13:59 26.10.2017
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ՝ հստակեցնելու հաջորդ հանդիպման օրը, որն ակնկալվում է առաջիկա շաբաթներին: «Արմենպրեսի» հետ զրույցում Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Էնդրյու Շեֆերը ասել է. «Հայաստանի և Ադրբեջանի նախագահների՝ հոկտեմբերի 16-ին Ժնևում կայացած հանդիպումը և նրանց՝ Մինսկի խմբի հետ կառուցողական աշխատանքի հանձնառությունը՝ միտված Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ, բանակցային ճանապարհով կարգավորմանը, դրական նշան էր: Որպես համանախագահ երկիր՝ Միացյալ Նահանգները մնում է հավատարիմ Մինսկի խմբի գործընթացին և շարունակում է կողմերին կոչ անել հարգել հրադադարը և ամենաբարձր մակարդակով շարունակել բանակցությունները՝ քայլեր ձեռնարկելով ամբողջությամբ ի կատար ածելու նախկին՝ այդ թվում Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի հանդիպումների ընթացքում ընդունված որոշումները»:«Ուժի չկիրառման, տարածքների վերադարձի, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի, փախստականների և տեղահանված անձանց խնդիրները համապարփակ լուծման կարևորագույն բաղադրիչներն են», – հայտարարել է Էնդրյու Շեֆերը, ընդգծելով, որ Միացյալ Նահանգների դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի մասով մնում է հստակ, այն է՝ այս հակամարտության միակ լուծումը բանակցային լուծումն է՝ հիմնված միջազգային իրավունքի վրա՝ հետևելով ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության, հավասար իրավունքների և ինքնորոշման սկզբունքներին:
13:45 26.10.2017
ՀՀ նախագահի նստավայրում այսօր կայացել է ՏՏ ոլորտում ՀՀ նախագահի ամենամյա կրթական պարգևների հանձման արարողությունը: Այս տարի ՀՀ նախագահի ամենամյա կրթական պարգևների են արժանացել 26 ուսանող և 17 աշակերտ: Պարգևատրվածները 6 բուհերի և 8 ավագ դպրոցների ներկայացուցիչներ են:
13:19 26.10.2017
Սուրբ Ծննդի և Նոր տարվա նախօրեին այնտեղ սկսել են վաճառվել խաղալիքներ, որոնք լցված են թունդ ալկոհոլային խմիչքով՝ վիսկի, օղի, ջին:
13:11 26.10.2017
Ըստ սյուժեի 2050 թվականն է, և ղրղզ այլմոլորակայաինները գրավել են ամբողջ երկիր մոլորակը՝ ցանկանալով ոչնչացնել մարդկությունը: Ողջ մնացած մարդկությունը սկսում է պայքարել երկիր մոլորակի անկոչ հյուրերի դեմ:
12:42 26.10.2017
Քաղաքագետ Դավիթ Շահնազարյանը այդ քննարկումներից մեկի ժամանակ այսօր անդրադարձել է այն տեսակետներին, թե 2013 թվականի նման հնարավոր է այն չստորագրվի:
12:29 26.10.2017
Երեկ առավոտյան ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ «գազի թունավորում հարցականով» ախտորոշմամբ հիվանդանոց են տեղափոխվել Դարակերտ գյուղի բնակիչներ, 1977 թ. ծնված Արևիկ Վ.-ն, 1999 թ. ծնված Լիլիթ Վ.-ն և 2002 թ. ծնված Վարդուհի Վ.-ն: Պարզվել է, որ նրանք իրենց տանը թունավորվել են շմոլ գազից:
12:11 26.10.2017
Հայտնի է դարձել 2017թ-ի լավագույն 5 սմարթֆոնի անունը: Հաշվի առնելով, սակայն այն հանգամանքը, որ տարեվերջին դեռևս 2 ամիս ժամանակ կա, իսկ այդ ընթացքում շատ բան կարող է փոխվել, մասնագետները այս ցուցանիշները արդիական են համարում հոկտեմբեր ամսվա համար:
12:03 26.10.2017
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարգադրել է գաղտանզերծել Ջոն Քեննեդիի սպանությանն առանչվող մոտ 3000 փաստաթուղթ: Այդ միտքը շատերին հիմք է տվել կարծելու, որ Քեննեդու սպանության հետ կապված նոր բացահայտումներ նկլինեն: Իհարկե, ԱՄՆ 35 –րդ նախագահի այդ սպանության հետ կապված պաշտոնական վարկած կա, սակայն այդ վարկածը բոլորի համար չէ, որ համոզիչ է: Հայտնի է նաև, որ ԱՄՆ ԿՀՎ–ն փորձել է արգելափակել այդ փաստաթղթերի հրապարակումը՝ այն բացատրելով ազգային անվտանգության նկատառումով:
Բայց լրատվամիջոցները գրում են, որ նրա սպանության հարցում դավադրության վարկածին հավատացողները հույս ունեն, որ երկրորդ դիպուկահարի մասիմ տեղեկություններ կամ նոր տեսանյութեր կհայտնվեն:
Այդ փաստաթղթերը գաղտնագրվել են 1992 թ-ին: Դրանցում շատ տարբեր դետալների առնչվող բազմաթիվ տեղեկություններ կան: Կհրապարակվեն նաւե այն փատաթղթերը, որոնք մինչ այդ հրապարակվել են խմբագրված վիճակով:
11:50 26.10.2017
Ըստ աղբյուրի, նրանք կասկածվում են Գյուլենական կազմակերպության հետ կապ ունենալու մեջ:
11:41 26.10.2017
ՀՀ ԱԺ-ում «Զինվորական ծառայության և զինծառայողների կարգավիճակի մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ ՀՀԿ խմբակության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն անդրադարձել է օրենքի կեղծ մեկնաբանումներին ու հստակեցրել՝ ժամկետային ծառայությունը 3 տարի չի դառնալու։
ՀՀԿ խմբակցության ղեկավարն անդրադարձել է նաև տարկետումների սահմանափակման հարցին և նշել, որ դա հանրօգուտ որոշում է։
11:34 26.10.2017
ՀՀ ԱԺ-ում «Զինվորական ծառայության և զինծառայողների կարգավիճակի մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ այսպիսի քննարկումների ժամանակ հաճախ նշվում է, որ բանակը իշխանությանը չի, ընդդիմությանը չի․ բոլորինն է։
— Երբ գալիս է մարտի 1-ին նման սիտուացիա, պարզվում է՝ բանակը էլ բոլորինս չի, բանակը իշխանությանն է, և բանակը պետք է ասի՝ որտեղ 3 հոգուց ավել հավաքվեցիք, ցրելու ենք, պետք եղավ՝ գյուլելու ենք։ Հետո էլի գալիս է՝ բանակը բոլորինս է։ Այ երբ գալիս են ընտրությունները, բանակը էլ բոլորինը չի։
11:26 26.10.2017
Հոկտեմբերի 24-ին Հայաստան կատարած այցելությունից հետո ՌԴ վարչապետ Դմիտրի Մեվեդևը հայկական լուսանկարներ է հրապարակել Instagram-ի իր էջում, որոնք անասելի արագությամբ օգտատերերի կողմից հավանության են արժանացել՝ 17 ժամվա ընթացքում ստացել է 49.000-ից ավելի հավանություն:
Սաթենիկ Հայրապետյան
11:17 26.10.2017
Այդ քայլն իրականացվել է առևտուրը և բեռնափոխադրումները վերականգնելու նպատակով: Նշվում է, որ մոտ ժամանակներս կբացվեն նաև Իրանի և Քրդստանի միջև գտնվող այլ սահմանային անցակետերը:
11:04 26.10.2017
«Զինվորական ծառայության և զինծառայողների կարգավիճակի մասին» օրենքի նախագծով առաջարկվող (ներկայում էլ գործող) ժամկետային ծառայությունը ոչ միայն և ոչ այնքան առաջնագիծը համալրելու միջոց է, որքան պահետազոր պատրատելու միակ գործուն ճանապարհ։ Այս մասին Հայաստանի պաշտպանության նախարարը հայտարարել է ՀՀ ԱԺ ամբիոնից օրենքի քննարկման ժամանակ։
Նախարարը դեմ է նաև գումարի դիմաց ծառայությունից ազատվելու տարբերակին։
— Պարոն Փաշինյան, Ձեր երեկ հնչեցրած հետախուզման մեջ գտնվողների թվի զգալի մասը այն 27 տարին առաջիկայում լրացողներն են, որ սպասում են տարիքը լրանա, և մեր կողմից ընդունված օպրենքի ուժով բերեն թուլափայը քցեն բանակին՝ համարելով, որ սահմանադրական պարտքը դրանով կատարել են նույն ձևով, ինչպես առաջնագծում ծառայող երիտասարդը։
10:55 26.10.2017
Կալանավորվածների շարքում էին Գերմանիայի քաղաքացի Պետեր Ֆրանկ Շթոյդները, Շվեդիայի քաղաքացի Ալի Ղարավին, Amnesty International-ի Թուրքիայի տնօրեն Իդիլ Էսերը, կազմակերպության անդամ Վելի Աջուն և այլք:
10:29 26.10.2017
«Կա մշակված քաղաքականություն, սակայն իրականում մտավախություն ունենք, որ բարեփոխումները մնում են թղթի վրա»,-ասել է վարչապետ Կարեն Կարապետյանը։
10:17 26.10.2017
Ազգային ժողովում քննարկվող զինվորական ծառայության և տարկետման մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը բուռն է արձագանքել իրեն ուղղված մեղադրանքներին՝ կապված դասալքության հետ:
09:39 26.10.2017
Shot հեռուստաընկերության տվայլներով Նովոսիբիրսկի օդանավակայանը տարհանվել է պայթյունի սպառնալիքի պատճառով: Հաղրդվում է, որ անանուն զանգ է ստացվել, որում ասվել է, որ օդանավակայանը ականապատված է: Բոլոր ուղեւորները եւ աշխատակիցները դուրս են բերվել:
09:37 26.10.2017
«Բանն այն է, որ բարձրագույն ղեկավարությանը ներկայացվել են չծառայած նախարարների, փոխնախարարների, աշխատակազմի ղեկավարների և ստորաբաժանումների ղեկավարների ցուցակները, ինչը աղետալի պատկերի է հանգեցրել, նրանց գերակշիռ մասը չի ծառայել, իսկ իշխանությունները հասկացել են, որ այս իրավիճակում զորակոչ ապահովելը խնդիր է, քանի որ մարդիկ տեսնում են, որ չծառայածները առաջ են գնում, ու փորձում են ամեն գնով իրենց երեխային ազատել բանակից»,-գրել է թերթը՝ հավելելով, որ 2018-ին այս իմաստով լուրջ փոփոխություններ կլինեն»,-գրել է պարբերականը։
09:26 26.10.2017
Ըստ ամերիկյան որոշ լրատվամիջոցների ԱՄՆ նախագահ Թրամփի եւ Ռուսաստանի միջեւ կապերի մասին տեղեկությունների տարածումը ֆինանսավորել է Հիլլարի Քլինթոնը: 2016 թվականի ԱՄՆ նախագահական ընտրությունների ընթացքում Մոսկվայի հետ գործարքի մեջ մեղադրվող հանրապետականները այժմ պնդում են, թե հենց դեմոկրատները պետք է ռուսների հետ կասկածելի գործարքների շուրջ որոշ պարզաբանումներ տան:Հանրապետականները ամերիկյան Կոնգրեսում նոր հետաքննություն են սկսել նախկին նախագահ Բարաք Օբամայի օրոք Ռուսաստանի հետ կնքված գործարքի շուրջ, որով Ռոսատոմե պետական ընկերությունը գնել է Նահանգներին մատակարարվող ուրանի 20 տոկոսը ապահովող կանադական ընկերությունը: Ամերիկյան մամուլը գրում է, որ գործարքն ուղեկցվել է կոռուպցիոն դրվագներով, ամերիկացի որոշ պաշտոնյաներին կաշառքներ են տրվել:
09:23 26.10.2017
Պարզվում է՝ ազգ-բանակի տակ մարդիկ ուզում են Հայաստանը միլիտարիզացիայի և տոտալ ռազմական դիկտատուրայի տանել։ Նման կարծիք է հայտնել ՀՀ ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը՝ «Զինվորական ծառայության և զինծառայողների կարգավիճակի մասին» օրենքի նախագծի քննարկման ընթացքում։
09:13 26.10.2017
Միացյալ Նահանգների կառավարությունը հայտարարել է, թե վերասկսում է փախստականների ընդունումը` նախագահ Թրամփի սահմանած 120 օրվա արգելանքից հետո: Միաժամանակ, Վաշինգտոնը նոր սահմանափակումներ է մտցնում 11 պետություններից ժամանող փախստականների հանդեպ`անվտանգության նկատառումներիրից ելնելով: Նոր արգելանքը տարածվում է Իրանի, Եգիպտոսի, Իրաքի, Լիբիայի, Մալիի, Հյուսիսային Կորեայի, Սոմալիի, Սուդանի, Սիրիայի եւ Եմենի փախստականների վրաª 90 օրով: Այդ ընթացքում վարչակազմը կմշակի անվտանգությունն ապահովելու ավելի արդյունավետ միջոցներ: