12:19 31.10.2017
Արմավիրի բժշկական կենտրոնի տնօրեն Սարգիս Խաչատրյանը մանրամասներ է ներկայացրել երեկ «Մանուշակ» մանկապարտեզում 3-ամյա երեխային պատանդ պահած Արգամ Հովիկյանի վիճակի մասին:
12:17 31.10.2017
Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանով Յուրի Վարդանյանն այսօր ազատվել է Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից: Նրա փոխարեն այդ պաշտոնում նշանակվել է Ռուբեն Սադոյանը (նստավայրը՝Թբիլիսի): Այս մասի հայտնում են նախագահի մամուլի գրասենյակից:
11:47 31.10.2017
Ձկնային պաշարների կրճատման արդյունքում ամբողջ ավազանի բնակչությունը հիմանակում սկսել էր զբաղվել խեցգետնի արդյունահանման որսով և վաճառքով, – այս մասին այսօր հիշեցրել է ԳԱԱ հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի ղեկավար Էվելինա Ղուկասյանը: Ըստ Ղուկասյանը՝ Սևանա լճում խեցգետնի պաշարները սկսել են նվազել 2014 թվականից, երբ նոր տիպի որսագործիքներ են հայտնվել:
Ըստ Էվելինա Ղազարյանի մինչ այդ կիրառվել են Կասպիական թակարդները,որոնք ակտիվ որսագործիքներ են: Այսինքն՝ աշխատում են խայծով: Երբ թակարդի մեջ խայծ է լինում կենդանիների մեջ մրցակցություն է սկսվում և հիմնականում թակարդներն են ընկնում առավել խոշոր չափերովները:
ԳԱԱ հիդրոէկոլոգիայի և ձկնաբսնության ինստիտուտը մի քանի անգամ արդեն հաշվետվություններում նշել է, որ չինական որսագործիքների կիրառման արդյունքում անթույլատրելի չափի կենդանիների որսը ակզմում է մոտավորապես 47 տոկոս:
Ըստ Ղուկասյանի՝ խեցգետնի պաշարները Սևանան լճում կտրուկ՝ գրեթե կրկնակի կրճատվել են: Եթե այս որսագործիքներով որսը շարունակվի, ապա կունենանք նաև խեցգետնի՝ ոչ արդյուանգործական պաշարների խզում:
11:40 31.10.2017
«Իրաքի իշխանությունները չեն ասել, որ ԱՄՆ զինված ուժերը պետք է հեռանան երկրի տարածքից: Մենք այնտեղ կմնանք այնքան ժամանակ, քանի դեռ չենք հաղթել ահաբեկչական խմբավորմանը»,- ասել է Թիլերսոնը: Նազելի
11:22 31.10.2017
Ռուսաստանի հայտնի շիկահերի նախընտրական շտաբից հեռացել է գլխավոր քաղտեխնոլոգը: Ալեքսեյ Սիտնիկովը Քսենյա Սոբչակի նախընտրական շտաբից հեռացել է ողջ թիմով: Սիտնիկովը հայտնի էր հատկապես նրանով, որ 1996 -ին մասնակցել է ՌԴ նախագահ Բորիս Ելցինի նախընտրական քարոզարշավին: Նա BBC-ին տված հարցազրույցում հայտնել է, որ հեռանալու պատճառը կազմակերպչական հարցերում տարբեր մոտեցումներն են: Նա նորմալ է դա համարել: Շտաբի մամուլի պատասխանատու Քսենյա Չուդինովան հաստատել է լուրը, սակայն պատճառները չի ասել, և նշել է, որ հետագայում ևս դրանք, ամենայն հավանականությամբ չեն հնչի:
11:05 31.10.2017
«Առինջ մոլի» առևտրականներն այս պահին Ազգային ժողովի մոտ բողոքի ակցիա են իրականացնում: Վաճառականների բողոքի պատճառն այն է, որ հարկային ծառայությունը պահանջում է յուրաքանչյուր ներկրած ապրանքի շարժի համար փաստաթուղթ ներկայացնել: Այդ ամենը վաճառականներն ավելորդ թղթաբանություն են համարում և նշում, որ դրա համար նրանք պետք է հավելյալ աշխատուժ վարձեն: Նրանք խորհրդարանից պահանջում են վերանայել օրենքը: Ակցիայի մասնակիցների հետ հանդիպել է ՀՀԿ-ական պատգմավոր Մարգարիտ Եսայանը: Նա առևտրականներին առաջարկել է իրենց խնդիրը ներկայացնել գրավոր: Վաճառականները հիմա սպասում են ԲՀԿ-ական ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանին:
10:54 31.10.2017
Արմավիրում մանկահասակ երեխային մանկապարտեզում պատանդ վերցնելու դեպքի առթիվ Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ: 2017 թվականի հոկտեմբերի 30-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը մուտք է գործել Արմավիր քաղաքի Բաղրամյան փողոցում գտնվող «Մանուշակ» մանկապարտեզ և պատանդ վերցրել մանկապարտեզի սան, 29.01.2015թ. ծնված տղա երեխային։
10:18 31.10.2017
ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը կոչ է արել կոնգրեսին՝ նախագահին իրավասություն տալ, որպեսզի վերջինս կարողանա ահաբեկիչների դեմ պայքարում ամերիկյան զինուժը գործի դնել առանց ժամանակային ու տարածքային սահմանափակումների: Այդ մասին գրել է «Ռոյթերս» գործակալությունը:
«Ներկա պահին նախագահի վարչակազմին անհրաժեշտ է թույլտվություն ստանալ՝ զինուժն օգտագործելու ընդդեմ թշնամու, որը ուշադրություն չի դարձնում սահմաններին»,- ասել է Թիլերսոնը ԱՄՆ սենատի լսումներում:
Նա նշել է, որ Սպիտակ տունը չի պատրաստվում հրաժարվել 2001-2002թթ–ին տրված թույլտվություններից, որոնք կոնգրեսը տվել էր սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից հետո և Իրաքի պատերազմից առաջ: Ավելի վաղ նման դիրքորոշում արտահայտել էր նաև ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մետիսը:
10:12 31.10.2017
Ավագանու այսօրվա նիստում «Երկիր Ծիրանի» կուսանցության ներնայացուցիչները հրաժարվեցին գևանցվել, քանի որ, ինչպես նշեց կուսանցության անդամ Մարինե Խաչատրյանը, «Երևանն աշխարհի լավագույն քաղաքներից է, սակայն քաղաքապետարանը չունի էլեկտրոնային համակարգ և իրենք մտադիր չեն քվեարկել և գրանցվել նախնադարյան տարբերակով»։
«Երկիր Ծիրանին» ընտրեց գրանցման քաղաքակիրթ տարբերակ, որը, սակայն, պարզ չարձավ թե որն է:
10:03 31.10.2017
«Վերջերս ես Բրյուսելում էի: Հիմնվելով ԵՄ պաշտոնյաների հետ իմ հանդիպումների վրա՝ ուշացում կա՝ Եվրամիության ինստիտուտների նախապատրաստական աշխատանքների առումով»,- «Շանթ» ՀԸ «Հեռանկար» ծրագրի շրջանակում ասել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը: Համաձայն ՀՀ կառավարության եւ ԵՄ պաշտոնայների հայտարարությունների՝ նրանք փորձում են այդ համաձայնագիրը պատրաստել, որպեսզի ստորագրվի Բրյուսելում: Ըստ Կիրակոսյանի՝ ինքը շարունակում է թերահավատ լինել, քանի որ չի կարծում, թե համաձայնագիրն` ինքնին, պատրաստ կլինի ժամանակին ստորագրման, բայց մինչև տարեվերջ պատրաստ կլինի: «Ուստի այս ուշացման մեջ ոչ թե քաղաքական, այլ տեխնիկական խնդիր կա: Բայց այստեղ ամենից շատ նյարդայնացնող բանը այն է, որ սա վատ ազդանշան է ռուսամետ տարրերի համար, այն իմաստով, որ ցանկացած ուշացում կամ գագաթաժողովի ժամանակ համաձայնագրի չստորագրումը կամրապնդի ռուսական մեսիջը»:
Ըստ Ռիչարդ Կիրակոսյանի՝ ընկալման հարցը իրականությունից կար¨որ է: Ամենից հետաքրքիրը հետևյալն է: «Այն, որ ուշացման պատճառով համաձայնագիրը կարող է պատրաստ չլինել ստորագրման, իրականում հենց դա պատճառ դարձավ փաստաթղթի տեքստը հրապարակելու համար, որը արտասովոր բան է: Այն ամբողջությամբ հրապարակվեց՝ ի տարբերություն «Ասոցացման համաձայնագրի»՝ հակազդելու ուշացման հետ կապված բացասական մթնոլորտին»,-«Շանթ» ՀԸ «Հեռանկար» ծրագրի շրջանակում ասել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը:
09:56 31.10.2017
1obl.ru կայքը գրում է, որ ՌԴ Չելյաբինսկ քաղաքում 2016թ. դեկտեմբերին 35-ամյա գնչուհին փողոցում պատահական մի կնոջ է մոտեցել ու ասել, որ նրա վրա «թուղթուգիր» կա: Կինը, որին մոտեցել է գնչուհին, եղել է տեղի հայ համայնքի ներկայացուցիչ: Գնչուհին ասել է, որ ինքը խոշոր գումարի դիմաց կարող է հանել «թուղթուգիրը» մոգության մի քանի սեանսի միջոցով: Վախեցած հայուհին հավատացել է ու համաձայնել առաջարկին: Մի քանի հանդիպման ընթացքում կինը գնչուհուն տվել է 45.000 ռուբլի արժողությամբ 2 բջջային հեռախոս, 1.925.490 ռուբլի արժողությամբ և 1 կգ քաշով ոսկերչական իրեր, ինչպես նաև առանց ընտանիքի մյուս անդամների իմացության տնից վերցված 5.1 մլն ռուբլի: Առիթփից օգտվելով՝ խաբված հայուհուց ստացած 7 մլն ռուբլիով գուշակը Սվերդլովսկի մարզում տուն է գնել, վերանորոգել ու կահավորել այն: Սակայն երբ խաբեությունը բացահայտվել է, գնչուհին տունը գրանցել է տուժածի անունով: Այդպիսով՝ հայուհուն է վերադարձվել 4 մլն ռուբլին: Մոտ մեկ տարի տևել է «թուղթուգիր» հանելու գործով հետաքննությունը: Գուշակի դեմ քրեական գործ է հարուցվել: Նրան սպառնում է մինչև 10 տարվա ազատազրկում:
09:37 31.10.2017
Քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը, անդրադառնալով Հայաստան-ԵՄ համաձայնագրին նշել է, որ անհանգստություն չունի, որ Արևելյան գործընկերության անդամները ինչ-որ խնդիր կստեղծեն դրա համար:
«Իմ անհանգստությունը ոչ այնքան Արեւելյան գործընկերության երկրներն են, որքան Բելառուսն ու Ղազախստանը, այն իմաստով, որ ԵԱՏՄ տարածքում հնարավոր են դժգոհություններ ադրբեջանամետ անդամների՝ Ղազախաստանի ու Բելառուսի շրջանում»,- ասել է Ռիչարդ Կիրակոսյանը:
09:19 31.10.2017
Առայժմ անհայտ է մնում Կատալոնիայի նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնի ճակատագիրը: Միայն հայտնի է, որ նա մեկնել է Բելգիա: Այդ մասին տեղեկություն հաղորդել է բելգիացի փաստաբան Պոլ Բեքաերտը: Պուչդեմոնը նրան վարձել է իրավաբանական օգնության համար: Սակայն փաստաբանը չի ասել՝ արդյոք Պուչդեմոնը պատրաստվում է քաղաքական ապաստան խնդրել: Իսպանիայի դատախազությունը սպառնում է Պուչդեմոնի եւ նրա գործընկերների նկատմամբ մեղադրանք առաջադրել՝ հեղաշրջում անելու հատկանիշներով՝ նկատի ունենալով հոկտեմբերի 1-ի անկախության հանրաքվեն, որը չի ճանաչվել ոչ Մադրիդի, ոչ Բրյուսելի կողմից:
09:13 31.10.2017
Իրանի իսլամական հանրապետությունը կվերացնի Իրաքյան Քրդստանի հետ սահմանային անցակետերում կիրառվող սահմանափակումները, որոնք մտցվել էին Քրդստանի դեմ պատժամիջոցների իրականացման շրջանակներում: Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբը տեղեկացրել է, որ սահմանային անցակետերում կիրառվող սահմանափակումները կվերացվեն մոտ օրերս: Նախօրեին Իրաքյան Քրդստանի ղեկավար Մասուդ Բարզանին հայտարարել է նոյեմբերի 1-ինª նախագահության ժամկետի լրանալուց հետո չի առաջադրվի նույն պաշտոնում: Սեպտեմբերի 25-ին Իրաքյան Քրդստանում տեղի ունեցած անկախության հանրաքվեին մասնակցած քաղաքացիների 93 տոկոսն այո է ասել: Հանրաքվեին մասնակցել է ընտրողների 72 տոկոսը: Հանրաքվեին դեմ էին արտահայտվել ոչ միայն Իրաքի կենտրոնական իշխանությունները, այլեվ բոլոր հարեւան երկրներըª այդ թվումª Իրանը:
08:22 31.10.2017
Հունաստանի Խալկիդիկիում ընթացող շախմատի Եվրոպայի թիմային առաջնության երրորդ փուլում Հայաստանի տղամարդկանց հավաքականը հանդիպել էր Խորվաթիային: Այս փուլի բոլոր պարտիաները ավարտվել են ոչ ոքի, և ընդհանուր 2-2 հաշվով գրանցվեց ոչ ոքի:
21:00 30.10.2017
Համացանցում facebook սոցիալական կայքի օգտատերերը մեղադրանքների մեծ ալիք են բարձրացրել: Նրանք պնդում են, որ սոցցանցը գաղտանալսում է իրենց զրույցները, որպեսզի գովազդն ավելի ուղղորդված իրականացնի:
20:53 30.10.2017
Հաղորդագրության մեջ ասվում է, որ հաստատվել է Իրաքի միասնականության, ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության հարցում հետևողական գիծը, նշվել է կայուն համաձայնության գալը երկխոսության միջոցով՝ հօգուտ երկրի բոլոր քաղաքական ուժերի և էնթնոդավանաբանական խմբերի շահերի:
20:25 30.10.2017
Անհայտ անձինք պրոֆեսիոնալ և նպատակաուղղված կերպով հավաքում են Ռուսաստանում բնակվող տարբեր էթնոսների մարդկանց կենսանյութը:
20:17 30.10.2017
Սոցցանցերում կոչ է արվում փակել «Թղթե տնակը» սերիալը դերասան Քևին Սփեյսիի հետ տեղի ունեցած սկանդալի պատճառով, հայտնում է BuzzFeed-ը:
19:49 30.10.2017
«Դե, հիվանդ մարդ է եկել, ի՞նչ կապ ունի այստեղ խոսքի ազատությունը: Եկել է Իսրայելից, հարձակվել այդ լրագրողի վրա»,- հայտարարել է Պուտինը: