15:42 06.11.2017
2018 թվականի բյուջեին քննարկման ժամանակ Կրթության և գիտության նախարարը նաև անկեղծացել ու հրոդորներ է արել, երբ քննարկումը հասել է հատուկ կրթությանը: «Մենք հատուկ կրթության վերաբերյալ ունենք լուրջ մտահոգություն: Մի դպրոցում պրոբլեմ ունենք, որտեղ տնօրենը պարտադիր կգտնում էր, որ պետքա իրա աղջիկն անպայման շարունակի իրա գործը, իրա հարսը պետքա ըտեղ աշխատիմ իրա փեսան պետքա երկու մեքենա […]
15:19 06.11.2017
2018 թվականի բյուջեի քննարկման ժամանակ հարցրել են Կրթության և գիտության նախրարին՝ արդյո՞ք ժամանակը չէ վերանայել պետպատվերի տեղերը, օրինակ՝ ժողգործիքների հետ կապված, ինժեներական : Այլ կերպ ասած՝ այնպիսի մասնագիտությունների գծով, որոնք առաջին հայացքից գրավիչ չեն, բայց կարող են դառնալ, երբ պետպատվերով լինեն: «Ամբողջությամբ ձեր հետ համաձայն եմ, աշխատանքը կսկսենք, երբ որ զինապարտության մասին օրենքն ամբողջությամբ անցնի: […]
15:05 06.11.2017
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է համաշխարհային ճանաչում ունեցող գիտնականներ, ֆիզիկոսներ, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամներ Յուրի Օգանեսյանին և Անի Ափրահամյանին, ովքեր Հայաստան են ժամանել մասնակցելու նոյեմբերի 6-8 Երևանում անցկացվող Համահայկական գիտաժողովին, ինչպես նաև քննարկելու Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի (ԱԱԳԼ) ռազմավարության հետ կապված հարցեր:
14:53 06.11.2017
2018 թվականի բյուջեի քննարկման ժամանակ «ՀՀԿ» խմբակցության պատգամավոր Կարեն Ավագյանը հետաքրքրվել է Կրթության և գիտության նախարարից, թե արդյո՞ք ոփոխություններ չեն սպասվում: «Տարիներ շարունակ ամեն բան փոխվում է մեր շրջապատում, կյանքը թանկանում է, բայց կրթաթոշակները՝ կրթական բոլոր օղակներում մնում են նույնը», -ասել է Ավագյանը: Կրթության և Գիտության նախարարարը հետևյալ պարզաբանումն է տվել: «Էդտեղ մի զգալի հտվածտը […]
14:47 06.11.2017
Այս մասին հայտարարել է Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը՝ տեսնելով Դեր Զորի ազատագրումից հետո տեղի Սրբոց Նահատակաց հայ եկեղեցու լուսանկարները:
14:20 06.11.2017
Այս մասին այսօր 2018 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ասել է Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը՝ հավելելով, որ անցնելու են առաջին հայտի գերակայման սկզբունքին:
14:00 06.11.2017
Ֆրանսիական Վիեն քաղաքում չարագործները պղծել են Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված հուշակոթողը:
13:10 06.11.2017
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը պատասխանել է, որ միանվագ նպաստի ավելացում չի ակնկալվում՝ նշելով, որ նպաստների համար նախատեսված 10 մլրդ դրամի 71%-ը հատկացվում է երրորդ և ավելի երեխաներ ունեցող ընտանիքներին։
12:42 06.11.2017
Արագածոտնի մարզի Տառերի պուրակից դեպի Բյուրականի անտառ տանող ավտոճանապարհի 2-րդ կմ-ի մոտակայքում «УAЗ Патриот» մակնիշի 60 VV 808 պետհամարանիշով ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտում, հայտնում են ԱԻՆ-ից:
12:35 06.11.2017
Պետական եկամուտների կոմիտեն 1 ամսում ավելի քան 8,5 մլրդ դրամ ավելացված արժեքի հարկի գումար է վերադարձրել 47 հարկ վճարողի: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ ԿԱ ՊԵԿ ստուգումների կազմակերպման և դիտարկման վարչության հարկային հաշվանցումների և վերադարձման հսկողության բաժնի պետ Արման Միրզոյանը:
12:05 06.11.2017
Մշտական բնակչության միջին տարիքը 2017-ի սկզբի դրությամբ կազմել է 36,2 տարի, իսկ 2016-ին՝ 35,9 տարի: 2017-ի հունվար-սեպտեմբերին բնակչության կենսունակության գործակիցը` ծնվածների և մահացածների հարաբերակցությունը կազմել է 133,9%՝ 2016-ի նույն ժամանակաշրջանի՝ 145,5 %-ի համեմատ: ՀՀ-ում ծնվում են ավելի շատ, քան մահանում են։
11:56 06.11.2017
Շիրակի մարզի 40 գյուղերում անցկացվում էին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: 40 գյուղեր կազմելու են 3 խոշորացված համայնք՝Ախուրյան,Անի և Մարմաշեն: 3 խոշորացվող համայնքներում համայնքի ղեկավարի 15 թեկնածու էր առաջադրվել,նրանցից 6-ը համայնքների գործող ղեկավարներն են,իսկ ավագանու թեկնածուների թիվը մի քանի տասնյակի է հասնում:Ընտրությունների նկատմամբ հետաքրքրությունը մեծ էր հիմնականում այն գյուղերում,որտեղից առաջադրված թեկնածուներ կան: Ախուրյան գյուղում 4 ընտրատեղամաս էր բացվել, որտեղ առավոտից ընտրողները բավական ակտիվ էին :Տեղամասային կենտրոնների դիմաց կուտակումներ կային,իսկ տեղամասերում՝ հերթեր,կարիք էր առաջացել երկուական մուտքեր ունենալ:Ընտրողների ակտիվությունը որոշ տեղամասերում խառնաշփոթ էր առաջացրել,տեխնիկական խնդիրներ էին ծագել: Ավագանու անդամների քվեաթերթիկները մեծ էին,ծրարներում հազիվ էին տեղավորվում,ընտրողներից շատերը շփոթում էին համայնքի ղեկավարի և ավագանու անդամների քվեաթերթիկներն ու ծրարները: Խոշորացումը համայնքի ղեկավարի ընտրությունը կարծես գյուղի պատվի հարց է դարձրել: Այս գյուղերում գյուղապետեր ընտրել են ընդամենը 1 տարի առաջ:
11:50 06.11.2017
Հերթական օֆշորային սկանդալն է պայթել աշխարհում՝ «Դրախտային թղթապանակ» անվանմամբ: Հիմքում Բերմունդյան կղզիներում և Սինգապուրում գրանցված խոշոր օֆշորային իրավաբանական ընկերությունների ֆինանսական փաստաթղթերի արտահոսքն է:
Օֆշորային սկանդալում ներգրավված են Անգլիայի թագուհի Ելիզավետա երկրորդը, ՌԴ ու ԱՄՆ պաշտոնյաներ, որոնք ներդրումներ են կատարել օֆշորներում:
13,4 մլն փաստաթուղթ կա «Դրախտային թղթապանակ»-ում, որոնք, ինչպես և «Պանամական փաստաթղթերը», հայտնվել են գերմանական Süddeutsche Zeitung թերթի տրամադրության տակ։ Փաստաթղթերը փոխանցվել են «Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիում»-ին» (ICIJ)՝ հետաքննություն կազմակերպելու համար: Գործին ներգրավվել է 380 լրագրող՝ 100 լրատվամիջոցներից, որոնց թվում են The Guardian-ը, BBC-ն, New York Times-ը:
Մասնավորապես՝ Ելիզավետա 2-րդի մասով հայտնի է դարձել, որ թագուհու մասնավոր կարողություններից մոտ 10 մլն ֆունտ ներդրվել է օֆշորներում։
Փաստաթղթերում խոսվում է նաև Դոնալդ Թրամփի մտերիմ՝ ԱՄՆ ներկայիս առևտրի նախարար Ուիլբուր Ռոսի օֆշորային գործարքների մասին: Նա 2014 թ-ին 68 մլն դոլար է ստացել ռուսական էներգետիկ ընկերությունից, որի համսեփականատերն է Պուտինի փեսան: Նշվում են 2 ռուս միլիարդատերերի օֆշորային ցանցերի մասին:
Փաստերը վկայում են, որ օֆշորներում 10 տրիլիոն դոլար կա ներդրված։
11:37 06.11.2017
Գեղարքունիքի մարզի թիվ 19, 20 և 21 ընտրական տարածքներն ընդգրկող 14 համայնքներում կիրակի անցկացվել են ՏԻՄ ընտրություններ: Մրցակցություն կար 4 խոշորացված և Գեղաքար համայնքներում, որտեղ պայքարում էին համայնքի ղեկավարի 2-ական թեկնածուներ: Ընդ որում՝ իշխող կուսակցության անդամները միմյանց դեմ պայքարում էին Գեղամասար և Վարդենիս խոշորացված համայնքներում: Առավել հետաքրքրական պայքար էր ընթանում Վարդենիսում և Ճամբարակում: Վարդենիսում ավագանու 15 տեղի համար պայքարում էին 37 թեկնածուներ, իսկ Ճամբարակում՝ 11 տեղի համար` 23 թեկնածուներ:
11:30 06.11.2017
Սաուդյան Արաբիայում կոռուպցիայի դեմ պայքարի նորաստեղծ հանձնաժողովը ձերբակալել է 11 արքայազների և 4 նախարարների: Այդ մասին հայտնել է Al Arabiya լրատվամիջոցը: Համաձայն Սալման արքայի ստորագրած Թագավորական հրամանագրի՝ հակակոռուպցիոն հանձնաժողովի ղեկավար է նշանակվել գահաժառանգ արքայազն Մուհամեդ բին Սալմանը: Հակակոռուպցիոն հանձնաժողովն իրավունք ունի հետաքննել, ձերբակալել, ինչպես նաև հետևել և սառեցնել անհատ անձանց հաշիվները, ովքեր ներգրավված են ֆինանսական […]
11:17 06.11.2017
Ալավերդիում կիրակի օրը անցկացվում էին քաղաքապետի և ավագանու ընտրություններ: Քաղաքապետի թեկնածուն մեկն էր` Հանրապետական կուսակցությունը ներկայացնող Սասուն Խեչումյանը: Ընտրական հանձնաժողովների նախագահները պատմում են իրենց տպավորությունների մասին, իսկ բնակիչները` ներկայացնում են իրենց սպասելիքները:
11:12 06.11.2017
Սաուդյան Արաբիայի արքայազն Մանսուր բեն Մուկրինը և թագավորության ևս մի քանի բարձրաստիճան պաշտոնյաներ զոհվել են ուղղաթիռի կործանման հետևանքով: Դեպքը տեղի է ունեցել Սաուդյան Արաբիայի օդային տարածքում՝ Եմենի սահմանի մոտ: Նախնական տվյալներով՝ ուղղաթիռում է գտնվել 9 մարդ: Արքայազն Մանսուր բեն Մուկրինը Ասրի նահանգի նահանգապետի տեղակալն էր: Ուղղաթիռի կործանման պատճառն առայժմ հայտնի չէ:
10:20 06.11.2017
ՀՀ դատախազության ստորաբաժանումների կողմից ուսումնասիրության առարկա են դարձել 05.11.2017թ. Հայաստանի Հանրապետության բոլոր տասը մարզերում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների նախապատրաստման և անցկացման ընթացքում առերևույթ ընտրական բնույթի հանցագործությունների (ՀՀ քրեական օրենսգրքի 149-154.8-րդ հոդվածներ) 47 դեպքերի վերաբերյալ հաղորդումներ:
10:13 06.11.2017
Սաուդյան Արաբիան համարում է, որ Եմենից Էր-Ռիադի ուղղությամբ հրթիռի արձակումը ագրեսիայի դրսևորում է Իրանի կողմից: Սաուդյան պետական լրատվական SPA գործակալությունը ներկայացրել է արաբական կոալիցիայի կողմից կատարված հայտարարությունը՝ ըստ որի այս միջադեպը կարող է հետագայում դիտվել՝ որպես պատերազմական գործողությունների դրսևորում: Այս կապակցությամբ Սաուդյան Արաբիան հայտարարել է, որ իրավունք ունի՝ պաշտպանելու իր տարածքը և իր ժողովրդին, ինչպես […]
10:01 06.11.2017
Երրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ պայթյունի հետևանքով ստացած բեկորային վնասվածքներից ժամկետային զինծառայող, շարքային Հրանտ Մանգասարյանի մահվան, ևս երկու զինծառայողների վիրավորվելու դեպքի առթիվ։ Տեղեկացնում է քննչական կոմիտեի լրատվալան վարչությունը:
09:55 06.11.2017
Երևանում խցանումները բացառելու նպատակով իրականացվել են երթևեկության կազմակերպման փոփոխություններ:
09:34 06.11.2017
«Երևանն այլ մայրաքաղաքների նման չէ, մարդիկ այստեղ չեն շտապում, քաղաքը շարժվում է իր հանգիստ տեմպերով». այսպես է բնութագրել ռուս տիեզերագնաց Սերգեյ Ռյազանսկին Երևանը: Այս անգամ նա տիեզերքից լուսանկարել է մեր մայրաքաղաքը: Իր ֆեյսբուքյան էջում հրապարակած լուսանկարներին կից նա նաև գրել է, որ Կասկադը Երևանի խորհրդանիշն է, որը հայտնի է նրա սահմաններից դուրս: Հիշեցնենք, […]