը: Իրավապահները բնակիչներին հորդորել են […]

̰
Տիեզերական աղբի մեծ մասը  ԱՄՆ-ից, Ռուսաստանից և Չինաստանից է

09:59 23.10.2017

Երկրի ուղեծրով թռչում են ավելի քան 4600 արբանյակներ, հրթիռների ավելի քան 14 հազար բեկորներ և տիեզերական աղբի կտորներ: «Business Insider» պարբերականի հաղորդած տվյալներով՝ տիեզերական աղբի մեծ մասը բաժին է ընկնում ԱՄՆ-ին: Նրան հաջորդում են Ռուսաստանը և Չինաստանը: Ընդ որում, տիեզերքում արբանյակները փոքրամասնություն են կազմում: Այնտեղ գտնվող մարդածին իրերի 95%-ը աղբ է՝ անսարք տիզերարական կայաններ, օգտագործված […]

̰
BACK_TO_TOP