18:09 01.03.2022
Ռազմական օպերացիայի մեկնարկից մինչ օրս ՌԴ զինված ուժերը Ուկրաինայում ոչնչացրել է 1325 ռազմական կառույց։ Այս մասին հայտնել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը։ Երկուշաբթի երեկոյան հայտնի էր դարձել 1146 ռազմական կառույցի ոչնչացման մասին։ Մեկ գիշերվա ընթացքում ռուս զինվորականները ոչնչացրել են 180 ռազմական կառույց։ «ՌԴ զինված ուժերի կողմից Ուկրաինայում խոցվել է 1325 ռազմական ենթակառուցվածք։ Դրանցից […]
23:54 27.02.2022
Սև սալորի օգտագործումը սննդակարգում օգնում է բարելավել ոչ միայն մարսողական համակարգի աշխատանքը, այլև նպաստում է ոսկորների ամրության պահպանմանը։ Սալորաչիրը հատկապես օգտակար է տարեց կանանց։ Այսպիսի եզրակացություն են արել ԱՄՆ Փենսիլվանիայի համալսարանի գիտնականները։ Այս մասին հոդվածը հրապարակել է Advancesin Nutrition ամսագիրը։ Տարեց կանանց մոտ մեծ է ոսկորների թուլացման վտանգը, ինչը կարող է հաճախակի կոտրվածքների պատճառ դառնալ։ […]
20:17 27.02.2022
Իսլանդիան 2024 թվականից կարգելի կետերի որսը։ Իսլանդիան աշխարհի միակ երկիրն է, որն իրականացնում է կետերի որս կոմերցիոն նպատակներով։ Սա համարվում է երկրի հնագույն ավանդույթը, որից այժմ պատրաստ են հրաժարվել։ Բանն ամենևին էլ այն չէ, որ հաղթանակ են տարել բնապահպաններն ու կենդանասերները, պարզապես տնտեսությունը կարողացել է անել այն, ինչը չէր հաջողվում կենդանասերներին։ Այս մասին հայտնում է […]
17:30 27.02.2022
Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտի և «Սուխոյ» ընկերության մասնագետները համատեղ աշխատում են նոր բեռնատար անօդաչու թռչող սարքի ստեղծման ուղղությամբ, որը հնարավորություն կունենա ուղղահայաց թռիչք կատարել։ Անօդաչու թռչող սարքը, որն «Ատլաս» անունն է ստացել, կկարողանա թռչել և վայրէջք կատարել ցանկացած հարթ մակերևույթի վրա։ Միևնույն ժամանակ դրա թռիչքի առավելագույն երկարությունը էականորեն կգերազանցի ուղղաթիռներին և կհասնի 1000կմ-ի։ Մասնագետներն արդեն սարքի […]
12:50 27.02.2022
Artemis-1-ի առաջին թռիչքը տեղի կունենա մայիս ամսից ոչ շուտ։ Այս մասին հայտնում է Space.com-ը։ Artemis-1 առաքելության շրջանակներում ամերիկացիները մտադիր են Լուսնի շուրջը պտույտ կատարելու ուղարկել Orion անօդաչու տիեզերանավը։ Նախատեսվում էր թռիչքն իրականացնել ապրիլին, բայց NASA հայտնել է, որ դա հնարավոր չէ։ Թռիչքը մայիսին կազմակերպելը նույնպես քիչ հավանական է։ «Մենք նախնական պլանավորում ենք թռիչքը մայիսին, […]
19:59 22.02.2022
Նոր Զելանդիայի գիտնականները հաստ աղիի քաղցկեղի դեմ նոր միջոց են գտել։ Այս մասին հայտնում է Medical Express-ը։ Հրապարակման համաձայն՝ ուսումնասիրության հիմնական առարկան արյան ճնշումը կարգավորող դեղամիջոցներն են եղել։ Գիտնականները հետազոտել են քաղցկեղածին հյուսվածքների և այդ դեղամիջոցների փոխազդեցությունը և պարզել են, որ այդ դեղամիջոցները նվազեցնում են քաղցկեղածին հյուսվածքների ակտիվությունը։ Գիտնականները մտադիր են լրացուցիչ հետազոտություններ անցկացնել, և […]
19:54 21.02.2022
Ռուսաստանի կողմից «Թալիբանի» ճանաչման մասին խոսք գնալ չի կարող։ Մոսկվան հանդես է գալիս Աֆղանստանում կոալիցիոն կառավարության ձևավորման օգտին։ Այս մասին հայտնել է ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Բոգդանովը։ Փոխանցում է «Ռիա Նովոստին»։ ««Թալիբան» շարժման ճանաչման մասին խոսք չի գնում, քանի որ մենք ներառական գործընթացի և Աֆղանստանի բոլոր քաղաքական ուժերի մասնակցությամբ կոալիցիոն կառավարություն […]
19:34 21.02.2022
Իրանի նախագահ, այաթոլլա Իբրահիմ Ռաիսին պաշտոնական այցով կմեկնի Կատար։Սա կլինի վերջին 11 տարվա ընթացքում Դոհա կատարած առաջին բարձրաստիճան այցը, թեև այսօր Կատարը հանդիսանում է Պարսից ծոցում գերակա դիրք ունեցող երկիր, որը Իրանի համար կարևոր է նաև քաղաքական առումով։ Դոհան և Թեհրանը վերջին տարիներին չէին կարողանում լավ հարաբերություններ հաստատել։ Կատարի բլոկադայի ժամանակ Պարսից ծոցում Իրանը օպերատիվորեն, […]
19:59 19.02.2022
ASA-ն մտադիր է երկարաձգել միջազգային տիեզերակայան բեռների տեղափոխման պայմանագրերը։ Միջազգային տիեզերակայան վառելիք և պահուստային մթերք տեղ կհասցնեն SpaceX и Northrop Grumman տիեզերանավերը։ Այս մասին հայտնում է iz.ru-ն։ Պայմանագրերը, որոնց ժամկետը 2023 թվականն էր, նախատեսվում է երկարաձգել 4 տարով։ NASA-ն համաձայնագրերը կնքելու է հաջորդ ամիս։ Պայմանագրով նախատեսվում է 2024 թվականին հատկացնել 14 մլրդ դոլար։
19:06 19.02.2022
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը պատասխանել է Սքոթլանդ Յարդի հարցերին, որոնք վերաբերել են կորոնավիրուսի սահմանափակումների շրջանում տեղի ունեցած երեկույթին։ Այս մասին հայտնում է Evening Standard.-ը։ Վարչապետի աշխատակազից հաստատել են, որ Բորիս Ջոնսոնը ծանուցումը ստանալուց հետո մեկ շաբաթվա ընթացքում պատասխանելու ոստիկանության պահանջները կատարել է։ Ավելի վաղ կառավարության ղեկավարի աշխատակազմը հայտնել է, որ չի հրապարակելու վարչապետի […]
18:44 19.02.2022
Ներկայումս աշխարհում բարենպաստ պայմաններ են ստեղծվել կորոնավիրուսի ավելի վտանգավոր շտամի առաջացման համար։ Այս մասին հայտարարել է ԱՀԿ ղեկավար Թեդրոս Գեբրեյեսուսը։ « Ըստ էության կորոնավիրուսի ավելի վտանգավոր և ավելի շուտ տարածվող շտամի առաջացման համար իդեալական պայմաններ են ստեղծված»,- ասել է նա Մյունխենյան անվտանգության գագաթնաժողովի ժամանակ։ ԱՀԿ ղեկավարը նշել է, որ օմիկրոն շտամի մեծ տարածվածության, հիվանդության թեթև […]
20:55 18.02.2022
ԱՄՆ-ը լավատեսություն է հայտնել Վիեննայում նախատեսված բանակցությունների վերաբերյալ։ Դրանք ուղղված են Իրանի միջուկային ծրագրի համապարփակ գործողությունների պլանի վերականգնմանը։ «Վերջին շաբաթվա ընթացքում էական առաջընթաց է տեղի ունեցել։ Եթե Իրանը լուրջ է մտադրված, ապա մենք կարող ենք և պարտավոր ենք առաջիկա օրերին համաձայնության հասնել », -AFP գործակալությանն ասել է ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչը։ « Ցանկացած դանդաղում համաձայնագրին […]
20:50 18.02.2022
ՌԴ Գամալեայի անվան կենտրոնի վիրուսաբան Անատոլի Ալտշտեյնը կարծում է, որ կորոնավիրուսի օմիկրոն շտամը մուտացիայի պատճառով սպասում է դեգեներացիայի։ Այս մասին հայտնում է lenta.ru-ն։ «Մուտացիայի պատճառով վիրուսի անհետացման պրոցեսը իր աշխատանքում նկարագրել է գենետիկայի ազգային ինստիտուտի պրոֆեսոր Իտուրո Ինոուեն։ Ճապոնացի փորձագետը ուսումնասիրել է վիրուսի վարքագիծը համավարակի նվազման փուլում։ Ինոուեն եկել է այն եզրակացության, որ […]
20:44 18.02.2022
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն առայժմ չի առաջադրել թեկնածությունը ապրիլին կայանալիք նախագահական ընտրություններում, քանի որ այս պահին զբաղված է միջազգային իրավիճակի կարգավորման հարցերով։ Այս մասին հայտնում է Ֆրանսիայի արտաքին գործերևի նախարար Ժան-Իվ Լը Դրիանը LCI-ին տված հարցազրույցում։ «Երկրի ղեկավարը գերադասում է բանակցություններ վարել, որպես Ֆրանսիայի նախագահ, այլ ոչ որպես նախագահի թեկնածու»,- Ֆրանսիայի ԱԳՆ-ի խոսքերը մեջբերել […]
20:22 18.02.2022
ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը այսօր հրաժարվել է խոսել Եվրոպայում ամերիկյան լրացուցիչ զորքեր կենտրոնացնելու հնարավորության մասին։ Նա նշել է, որ Վաշինգտոնն ամեն ինչ կանի ՆԱՏՕ-ի գործընկերներին պաշտպանելու համար։ «Այսօր ես այդ առումով ոչինչ չունեմ հայտարարելու, բայց կասեմ, որ այն ինչ մենք անում ենք, մենք համաձայնեցնում ենք մեր դաշնակիցների ու գործընկերների հետ, որպեսզի համոզված լինենք, […]
19:51 18.02.2022
Լեհաստանի իշխանությունները մտադիր են Ռուսաստանի հետ սահմանին պարիսպ կառուցել։ Այս մասին հայտնել է Լեհաստանի պաշտպանության նախարարի տեղակալ Վոյցեխ Սկուրկևիչը։ «Մենք լեհ-ռուսական սահմանին չենք կառուցում պարիսպ, ընդամենը ծրագրում ենք կառուցել»,- նշել է նա։ Լեհաստանը Ռուսաստանի հետ սահմանակից է Կալինինգրադի շրջանում։ Սահմանի երկարությունը կազմում է 203,3 կմ։ Միգրացիոն ճգնաժամի պատճառով Լեհաստանը հունվարին սկսել է ենթակառուցվածքների շինարարություն Բելառուսի […]
19:46 15.02.2022
Tesla ընկերության հիմնադիր Իլոն Մասկը 2021-ին բարեգործական նպատակների է հատկացրել իր ընկերության 5 մլն բաժնետոմս, որոնց ընդհանուր արժեքը կազմում է 5,7 մլրդ դոլար։ Այս մասին հայտնի է դարձել փաստաթղթերից, որոնք միլիարդատերը փոխանցել է ԱՄՆ համապատասխան մարմիններին։ Փաստաթղթերում նշված չէ, թե կոնկրետ ով է ստացել բաժնետոմսերը։ «Ինտերֆաքսը» գրում է, որ բարեգործությունն արվել է 2021-ի այն […]
18:56 15.02.2022
«Արևմուտքի երկրները վերջին օրերին Ուկրաինային 2 մլրդ դոլար տնտեսական օգնություն հատկացնելու մասին որոշում են կայացրել»,- այս մասին, RT-ի փոխանցմամբ, հայտարարել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան։ Նրա խոսքերով՝ այսպիսի աջակցությունը հանդիսանում է Ուկրաինայի տնտեսական և ֆինանսական կայունության ազդակ։ Ավելի վաղ Եվրախորհրդարանը հավանության էր արժանացրել Ուկրաինային 1,2 մլրդ եվրո արժողության աջակցության նոր փաթեթի տրամադրման մասին […]
18:43 15.02.2022
ՆԱՏՕ-ն զգուշավոր լավատեսությամբ է գնահատում Մոսկվայի ազդակները, որոնք վերաբերում են Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը դիվանագիտական ջանքերով հարթելուն։ Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը այսօր Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում։ «Մոսկվայից ազդակներ են գալիս, որ դիվանագիտությունը պետք է շարունակվի։ Սա զգուշավոր լավատեսության համար հարթակ է տալիս»,- ասել է Ստոլտենբերգը։ Միևնույն ժամանակ նա նշել է, […]
18:22 15.02.2022
Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ) հայտնի է դարձել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի պիտանելիության ժամկետը լրանալու դեպքեր։ Դրանց թիվը մեծ չէ։ Այս մասին IZ.ru-ին ասել է ԱՀԿ եվրոպական բյուրոյի իմունիզացիայի բաժնի ավագ մասնագետ Օլեգ Բենեշը։ Նրա խոսքերով՝ երկրները ԱՀԿ-ին տեղյակ չեն պահում, թե քանի դեղաչափ պատվաստանյութ է ոչնչացվել պիտանելիության ժամկետը լրանալու պատճառով, սակայն ԱՀԿ-ն վերահսկում է օգտագործվող դեղաչափերի […]
18:15 15.02.2022
Գազի եվրոպական պահեստներում ամռանը պաhեստավորած ծավալների 10 %-ն է մնացել։ Այս մասին հայտնել է «Գազպրոմ» ընկերությունը։ Վերջին տվյալներով՝ գազի եվրոպական պահեստներում ծավալը կազմել է 22,9%, ինչը նախորդ տարվա համեմատ, պակաս է։ Ամռանը պահեստավորված ծավալների 90,8%-ն արդեն սպառվել է։ Գերմանիայի և Ֆրանսիայի գազի պահեստարանները 2/3-ով դատարկ են։ «Գազի եվրոպական պահեստներում հունվարի 11-ից ռեկորդային քիչ գազի […]
17:27 12.02.2022
ԱՄՆ-ում աշխատող համակարգչային ճարտարագետ Դենեմ Օրհունը Իզմիրի շրջանում Էգեյան ծովում հայտնաբերել է հնագույն քաղաքի ավերակներ։ Այս մասին հայտնում է Hurriyet Daily News-ը։ Օրհունը ավերակները հայտնաբերել է մեկ ու կես տարի առաջ։ Այդ ժամանակ նա մի քանի լուսանկար է արել և դրանք փոխանցել հնագետներին։ NTV-ի տվյալներով հնագետներից մեկ տարի է պահանջվել, որպեսզի պարզեն, թե ինչ է […]
20:30 11.02.2022
Աշխարհում կորոնավիրուսով վարակակիրների թիվը գերազանցել է 406 միլիոնը։ COVID-19-ի վիճակագրությունը ներկայացրել է Worldometers-ը։ Հարթակի տվյալներով կորովիրուսի հետևանքով մահացել է 5 809 470 մարդ։ ԱՀԿ-ի տվյալներով վերջին մեկ օրում հաստատվել է COVID-19-ի 2 332 592 նոր դեպք, մահացել է 12 005 մարդ։ Վարակակիրների և մահերի թվով առաջին տեղում ԱՄՆ-ն է։ Այստեղ համավարակի սկիզբից ի վեր […]
20:03 11.02.2022
ՆԱՏՕ-ն մտադիր է բազմազգ զինվորական համակազմ տեղակայել Ռումինիայում, Սլովակիայում և Բուլղարիայում։ Այս մասին հայտնում է Süddeutsche Zeitung-ը։ Նախօրեին Սևծովյան տարածաշրջանում, մասնավորապես Ռումինիայում, զինվորականներ տեղակայելու մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։ Ռումինիայից, Սլովակիայից ու Բուլղարիայից բացի պետք է հստակեցնեն ՆԱՏՕ-ի բազմազգ զինվորական ստորաբաժանումների տեղակայման վայրերը։ Նոր նախաձեռնության համար առավել անվտանգ աղբյուր են համարվում Ֆրանսիան […]
19:56 11.02.2022
Եվրահանձնաժողովում հույս են հայտնել, որ ռուսական «Գազպրոմ» ընկերությունը անհրաժեշտության դեպքում կավելացնի Եվրամիությանը մատակարարվող գազի ծավալները: Այս մասին այսօր հայտնել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Դանա Սպինատան։ «Ինչ վերաբերում է գազի մատակարարման ծավալներին, մենք կոչ ենք անում, որ «Գազպրոմ» ընկերությունն իրեն դրսևորի լավ բիզնեսմենի նման և բավարարի մեր պահանջարկը, անհրաժեշտության դեպքում ավելացնի մատակարարվող գազի ծավալները»,- ասել է Դանա […]
19:08 08.02.2022
ԱՄՆ-ն 10 մլն դոլար պարգև է սահմանել տեղեկության համար, որը կօգնի ձերբակալել կամ լիկվիդացնել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման աֆղանական մասնաճյուղի առաջնորդ Հորասան Սանաուլլուին, որը հայտնի է նաև Շահաբ ալ-Մուհադժիր անունով։ Այս մասին տեղեկությունը հրապարակել է ԱՄՆ պետդեպարտամենտը։ Ամերիկյան հատուկ ծառայությունների տվյալներով՝ Հաֆարին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման աֆղանական մասնաճյուղի ղեկավարումը ստանձնել է 2020-ի հունիսին։ Նա […]
18:40 08.02.2022
ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի ռուսական պատվիրակության անդամ, Ղրիմից ընտրված սենատոր Օլգա Կովիտիդին մեկնաբանել է Վարշավայից Ուկրաինա զենքի և զինուժի մատակարարումների մասին հայտարարությունը։ «Այս ամենը հիմք է տալիս քննարկելու ոչ միայն Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությանը Լեհաստանի անդամակցությունը անթույլատրելի ճանաչելու, այլև այս երկրի ԵԱՀԿ-ին անդամակցելու հարցը»,- ասել է Կովիտիդին «Ռիա Նովոստիին» տված հարցազրույցում։ Նա հավելել է, […]
18:29 08.02.2022
Իսլամական հեղափոխության պահապանների հրամանատար Ամիր Ալի Հաջիզադեն հայտարարել է, որ մոտ ժամանակներում Իրանը կներկայացնի նոր ռազմավարական հրթիռ։ Այս մասին հաղորդում է Tasnim-ը։ Նրա խոսքերով՝ հրթիռն արդեն պատրաստ է և կիրառվում է Իսլամական հեղափոխության պահապանների զորքերի կողմից։
18:16 08.02.2022
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը երկու ամիս ժամանակ է սահմանել երկրից անօրինական ճանապարհով դուրս բերված միջոցները վերադարձնելու տարբերակներ գտնելու համար։ Այս մասին հայտնում է Sputnik Казахстан-ը։ «Կառավարությանը երկու ամիս ժամանակ է տրվում, որպեսզի առաջարկներ ներկայացնի երկրից անօրինական ճանապարհով դուրս բերված ֆինանսական միջոցները վերադարձնելու համար»,- ասել է Տոկաևը։ Ավելի վաղ Ղազախստանի խորհրդարանի պատգամավոր Մակսատ Ռամանկուլովը հայտարարել էր, […]
19:59 05.02.2022
Այս տարի Շիրակի մարզում կհիմնանորոգվի 78,4 կմ ճանապարհ։ Այս մասին SHANTNEWS-ին ասել է Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Խաչատուր Խնձրցյանը։ 2022-ին նախատեսված ճանապարհաշինական ծրագրերի ծավալն ավելին է, քան 2021-ին: Անցած տարի միայն պետբյուջեի ֆինանսավորմամբ Շիրակի մարզում հիմնանորոգվել է 67 կմ միջպետական, հանրապետական, տեղական ու մարզային նշանակության ճանապարհ։ Անցած տարի Շիրակի մարզում ճանապարհաշինական աշխատանքներ, բացի պետական […]