17:59 26.10.2017
Ուկրաինան շատ բանով է որոշում ՆԱՏՕ-ի և Մոսկվայի միջև ներկայիս փոխհարաբերությունը, հայտարարել է դաշինքի գլխավոր քարուղար Յենս Ստոլտենբերգը ՆԱՏՕ-Ռուսաստան խորհրդի նիստից հետո, հայտնում է Interfax-ը:
17:39 26.10.2017
Ինդոնեզիայի Թանհերանգ քաղաքի հրավառության նյութերի գործարանում հրդեհ է բռնկվել, ինչին հաջորդել է հզոր պայթյուն: Արտակարգ պատահարի հետևանքով առնվազն 46 մարդ է զոհվել: Տուժածների թիվը գերազանցում է 60-ը:
17:21 26.10.2017
Ռաքքայի հայտնի հայ կաթողիկե եկեղեցին և հունական կաթողիկե եկեղեցին 2014 թվականին ավերվել են «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության կողմից: 2016-ի մարտի 14-ին հրապարակված տեսանյութում երևում է Ռաքքայի քանդված հայ կաթողիկե եկեղեցին: «Իսլամական պետությունը» եկեղեցին վերածել էր հոգևոր կենտրոնի և խաչի փոխարեն զետեղել էր «Իսլամական պետության» դրոշը:
16:57 26.10.2017
Քըրք Քրքորյանի ունեցվածքը տնօրինելու դիմումին ընդառաջելով՝ Լոս Անջելեսի գերագույն դատարանի դատավոր Մարիա Սթրեթընն իրավունք է տվել միլիարդատիրոջ 1,6 միլիարդ դոլար կարողությունից 500 միլիոն դոլարը բարեգործական կազմակերպությունների փոխանցել, հայտնում է «Ասպարեզ»-ը:
16:38 26.10.2017
Ռուսաստանը ողջունում Է ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացն ակտիվացնելու Հայաստանի և Ադրբեջանի պատրաստակամությունը:
16:32 26.10.2017
Մադագասկարում գրեթե ամեն տարի տարածվող հիվանդությունը կոչվում է բուբոնային ժանտախտ: Այն ուղեկցվում է տենդով, գլխի և մարմնի մկանային ցավերով, սրտխառնոցով: Սակայն ինկուբացիոն շրջանում հիվանդությունը կարող է որևէ կերպ ի հայտ չգալ: Վարկված մարդիկ կարող են նույնիսկ գլխի չընկնել, որ վտանգ են ներկայացնում շրջապատի մարդկամց համար: Իսկ օդանավով տարբեր երկրներ մեկնելու դեպքում հիվանդությունը կարող է արագ տարածվել: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը զգուշացրել է Մադագասկարին հարակից երկրներին: Այժմ ռիսկի գոտում են Եթովպիան, Քենիանՙ Տանզանիան, Մոզամբիկը, Հարավաֆրիկյան հանարպետությունը: Սակայն չի նշանակում, որ մյուս երկրները բոլորովին անվտանգ են: ԱՀԿ –ն կոչ է անում զգույշ լինել Մադագասկարի հետ շփումներում:
16:25 26.10.2017
Zangi-ն շարունակում է բարբառներով հայերեն ստիկերների շարքը։ «Դբա լավը» փաթեթում տեղ են գտել 24 հաճախ օգտագործվող, առօրյա խոսակցական բառեր, որոնց հավաքագրմանն ու փաթեթի ստեղծմանն ակտիվ մասնակցութուն են ունեցել լոռեցիները։ Zangi-ի ֆեյսբուքյան էջում տեղադրված հրապարակման մեկնաբանություններում ավելի քան 1200 բառերի և արտահայտությունների առաջարկներից առանձնացվել են լավագույնները։
16:20 26.10.2017
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Ավստրիայի Հանրապետության Դաշնային Նախագահ Ալեքսանդեր Վան դեր Բելլենին՝ երկրի Ազգային տոնի կապակցությամբ:
16:09 26.10.2017
Այսուհետ բոլոր լրագրողները զեղչով կարող են ձեռք բերել Կալաշնիկովի արտադրության МР-80 մոդելի ատրճանակ:
16:09 26.10.2017
Որակի ապահովման ազգային կենտրոնի հավատարմագրման հանձնաժողովն այսօր կայացած նիստում որոշել է 2 տարի ժամկետով պայմանական ինստիտուցիոնալ հավատարմագիր տալ ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիային:
15:55 26.10.2017
Մադագասկարում գրեթե ամեն տարի տարածվող հիվանդությունը կոչվում է բուբոնային ժանտախտ: Այն ուղեկցվում է տենդով, գլխի և մարմնի մկանային ցավերով, սրտխառնոցով: Սակայն ինկուբացիոն շրջանում հիվանդությունը կարող է որևէ կերպ ի հայտ չգալ: Վարկված մարդիկ կարող են նույնիսկ գլխի չընկնել, որ վտանգ են ներկայացնում շրջապատի մարդկամց համար: Իսկ օդանավով տարբեր երկրներ մեկնելու դեպքում հիվանդությունը կարող է արագ տարածվել: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը զգուշացրել է Մադագասկարին հարակից երկրներին: Այժմ ռիսկի գոտում են Եթովպիան, Քենիանՙ Տանզանիան, Մոզամբիկը, Հարավաֆրիկյան հանարպետությունը: Սակայն չի նշանակում, որ մյուս երկրները բոլորովին անվտանգ են: ԱՀԿ –ն կոչ է անում զգույշ լինել Մադագասկարի հետ շփումներում:
15:20 26.10.2017
Վրաց-թուրքական «Սարփի» անցակետում թուրք մաքսավորները ձերբակալել են Վրաստանի մի քաղաքացու, ով փորձել է պայուսակի մեջ թաքցրած 14-ամյա տղային տեղափոխել Վրաստան:
15:12 26.10.2017
Արքայազն Հարրին իր Դանիա այցելության ժամանակ հանդիպել է Նելսոն Մանդելայի դստերը ՝ Զինդզին: Նրանք խոսել են Նելսոն Մանդելայի և Մեծ Բրիտանիայի թագուհու վաղեմի ընկերությունից:
14:54 26.10.2017
Հաղորդվում է, որ ոստիկանության աշխատակիցները եղել են թատրոնի մշակութային բաժնի հաշվապահությունում, որտեղ ուսումնասիրել և առանձնացրել են որոշ փաստաթղթեր:
14:45 26.10.2017
Արձագանքելով լրատվական կայքերում և սոցիալական ցանցերում անազատ պայմաններում պահվող արջերի կեցության պայմանների մասին շրջանառվող լուրերին՝ ԲՆ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի տարածքային ստորաբաժանումները կատարում են շրջայցեր:
14:30 26.10.2017
«Դիլիջան ազգային պարկ»-ի տարածքում պահնորդական ծառայություն իրականացնող ընկերության անշարժ հենակետ հանդիսացող վագոն-տնակը հրկիզելու կասկածանքով այսօր ձերբակալվել է ևս մեկ անձ. հայտնում են քննչական կոմիտեից:
14:22 26.10.2017
Նոր Զելանդիայի բնակիչ, տրանսգենդեր 20-ամյա Լեա Մեմբրին չի պատրաստվում «վերադառնալ» տղամարդու մարմին, սակայն պլանավորում է երեխա ունենալ:
14:13 26.10.2017
Մոսկվայի ավելի քան 18 հազար բնակչի վարորդական իրավունքների վրա արգելք է սահմանվել ալիմենտի պարտքերը չվճարելու համար:
14:04 26.10.2017
Քիչ առաջ սկսվել է Ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդի տարածքը գրավելու գործից անջատված վարույթներից մեկի դատաքննությունը, որը նախագահում է դատավոր Արտուշ Գաբրիելյանը: