13:33 25.10.2017
«Զինվորական ծառայության և զինծառայողի մասին օրենքի» նախագծին «Ելք» խմբակցությունը դեմ է քվեարկելու: Մտքերի փոխանակության ժամանակ այսպիսի հայտարարություն է արել դաշինքի ներկայացուցիչ Էդմոն Մարուքյանը:
13:28 25.10.2017
Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր պատասխանել է լրագրողների հարցերին՝ անդրադառնալով երեկ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի այն հայտարարությանը, որ գյուղատնտեսության ոլորտում երկու երկների միջև ակտիվ համագործակցություն կա:
13:15 25.10.2017
Տեսանյութում նախագահը հրահանգներ է տալիս իր ենթականերին և շարունակում ձիավարել քաղաքում, որտեղ ոչ մի բնակիչ չի երևում:
13:14 25.10.2017
Հոկտեմբերի 25-ից, այսինքն՝ այսօրվանից, ՀՀ դպրոցներում սկսվել են աշնանային արձակուրդները, որոնք 2-12-րդ դասարանցիների համար կտևեն մինչև հոկտեմբերի 30-ը, իսկ առաջին դասարանցիների դեպքում՝ հոկտեմբերի 5-ը:
12:45 25.10.2017
Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն այսօր ԵԱՀԿ առաքելությունը Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Հադրութի շրջանի հարավարևելյան ուղղությամբ։
12:38 25.10.2017
Այս մասին տեղեկանում ենք Արցախի հանրապետության նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան էջից: Տեղեկատվական կենտրոնը հնարավորություն է տալիս ճգնաժամային իրավիճակներում հայաստանյան և արտասահմանյան ԶԼՄ-ների համար ապահովելու աշխատանքի լավ պայմաններ, ներքին և արտաքին լսարանին հասցնելու օպերատիվ, օբյեկտիվ տեղեկատվություն:
12:34 25.10.2017
ՀՀ Ազգային ժողովի արդեն նախկին պատգամավոր Թևան Պողոսյանը անդրադարձել է Հայաստան – ԵՄ շրջանակային համաձայնագրի ստորագրմանը: Նա մասնավորապես ասել է. «ՀՀ – ԵՄ համաձայնագիրը կստորագրվի»: Հիշեցնենք, որ տեսակետներ են հնչում, որ այդ համաձայնագրի ստորագրումը կարող է հետաձգվել:
12:22 25.10.2017
Երեկ ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ այրվում են Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի Տորֆավան համայնքին հարակից տորֆի դաշտերը:
Դեպքի վայր է մեկնած փրկարարները գյուղից մոտ 4 կմ հեռավորության վրա մարել է տորֆի 12 օջախ (յուրաքանչյուրը 3-4 քմ):
12:15 25.10.2017
Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը հայտնել է, որ Եվրասիական միջկառավարական խորհրդի՝ նիստում քննարկվել է 6 հարց, օրակարգում կա ևս 3-ը: Օրակարգում ընդգրկված են ներքին շուկաների գործունեությանը, առևտրին, ագրոարդյունաբերությանը, էներգետիկայի եվ ենթակառուցվածքների ոլորտներին վերաբերող հարցեր: Գյուղատնտեսության նախարարի խոսքով գյուղատնտեսության ոլորտից քննարկվելու է երկու հարց՝ կապված սերմերի և շաքարի հետ:
12:05 25.10.2017
Հետախուզադիվերսիոն ջոկատի հիմնադիր հրամանատար Վովա Վարդանովը այսօր հավիրված ասուլիսում անդրադարձել է հայ-ռուսական զորախմբին վերաբերող հարցերին: Նրա կարծիքով դա այնքան էլ պատվաբեր չէ, բայց անհրաժեշտ է: ««Հայ-ռուսական զորախումբ ունենալու պայմանագիրը պատիվ չի բերում, բայց անհրաժեշտ է, զապադլո է բայց պետք է»,- ասել է Վովա Վարդանովը:
11:43 25.10.2017
Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) տնօրենների խորհուրդը հաստատել է Հայաստանի Հայրապետությանը 40 մլն ԱՄՆ դոլարի չափով վարկի տրամադրումը: Վարկի նպատակն է աջակցել Հայաստանի կառավարության շարունակական ջանքերին` ուղղված հարկաբյուջետային կայունության ամրապնդմանն ու երկրում ֆինանսական շուկաների զարգացմանը: Պետական կառավարման արդյունավետության և ֆինանսական շուկաների ծրագրերը կնպաստեն Հայաստանում ֆինանսական շուկաների ընդլայնմանը և կօգնեն կառավարությանը իրականացնել երկրի ֆինանսական հատվածի ֆիսկալ կայունության ամրապնդմանն ուղղված նպատակները:
11:32 25.10.2017
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներին՝ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին, ՌԴ կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևին, Ղրղզստանի Հանրապետության վարչապետ Սապար Իսակովին, Բելառուսի Հանրապետության վարչապետ Անդրեյ Կոբյակովին, Ղազախստանի Հանրապետության վարչապետ Բակիտժան Սագինտաևին, ովքեր Երևանում կմասնակցեն Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին: Հանդիպմանը ներկա է եղել նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը:
11:23 25.10.2017
«Եվրոպական ընտանիքի անդամ 28 պետությունները ողջունում են Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության նոր համաձայնագիրը, միաժամանակ ընդգծում՝ հարաբերությունների հետագա սերտացումը կախված է կայուն բարեփոխումների ընթացքից» սա մեջբերում է այն համատեղ հայտարարության նախագծից, որը Եվրամիության անդամներն ու Արևելյան գործընկերության երկրները պատրաստվում են ընդունել նոյեմբերին կայանալիք գագաթնաժողովում. հենց այդ հավաքին էլ, ակնկալվում է, որ կստորագրվի Հայաստանի հետ Եվրամիության […]
11:16 25.10.2017
«Ծառայությունը կլինի 24 ամիս»,- հայտարարել է ՀՀ ՊՆ Վիգեն Սարգսյանը: ՊՆ-ն դարձյալ հերքել է հասարակության շրջանում պտտվող լուրերը, թե ծառայությունը դառնալու է 3 տարի: «Իսկ հնարավո՞ր է առաջիկա հինգ տարիների ընթացքում դառնա 3 կամ 2.5 տարի»,- հարցրել է Սասուն Միքայելյանը: Վիգեն Սարգսյանը նշել է, որ դրա նախադրյալները չկան, իսկ 3 տարվա հետ կապված թյուրիմածությունը լայք հավաքող լրատվամիջոցների ուշադրություն գրավելու արվեստից է գալիս:
11:14 25.10.2017
ԵՊՀ դասադուլի մասնակիցները հասան ԱԺ. որտեղ այս պահին ընթանում է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» նախագծի քննարկումը: Դրանով կխստացվի տարկետման իրավունքը: Չի լինի 150 կմ հեռավորությամբ ծառայելու սահմանափակումը: Հիշեցնենք, որ դասադուլը սկսել են պատմության ֆակուլտետի ուսանողները, երթով գնացել ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, որից հետո Սայաթ-Նովա փողոցով շարժվում են դեպի Բաղրամյան պողոտա՝ ԱԺ:
10:51 25.10.2017
Հիմք ընդունելով Լեհաստանի Հանրապետությունում և Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում արձանագրված բարձր ախտածին թռչնի գրիպ հիվանդության վերացման վերաբերյալ Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության (OIE) պաշտոնական տեղեկատվությունը՝ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը վերացրել է ներմուծման արգելանքը: Այս մասին shantnews-ին հայտնեցին սննդի անվտանգության պետական ծառայությունից:
10:45 25.10.2017
Սուր հարցադրումներով է ընթանում «Զինվորական ծառայության եվ զինծառայողի կարգավիճակի մասին օրենքի» նախագծի շուրջ հարցուպատասխանը: Սուր հարցերը ավելի շատ ընդդիմադիր պատգամավորների կողմից են: Մասնավորապես, Նիկոլ Փաշինյանը հարցրել է նախարարի, թե արդյո՞ք կա հստակ վիճակագրություն, թե հիվանդության պատճառով ազատված 100 զինակոչիկներից քանիսն են իրականում ազատվել առողջական խնդիրներով պայմանավորված ու քանիսը կոռուպցիայի ճանապարհով:
10:41 25.10.2017
Ազատ դեմոկրատներ կուսակցությունն այսօր հայտարարություն է տարածել, որով ողջունում է Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև ստորագրվելիք Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի տեքստի հրապարակումը։ Հայտարարության մեջ ասված է.
«Այս գործընթացը մշտապես պետք է լինի թափանցիկ և հաշվետվողական, քանզի ՀՀ քաղաքացին պարտավոր է տեղեկացված լինել Համաձայնագրով նախատեսված բարեփոխումներին և այն հնարավորություններին, որոնք ընձեռվելու են դրա ստորագրումով։
10:39 25.10.2017
ԵՊՀ-ում դասադուլ են սկսել: Դա կապված է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» նախագծի հետ, որն այս պահին քննարկվում է ԱԺ-ում: Դրանով կխստացվի տարկետման իրավունքը:
10:29 25.10.2017
Մեծի տանն կիլիկիո կաթողիկոսարանը 2015 թվականին Եվրոպական դատարանում հայց էր ներկայացրել ընդդեմ Թուրքիայի կառավարության՝ ձգտելով վերադարձնել իր պատմական նստավայրը Սիսում: Սակայն Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանի հայցը ՄԻԵԴ-ը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել: Այս մասին իր հոդվածում գրել է «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր Հարութ Սասունյանը: Հոդվածն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև. […]
10:23 25.10.2017
Հոկտեմբերի 24-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է խորհրդակցություն, որին հրավիրվել էին ՊՆ կարիքների համար հացաթխման ծառայության մատուցման մրցույթին մասնակցության հայտ ներկայացրած 34 ընկերությունների ներկայացուցիչներ:
Մատակարար ընկերությունների ներկայացուցիչներին առաջարկվել է խստորեն հետևվել մրցութային պահանջներին, մատուցվող ծառայության որակական չափորոշիչներին ու տեխնիկական բնութագրերին, սննդային անվտանգության ցուցանիշներին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ծառայության մատուցման մրցույթի պահանջներին ու տեխնիկական բնութագրերին, մրցութային փաստաթղթերի լրացման կարգին, նախորդ մրցույթների ընթացքում նկատված որոշակի թերություններին վերաբերող խնդիրներ, ինչպես նաև մրցույթի մասնակիցների կողմից բարձրացված մի շարք հարցեր ու դրանց հնարավոր լուծումները։
10:06 25.10.2017
Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը՝ ԵԱՏՄ անդամ 5 պետությունների կառավարությունների ղեկավաարների մասնակցությամբ: Մինչ այդ վարչապետերը լուսանկարվել են, որից հետո բարձրացել են միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստին մասնակցելու: Դրան կհաջորդի արդեն ընդլայնված կազմով հանդիպումը:
10:01 25.10.2017
Հայաստանում ընթանում է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը: հայաստան եմ ժամանել ԵԱՏՄ երկրների վարչապետները: Այս նիստը պետք է կայանար 2016 -ի ապրիլին, սակայն դա հմաընկավ ապրիլյան ռազմական գործողությունների հետ և տեղի չունեցավ:
09:57 25.10.2017
«Արդյո՞ք հնարավոր է գնաք փոխզիջումների, քանի որ հասարակությունում ոչ բոլորն են համամիտ օրենքում ներառված բոլոր դրույթների հետ»,- հարցրել են ՀՀ ՊՆ Վիգեն Սարգսյանին: Նախարարը պատասխանել է, որ նախագիծը բազմաթիվ, նաև հասարակական քննարկումներ է անցել, և նպատակը հենց դա էր, ու այդ քննարկումների ժամանակ ոչ մի բովանդակային առաջարկ դուրս չի մնացել: «Քաղաքականությունը ելնում է նրանից, որ պետք է ծառայեն բոլորը»,- ընդգծել է Վիգեն Սարգսյանը: