12:34 01.11.2017
Հայաստանը պատրաստ է մրցակցել ՌԴ ներկայումս լոլիկ մատակարարող ընկերությունների հետ և անգամ նեղել նրանց, այս մասին РИА Новости լրատվական գործակալությանը հայտնել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
12:32 01.11.2017
Այսուհետ, ամերիկյան ֆիզիկական անձանց ու ընկերություններին կարգելվի գործնական որևէ կապ ունենալ արտասահմանյան՝ նավթաարդյունաբերությամբ զբաղվող այն ընկերությունների հետ, որոնց հետ համագործակցող ռուսական ընկերության շահույթը 33 տոկոսից ավելի է կազմում: Ըստ որոշ տեղեկությունների, խոսքն ընդհանուր առմամբ գնում է 278 ընկերությունների մասին: Նազելի
12:23 01.11.2017
Պետական եկամուտների կոմիտեի նախաբացթողումային հսկողության ու մաքսանենգության դեմ պայքարի վարչությունների համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում կանխվել է առանձնապես խոշոր չափի՝ շուրջ 105 կգ «հերոին» տեսակի թմրանյութի ներկրումը հանրապետություն: մակնիշի սառնարանային բեռնատարը:
11:49 01.11.2017
Россия 24-ին ՀՀ նախագահն անդրադարձել է ՌԴ-ից 100 մլն դոլարի վարկին՝ ռազմական տեխնիկա ձեռք բերելու համար: Սերժ Սարգսյանը նշել է. «ՀՀ ԶՈՒ-ն համալրված է փորձառու սպաներով, բայց մենք զինտեխիկայի արդիականացման խնդիր ունենք, և ՌԴ-ից վարկ վերցնելու պատճառը հենց դա է: Մենք չենք սպառնում ոչ ոքի, մենք ապահովում ենք մեր անվտանգությունը: ՌԴ-ն ՀՀ-ի հիմնական դաշնակիցն է, […]
11:46 01.11.2017
ՀՀ նախագահը նշել է, որ ԵԱՏՄ-ի շնորհիվ 2016-ին կայունացավ ՀՀ տնտեսությունը, իսկ 2017-ի առաջին 8 ամիսներին գրանցվեց տնտեսության 6% ակտիվություն: Այդ մասին նա ասել է Россия 24-ին տված հարցազրույցում: «2017-ի առաջին 8 ամիսներին ՀՀ-ն 35%-ով ավելի շատ ապրանք է արտահանել ԵԱՏՄ երկրներ, քան նախորդ տարի»,- ասել է նախագահը:
11:33 01.11.2017
11:25 01.11.2017
Հայ առաքելական եկեղեցու Արագածոտնի թեմի դիվանը, թեմի պաշտոնական կայքում պատասխանել է համացանցում հայտնված և քննարկումների առարկա դարձած «Ապօրինի որսի սիրահարը հոգևոր հովիվ է» վերտառությամբ հոդվածին, որտեղ մասնավորապես նշվում է. «Econews.am 30.10.2017թ. հրապարակված հոդվածից հետո՝ խնդրո առարկա հարցն Արագածոտնի Թեմի համապատասխան մարմնի կողմից առնված է քննության:
Սաթենիկ Հայրապետյան
11:24 01.11.2017
ԱԺ-ի մշտական հանձնաժողովներում շարունակվում են 2018 թվականի բյուջեյի նախագծի քննարկումները: Ֆինանսների փոխնախարար Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրել է, թե ինչ ծախսեր են նախատաեսված դատաիրավական ոլորտի համար: Այսպես՝ 4.4 մլրդ դրամ, ըստ նախագծի, հատկացվելու է դատախազությանը, 5.9 մլրդ դրամ՝ քննչական կոմիտեին, 8.8 մլրդ՝ դատական դեպարտամենտին: Նաեվ 1.1 միլիարդ նախատեսվել է վերահսկիչ պալատի, նույնքան ԿԸՀ-ի համար: Նախագիծը ներկայացնելուց հետո […]
10:57 01.11.2017
ԱԺ պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստ: Օրակարգում են Հայաստանի Հանրապետության 2018թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծում նախատեսված եկամուտներ և ծախսերին, իշխանության պետական և դատական մարմիններին, մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին վերաբերող հարցերը:
10:51 01.11.2017
Մոսկվայում ձերբակալվել է ուկրաինական «Նավթոգազ» ընկերության նախկին ղեկավար Իգոր Բակայը՝ խարդախության գործով, որը հաստատվել է Տագանի դատարանում: Ուկրաինական ԶԼՄ-ները հաղորդել են, որ նրան ձերբակալել են մի քանի վարկատուների, այդ թվում `ռուս միլիարդատեր Ալիշա Ուսմանովի հայտարարությունների հիման վրա: «ՌԻԱ Նովոստի» լրատվականի փոխանցմամբ՝ Իգոր Բակայի ձերբակալությունը հաստատել է դատարանի մամուլի քարտուղար Ջուլիա Սուսինինան: Ուկրաինական ԶԼՄ-ների տեղեկություններով՝ Բակայը […]
10:49 01.11.2017
Սպիտակի անտառպետությունից 408 ծառերի ապօրինի հատման առթիվ հարուցված քրեական գործով հայտնի է նաև հատումների ցուցում տված անձի ինքնությունը, հայտնում են քննչական կոմիտեի լրատվական բաժնից: Ըստ նախապատրաստված նյութերի՝ ինքնությունը չպարզված անձանց կողմից «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Գուգարքի անտառտնտեսություն» մասնաճյուղի Սպիտակի անտառպետության թիվ 10-րդ պահաբաժնի տարածքում ապօրինի հատվել են 408 հատ տարբեր տեսակի ծառեր, որի հետևանքով պետությանը և շրջակա միջավայրին պատճառվել է առանձնապես խոշոր՝ 25.444.500 ՀՀ դրամի վնաս:
10:44 01.11.2017
Այսօր լուսաբացին տեղացած ձյան պատճառով Վայոց ձորի մարզի Սարավան գյուղի մոտակայքում արգելափակվել է բեռնատար ավտոմեքենա, հայտնում է ԱԻՆ կայքը:
10:34 01.11.2017
Պաշտոնական Երևանը Մոսկվայի հետ համաձայնագիր է կնքել պաշտպանական վարկի ստացման համար:
09:30 01.11.2017
Երեկ երեկոյան 21:49-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի «Արծվի թևեր» արձանի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ, վարորդն ավտոմեքենայում արգելափակվել է: Դեպքի վայր են մեկնած Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը և Մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը պարզել են, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 14-րդ կմ-ին Renault մակնիշի 35 LM 882 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1997 թ. ծնված Հ. Ա.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ճանապարհի միջնամասի մետաղյա արգելապատնեշին:
09:27 01.11.2017
ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել ֆիզիկական ու իրավաբանական 41 անձի նկատմամբ՝ ներառյալ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմաօդային ստորաբաժանումը: Այդ մասին նշված է ԱՄՆ–ի ֆինանսների նախարարության տարածած փաստաթղթերում: Պատժամիջոցները սահմանված են մասնավորապես ստորաբաժանման հրամանատարի և մի քանի այլ պաշտոնյաների նկատմամբ: Նախարարությունը նշել է, որ այս պատժամիջոցները սահմանվում են զանգվածային ոչնչացման զենքի չտարածման համար ընթացող պայքարի շրջանակում:
09:20 01.11.2017
Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդրըմը պաշտոնական այցով կմեկնի ԱՄՆ: Այս մասին հաղորդում է թուրքական «Դեյլի Սաբահ» թերթը, որի տվյալներով՝ թուրքական կառավարության ղեկավարը մտադիր է ամերիկացի գործընկերների հետ քննարկել վիզային ճգնաժամը և սիրիական խնդիրը:Անկարայի եւ Վաշինգտոնի միջեւ վերջին շրջանում առաջացած լարվածությունը սկիզբ առավ Ստամբուլում ԱՄՆ գլխավոր հյուպատոսության աշխատակից Մեթինա Թոփուզի կալանավորումից հետո: Թուրքական իշխանությունները նրան մեղադրում են […]
09:11 01.11.2017
Մանհեթենում ավտոմեքենան մեծ արագությամբ ընթացել է նախ հեծանվային ուղով, ապա անցել հետիոտնային հատված՝ հարվածելով մարդկանց, այնուհետ բախվել է դպրոցական ավտոբուսին: Դրանից հետո վարորդը դուրս է եկել մեքենայից՝ երկու ատրճանակներ ձեռքին: Ոստիկանները սկսել են կրակել են նրա վրա: Կասկածյալը ձերբակալված է: Ականատեսներից մեկը պատմել է, որ շատ արագ ընթացող սպիտակ պիկապ է տեսել, որը մի քանի […]
21:20 31.10.2017
Ամերիկացի մի խումբ մասնագետներ ուսումնասիրել են տեխնոլոգիան, որն օգտագործվում է խոհանոցային սպասքն արտադրելիս ու պարզել, որ չայրվող մակերեսով սպասքը կարող է մարդու մոտ մեծացնել քաղցեղով հիվանդանալու հավանականությունը
20:51 31.10.2017
Երբ երեխան պլանշետով խաղ է խաղում, նա «երևակայական վախ» է ապրում, որին օրգանիզմն արձագանքում է նույն կերպ, ինչ իրականի դեպքում: Մասնավորապես, առաջանում է փախուստի կամ կռվի զգացողություն, գրում է The Deccan Chronicle-ը:
20:38 31.10.2017
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իրանից 41 ֆիզիկական անձի և ընկերությունների, ներառյալ՝ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմաօդային ստորաբաժանման դեմ, ասվում է ԱՄՆ ֆինանսների նախարարության փաստաթղթում, որը այսօր հրապարակվել է գերատեսչության կայքում: