TIME
Ամսաթիվ
27 11 2024
  • $
    390.88
  • RUBLE
    3.71
  • 411.09
WEATHER
+4.09 oC

Ստեփանակերտ-Վարդենիս-Երևան նոր երթուղին կգործի նոր մայրուղով

20:19 23.10.2017

Ստեփանակերտ-Վարդենիս-Երևան ավտոճանապարհը կրճատելու է ոչ միայն ժամանակն ու տարածությունը, այլև թեթևացնելու է Ստեփանակերտ-Գորիս մայրուղին և հնարավորություն է տալու վարորդներին երթևեկել ավելի հանգիստ:

̰
Երևանում մայրը կասկածվում  է նորածին գումարի դիմաց այլ անձի հանձնելու մեջ

20:10 23.10.2017

2016թ. հոկտեմբերի 4-ին կինը բժշկական կենտրոնում ծննդաբերել է տղա երեխա, որից ամիսներ անց՝ 2016թ. դեկտեմբերի 9-ին, նրան հանձնել է երեխա չունեցող ամուսնական մի զույգի խնամակալությանը, ապա պահանջել և որոշ ժամանակ հետո ստացել է 200.000 ՀՀ դրամ գումար:

̰
$90 մլն Թաիլանդի թագավորի հուղարկավորության համար

19:39 23.10.2017

Հոկտեմբերի 22-ին կազմակերպված սգո արարողության փորձին 290.000 մարդ է մասնակցել: Բուն արարողության ժամանակ այդքան մարդ և զգեստներով կարտասվի, և դա կտևի 5 ժամ:

̰
Կոռումպացված ոստիկանը չարիք է համակարգի համար. նախագահ

19:34 23.10.2017

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել ոստիկանության կոլեգիայի ընդլայնված նիստին, որի օրակարգի շրջանակներում քննարկվել են ոստիկանության ծառայությունների և տարածքային մարմինների 2017թ. ինը ամիսների օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքները:

̰
Վիգեն Սարգսյանը ներկայացրել է ՀՀ ԶՈՒ օպերատիվ վարչությունների պետերին

19:25 23.10.2017

Վիգեն Սարգսյանը ՊՆ 5-րդ բանակային զորամիավորման անձնակազմին է ներկայացրել ԲԿ նորանշանակ հրամանատար, գեներալ-մայոր Արտակ Դավթյանին։

̰
Քրդստանի հարցը` միայն Իրաքի միասնության շրջանակում. Լավրով

19:16 23.10.2017

Իրաքի ԱԳ նախարար Իբրահիմ Ջաֆարին Մոսկվա կատարած պաշտոնական այցի ժամանակ այսօր հանդիպել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ:

̰
Ծովից ծով Հայաստանի քարտեզը հարուցել է Քյոլնի թուրքերի դժգոհությունը

19:05 23.10.2017

Քարտեզը չի վրիպել թուրքական ԶԼՄ-ների ուշադրությունից, որոնք Քյոլնի իշխանություններին մեղադրել են տեղի հայերին համակրելու մեջ:

̰
Քրդերը չեղարկել են նախագահի ընտրությունը

18:56 23.10.2017

Քրդստանի ԿԸՀ նախագահ Հենդրեան Մոհամմադի խոսքով, իրենք արդեն մեկ անգամ երկարաձգել են առաջադրումների ժամկետը, սակայն ոչ ոք այդպես էլ ցանկություն չի հայտնել մասնակցել նախագահի և խորհրդարանի ընտրությանը:

̰
Անկախություն հռչակելու դեպքում Կատալոնիայի ղեկավարը կարող է ազատազրկվել

18:50 23.10.2017

Ավելի վաղ, հայտարարվել էր, որ ինքնավար մարզի անկախության հռչակումից հետո գործի կդրվի Իսպանիայի օրենսդրության 155-րդ հոդվածը, որով կդադարեցվի Կատալոնիայի ինքնիշխանությունը: Այս հարցն Իսպանիայի սենատը կքննարկի հոկտեմբերի 27-ին:

Մինչդեռ Կատալոնիայի ղեկավար Կառլես Պուչդեմոնը հայտարարել էր, որ մտադիր է ինքնավար մարզի անկախությունը հռչակել հոկտեմբերի 23-ին: Նազելի

̰
«Իգլայի» մասերը  պետք է տուփով տեղափոխեին Արցախ

18:41 23.10.2017

Կենտրոն-Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվել է  ,,Իգլայի,, գործով ամբաստանյալների ցուցմունքը: Սանասար Գաբրիելյանը պատմեց, որ Սամվել Բաբայանը չի հանձնարարել  Իգլա ձեռք բերել  եվ չի վճարել դրա համար: Ինքը հանձնարարել է Արմեն Պողոսյանին, նա էլ Հրաչ անունով մեկին է ասել, ով կապեր ուներ Վրաստանում: Հրաչյա Մայիլյանը եվ Էջմիածնի նախկին քաղաքապետի որդին՝ Վոզդուխ մականունով Ռոբերտ […]

̰
Ընտրություններին ստացված աջակցությունը պետք է արտահայտվի այդ ժողովրդի խնդիրների լուծմամբ. Մարգվելաշվիլի

18:28 23.10.2017

Վրաստանի նախագահն արձագանքել է նախօրեին անցկացված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին և հայտարարել, որ ընտրությունների գործընթացքում ի հայտ եկած թերությունների հայտնաբերումն ու վերացումը շատ կարևոր է Վրաստանի ժողովրդավարության համար:

̰
Տեղեկատվություն «Լոռի» ՀԸ գլխավոր խմբագրի գործունեությունը խոչընդոտելու դեպքի առթիվ հարուցված քրգործի մասին

18:24 23.10.2017

2017 թվականի սեպտեմբերի 28-ին Վանաձոր քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցուն կից կամրջի վրա բռնության գործադրմամբ խոչընդոտվել է «Լոռի» հետուստաընկերության գլխավոր խմբագիր, լրագրող Նարինե Ավետիսյանի մասնագիտական օրինական գործունեությունը:

̰
Նոր մանրամասներ «Էխո Մոսկվի» ռ/կ-ի հաղորդավարուհու դանակահարության գործով

18:18 23.10.2017

Քնչական վարչությունը քրեական գործ է հարուցել Эхо Москвы ռադիոկայանի լրագրող Տատյանա Ֆելգենհաուերին վնասվածքներ հասցնող 49-ամյա  Բորիս Հերցի դեմ: Տղամարդը գտնվել է հոգեկան ոչ կայուն վիճակում և դատելով նրա սոցիալական ցանցերուրում կատարած գրառումներից նա անընդհատ նշել է թե իբր Տատյանան նրան հետևել է: Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք դեպքը տեղի է ունեցել ժամը 13:00-ի սահմաններում: Տղամարդուն […]

̰
Բակո Սահակյանը մասնակցել է Արցախի եկեղեցիներին գորգերի նվիրաբերման արարողությանը

18:14 23.10.2017

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 23-ին Գանձասարի վանքում մասնակցել է Արցախի եկեղեցիներին հայկական ոճով գորգերի նվիրաբերման հանդիսավոր արարողությանը:

̰
Թուրքիայում պատրաստվում են մահապարտ ԱԹՍ-են

18:05 23.10.2017

Թուրքիայում սերիական արտադրության է դրվել «Alpagu» («Ալփագու») անօդաչու թռչող սարքը, որ նախատեսված է փոքր թիրախների վրա ընկնելու և սեփական պայթյունով թիրախները շարքից հանելու համար։

Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության պատասխանատուները հայտարարում են, թե սարքը ստեղծել են այն բանից հետո, երբ Միացյալ Նահանգները հրաժարվել է այդպիսի սարքել վաճառել Թուրքիային, երբ դրանք շատ պետք էին։

̰
Երևանի թիվ 1 տուն-ինտերնատում լուծվել են մի շարք խնդիրներ․ ՄԻՊ

17:52 23.10.2017

Երևանի թիվ 1 տուն-ինտերնատում խնամվող անձանց պահման պայմանների անբավարար լինելու վերաբերյալ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ստացված բողոքների հիման վրա նախաձեռնված քննարկման ընթացակարգի արդյունքում լուծվել են մի շարք խնդիրներ:

̰
Թիլերսոնը չհայտարարված այցով մեկնել է Աֆղանստան

17:43 23.10.2017

Այս մասին հայտարել է Աֆղանստանում ԱՄՆ դեսպանատունը Twitter-ի իր էջում:

̰
Հայկական նորարարական տեսախցիկը 5 օրում 81000 դոլար է հավաքագրել

16:57 23.10.2017

IndieGoGo հարթակում դրամահավաքի արշավ կազմակերպած 1-Ring հայկական ստարթափը, 81 301 դոլար է հավաքել աշխարհում առաջին լևիտացիոն՝ «ճախրող», տեսախցիկի ստեղծման համար։ Moon անունով նախագծի համար նախապես հայտարարված թիրախային գումարն 45 000 դոլար էր։ 5 օրում նախագիծը հավաքել է թիրախի 181%-ը։ Արշավի շրջանակներում ստարտափն առաջարկում է տեսախցիկը 3 տեսակավորմամբ՝ $149, $199, $349 գներով: Տեսախցիկը կարող է օգտագործվել որպես տնային […]

̰
Ի՞նչ վիճակ է Հյուսիս-հարավ մայրուղում. նախարարը հետևել է աշխատանքներին

16:39 23.10.2017

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը աշխատանքային շրջայց կատարեց Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Աշտարակ-Թալին, Թալին-Լանջիկ, Լանջիկ-Գյումրի ճանապարհահատվածներում։ Այս մասին հայտնում են նախարարության լրատվական ծառայությունից:

̰
Հոկտեմբերի 30-ին կբացվի Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծը

16:32 23.10.2017

Հոկտեմբերի 30-ին պաշտոնապես կբացվի Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծը: ԱՊԱ լրատվական գործակալության հաղորդմամբ՝ վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրավերով այդ օրը կմեկնի Բաքու: Վարչապետը Ադրբեջանի մայրաքաղաքում մասնակցելու է երկաթգծի հանդիսավոր բացմանը: Ակնկալվում է, որ պաշտոնական արարողությանը ներկա է լինելու նաև Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թակիփ Էրդողանը: 

̰
Հայաստանում կստեղծվի Հայ-բելառուսական բարեկամության անտառ

16:27 23.10.2017

Նոր անտառը Հայաստանում կտնկվի 2018թ.:

̰
Իտալացի քաղաքապետը պատրաստ է 800-2000 եվրո վճարել «ներգաղթի» համար

16:18 23.10.2017

Իտալական Ապուլիա նահանգի Կանդելա փոքրիկ քաղաքի քաղաքապետ Նիկոլա Գատան հայտարարել է, որ պատրաստ է 800-2.000 եվրո վճարել նրանց, ովքեր կտեղափոխվեն իրենց քաղաք և բնակություն կհաստատեն: Italia-com.ru կայքի փոխանցմամբ, այս կերպ պաշտոնյան ցանկանում է վերջ տալ քաղաքի բնակչության թվաքանակի կրճատմանը, ինչը զգալի վնաս է հասցրել Կանդելային: քաղաքապետի խոսքով՝ իր նպատակն է քաղաքի բնակչության թիվը հասցնել 8.000-ի, ինչպես որ անցած […]

̰
«Կամավորականությունը ավարտվում է զինկոմիսարիատի դռան մոտ» Պաշտպանության նախարար

16:14 23.10.2017

Ազգային ժողովում այսօր կայացած քննարկումների ժամանակ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը  խոսել է բանակի համալրման նոր օրենքի նախագծով  սահմանված սկզբունքներից: Մասնավորապես Վիգեն Սարգսյանը պատասխանել է այն հարցին, թե  ինչ՞ու օրենքը հնարավորություն   չի ընձեռում կամավորության սկզբունքով զինված ուժերը համալրելու համար: 

̰
«Դա տրուբա է, լոմ». «Իգլայի» գործով ամբաստանյալները ցուցմունք են տալիս

16:06 23.10.2017

Կենտրոն-Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր ցուցմունք  է տվել,,Իգլայի,, գործով ամբաստանյալ Սանարսար  Գաբրիելյանը: Նա ասաց, որ բարձր ճնշում ունի և ցանկանում է նստած ցուցմունք տալ:Զինվորական է,փոխգնդապետ, 10 տարի Սիբիրում է գտնվել, այնտեղ փայտամշակման գործ է անում: Ապրիլյան պատերազմի օրերին կանչել են այստեղ, եկել է, որոշել զենք գնել եվ նվիրել պաշտպանության բանակին:Դիմել է Էջմիածնի […]

̰
Զինկոմիսարիատների թիվը կտրուկ կկրճատվի

15:59 23.10.2017

Այսօր  ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում  ՚՚Պաշտպանության մասին՚՚  եվ  ՚՚Զինվորական ծառայության ու  զինծառայողի կարգավիճակ մասին՚՚  օրենսդրական նախագծերի քննարկումների ժամանակ պաշտպանության նախարարը կրկին անդրադարձել է զինկոմիսարիատների հետագա գործունեության  հետ կապված հարցին:     Վիգեն Սարգսյանը նշել է , որ նոր օրենքի նախագծով զինկոմիսարիատների թիվը պետք է կտրուկ նվազի:

̰
«Ես հուզվում էի նրան հանդիպելուց առաջ». Քրիս Հեմսվորթը Քեյթ Բլանշետի մասին

15:57 23.10.2017

Ավստրալական Vogue-ի նոյեմբերյան շապիկին Քեյթ Բլանշետն ու Քրիս Հեմսվորթն են և սա պատահական չէ, քանի որ նոյեմբերի 3-ին  մեծ էկրաններ կբարձրանա հայտնի «Թոր: Ռագնարյոկ» ֆիլմը, որում Քեյթը մարմնավորել է մահվան աստվածուհի Հելլին: Ավստրալացի դերասանները ոչ միայն գեղեցիկ ֆոտոշարք են ներկայացրել այլև շատ անկեղծ հարցազրույց են տվել ամսագրին: Քրիս Հեմսվորթը խոստովանել է, որ նախքան Քեյթ Բլանշետի […]

̰
Խելացի լինելը վնասակար է. հետազոտություն

15:41 23.10.2017

Պիտցերի քոլեջի մասնագետները հետազոտել են «Մենս» ընկերության անդամների տվյալները, որոնք ունեն բարձր ինտելեկտ: Ըստ հետազոտության՝ խելացի մարդիկ կրկնակի ավելի շատ են հակված հոգեկան շեղումների:

̰
Փլուզում Շամլուխի հանքավայրում. կա զոհ

15:32 23.10.2017

Սա այս տարվա մեջ մահվան երկրորդ դեպքն է Շամլուխի հանքավայրում:

̰
Փնտրում են վառված շենքի սեփականատիրոջը

15:23 23.10.2017

Արմավիրի փոխքաղաքապետ Մելիք Բաղդասարյանը SHANTNEWS-ի թղթակցին հայտնել է, որ իրենք այժմ փնտրում են շենքի սեփականատեր ընկերության ներկայացուցիչներին: Մինչև այդ, տեղական ինքնակառավարման մարմինները կփորձեն պայմաններ ստեղծել անօթևան մնացած ընտանքիներին բնակարանով ապահովելու համար:

̰
Սուտ մատնություն.  ՀՔԾ-ն բացահայտումներ է արել

15:17 23.10.2017

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում կատարված նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցներով պարզվել է, որ ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի, ՀՀ ոստիկանության և ՀՀ քննչական կոմիտեի պաշտոնատար անձինք հանիրավի մեղադրվել են տարբեր հանցագործությունների, այդ թվում` խոշտանգում կատարելու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ:

̰
BACK_TO_TOP