18:50 11.06.2022
Բրիտանիայի արքայազն Չարլզը քննադատել է կառավարության որոշումը, որը վերաբերում է անօրինական ներգաղթյալներին Ռուանդա արտաքսելուն։ Այս մասին գրում է The Times թերթը։ Պարբերականի տեղեկություններով, արքայազնին մտահոգում է այն, որ ներգաղթյալների առաջին խումբը կարտաքսվի հունիսին, նույն այն ժամանակահատվածում, երբ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը Եղիսաբեթ II թագուհուն պետք է ներկայացնի Ազգերի համագործակցության անդամ երկրների կառավարությունների ղեկավարների հանդիպմանը։ […]
17:35 11.06.2022
ՆԱՏՕ-ին անդամակցելու համար Ֆինլանդիայի իշխանությունները չեն ցանկանում Թուրքիային արտահանձնել Ֆեթուլլահ Գյուլենի «Հիզմեթ» շարժման անդամներին։«Հիզմեթ»-ը Անկարան համարում է ահաբեկչական խմբավորում ։ Այս մասին հայտնում է ֆիննական Ilta-Sanomat. թերթը։ Փոխանցում է Iz. ru-ն։ «Ֆինլանդիան չի համաձայնել Թուրքիային արտահանձնել մարդկանց, որոնք կապ ունեն Գյուլենի շարժման հետ կամ քրդական կազմակերպությունների հետ, որոնք Թուրքիայում համարվում են ահաբեկչական»,- գրում է պարբերականը։ […]
18:30 04.06.2022
Եվրամիությունը պետք է կազմաքանդվի և նոր միություն ձևավորվի Ֆրանսիայի և Գերմանիայի հենքի վրա՝ առանց Լեհաստանի և Հունգարիայի։ Interia-ի հետ զրույցում նման հայտարարություն է արել Լեհաստանի նախկին նախագահ Լեհ Վալենսան։ « Լեհաստանի հետ կոմպրոմիսի գնալու փոխարեն ԵՄ-ն պետք է կազմալուծվի և որոշ ժամանակ անց ստեղծվի նոր միություն՝ Գերմանիայի և Ֆրանսիայի հենքի վրա, բայց առանց Լեհաստանի և […]
17:56 04.06.2022
Մոլդովայի սոցիալիստների կուսակցության հանրապետական խորհուրդը համարում է, որ երկրի կառավարությունը՝ վարչապետ Նատալյա Գավրիլիցայի գլխավորությամբ, երկրի առջև ծառացած խնդիրները լուծելու անկարողություն է ցուցադրել։ Այս մասին ասվում է կուսակցության այսօր տարածած հաղորդագրության մեջ։ «Երկրի կառավարությունը՝ վարչապետ Նատալյա Գավրիլիցայի գլխավորությամբ, երկրի առջև ծառացած խնդիրները լուծելու լիակատար անկարողություն է ցուցադրում։ Մոլդովայի սոցիալիստների կուսակցությունը հանձնարարում է խորհրդարանական ուժերին այս անօգուտ […]
17:29 04.06.2022
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ։ Այս մասին հայտնում է Թուրքիայի նախագահի աշխատակազմը։ Նշվում է, որ հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են Ֆինլանդիայի և Շվեդիայի ՆԱՏՕ-ին անդամակցությանը վերաբերող հարցեր։ Էրդողանը նշել է, որ Հելսինկիի և Ստոկհոլմի՝ դաշինքին միանալու մտադրության հետ կապված Թուրքիայի անվտանգության մտահոգությունները հիմնված են արդար և օրինական […]
18:39 28.05.2022
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Պուտինը միակ մարդն է, ով ՌԴ-ում վերջնական որոշումներն է ընդունում, ուստի, իմաստ ունի բանակցել միայն նրա հետ։ «Նա ձևավորել է երկիր, որտեղ ոչ ոք չի կարող որոշումներ կայացնել։ Կարևոր չէ, թե ինչ է ասում նրանց արտաքին գործերի նախարարը, կարևոր չէ, թե արդյո՞ք նա պատվիրակություն կուղարկի մեզ հետ բանակցելու։ […]
17:49 28.05.2022
ԱՄՆ-ն Ուկրաինայում պարենային ճգնաժամ է հրահրում՝ այդ երկիրը զրկելով ցորենի պաշարներից։ Այս մասին, Iz.ru-ի փոխանցմամբ, այսօր հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Ուկրաինայից 20 մլն տոննա ցորենի արտահանման հնարավորություններ ստեղծելու անհրաժեշտության մասին ԱՄՆ նախագահի հայտարարությունը համընկել է ուկրաինական լենդ-լիզի օրենքի ստորագրման հետ։ Ստացվում է, որ Կիևը զենքի դիմաց ցորեն է վճարելու։ Ըստ էության, […]
17:41 28.05.2022
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը Ուկրաինայի նախագահին հայտնել է, որ Միացյալ թագավորությունը Ուկրաինայից ցորենի արտահանումը վերսկսելու հարցով բանակցում է միջազգային գործընկերների հետ։ Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, երկու երկրների ղեկավարների հեռախոսազրույցից հետ հաղորդագրություն է տարածել բրիտանական կառավարությունը։ «Վարչապետը Ուկրաինայի նախագահ Զելենսկիին հայտնել է միջազգային գործընկերների հետ ակտիվ բանակցությունների մասին։ Դրանք ուղղված են այն բանին, որպեսզի ճանապարհներ […]
17:15 28.05.2022
Ուկրաինան ամերիկյան նոր ռազմական տեխնիկա է ստացել։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի պաշտպանության նախարարը։ «Ուրախ եմ հայտնել, որ 155մմ-ոց հրետանու պարկը համալրվում է։ Ուկրաինա է հասել САУ М109-ի մոդիֆիկացված տարբերակներից մեկը։ Դա շատ որակյալ ռազմական տեխնիկա է։ Սա մի քանի երկրների համատեղ կոոպերացիայի արդյունք է»,- ասել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը։ Նա նշել է, […]
23:51 22.05.2022
Բրիտանական Փեյնթոն քաղաքում ճայը սուպերմարկետից 17 կգ սննդամթերք է գողացել։ Թռչնի պատճառած վնասը կազմում է 300 ֆունտ ստերլինգ։ Այս մասին գրում է The Daily Mail-ը։ Թռչունը համտեսել է կարտոֆիլային սնեյքեր և չիպսեր, ինչպես նաև պանրի համով կրեկերներ։ Ականատեսները պատմել են, որ թռչունը կանգնած է եղել ավտոմատ փականով դռան հետևում և ամեն անգամ ներս է […]
22:35 22.05.2022
Օդերևութաբանները հայտնել են, որ կլիմայական հիմնական ցուցանիշների փոփոխությունը՝ ջերմոցային գազերի կոնցենտրացիան, ծովի մակարդակի բարձրացումը և օվկիանոսներում ջերմության ու թթվայնության բարձրացումը դիտարկումների պատմության մեջ ռեկորդային ցուցանիշ են գրանցել։ Այս մասին հայտնում է Ռիա Նովոստին։ Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունը կլիմայի վերաբերյալ ամենամյա զեկույցն է հրապարակել։ Մի շարք ցուցանիշների բացասական փոփոխությունները կազմակերպության մասնագետները բացատրում են սրանով, որ մարդու գործունեության […]
21:10 22.05.2022
Շրջակա միջավայրի Ստոկհոլմյան ինստիտուտը հայտարարել է, որ կլիմայական ճգնաժամի պատճառով աշխարհը գտնվում է, այսպես ասած «եռման կետում»։ Այս մասին հայտնում է The Guardian-ը։ Ինստիտուտը էներգետիկայի և ջրային ռեսուրսների խորհրդի հետ համատեղ ուսումնասիրել է մոլորակի վիճակը կլիմայական ճգնաժամի պայմաններում։ «Աշխարհը գտնվում է եռման կետում, Հարավային Ասիայում էքստրեմալ ջերմաստիճան է, վառելիքի, մթերքների գները բարձրացել են, պատերազմներ ու […]
14:55 22.05.2022
Ռուս բժիշկներն ավարտել են կորոնավիրուսի դեմ նոր դեղորայքի հետազոտումը։ Այն կոչվում է «Ցեզարոկս»։ Առաջիկայում հետազոտության արդյունքները կհրապարակվեն։ Ինչպես հայտնել են բժիշկները, խոսքը դեղորայքի հետազոտության երրորդ փուլի մասին է։ Հետազոտվում են դեղամիջոցի արդյունավետությունը և անվտանգ լինելը կորոնավիրուսի հետևանքով առաջացած թոքաբորբի դեպքում։ Խաղաղօվկիանոսյան բժշկական համալսարանի ինֆեկցիոն հիվանդությունների ամբիոնի աշխատակից Աննա Սիմակովան նշել է, որ դեղորայքի հետազոտությանը մասնակցում […]
18:47 17.05.2022
Մեծ Բրիտանիայում գների աճի պատճառով բնակչության 65%-ը դադարեցրել է բնակարանների ջեռուցումը։ Sky News-ի փոխանցմամբ՝ այս մասին են վկայում անցկացված հարցման արդյունքները։ Մեծ Բրիտանիայի բնակիչները հարցման ընթացքում ներկայացրել են, թե ինչ միջոցներ են ձեռնարկում՝ պայմանավորված գների բարձրացման հետ։ Հարցման մասնակիցների 52 տոկոսը պատասխանել է, որ սկսել են ավելի քիչ սնվել հանրային սննդի օբյեկտներում, 44 տոկոսն ասել […]
18:09 17.05.2022
Հնդկաստանի բնակչությունն անհամբերությամբ սպասում է անձրևային սեզոնին։ Սա միակ տարբերակն է, որը նրանց թույլ կտա պաշտպանվել շոգ եղանակներից և հնարավորություն կտա փրկել բերքը։ Bloomberg գործակալությունը հայտնում է, որ Հնդկաստանի հյուսիսում հրդեհավտանգ՝ «կարմիր» մակարդակ է հայտարարված։ Հնդկաստանում գրանցվել է ռեկորդային 48,5 աստիճան։ Սա 1901 թվականից ի վեր Հնդկաստանում գրանցված ամենաբարձր ջերմաստիճանն է։ Հնդկաստանի օդերևութաբանական ծառայության տվյալներով […]
19:12 14.05.2022
Ֆրանս-Պրեսս գործակալությունը, հղում անելով ֆիննական էներգետիկ համակարգի օպերատորին (RAO Nordic), հայտնում է, որ այսօրվանից Ռուսաստանը դադարեցնում է էլեկտրաէներգիայի արտահանումը Ֆինլանդիա։ RAO Nordic-ն հանդիսանում է ռուսական «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ» ընկերության ստորաբաժանում։ Գործակալությունը նշում է, որ ավելի վաղ RAO Nordic-ն հայտարարել էր, որ դադարեցնում է էնեկտրաէներգիայի մատակարարումը և որոշումը պատճառաբանել էր վճարումների դժվարություններով, քանի որ Հելսինկին պատրաստվում […]
18:18 14.05.2022
Մեծ Յոթնյակի երկրները համաձայնել են համատեղ ջանքեր գործադրել, որպեսզի Իրանում միջուկային զենք չհայտնվի։ Այս մասին հայտնի է դարձել այսօր արտաքին գործերի նախարարների հանդիպումից հետո։ «Մենք հակված ենք երաշխավորել, որ Իրանը երբեք միջուկային զենք չի արտադրի։ Մենք հայտնում ենք մեր աջակցությունը համատեղ համապարփակ գործողությունների պլանի վերականգնմանը։ Իրանի միջուկային ծրագիրը սահմանափակելու լավագույն տարբերակը մնում է դիվանագիտական ճանապարհը»,- […]
17:48 14.05.2022
Թբիլիսին դե ֆակտո չի ճանաչում Ռուսաստանին միանալու հարցով Հարավային Օսիայում անցկացվելիք հանրաքվեն։ Այս մասին, ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ, ասել է Վրաստանի իշխող «Վրացական երազանք- Դեմոկրատական Վրաստան» կուսակցության ղեկավար Իրակլի Կոբախիձեն։ «Մենք ունենք մեր հստակ քաղաքականությունը։ Իհարկե մենք դե ֆակտո չենք ճանաչի ո՛չ Հարավային Օսիայի իշխանություններին, ո՛չ ընտրությունները և ո՛չ էլ հանրաքվեն։ Այս առումով մեր […]
17:20 14.05.2022
Ռազմական չեզոքության ավանդական քաղաքականությունից Ֆինլանդիայի հրաժարվելը սխալ կլինի, քանի որ այդ երկրի անվտանգությանը սպառնացող ոչինչ չկա։ Այս մասին, Կրեմլի մամուլի ծառայության փոխանցմամբ, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստյոի հետ ունեցած հեռախոսազրույցում։ «ՆԱՏՕ-ին անդամակցելու վերաբերյալ դիմում ներկայացնելու Ֆինլանդիայի ղեկավարության մտադրության մասին կարծիքների անկեղծ փոխանակում է տեղի ունեցել»,- ասվում է Կրեմլի հաղորդագրությունում։ […]
18:33 07.05.2022
ԵՄ արտաքին քաղաքականության քաղաքական ծառայության տնօրեն Էնրիկե Մորան առաջիկա երեքշաբթի օրը կմեկնի Իրանի մայրաքաղաք Թեհրան, իրանական կողմի հետ միջուկային պայմանագրի շուրջ բանակցությունները շարունակելու համար։ Այս մասին հայտնում է Nournews. գործակալությունը։ Առաջիկա այցի այլ մանրամասներ չեն հաղորդվում։ Իրանի միջուկային ծրագրի համատեղ համապարփակ ծրագիրն Իրանի հետ ստորագրվել է 2015-ին։2018-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշում էր կայացրել […]
18:08 07.05.2022
Այսօր՝ մայիսի 7-ին, Մեծ հայրենականում տարած հաղթանակի տոնի նախօրեին Ռոսսատրուդնիչեստվոյի ներկայացուցչությունը Հայաստանում իրականացրել է «Հիշողության կրակ» ակցիան։ Այս մասին հայտնում է Ռոսսատրուդնիչեստվոյի հայաստանյան ներկայացուցչությունը։ «Հիշողության կրակ»-ի լամպերից մեկը հանձնվել է ծովակալ Իսակովի անվան թիվ 132 դպրոցի թանգարանին։ Ռոսսատրուդնիչեստվոյի հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Վադիմ Ֆեֆիլովը նշել է․ «Հերոս քաղաք Մոսկվայից «Հիշողության էստաֆետն» այսօր փոխանցվում է մեկ այլ […]
17:41 07.05.2022
ԵՄ երկրներում մինչև 16 տարեկանների շրջանում հայտնաբերվել է անհայտ ծագման հեպատիտի 95 դեպք։ Առողջապահական կառույցները շարունակում են պատճառների հայտնաբերմանն ուղղված գործողությունները։ Այս մասին հայտնում է Euractiv պորտալը՝ հղում անելով Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոնին։ Ամենաշատ դեպքերը հայտնաբերվել են Իտալիայում ՝35 և Իսպանիայում՝ 22։ Դանիայում և Նիդերլանդներում 6-ական դեպք է հայտնաբերվել։ Հեպատիտի դեպքեր հայտնաբերվելու մասին […]
18:30 03.05.2022
Թուրքիան նախագիծ է մշակում, որը թույլ կտա այս երկրում գտնվող մոտ 1 մլն սիրիացի փախստականներին ինքնակամ հայրենիք վերադառնալ։ Այս մասին, Anadolu գործակալության փոխանցմամբ, Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտնել է Իդլիբում կառուցված նոր տների շահագործման արարողության ժամանակ։ Էրդողանը նշել է, որ տները կառուցվել են 250 շրջաններում և հնարավորություն կտան Սիրիայի հյուսիսում, վրանային ճամբարներում ապրող մարդկանց բնակարանային պայմանները […]
18:13 03.05.2022
Սլովակիան առայժմ իրեն չի կարող թույլ տալ հրաժարվել ռուսական գազից և միանալ ԵՄ Ռուսաստանից նավթի ձեռք բերման էմբարգոյին։ Այս մասին հայտարարել է Սլովակիայի էներգետիկայի նախարար Ռիխարդ Սուլկին։ Նշվում է, որ Սլովակիայում օգտագործվող նավթի ամբողջ խմբաքանակը ներմուծվում է Ռուսաստանից։ Սլովակիայի էներգետիկայի նախարարը նշել է, որ նավթամշակող Slovnaft ընկերությունը չի կարող միանգամից հրաժարվել ռուսական հումքից և այլ […]
18:24 30.04.2022
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հրամանագիր է ստորագրել, համաձայն որի ահաբեկչական գործունեությամբ զբաղված մարդիկ ազատվում են քրեական հետապնդումից։ Բացառություն են կազմում ահաբեկչական այն գործողությունները, որոնց հետևանքով մարդիկ են մահացել։ Այս մասին Ռիա նովոստիի փոխանցմամբ, հայտնել են Սիրիայի նախագահի աշխատակազմից։ «Նախագահ Ասադը համաներման մասին հրամանագիր է ստորագրել։ Համաներումը տարածվում է այն սիրիացիների վրա, որոնք ահաբեկչական հանցագործություններ են […]
17:53 30.04.2022
Գերմանիայի ֆինանսների նախարար Քրիստիան Լինդները հայտարարել է, որ Գերմանիան չի պատրաստվում ռուսական գազի դիմաց ռուբլով վճարել։ Այս մասին TASS-ի հաղորդմամբ նա գրել է Twitter-ում։ «Մենք առաջիկայում էլ ռուսական գազի դիմաց ռուբլով չենք վճարի։ Մենք ձեռնարկում ենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի էներգակիրների մատակարարման հարցում Ռուսաստանից անկախանանք»,- ասել է Լինդները։ Ապրիլի 26-ին «Գազպրոմ» ընկերությունը Լեհաստանի […]
17:28 30.04.2022
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ։Հեռախոսազրույցի ընթացքում Ֆրանսիայի նախագահը խոստացել է ավելացնել Կիևին հատկացվող հումանիտար և ռազմական օգնությունը։ Այս մասին iz.ru-ի փոխանցմամբ գրում է BFM-ը։ Աղբյուրի փոխանցմամբ Մակրոնը խոստացել է Զելենսկիին ավելացնել Ուկրաինային տրամադրվող պաշտպանական սպառազինությունը և հումանիտար աջակցությունը։ Ելիսեյան պալատը հայտնել է, որ հեռախոսազրույցը տևել է մեկ ժամ։ […]
20:56 24.04.2022
ՆԱՍԱ-ն ներկայացրել է Ուրանի հետազոտման իր ծրագրերը։ Վերջին հաշվետվության ժամանակ ՆԱՍԱ-ն հրապարակել է տիեզերական նոր առաքելության նպատակը, որտեղ հիմնական ուղղություններից մեկը Ուրան մոլորակի և դրա հնարավոր արբանյակների հետազոտումն է։ Առաջին և միակ թռիչքը դեպի Ուրան իրականացվել է 1986 թվականին, երբ ՆԱՍԱ-ի սարքը կարողացավ շրջանցել մոլորակի ուղեծիրը։ Նոր տիեզերական առաքելությունը ծրագրված է իրագործել 2031 թվականին՝ Falcon […]
19:00 24.04.2022
Հնագետները պարզել են, որ առեղծվածային մեխանիզմը, որн համարվում է աշխարհում առաջին համակարգիչը, գործարկվել է մ․թ․ա 178 թվականի դեկտեմբերի 22-ին։ Հնագետները բացատրել են, թե ինչու են մեխանիզմի գործարկման օրը համարում հենց մ.թ․ա 178 թվականի դեկտեմբերի 22-ը։ Այդ օրը տեղի է ունեցել արևի խավարում, որը տևել է 12 րոպե։ Իսկ հաջորդ օրը՝ դեկտեմբերի 23-ը, ձմեռային արևադարձի օրն […]
17:05 24.04.2022
Նորվեգիայում հայտնաբերվել է երկաթի դարաշրջանի սանդալ։ Այս մասին հայտնում է Live Science -ը։ Այն Սկանդինավյան լեռներում հայտնաբերել է զբոսաշրջիկը։ Գտածոն նա փոխանցել է սառույցների մեջ հայտնաբերված հնագիտական նյութերի ուսումնասիրությամբ զբաղվող Secrets of the Ice կազմակերպությանը։ «Նա գտածոն թողել է սառույցի մեջ և մեզ GPS կոորդինատներն ու լուսանկար է ուղարկել»,- ասել է կազմակերպության ներկայացուցիչ Էսպեն Ֆինստադը։ […]