TIME
Ամսաթիվ
26 11 2024
  • $
    390.14
  • RUBLE
    3.75
  • 409.14
WEATHER
+7.09 oC

ԵՊՀ-ում որոշ  ուսանողներ շարունակում են դասադուլը

10:02 07.11.2017

Երևանի պետական համալսարանում այսօր ևս դասադուլի կոչով բողոքի ակցիա է անցկացվել:

̰
ՀՀ ԱԳ նախարարը հանդիպումներ է ունեցել Իսրայելի Կնեսետում

09:54 07.11.2017

Նոյեմբերի 6-ին պաշտոնական այցով Իսրայել ժամանած արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Իսրայելի Կնեսեթի խոսնակ Յուլի Էդելշտեյնի հետ:

Ըստ ՀՀ ԱԳՆ հաղորդագրության՝ Կնեսեթի ղեկավարն ընդգծել է, որ իրենք պատրաստ են աջակցություն ցուցաբերել բարեկամ Հայաստանի հետ հարաբերությունների համակողմանի զարգացմանը։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար նախարար Նալբանդյանը Իսրայելի խորհրդարանի ղեկավարին է փոխանցել ՀՀ Ազգային ժողովի նախագահի ողջույններն ու բարեմաղթանքները, ինչպես նաև Երևան այցելելու հրավերը։

Զրուցակիցները բարձր են գնահատել երկու խոհրդարանների միջև հաստատված արդյունավետ փոխգործակցությունը և բարեկամության խմբերի ակտիվ գործունեությունը։

Նախարար Նալբանդյանը և խոսնակ Էդելշտեյնը անդրադարձել են հայ-իսրայելական հարաբերությունների օրակարգային մի շարք հարցերի, քննարկել միջխորհրդարանական կապերի առավել սերտացմանն ու ընդլայնմանը, միջազգային կառույցների շրջանակներում համագործակցությանն առնչվող հարցեր։

Հայաստանի արտգործնախախարարն ու Իսրայելի խորհրդարանի ղեկավարը մտքեր են փոխանակել մի շարք հրատապ տարածաշրջանային խնդիրների շուրջ:

Անդրադառնալով Կնեսեթի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչմանը՝ Յուլի Էդելշտեյնը նշել է, որ իր տեսակետը ճանաչման կարևորության վերաբերյալ հայտնի է և ինքն այն արտահայտելու բազմաթիվ առիթներ է ունեցել։

Նույն օրը ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Իսրայելի Կնեսեթի փոխխոսնակ, Հայաստան – Իսրայել խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Թալի Պլոսկովի հետ:

Նախարար Նալբանդյանն ընդգծել է միջխորհրդարանական կապերի հետագա ընդլայնման կարևորությունը՝ այս համատեքստում արժևորելով երկու երկրների խորհրդարաններում գործող բարեկամական խմբերի համագործակցությունը, «Հայաստան–Իսրայել» հասարակական ֆորումի գործունեությունը։ Զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ հարաբերությունների զարգաման ուղղությամբ ձեռնարկվող քայլերին, ապակենտրոնացված փոխգործակցությանը, մշակութային շփումների աշխուժացման, զբոսաշրջության խթանմանն առնչվող մի շարք հարցերի: Անդրադարձ կատարվեց հայ-հրեական պատմական առնչություններին, Իսրայելի հայկական համայնքի և Հայաստանի հրեական համայնքի գործունեությանը։

̰
Ի՞նչ պայմաններում կարելի է հաց և միս տեղափոխել

09:46 07.11.2017

«Հեռանկար»-ի տաղավարում հյուրընկալվել է Գյուղատնտեսության նախարարության ՍԱՊԾ պետը:

̰
Ճապոնիան Հյուսիսային Կորեայի հանդեպ  պատժամիջոցները խստացրել է

09:13 07.11.2017

Ճապոնիան հայտարարել է Հյուսիսային Կորեայի նկատմամբ պատժամիջոցների ընդլայնման մասին: Նոր սահմանափակումները կներառեն 35 իրավաբանական և ֆիզիկական անձանց: Այդ մասին Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ: Ճապոնիայի ղեկավարի խոսքերով՝ այս որոշումն ընդունվել է ի պատասխան Փհենյանի հրթիռային և միջուկային փորձարկումների: Բացի դրանից, Ճապոնիան նպատակ ունի լուծել հյուսիսկորեական հատուկ ծառայությունների կողմից առևանգված իր քաղաքացիների հարցը:

̰
Տեխասցի հրաձիգի անունը հայտնի է

09:03 07.11.2017

Ոստիկանությունը հաստատել է, որ ոճրագործը 26-ամյա Դևին Պատրիկ Քելլին էր, ով նախկինում ծառայել էր ԱՄՆ ռազմաօդային ուժերում: Նախքան ոճրագործությունն իրականացնելը Քելլին տանը վիճաբանել է զոքանչի հետ, այնուհետև սպառնալիքներով լի հաղորդագրություններ ուղարկել: Պարզվել է նաև, որ զինվորական ծառայության ընթացքում նա ազատազրկվել է կնոջը և երեխային ծեծելու համար, ինչից հետո նրան հեռացրել են բանակից: Քելլին չուներ զենք կրելու թույլտվություն, սակայն դա չէր խանգարել, որ նա զենք գնի: ԱՄՆ ռազմաօդային ուժերի հրամանատարության ներկայացուցիչները պարզում են, թե ինչու Դևին Պատրիկ Քելլիի քրեական անցյալի վերաբերյալ տեղեկությունները չեն ներմուծվել հանցագործների տվյալների բազա:

Հիշեցնենք, որ Քելլին երեկ մտել էր Տեխասի բապտիստական եկեղեցի և կրակ բացել, որի հետևանքով զոհվել էր 26 մարդ: Տեղի բնակիչներից մեկը պատասխան կրակ էր բացել նրա ուղղությամբ, այնուհետև հետապնդել մեքենայով: Ոստիկանության փոխանցմամբ՝ հանցագործն ինքնասպան է եղել:

̰
Քևին Սփեյսին որոշել է բուժվել սեռական կախվածությունից

20:48 06.11.2017

Սեքս-սկանդալի կենտրոնում հայնտված հոլիվուդյան հայտնի դերասան Քևին Սփեյսին որոշել է դիմել բժշկական օգնության։ Դերասանն ընդունվել է ԱՄՆ Արիզոնա նահանգի բարձրակարգ վերականգնողական կենտրոն, որտեղ պետք է բուժվի սեքսուալ կախվածության դեմ։ Այս նույն կենտրոնում է գտնվում նաև պրոդյուսեր Հարվի Վայնշտայնը, որը նույնպես վերջին շաբաթների ընթացքում մեկ այլ սեքս-սկանդալի գլխավոր դերակատարն էր։ Հիշեցնենք, որ Քևին Սփեյսին մեղադրվում է […]

̰
2019 թ․ ընտրություններին  Էրդողանին մարտահրավեր կնետի Թուրքիայի «Լավ կուսակցությունը»

20:20 06.11.2017

Մերալ Ակշեները՝ Թուրքիայի ներքին գործերի նախկին նախարարը, որն այդ պաշտոնում երկրի առաջին կին քաղաքական գործիչն էր, նոր քաղաքական միություն է ստեղծել։ Նա մտադիր է 2019թ․ կայանալիք ընտրություններին մարտահրավեր նետել իշխող «Արդարության և զարգացման կուսակցությանը»։ 69-ամյա Ակշեները և նրա համախոհները հոկտեմբերի 25-ին հայտարարել են աջակողմյան կողմորոշում ունեցող «Լավ կուսակցության» (Iyi Parti) ստեղծման մասին։ Անկարայում «Լավ կուսակցության» շնորհանդեսի […]

̰
Apple-ը զգուշացրել է՝ iPhone X-ի էկրանները կարող են այրվել

20:07 06.11.2017

Apple ընկերությունը նախազգուշացրել է iPhone X-ի  էկրանի այրվելու վտանգի մասին։  «Գազետա.ռու»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է Apple-ի տեխնիկական աջակցության փաստաթղթում։ Նշվում է, որ նոր OLED էկրանը ենթակա է «հեշտ տեսողական փոփոխությունների», մասնավորապես՝  այրման։  Այրումը հնարավոր է դառնում այն բանից հետո, երբ էկրանի վրա երկար ժամանակ բարձր կոնտրաստի պատկեր է բացված լինում: Ընկերությունը թարմացրել է ցուցադրման […]

̰ ̰
ԱՄՆ Ինդիանա նահանգը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

19:37 06.11.2017

ԱՄՆ Ինդիանա նահանգի նահանգապետ Էրիկ Հոլքոմբը հատուկ հայտարարություն է ստորագրել, որով հիշատակում է Օսմանյան կայսրության կողմից ծրագրված և իրականացված շուրջ 3 միլիոն հայերի, հույների, ասորիների և սիրիացիների համակարգված ոչնչացումը: Այս մասին հայտնել է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը: Նահանգապետը նաև 2017թ. նոյեմբերի 6-12-ը հայտարարել է «Հայկական հարցերի վերաբերյալ իրազեկության շաբաթ» և Ինդիանայի քաղաքացիներին կոչ է արել […]

̰
Նախագահը ներկա էր Կոմպոզիտորների միության հոբելյանական երեկոյին

19:15 06.11.2017

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Արամ Խաչատրյանի անվան ֆիլհարմոնիայի մեծ դահլիճում ներկա է գտնվել Հայաստանի կոմպոզիտորների միության 85-ամյակին նվիրված հանդիսավոր երեկոյին: Միության հոբելյանի կապակցությամբ Հանրապետության Նախագահը երաժշտարվեստի բնագավառում ունեցած ակնառու վաստակի, ներդրած նշանակալի ավանդի համար, ինչպես նաև Հայաստանի կոմպոզիտորների միության հիմնադրման 85-ամյակի առթիվ պետական բարձր պարգևներ է հանձնել և կոչումներ շնորհել միության անդամ մի խումբ արվեստագետների:  Շնորհավորելով Հայաստանի […]

̰
Մակրոնի նամակը Արամ Ա կաթողիկոսին

19:09 06.11.2017

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նամակ է հղել Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսին: Այս մասին հայտնել է armenianorthodoxchurch.org կայքը: Ֆրանսիայի նախագահը վստահեցրել է, որ Ֆրանսիան իր միջազգային դաշնակիցների հետ շարունակելու է աշխատել խաղաղության և անվտանգության ապահովման ուղղությամբ: Մակրոնը կարևոր է համարել Միջին Արևելքում ազգային և կրոնական զանազանության ու ինքնության պահպանումը՝ ընդգծելով, որ դա շրջանի յուրահատուկ հատկանիշներից […]

̰
Ուկրաինացին փորձել է Թուրքիայից 43 հատ iPhoneX ներմուծել

19:01 06.11.2017

Օդեսայի օդանավակայանում սահմանապահները ձերբակալել են Ուկրաինայի քաղաքացուն, որը փորձում էր Թուրքիայից առանց համապատասխան փաստաթղթերի երկիր ներմուծել թվով 43 iPhone X, ինչպես նաև դրանց համապատասխան 25 պատյան: Այս մասին նշվում է Ուկրաինայի պետական սահմանապահ ծառայության տարածած հայտարարության մեջ: «Ստամբուլ-Օդեսա թռիչքի ուղևորների գրանցման ժամանակ Ուկրաինայի քաղաքացու պայուսակում հայտնաբերվել է թվով 43 Apple iPhone X բջջային հեռախոս և […]

̰ ̰
Հացն ու միսը` հատուկ մեքենաներո՞վ

18:48 06.11.2017

Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ էր մտել օրենքը, որով պարտադրվում էր, որ մայրաքաղաքի առևտրի իրացման վայրեր հաց և միս մատակարարող ընկերությունենրը պետք է ունենան սանիտարական անձնագրեր, իսկ առաքման ավտոմեքենաները՝ հատուկ կահավորում:  2 ամիս ժամանակ էր հատկացվել պահանջները կատարելու համար, իսկ նոյեմբերի 1-ից օրենքը խախտողները պատասխանատվության են ենթարկվելու: Շանթնյուսի նկարահանող խմբերը շրջել են մայրաքաղաքի փողոցներում՝ պարզելու  թե […]

̰
Ճապոնիան պատրաստ է աջակցել ԱՄՆ-ին Հյուսիսային Կորեայի հետ պատերազմի դեպքում

18:41 06.11.2017

Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնության են եկել ուժեղացնել ճնշումը Փհենյանի նկատմամբ, որպեսզի ԿԺԴՀ-ին ստիպեն հրաժարվել միջուկային զենքի փորձարկումներից: Երկու երկրների ղեկավարները պատրաստ են դիտարկել իրավիճակի կարգավորման բոլոր տարբերակները, այդ թվում՝ ռազմական: Այս մասին հայտարարել է Ճապոնիայի վարչապետը մամուլի ասուլիսի ընթացքում, որը կայացել է Տոկիոյում երկու ղեկավարների հանդիպումից հետո: «Ճապոնիան սատարում […]

̰
Էս ինչ ողորմելի  թվեր են. Վարդան Բոստանջյանը Արմեն Ամիրյանին

18:36 06.11.2017

«Ինչքա՜ն ողորմելի, խեղճ ու կրակ թվեր են», -ասել է ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողով նախագահ Վարդան Բոստանջյանը, երբ ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը 2018 թվականի բյուջեի՝ իր ղեփկավարած նախարարության մասն է ներկայացրել: Ամրիյանն ասել է, որ 2018 թվականի պետական բյուջեն լինելու է զարգացման և ներդրումների շարունակականությունն ապահովող բյուջե: Դրան […]

̰
2017-ը կարող է դառնալ պատմության մեջ ամենաշոգ տարիներից մեկը. օդերևութաբաններ

18:29 06.11.2017

Ընթացիկ տարին որքան էլ շոգ լինի, սակայն չի գերազանցի 2016 թ. ջերմաստիճանի ռեկորդը: Փոխարենը՝ 2017 թվականը նախորդ երկու տարիների հետ միասին կդառնա օդերևութաբաններին հայտնի ամենաշոգ տարիներից մեկը: Այս մասին հայտնել է Life.ru-ն: Օդերևութաբանական համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչների խոսքով՝ 2016 թվականն իր բարձր ջերմաստիճանով պարտական է «Էլ Նինյո» կլիմայական երևույթին: Դա իրենից ներկայացնում է Խաղաղ օվկիանոսի հասարակածային […]

̰
Հրաձգություն Տեխասում. ոճրագործին հետապնդել են տեղի բնակիչները

18:22 06.11.2017

Երկու ամերիկացի հերոսական վարք են ցուցաբերել Տեխասում 26 մարդու կյանք խլած հրաձգությունից հետո: Ամերիկացիներից մեկը՝ Ջոնի Լենգենդորֆը տեղի ksat.com հեռուստաընկերությանը պատմել է այն մասին, թե ինչպես է մեկ այլ քաղաքացու հետ հետապնդել ոճրագործին: Լենգենդորֆի խոսքով՝ նա մոտեցել է խաչմերուկին, որտեղից կրակոցներ էին լսվում, և տեսել է, թե ինչպես են երկու տղամարդ կրակում միմյանց վրա: Նրանցից […]

̰
Բացահայտվել են ծառերի մեծ ծավալների ապօրինի հատումների դեպքեր

18:05 06.11.2017

ՀՀ ԿԱ ԱԱԾ աշխատակիցների կողմից ձեռնարկված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել են Հանրապետության տարբեր անտառտնտեսություններում տևական ժամանակ մեծ ծավալների ծառերի ապօրինի հատումների, ոլորտի պատասխանատու պաշտոնատար անձանց կողմից այդ հանցագործությունների թողտվության, հովանավորչության, սխեմատիկ  կաշառք ստանալու, կաշառք տալու և կաշառք ստանալու օժանդակության դեպքեր:  Նշված դեպքերի կապակցությամբ ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում  հարուցվել են քրեական գործեր, […]

̰
Բիթքոյնը նոր ռեկորդ է սահմանել

17:59 06.11.2017

Էլեկտրոնային բորսաների տվյալներով, Բիթքոյնի արժեքը գերազանցել է 7500 դոլլարի սահմանը: Կրիպտոտարադրամի ընդհանուր արժեքը կազմում է 120մլրդ դոլար: Նազելի

̰
Աֆղանստանում ահաբեկչական խմբավորման զինյալներ են ոչնչացվել

17:51 06.11.2017

Աֆղանստանում իրականացված հակաահաբեկչական գործողությունների արդյունքում «Թալիբան» շարժման՝ ավելի քան 14 զինյալ է սպանվել, 15-ը ստացել է մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ: Նազելի

̰
Վրացական «Հ1»-ի կայքը` ազգային փոքրամասնությունների լեզուներով

17:25 06.11.2017

Վրաստանի Հանրային ՀԸ վեբ-կայքը այսուհետ մայրենի լեզվով հասանելի կլինի երկրում բնակվող ազգային փոքրամասնություններին:Վրացերենից բացի կայքը հնարավոր կլինի ընթերցել հայարերեն,ռուսերեն, ադրբեջաներեն,անգլերեն,աբխազերեն,օսերեն լեզուներով:

Առաջին ալիքի ղեկավարությունը գնացել է այդ քայլին`բնակչության բոլոր շերտերին,այդ թվում`ազգային փոքրամասնություններին տեղեկատվական հոսքը հասանելի դարձնելու համար:Հատկապես,երբ շարունակում է արդիական մնալ բնակչության շրջանում երկրի պետական լեզվի`վրացերենի չիմացույունը,մասնավորապեսպես, ազգային փոքրամասնություններով խիտ բնակեցված շրջաններում:<Մեր հասարակության ցանկացած անդամ պետք է տեղեկացված լինի մեր երկրի և նրանից դուրս ծավալվող իրադարձություններին>, -հայտարարել է Վրաստանի Հանրային 1ՀԸ –ի լրատվական <Մոամբե> բաժնի ղեկավար Գեորգի Գվիմրաձեն:Նրա խոսքերով, միաժամանակ աշխատանքներ են տարվում ալիքում ոչ վրացալեզու բնակչության համար մայրենի լեզվով լրատվության հեռարձակման համար:Հնաարվոր է կայքում,ազգային փոքրամասնությունների համայնքների կյանքն ու գործունեությունը լուսաբանող բաժին բացվի:

̰
Մոսկվայի ոստիկանությունը հայտնել է 302 ձերբակալվածի մասին

17:18 06.11.2017

Մոսկվայի ոստիկանությունը հայտնել է նոյեմբերի 5-ին 302 մարդու ձերբակալության մասին, հայտնում է Մոսկվայի հարցով ՆԳՆ գլխավոր վարչությունը:

̰
Պուչդեմոնի դատական լսումները կկայանան նոյեմբերի 17-ին

17:09 06.11.2017

Կատալոնիայի նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնը և նրա 4 համախոհները բելգիական դատարանի առջև կկանգնեն նոյեմբերի 17-ին: Այս մասին հայտնել է AFP լրատվական գործակալությունը՝ հղում կատարելով դատարանում իր աղբյուրին:

̰
Էր-Ռիադը մեկնաբանել է Լիբանանի նախկին վարչապետի հրաժարականը

16:43 06.11.2017

Լիբանանն արդեն այլևս նախկինը չի լինի վարչապետ Սաադ ալ-Հարիրիի հրաժարականից հետո, Twitter-ում գրառում է կատարել Սաուդյան Արաբիայի՝ Պարսից ծոցի հարցերով պետական նախարար Սամիր էս-Սեբհանը:

̰
Facebook-ում 270 մլն կեղծ օգտահաշիվ կա

16:34 06.11.2017

The Telegraph-ի փոխանցմամբ՝ սոցիալական ցանցում մոտ 270 մլն կեղծ օգտահաշիվ կա:

̰
Ի՞նչ պետք է անել, որ բուհական պրակտիկան ձևական չլինի

16:21 06.11.2017

«Մինր օրս պրակտիկան մեր բուհերում շարունակում է կրել ձևական բնույթ»,- այսօր խորհրդարանում ասել է ԱԺ «ՀՀԿ» խմբակցության պատգամավոր Արման սաղաթելյանը ընդգծելով, որ այլևս չի ֆինանսավորվում ընդունող կառույցի կողմից ոչ պրակտիկայի ղեկավրը, ոչ աշխատակազմը և այլն: Սաղաթելյանն ասել, որ խնդրի մաիսն հիշեցնում է նաև սեփական փորձը հաշվի առնելով ու իր հերթին հիշեցում արել: «Կնեերք այսօր բոլորը […]

̰

15:59 06.11.2017

Արմեն Ջիգարխանյանի նախկին կինը՝ Վիտալինա Ցիմբալյուկը իր միլիոնների հասնող կարողությունը կուտակել է ոչ թե Ջիգարխանյանի շնորհիվ, այլ հենց իր հոր թողած ժառանգությամբ: Այս տեղեկատվությունը  Dni.ru կայքին է հայտնել Ջիգարխանյանի կնոջ մամուլի ներկայացուցիչ Էլինա Մազուրը: Երեք բնակարանները, որոնց համար հիմա վիճում են ամուսնինները, Վիտալինային օգնել է ձեռք բերել նրա հայրը, որը տարիներ առաջ բարձր պաշտոն է […]

̰
Թուրքիայի վարչապետը մեկնում է ԱՄՆ

15:51 06.11.2017

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը նոյեմբերի 7-10-ը աշխատանքային այցով կմեկնի Թուրքիա: Ինչպես նշում է թուրքական TRT պետական հեռուստաալիքը, այցը տեղի կունենա երկու երկրների միջև «վիզային ճգնաժամից» հետո:

̰
BACK_TO_TOP