14:20 03.11.2017
Նախատեսվում է քննարկել ԵԱՀԿ ընթացիկ օրակարգը, գործունեությունը և դրա առաքելություններին ու ինստիտուտներին վերաբերող հարցերը, ինչպես նաև դեկտեմբերի 7-8-ը Վիեննայում անցկացվելիք ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստի նախապատրաստական հարցերը:
14:13 03.11.2017
Աշխատանքային այցով Հնդկաստանի Հանրապետությունում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: ՀՀ նախագահը Նյու Դելի է մեկնել Հնդկաստանի Հանրապետության վարչապետ Նարենդրա Մոդիի հրավերով: Սերժ Սարգսյանը մասնակցել է «Համաշխարհային պարեն. Հնդկաստան-2017» համաժողովի լիագումար նիստին և նույն խորագրով միջազգային սննդարդյունաբերության ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությանը, որին ներկա են ավելի քան 20 երկրից մոտ 2000 մասնակից: Համաժողովում Հանրապետության Նախագահը հանդես է […]
13:40 03.11.2017
Երեքօրյա միջոցառմանը կմասնակցեն միության անդամ բորսաների ղեկավարներ, հրավիրվածներ ավելի քան 20 երկրից և 23 կազմակերպությունից:
13:20 03.11.2017
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Պահուստային դաշնային համակարգի նոր ղեկավար է առաջադրել Ջերոմ Փաուելին:
12:40 03.11.2017
Երեկ գիշեր ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մուշավան թաղամասի մոտակայքում քաղաքացի է մոլորվել, իսկ ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ: Տեղեկություն է ստացվել նաև, որ քաղաքացին (ոչ սթափ վիճակում) դուրս է եկել տնից և գնացել անհայտ ուղղությամբ:
11:34 03.11.2017
Թուրքական Diken պարբերականը հայտնում է, որ Անկարայի Դատավորների և դատախազների միության հիմնադիր նախագահ Օմեր Ֆարուք Էմինաղաօղլուի գլխավորած խումբը դատի է տվել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, վարչապետ Բինալի Յըլդըրըմին և վերջերս հրաժարական տված քաղաքապետերին: Ըստ Էմինաղաօղլուի՝ դատախազություն ներկայացրած դիմումի՝ Էրդողանը, Յըլդըրըմը և քաղաքապետերը «խախտել են սահմանադրական կարգն» ու «խոչընդոտել են քաղաքական իրավունքի իրացմանը»: Անկարայի Դատավորների և […]
20:45 02.11.2017
Հոլիվուդյան աստղերի շրջանում դժվար թե գտնվի մեկը, որի դեմ չեն առաջադրել սեռական ոտնձգությունների մեղադրանք:
20:22 02.11.2017
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում բացահայտվել է Գյուլագարակ գյուղում բնակելի տնից կատարված կողոպուտը։
20:00 02.11.2017
Իսպանացի պետական դատախազ Միգել Կարբալյոն պահանջել է երկրի Գերագույն դատարանից տալ Կատալոնիայի առաջնորդ Կառլես Պուչդեմոնի և նրա կառավարության 4 անդամների ձերբակալման եվրոպական որոշումը տալ:
19:21 02.11.2017
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ որպես անհայտ կորած որոնվող Հրազդան քաղաքի երկու բնակիչները՝ Վարդուհի Սիմոնյանը և Սամվել Ալիխանյանը, դարձել են սպանության զոհ և փաստական տվյալներ ձեռք բերվել՝ դիակների գտնվելու վայրի մասին, որտեղ էլ այսօր դիակները հայտնաբերվել են
18:44 02.11.2017
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ՀՀ Ազգային ժողովի և ՌԴ Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Նիկոլայ Ռիժկովի գլխավորած պատվիրակությանը, որը Հայաստանում է միջխորհրդարանական հանձնաժողովի 30-րդ նիստի անցկացման կապակցությամբ:
Ողջունելով հյուրերին մեր երկրում՝ Նախագահը համոզվածություն է հայտնել, որ երևանյան նիստը նախորդների օրինակով կանցնի կառուցողական մթնոլորտում, և նիստի ընթացքում կքննարկվեն հայ-ռուսական դաշնակցային գործընկերության հետագա խորացմանն ու ամրապնդմանն ուղղված երկկողմ օրակարգի արդիական հարցեր:
Ընդգծելով, որ 2017 թվականը հայ-ռուսական հարաբերությունների համար հոբելյանական է. այս տարի նշվում է երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը և Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին պայմանագրի ստորագրման 20-ամյակը, Նախագահ Սարգսյանը նշել է, որ այդ ընթացքում մեծ աշխատանք է կատարվել: Հանրապետության Նախագահի գնահատմամբ՝ հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններն այսօր առանձնանում են բոլոր մակարդակներում ակտիվ երկխոսությամբ, արտաքին քաղաքական լայն կոորդինացմամբ, միջազգային և տարածաշրջանային հարթակներում ակտիվ աշխատանքով, տնտեսության, ռազմական, ռազմատեխնիկական և հումանիտար ոլորտներում սերտ համագործակցությամբ:
Հայ-ռուսական հարաբերությունների զարգացման գործում Նախագահը մեծապես կարևորել է խորհրդարանական դիվանագիտության դերը և այդ համատեքստում բարձր գնահատել ՀՀ Ազգային ժողովի և ՌԴ Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի գործունեությունը՝ մաղթելով հանձնաժողովի 30-րդ նիստի մասնակիցներին արգասաբեր աշխատանք՝ ի շահ երկու ժողովուրդների բարեկամության և ի նպաստ հայ-ռուսական հարաբերությունների հետագա ամրապնդման:
Միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահը շնորհակալություն է հայտնել Նախագահ Սերժ Սարգսյանին ընդունելության համար, ընդգծել, որ անհրաժեշտ է հետևողականորեն շարունակել երկու երկրների օրենսդիր և գործադիր մարմինների մակարդակներում ևս հարաբերությունների ամրապնդումը՝ հասցնելով քաղաքական հարաբերությունների այն բարձր մակարդակին, որ առկա է երկու երկրների նախագահների միջև:
Հանդիպման ժամանակ Նիկոլայ Ռիժկովը հակիրճ ներկայացրել է հանձնաժողովի գործունեությունը, որի 20-ամյակը լրանում է հաջորդ տարեսկզբին: Երկկողմ հարաբերությունների զարգացման գործում նա կարևորել է նաև երկու երկրների տարածաշրջանների միջև ընդլայնվող համագործակցությունը և նշել, որ այն խորհրդարանականների կողմից ևս խթանելու նպատակով հանձնաժողովի հաջորդ նիստը նախատեսվում է անցկացնել ՌԴ տարածաշրջաններից մեկում: Միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահը հավաստիացրել է, որ նման մոտեցումը կդառնա պարբերական:
18:32 02.11.2017
«Մանսուրյանը և Չարենցի ռոյալը» խորագրով բարեգործական համերգին, որը տեղի է ունեցել Եղիշե Չարենցի տուն թանգարանում, մասնակցել է նաև ինքը՝ կոմպոզիտորը: Ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանը Յանա Դարյանի հետ նվագել է ալտի և դաշնամուրի համար փոխադրված Նահապետ Քուչակի հայրեններից: Երեկոյի ընթացքում հնչել են բացառապես Տիգրան Մանսուրյանի՝ Չարենցի և Իսահակյանի ստեղծագործությունների հիման վրա գրված գործերը, իսկ վերջում՝ նաև Կոմիտասի օրորը: Մաեստրոն նաև պատմել է Եղիշե Չարենցի հետ կապված իր հուշերից:
Համրգի տոմսերից ստացված հասույթի մի մասը տրամադրվելու է «Նվիրիր կյանք» հիմնադրամին, մյուս մասը կուղղվի Չարենցի ռոյալի վերականգնմանը:
18:27 02.11.2017
«Եթե կենսաթոշակն ու աշխատավարձը չեն բարձրացել, չի նշանակում, որ ժողովրդի վիճակը չի լավացել»,- հայտարարել է կառավարության ղեկավարը:
17:40 02.11.2017
Սեպտեմբերի լույս 20-ի գիշերը ոստիկանության Հրազդանի բաժնում հաղորդում ստացվեց, որ Հրազդանի բնակիչ, 56-ամյա Վարդուհի Սիմոնյանն անհետ կորել է։ Սկսվեցին որոնողական աշխատանքներ նրան հայտնաբերելու նպատակով։ Միջոցառումների ընթացքում քրեական հետախույզները պարզեցին, որ Վարդուհի Սիմոնյանի հետ միաժամանակ անհետ կորել է նաև նրա մտերիմներից՝ Հրազդանի բնակիչ, 53-ամյա Սամվել Ալիխանյանը։
ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողներ, նաև քննչական կոմիտեի ծառայողներ օր ու գիշեր շարունակեցին անհետ կորածներին հայտնաբերելու միջոցառումները՝ այսպես ասած՝ սանրելով Հրազդանի բաժնի սպասարկման գրեթե ողջ տարածքը։ Արդյունքում՝ նոյեմբերի 2-ին Կոտայքի մարզի Ջրառատ համայնքի վարչական տարածքում գտնվող հանդամասում հայտնաբերվեցին Վարդուհի Սիմոնյանի և Սամվել Ալիխանյանի դիերը՝ թաղված։ Նշանակվել են փորձաքննություններ։ Հարուցված քրեական գործի շրջանակում իրավապահները խուզարկեցին Երևանի Տիչինայի փողոցի տներից մեկը, որտեղ հայտնաբերվել են անհետ կորած Վարդուհի Սիմոնյանի և Սամվել Ալիխանյանի անձնագրերը։ Կատարվածի հանգամանքները հետախուզական միջոցառումներով ու քննչական գործողություններով պարզվում են։
16:40 02.11.2017
Կիևի Սմոլենսկի շրջանի դատարանը Ուկրաինայի ՆԳՆ ղեկավար Արսեն Ավակովի որդուն`Ալեքսանդրին ազատ է արձակել դատարանի դահլիճից`մի քանի նախապայմաններով:
16:27 02.11.2017
Ավելի քան 20 մարդ է զոհվել Հնդկաստանի Ուտտար Պրադեշ նահանգի ջերմաէլեկտրակայանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով:
16:07 02.11.2017
Ինչպես հայտնում է Business Insider-ը, 2018թ. Facebook-ը ակնկալում է ծախսերի ավելացում 45-60%-ով, ինչը կուժեղացնի ճնշումը եկամուտի վրա, քանի որ կշարունակվի հասույթի աճի դանդաղում:
15:50 02.11.2017
Իրանի հոգևոր առաջնորդը երկրի ու իրանական ազգի հիմնական թշնամի է որակել ԱՄՆ-ն։ Այս հայտարարությունը նա արել է ուսանողների հետ հանդիպման ժամանակ։
15:31 02.11.2017
Պաշտոնեական դիրքի չարաշահման, կաշառք ստանալու, կաշառք տալու և ծառերի ապօրինի հատման դեպքերի առթիվ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում հարուցված և ՀՀ գլխավոր դատախազի կողմից ՀՀ հատուկ քննչական ծառայություն ուղարկված քրեական գործի շրջանակներում կատարված լայնածավալ քննչական-դատավարական գործողությունների արդյունքում պարզվել է, որ ՀՀ բնապահպանության նախարարության նախկին բնապահպանական պետական տեսչության պաշտոնյաները խոշոր չափերով կաշառք են ստացել «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի «Արծվանիկ» անտառպետությունում ապօրինի հատված ծառերի իրական ծավալները չարձանագրելու դիմաց: