TIME
Ամսաթիվ
26 11 2024
  • $
    390.88
  • RUBLE
    3.71
  • 411.09
WEATHER
+3.09 oC

Հիտլեր` «ոչ կապո՞ւտ»

15:37 30.10.2017

ԱՄՆ ԿՀՎ գաղտնազերծված փաստաթղթերն անուղղակի կերպով հաստատում են, որ Ադոլֆ Հիտլերը 1945-ին ինքնասպան չի եղել, այլ փախել է Լատինական Ամերիկա: 1955-ին ԱՄՆ հետախուզության իրազեկիչներից մեկը հայտնել է, որ նախկին էսէսական Ֆիլիպ Սիթրոենն, իբր, Երկրորդ համաշխարհայինի ավարտից հետո հանդիպել է Հիտլերի հետ, որը թաքնվում էր Կոլումբիայում Շրիտելմայեր ազգանվան տակ: Գործակալը զեկույցում պնդում է, որ Հոլանդիայի թագավորական […]

̰
Լոնդոն-Պեկին երկաթուղային հաղորդակցությունը կիրականացվի ուղղակիորեն. Էրդողան

15:25 30.10.2017

Ես ուրախ եմ ներկա գտնվելու Բաքու-Թբիլիսի-Կարս (ԲԹԿ) երկաթուղային ճանապարհի բացման արարողությանը, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը: «Այսօր մենք տոնում ենք Արևելք-Արևմուտք տրանսպորտային միջանցքի  և նոր Մետաքսե ճանապարհի կարևոր բաղկացուցչի բացումը: Ներկայումս Լոնդոն-Պեկին երկաթուղային հաղորդակցությունը կիրականացվի ուղղակիորեն: Ես ցանկանում եմ, որ այդ նախագիծը օգուտ բերի տարածաշրջանին և մեր ժողովուրդներին»,- հայտարարել է Էրդողանը: Նրա խոսքով՝ ԲԹԿ-ն […]

̰
5 տոկոսանոց տնտեսական աճ. վարչապետի ելույթը ԱԺ-ում

15:17 30.10.2017

Այսօր Ազգային ժողովում մեկնարկել են «ՀՀ 2018 թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի նախնական քննարկումները: Ելույթ ունենալով ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում՝ վարչապետ Կարեն Կարապետյանը նշել է, որ, կառավարության 2017-2022 թթ. ծրագրի նպատակադրումներ հաշվի առնելով, 2018 թ. բյուջեում հարկաբյուջետային քաղաքականության մոտեցումների մեջ փոփոխություններ են նախագծվել: Ներկայացնելով 2018 թ բյուձեր առաջնահերթություները, վարչապետն առանձնացրել է մի քանի կարևոր կետեր.

̰
Հայաստանը հուսով է Ռուսաստանից ռազմական նոր վարկը ստանալ մինչև տարեվերջ․ դեսպան

15:10 30.10.2017

Ռուսական արտադրության ժամանակակից սպառազինություն և ռազմական տեխնիկա գնելու նպատակով Հայաստանը նախատեսում է 100 մլն դոլարի նոր վարկ վերցնել Ռուսաստանից:

̰
Ղազախստանի և Ղրղզստանի սահմանին հարյուրավոր բեռնատարներ են կուտակվել

14:54 30.10.2017

Շուրջ 370 մեծ բեռնատար ավտոմեքենաներ են սպասում Ղազախստան մուտք գործելու իրենց իրավունքին Ղրղզստանի հետ սահմանի հարևանությամբ: Նման տվյալներ է ներկայացնում Ղրղզստանի ԱԻՆ-ը:

̰
Կալանավորները բռնություն են կիրառել մեկ այլ կալանավորի նկատմամբ

14:47 30.10.2017

ՀՀ գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության կողմից ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում իրականացված ստուգումների արդյունքում արձանագրվել է «Արմավիր» քրեակատարողկան հիմնարկում պահվող դատապարտված և կալանավորված անձանց կողմից նույն հիմնարկներում պահվող մեկ այլ կալանավորված անձի նկատմամբ պարբերաբար բռնություններ գործադրելու, ինչպես նաև նշված քրեակատարողական հիմնարկներում աշխատող պաշտոնատար անձանց կողմից այդ դեպքերի մասին իմանալու և օրենքով սահմանված կարգով ընթացք չտալու դեպք:

̰
Դիտորդական խումբը հանդիպել է խոչընդոտների. իրավապաշտպան

14:38 30.10.2017

10 տարիների գործունեության ընթացքում խումբը չի հանդիպել այնպիսի խոչընդոտների, ինչպիսին եղավ այս տարի: Հայաստանի ՔԿՀ-ներում դիտարկումներ իրականացրած խմբի անդամ Զարուհի Հովհաննիսյանն այսպես ներկայացրեց այն իրավիճակը, որին բախվել էին ՔԿՀ-ներում մշտադիտարկում իրականացնելիս՝

̰
Արման Թաթոյանն ընդունել է Ֆրանսիայի դեսպանին

14:21 30.10.2017

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոթին, հայտնում են ՄԻՊ աշխատակազմից:

Արման Թաթոյանը դեսպանին է ներկայացրել Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության առաջնահերթությունները, ինչպես նաև «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի նոր կարգավորումները և դրանց կիրառման ուղղությամբ տարվող աշխատանքները:

̰
ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կհանդիպեն Նալբանդյանի և Մամեդյարովի հետ

14:15 30.10.2017

Նոյեմբերի կեսին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահերը հանդիպումներ են ունենալու Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հետ։ Ա

̰
Մեկնարկել է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու բացման հանդիսավոր արարողությունը

14:05 30.10.2017

Հանդիսավոր արարողությանը մասնակցում են Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիևը և Ռեջեփ Էրդողանը, Ղազախստանի, Վրաստանի, Ուզբեկստանի վարչապետներ Բակըտժան Սագինտաևը, Գեորգի Կվիրիկաշվիլին, Աբդուլլա Արիպովը և այլ պաշտոնատար անձինք:

̰
«Դիլիջան ազգային պարկ»-ի հենակետի հրկիզման գործով 3 անձի մեղադրանք է առաջադրվել

14:00 30.10.2017

«Դիլիջան ազգային պարկ»-ի տարածքում պահնորդական ծառայություն իրականացնող ընկերության անշարժ հենակետի վրա տեղի ունեցած հարձակման առթիվ հարուցված քրեական գործով ՔԿ Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնում ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել՝ ենթադրյալ հանցագործություն կատարած, այդ թվում՝ անշարժ հենակետը հրկիզած անձանց ինքնության վերաբերյալ: Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ հոկտեմբերի 27-ին 3 անձի մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Նրանցից երկուսի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Եվս մեկ անձի մեղադրանք էր առաջադրվել ավելի վաղ։

̰
Խարդախության կասկածանքով եղբայրներ են ձերբակալվել:

13:44 30.10.2017

Առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու կասկածանքով ձերբակալվել են եղբայրներ:

̰
Դավիթ Հարությունյանը մասնակցել է TAIEX-ի աշխատաժողովին

13:35 30.10.2017

Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը և Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին այսօր մասնակցել են ԵՄ TAIEX գործիքի շրջանակում կազմակերպված աշխատաժողովին, տեղեկացնում են ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

̰
ԼՂ խնդիրն արնահոսող վերք է Թուրքիայի համար. Էրդողան

13:31 30.10.2017

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ադրբեջանական «Թրենդ» գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ Արցախի հիմնախնդիրը նույնպիսի արնահոսող վերք է Թուրքիայի համար, որքան Ադրբեջանի:

̰
Կոմպոզիտրները նույնպես բանավիճում են

13:20 30.10.2017

«Կոմպոզիտնորի Միությունում բոլորը մտածում են իրենց մասին», – երեկ հայտարարել է ՀԿՄ նախագահ Արամ Սաթյանը`հորդորելով չմոռանալ նաև ընկերների մասին: Բանն այն է, որ 4 տարվա ընդմիջումից հետո միությունում դարձյալ համագումար էին հրավիրել՝ նախագահ ընտրելու համար: Թեկնածուները երկուսին էին  կոմպոզիտորն Վարդան Աճեմյանը եվ գորոծող նախագահը: Ձայների առավելությամբ դարձյալ հաղթել է Արամ Սաթյանը: 85 -ամյա միության ներկա […]

̰
Աղմկոտ նիստում քնած կոմպոզիտորները

13:16 30.10.2017

 Ինչպես արդեն հայտնել ենք,  երեկ կայացել է Հայաստանի կոմպոզիստների միության 15-րդ համագումարը, որի  ժամանակ միության նախագահի ընտրություններ են անցկացրել: Թկենածուները երկուսն էին՝ կոմպոզիտորներ Վարդան Աճեմյանը եվ Արամ Սաթյանը, ով գործող նախագահն էր:  Ընտրության մասնակցել են միության 144 անդամներից 85: 28 ձայնը  հօգուտ Վարդան Աճեմյանի էին, 56-ը՝ գործող  նախագահի: Այսպիսով Կոմպոզիտորների միության նախագահ է վերընտրվել Արամ […]

̰
Փաշինյանը կարծում է, որ պաշտպանության նախարարը պետք է պարզաբանում տա

13:11 30.10.2017

Խորհրդարանական ճեպազրույցներում անդրադառնալով վերջերս, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի կնոջ, համացանցում արված  հրապարակումներին, Նիկոլ Փաշինյանը կարծիք է հայտնել, որ Վիգեն Սարգսյանը պետք է պարզաբանում տա:  «Համենայնդեպս լայնորեն տպավորություն կա, որ տիկին Խաչատրյանը խոսում էր գործող նախարարի մասին»,- նշել է   Փաշինյանը:

̰
Կալանավորվել է Նորաշենի գյուղապետի ուղղությամբ կրակելու մեջ կասկածվող ևս երկու անձ

13:01 30.10.2017

Ոստիկանությունը հայտնաբերել է Նորաշենի գյուղապետի մեքենայի ուղղությամբ կրակելու մեջ կասկածվողներից ևս երկուսին: Տ

̰
Քևին Սփեյսին խոստովանել է ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունենալու փաստը

12:50 30.10.2017

Ամերիկացի դերասան Քևին Սփեյսին խոստովանել է, որ ունի ոչ ավանդական սեքսուալ կողմնորոշում: Այս մասին նա գրել է Twitter-ի իր էջում:

̰
Նախագահ Սարգսյանն աշխատանքային այցով կմենի ՌԴ

12:43 30.10.2017

Նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 15-ին աշխատանքային այցով կայցելի Ռուսաստանի Դաշնություն: Այս մասին այսօր հայտնել է ՌԴ-ում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանը: Նախագահը կմասնակցի Ռուսատանում Հայաստանի մշակութային օրերի բացմանը, որը տեղի կունեն նոյեմբերի 15-ին:

̰
Սաուդյան Արաբիայում կթույատրվի կանանց մուտքը մարզադաշտեր

12:38 30.10.2017

Սաուդյան Արաբիայի իշխանությունները թուլացնում են կանանց նկատմամբ պտրական մոտեցումները, և առաջիկայում նրանց կթույլատրեն մուտք գործել մարզադաշտեր՝ այնտեղից հետևելու սպորտային իրադարձություններին։

Դրա համար թագավորության մի քանի քաղաքային մարզադաշտեր «հարմարեցվե են ընտանիքների ընդունելուն», հայտարարել է սաուդյան սպորտի գերատեսչությունը՝ առանց մանրամասնելու, թե ինչ պատրաստություններ են եղել դրանք։

Վերջին շրջանում սա հերթական քայլն է, որ ուղղված է կանանց իրավունքների ընդլայնմանը այս երկրում, որն աշխարհում ամենաանբարենպաստն է կանանց համար։ Այստեղ միայն վերջերս կանանց թույլատրվեց ավտոմեքենա վարել։ Եվ նույնիսկ իշխանությունների կողմից արգելքի վերացումից հետո մոլեռանդ տղամարդիկ հաճախ խոչընդոտում են կանանց այս իրավունքի իրացմանը։

Սաուդյան Արաբիայում կանանց իրավունքների ընդլայնման ջատագովը երիտասարդ արքայազն Մուհամեդ բն Սալմանն է, ով առաջարկել է երկրի զարգացման «Տեսլական-2030» ծրագիրը։ Դրանով նախատեսվում է սաուդյան տնտեսության դիվերսիֆիկացում ու նավթային հումքից կախվածության նվազեցում։ Այս ծրագրի մեխերից է գիտելիքահեն տնտեսությունը, որում տեղ է հատկացվում նաև կանանց։

Այս համատեսքտում օրերս Սաուդյան Արաբիայի քաղաքացիություն ստացավ Սոֆիա մարդակերպ ռոբոտը։ Սա ռոբոտին քաղաքացիություն տալու առաջին դեպքն է աշխարհում։

̰
Հայտնի է նոյեմբերի կենսաթոշակների վճարման օրը

12:24 30.10.2017

2017թ. նոյեմբերի կենսաթոշակների վճարման գործընթացը կսկսվի նոյեմբերի 3-ից: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությունը:

̰
Ի՞նչ է ուզում դառնալ  Աղվան Վարդանյանը

12:19 30.10.2017

Մամուլում գրել են,  թե Աղվան Վարդանյանը ցանկություն ունի դառնալ փոխվարչապետ:  Արդյո՞ք սա ճիշտ է:   Խորհրդարանական ճապազրուցների ժամանակ այսպիսի հարց է ուղղվել այսօր ՀՅԴ խմբակցության անդամին:   Աղվան Վարդանյանը նշել  է , թե տարբեր ժամանակներում տարբեր բաներ են գրել,  այս գրածին էլ   լուրջ չի վերաբերվում:  Իսկ ցանկությունների մասին հարցին պատասխանել է խորը հոգոց հանելով:

̰
Ինչի՞ համար էր Սանասարն ուզում «Իգլա» գնել

12:15 30.10.2017

Կենտրոն-Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր ցուցմունք է տալիս Արցախի բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը՝ «Իգլայի» գործով։

̰
ՄԻՊ արտահերթ զեկույցը հոգեբուժական հաստատությունների մասին

12:08 30.10.2017

Մարդու իրավունքների պաշտպանը մինչև տարեվերջ հանդես կգա արտահերթ հրապարակային զեկույցով, որտեղ կամփոփվեն 2017թ. հոգեբուժական հաստատություններ չհայտարարված այցերի ժամանակ արձանագրած խնդիրները, տեղեկացնում են ՄԻՊ աշխատակազմից:

̰
«Նման բան չենք կարող  ակնկալել.»   ՀՅԴ ներկայացուցիչը` աշխատավարձերի բարձրացման մասին

11:57 30.10.2017

Խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ Աղվան Վարդանյանը պատասխանելով բյուջեյի վերաբերյալ հարցին, անդրադարձել է նաեվ աշխատավարձերի եվ կենսաթոշակների բարձրացման խնդրին:  ՀՅԴ ներկայացուցիչը նշել է, որ բարձրացում նախատեսված չէ, հետեվաբար նման բան չենք կարող ակնկալել:   

̰
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

11:44 30.10.2017

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հոկտեմբերի 27-ից 30-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 23 դեպքից բացահայտվել է 21-ը։
Արձանագրվել է թմրամիջոցի հայտնաբերման 3 դեպք։
Բացահայտվել է գողության 26, խարդախության 3, բռնաբարության կամ բռնաբարության փորձի և խուլիգանության 2-ական, անձի առևանգման, խարդախության, կողոպուտի, յուրացման և ապօրինի ծառահատման 1-ական դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 17, մարմնական վնասվածք հասցնելու, կողոպուտի և խուլիգանության 1-ական դեպք:
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 49 պատահար, ինչի հետևանքով 3 մարդ զոհվել է, 33-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

̰
Սերենա Ուիլյամսը 6.66 մլն դոլարով նոր տուն է գնել

11:42 30.10.2017

Աշխարհահռչակ թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը, Reddit ընկերության հայազգի հիմնադիր Ալեքսիս Օհանյանի կինը, Լոս Անջելեսում գնել է նոր տուն`վճարելով դրա համար 6.66 մլն դոլար: Բնակելի տարածքը կազմում է մոտ 560 քմ:

̰
«Մենք մեր բաժին Կարսը չհանձնենք». Երկիր Ծիրանի

11:39 30.10.2017

Կարսի անկման օրվա տարելիցի առիթով «Երկիր Ծիրանի» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որտեղ նշվում է.

̰ ̰
BACK_TO_TOP