TIME
Ամսաթիվ
26 11 2024
  • $
    390.14
  • RUBLE
    3.75
  • 409.14
WEATHER
+4.09 oC

Մոուրինիոն կարող է լքել «Մանչեսթր Յունայթեդը»

18:52 07.11.2017

Անգլիական Մանչեսթր Յունայթեդի գլխավոր մարզիչ, պորտուգալացի Ժոզե Մոուրինիոն կարող է մինչև տարվա վերջ լքել Մանչեսթր Յունայթեդը:

̰
ԿԲ լիազորությունները կընդլայնվեն

18:46 07.11.2017

Ազգային Ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովն այսօր դրական եզրակացությամբ հաջորդ շաբաթ մեկնարկող հերթական նիստեր

̰
Տղամարդը մազապուրծ է եղել գնացքի տակ ընկնելուց

18:45 07.11.2017

The Telegraph-ը մի տեսանյութ է հրապարակել, որտեղ պատկերված է փրկության գրեթե անհավանական մի պատմություն: Տղամարդն այնքան էէ շտապում հասնել իր գնացքին, որ որոշում է գնացքի գծերի վրայով անցնել կառամատույցի մյուս հարթակ: Նրան վերջին ակնթարթին է միայն հաջողվում դուրս պրծնել երկաթգծից և չընկնել գնացքի տակ:

̰
Կարեն Կարապետյանն Արագածոտնի մարզում ծանոթացել է մի շարք ներդրումային ծրագրերի ընթացքին

18:37 07.11.2017

Արագածոտնի մարզ կատարած այցի ընթացքում վարչապետ Կարեն Կարապետյանը եղել է մարզի գյուղատնտեսական մի քանի ընկերություններում՝ ծանոթացել տարբեր ներդրումային ծրագրերի ընթացքին:

̰
«Աղբի տեղը աղբամանում է». մեկնարկել է նոր համապետական սոցիալական արշավը

18:29 07.11.2017

Մեկնարկել է «Մաքուր Հայաստան» պետական ծրագրի նոր փուլը, որը ուղեկցվելու է սոցիալական գովազդով: Նոր փուլը կրում է «Աղբի տեղը աղբամանում է» խորագիրը և յուրաքանչյուր քաղաքացի կարող է իր անմիջական մասնակցությունն ունենալ հանրապետությունում աղբահանության բոլոր ծրագրերին cleanarmenia.am կայքի կամ հատուկ մշակված բջջային հավելվածի միջոցով: Հավելվածը հնարավորություն է տալիս հայտնաբերել աղբի կամ աղբաշատ վայրի հետ կապված խնդիրները և առաջարկել տվյալ խնդիրների արագ, ժամանակակից և արդյունավետ լուծումներ:

«Մաքուր Հայաստան» պետական ծրագրի շրջանակներում նկարահանվել են երեք սոցիալական գովազդներ, որոնք այսօրվանից ակտիվ տարածվելու են ԶԼՄ-ներով և քաղաքում կհանդիպեք նաև «Աղբի տեղը աղբամանն է» խորագրով մի շարք պաստառների: Սոցիալական գովազդի փորձագետ Արզուման Հարությունյանի կարծիքով, այս հոլովակները և պաստառները լավագույն միջոցն են հասարակական գիտակացությունը բարձրացնելու տեսանկյունից:

̰
Էդվարդ Նալբանդյանն այցելել է Հոլոքոստի զոհերի հուշահամալիր

18:28 07.11.2017

Իսրայել պաշտոնական այցի շրջանակներում արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը նոյեմբերի 6-ին այցելել է Յադ Վաշեմ և ծաղկեպսակ դրել Հոլոքոստի զոհերի հուշահամալիրում։

̰
Պաշտոնեական դիրքի չարաշահման և փաստաթղթերի կեղծման վերաբերյալ քրգործն ընդունվել է ՀՔԾ վարույթ

18:19 07.11.2017

ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթին է հանձնվել պաշտոնատար անձանց, այդ թվում` ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության պրոբացիայի պետական ծառայության աշխատակիցների կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու և մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ իրավունք վերապահող պաշտոնական փաստաթղթեր կեղծելու դեպքերի վերաբերյալ քրեական գործը:

̰
Որոնք են աշխարհում ամենամեծ ժողովրդականություն վայելող ավտոմեքենաները

18:15 07.11.2017

Բրիտանական Park Indigo ընկերությունը հրապարակել է ամենատարածված ավտոմեքենաների մոդելների ցանկը՝ ըստ երկրների:

̰
Պարզվել են 32-ամյա ծննդկանի մահվան հանգամանքները

18:10 07.11.2017

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով պարզվել է Վանաձորի բժշկական կենտրոնում 32-ամյա ծննդկանի մահվան պատճառը. փորձագետները փաստել են, որ ծննդկանի նկատմամբ չեն կատարվել անհրաժեշտ բժշկական միջոցառումները:

̰
Հերթական գրպանահատը ոստիկանությունում

17:42 07.11.2017

Ոստիկանությունը հերթական գրպանահատին է ձերբակալել:

̰
ՆԱՏՕ-ն հավելյալ ուժեր կուղարկի Աֆղանստան

17:39 07.11.2017

Հյուսիսատլանտյան դաշինքի անդամները մտադիր են հավանություն տալ Աֆղանստանում լրացուցիչ 3000 զինծառայող տեղակայելու հարցին։ Այս մասին հայտարարել է Դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։

Երեք հազար լրացուցիչ զինծառայողների կեսը ներգրավվելու են ԱՄՆ-ից, մյուս կեսը՝ Դաշինքի անդամ մյուս պետություններից։ Զինծառայողները չեն մասնակցելու մարտական գործողությունների։ Նրանց խնդիրը լինելու է աջակցել ու մարզել տեղի ուժային կառույցներին՝ «Թալիբան» և այլ ահաբեկչական կառույցների դեմ պայքարում։

Նոր ուժերի անհրաժեշտության մասին ընթացիկ տարվա փետրվարին հայտարարել էր Աֆղանստանում ՆԱՏՕ-ի «Resolute Support» առաքելության ղեկավարը։ Նրա խոսքով՝ հավելյալ ուժերը որոշիչ դեր կխաղան զինյալների դեմ պայքարում։ Դրան ի պատասխան, ԱՄՆ նախագահը երկրի պաշտպանության նախարարին թույլ էր տվել ինքնուրույն որոշել Աֆղանստանում ԱՄՆ ուժերի քանակը և անհրաժեշտության դեպքում ավելացնել այն։

ԱՄՆ պաշտպանության նախարարը, որ նախկին զինվորական է, համաձայնություն էր տվել ավելացնել զորքի քանակը 3000-ով։ Սակայն ՆԱՏՕ-ի 3000-ի մեջ ամերիկյան զինծառայողները լինելու են մոտ 1500 մարդ։ Ըստ այդմ՝ հավանական է, որ ԱՄՆ-ն իր մյուս 1500 զինծառայողներին Աֆղանստան կուղարկի այլ առաքելության շրջանակներում։

̰
Ուսանողներին հանդիպման են հրավիրել ՊՆ

17:19 07.11.2017

Պաշտպանության նախարարությունում այս պահին հանդիպում է ընթանում նախարար Վիգեն Սարգսյանի և տարբեր բուհերից հրավիրված ուսանողների մասնակցությամբ:

Ավելի վաղ Shantnews-ը հաղորդել էր, որ զինծառայությունից տարկետման իրավունքի վերացման դեմ բողոքող ուսանողները դասադուլ էին հայտարարել, երթ կազմակերպել մայրաքաղաքի տարբեր բուհերով, վերադարձել ԵՊՀ գլխավոր մասնաշենք և ստորագրահավաք իրականացրել՝ նախարարին ուղղված պահանջներով: Օրվա երկրորդ կեսին հայտնի դարձավ, որ նախարարը պատրաստ է հանդիպել բողոքավորների հետ, սակայն հանդիպմանը ակցիայի մասնակիցներից որևէ մեկը չի մասնակցում:

̰
Էրդողանի փեսան նոր օֆշորային փաստաթղթերում

17:12 07.11.2017

Դրախտային փաստաթղթեր անունը ստացած օֆշորային նոր սկանդալներ բացահայտող փաստաթղթերի շարքում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի փեսա, Թուրքիայի էներգետիկայի նախարար Բերաթ Ալբայրաքի անունն է հայտնվել:

̰
Կասեցվել է մսամթերք արտադրող ընկերության գործունեությունը. ՍԱՊԾ

17:05 07.11.2017

Աննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը, կասեցրել է Երևանում գործող «ԷԴ-ՄԻԹ» ՍՊԸ-ի արտադրական ործունեությունը:

̰
Եգիպտոսի նախագահը հրաժարվել է առաջադրել թեկնածությունը երրորդ ժամկետի համար

17:00 07.11.2017

Եգիպտոսի նախագահ Աբդուլ Ֆաթթահ աս-Սիսին հայտարարել է, որ 2022թ. չի առաջադրի իր թեկնածությունը երկրի նախագահի պաշտոնում, միաժամանակ, չբացառելով մասնակցությունը 2018թ. նախագահական ընտրություններին:

̰
Էբոլային նմանվող մահացու վարակ է բռնկվել Ուգանդայում

16:52 07.11.2017

Ուգանդայում մահացու վարակի համաճարակ է սկսվել: Այս մասին հաղորդել է DailyMail-ը: Այն կլինիկորեն շատ նման է էբոլա վարակին, որը 2014-2015թթ. արևմտյան Աֆրիկայում շուրջ 11 հազար մարդու մահվան պատճառ դարձավ: Մարբուրգ կոչվող այս վարակը սպանում է ախտահարված մարդկանց 88%-ին և համարվում է գոյություն ունեցող ամենամահացու պաթոգենը: Առայժմ հայտնաբերվել է վարակի 5 դեպք: Միջազգային կազմակերպությունները մեկնել են Ուգանդա՝ վարակի բռնկումը վերահսկելու համար:

Մարբուրգը կարող է տարածվել չղջիկների և կապիկների միջոցով: Այն նաև կարող է փոխանցվել մարդուց այլ մարդկանց սերմի և արյան միջոցով: Առողջապահության համաշխարհային կազմակերպության հաղորդմամբ՝ վարակը կարող է փոխանցվել նաև վարակված հագուստի և անկողնային պարագաների հետ շփում ունենալու հետևանքով:

Վարակն առաջացնում է ուժեղ արյունահոսություն, տենդ, փսխում և փորլուծություն և ունի 21-օրյա ինկուբացիոն շրջան: Առայժմ որևէ բուժում չկա:

̰
«Շամ­լուղի» անտառ­պետության պահաբաժ­նում ապօրինի ծառահատումների գործը դատարանում է

16:44 07.11.2017

«Հայ­անտառ» ՊՈԱԿ-ի «Լալվարի անտառտնտե­սություն» մասնա­ճյուղի «Շամ­լուղի» անտառ­պետության թիվ 1 պահաբաժ­նի տարբեր տեղամասերում ապօրինի ծառահատումներ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը 5 անձանց նկատմամբ մեղադրական եզրակացությամբ Լոռու մարզի դատախազության կողմից ուղարկվել է դատարան, հայտնում են գլխավոր դատախազությունից: «Hetq.am» ինտերնետային կայքում «Սահմանամերձ Ջիլիզայում շարունակվում են անտառների զանգվածային ոչնչացումը» վերտառությամբ հոդվածում ներկայացված՝ լրագրողի կողմից հայտնաբերված ծառահատումների մասին վկայող տվյալների ստուգման արդյունքնում 2017 թվականի ապրի­լի 28-ին հարուցվել էր քրեական գործ:

̰
ԵՄ-ն օֆշորների պատճառով 60 մլրդ եվրո է կորցնում

16:36 07.11.2017

Եվրամիությունը տարեկան կորցնում է իր հարկային պոտենցիալ մուտքերի առնվազն 1/5-րդ մասը: Գերմանիան, մասնավորապես, 17 մլրդ դոլար պակաս հարկ է հավաքել:

Այս մասին գրում է գերմանական Deutsche Welle-ն՝ անդրադառնալով օֆշորային ներդրումների և դրա պատճառով հարկային պատասխանատվությունից խուսափելու դեպքերին: Ըստ ԶԼՄ-ի՝ ԵՄ-ն տարեկան 60 մլրդ եվրո է կորցնում օֆշորի պատճառով, քանի որ բազմաթիվ գործարարներ խուսափում են գրանցվել և մտնել հարկային դաշտ:

Ֆրանսիացի տնտեսագետ Գաբրիել Ցուկմանը հայտնել է, որ Ֆրանսիան տարեկան կորցնում է իր հարկային կապիտալի 25 տոկոսը, Մեծ Բրիտանիան՝ 20 տոկոսը:

̰
Վթար Դիլիջանի ոլորաններում

16:31 07.11.2017

Արտակարգ իրավիճակների նախարարությունը 15:42-ին ահազանգ է ստացվել, որ Դիլիջանի ոլորաններում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ: Երևան-Դիլիջան ավտոճանապարհի 86-րդ կմ-ին «Opel Astra» մակնիշի 34 LT 667 պետհամարանիշով ավտոմեքենան բախվել է «MAN» մակնիշի K387 UT 163 պետհամարանիշով բեռնատարին: «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և երկու ուղևոր տեղափոխվել են Դիլիջանի ԲԿ:

̰
Համացանցում տեսանյութ է հրապարակվել Իտալիայում անչափահաս աղջիկների դիերի հայտնաբերման վայրից

16:15 07.11.2017

Մեդիադաշտում տեսանյութ է հայտնվել Իտալական Սալերնո նախահանգստից, որտեղ այսօր տեղափոխել էին մոտակայքում հայտնաբերված 26 աղջիկների դիերը:

̰
Կրեմլը հաստատել է Էրդողանի՝ ՌԴ կայանալիք այցը

16:12 07.11.2017

Կրեմլում հաստատել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Ռուսաստան կայանալիք այցը: Խոսքը կանոնավոր աշխատանքային այցերի մասին է, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

̰
Ինչպե՞ս կարող է երեխան աձնագիր ստանալ

15:57 07.11.2017

ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է երեխայի անձնագրավորման առանձնահատկությունները:

Եթե երեխայի ծնվելու պահին նրա ծնողները ՀՀ քաղաքացիներ են, ծնողներից մեկը կարող է դիմել անձնագրային ծառայություն երեխային ՀՀ քաղաքացու անձնագիր ստանալու կամ անձնագիր ունենալու դեպքում այն փոխանակելու համար։ Նույնիսկ եթե մյուս ծնողը գտնվում է Հայաստանից դուրս, այն խոչընդոտ չէ երեխայի անձնագրավորման համար. նրա գրավոր համաձայնությունը կամ ներկայությունը չի պահանջվում։

̰
Արևային էներգետիկայի հեռանկարները Հայաստանում

15:55 07.11.2017

Արագածոտնի մարզի Թալին քաղաքում կառուցված արևային կայանը 25 տարի և ավելի կենսագործունեության ժամկետ ունի: Այն կարող է սպասարկել միջինում 400 ընտանիքի, այսինքն ապահովել Թալինի էներգիայի ընդհանուր սպառման 50 %-ը: Կայանը կազմված է 3700 պոլիկրիստալ ֆոտովոլտային վահանակներից:
Սաթենիկ Հայրապետյան

̰
2007թ. նոյեմբերի 7-ը`Վրաստանի նորագույն պատմության սև էջերից մեկը

15:48 07.11.2017

Վրաստանի ընդդիմությունը 2007թ. նոյեմբերի 2-ին Թբիլիսիում`խորհրդարանի և կառավարական այլ շենքերի մոտ բողոքի ակցիա էր սկսել երկրի նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի հրաժարականի պահանջով:

̰
Ուսանողների բողոքի ակցիան ավարտվեց ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի մոտ

15:39 07.11.2017

Երևանի պետական համալսարանի կենտրոնական մասնաշենքից մեկնարկած դասադուլը հենց կենտրոնական մասնաշենքի տարածքում էլ ավարտվեց:

̰
Ռադան հրաժարվել է պաշտոնանկ անել Արսեն Ավակովին

15:20 07.11.2017

Ուկրաինայի ՆԳՆ ղեկավար Արսեն Ավակովին պաշտոնից ազատելու մասին նախագծի օգտին Ռադայում քվեարկել է ընդամենը 31 ժողովրդական պատգամավոր 226 անհրաժեշտից:

̰
«Ճաճոյի Էդոյի» հարսն ամուսնուն սպանել է աֆեկտի վիճակում. ՔԿ

15:11 07.11.2017

ՔԿ Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող Տիգրան Մարտիրոսյանի սպանության գործով փորձագետները եզրակացրել են, որ մեղադրյալը դեպքի պահին գտնվել է ֆիզիոլոգիական աֆեկտի վիճակում:

Հիշեցնենք, որ մայիսի 25-ին՝ կեսգիշերին, իր տան տարածքում հայտնաբերվել էր Տիգրան Մարտիրոսյանի դին հրազենային վնասվածքներով։ Նախնական տվյալներով վերջինս կյանքի հետ անհամատեղելի հրազենային վնասվածքներն ստացել է տանը՝ կնոջ հետ վիճաբանության ժամանակ՝ վերջինիս կողմից արձակված կրակոցների հետևանքով։

̰
2030-ական թվականներին հիպերձայնային զենք կհայտնվի

14:54 07.11.2017

Ռուսաստանում և Չինաստանում հիպերձայնային սպառազինության ստեղծման ուղղությամբ իրականացվող ուսումնասիրությունները ԱՄՆ-ին ստիպում են արագացնել նման զինատեսակների սեփական մշակումները։ Այս եզրահանգման են եկել ամերիկյան Scout Warrior կայքի մասնագետները։

ԱՄՆ օդուժի գիտաշխատող Ջեֆրի Զախարիասը լրատվամիջոցին հայտնել է, թե հիպերձայնային արագությամբ առաջին անօդաչու թռչող սարքն իր առաջին թռիչքը կիրականացնի 2030-ական թվականներին։ Իսկ դրանց բազմակի օգտագործման տարբերակները կիրառման մեջ կդրվեն միայն 2040-ական թվականներին։

Դրանք հնարավորություն կունենան շարժվել ձայնի արագությունը մինչև 5 անգամ գերազանցող արագությամբ։ (Օդի ստորին շերտերում դա կհասնի 1500 մ/վ արագության, մթնոլորտի ավելի բարձր և նոսր շերտերում այդ արագությունն ավելի փոքր կլինի)։

Ներկայում հիպերձայնային արագությամբ զինատեսակների մշակումներ իրականացվում են ԱՄՆ-ում, Ռուսաստանում, Չինաստանում, ինչպես նաև Ավստրալիայում։

̰
ՄԻՊ-ն առաջարկում է սահմանափակել շահումով խաղերի հեռարձակումը

14:54 07.11.2017

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում մշակվել է «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծ՝ հաշվի առնելով Պաշտպանին հասցեագրված բողոքները:

Բողոքների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» և «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքներով, ինչպես նաև հարակից այլ օրենքներով հեռուստատեսությամբ և ռադիոյով հեռարձակվող շահումով խաղերի հեռարձակման իրավական կարգավորումը բացակայում է: Այդ իրավական բացը գործնականում կարող է դառնալ իրավունքների խախտման պատճառ։

̰
ՏԻՄ ընրություններում զարմանալի բարձր ակտիվություն նկատվեց. Ալեքսանդր  Իսկանդարյան

14:47 07.11.2017

Ընտրողների 50 տոկոսից ավելիի մասնակցությունը ՏԻՄ ընտրություններում բավականին լավ ցուցանիշ է: Դա նշանակում է, որ ընտրողներին գրավում են ընտրատեղամասերը:

̰
BACK_TO_TOP