11:11 30.10.2017
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այսօր ընդունել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանին: Այս մասին հայտնում են ԱՀ նախագահի աշխատակազմից: Հանդիպմանը մասնակցել է նաև Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն Կարեն Սարգսյան: Քննարկվել են երկու հայկական հանրապետությունների համապատասխան գերատեսչությունների միջև կապերի խորացմանն ու ընդլայնմանը վերաբերող մի շարք հարցեր:
10:52 30.10.2017
Երեկ՝ ժամը 14։15-ի սահմաններում Երևան քաղաքի 1-03 շտապօգնության «Արաբկիր» ենթակայան ահազանգ է ստացվել, որ Լեփսիուսի փողոցի 10 շենքի 2-րդ բնակարանում հարձակվել են կանչով նշված հասցե մեկնած շտապօգնության բժիշկների խմբի վրա։ Դեպքի վայր մեկնած ոստիկաններին տանտերը՝ 35-ամյա Ալեքսեյ Ներսիսյանը, հայտնել է, որ շտապօգնության բժիշկը վիճաբանել է իր հետ և հարվածել։ Պարզվել է նաև, որ նշված հասցեում […]
10:36 30.10.2017
Արցախի հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից տեղեկանում ենք, որ հոկտեմբերի 29-ին Արցախի Հանրապետության ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանն ընդունել է «Պատմության և մշակույթի էջեր» ծրագրի շրջանակում հերթական այցով պաշտպանության բանակում գտնվող Հայաստանի Հանրապետության գիտության և մշակույթի ճանաչված գործիչներին՝ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի նախագահ Գեղամ Հարությունյանի գլխավորությամբ: Հանդիպմանը բանակի հրամանատարը նման նախաձեռնություններն ու ծրագրերը […]
09:24 30.10.2017
Շարունակվում է Հունաստանում շախմատի եվրոպայի թիմային առաջնությունը: Երկրորդ փուլում Հայաստանի տղամարդկանց հավաքականը կրկին հաղթանակ տարավ՝ ընդհանուր 2.5-1.5 հաշվով:
08:59 30.10.2017
Իրաքի կառավարական բանակի և իրաքյան Քրդստանի ներկայացուցիչներն այսօր հրադադարի ռեժիմի երկարաձգման մասին համաձայնություն են ձեռք բերել: Բաղդադի և Էրբիլի միջև բանակցություններին մասնակցել են նաև արևմտյան հակաահաբեկչական կոալիցիայի ներկայացուցիչները: Հրադադարի ռեժիմը կպահպանվի այնքան ժամանակ, քանի դեռ կողմերը չեն պայմանավորվել վիճելի տարածքների, մասնավորապես, Թուրքիայի և Սիրիայի հետ սահմանին գտնվող անցակետերի համատեղ կառավարման մասին: Անցած ամիս Իրաքի քրդական […]
08:50 30.10.2017
Ինչ կապ ուներ Խորհրդային միությունը Քեննեդիի սպանության հետ: ԱՄՆ 35-րդ նախագահի սպանության մասին գաղտնազերծված փաստաթղթերը հետաքրքիր տեղեկություններ են պարունակում այդ մասին: Օրինակ խորհրդային կրկնակի գործակալ Յուրի Նոսենկոյի հարցաքննությունը, որտեղ նա խոսում է այն մասին, թե ինչ հանձնարարություն ստացավ հետախուզությունը, եվ ում էին ՊԱԿ -ում համարում հնարավոր պատվիրատու: Գաղտնազերծված փաստաթղթերում խորհրդային գործակալները շատ են: Մասնավորապես […]
08:44 30.10.2017
Հայաստանի Հանրապետության ոստիկանության եվ Ազգային անվտանգության ծառայողները Վրաստանի ներքին գործերի նախարարության գործընկերների հետ`Վրաստանի տարածքում երեկ հայտնաբերել են սեպտեմբերի 14-ին Երեվանի Թուֆենկյան հյուրանոցի մոտ տեղի ունեցած հանցագործությունը կատարելու համար հետախուզվող 1982 թ. ծնված Ալբերտ Բլբուլյանին եվ 1984 թ. ծնված Արմեն Կարադավիդովին: Այս պահին քննարկվում են նրանց Հայաստան տեղափոխելու ընթացակարգի մանրամասները:
08:37 30.10.2017
Մոտ 20 օր ռուսաստանյան հեռուստաեթերը ողողված է ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի ընտանեկան սկանդալի մասին պատմություններով: Հոկտեմբերի 10-ին 82-ամյա դերասանը հրաժարվել է տուն վերադառնալ: 38-ամյա կնոջը մեղադրելով գողության մեջ: Շաբաթների ընթացքում փոխադարձ մեղադրանքների շրջանակը եւ սկանդալային բացահայտումների քանակը մեծացավ:
08:28 30.10.2017
Երեկ կայացել է Հայաստանի կոմպոզիստների միության 15-րդ համագումարը, որի ժամանակ միության նախագահի ընտրություններ են անցկացրել: Թկենածուները երկուսն էին՝ կոմպոզիտորներ Վարդան Աճեմյանը եվ Արամ Սաթյանը, ով գործող նախագահն է: Ընտրության մասնակցել են միության 144 անդամներից 85: 28 ձայնը հօգուտ Վարդան Աճեմյանի էին 56-ը՝ գործող նախագահի: Այսպիսով Կոմպոզիտորների միության նախագահ է վերընտրվել Արամ Սաթյանը:
21:30 26.10.2017
«Այսօր կայացել է ՀՀԿ ԳՄ հերթական նիստը, որի ընթացքում քննարկվել են քաղաքական մեծամասնության աշխատանքները ԱԺ նիստերի ժամանակ և մի շարք օրենսդրական նախաձեռնությունների հետ կապված խնդիրներ», -այսօրվա ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողներին ասել է ՀՀԿ մամուլի խոսակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
Սաթենիկ Հայրապետյան
21:19 26.10.2017
Նահանգապետի ընդունած խմբում եղել են Պոլսո Հայոց պատրիարքարանի Եկեղեցական խորհրդի նախագահ Սահակ Մաշալյանը, Ստամբուլի հայկական Սուրբ Փրկիչ հիվանդանոցի ղեկավար Պետրոս Շիրինօղլուն, Պոլսո Հայոց պատրիարքի ընտրության կազմակերպմամբ զբաղվող նախաձեռնող խմբի նախագահ Սարգիս Քյուլեգեչը և Պոլսո պատրիարքի նախկին փոխանորդ Արամ Աթեշյանը:
20:48 26.10.2017
Ռուսաստանը կպատասխանի Twitter սոցցանցի՝ RT հեռուստաալիքի և Sputnik գործակալության օգտահաշիվների գովազդի արգելքին, RIA Novosti-ի հետ զրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
20:30 26.10.2017
Ինչպես հայտնում է տեղի NOS հեռուստաալիքը, Noordeinde պալատում Նիդեռլանդների թագավոր Վիլլեմ-Ալեքսանդրը պաշտոնապես Ռյուտտեին նշանակել է երկրի կառավարության ղեկավար:
20:13 26.10.2017
Յոհանես Հանը չմատնանշեց, թե ինչ խնդիրների արդյունքում կարող է հետաձգվել համաձայնագրի ստորագրումը, ապա կրկին ընդգծեց, որ այն միարժեքորեն կստորագրվի:
19:55 26.10.2017
«Վաշինգտոնի հարաբերությունները եթե կարգավորվեն Մոսկվայի և Պեկինի հետ, մենք հնարավորություն կունենանք տեղաշարժ ստեղծել հյուսիսկորեական խնդրի լուծման գործում: Ես չեմ կարծում, որ Ռուսաստանի հետ հաշտվելը վատ է: Նրանք ուժեղ տերություն են, ունեն ատոմային ռումբ: Կարծում եմ, որ մենք կարող ենք լավ հարաբերություններ ունենալ նրանց հետ: Ես կարծում եմ, դա ավելի շատ լավ կլինի, քան վատ»,-մասնավորապես ասել է Թրամփը:
19:42 26.10.2017
Ուկրաինայի մայրքաղաք Կիևում բնակվող հայ լրագրող, քաղաքական մեկնաբան Մարատ Հակոբյանը SHantNews-ին պատմել է Կիևում տեղի ունեցած պայթյունի և Ռադայի պատգամավոր Իգոր Մոսիյչուկը:
19:39 26.10.2017
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը կասեցրել է Վանաձորում գործող «ՍԻՍ-13» առևտրային կազմակերպության հանրային սննդի օբյեկտի գործունեությունը:
19:30 26.10.2017
«Հիմք ընդունելով ակադեմիական տարկետման խնդրի շուրջ ծավալված աշխույժ բանավեճը՝ «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնությունն արձանագրում է, որ նախընթաց օրերին ծավալված գործունեությունը տվել է կարևոր արդյունք՝ հարցի շուրջ սկսվել են լայն քննարկումներ հասարակական-քաղաքական շրջանակներում։
19:22 26.10.2017
Հոկտեմբերի 24-ին ԱՄՆ Կոնգրեսի Ռեյբըրն մասնաշենքում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության անկախության 26-ամյակին ու ՀՀ-ԱՄՆ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին նվիրված ընդունելություն, որը կազմակերպվել էր ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության ու Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի կողմից` Ամերիկայի հայկական համագումարի ու Ամերիկայի հայ դատի հանձնախմբի համագործակցությամբ:
19:11 26.10.2017
Հոկտեմբերի 26-ին ճանապարհային ոստիկանության պետ Եգոր Կարապետյանն ընդունել է Հայաստանում Լիտվայի հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասին։
18:51 26.10.2017
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը և նրա ընտանիքը ապագա չունեն՝ որպես երկրի ղեկավարներ, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը,
18:43 26.10.2017
Twitter ընկերությունը որոշել է արգելել RT հեռուստաալիքին և Sputnik գործակալությանը գովազդվել հարթակի շրջանակում՝ բոլոր օգտահաշիվներում, ասվում է ընկերության բլոգում:
18:24 26.10.2017
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հոկտեմբերի 30-ին կմասնակցի Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղային ճանապարհի բացմանը, հայտնում է Ղազախստանի նախագահի կայքը:
18:15 26.10.2017
The Guardian-ը հաղորդում է, որ Ֆրանցիսկոսը կդառնա ՄՏԿ զանգահարած 2-րդ Հռոմի պապը. առաջինը Բենեդիկտոս 16-րդն էր: Նա ՄՏԿ էր զանգահարել 2011թ. ու 20 րոպե տևած զրույցի ընթացքում հետաքրքրվել, թե տիեզերքում գտնվելու փաստն ինչպես է անդրադարձել տիեզերագնացների կրոնական համոզմունքների վրա: