TIME
Ամսաթիվ
25 11 2024
  • $
    390.14
  • RUBLE
    3.75
  • 409.14
WEATHER
+6.09 oC
Լուսինե Հայրապետյան

Լուսինե Հայրապետյան

Աստղագետները տիեզերքում հայտնաբերել են արտասովոր ազդանշաններ

17:18 17.07.2022

Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանի աստղագետները հայտնաբերել են արտասովոր FRB ռադիոազդակ  տիեզերքից։ Այս մասին գիտնականները հրապարակում են արել Nature ամսագրում։ FRB-ն համարվում է անհայտ ծագման ռադիոալիքների շատ ուժեղ պայթյուն։ Դա սովորաբար տևում է մի քանի միլի վայրկյանից ոչ ավելի։ Սակայն գիտնականների հայտնաբերած FRB 20191221A ազդանշանը տևում է մինչև 3 վայրկյան, ինչը խոսում է այն մասին, որ այդ […]

̰
Ճապոնացի մասնագետները ցունամին կանխատեսելու առաջարկ են ներկայացրել

14:23 17.07.2022

Ճապոնիայի Նագոյա համալսարանի գիտնականներն առաջարկել են հետևել  իոնոսֆերային փոփոխություններին՝ ցունամիները կանխատեսելու համար։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Earth, Planets and Space ամսագրերում։ Մասնագետները վերլուծել են 2022-ին ցունամի առաջացրած Հուան-Տոնգա-Հունգա-Հաապայ հրաբխի ժայթքումից հետո արբանյակների տվյալները։ Հայտնի է, որ ցունամին դեֆորմացնում է մթնոլորտի ներքին շերտերը, վնասում է ձայնային և գրավիտացիոն ալիքները, որոնք իրենց հերթին առաջացնում են իոնոսֆերայի փոփոխություններ։ […]

̰
Գյումրիում ամփոփել են ընթացիկ տարվա առաջին կիսամյակի մարզական ձեռքբերումները

18:16 12.07.2022

Գյումրիի քաղաքապետարանում այսօր ամփոփել են քաղաքի ընթացիկ տարվա առաջին կիսամյակում գրանցած մարզական հաջողությունները, և տեղի են ունեցել տարբեր մրցաշարերից մեդալներով վերադարձած մարզիկների և նրանց մարզիչների ամենամյա պարգևատրումները։ «Ուզում եմ բոլորին շնորհակալություն հայտնել, հատկապես մարզիչներին, որոնք մեծ աշխատանք են կատարել և ջանք չեն խնայել լավագույն արդյունքներ ապահովելու համար։ Շնորհակալ եմ մարզիկներին ու մարզիչներին, որ կարողանում են […]

̰
Գյումրիի «Բարեկամության» այգու բեմի վերակառուցման համար հանրային արշավ է սկսվել

18:33 11.07.2022

Այսօրվանից մեկնարկել է Գյումրիի «Բարեկամության» այգու բեմի վերակառուցմանն ուղղված հանրային արշավը։ Այսինքն՝ հայտարարվել է դրամահավաք և բոլոր ցանկացողները կարող են նվիրատվություն կատարել ու բեմի վերակառուցման մասնակից դառնալ։ «Բարեկամության» այգու բեմը 60-ականներին կառուցվել է խորհրդային մոդեռնիզմի ոճով։ Նախատեսվում է այն վերակառուցել՝ պահպանելով նախկին տեսքը, միևնույն ժամանակ՝ նորագույն մեթոդների կիրառմամբ։ Այս մասին այսօր երկխոսության մեդիա կենտրոնում խոսել […]

̰
Ուկրաինայում ԴՆԹ-ի բազա ստեղծելու մասին օրենք է ընդունվել

18:25 09.07.2022

Ուկրաինայում ընդունվել է օրենք մարդու գենոմի տեղեկությունները պետականորեն հաշվառելու մասին։ Այս մասին հայտնում է Страна.ua պարբերականը։ Գերագույն ռադան ընդունել է մարդու գենոմի տեղեկությունները պետականորեն հաշվառելու մասին օրենքը, որի նպատակն է Ուկրաինայում ԴՆԹ-ի բազայի ստեղծումը։ Նշվում է, որ մարդու գենոմի տեղեկությունների ռեեստրը վերահսկելու է Ուկրաինայի ներքին գործերի նախարարությունը։ Իսկ տեղեկությունը օգտագործվելու է հանցագործների, անհետ կորածների և […]

̰
Ուկրաինան ևս 1,7 մլրդ դոլար կստանա

18:02 09.07.2022

«Ուկրաինան USAID-ի Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի և Զարգացման միջազգային ասոցիացիայի կողմից ստեղծված հիմնադրամից  կստանա 1,7 մլրդ դոլար դրամաշնորհ» Այս մասին այսօր լրագրողներին ասել է Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը։ Նա նշել է, որ դրամաշնորհային գումարները USAID -ին կհատկացնի անվերադարձ հիմքով և դրանք կմուտքագրվեն Ուկրաինայի պետական բյուջե։ Շմիգալը հայտնել է, որ այդ միջողցները կուղղվեն առողջապահական ապահովագրության […]

̰
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարը չի առաջադրվի վարչապետի պաշտոնում

17:35 09.07.2022

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլլեսը, որը Բորիս Ջոնսոնի հրաժարականից հետո համարվում էր վարչապետի պաշտոնի հավանական թեկնածուներից մեկը, այսօր հայտարարել է, որ չի մասնակցելու իշխող կուսակցության և կառավարության ղեկավարի պաշտոնների համար պայքարին։ «Ընտանիքիս անդամների և գործընկերներիս հետ քննարկումներից հետո, որոշել եմ չմասնակցել իշխող կուսակցության ղեկավարի համար պայքարին։ Ես շնորհակալ եմ գործընկերներիս, որոնք աջակցում են ինձ։ […]

̰
Շրի Լանկայի խորհրդարանի խոսնակը կդառնա երկրի նոր նախագահը

17:21 09.07.2022

Շրի Լանկայի խորհրդարանի խոսնակ Մահինդա Յպա Աբեյվարդենան կդառնա երկրի նոր ղեկավարը։ Այս մասին,  Newswire փոխանցմամբ, հայտնել է «Շրի Լանկայի մուսուլմանների կոնգրես» կուսակցության ղեկավար Ռաուֆ Հակիմը։ Նրա խոսքով,բողոքի ակցիաներից ու ցուցարարների կողմից նախագահական նստավայրը գրավելուց հետո, խորհրդարանի արտահերթ նիստ է հրավիրվել, և  քաղաքական կուսակցությունները պահանջել են երկրի նախագահի և վարչապետի հրաժարականը։ Ըստ Ռաուֆ Հակիմի՝ նախագահի և վարչապետի […]

̰
Ռուսական նավթի արտահանումը Հնդկաստան և Չինաստան կրճատվում է

19:59 05.07.2022

Ծովային ճանապարհով դեպի Ասիա ռուսական նավթի մատակարարումները կրճատվել են։ Այս մասին գրում է Bloomberg պարբերականը։ Ըստ պարբերականի՝ չնայած հուլիսի առաջին օրերին մատակարարումների աճ է գրանցվել, ընդհանուր հաշվով ռուսական նավթի մատակարարումների ծավալը կրճատվել է։ Նվազումը տեղի է ունենում, չնայած այն բանին, որ վերջին շրջանում Սևծովյան երթուղիները սկսել են ակտիվ օգտագործվել, ինչը նվազեցնում է ճանապարհը դեպի հնդկական […]

̰
Գործադուլների պատճառով Նորվեգիայում գազի արտահանումը կարող է կրճատվել 56 %-ով

19:20 05.07.2022

Նորվեգիայում նավթագազային ընկերության աշխատակիցների գործադուլը կարող է հանգեցնել գազի արտահաշման ծավալների նվազման։ Այս մասին հայտնում է NRK հեռուստաընկերությունը։ «Գործադուլը կարող է հանգեցնել մինչև 341 հազար բարել նավթի արտահանման և գազի 1,1 բարել նավթային համարժեքի կրճատման»,- փոխանցում է հեռուստաընկերությունը։ Նշվում է, որ գործադուլները կհանգեցնեն ոլորտի մոտ 1,82 մլրդ նորվեգական կրոնի կորստի։ Նորվեգիայում գործադուլները կազմակերպել է Lederne. […]

̰
Մեծ Բրիտանիան Ուկրաինային կտրամադրի ինքնագնաց հրետանային կայանքներ

18:24 05.07.2022

Կիևը առաջիկա օրերին Լոնդոնից կստանա 10 ինքնագնաց հրետանային կայանք, ինչպես նաև զինամթերք։ Այս մասին ասվում է Բորիս Ջոնսոնի աշխատակազմի տարածած հաղորդագրության մեջ։ Մեծ Բրիտանիայի վարչապետն այս մասին այսօր հեռախոսային զրույցի ընթացքում հայտնել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիին։   «Վարչապետը նրան ներկայացրել է տեղեկատվություն բրիտանական վերջին ռազմական տեխնիկաների, այդ թվում՝ 10 ինքնագնաց հրետանային կայանքների մասին։ Դրանք […]

̰
Իրանում մինչև տարեվերջ կանխատեսվում է արտահանման ծավալների աճ մոտ 55 մլրդ դոլարով

19:43 02.07.2022

Իրանի ԱԳՆ դիվանագիտական հարցերով փոխնախարար Մեհդի Սաֆարին հայտարարել է, որ երկրի առևտրային հաշվեկշիռն այս տարվա առաջին երկու ամիսների ընթացքում դրական է եղել և կանխատեսել է արտահանման ծավալների աճ 45-55 մլրդ դոլարով։   Նա  էներգետիկան, ներմուծումը, տրանզիտը,, տեխնոլոգիաները անվանել է հիմնական գործոններ, որոնք նպաստել են արտահանման աճին։ Նա նաև նշել է, որ շինանյութը, քարը, գյուղատնտեսական արտադրանքը […]

̰
Թուրքական «Վաթան» կուսակցությունը կոչ է անում կառավարությանը դուրս գալ ՆԱՏՕ-ից

18:11 02.07.2022

Թուրքական «Վաթան» («Հայրենիք») կուսակցությունը մտադիր է երկրի կառավարությանը ՆԱՏՕ-ի կազմից դուրս գալու առաջարկ անել։ Կուսակցության գլխավոր քարտուղար Դողու Փերինչեքը ասել է, որ ՆԱՏՕ-ից հրաժարվելը կարևոր է տնտեսական ապագայի համար։ «Հայրենիք» կուսակցությունը երկրի խորհրդարանում ներկայացված չէ։ Կուսակցությունը եվրասիական տարածաշրջանի հետ Թուրքիայի մերձեցման կողմնակիցն է և կոչ է անում Թուրքիային Ղրիմը ռուսական ճանաչել։ «Էներգետիկ ճգնաժամից դուրս գալ […]

̰
Գերմանիան մտահոգված է ռուսական գազի մատակարարումների դադարեցման հարցով

17:37 02.07.2022

Գերմանիայի Դաշնային ցանցային գործակալությունը մտահոգված է ռուսական գազի մատակարարումների դադարեցման հարցով և կոչ է անում երկրի բնակիչներին տնտեսել էներգիան։ Այս մասին, Deutsche Welle փոխանցմամբ, ասել է գործակալության ղեկավար Կլաուս Մյուլլերը։ Տեղեկատվության համաձայն հուլիսի 11-21-ը Nord Stream AG ընկերությունը ժամանակավորապես կդադարեցնի «Հյուսիսային հոսք»-ի երկու գազամուղների  աշխատանքը պրոֆիլակտիկ աշխատանքների համար։ «Հարցն այն է, թե արդյոք այս տեխնիկական […]

̰
Իրանի ԱԳ նախարարը ժամանել է Սիրիա

17:12 02.07.2022

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսսեյն Ամիր Աբդոլլահիանը այսօր ժամանել է Սիրիրայի մայրաքաղաք Դամասկոս։ «Իմ այցի հիմնական նպատակը տարածաշրջանում Սիրիայի և Թուրքիայի միջև խաղաղության հաստատումն է։ Այս երկու երկրների հետ Իրանի Իսլամական Հանրապետությունը կարևոր հարաբերություններ է հաստատել։ Թուրքիա իմ այցելությանն ընդառաջ անհրաժեշտ է քննարկումներ անցկացնել Սիրիայի իշխանությունների հետ»,- ասել է Իրանի արտաքին գործերի նախարարը։ Ըստ նրա, […]

̰
Ֆիլիպինյան ծովում հայտնաբերվել է ամենախոր հատվածում խորտակված նավը

19:59 28.06.2022

Ֆիլիպինյան ծովում հայտնաբերվել է երբևէ ամենախոր հատվածում խորտակված նավը։ Այս մասին այսօր հայտարարել է ամերիկացի գործարար և հետազոտող Վիկտոր Վեսկովոն։ «Տեղորոշման մասնագետ Ժերեմի Մորիզեի հետ, ես Samuel B. Roberts նավի մնացորդների մոտ եմ ուղարկել ստորջրյա հետազոտման համար նախատեսված Limiting Factor սարքը։ Նավի մնացորդները գտնվում են 6895 մետր խորության տակ։ Սա ամենախոր տեղամասն է, որտեղ երբևէ […]

̰
ՆԱՏՕ-ն կընդլայնի Վրաստանին տրամադրվող ռազմական աջակցությունը

19:42 27.06.2022

ՆԱՏՕ-ի անդամ երկրների ղեկավարները Մադրիդում գագաթնաժողովի ընթացքում որոշում են կայացնելու Վրաստանին տրամադրվող աջակցությունը մեծացնելու մասին։ Խոսքը նաև Վրաստանում ավելի շատ զորավարժություններ անցկացնելու և Թբիլիսիում առաքելությունը մեծացնելու մասին է։ Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։ «Մենք կավելացնենք Վրաստանին տրվող օգնությունը՝ «Էական աջակցություն Վրաստանին» ծրագրի շրջանակներում։ Մասնավորապես, խոսքը իրավիճակային տեղեկացվածության, ենթակառուցվածքների, կիբեռպաշտպանության և զորավարժությունների […]

̰
Կանադան ռազմական նավեր է ուղարկում Բալթիկ ծով

19:25 27.06.2022

Կանադական երկու նավ չորս ամսով կուղևորվի Ատլանտյան օվկիանոսի և Բալթիկ ծովի հյուսիսային շրջանները։ Սա իրականացվում է Reassurance օպերացիայի շրջանակներում։ Այս մասին հայտնում է «Եվրոպեյսկայա պրավդա»-ն՝ հղում անելով Կանադայի պաշտպանության նախարարությանը։   Տեղեկությունների համաձայն՝ նավարկության են ուղևորվում  Kingston և Summerside նավերը՝ հատուկ անձնակազմով և ականազերծման տեխնիկայով։ «Կանադան Kingston դասի նավերն ուղարկում է, որպեսզի օգնի Կենտրոնական և […]

̰
Դեռ Ռուսաստանի հետ բանակցելու ժամանակը չէ․ Զելենսկի

18:14 27.06.2022

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին տեսակապով ելույթ է ունեցել G7 երկրների ղեկավարների հանդիպմանը։ Նա ասել է, որ դեռ Ռուսաստանի հետ բանակցությունների պայմանները չեն հասունացել և որ ինքն ուզում է, որ Ուկրաինան ավելի ուժեղ դիրքերից հանդես գա։ Telegram-ի իր էջում Ուկրաինայի նախագահը շնորհակալություն է հայտնել G7 երկրներին ֆինանսական և ռազմական աջակցության համար։ Նա կոչ է արել խստացնել […]

̰
Ուկրաինայում պատերազմը կհաջողվի կանգնեցնել բանակցությունների ճանապարհով․ Ստոլտենբերգ

18:28 25.06.2022

Ուկրաինայում պատերազմը կհաջողվի կանգնեցնել բանակցություններով, բայց անհրաժեշտ է ապահովել Կիևի մաքսիմալ ուժեղ դիրքերը։ Դրա համար ՆԱՏՕ-ն կշարունակի Ուկրաինային ցուցաբերել ռազմական և տնտեսական աջակցություն, միևնուն ժամանակ կշարունակի առաջ մղել հակառուսական պատժամիջոցները։ Այս մասին El Pais-ին տված հարցազրույցում ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։ «Մենք պատասխանատու ենք Ուկրաինայի մաքսիմալ ուժեղ դիրքեր ունենալու և ինքնիշխան ու անկախ […]

̰
Էրդողանն ու Ստոլտենբերգը հեռախոսային զրույց են ունեցել

17:45 25.06.2022

Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հեռախոսազրույց են ունեցել։ Այս մասին Թվիթերում հայտնել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։ «Մենք Ֆինլանդիայի և Շվեդիայի ՆԱՏՕ-ին անդամակցության հարցը քննարկել ենք մեր թանկագին դաշնակցի՝ Թուրքիայի նախագահ  Էրդողանի հետ։ Պայմանավորվել ենք հաջորդ շաբաթ բանակցությունները շարունակել Բրյուսելում և Մադրիդում», – նշել է Ստոլտենբերգը։      

̰
Բայդենը զենքի շրջանառության վերահսկողությունը խստացնելու մասին օրենք է ստորագրել

17:29 25.06.2022

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը զենքի շրջանառության վերահսկողությունը խստացնելու մասին օրենք է ստորագրել։ Այս մասին հայտնում է USA Today.-ը։   «Կյանքեր կփրկվեն։ Սա վերջին 30 տարում այս ոլորտին առնչվող ամենաէական օրենքն է»,-ասել է Բայդենը։ Նշվում է, որ ԱՄՆ նախագահն այս օրենքը ստորագրել է Եվրոպա մեկնելուց առաջ, որտեղ հանդիպելու է մի քանի երկրների ղեկավարների հետ։ Ըստ նոր […]

̰
Նիկոլայ I-ի սիրելիի կրծքազարդը կվաճառվի 12 մլն ռուբլով

22:22 19.06.2022

Ռուսական կայսերական և Կարմիր բանակներին նվիրված աճուրդ կանցկացվի։ Վաճառքի ներկայացված հավաքածուներում առանձնահատուկ տեղ են գրավում ոսկյա զարդերը՝  սպասուհու պատվո երկու կրծքազարդերը, արծաթյա և թանկարժեք քարերով զարդերը։ Դրանցից մեկը պատկանել է  պալատական ազնվազարմ օրիորդ Վարվառա Նելիդովային, որը հայտնի է եղել որպես Նիկոլայ I-ի գաղտնի սիրուհին։ Պալատական տիկնայք կայսրուհիների նկարներով ու թանկարժեք քարերով զարդեր էին կրում։ Վարվառա […]

̰
Գիտնականները թեյի բաղադրության մեջ հազարավոր միջատների ԴՆԹ են հայտնաբերել

20:52 19.06.2022

Գերմանացի գիտնականները Biology Letters ամսագրում հոդված են հրապարակել, որում պատմում են այն մասին, որ խանութներում վաճառվող թեյի մեջ հայտնաբերվել է 3000-ից ավելի միջատների ԴՆԹ։    Գիտնականները ուսումնասիրել են թեյի ավելի քան 40 տեսակ։ Պարզվել է, որ դրանցում  3263, այդ թվում՝ գիշատիչ, մակաբույծ և խոտակեր միջատների ԴՆԹ կա։ Իս ինչպե՞ս են դրանք հայտնաբերվել թեյի տարբեր տեսակների […]

̰
Չինաստանում հնագույն գանձարան է հայտնաբերվել

20:40 19.06.2022

Չինաստանի Սիչուան նահանգում գանձարան է հայտնաբերվել, որտեղ բրոնզե դարի թվագրության 13 հազար գտածո կա։ Դրանց թվում են կրիայի պատյանի ձև ունեցող զարդատուփ և զոհասեղան։ Այս մասին , Lenta.ru-ի փոխանցմամբ հայտնում է CNN-ը։ Ոսկուց, բրոնզից և նեֆրիտից պատրաստված գտածոները հայտնաբերվել են զոհաբերության 6 փոսերում, որոնք հայտնաբերվել են Չենդու քաղաքից ոչ հեռու գտնվող  Սանսինդույի հնագիտական պեղումների արդյունքում։ […]

̰
Գրենլանդիայում սպիտակ արջերը վարժվել են ապրել առանց սառցաբեկորների

17:53 19.06.2022

Վաշինգտոնի համալսարանի բևեռային հետախույզները 7 տարի  ուսումնասիրել են Գրենլանդիայի հարավ-արևելյան ափերը և հայտնաբերել են այդ տարածքում ապրող սպիտակ արջերի պոպուլյացիա։ Պարզվել է, որ սպիտակ արջերը կլիմայական փոփոխություններին հարմարվում են միգրացիայի շնորհիվ։ Գիշատիչները սովորել են գոյատևել առանց ծովային սառույցի, որոնք միշտ նրանց համար որսի հարթակ են եղել։ Գիտնականները կարծում են, որ այդ կերպ սպիտակ արջերը կկարողանան […]

̰
Ծիր Կաթինի հարևանությամբ հայտնաբերվել է երկնագույն աստղերի համակարգ

15:15 19.06.2022

Աստղագետների միջազգային խումբը Ծիր Կաթինից ոչ հեռու հայտնաբերել է աստղային առեղծվածային համակարգ, որը կազմված է երկնագույն աստղերից և գոյատևում է մայր գալակտիկայից մեկուսացված։ Գտածոյի մասին մանրամասները ներկայացված են  arXiv թվային արխիվում։ Նախկինում ոչ հայտնի աստղային համակարգերը, որոնք աստղադիտակով նայելիս երկնագույն հետքեր են երևում, գաճաճ գալակտիկաների չափսերն ունեն և գտնվում են Կույսի համաստեղությունում։ Այդ երկնային օբյեկտները […]

̰
Հնդկաստանում ծերացման դեմ դեղամիջոց են մշակում

19:58 18.06.2022

Հնդկաստանի Ռաջիվ Գանդիի անվան կենսաբանական տեխնոլոգիաների կենտրոնը աշխատում է դեղամիջոցի ստեղծման ուղությամբ, որը կարող է մարդու ծերացման պրոցեսը կանգնեցնել։ Այս մասին ՏԱՍՍ գործակալությանն ասել է գիտահետազոտական կենտրոնի ղեկավար Չանդրաբաս Նարայանան։ «Մարդու ԴՆԹ-ի յուրաքանչյուր օղակ ունի վերջավորություն, որը ծերանալու ընթացքում կարճանում է։ Այսօր մենք աշխատում ենք, որպեսզի հակառակը՝ կարողանանք այդ վերջավորությունները երկարացնել»,- ասել է Նարայանան։ Նրա […]

̰
Իրանում կորոնավիրուսի նոր դեպքերը 44 %-ով նվազել են

19:37 11.06.2022

Անցած շաբաթ Իրանում կորոնավիրուսի դեպքերը նվազել են 44%-ով և կազմել են 178։ Մեկ օրվա ընթացքում COVID-19-ի հետևանքով 22 մարդ է մահացել։ Այս ամենը վկայում է Իրանում կորոնավիրուսի դեպքերի նվազման մասին։ Մայիսի 31-ին Իրանի առողջապահության նախարարությունը հայտնել էր, որ երկրում կորոնավիրուսից 141 315 մարդ է մահացել։ Իրանում 64 572 192 մարդ ստացել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին […]

̰
Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները վերսկսելու հնարավորություն դեռ կա․ Վիեննայում ՌԴ մշտական ներկայացուցիչ

19:15 11.06.2022

Վիեննայում միջազգային կազմակերպություններում ՌԴ մշտական ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովը հայտարարել է, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների դադարեցումը սխալ որոշում է։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը։ «Հունիսի 10-ին լրանում է ուղիղ 3 ամիս, ինչ Վիեննայի բանակցությունները դադարեցվել են։ Կարծում եմ, որ դա սխալ որոշում էր, որն ընդունել են համակարգողները՝ Եվրամիությունը, արևմտյան պատվիրակությունները։ Պետք չէր ձեռք […]

̰
BACK_TO_TOP