TIME
Ամսաթիվ
27 11 2024
  • $
    390.88
  • RUBLE
    3.71
  • 411.09
WEATHER
+4.09 oC

Քսենյա Սոբչակը չի պատրաստվում կուսակցություն բացել

13:28 24.10.2017

ՌԴ նախագահ դառնալ ցանկացող Քսենյա Սոբչակը հայտարարել է, որ չի պատրաստվում կուսակցություն ստեղծել: Նա այդ մասին հայտարարել է այսօր հրավիրված մամուլի ասուլիսում՝ խոսելով իր ծրագրերից:

«Ես այնպիսի մարդ չեմ, որն այսօր ինչ–որ կոնկրետ կուսակցությոն է ներկայացնում, կամ որը պատրաստվում է շտապ կազմավորել, մսխել բյուջեներ և զբաղվել սովորական պրոֆեսիոնալ քաղաքականությամբ, որոնց մենք տեսնում ենք մեր շրջապատում: Ես մարդ եմ, որը այսօր է դուրս գալիս, դուրս է գալիս մենակ և արտահայտվում այն ամենին դեմ, ինչ տեղի է ունենում մեր երկրում»:

Արդեն հայտնի է, որ Քսենյա Սոբչակի շտաբը կղեկավարի ՌԴ հանգուցյալ նախագահ Բորիս Ելցինի նախագահական ընտրարշավի խորհրդաու Իգոր Մալաշենկոն: Վերջինս նաև НТВ հեռուստաընկերության հիմնադիրներից է:

̰
Կարո՞ղ է արդյոք էլեկտրամեքենաների պահանջարկն էժանացնել նավթը

13:22 24.10.2017

«Առաջիկա 6-8 տարիների ընթացքում նավթի գինը մեկ բարելի դիմաց կնվազի մինչև 10 դոլար»,- հայտարարել է Longview Economics ընկերության նախագահ Քրիս Ուոթլինգը: «Միշտ չէ, որ նավթը եղել է համաշխարհային տնտեսության շարժիչ ուժը: Մենք մոռացել ենք, որ 120 տարի առաջ աշխարհը նավթից կախված չէր: Հիմա այլընտրանքային էներգետիկան նեղում է ավանդական էներգակիրներին: Եվ էլեկտրական շարժիչների լայն կիրառումը էականորեն կազդի նավթի գների վրա, քանի որ համաշխարհային նավթի մոտ 70 տոկոսը օգտագործում են հենց ավտոմեքենաները»: Էլեկտրամոբիլների հանդեպ հետաքրքրությունը մեծանում է, թեեվ դրանք համեմատաբար թանկ են և շատերի համար ոչ մատչելի: Իրավիճակը տարեցտարի կփոխվի: Տնտեսագետների հաշվարկներով 2040 թվականին աշխարհում վաճառվող մեքենաների 1/3-րդը արդեն կլինեն էլեկտրամոբիլներ: Սա նշանակում է որ այդ ժամանակ օրական 13 միլիոն բարել պակաս նավթ կօգտագործվի, քան հիմա:

̰
Գինու խաղողը մթերվեց ռեկորդային բարձր գնով

13:16 24.10.2017

«Տարին լավն էր, խոչընդոտներ չեղան: Խաղողի մթերման իրական ծավալները տատանվում էին 85-90 հազարի սահմաններում: Պաշտոնական թվերը կլինեն մոտ 20 օրից և ըստ իս այն մոտ 30.000-ով ավել կլինի իրական թվերից»: Այսօր խաղողի մթերման ծավալների մասին է խոսել գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը:
Սաթենիկ Հայրապետյան

̰
Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի Եվրոպայի տարածաշրջանի հոբելյանական 30- րդ նստաշրջանը

13:11 24.10.2017

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության ԽՎ 30 որդ նստաշրջանի օրակարգում ընդգրկված են բացառապես տնտեսական հարցեր է: Այդ մասին SHANTNEWS-ին տված հարցազրույցում հայտնել է Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար Մարգարիտա Եսայանը։
«Սպասվում են ելույթեր տնտեսական հարաբերությունների խորացման հարցերով: Այս կառույցը կամաց-կամաց լեզվական-մշակութայինից փորձում է դառնալ նաև քաղաքական տնտեսական»,- ասել է Մարգարիտ Եսայանը:
Հիշեցնենք՝ 2018թ-ին Հայաստանը առաջին անգամ հյուրընկալելու է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթաժողովը: Դա միջազգային մակարդակի խոշորամասշտաբ առաջին միջոցառումն է, որ տեղի է ունենալու մեր երկրում ՀՀ անկախացումից հետո: Հայաստանը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանը, որպես ասոցացված անդամ, միացել է 2008 թ-ին:Լիիրավ անդամ է դարձել 2012թ –ին: Ֆրանկոֆոնիայի միջազգային ներկայիս կազմակերպության նախատիպը ստեղծվել է 1970 թ-ին: Այն կոչվում էր Մշակութային և տեխնիկական համագործակցության ասոցիացիա: Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ է 58 լիիրավ, 3 ասոցացված եւ 26 դիտորդ համարվող պետություն: Որպես ֆրանկոֆոնիայի օր՝ ընտրվել է մարտի 20-ը:

̰
«Անապատի ագռավներ». Հայոց Ցեղասպանության մասին պատմող փաստագրական ֆիլմը լավագույնն է ճանաչվել ԱՄՆ-ում

12:44 24.10.2017

Ամերիկյան արտադրության՝ Հայոց Ցեղասպանության մասին պատմող «Անապատի ագռավներ» փաստագրական ֆիլմը միջազգային հարթակներում բարձր գնահատականի է արժանացել: Ամերիկյան Գլենդեյլ քաղաքում անցկացվող միջազգայն կինոփառատոնում այն լավագույն վավերագրական ֆիլմ է ճանաչվել, հայտնում է Rusarminfo-ն:

Ֆիլմը նկարահանվել է ամերիկահայ գրող Լևոն Պարիյանի գրքի հիմա վրա: Հեղինակն այստեղ ներկայացնում է Հայոց Ցեղասպանության տարիների իրադարձություններն ու այդ ամենի ֆոնին՝ իր պապի փախուստը օսմանցի զինվորներից: Ռեժիսորն ամերիկուհի Մարթա Հյուսկն է:

Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել ԱՄՆ-ում 2016 թվականին:

̰
Նոր էլեկտրագնացքը գործարկվեց

12:40 24.10.2017

Այսօր շահագործման է հանձնվել Հայաստան ներկրված նոր էլեկտրագնացքը: Նոր գնացքը կշահագործվի Երևան-Գյումրի և հակառակ ուղղությամբ: Գնացքը Գյումրի կհասնի 2 ժամում կամ 2 ժամ 20 րոպեում`նախկին 3 ժամի փոխարեն: Այլ կայարաններում գնացքը չի կանգնելու, և հենց դրա հաշվին է հիմնականում կրճատվելու փոխադրման ժամանակը։

̰
Ուղիղ միացում ՌԴ նախագահ դառնալու հայտ ներկայացրած Քսենյա Սոբչակի մամուլի ասուլիսից

12:27 24.10.2017

Ռեալիթի շոուի վարող Քսենյա Սոբչակը անցյալ շաբաթ հայտարարեց ՌԴ նախագահական ընտրություններին մասնակցելու մասին: Շատերը նրա առաջադրումը համարեցին Կրեմլի նախագիծը: Այս միտքը շարունակելով՝ լրատվամիջոցները նաև գրեցին, որ Կրեմլում վաղուց էին ուզում կին թեկնածու, պարզապես դեռ միայն Սոբչակին են գտել: Սոբչակի թեկնածությանը առաջադրմանը անդրադարձել է նաև ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին: Նա ասել է, որ հատուկ է Կրեմլը Սոբչակին ընտրել, որպեսզի իր ձայները փախցնի: Սոբչակը դա հերքել է ասելով, որ ինքը Նավալնիին համարում է իր ընկերը և եթե նա առաջադրվի, ապա ինքը կհանի թեկնածությունը: Քաղաքագետներից արդեն կարծիք է հնչել, որ Սոբչակը կարողէ որոշակի հաջողություն ունենալ, քանի որ կարողանում է համոզիչ խոսել, սակայն ընտրոթյունների վերջնական փուլ չի անցնի: Անցյալ շաբաթ նա հայտարարեց, որ պատրաստվում է հաջորդ շաբաթ մամուլի ասուլիսի հրավիրել և ներկայացնել իր ծրագրերը:

̰
Արդյո՞ք ԱՄՆ-ն կհրաժարվի ՄԽ համանախագահությունից

11:57 24.10.2017

ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Բոբ Քորքերը հրապարակել է պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի նամակը, որում ԱՄՆ-ի պետքարտուղարն այլ նախաձեռնությունների հետ մեկտեղ առաջարկել է նաև Մինսկի խմբում ամերիկյան համանախագահի հաստիքը լուծարել, իսկ պարտականությունները փոխանցել Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի օգնականին:

̰
ԵՄ օժանդակությամբ տարածքային մարմիններում կներդրվի էլեկտրոնային կառավարման համակարգ. ԴԱՎԻԹ ԼՈՔՅԱՆ

11:53 24.10.2017

Այսօր Երևանում մեկնարկել է «Նորարարությունները և տարածքային զարգացումը՝ որպես Արևելյան Գործընկերության երկրների աճի գործոններ» խորագրով համաժողովը: Համաժողովի տարբեր նիստերում քննարկվելու են մի շարք թեմաներ՝ էլեկտրոնային կառավարման նպաստը Հայաստանում վարչատարածքային բարեփոխումների իրականացման համատեքստում, տարածաշրջանային համագործակցության կարևորությունը ռեգիոնալ և տեղական զարգացման խթանման գործում, ռեգիոնալ և տեղական զարգացման տնտեսական օգուտները և այլն:

̰
Արդյո՞ք Փհենյանը կենսաբանական զենք ունի

11:51 24.10.2017

Հարվարդի համալսարանի Belfer հետազոտական կենտրոնի փորձագետները կասկածներ ունեն, որ Հյուսիսային Կորեայում աշխատանքներ են տարվում նաև կենսաբանական զենք ստեղծելու ուղղությամբ:

̰
Վարչապետը Չինաստանի դեսպանի հետ քննարկել է տնտեսական հարցեր

11:43 24.10.2017

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր հանդիպել է Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունին և հյուսիս-հարավ ավտոմայրուղու կառուցապատման ծրագրում ներգրավված «Սինոհիդրո» ընկերության փոխնախագահ Քսիոն Լիքսինին:

Կարևորելով հայ-չինական տնտեսական հարաբերությունների շարունակական զարգացումն ու ամրապնդումը՝ վարչապետն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը շահագրգռված է չինական կապիտալի՝ հայաստանյան շուկա ներգրավմամբ: Վարչապետը վստահություն է հայտնել, որ երկու երկրներն ունեն փոխշահավետ համագործակցության մեծ ներուժ, հաշվի առնելով նաև բիզնեսի համար մեր երկրի հնարավորությունները՝ ԵԱՏՄ, եվրոպական և իրանական շուկաներ դուրս գալու հանգամանքը:

̰
Ուզում ենք  տեսնել՝ կալանավորված մարդու մատները կտրե՞լ են. Նիկոլ Փաշինյան

11:35 24.10.2017

Աժ-ում այսօր քննարկվում է «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքը:

̰
Իգոր Դոդոնը՝ խաղից դո՞ւրս

11:28 24.10.2017

Մոլդովայի խորհրդարանի խոսնակ Անդրիան Կանդուն իրեն հայտարարել է Մոլդովայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար և երկրի ղեկավար:

̰
ԵԱՀԿ-ն շփման գծի պլանային դիտարկում կանցկացնի

10:28 24.10.2017

Հոկտեմբերի 25-ին, Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունն Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում կանցկացնի Հադրութի շրջանի հարավարևելյան ուղղությամբ։

Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկը, նրա դաշտային օգնական Օգնեն Յովիչը (Բոսնիա և Հերցեգովինա), գրասենյակի աշխատակից Մարտին Շուստերը (Գերմանիա) և ԵԱՀԿ Բարձր մակարդակի պլանավորման խմբի ներկայացուցիչ փոխգնդապետ Պատրիկ Ֆառելին (Իռլանդիա)։

̰
Հանրապետականը գալիս է միայն քվեարկելու համար. ԳԵՎՈՐԳ ԳՈՐԳԻՍՅԱՆ

10:19 24.10.2017

Հանրապետականը գալիս է միայն քվեարկելու համար. ԳԵՎՈՐԳ ԳՈՐԳԻՍՅԱՆ

̰
Մեքսիկացի պատգամավորներն Արցախում են

10:13 24.10.2017

Մեքսիկայից ժամանած պատգամավորներ Բլանկա Մարգարիտա Կուատա Դոմինգեսը, Մարիա Կրիստինա Տերեսա Գարսիա Բռավոն ու Կառլոս Էռնանդես Միրոնն այցելել են Արցախի Հանրապետություն:

Այսօր առավոտյան մեքսիկացի պատգամավորները ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի ուղեկցությամբ այցելել են Ստեփանակերտի հուշահամալիր և ծաղիկներ խոնարհել՝ ի հիշատակ Արցախյան ազատագրական պայքարում նահատակված հայորդիների:

̰
Բեռնատարը կախվել է դեպի ձորը

10:06 24.10.2017

Երեկ երեկոյան 23:52-ին տեղեկություն է ստացվել, որ Դիլիջանի ոլորաններում բեռնատար ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կախվել դեպի ձորը, հայտնում է ԱԻՆ կայքը:

̰
Պատգամավորը պետք է կարողանա անարգել մտնել քրեակատարողական հիմնարկ.ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

09:52 24.10.2017

Պատգամավորը պետք է կարողանա անարգել մտնել քրեակատարողական հիմնարկ.ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

̰
Մեկնարկել է ԱԺ հերթական քառօրյան

09:44 24.10.2017

Հայաստանի Ազգային ժողովում մեկնարկել է հերթական քառօրյան: Նախօրեին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ խորհրդի նիստը, որտեղ հաստատվել է քառօրյայի օրակարգը:Ազգային ժողովի խորհրդի կողմից սահմանվել են նաև ՀՀ ԱԺ վեցերորդ գումարման երկրորդ նստաշրջանի հոկտեմբերի 24-ին գումարվող հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը և տեւողությունը: «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկման համար սահմանվել է 4 ժամ, իսկ «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկման համար՝ 3 ժամ տևողություն:

ՀՀ ԱԺ վեցերորդ գումարման երկրորդ նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրկվել է 15, իսկ հոկտեմբերի 24-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում՝ 39 հարց:

̰
ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը Իրաքի և Քրդիստանի իշխանություններին երկխոսության կոչ է արել

09:38 24.10.2017

Իրաքում գտնվող ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը Իրաքի եւ Իրաքյան Քուրդիստանի իշխանություններին երկխոսության օգնությամբ հակասությունները լուծելու հարթելու կոչ է արել: Նա մասնավորապես նշել է, որ Միացյալ նահանգները խիստ անհանգիստ է այս իրավիճակի լարման հետ կապված: «Մենք ընկերներ ունենք Բաղդադում եւ Էրբիլում: Ուստի կոչ ենք անում երկու կողմերին երկխոսություն սկսել, բոլոր խնդիրներն այդպիսով կարող են լուծվել», – նշել է Թիլերսոնը: Իրաքի վարչապետն, ի պատասխան, ասել է, որ Իրաքի իշխանությունները չեն ուզում պայքարել երկրի որեւէ հատվածի համար:

̰
«Բոլոր քայլերը ձեռնարկվում են, որ ստորագրումն իրականա». Պյոտր Սվիտալսկի

09:27 24.10.2017

«Ես կարող եմ հավաստիացնել որ բոլոր քայլերը ձեռնարկվում են, որ ստորագրումն իրականան: Մենք վճռական ենք»,- SHANTNEWS-ին հայտնել է ՀՀ-ում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին: Սա, ի պատասխան շրջանառվող այն տեսակետների, թե Հայաստանի հետ նախաստորագրված համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը կարող է հետաձգվել, քանի որ թարգմանված չէ բոլոր լեզուներով:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Tert.am-ի հարցմանն ի պատասխան, Եվրահանձնաժողովից հայտարարել էին, որ միակ երկիրը, որը դեռ չի թարգմանել այն, Իռլանդիան է: Իսկ դա համաձայնեցված է:

̰
Եվրոպայի փրկությունը Թուրքիան է. Էրդողան

09:24 24.10.2017

Թուրքիայի նախագահ կոշտ հայտարարություն է արել՝ Եվրամիության կողմից Անկարայի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու մտադրության հետ կապված: ԵՄ-ում կարծում են, թե կարող են մեզ ծնկի բերել սահմանափակումներով, բայց, շուտով կհասկանան, որ չարաչար սխալվում են»,- նշել է Էրդողանը: Նա նույնիսկ հայտարարել է, թե Թուրքիան կախված չէ Եվրամիությունից այլ հակառակը՝ փաստացի Եվրոպան է կախված իրենցից: Անցած շաբաթա վերջին Բրյուսելում ԵՄ առաջնորդները համաձայնել էին կրճատել Անկարային տրամադրվող ֆինանսական միջոցները Էրդողանի բռնապետական կառավարման պատճառով:

̰
«Եվրամիության 23 երկիր հայտարարել է՝ Հայաստան-ԵՄ համաձայնագիրը կստորագրվի». ՀՀ ԱԳ փոխնախարար

09:20 24.10.2017

«Քիչ առաջ տեղեկացա որ 23 երկրներ արդեն թարգմանել են և բարձր մակարդակով հայտարարել է որ գագաթաժողովին կստորագրվի»,- SHANTNEWS-ի հարցին ի պատասխան՝ հայտարարել է ՀՀ ԱԳ փոխնախարարՙ ՀՀ – ԵՄ շրջանակային համաձայնգրի հարցով հիմնական բանակցող Կարեն Նազարյանը: Նա այդ կերպ պատասխանել է շրջանառվող այն տեսակետներին, թե համաձայնագրի ստորագրումը կարող է հետաձգվել, քանի որ թարգմանված չէ բոլոր լեզուներով:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Tert.am-ի հարցմանն ի պատասխան, Եվրահանձնաժողովից հայտարարել էին, որ միակ երկիրը, որը դեռ չի թարգմանել, Իռլանդիան է: Իսկ դա համաձայնեցված է:

̰
Ռումինացին ընկել է էլեկտրական աշտարակից

09:14 24.10.2017

Երեկ ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Դիլիջան քաղաքի վերջնամասում՝ Իջևան տանող ավտոճանապարհի աջակողմյան հատվածում, քաղաքացին ընկել է էլեկտրական աշտարակից: Պարզվել է, որ մոտ 10 մ բարձրությամբ աշտարակից ընկած տղամարդը Ռումինիայի քաղաքացի Իվան Դանութը՝ ծնված 1995 թ:

̰
Ռուսական ռազմաբազայի ծառայողը պատահաբար կրակել է ծառայակցի վրա, հետո՝ ինքնասպան եղել

09:03 24.10.2017

Ալագյազի զորավարժարանում երեկ արտակարգ դեպք է տեղի ունեցել: Ռուսաստանի Հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությունից հայնտում են, որ Գյումրու 102-րդ ռազմաբազայի պայմանագրային զինծառայողներից մեկը, զենքը հանձնելու ժամանակ խախտելով անվտանգության կանոնները, ինքնաձիգից պատահաբար կրակել է ծառայակցի վրա և մահացու հրազենային վնասվածք հասցրել: Տեղի ունեցածից հետո զինծառայողն ինքնասպանություն է գործել:

̰
ՀՀ ԱԺ պատգամավորները ԱրՊՀ-ում հանդես են եկել դասախոսություններով

21:07 23.10.2017

Այսօր՝ հոկտեմբերի 23-ին, Արցախի պետական համալսարանում ՀՀ ԱԺ մի խումբ պատգամավորներ հանդես են եկել դասախոսություններով:

̰
Բաքուն շարունակում է խոչընդոտել ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացին. Շավարշ Քոչարյան

21:00 23.10.2017

ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանն անդրադարձել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, արտաքին կապերի վարչության պետ Նովրուզ Մամեդովի վերջին հայտարարությանը:

̰
Խոշոր ավտովթար Երևան-Արմավիր ճանապարհին, բախվել են Nissan-ն ու 06-ը, կա զոհ

20:53 23.10.2017

Քիչ առաջ խոշոր ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 18:30-ի սահմաններում Երևան -Արմավիր ավտոճանապարհի 18-րդ կմ հատվածում բախվել են Nissan Altima մակնիշի 22 ՍՏ 454 համարանիշի և ВАЗ 2106 մակնիշի 34 ՍF 820 համարանիշի ավտոմեքենաները:

̰
Էրդողանը Եվրոպային սպառնացել է մեկուսացմամբ

20:43 23.10.2017

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հանդես է եկել հայտարարությամբ՝ զգուշացնելով Եվրոպային Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելուց:

̰
Մոսկվայում կրակ են բացել Ռոգոզինի բնակարանի ուղղությամբ

20:33 23.10.2017

Մոսկվայի ոստիկանությունը հետախուզում է հայտարարել հանցագործի նկատմամբ, որը կրակ է բացել ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինի բնակարանի ուղղությամբ:

̰
BACK_TO_TOP