TIME
Ամսաթիվ
26 11 2024
  • $
    390.88
  • RUBLE
    3.71
  • 411.09
WEATHER
+5.09 oC

Սելենա Գոմեսը և The Weeknd-ը բաժանվել են

20:29 31.10.2017

25-ամյա երգչուհու և 27-ամյա կանադացի երգիչ Աբել Մաքոնենի սիրավեպը երկար չտևեց:

̰
Հոլիվուդյան Հելոուինի ամենավառ կերպարները

20:20 31.10.2017

Անցած հանգստյան օրերին և այսօր ներառյալ ամերիկացիները նշում են իրենց ամենասիրելի տոներից մեկը՝ Հելոուինը: Այս տոնը մարդկանց հնարավորություն է ընձեռում տարին մեկ անգամ անել այն ինչ ուզում են, արտասովոր և վախենալու կերպարներով զարմացնել ընկերներին կամ էլ հագնվել ֆիլմերի սիրելի կերպարների պես, և բնավ պարտադիր չէ, որ Հելուինյան կերպարը սարսափելի, սատանիստական, զոմբիական կամ մեռելային ոճի լինի:

̰
Ուրիշի քարտով 650 հազար դրամ են կանխիկացրել

20:01 31.10.2017

Ոստիկանությունը փնտրում է տեսագրություններում երևացող անձանց: Նրանք կասկածվում են մեկ այլ քաղաքացու բանկային քարտից 630 հազար դրամ գումար կանխիկացնելու մեջ:

̰
Միասեռական առաջին ամուսնությունը՝ Գերմանիայի կառավարությունում

20:00 31.10.2017

Գերմանիայի շրջակա միջավայրի պահպանության նախարար Բարբարա Հենդրիքսն այսօր հայտարարել է, որ ամուսնացել է ուսուցչուհի Վալերի Վոզանժի հետ:

̰
Մատենադարանի գանձերի պահապանները

19:54 31.10.2017

77-ամյա գերմանուհի Մարգրետ Յաշկեն ու գործընկերը՝ 94-ամյա Ռոբերտ Շտեհելեն, Մատենադարանում առաջինն էին, որ 17 տարի առաջ սկսեցին վերականգնել հին ձեռագրերի արծաթե կազմերը: Մինչ այս պահը նրանց շնորհիվ վերականգնվել է ավելի քան 300 ձեռագրի արծաթե կազմ: Գերմանացի գործընկերները կամավորության սկզբունքով են համագործակցում Մատենադարանի հետ՝ իրենց աշխատանքի դիմաց ոչինչ չակնկալելով: Shantnews-ը հետևել է արտերկրի մասնագետների աշխատանքին:

̰
Բնակարանային գողությունների բացահայտման ցուցանիշները մտահոգիչ են. դատախազություն

19:47 31.10.2017

Հոկտեմբերի 27-ին հրավիրված ՀՀ դատախազության կոլեգիայի նիստում քննարկվել են 2016թ. ընթացքում ապօրինի բնակարան մուտք գործելու միջոցով կատարված գողությունների վերաբերյալ քրեական գործերի նախաքննության նկատմամբ իրականացված դատախազական հսկողության և դատավարական ղեկավարման, ինչպես նաև այդ գործերով դատարանում մեղադրանքի պաշտպանության վիճակը, քննարկման առարկա են դարձել նաև այս հանցատեսակի դեմ քրեաիրավական պայքարի արդյունավետությունը, միասնականությունն ապահովելուն վերաբերող հարցեր:

̰
Հրապարակվել է Արսեն Ավակովի որդու ձերբակալության տեսանյութը

19:29 31.10.2017

Համացանցում հրապարակվել է Ալեքսանդր Ավակովի՝ Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովի որդու ձերբակալությունը պատկերող տեսանյութը:

̰
Բացվել է հայ-ամերիկյան ռազմական ուսումնական կենտրոն

19:24 31.10.2017

Պաշտպանության նախարարության և ԱՄՆ ռազմական գերատեսչության նախաձեռնությամբ Կոտայքի մարզի Զառ գյուղում այսօր բացվել է ռազմական ուսումնական կենտրոն, որը նախատեսված է խաղաղապահ զորքերի վարժանքների համար: Կենտրոնի բացմանը ներկա են եղել պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, խաղաղապահ բրիգադի հրամանատարը, ԱՄՆ դիվանագիտական ու ռազմական ներկայացուցիչներ: Զառ գյուղի ռազմական ուսումնական կենտրոնի թիվ մեկ նպատակը բազմազգ զորավարժություններին հարմար վայր ստեղծելն է: Տարբեր պետությունների խաղաղապահ զորքերի համար վարժանքների ու դասընթացների պայմաններ են ստեղծվել: Ամերիկյան կողմը ծրագրի վրա ծախսել է 3 մլն դոլար:

̰
Խոշոր ավտովթար Արմավիրում

19:20 31.10.2017

Արմավիրի մարզում այսօր՝ հոկտեմբերի 31-ին, խոշոր ավտովթար է տեղի ուեցել. ժամը 15:10-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 26.5-րդ կմ հատվածում բախվել են Mercedes մակնիշի 18 OU 768 համարանիշի, Mercedes մակնիշի 27 ՕՕ 010 համարանիշի, Ford Transit մակնիշի 33 DL 708 համարանիշի ավտոմեքենաները:

̰
Կարեն Կարապետյանը հաստատել է ԿԳՆ տեսչական մարﬓի կազմը

19:09 31.10.2017

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հաստատել է ՀՀ կրթության և գիտության նախարարության կրթության տեսչական մարﬓի կառավարման խորհրդի կազմը:

̰
Ոստիկանությունը ձերբակալել է Արմեն Ջիգարխանյանին

18:47 31.10.2017

Ոստիկանությունը ձերբակալել է դերասան Արմեն Ջիգարխանյանին, երբ վերջինս փորձել է մուտք գործել իր երիտասարդ կնոջ բնակարան:

̰
Արծվիկ Մինասյանը Մեծ Բրիտանիայի դեսպանի հետ քննարկել է կովկասյան գորշ արջերի խնդիրները

18:38 31.10.2017

Հանդիպման հիմնական թեման վայրի կենդանիների, մասնավորապես, կովկասյան գորշ արջերի անազատության մեջ գտնվելու և կենդանիների պահպանության խնդիրներն էին:

̰
Ի՞նչ է սպասվում Վրաստանին ԴԱԻՇ-ի` Մերձավոր Արևելքում պարտությունից հետո

18:09 31.10.2017

Սիրիայում և Իրաքում ԴԱԻՇ-ի պարտությունն ու գրոհայինների վերադարձը հայրենիք նոր սպառնալիքների վտանգ է ստեղծում Վրաստանի համար:

̰
Վանաձորին հարող 15 հա անտառային հողերի վրա հայ-բելառուսական բարեկամության անտառ կհիմնվի

18:00 31.10.2017

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր ընդունել է անտառների կառավարման հանրապետական ունիտար «Բելգոսլես» ձեռնարկության գլխավոր տնօրեն Անդրեյ Կոզակի գլխավորած պատվիրակությանը:

̰
Բացվել է հայ-ամերիկյան ռազմական ուսումնական կենտրոն

17:52 31.10.2017

ՀՀ պաշտպանության նախարարության և ԱՄՆ ռազմական գերատեսչության նախաձեռնությամբ Կոտայքի մարզի Զառ գյուղում հոկտեմբերի 31-ին բացվել է ռազմական ուսումնական կենտրոն, որը նախատեսված է խաղաղապահ զորքերի վարժանքների համար:

̰
Հայաստանի արտգործնախարարը ելույթ կունենա ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր կոնֆերանսին

17:51 31.10.2017

ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը նոյեմբերին 1-ին Փարիզում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում, կմասնակցի կազմակերպության Գլխավոր կոնֆերանսի 39-րդ նստաշրջանի աշխատանքներին։

̰
2018-ից Վրաստանում կուտակային կենսաթոշակային համակարգ կգործի

17:34 31.10.2017

Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարի տեղակալ Նինո Ջավախաձեն «Կուտակային կենսաթոշակի մասին» օրենքի շնորհանդեսի ընթացքում հայտարարել է, որ 2018 թվականի երրորդ եռամսյակից երկրում գործի կդրվի կուտակային կենսաթոշակային համակարգը:

̰
Պաշտպանության նախարարը արձագանքել է իր չծառայելու հարցին

17:23 31.10.2017

Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը Կոտայքի մարզի Զառ գյուղի ուսումնական կենտրոնի բացման ժամանակ անդրադարձել է մամուլում վերջերս շրջանառվող իր՝ բանակում չծառայելու մասին խոսակցություններին:

«Մի պրիմիտիվացրեք այդ թեման: Ախր 100 անգամ բացատրել եմ, կա պաշտոնական կենսագրություն, Պաշտպանության նախարարությունը արձագանքել է այդ թեմային: Ինչպե՞ս պետք է վերջակետ դնենք այդ հարցին: Ես նորից ասում եմ՝ օրենքով սահմանված կարգով ծառայել եմ ՀՀ զինված ուժերում և դրա համար հպարտ եմ: Ես չեմ ուզում մեղադրել այն մարդկանց, որ չեն ուզում հասկանալ, որ կան ծառայության տարբեր տեսակներ»,- մասնավորապես նշել է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

̰
Մարտկոցն աղբանոց նետել չի կարելի. ի՞նչ անել

17:19 31.10.2017

Հեռակառավարման վահանակի, ժամացույցի, խաղալիքների օտագործված մարտկոցները, հայտնվելով աղբավայրում, կարող են մեծ վնաս հասցնել շրջակա միջավայրին:

̰
Երևանի զարգացման 5 տարվա ծրագիրն ընդունվեց

17:13 31.10.2017

Այսօր Երևանի ավագանու հերթական նիստը տևել է բավականին երկար: Քննարկվել և ընդունվել է մայրաքաղաքի զարգացման 2018-22 թվականների ծրագիրը:

̰
Արոնյանն աշխարհում երկրորդն է

16:57 31.10.2017

Շախմատի միջազգային ֆեդերացիան՝ ՖԻԴԵ-ն հրապարակել է դասակարգման նոր աղյուսակը: Աղյուսակում Լևոն Արոնյանը պահպանել է երկրորդ տեղը: Հայկական շախմատի առաջատարի վարկանիշը շարունակում է մնալ 2801:

̰
Հայկական PicsArt հավելվածն ներբեռնել են 450 մլն անգամ

16:53 31.10.2017

PicsArt ամենախոշոր ֆոտոխմբագրման հավելվածն ու ստեղծարար համայնքը հայտարարել է ամսական ավելի քան 100 միլիոն ակտիվ օգտատերերի շեմն անցնելու մասին: PicsArt-ն ամբողջ աշխարհում ներբեռնվել է 450 միլիոն անգամ, ավելի քան 30 լեզուներով: Հավելվածով խմբագրված նկարների բազայում ավելի քան 850 միլիոն լուսանկար կա: Օգտատերերի կողմից ստեղծված տասնյակ միլիոնավոր ազատ օգտագործման համար հասանելի պատկերների ու սթիքերների շնորհիվ PicsArt-ը դարձել է աշխարհում անվճար նկարների ամենածավալուն հավաքածուներից մեկը:

̰
«Թուրքական հոսքով» գազամատակարարումները կսկսվեն 2019 թվականին

16:42 31.10.2017

«Թուրքական հոսք» գազատարով Թուրքիա ռուսական գազի մատակարարումները կսկսվեն 2019 թվականին, հայտնել է «Թուրքական հոսք» նախագծի ներկայացուցիչ Սանդեր վան Ռուտսելարը:

̰
Դատարանը մերժեց «Սասնա Ծռեր»-ի գործերը մեկ վարույթում միավորելու պահանջը

16:33 31.10.2017

Այսօր տեղի ունեցավ «Սասնա Ծռեր»-2-ի գործով հերթական դատական նիստը: Դատավոր Արթուր Օհանյանի նախագահությամբ մերժվեց պաշտպանական կողմի միջնորդությունը՝ մասնատված երեք գործերը մեկ վարույթում միավորելու մասին: Պաշտպանական կողմը ցանկանում էր, որպեսզի նույն անձինք՝ վկաներն ու ամբաստանյալները հարցաքննվեն բոլոր երեք գործերով: Նրանց խոսքով՝ գործի մասնատմամբ խախտվում է գործի ամբողջականությունն ու լրիվությունը, արդար դատաքննության իրավունքը: Սակայն մեղադրող կողմն առարկեց միջնորդության դեմ: Ըստ կողմի, գործեր առանձնացնելը չի կարող ազդել գործի լրիվության ու օբյեկտիվության վրա: Մեղադրող կողմը նշեց, որ մեկ գործով դատավճռով ոչ թե հաստատվելու է մեղադրանքը՝ նաև մյուս գործերով, այլ հաստատվելու է տվյալ գործով ամբաստանյալների մեղավորությունը:

Քանի որ գործերից մասեր առանձնացնելու որոշումը կայացվել է դատավոր Արտուշ Գաբրիելյանի կողմից, դատարանը որոշեց, որ ինքն իրավասու չէ այլ դատարանի կայացրած որոշումը քննել:

Դատարանը մերժեց նաև ամբաստանյալ Հովհաննես Հարությունյանի պաշտպան Հայարփի Սարգսյանի միջնորդությունն իր պաշտպանյալի խափանման միջոց կալանավորումը վերացնելու կամ նրան գրավի դիմաց ազատ արձակելու մասին: Չնայած ՄԻԵԴ-ը որոշել է ժամանակավոր միջոց կիրառելու ու նրան քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելու մասին, սակայն որոշումը մինչև օրս չի կատարվել: Պաշտպան Լուսինե Սահակյանի խոսքով՝ տվյալ դեպքում առկա են Մարդու իրավունքների կոնվենցիայի ոչ միայն հինգերորդ՝ ազատության ու անձնական անձեռնմխելիության իրավունք, այլև երրորդ հոդվածի՝ Խոշտանգումների արգելում, խախտումներ:

̰
«Գր. Նարեկացի» ԲԿ-ում բժշկին ծեծել են

16:28 31.10.2017

Նախօրեին արտակարգ դեպք է տեղի ունեցել Նոր Արեշ փողոցի 22 հասցեում գտնվող «Գրիգոր Նարեկացի» ԲԿ-ում: Shantnews-ին հիվանդանոցի ընդունարանից տեղեկացրին, որ իրենց մոտ գտնվող ծննդկաններից մեկի ամուսինը՝ 31 ամյա Էդգար Յակուտյանը, ոգելից խմիչքի ազդեցության տակ հարձակվել է 82 ամյա բժիշկ Գագիկ Պետրոսյանի վրա, գլխով հարվածել բժշկի դեմքին՝ պատճառելով վնասվածքներ, որից հետո անհարգալից վերաբերմունք է դրսևորել հիվանդանոցում գտնվողների նկատմամբ՝ տալով հայհոյանքներ։ Ծննդկանի ամուսինը կոտրել է նաև հիվանդասենյակի ու ճաշարանի դռների ապակիները։ Ընդունարանի աշխատակցի խոսքով՝ ծննդկանը կեսարյան հատումով է ծննդաբերել, քանի որ պտուղը խոշոր է եղել: Նրան պառկեցրել են բժշկական սեղանիկի վրա: Երեխայի հայրը հետաքրքրվել է, թե ինչու են իր երեխային այդտեղ պառկացրել, արդյոք վատ է վիճակը: Նման այլ հարցադրումներ անելուց հետո, ըստ բժշկական կենտրոնի ներկայացուցչի, առանց որևէ հիմնավոր պատճառի ծեծել է բժշկին:

Էդգար Յակուտյանը հաջորդ օրը, հոկտեմբերի 30-ին, ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի և համայնքային Ոստիկանության ծառայողների կողմից հայտնաբերվել է և բերման է ենթարկվել Ոստիկանության Էրեբունու բաժին։

̰
Ինչու՞ չի ծառայել բանակում. Վարդան Հարությունյանի մեկնաբանությունը

16:22 31.10.2017

«Ինչո՞ւ չի ծառայել բանակում» հարցին ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը արձագանքեց ուրախությամբ, ընդգծելով, որ սպասում էր և լավ է, որ իրեն այդ հարցն ուղղեցին: Պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու պատճառը նրա դեպքում պարզ է, մինչև ԲՈՒՀ-ը ավարտել է՝ երկու զավակ է ունեցել ու օրենքի ուժով չի գնացել ծառայելու:

̰
Բարեգործություն վիճակախաղում  շահած գումարով

16:19 31.10.2017

Ի՞նչ կարելի է անել վիճակախաղում շահած գումարով:Տարբերակներն ու պատասխանները բազմաթիվ են, բայց հազիվ թե ինչ-որ մեկն ասի, որ այն կտրամադրի բարեգործությանը: Այնուամենայնիվ, այդպիսի մարդիկ էլ են պատահում: Հենց այդպես 2013 թվականին վարվեց կանադուհի, «Միսս Քվեբեկ» մրցույթի հաղթող Ռեյչել Լապյերը:

̰
Ավակովի որդին ձերբակալվել է

16:16 31.10.2017

Ալեքսանդր Ավակովը՝ Ուկրաինայի ներքին գործերւի նախարար Արսեն Ավակովի որդին, խուզարկությունից հետո ձերբակալվել է, որն իրականացրել է Ուկրաինայի ազգային հակակոռուպցիոն բյուրոն:

̰
Տալլինում բոբիկ և զինված տղամարդու են վնասազերծել

16:07 31.10.2017

Աղբյուրը մանրամասնում է, որ տղամարդը բոբիկ է եղել և ձեռքի երկու դանակներով վախեցրել է տեղի անցորդներին: Երբ ոստիկանները նրան մի քանի անգամ հրահանգել են ցած դնել սառը զենքերը, տղամարդը չի ենթարկվել հրամանին և դանակը ձեռքին սկսել է վազել ոստիկանի ուղղությամբ: Նազելի

̰
«Ներում բեկում չի լինի». ՊԵԿ-ը վճռական է տրամադրված

15:52 31.10.2017

«Չի կարելի հարկ չվճարելով, միտինգ անելով խուսափել հարկերից, դա բացառվում է». այսպես է արձագանքել այսօր ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը

̰
BACK_TO_TOP