09:41 25.10.2017
Հոկտեմբերի 24-ին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին: Հանդիպման ընթացքում քննարկվել են արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում նախորդ օրերին ստեղծված լարված իրադրությունը: Մասնավորապես՝ բանակի հրամանատարը դեսպան Կասպշիկին է ներկայացրել ադրբեջանական զինուժի կողմից «ՍՊԱՅԿ» տիպի հակատանկային կառավարվող հրթիռների և ականանետերի կիրառման մասին ապացույցներ:
09:40 25.10.2017
Հոկտեմբերի 24-ի կեսօրից հետո արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի որոշ հատվածներում հակառակորդը կրկին դրսևորել է ակտիվություն՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից բացի, կիրառելով նաև ականանետեր: Մասնավորապես` Մարտակերտի և Մարտունու պաշտպանական ուղղություններում տեղակայված հայկական դիրքերի վրա ադրբեջանական զինուժը 60 մմ-ոց ականանետերից արձակել է 23 արկ: Արկակոծության արդյունքում ՊԲ առաջապահ ստորաբաժանումները որևէ կորուստ չեն կրել: Երեկոյան և գիշերվա […]
09:20 25.10.2017
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունել է «Պաշտպանության մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ: Վարման կարգով ձայն է խնդրել «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը և հայտարարեց, որ իրենք դեմ են քվեարկելու օրենքին: «Խնդիր ունենք այն փիլիսոփայության հետ, որը դրված է ԳՇ-ի ձևավորման հիմքում, նաև բավարար չենք համարում ռազմաարդյունաբերական համալիրի զարգացման տեմպերը և մեր առաջարկը, որ պետք է նպաստեր […]
09:19 25.10.2017
Ազգային ժողովի քառօրյայի հերթական նիստի՝ ուշացումով մեկնարկելու պատճառը եղել են տեխնիկական խնդիրները: Պարզվել է որ գրանցման սարքերի հետ կապված խնդիր կա: ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը առաջարկել է սպասել, սակայն տարակուսել է, ասելով՝ «հետաքրքիրա, առավոտյան չե՞ք ստուգում …»:
09:10 25.10.2017
Մեկնարկել է Ազգային ժողովի քառօրյայի հերթական նիստը: Սկսվել է այն սակայն մի քանի րոպե ուշացումով: Պարզվել է որ գրանցման սարքերի հետ կապված խնդիր կա: Արա Բաբլոյանը առաջարկել է սպասել, սակայն տարակուսել է, ասելով՝ «Հետաքրքիրա, առավոտյան չե՞ք ստուգում .». Տեխնիկական խնդիրների կարգավորումից հետո ԱԺ-ն սկսել է աշխատանքը: Քվեարկության են դրվել եվ ընդունվել տասնյակից ավելի օրենսդրական նախագծեր:
09:04 25.10.2017
Իրաքյան Քրդստանի իշխանությունները Իրաքի կառավարությանն առաջարկել են դադարեցնել Քրդստանում իրականացվող ռազմական գործողությունները և երկխոսություն սկսել: Նրանք պատրաստակամություն են հայտնել սառեցնել անկախության հանրաքվեի արդյունքները: Քրդստանի իշխանությունները վստահեցնում են, որ հոկտեմբերի 16-ին Իրաքի զինված ուժերի և քրդական Փեշմերգայի զինյալների միջև սկսված հակամարտությունը երկու կողմերին էլ վնաս է հասցրել և կարող է մեծ արյունահեղության հանգեցնել: Հիշեցնենք, որ Բաղդադի […]
09:01 25.10.2017
Էրմիտաժում այս գիշեր կլարեն 100 տարի առաջ՝ Հոկտեմբերյան հեղափոխության ժամանակ կանգնեցրած ժամացույցը:
09:01 25.10.2017
Նախատեսվում է քննարկել «Զինվորական ծառայության և զինծառայողների կարգավիճակի մասին» օրենքի նախագիծը։ Նախօրդ օրը թեմայի քննարկումը մնացել է կիսատ։
08:52 25.10.2017
Չինաստանի ղեկավար Սի Ցզինպինը վերընտրվել է Չինաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական հանձնաժողովի գլխավոր քարտուղարի պաշտոնում: Ընդ որում, կուսակցության մշտական հանձնաժողովի 7 անդամներից 5-ը փոխվել են: Այսպիսով, կոմունիստական կուսակցության 19-րդ համագումարի արդյունքում ընտրվել է պոլիտբյուրոյի նոր կազմ՝ բաղկացած 25 անդամներից: Նրանցից միայն մեկն է կին՝ Սուն Չունլանը, ով համարվում է Չինաստանի ամենահզոր կինը:
21:28 24.10.2017
Հելոուինը Հայստանում կամ նշում են կամ էլ կատեգորիկ դեմ են այդ տոնին: Այուամենայնիվ եթե դուք որոշել եք ընկերների հետ այդ տոնին զվարճանալ, սակայն չեք կողմնոորշվում ինչ կերպարով հանդես գալ, ապա SHANTNEWS-ն առաջարկում է 5 սերիալ, որոնց հերոսները կարող են ձեզ օգնել հելոուինյան կոստյումի ընտրության հարցում:
«Ամերիկայն սարասափելի պատմություններ»/ American Horror Story: Cult
Սկսենք բոլոորվին թարմ սերիալներից: Այս սարսափ սերիալի նոր սեզոնին սպասում էին էքստրիմի բոլոր սիրահարները: 7-րդ սեզոնը խոստացել էին, որ պետք շատ սկանդալային և անսպասելի լուծումներով լինի, քանի որ, ըստ սցենարի, ամեն ինչ փոխկապակցված է ԱՄՆ նախագահական ընտրությունների հետ:
«Սարսափելի հեքիաթներ»/ Penny Dreadful
Վամպիրներ, արնախումներ, վհուկներ, կենդանի մեռելներ… «Սարսափելի հեքիաթներում» այս բոլոր կերպարներին դուք կգտնեք, ձեր աչիքց չեն վրիպի նաև մյուս գոթական ոճի կերպարները:
Սարսափ-թրիլլերի դեպքերը տեղի են ունենում մռայլ և վտանգավոր Լոնդոնում: Վերոհիշյալ բոլոր կերպարները պայքար են մղում մեկը մյուսի դեմ: Դե, իհարկե, այս սարսափելի մթնոլորտում զարգանում է գեղեցիկ սիրո և անխուսափելի ատելության պատմությունը: Կինոգետները հորդորում են նայել այս սերիալը և վստահեցնում են, որ հաստատ չեք փոշամանի ծախսված ժամանակի համար:
«Չարքեր քշողը»/ The Exorcist
Այս սերիալը նկարահանվել է կինոյի պատմության ամենասարսափելի ֆիլմի հիմնա վրա: Սակայն սա համանուն ֆիլմի ռիմեյքը չի համարվում, այս սերիալում հերոսներին լրիվ այլ խնդիրներ է տրված և գործողությունները լրիվ այլ ուղղությամբ են զարգանում :
Սերիալում ներկայացվում է կաթոլիկ եկեղեցու պայքարը անմեղների մարմիններն այլանդակող հոգիների դեմ: Սա դեդեկտիվի և սարսափի խառնուրդ է, որում շատ պատկերավոր ներկայացվում են այդ մռայլ միջավայրը և գոթական կերպարները:
«Իրական արյուն»/ True Blood
Ցինիկ սարասափ սերիալ «Գեղեցկություն ամերիկայն ձևով» հայտնի ֆիլմի սցենարիստից: Վամպիրական պատմությունների սիրահարներին այս սերիալը շատ դուր կգա:
Սերիալը նկարահանվել է Շարլին Հարիսի «Վամպիրական գաղտնիքներ» գրքի հիման վրա: Դեպքերը ծավալվում են մի սովորական քաղաքում, որտեղ հասարակ մահկանացուների կողքին ապրում են նաև վամպիրները: Նրանք ազատ ապրում և տեղաշարժվում են հասարակության մեջ, բայց մարդկանցից ոչ բոլորն են սովորել նրանց ներկայությանը:
Այս սերիալը արժանացել է նաև «Ոսկե գլոբուս» և «Էմմի» մրցանակների:
«Հաննիբալ»/Hannibal
Սյուժեի հիմքում ընկած են հետախուզությունների դաշնային բյուրոյի հատուկ գործակալի և հայտնի մարդակեր բժշկի հարաբերությունները: Նրանք միասին բացահայտում են արյունալի սպանությունները:
Լիլիթ Խաչատրյան
21:00 24.10.2017
Ռայան Ռեյնոլդսը միշտ ուշադրության կենտրոնում է հայտնվում իր յուրահատուկ կատակներով: Նա իր Twitter-ում և Instagram-ում համարյա ամեն օր իր ընտանիքի կամ կնոջ մասին զավեշտալի գրառումներ է անում և ծիծաղելի իրավիճակում դնում իր կնոջը՝ Բլեյք Լայվլիին: Օրինակ՝ կնոջ ծննդյան տարեդարձը շնորհավորելիս նա տեղադրել էր իր և կնոջ նկարը, բայց կտրած տարբերակով, որտեղ միայն ինքն է երևում […]
20:43 24.10.2017
Ամերիկացի հետազոտողներ Ռոբերտ Ջեդիկն ու Ջերեմի Վաուբայոնը երկար ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերել են մոտ մեկ մետր տրամագծով երկնաքար, որը, ի տարբերություն տիեզերքի մյուս մարմինների, չի կարող անջատվել մեր մոլորակի ձգողականությունից:
20:27 24.10.2017
ԱԺ Ծառուկյան խմբակցության անդամ Վարդեվան Գրիգորյանը խորհրդարանական հայտարարություններում անդրադառնալով
20:14 24.10.2017
ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը այսօր անդրադառնալով հայ-ադրբեջանական շփման գծում
19:52 24.10.2017
Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունին և հյուսիս-հարավ ավտոմայրուղու կառուցապատման ծրագրում ներգրավված «Սինոհիդրո» ընկերության փոխնախագահ Քսիոն Լիքսինին:
Կարեն Կարապետյանը կարևորել է հայ-չինական տնտեսական հարաբերությունների շարունակական զարգացումն ու ամրապնդումը և ընդգծել, որ ՀՀ կառավարությունը շահագրգռված է չինական կապիտալի՝ հայաստանյան շուկա ներգրավմամբ: Վարչապետը վստահություն է հայտնել, որ երկու երկրներն ունեն փոխշահավետ համագործակցության մեծ ներուժ, հաշվի առնելով նաև բիզնեսի համար մեր երկրի հնարավորությունները՝ ԵԱՏՄ, եվրոպական և իրանական շուկաներ դուրս գալու հանգամանքը:
Իր հերթին, դեսպան Թիան Էրլունը նշել է, որ Չինաստանը ևս կարևորում է Հայաստանի հետ փոխշահավետ կապերի ամրապնդումը և ընդգծել, որ այսօր կան լայն հնարավորություններ՝ երկուտեք հետաքրքրություն ներկայացնող կարևորագույն ծրագրեր ֆինանսավորելու համար:
Անդրադառնալով հյուսիս-հարավ ավտոճանապարհի՝ Թալին-Լանջիկ հատվածում շինաշխատանքների ընթացքին, որոնք իրականացնում է «Սինոհիդրո» ընկերությունը, Կարեն Կարապետյանն ընդգծել է որակյալ աշխատանքների իրականացման անհրաժեշտությունը և պահանջել իրականացնել անհրաժեշտ քայլեր՝ առաջացած բոլոր խնդիրները վերացնելու համար:
Հանդիպմանը քննարկվել են նաև նոր «Մետաքսի ճանապարհ» ծրագրին Հայաստանի հնարավոր ներագրվմանն ու հայ-չինական հարաբերություններին առնչվող այլ հարցեր:
19:41 24.10.2017
Apple-ի և Samsung-ի նոր մոդելները իրենց գործունեության ամբողջ ընթացքում առաջին անգամ հասարակությանը կներկայացվեն միևնույն ժամանակ: Մասնագետները նշում են, որ սա պայմանավորված է նրանով, որ Samsung-ը երկար ժամանկ ռիսկի չէր դիմում և չէր փորձում կանգնել Apple-ի ճանապարհին, բայց ընկերության նոր Galaxy S9 սմարթֆոնը կարող է հավակնել կատարյալ սմարթֆոնի կոչմանը:
18:50 24.10.2017
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ընդունած բանաձևի նախագիծը, որը 1 տարով երկարաձգում է Սիրիայում քիմիական հարձակումների հետաքննությունը:
18:41 24.10.2017
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևին:
Հանրապետության Նախագահը, ողջունելով հյուրին Հայաստանում և ընդգծելով, որ ՌԴ վարչապետի այցը կայանում է ՀՀ և ՌԴ միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի տարում, գոհունակությամբ է փաստել, որ այդ ընթացքում հսկայական աշխատանք է իրականացվել:
«Այսօր մեր հարաբերություններն առանձնանում են մշտական քաղաքական երկխոսությամբ բոլոր մակարդակներում՝ արտաքին քաղաքական լայն կոորդինացմամբ, միջազգային և տարածաշրջանային հարթակներում լավ աշխատանքով, տնտեսության, ռազմական ու ռազմատեխնիկական բնագավառներում և հատկապես փոխադարձ առևտրի ոլորտում արգասաբեր համագործակցությամբ. անցյալ տարին մենք ավարտել ենք 15 տոկոս աճով, իսկ ընթացիկ տարվա ութ ամիսների ընթացքում մեր ապրանքաշրջանառության աճը 23 տոկոսից մի փոքր ավելի է: Դա շատ լավ է:
Ես վստահ եմ, որ Ձեր պաշտոնական այցը կդառնա ևս մեկ կարևոր քայլ մեր հարաբերությունների հետագա ամրապնդման ճանապարհին»,- ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:
ՌԴ կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել Նախագահ Սերժ Սարգսյանին ընդունելության համար և փոխանցել նախագահ Վլադիմիր Պուտինի ողջույններն ու բարեմաղթանքները: Դմիտրի Մեդվեդևն ուրախությամբ տեղեկացրել է, որ երկու երկրների միջև ապրանքաշրջանառության աճը նույնիսկ ավելին է, քան նշեց Նախագահը՝ գրեթե 30 տոկոս:
«Այսպիսով, սա դրական տեղեկատվություն է, որով ես ցանկանում եմ Ձեզ հետ կիսվել: Շնորհակալ եմ հանդիպման հնարավորության համար: Իրոք, մենք գործընկերներ ենք, բարեկամներ ենք, մենք ունենք շատ զարգացած հարաբերություններ բոլոր ոլորտներում: Քիչ առաջ մենք անցկացրել ենք միջկառավարական բանակցություններ, ստորագրել ենք կարևոր փաստաթղթեր, արձանագրել ենք, որ հարաբերությունները զարգանում են:
Ընդ որում, գործնականում չկա ոլորտ, որի շրջանակներում մենք այժմ չենք համագործակցում: Օրինակ՝ շատ լավ դինամիկա է արձանագրվել գյուղատնտեսական մատակարարումների ոլորտում, և այստեղ Հայաստանը լավ զարգացրել է իր ներկայությունը ռուսական շուկայում, չնայած պարզ է, որ կարելի է այսուհետ ևս այս գործընթացները զարգացնել: Այլ ոլորտները նույնպես լավ զարգանում են: Դրանք են՝ բարձր տեխնոլոգիաների ոլորտը, անվտանգության և պաշտպանության ոլորտում համագործակցությունը, ներդրումային փոխգործակցությունը: Քիչ առաջ քննարկում էինք Իրանի հետ համագործակցությամբ ձեզ մոտ ստեղծվող ազատ տնտեսական գոտու տարածքում աշխատանքի հնարավորությունը և մի շարք այլ մասշտաբային ծրագրեր: Ուստի կաշխատենք, կհամագործակցենք»,- ասել է ՌԴ կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևը:
18:05 24.10.2017
ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալի կողմից քրեական գործ է հարուցվել հարկի հաշվարկում ակնհայտ կեղծ տվյալ մտցնելու միջոցով առանձնապես խոշոր չափերով հարկի վճարումից խուսափելու դեպքի առթիվ:
17:48 24.10.2017
Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի՝ Հայաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում այսօր կառավարությունում մի շարք փաստաթղթեր են ստորագրվել, որոնք վերաբերել են կապի և հաղորդակցության, արտակարգ իրավիճակների ոլորտներին, ինչպես նաև երկու երկրների տարածաշրջանների միջև համագործակցությանը:
17:43 24.10.2017
Հայաստանի համար գազի հատուկ սակագինը կպահպանվի նաեւ 2018–ին։ Այս մասին այսօր ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ հանդիպման ժամանակ ասել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը։
«Մենք նման համաձայնության ենք հասել՝ չնայած այն հանգամանքին, որ ավելի վաղ պայմանավորվել էինք այլ պարամետրերի անցնելու մասին։ Կարծում եմ, որ դա կնպաստի Հայաստանում տնտեսական իրավիճակի բարելավմանը»,– ասել է Մեդվեդևը։
Հիշեցնենք, որ 2016-ի ապրիլից Հայաստանը Ռուսաստանից գազ է գնում 1 խ/մ–ի դիմաց 150 դոլարով։
17:40 24.10.2017
Հայտնի կոմպոզիտոր և Հայաստանի ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանը դարձել է ԱՊՀ միջպետական «Համագործակցության աստղ-2017» մրցանակի դափնեկիր, հայտնում է Rusarminfo-ն՝ վկայակոչելով մրցանակի շնորհման խորհրդին:
17:31 24.10.2017
«Ծառուկյան» դաշինքը ներկայացնող Իվետա Տոնոյանի ելույթը ԱԺ հայտարարությունների ժամին